PDA

Դիտել ողջ տարբերակը : Locator.am - Արբանյակային վերահսկողության և անվտանգության համակարգեր



NetX
22.09.2007, 00:04
www.Locator.am (http://www.Locator.am)
Հայաստանի թվային քարտեզի վրա ավտոմեքենաների շարժման արագության, ուղության և աշխարհագրական դիրքի որոշման մոնիտորինգային ծառայություններ:

(Ներեղություն եթե դիտարկվի որպես գովազդ, բայց ներկայացնում եմ և կայքը որպես գնահատանքի և Locator համակարգը, որպես մեր կազմակերպության կողմից ստեղծված նորամուծություն հայկական IT'ում :))

http://1000000.am/Loc.jpg

«Լոկատոր» ՓԲԸ-ն առաջարկում է տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման համակարգ, որն օգտագործում է GPS դիրքորոշման համակարգի և բջջային հեռախոսացանցի ռեսուրսները: Տիեզերքից կատարված բարձրորակ լուսանկարների հիման վրա մենք թվայնացրել ենք ողջ Հայաստանի, մայրաքաղաք Երևանի, Գյումրիի և Վանաձորի մանրակրկիտ ու մեծ ճշգրտությամբ քարտեզը: Կազմակերպության մասնագետները ստեղծել են յուրահատուկ ծրագրային համակարգ, որը մեծ ճշգրտությամբ որոշում և հարմար տեսքով ներկայացնում է վերահսկվող օբյեկտի աշխարհագրական դիրքը, արագությունն և շարժման ուղղությունը: Իսկ հաշվի առնելով համակարգի տեղեկատվության անընդմեջ պահեստավորումը՝ Դուք միշտ կարող եք իմանալ թե որտեղ են եղել Ձեր շարժական միջոցները ցանկացած օր, ցանկացած ժամին:

Locator համակարգը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են աշխատանքային կարգապահության բարձրացմամբ, ավտոպարկի շահագործման ծախսերի կրճատմամբ, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավմամբ, փոխադրումների անվտանգության բարձրացմամբ:

Տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման Locator ծրագրային համակարգը նախատեսված է աշխատակիցների, տրանսպորտային միջոցների և բեռների հսկման խնդիրները լուծելու համար: Օգտվելով Locator ծրագրային համակարգից Դուք, առանց գրասենյակից դուրս գալու, միշտ կարող եք ամբողջական տեղեկատվություն ստանալ Ձեր տրանսպորտային միջոցների աշխարհագրական դիրքի, արագության, շարժման ուղղության և նրանց վիճակի մասին:


Locator համակարգի հնարավորությունները
Ճշգրիտ էլեկտրոնային քարտեզի վրա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի որոշում,
շարժման ուղղության և արագության որոշում,
վիճակների որոշում (դռների բացում և այլն),
«տագնապի» ազդանշան,
օբյեկտների խմբային դասակարգում,
անցած ճանապարհի որոշում,
տեղեկատվության մեկ ամսվա պահեստավորում:


Locator համակարգի առավելությունները

Անվճար ծրագրային ապահովում
Համակարգի համանման արտասահմանյան տարբերակները ունեն բավական բարձր արժեք, անկախ սպասարկող օբյեկտների քանակից: Եվ մենք հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շուկայական իրավիժակը, նորագույն IT տեխնոլոգիաների հիման վրա ստեղծեցինք ներդրման համար գումարներ չպահանջող համակարգ:
Կենտրոնացված ծրագրային ապահովում
Կառավարման կենտրոնը կազմակերպելու համար անհրաժեշտ է կամայական համակարգիչ, որը միացված կլինի համացանցին: Ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է ստանալ վեբ բրոուզերով: Բացի այդ, առանց հավելյալ ներդրումների կարելի է կազմակերպել մի քանի կառավարման կենտրոններ:
Բարձր հուսալիություն
Համակարգի տեղեկատվական կենտրոնը կառուցված է գերհզոր սերվերների հիման վրա, նրանում ներառված են պահեստավորման և անխափան հոսանքի աղբյուրների համակարգեր: Դա նշանակում է, որ Ձեր տրանսպորտային միջոցների տեղափոխման և վիճակի մասին տվյալները պահվում են գլխավոր տվյալների բազայում նույնիսկ այն դեպքում, երբ Ձեր կառավարման կենտրոնը չի աշխատում:
Տեխնիկական սպասարկման ծառայություն
Համակարգի օգտվողների համար գործում է տեխնիկական սպասարկման ծառայությունը, որի մասնագետները ոչ միայն կարող են վերացնել առաջացած անսարքությունները, այլև կատարել անհրաժեշտ խորհրդատվություն:
Անվճար թարմացումներ
Ծրագրային ապահովման պարբերական թարմացումը կատարվում է անվճար: Տրանսպորտային միջոցների վերահսկման և ղեկավարման նոր հնարավորությունները համակարգի պատվիրատուների համար հասանելի են դառնում առանց լրացուցիչ ֆինանսական ներդրումների:
Բարձր արագագործություն և բարձր թողարկման հնարավորություն
Ավտոմեքենաներից կառավարչի աշխատանքի վայր հաղորդագրությունների փոխանցումը տևում է նվազագույնը երկու անգամ ավելի քիչ ժամանակ և ծախսում նվազագույնը երկու անգամ ավելի քիչ համացանցի տրաֆիկ, քան այն համակարգերը, որոնք կառավարման կենտրոնում որպես տվյալների ընդունիչ օգտագործում են GSM մոդեմներ:

________________________________________

PS. Եթե կարճ ներկայացնեմ

Կատարված աշխատանք
Համակարգը գրվել/մշակվել է մեր կողմից և իրենից չի ներկայացնում արատասահմանյան համակարգ մուտքագրված հայկական քարտեզներով:
Մեր կողմից զրոից գծված/մշակված քարտեզներն են, օգտագործելով տիեզերական նկարներ:
Համակարգը web-based է, այսինքն ի տարբերություն արտասահմանյան նմանատիպի համակարգերի ինստալացիա չի պահանջում և աշհարհի ցանկացած կետից հասանելի է

Արդյունք
Տեղադրելով համապատասխան սարքավորում, օրինակ ձեր կամ ձեր կազմակերպության մեքենայի մեջ Locator համակարգի միջոցով դուք կամ կազմակերպության դիսպետչերը կարող եք online և real time տեսնել թե որտեղ է գտնվում մեքենան, ինչ արագությամբ և ինչ ուղղությամբ է շարժվում կամ տեսնել թե որտեղ և ինչ արագությամբ ինչ ժանապարհ է անցել օրինակ 15 օր առաջ 14.37-15.13 ժամանակահատվածում:

Անհրաժեշտ է
Տեղադրել համապատասխան սարքավորում , որը մեր կազմակերպությունը
ներկրում և համապատասխան սերտիֆիկացումից հետո ինքնարժեքով տրամադրում է հաճախորդին
+ֆիքսված աբոնենտային վարձ, որը իր մեջ ներառում է սարքավորման աշխատանքի համար անհրաժեշտ SIM քարտի GPRS տրաֆիկի վարձավճարները, այսինքն հաճախորդը իր սարքավորման կողմից օգտագործվող SIM քարտի GPRS տրաֆիկի հետ գործ չունի :))

Նպատակահարմար է

տաքսի ծառայությունների,
առաքման ծառայությունների,
տրանսպորտային ծառայությունների,
բանկային և ինկասացիոն կազմակերպությունների,
մեծ ավտոպարկ ունեցող կազմակերպությունների
և անհատ անձանց համար անվտանգության և մեքենաների հակաառեվանգման նկատառումներով


Ակնառու առավելություններ տնտեսական տեսանկյունից, տեխնիկականը շատ ա, չթվարկեմ :))
Պետք չէ ձեռք բերել հազարավոր $$$'ի ծրագրային ապահովում
Հաճախորդը կարող է օգտվել համակարգից աշխարհի ցանկացած կետից, հատուկ ծրագրային ապահովում չի պահանջվում
Նույնիսկ ձեռք բերելով $$$ թանկարժեք համապատասխան ծրագրային ապահովում, միևնույնն է GPRS տրաֆիկի և SIM քարտի համար վճարելու եք մոտավոր այնքան ինչքան որ մեր աբոնենտային վաձն է, որը արդեն իսկ ներառում է SIM+GPRS վարձավճարները ... որովհետև GSM օպերատորի հետ ունենք հատուկ սակագնային պայմանավորվածություն + սարքավորման ներքին ծրագրային մասնել է մեր կողմից գրված, որով նվազագույնի է հասցվել փոխանցվող տրաֆիկի ծավալները

Հետաքրքրված կազմակերպությունների համար կարող ենք կազմակերպել համակարգի ցուցադրում:
Իսկ ավտոմեքենաների մեծ քանակություն ունեցող կազմակերպություններին ժամանակավոր տեղադրել սարքավորում փորձնական օգտվելու և համակարգի էֆեկտիվությունը գնահատելու համար:

PSS քննարկումը վարում ենք այստեղ, իսկ պայմանները PM նամակագրության համակարգով

Արամ
22.09.2007, 20:44
Network.am շատ հիանալի պրոեկտա, ուղղակի մի քանի հարցա ծագում, են քարտեզը որ դրել ես սայտում ոչ մի տեղ չկարողացա գտնեմ: Երկրորդ իսկ կապ ունի ինչ ավ տոմեքենայի վրա է տեղադրվում համակարգը: Երրորդ ոնց հասկացա դուք պատրաստում եք միայն ծրագրայինը, իսկ հարդվերը ուրիշի արդաֆրույան է:
Իսկ հիմա լավ կողմերը:
Սայտը դուրս շատ եկավ, շատ հեշդտ և դինամիկա ոնց որ ասումա եգեռն.նետը գժոտ ուզեր իտեռֆեյսա:
Մի հատ բան` ՌԵՍՊԵԿՏ:
Հետո, էլ ինչ ասեմ ՀԱԼԱԼԱ
Իդեպ Հայաստանում հիմա տենց համակարգ կա??

NetX
23.09.2007, 02:49
Network.am շատ հիանալի պրոեկտա, ուղղակի մի քանի հարցա ծագում, են քարտեզը որ դրել ես սայտում ոչ մի տեղ չկարողացա գտնեմ:
քարտեզը տեղադրված ա "Համակարգի" մասում և հասանելի ա միայն համակարգից օգտվողներին ;)


Երրորդ ոնց հասկացա դուք պատրաստում եք միայն ծրագրայինը, իսկ հարդվերը ուրիշի արդաֆրույան է:
Այո, գրել ենք սարքավորման "պռաշիվկաի" և համակարգի ծրագրային ապահովումը, իսկ սարքերը ներկրվում են արտասահմանից


Network.am շատ հիանալի պրոեկտա, ուղղակի մի քանի հարցա ծագում, են քարտեզը որ դրել ես սայտում ոչ մի տեղ չկարողացա գտնեմ: Երկրորդ իսկ կապ ունի ինչ ավ տոմեքենայի վրա է տեղադրվում համակարգը: Երրորդ ոնց հասկացա դուք պատրաստում եք միայն ծրագրայինը, իսկ հարդվերը ուրիշի արդաֆրույան է:
Իսկ հիմա լավ կողմերը:
Սայտը դուրս շատ եկավ, շատ հեշդտ և դինամիկա ոնց որ ասումա եգեռն.նետը գժոտ ուզեր իտեռֆեյսա:
Մի հատ բան` ՌԵՍՊԵԿՏ:
Հետո, էլ ինչ ասեմ ՀԱԼԱԼԱ
Իդեպ Հայաստանում հիմա տենց համակարգ կա??


Իսկ հիմա լավ կողմերը:
Սայտը դուրս շատ եկավ, շատ հեշդտ և դինամիկա ոնց որ ասումա եգեռն.նետը գժոտ ուզեր իտեռֆեյսա:
Մի հատ բան` ՌԵՍՊԵԿՏ:
Հետո, էլ ինչ ասեմ ՀԱԼԱԼԱ
Մերիսներ :)


Իդեպ Հայաստանում հիմա տենց համակարգ կա??
Կա, մերն ա! :B

Egern.net
23.09.2007, 09:24
իսկ քարտեզները ձեր ստեղծա՞ծն են...
եթե այո, ապա հրապարակելը հաստատ սխալ չի լինի ;) GoogleMaps-ի ajax-ներով թեկուզ

dvgray
23.09.2007, 09:32
համակարգը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են աշխատանքային կարգապահության բարձրացմամբ, ավտոպարկի շահագործման ծախսերի կրճատմամբ, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավմամբ, փոխադրումների անվտանգության բարձրացմամբ:

Խեղճ վարորդ-առաքիչներ ու տաքսիստներ... :D
Սա իհարկե կատակ էր:

հիմա մի քանի լուրջ հարց:


մենք թվայնացրել ենք ողջ Հայաստանի, մայրաքաղաք Երևանի, Գյումրիի և Վանաձորի մանրակրկիտ ու մեծ ճշգրտությամբ քարտեզը:

1.Իսկ ձեր ծրագրային սպասարկումը /քարտեզը/ ու՞նի ինտերֆեյսներ GPS մոդեմի հետ աշխատելու համար: Եթե չէ, ապա պատրաստվում եք այն ունենալ:
2. Գրաֆիկայի վրա ցուցադրվում են արդյո՞ք խանութները, որպես օբեկտներ:
3. Կա՞ արդյոք փրտրման համակարգ և zoom:
4. միաժամանակ մի մոնիտորի վրա հնարավոր է արդյոք տեսնել 20-30 մեքենաների շարժը /կատարելով անհրաժեշտ zoom/, որոնք շարժվում են անբողջ հանրապետության տարածքում:
5. Ռեալ քա՞նի մեքենաների համար է կատարվել փորձարկումը, եթե դա կապ ունի համակարգի գործնեության սպեցիֆիկացիաների հետ:
6. Հնարավո՞ր է արդյոք փոխանցել այդ համակարդով այլ ինֆորմացիա ևս /վիդեո և աուդիո/:
7. ի՞նչ է նշանակում


վիճակների որոշում (դռների բացում և այլն),
«տագնապի» ազդանշան,

եթե կարելի է. մի քիչ ավելի մանրամասն:



Համակարգի տեղեկատվական կենտրոնը կառուցված է գերհզոր սերվերների հիման վրա, նրանում ներառված են պահեստավորման և անխափան հոսանքի աղբյուրների համակարգեր: Դա նշանակում է, որ Ձեր տրանսպորտային միջոցների տեղափոխման և վիճակի մասին տվյալները պահվում են գլխավոր տվյալների բազայում նույնիսկ այն դեպքում, երբ Ձեր կառավարման կենտրոնը չի աշխատում:

Հնարավո՞ր է, որ այդ սերվերը գտնվի միմիայն գնորդի մոտ, և ոչ թե ինչ-որ մի տեղ:
Կա ինֆորմացիայի գաղտնիության մոմետ, և սա շատ կարևոր կարող է լինել ապագա գնորդի համար:

Հլա դեռ այսքանը:
Շնորհակալություն :):

Guest
23.09.2007, 16:05
Նեռվայնացա նրանից, որ ֆլեշով սարքաց ծանր նայվող ու ծանր լսվող զաստավկեն, ամեն անգամ նորից է պռակռուտկա լինու… դաժե չկարեցա նորմալ սայտոը ուսումնասիրոմ դրա պատճառով:

Chuk
23.09.2007, 16:36
Տամ գերազանց գնահատական որպես մարդ, ով տեսել է նաև քարտեզը, նրանց վրա ավտոմեքենաների շարժումը, համակարգի մի շարք այլ առավելություններ, որոնք կարծում եմ dvgary-ին պատասխանելիս կասես:

Բացի ամեն ինչից ուրախալի է տեսնել ևս մեկ հայալեզու կայք ու ահա այս կայքն օրինակ բերելով մեր բազմաթիվ կայք ստեղծողներին կոչ եմ անում. նայեք, ռուսերենն ու անգլերենը կա, բայց կողքից նաև հայերենը: Ի դեպ փոքրիկ ոչ կոմերցիոն գովազդ. եթե դժվարություններ ունեք հայերեն կայքեր ստեղծելու հետ, ապա հնարավոր է, որ մենք hayeren.am նախագծի շրջանակներում Ձեզ կօգնենք: Բայց այս մասին ավելի մանրամասն ավելի ուշ, կայքի վերջնական բացումից հետո:

Եվ մեկ հարց Network.am-ին. գուցե փորձեք հնարավորություն ստեղծել, որ սովորական այցելուները կարողանան տեսնել քարտեզի աշխատանքը ինչ-որ փորձնական ավտոմեքենաների վրա, խոսքը գնում է ինչ-որ լռելյայն մականուն ու գաղտնաբառ ստեղծելու մասին, որով մտնողը կունենա սակավ հնարավորություններ:

NetX
24.09.2007, 00:00
իսկ քարտեզները ձեր ստեղծա՞ծն են...
եթե այո, ապա հրապարակելը հաստատ սխալ չի լինի ;)

Քարտեզները ամբողջովին մեր ստեղծածն են և քանի որ դրանք հիմնված են տիեզերական լուսանկարների վրա ի տարբերություն այսօրվա համանման քարտեզների շատ ճշգրիտ են, բավական մեծ աշխատանք է կատարվել, մոտ 1 տարի մի քանի աշխատող զբաղվել են թվայնացնելով/գծելով

և այդքանը ազատ հրապարակել և հնարավորություն ստեղծել պոտենցիալ մրցակիցներին օգտվել դրանից համարում եմ սխալ :)

որոշ ժամանակ անց այդ քարտեզների հիման վրա կներկայացնենք մեկ այլ նոր նախագիծ և արդեն իսկ հասանելի բոլորին :)

Ավելացվել է 6 րոպե անց

Նեռվայնացա նրանից, որ ֆլեշով սարքաց ծանր նայվող ու ծանր լսվող զաստավկեն, ամեն անգամ նորից է պռակռուտկա լինու… դաժե չկարեցա նորմալ սայտոը ուսումնասիրոմ դրա պատճառով:

Կայքը ինֆորմացիոն կամ ամենօրյա այցելելու պորտալ չի հանդիսանում,
ընդամենը բաղկացած է մոտ 5 էջից և որպես կազմակերպության իմիջային կայք կարևորել ենք ձևավորումը :B

NetX
24.09.2007, 01:52
1.Իսկ ձեր ծրագրային սպասարկումը /քարտեզը/ ու՞նի ինտերֆեյսներ GPS մոդեմի հետ աշխատելու համար: Եթե չէ, ապա պատրաստվում եք այն ունենալ:

Ճիշտն ասած "GPS մոդեմ" տերմինը առաջին անգամ եմ լսում, կպարզաբանես կոնկրետ ինչ նկատի ունես՞



2. Գրաֆիկայի վրա ցուցադրվում են արդյո՞ք խանութները, որպես օբեկտներ:

կան ուղակի շենքերը/շինությունները իրենց համարներով, ոչ մի շենք/շինություն որպես խանութ/օբյեկտ/պահեստ/ռեստորան չի նշված, քանի որ դա ուղակիորեն իրենց համար կհանդիսանա գովազդ

եթե կազմակերպությունը օգտվում է մեր ծառայություններից իսկ կազմակերպության առաքիչները օգտվում են www.SmartSystems.am 'ի SmartSale ծրագրով և իրենց վաճառքները կատարում են pocket-pc'ներով, ապա մոտ ժամանակներս այդպիսի հաճախորդները կկարողանան մեր քարտեզի վրա ավելացնել իրենց օբյեկտները/մատակարավող խանութները/պահեստները և իրենց առաքիչների կատարած հետագծի հետ մեկտեղ տեսնել թե որ խանութում ինչքանի առաքում կամ վաճառք են կատարել :B


3. Կա՞ արդյոք փնտրման համակարգ և zoom:
քանի որ համակարգը web-base'դ ա որոշակի դժվարությունների ենք հանդիպել փնտրման համակարգ ներդնելու ժամանակ, բայց ինչպես վերևի գրառումներում նշել եմ, որոշ ժամանակ անց պատրաստ կլինի մեր միուս նախագիծը՝ այդ հարցը ինքնաբերաբար կլուծվի նաև այս մեկում :)

իսկ zoom իհարկե կա, Հայաստանի տարածքը 10սմ՛ից հասնում է շենքի մակարդակի



4. միաժամանակ մի մոնիտորի վրա հնարավոր է արդյոք տեսնել 20-30 մեքենաների շարժը /կատարելով անհրաժեշտ zoom/, որոնք շարժվում են անբողջ հանրապետության տարածքում:
իհարկե հնարավոր է և ոչ միայն 20-30 այլ անհամեմատ ավելի շատ :)
հենց այս պահի դրությամբ ավտոմեքենաները կանգնած/կամ շարժվում են,
Երևանում, Արթիկում, Վանաձորում և Սիսիանում



5. Ռեալ քա՞նի մեքենաների համար է կատարվել փորձարկումը, եթե դա կապ ունի համակարգի գործնեության սպեցիֆիկացիաների հետ:
Ավելի շատ Էական կապ չունի,
միայն հաճախորդի մոտ browser'ը կարող է դանդաղել մոտ 400-500'ից ավել ավտոմեքենաներ նայելու դեպքում, բայց եթե իրատես լինենք այդպիսի ավտոպարկ ունեցող կլիենտներ շատ սակավաթիվ կլինեն, եթե լինեն էլ միևնույննա դժվար անհրաժեշտություն լինի մշտապես այդքան ավտո zoom արած նայեն, բացի այդ համակարգը օգտվողին թույլ է տալիս մեքենքները դասակարգել խմբերով և նայել այն խումբը որը անհրաժեշտ է,
+ համակարգը թույլ է տալիս նույն հաճախորդին ունենալ մի քանի դիսպետչեռ իրարից առանձին և նույն կամ տարբեր մեքենաներ տեսնելու դոստուպներով



6. Հնարավո՞ր է արդյոք փոխանցել այդ համակարդով այլ ինֆորմացիա ևս /վիդեո և աուդիո/:
Հնարավոր ա, մեր փորձարկած սարքերից մեկը նաև կամերա ունի (+նաչնոյ վիդենիայով), բայց հաշվի առնելով այսօրվա GPRS'ի տխուր որակը և օգտագործվող տրաֆիկի մեծ ծավալը (որը մենք ենք վճարում և արդեն իսկ ներառված ա ֆիքսված աբոնենտային վարձի մեջ) մեր հաճախորդներին այդ տիպի սարքավորում չենք առաջարկում, բացի այդ Աուդիո/Վիդեո'ով սարքավորումը մոտ 2 անգամ ավելի թանկ է :)



եթե կարելի է. մի քիչ ավելի մանրամասն:
վիճակների որոշում (դռների բացում և այլն),
«տագնապի» ազդանշան,


Սարքավորում ունի անալոգային և թվային մուտքեր, համակարգը նաև թույլ է տալիս վերահսկել այդ մուտքերին միացված դատչիկներ,
դատչիկները կարող են միացվել և ցույց տալ
շառժիչի միացված կամ անջատված լինելը
դռներին, փակ/բաց լինելը
մեքենայի մեջ մարդու ներկայությունը,
շատ մեծ ցանկության դեպքում նաև օրինակ ջերմասիտիճանը կամ բաքում բենզինի քանակը:)
իսկ տագնապի ազդանշանը, սխմելու դեպքում SOS սիգնալ ա գնում դսիպետչերական կետ + SMS'ներ ա ուղարկում նախապես տրված համարներին որ տվյալ մեքենան վտանգի մեջ ա...

+մոտ ժամանակներս նաև մենք դիսպետչեռ պետքա մեր մոտ նստացնենք որ անհատ-մարդկանց SOS Alarm'ների դեպքում բացի համակարգի SMS ուղարկելուց, նաև ինքը զանգի մի քանի նախապես տված համարներով ու բարեկամ/ընկերներին խաբար անի...բայց էտ ծառայությունը կարողա +1000դր/ամիս կամ ավել առժենա



Հնարավո՞ր է, որ այդ սերվերը գտնվի միմիայն գնորդի մոտ, և ոչ թե ինչ-որ մի տեղ:
Կա ինֆորմացիայի գաղտնիության մոմետ, և սա շատ կարևոր կարող է լինել ապագա գնորդի համար:

հասկանալով որ Հայաստանում ասենք min 10-15.000$՛ով ծրագիր ծախելը անիմաստ ա սարքել ենք այնպես, որ հաճախորդը ծրագիրից օգտվի առանց այն գնելու, որի հետևանքով չենք կարող ծրագիր տրամադրել հաճախորդին

1.Գաղտնիությունը երաշխավորվում ա պայմանագրով,
2. Բացի այդ համակարգի անվտանգության մասը մշակել են առաջավոր մասնագետներ,
3. Սերվերների ողջ տեղեկատվությունը պահպանվում ա կրիպտոստոյկի ալգորիթմներով, նույնիսկ սերվերներին ֆիզիկապես դոստուպ ունենալու դեպքում հնարավոր չի լինի վերծանել ինֆորմացիան
4. իսկ յուզեռ մակարդակով համակարգը ցույց ա տալիս վերջին լոգինի ԻՊ՛ն ու ժամանակը, միշտ կարելի ա բռնացնել պասվորդը ինչ որ մեկը տարել ա թե ոչ, իսկ ռեալ ԻՊ/ԻՊ՛ներ ունենալու դեպքում նշել թե միայն որ ԻՊ՛ներից թողնել լոգին լինոլ
5. համակարգը հասանելի ա նաև HTTPS'ով որ ISP'ն կամ այլ անձինք պասսը սնիֆ չանեն
6. հաճախորդը կարող է սահմանի թե քանի օր է պահվելու ինֆորմացիան և ցանկացած պահի ջնջի կուտակված ինֆորմացիան
7. համակարգը և մենք backup'ներ չենք պահում !!!!!!!
8. և ամենագլխավոր ֆակտորը թող կոպիտ չհնչի բայց ինձ/մեզ 1000 տարի պետք չի թե որ տաքսին որտեղ ա եղել կամ որ առաքիչը որ խանութի մոտ կամ այլ կազմակերպության մեքենաները որտեղ...


Շնորհակալություն :):
Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար:B

dvgray
24.09.2007, 10:56
Ճիշտն ասած "GPS մոդեմ" տերմինը առաջին անգամ եմ լսում, կպարզաբանես կոնկրետ ինչ նկատի ունես՞

Ինկատի ունեմ, որ ունենալով GPS receiver տարբեր վերսիաներով /օրինակ Holux GM-210/ . ասենք միացված PDA կամ Laptop -ին, հնարավորություն կա արդյո՞ք Laptop-ի մեջ /կամ PDA-ի/ լցնել ձեր քարտեզները և կատարել նավիգացիա հենց մեքենայի մեջ:
Հասկանում եմ, որ ձեր ստեղծածը հետևող համակարգ է, բայց նա չու՞նի հենց տեղում, մեքենայի մեջ, նավիգացիայի հնարավորություն:

Որքան հասկացա, ձեր քարտեզները պահվում են վեկտրային տեսքով: Եթե այո, ապա հնարավորություն կա արդյոք նրան կպցնել նրան ունեցած սպեցիֆիկ բազան, որից հետո դիսպեչերի կողմից տեսնել մոնիտորի վրա այդ բազայից սպեցիֆիկ /նախօրոք ընտրված/ տվյալներ, երբ ընտրվում է ասենք մեքենաներից որևիցէ մեկը դիսպեչերի կողմից հենց մեքենայի ընթացքի ժամանակ:
Հետո ասեցիր, որ կատարվում է խմբավորում: Այդ խմբերը ըստ ցանկության կարելի՞ է տեսնել մոնիտորի վրա և միաժամանակ, և ըստ ընտրված խմբի: Եվ միաժամանակ երևալուց տարբերվում են իրենց գույներով, չափսով /թե՞ մի այլ ձևի/:
Եվ մի հարց ևս, կա՞ արդյոք հնարավորություն նախօրոք կամ ընցացքի ժամանակ կատարելու մարշրուտիզացիա , այսինքն ընտրելու լավագույն ճանապարային տարբերակները:

NetX
25.09.2007, 00:26
Ինկատի ունեմ, որ ունենալով GPS receiver տարբեր վերսիաներով /օրինակ Holux GM-210/ . ասենք միացված PDA կամ Laptop -ին, հնարավորություն կա արդյո՞ք Laptop-ի մեջ /կամ PDA-ի/ լցնել ձեր քարտեզները և կատարել նավիգացիա հենց մեքենայի մեջ:
Քարտեզները համակարգից դուրս չեն տարածվում, որևէ կերպ որևէ նավիգատորի կամ համանման սարք կամ նոտբուկի մեջ հնարավոր չի գցել


Հասկանում եմ, որ ձեր ստեղծածը հետևող համակարգ է, բայց նա չու՞նի հենց տեղում, մեքենայի մեջ, նավիգացիայի հնարավորություն:
հետևող համակարգի և նավիգացիայի համակարգերը լռիվ առանձին խնդիրներ են լուծում և մեր սարքավորումները և ընդհանրապես այդ տիպի/դասի սարքավորումները նավիգացիայի հետ կապված խնդիրներ չեն լուծում, դրա համար անհրաժեշտ է ունենալ առանձին նավիգատոր, իսկ նավիգատորներով այս պահին հետաքրքրված չենք
Նավիգատորներով կզբաղվենք որոշ ժամանակ անց :B



Որքան հասկացա, ձեր քարտեզները պահվում են վեկտրային տեսքով: Եթե այո, ապա հնարավորություն կա արդյոք նրան կպցնել նրան ունեցած սպեցիֆիկ բազան, որից հետո դիսպեչերի կողմից տեսնել մոնիտորի վրա այդ բազայից սպեցիֆիկ /նախօրոք ընտրված/ տվյալներ, երբ ընտրվում է ասենք մեքենաներից որևիցէ մեկը դիսպեչերի կողմից հենց մեքենայի ընթացքի ժամանակ:

Այս պահի դրությամբ ընտրելիս բերում է մեքենայի մասին տեղեկատվություն, բայց ասածիդ վերջնական նպատակը պարզ չէ,
քանի որ մեր գրած ծրագիրն է կարելի է փոխել մեր և հաճխորդի խելամիտ առաջարկությունների հիման վրա, ընդհուպ մինչև ասենք Format c: հնարավորություն ունենա, դա իհարկե կատակ,
Բայց եթե ներկայացնում ես որևէ ընկերության հետաքրքրություններ կարելի ա կոնկրետ հանդիպել, ներկայացնես ձեր կազմակերպության ուղվածությունը, խնդիրները և ինչա ձեզ անհրաժեշտ, կամ թե ինչ բազաի հետ միացնելու խնդիր ունեք, այլապես իմ տեսանկյունից ստացվում ա հետաքրքրվել տեխնիկական մանրուքներից գոյություն չունեցող կամ անորոշ խնդիրների/նպատակների համար...



Հետո ասեցիր, որ կատարվում է խմբավորում: Այդ խմբերը ըստ ցանկության կարելի՞ է տեսնել մոնիտորի վրա և միաժամանակ, և ըստ ընտրված խմբի: Եվ միաժամանակ երևալուց տարբերվում են իրենց գույներով, չափսով /թե՞ մի այլ ձևի/:

կասեմ որ կատարվում է բավականին հարմար եղանակով...
հարցդ նույնպես տեխնիկական մանրուքներ են, պետք է կրկնեմ վերը ասածս միտքը,...

Խմբավորումներից և մեքենաների մաքսիմում քանակների մասին տվածդ հարցերից ստացվում է, որ աձնական օգտագործման համար չէ, այլ քանակություն կազմող ավտոմեմքենաների, այդեղից էլ 2 հիմնական տարբերակներ
1. կամ ներկայացնում եք կազմակերպություն, որի պրոֆիլը, նպատակները և ծառացած խնդիրները որ ներկայացնեք կփորձենք գտնել հարմար տարբերակ
2. և ամենահավանական տարբերակները՝ ելնելով տրվածդ տեխնիկական հարցերի մանրամասնություններից, մանրուքներից և կազմակերպություններին հատուկ հիմնական հուզող հարցերի բացակայությունից կարելի է եզրակացնել, որ համեմատում ես մեկ այլ համանման համակարգի հետ կամ հանդիսնաում ես անձ, որը ինքն է հետաքրքրված համակարգ ստեղծելու մեջ կամ առնչվում ստեղծման կամ այս պահին ստեղծող մարդկանց հետ :B

Չնայած, որպես կայացած ընկերություն իր կայացած արատդրանքով, տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում կարելի է փորձել գտնել համագործակցության եզրեր :B

dvgray
25.09.2007, 09:41
Խմբավորումներից և մեքենաների մաքսիմում քանակների մասին տվածդ հարցերից ստացվում է, որ աձնական օգտագործման համար չէ, այլ քանակություն կազմող ավտոմեմքենաների

Ճիշտ էս հասկացել:
Հարցերը մանրամասնում եմ նրա համար, որպեսի ներկայացնեմ առաջակտ իմ մոտիկներից մեկին /առնող-ծախող չեմ:)/ իրեն հասկանալի լեզվով: Գիտեմ առաքման համակարգին առնչվող բոլոր քիչ թե շատ պրիորիտետային խնդիրները, որոնք կան այսօր և կլինեն մոտ ապագայում:
Հարցերս ընտրված էին հենց այդ կոնտեքստում: Կարող է, և պատասխաններտ հետաքրքրեին ուրիշ պոտենցիալ գնորդի ևս:B:



իսկ նավիգատորներով այս պահին հետաքրքրված չենք
Նավիգատորներով կզբաղվենք որոշ ժամանակ անց :B

Պոտենցիալ գնորդը պետք է ռեալ իմանա. թե համակարգը դեպի որ կողմն է աճելու: Հասկանում ես երևի, որ խնդիրը միայն այն չէ, որ տվեցին փող ու առան: Կա ավելի խոշոր խնդիր ևս: Դա այն է, որ որոշ ժամանակ անց եթե ձեր համակարգը դառնա ժամանակի պահանջներին չհամապատասխանող /օրինակ տեղում նավիգացիոն համակարգի բացակայութուն գնորդին զրկում է բավականին մեծ ազատության աստիճանից, քանի որ նրա նոր ընդունված վարորդ-առաքիչների օ.գ.գ բավականին ցածր է խանութների տեղը չիմանալու պատճառով և այլն: Հասկանում եմ, որ համակարգը նոր է, սակայն պետք է ռեալ պատկերացնել թե համակարգը դեպի որ կողմ է աճելու, և ինչ արագությամբ:):
Ունենալու՞ է արդյոք մարշրուտիզացիայի հնարավորություն, կապնվելու՞ է արդյոք համակարգը քաղաքապետարանի հատուկ ծառայությունների հետ, որպեսզի նախորոք ցուցադրի քարտեզի վրա այն փողոցները, որոնք փակ են լինելու ասենք վաղը տարբեր պատճառներով և այլն:



Այս պահի դրությամբ ընտրելիս բերում է մեքենայի մասին տեղեկատվություն, բայց ասածիդ վերջնական նպատակը պարզ չէ,

Իմաստն էն է, որ համակարգը ունենա ինտերֆեյս արդեն գործող բազայի հետ աշխատելու համար: Այսինքն դեպի բազա ուղարկի ձևակերպած հարցում /զապրոս/ ու ստացած տվյալները /օրինակ մեքենայի ուղեբեռը /գռուզ/ / ցույց տա էկրանին: Հետո, վարորդ մոտ էտ մոմենտին ունեցած ուղեբեռը նույնպես ցուցադրվի դիսպեչերական կետում / վաճառվածը ինչ-որ ձևի վարորդը հասցնի դիսպեչերական կետ:/, այսինքն վարորդը ինչ-որ ձևի, ձեր համակարգի օգնությամբ իր կենտրոնական բազայի մեջ կատարի տվյալների մուտքագրում հենց շուկայից:



Այս պահի դրությամբ ընտրելիս բերում է մեքենայի մասին տեղեկատվություն, բայց ասածիդ վերջնական նպատակը պարզ չէ,

Հուսով եմ, ասածիս վերջնական նպատակը պարզ դարձավ:

Հ.Գ. Ասեմ, որ այդ կազմակերպությունը ունի մոտ 150 միավոր մեքենայական պարկ:
Իսկ ինչ հարցեր որ տվել եմ, դրանք ռեալ հարցեր են:B:

NetX
26.09.2007, 01:11
Բավականին լայնածավալ բաներ ես ուզում հաշվի չառնելով ետ ամեն ինչի հակառակ կողմը՝ առժեքը, բայց բացի դրանից հերթով նայենք՝
1. Navigationը և GPS Trackingը որպես իրարից տարբեր ուղղվածություններ սարքավորումներում միասին հանդես չեն գալիս մոտ մետ տարի է ուսումնասիրել եմ և ներկրել ենք տարբեր տիպի և կլասի սարքավորումներ ընտրելու լավագույն գին/որակ/ֆունկցիոնալություն բայց երբևէ հիբրիդ Navigation+GPS Tracking սարք չեմ տեսել, չեմ բացառում որ աշխարհում ինչ որ մեկը ինչ որ տեղ կարտադրի, բայց փաստացի տարածված չի, խնդիրը կարող է լուծվել դրանք իրարից անկախ ձեռք բերելով...

2. Ծրագիրը web-based ա, որը հնարավորություն ա տալիս առանց ծրագրային կախվածության համակարգից օգտվել ցանկացած ինտեռնետ ունեցող ժամանակակից համարգչից, թույլ ա տալիս չգնել թանկառժեք ծրագրային ապահովում և ամեն ավտոմեքենա ավելացնելուց նոր լիցենզիա առնել, թույլ է տալիս նույն վարկյանին ունենալ ամենավերջին թե ծրագրային թե քարտեզի օրօրի կատարելագործվող տարբերակները և այսքանի հետ զուգահեռ կախվածություն չունենալով ծրագրային ապահովումից browser՛ի միջից չի կարող դոստում ունենալ քո բազային, (բայց նույն անալոգ համակարգերը թե web-based, թե applicayion նույնպես չունեն), լուծումը կարելի է տալ եթե այդ մեքենաների գռուզի մասին ինֆորմացիան մուտք արվի մեր բազա կամ ասենք բազաները ինչ որ կերպ սինխռոնիզացիա կատարվեն, բայց այդ տարբերակը այնքանել նպատակահարմա8 չէ քանի որ ձեր ընկերության բազաի մի մասը պահվելու է մեր մոտ կամ մեր ծրագրային ապահովումը ձեր ընկերության պռոֆիլից ելնելով հատուկ ձեր համար փոփոխության պետքա ենթարկվի...
Բայց եթե առաքիչները օգտվեն SmartSale ՛ի pocket-pc'ներով և իրենց մուտ ելքերը գրանցեն pocket-pc'ում, ինչպես այսօր անում են շատ կազմակերպություններ, պատկերը կփոխվի, տեղեկությունները մուտքագրվում և պահվում են SmartSale՛ի սերվերի բազայում իսկ SmartSale՛ի սերվերը պրյամոյ փոխկապակցված լինելով մեր սերվերի և մեր քարտեզի հետ տալիս է ընդհանուր պատկերը...

այս պահի դրությամբ SmartSale ՛ի pocket-pc'ներով օգտվող առաքիչները երեկոյան բերում են իրանց pocket-pc'ները միացնում իրանց կազմակերպության SmartSale՛ի սերվերին, սինխրոնիզացիա անում և վերջին մուտք-ելք > վաճառքները մուտք են լինում բազա, բայց SmartSale՛ի pocket-pc'ները կարող են նաև կատարված վաճառքը օնլայն՝ GPRS'ի միջոցով փոխանցել SmartSale՛ի սերվերին այդ դեպքում կարելի ա միքիչ ծրագրային փոփոխություն անել, որ ասենք մնացորդ ապրանքը կամ այդ կետում վաճառված ապրանքը ցույց տա քարտեզի մեքենաի վրա...:)

Բայց այդ դեպքում թանկանում է pocket-pc՛ի առժեքը, քանի որ GPRS'ով pocket-pc՛ները ավելի թանկ են, (եթե ունեն GPS ել ավելի թանկ, որ միանգամից նավիգատոր ել աշխատի), + պետք ա ՍԻՄ քարդ, ու տրաֆիկի վարձավճար...

Ստացվում ա մեր համակարգ+SmartSale համակարգ կարող ա լուծել խնդիրները

Մնացած, արդեն ձեր կազմակերպության պռոֆիլի հետ կապված խնդիրները ՊՄ՛ով:B

Սահակ
11.01.2009, 05:04
http://www.locator.am/ գլխավոր էջի ֆլաշ լոգոյի մեջ «GPS tecnologies» tecnologies բառը պետք է լինի technologies։