PDA

Դիտել ողջ տարբերակը : Կո՞ղմ եք 11-ամյա կրթությանը



Welcome
21.09.2007, 15:46
Ես ինքս շատ դեմ եմ:Չքիտեմ ինչ գրեմ :angry

Սամվել
21.09.2007, 15:56
Ես ինքս շատ դեմ եմ:Չքիտեմ ինչ գրեմ :angry

կռթության - Կրթություն ավելի լավ է հնչում :D կարևորը ճիշտ ;)

Ընդյանուր առմամբ իմ համար տարբերություն չկա մեկա պրծել եմ :P

Մանե
21.09.2007, 15:58
Նախ կՐթություն;)
Երկրորդն էլ ինչ տարբերություն,հիմա ես համարվում եմ 11-րդ դասարան,բայց դրանից ոչ խելքս ավելացավ:)),ոչ էլ մի տարի շատ սովորեցի/ծանոթով գրում են 11:))/

VisTolog
13.12.2007, 23:59
Ժող. այս թեմայի շուրջ էլ ոչինչ չեք ուզում ասել:

Angelochek Pushisti
14.12.2007, 00:08
Es inqs shat dem em 11amya krtutyan@ qani vor gtnum em da animast jamanaki vatnum e

Մոդերատորական: Ակումբում լատիներեն տառերով գրելն արգելվում է։ Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

քաղաքացի
14.12.2007, 00:38
Ուզում է 100 տարի սովորեն: Էս մենտալիտետը չի կրթվի:

schuschanik
14.12.2007, 02:19
Ես դեմ եմ, քանզի դա ավելորդ տարվա կորուստ է: Դպրոցական ծրագրի մեջ որևիցէ փոփոխություն միևնույն է չի մտցրվում, ուղղակի մեր կառավորությունը ընդունել է Բոլոնիայի գործընթացը կարգավորող փաստաթուղթը և կրակն է ընկել, հիմա ստիպված պետք է կիրառի: ;)

Մանոն
14.12.2007, 09:43
Է~հ… խոսք կա, որ 12 տարի է դառնալու…դեռ ուր եք…


Դպրոցական ծրագրի մեջ որևիցէ փոփոխություն միևնույն է չի մտցրվում
Մտցվում է, բայց դա միանգամից չի արվում, այլ տարիների ընթացքում` գրքերի փոփոխման հետ համատեղ:
Ամեն դեպքում ես էլ դեմ եմ, ու մանավանդ այս նոր` ինտերակտիվ մեթոդների կիրառմանը: Կործանման է տանելու սերնդին:

dvgray
14.12.2007, 09:58
Ամեն դեպքում ես էլ դեմ եմ, ու մանավանդ այս նոր` ինտերակտիվ մեթոդների կիրառմանը: Կործանման է տանելու սերնդին:
Ինչու՞: :)
Ի՞նչ վատ բան կա ինտերակտիվ մեթոդների մեջ և ինչո՞վ են լավ հին մեթոդները:
Կուզեի լսել մասնագիտական հիմնավորումներ, հաշվի առնելով հենց մեր իրականությունը:
:)

Cassiopeia
14.12.2007, 10:52
Կարծում եմ, դա նման է "ջուր ծեծելուն": Սովորողը և ընդհանրապես, ուսման հանդեպ սեր ունեցողը դպրոցական կուրսը կարող է շատ լավ սերտել նաև 10 տարում: Կարծում եմ, արտասահմանյան ուսման այդ տարբերակին անցնելով պարզապես փորձում են կոմպենսացնել ուսուցիչների օպտիմալացման արդյունքները:

VisTolog
14.12.2007, 23:25
Այ մարդ, սովորողը կսովորի էլի:
Ինչ պարտադիրա 12 տարի սովորի:
Ընդամենը ժամանակի կորուստ:
Մնումա միանգամից աշխատանքի տեղավորեն:

Cassiopeia
14.12.2007, 23:29
Մեկ անհամեստ հարց.
Ո՞ր տարիների հիման վրա է ավելացվելու ուսման այդ մեկ կամ երկու տարին՝ նախադպրոցական թե դեռահասության…
Եթե նախադպրոցական, ապա դա պարզապես ներկայիս բազմաթիվ բացված նախակրթարանների գործին կխփի, իսկ եթե դեռահասության… ապա հարցը քիչ թե շատ բարդանում է: Այդ դեպքում տղաները դպրոցը կավարտեն գրեթե 18 տարեկանում, ԲՈՒՀ դիմելու հնարավորությունից կզրկվեն, ու միանգամից "մա՛րշ բանակ"…

Աթեիստ
15.12.2007, 10:14
Ես գտնում եմ, որ քանի դեռ կրթության նախարարությունը ձևեր մի մշակել կանխելու եվրոպական և ամերիկյան վատ սովորույթների մուտքը դպրոց (անհարգալից վերաբերմունք ուսուցչի նկատմամբ, անպատժելիության զգացում ծնողների պաշտոնի հաշվին, sms և bluejacking դասի ժամանակ), նման թերի երեխաները ինչքան շատ մնան դպրոցում այնքան լավ:
Մյուս կողմից էլ ես խղճում եմ այն ուսուցիչներին, որոնք ստիպված են դասավանդել այդ տարիքի "երեխաներին":

StrangeLittleGirl
16.12.2007, 02:35
Ես դեմ եմ 11-ամյա կրթությանը, որովհետև կողմ եմ 12-ամյային, բայց պետք է այն ամեն ինչով կարգավորվի: Եթե, օրինակ, վեց տարեկանից է երեխան դպրոց գնում, ապա պետք է ստեղվեն կիսամանկապարտեզային պայմաններ, տաք սնունդը պարտադիր պետք է լինի: Հայտնի է, որ երեխայի նյարդային համակարգը յոթ տարեկանից է նորմալ ձևավորվում, իսկ վեց տարեկանից նրան աշակերտական նստարանին նստացնելը նշանակում է առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնել: Մյուս կողմից, այս տասնամյա կրթությունը, որ ունեինք, դա էլ իր հերթին է լուրջ առողջական խնդիրներ առաջացնում: Դա ասում եմ հիմնվելով լուրջ հետազոտությունների արդյունքների վրա: Մեր տասնամյայի ծրագիրը շատ խիտ էր, չորուցամաք, ինչ-որ տեղ անիմաստ: Հաստատ ապագա պատմաբանին պետք չէ ֆիզիկայի խուճուճ խնդիրներ լուծել: Խնդրում եմ՝ չասեք, թե ընդհանուր զարգացվածության համար պետք է: Ի՞նչ ընդհանուր զարգացվածության մասին է խոսքը, երբ նույն մարդը, ինչքան էլ լավ սովորող ու խելացի լինի, բուհում սովորելու հենց առաջին ամիսներին մոռանում է այդ ամենը:
Ի դեպ, ցանկալի է նաև, որ մարդը տասնութ տարեկանում դպրոցն ավարտի (իհարկե, եթե բանակի հարցը չլիներ), որովհետև տասնվեց տարեկանում (վերջերս մոդա էր երեխաներին վեց տարեկանից դպրոց ուղարկելը) մարդը սովորանար հստակ չի պատկերացնում իր ապագան, չգիտի, թե ինչ մասնագիտություն է ուզում ընտրել, ստիպված կատարում է ծնողների ցանկությունը: Ես էլ եմ դրա վառ օրինակը: Մայրս ուզում էր, որ բժիշկ դառնամ, իսկ ես դեմ չէի, որովհետև չգիտեի, թե ինչ եմ ուզում: Բայց տասնութում արդեն հստակ գիտեի, սակայն արդեն ուշ էր:

Vive L'Armenie
16.12.2007, 05:36
Սովորողի համար նշանակություն չունի թե քանի տարի կլինի ուսումը ;), բայց դե ամեն դեպքում կարծում եմ, որ զուր ժամանակ են կորցնում սովորողները... այդ 1 տարվա ընթացքում շատ բան կարող են հասցնել, այնել...

Ինչպես ասում են՝ սովորողը կսովորի :scen, չսովորողն էլ ինչպես միշտ...:joker:russian:jagi իսկ տարվա վերջում էլ...:sos