PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարոյականության նորմեր



Cassiopeia
21.09.2007, 13:32
Յուրաքանչյուր ոք շրջապատին նայում է սեփական տեսակետից և իր ենթագիտակցության մեջ յուրաքանչյուր կենսական իրավիճակ աստիճանավորում է սեփական բարոյական նորմերով:
Իսկ ի՞նչն է բարոյական և անբարոյական ըստ ձեզ:
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել բարոյականության նորմերը:

ivy
21.09.2007, 14:02
Յուրաքանչյուր ոք շրջապատին նայում է սեփական տեսակետից և իր ենթագիտակցության մեջ յուրաքանչյուր կենսական իրավիճակ աստիճանավորում է սեփական բարոյական նորմերով:
Իսկ ի՞նչն է բարոյական և անբարոյական ըստ ձեզ:
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել բարոյականության նորմերը:

Ավելի հեշտ կլինի ասել, թե ինչն եմ համարում անբարոյական։
Անբարոյական եմ համարում ծնողներին ու զավակներին անտեսելն ու մոռանալը, թույլին ու անօգնականին տրորելն ու ստորացնելը, ուրիշի ստեղծած լավը փչացնելը, ուրիշի արած լավ գործը սեփական անձին վերագրելը, ուրիշի ունեցածին տիրանալու փորձերը, մարդկանց վստահությունն ու բարի վերաբերմունքը չարաշահելն ու շահագործելը, սեփական մորթին փրկելու համար ուրիշներին վնասելը, երկերեսանությունը, իսկ ամենաանբարոյականը՝ աչքերի մեջ նայելով լկտիաբար ստելը։

dvgray
22.09.2007, 00:10
Ընդհանրապես ասած, բարոյականություն ես հակված եմ դիտարկել որպես ավելի շատ հասարակական կատեգորիա, քան թէ անձնական:
Սակայն անձնական մասով եթե նայենք, ապա ivy-ի թվարկածների հետ համաձայն լինելով, ավելացնեմ մեկը նաև.
Տղամարդու համար անբարոյականության գագաթնակետ եմ համարում իր խոսքը չհարգելը, գետնով տալը, անպատասխանատու լինելը սեփական խոսքի, արտասանած բառի հանդեպ:
Կանանց համար անբարոյականության գագաթնակետ եմ համարում այդպիսի տղամարդու կողքին գտնվելը:

Ribelle
22.09.2007, 20:44
Կարծում եմ անբարոյական է բարոյականությունից խոսել:D նամանավանդ որ դրա նորմերը շատ տարածական մեկնաբանման են ենթակա, չնայած համաձայն եմ արտահայտած կարծիքների հետ:

Cassiopeia
26.09.2007, 12:58
Լավ. օրինակի համար քննարկենք հետևյալ դեպքը:
Մոտ մեկ դար առաջ երբ աղջիկն ու տղան իրար հետ խոսում էին առանց որևէ ձևականության (տվյալ ժամանակահատվածում և տվյալ հասարակության մեջ ընդունված սովորույթների դեպքում), ապա դա համարվում էր անբարոյականությունը: Կարծեմ "Խոդեդանը" ստեղծագործության մեջ էր, երբ հերոսուհին գնում է բալետ ու տեսնում "բաց ոտքերով" պարուհիներին, դա համարում է անբարոյականություն:
Իսկ մե՞նք…
Արդյոք անբարոյականություն ենք համարում "ոտքերը բաց հագած" կանանց: Կամ արդյոք անբարոյականություն ենք համարում փողոցում ձեռք-ձեռքի տված քայլող սիրահարների սիրատոչոր հայացքները, նրանց ուշադրությունը սիրելիի հանդեպ: Կամ արդյոք անբարոյականություն է փողոցում համբուրվող զույգերի պահվածքը…

Guest
26.09.2007, 13:22
Բարոյականության նորմրը ստեղծվել են մարդկության կողմից, ավելի ճիշտ օբշեստվո/հայերենը մոռացել եմ/, ահա ինչու նրանք հա փոփոխվում են ու ստաբիլ չեն, իրականում այդ նորմերը զգում ես ամեն օբշեստվայում իր նորմերը կա ու զգալով ինքնստինքյան ենթարկվում ես, դրանով ցույց տալով հարքանք դեպի տվյալ մարդկության մազմութկունը: Իսկ լիարժեք ապրելու համար էտ սաղ նորմերը պիտի դեն նետվի ու ազատ ամեն տեսակի կոնցեպցիաներից ապրել, ոչ էտ նորմերն են կայուն ոչ էլ մարդկության մազմությունները

Dayana
26.09.2007, 13:31
Բարոյականության նորմերն ամեն մեկի համար տարբեր են , քննարկել ու առավել ևս մեղադրել ինչ-որ մեկին չենք կարղ ։ Եթե ես հիմա համարեմ փողոցում համբուրվելն անբարոյական , ապա պիտի վիրավորած լինեմ շատ համբուրվող զույգերի , սակայն եթե ես ինքս դա համարում եմ քիչ հաճելի , անվանենք դա այս կերպ , ապա պիտի չկրկնեմ նույնը ։

Cassiopeia
26.09.2007, 14:23
Համամիտ եմ Հայկի հետ, որ հասարակության ստեղծած "արժեքն" է բարոյականության ցանկացած նորմ: Մի բանը մեկի համար կարող է լինել լավը, մյուսի համար վատը: Սակայն ինչպես նշվեց նաև ժամանակն է դեր խաղում այդ նորմերի ձևավորման և հնեցման համար: Ընդունում եմ, որ շատ դեպքերում պետք է աչք փակել շրջապատի վրա ու "չանբարոյականացնել" մթնոլորտը, քանզի առավել ևս չգիտես, թե ինչն է դրդել դիմացինիդ "նմանատիպ անբարոյականությամբ" զբաղվելու:
Բայց չէ որ աչք փակելով ստիպված կլինենք ոչ թե մեկ, մի քանի, այլ բազմիցս անգամ աչք փակել: Իսկ միթե ճիշտ է կույր ապրելը… չեմ կարծում…:think

dvgray
26.09.2007, 16:39
Արդյոք անբարոյականություն ենք համարում "ոտքերը բաց հագած" կանանց: Կամ արդյոք անբարոյականություն ենք համարում փողոցում ձեռք-ձեռքի տված քայլող սիրահարների սիրատոչոր հայացքները, նրանց ուշադրությունը սիրելիի հանդեպ: Կամ արդյոք անբարոյականություն է փողոցում համբուրվող զույգերի պահվածքը…
Եթե էս կտրվածքով ,ապա "փողոցում համբուրվող զույգերի պահվածքը" անբարոյական չեմ համարում: Նույնիսկ լինում է, որ գեղեցիկ է:
Իսկ ինչ կասեք, երբ իրար հանդիպելուց գորովալից երեք անգամ համբուրվում են անկախ սեռից ու տարիքից: /էնքան եմ ծիծաղում ստեց տեսարանից, որ էլ չասած/:
Սա անբարոյական է թե չէ չգիտեմ, բայց առաջին հերթին հակահիգենիկ է:

Ժողովու՜րդ: Թարգեք պատեհ անպատեհ իրար համբուրելուց: Բավարարվեք ձեռքսեղմումով: Փողոցում մոլեգնում են բազմապիսի վիրուսներ:D: Մեղք եք:):

Philosopher
29.09.2007, 00:13
Կարծում եմ անբարոյական է բարոյականությունից խոսել
Ապրես, Բուբերն էլ քեզ հետ համաձայն էր ու պնդում էր, որ "Բարոյականությունը խեղում է մարդու դեմքն այնպես, ինչպես կրոնը` աստծո դեմքը": Բարոյականության կողմից խեղված մարդն ու հասարակությունը բարոյականության ու անբարոյականության ալքիմիայի բարոյական իրավունք չունեն:

Մելիք
29.09.2007, 00:25
"Բարոյականությունը խեղում է մարդու դեմքն այնպես, ինչպես կրոնը` աստծո դեմքը": Բարոյականության կողմից խեղված մարդն ու հասարակությունը բարոյականության ու անբարոյականության ալքիմիայի բարոյական իրավունք չունեն:

20-րդ դարի անկումնային մտքի այլանդակությունն ա, որ նմանատիպ ֆորմուլաները ազատության դրոշի տակ մտցնում են կեցության էթիկայի մեջ Այ էս մտքերն են ապոկալիպսիսի տանելու:

Philosopher
29.09.2007, 00:41
20-րդ դարի անկումնային մտքի այլանդակությունն ա, որ նմանատիպ ֆորմուլաները ազատության դրոշի տակ մտցնում են կեցության էթիկայի մեջ Այ էս մտքերն են ապոկալիպսիսի տանելու:
Դավ, կրոնը խեղել, խեղում ու շարունակելու է խեղել աստծո դեմքը, էդ դասագրքային ճշմարտություն ա, ու յուրաքանչյուր կրոնի իրական իաստը հասկացող մարդը հասկանում ա նաև էդ իմաստը: Նույն կերպ և` բարոյականությունը` որպես անհատից վերցարկված ինքնա ու այլակազմակերպման ձև, կորսված առաջնային բարոյականությանը փոխարինող երկրորդային, պսեվդո համակարգ, ոչ թե խեղել է մարդուն, այլ կերտել է նրան` իր պատկերով ու նմանությամբ: Ժամանակակից անբարո մարդը, ինչպես և բարոյականը` նույն կեղծ-բարոյական համակարգի արդյունք են: Իսկ որ Բուբերը ճգնաժամային ժամանակի փիլիսոփա էր, ու նրա մտքերն էլ էդ ճգնաժամայնության կնիքն ունեն, անկասկած է: Իսկ որ դրանք տանում են ապոկալիպսի, փառք աստծո, բայց ում` ապոկալիպսիսի զավակներին, արդեն իսկ իրենց կեցության միայնակության ու մեկուսացվածության մեջ տիեզերական անծայրությունը կրծքի տակ ամեն պահ մեռնող միայնակ մարդուն, ուրեմն` թող տանեն, նոր, այլ սկզբի համար թող էդ վերջը գա, տեսնենք` էդ ինչ էր, էդ ինչ սարսափելի վերջ էր, որից իսկական մարդիկ պիտի վախենային, էդ ում վերջն էր;)

ihusik
29.09.2007, 11:54
Կարծում եմ անբարոյական է բարոյականությունից խոսել:


Ապրես, Բուբերն էլ քեզ հետ համաձայն էր ու պնդում էր, որ "Բարոյականությունը խեղում է մարդու դեմքն այնպես, ինչպես կրոնը` աստծո դեմքը": Բարոյականության կողմից խեղված մարդն ու հասարակությունը բարոյականության ու անբարոյականության ալքիմիայի բարոյական իրավունք չունեն:


20-րդ դարի անկումնային մտքի այլանդակությունն ա, որ նմանատիպ ֆորմուլաները ազատության դրոշի տակ մտցնում են կեցության էթիկայի մեջ Այ էս մտքերն են ապոկալիպսիսի տանելու:

Կարծում եմ այստեղ ճիշտ լուծում գտնելու համար պետք է առանձնացնենք մեծամասամբ ոչ բանիմաց, հոգևոր իմաստով անգրագետ մասսայի կողմից հասարակական բարոյական նորմերի ստեղծումն ու դրանց ճնշող պարտադրումը մյուսներին և այն Բարոյականությունը, որը իսկզբանե կա մարդում Էության մեջ ու հենց դրանով է առաջին հերթին մարդը առանձնանում կենդանական աշխարհից և կոչվում մարդ ու ժամանակ առ ժամանակ գալիս են Մեծ Ուսուցիչներ ու Ոգեղեն, Իմաստուն Անհատներ, որոնք հիշեցնում են Ճշմարիտ Տիեզերական Օրենքների վրա հիմնված Բարոյական նորմերի ու դրանցից մարդու (իր իսկական Էությունից) շեղվելու ու սխալ ուղով գնալու մասին և փորձում են այդ նոր ու աշխարհի չափ հին Լույսով արթնացնեն մարդուն իր մոռացություն կոչվող քնից ու ուղղեն դեպի մարդկանց Էության մեջ դրված ճշմարիտ Բարոյական նորմերի պահպանմանն ու իրագործմանը կյանքում Ճշմարտությունների տեսքով, որոնք հեռու են բոլոր ներկայիս կրոնների քարոզած ճշմարտություններից, քանզի նրանք վերցրեցին ի շահ իրենց Ճշմարտությունների մարմինը ու նույնիսկ խաչեցին այն իսպառ մոռանալով մարմնում եղած Ոգու մասին:

Ուստի եթե Բուբերի խոսքը դիտենք որպես Ճշմարիտ Կրոնին ու Բարոյականությանն ուղված (ինչում վստահ եմ, որ այդպես չէ) ապա դրանից կօգտվեն անբարոյականության մթնոլորտ ստեղծողները, իսկ եթե այդ խոսքը դիտենք կեղծ կրոններին ու բարոյականությանն ուղված մի խոսք ու ընդվզում, ապա դրանից կշահի միայն Ճշմարիտ Կրոնն ու Բարոյականությունը:

Иммануил Канта

Лишь две вещи поражают меня: звездное небо надо мною и нравственный закон внутри меня.

Мораль есть учение не о том, как мы должны сделать себя счастливыми, а о том, как мы должны стать достойными счастья.