PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ծանրամարտ



Cesare
19.09.2007, 16:33
Քննարկենք Թայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունը :
Հայերը Թայլանդում : ԵՎ ընդհանրապես … :)

Cesare
19.09.2007, 17:05
Այսօր հայ ծանրամարտիկը ձախողվեց :
Պոկեւմ վարժությունւմ(1) ձախողելով 3 փորձերը :
Հուսանք որ վաղը իրենց ցույց կտան մեր աղջիկները :

Mari
20.09.2007, 18:01
Ժամը քանիսի՞ն են ցույց տալու աղջիկների մրցելույթները: Հայաստան տղաների հավաքականը արդեն վերջացրե՞ց մրցելույթները:

Մանե
23.09.2007, 15:36
Ծանրամարտն են ցույց տալիս,Մելինեն էնքան էլ լավ հանդես չի գալիս;)
125 կգ
Հ.գ Բայց ահավոր տհաճ ա աղջիկների ծանրամարտ նայելը,Աղջիկն ուր,ծանրամարտն ուր:o Չնայած իրանց տեսքին նայելով մոռանում ես,որ աղջիկ էն,ուր ա ըտեղ աղջիկ:oy:[:(

Amaru
23.09.2007, 15:55
:angry Ման, սեփական չանչերով կկոտորեմ քեզ, Մելինեիս բան չասես :love

Vahe
24.09.2007, 22:06
Բայց կային նաեւ սիրունիկները: Օրինակ Մելինեի քախայիններից մի օր առաջ ուրիշ քաշային աղջիկներ էին Ռուսը սիմպոտիչնի աղջիկ էր:

Ahik
17.04.2008, 00:10
Այսօր ՀՀ-ն ներկայացնող երկու կին և ՌԴ-ն ներկայացնող մեկ տղամարդ ծանրամարտիկ Եվրոպայի չեմպիոնատում գրավեցին առաջին պատվավոր տեղը:hands
Շնորհավորում եմ նրանց և մաղթում նորանոր հաջողություններ:hands

John
17.04.2008, 08:03
թիմային հաշվարկով էլ 1ին տեղում ենք, այսօր՝ ժամը 18.30ին տվ5-ի եթերում ուղիղ եթերով կարող ենք դիտել Հռիփսիմե Խուրշուդյանի ելույթը

Markes
17.04.2008, 11:30
Երեկ Իտալիայում ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն դարձան երկու հայ մարզուհիներ ՝ Մելինե Դալուզյանը և Նազիկ Ավդալյանը ։ Նրանք նվաճեցին երեքական ոսկե մեդալ ու հիմա Հայաստանը թիմային հաշվարկում առաջին տեղում է ... տղամարդիկ իրենց ելույթները սկսում են այսօր ...

Հայաստան , ասաաաաջ :hands

Yellow Raven
17.04.2008, 12:24
Էսօր մեդալի հավակնորդներից համ Հռիփսիմե Խուրշուդյաննա,համ էլ Տիգրան Մարտիրոսյանը:

Վարդանանք
17.04.2008, 13:17
Շնորհավորում եմ մեր բոլոր մարզիկներին և մեր ողջ ազգին: Մենք հերթական ապացուցեցինք, որ ոչ մեկին ոչնչով չենք զիջում:

Sunny Stream
18.04.2008, 00:30
Ապրի Տիգրան Մարտիրոսյանը :yahoo
Մենք ընտանիքով իրան շաաաա~տ սիրեցինք :good

մնացածներն էլ ապրեն, շնորհավորում եմ!

Vestigium
18.04.2008, 00:31
կեցցցցցցցցցցցցեեեեեեեեեեեե մեր Տիգրան Մարտիրոսյանը:hands:hands:hands

Bayern Munchen
18.04.2008, 18:38
Հալալա մերոնց...
ապրեն իրամք որ բարձր են պահում հայոց եռագույնը:hands

Yellow Raven
18.04.2008, 20:20
Էսօր ժամը 23:00-ից հետևում ենք Արա Խաչատրյանի ելույթներին,որը անցած տարի 2-րդ տեղ նվաճեց,զիջելով միայն Գևորգ Դավթյանին:
Էս անգամ մարզիչները Գևորգին հանգստանալու հնարավորություն են տվել:

Werder Bremen
18.04.2008, 21:51
Բռավո:hands Հայեր:) :) :)

salatik
18.04.2008, 23:13
Մի փոքր ոսկին արդեն Արայիկիննա, մաղթենք միայն հաղթանակ:hands
պոկումը եթե հաղթեց, ինձ թվումա հրումը ավելի հեշտ կլինի իրա համար::bux:

Werder Bremen
18.04.2008, 23:27
Մի փոքր ոսկին արդեն Արայիկիննա, մաղթենք միայն հաղթանակ:hands
պոկումը եթե հաղթեց, ինձ թվումա հրումը ավելի հեշտ կլինի իրա համար::bux:

աստված իրա հետ...:)

salatik
18.04.2008, 23:45
Շատ ափսոս բրոնզը հասավ Արային, ինչ արած, շատ դժվար սպորտաձևա:
Արա Խաչատրյանը ավելացրեց մեր մեդալները մեկական ոսկիով, արծաթով ու բրոնզով:
Շնորհավորում եմ բոլորիս :hands

Werder Bremen
19.04.2008, 21:31
Հալալա Մեր Տիգրանին կրկին ոսկի,ի սեր աստծո սա երազ է??
ՀԱՅԱՍՏԱՆ:hands

Fedayi
19.04.2008, 21:47
Հալալ ա մերոնց խմած կաթը. երկիրն առաջ են տանում:
Միշտ դեմ եմ որևէ ազգի` մյուսից վեր դասելուն, բայց դե արի ու մի մտածի. հլա մեզ նայե'ք, բնակչությամբ ամենափոքրերից ենք, սակայն ամենաուժեղն Եվրոպայում: Նույնն էլ տրամաբանության առումով, շախմատը վկա:
Կարճ ասած` քանակը որակ չի էլի: Ուրիշ ենք...:yahoo

Սաքուլ
19.04.2008, 21:50
Ապրե'ք, ծանրորդներ ՋԱՆ, կեցցե'ք, դուք ամենաուժեղն եք եվրոպայում:

Մեր մեդալադարանում ներկայումս կա 13 ոսկե մեդալ: Մենք առաջինն ենք:

Yellow Raven
19.04.2008, 21:52
Հալալա Մեր Տիգրանին կրկին ոսկի,ի սեր աստծո սա երազ է??
ՀԱՅԱՍՏԱՆ:hands
Ինչ Տիգրան?
Մարտիրոսյանը?Ինքը 2 օր առաջա ոսկին նվաճել:

Ավելացվել է 34 վայրկյան անց

Ապրե'ք, ծանրորդներ ՋԱՆ, կեցցե'ք, դուք ամենաուժեղն եք եվրոպայում:

Մեր մեդալադարանում ներկայումս կա 13 ոսկե մեդալ: Մենք առաջինն ենք:
Էն 2 ոսկին ովա բերել???

Սաքուլ
19.04.2008, 21:54
Սցենարը կրկնվում է կարծես: Անցաց տարի մերոնք Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը 10 ոսկե մեդալով գլխավորեցին աղյուսակը, այս անգամ մենք արդեն ունենք 13 մեդալ: Երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանը ունի 6 ոսկե մեդալ: Աստված տա, որ մենք անհասանելի լինենք մրցակիցներից, ինչպես դա տեղի ունեցավ անցած տարի: Հայ ժողովուրդն էլ իրավունք ունի հպարտանալու, ուրախանալու!!!!!

Ավելացվել է 2 րոպե անց

Ինչ Տիգրան?
Մարտիրոսյանը?Ինքը 2 օր առաջա ոսկին նվաճել:

Ավելացվել է 34 վայրկյան անց

Էն 2 ոսկին ովա բերել???

Մենք ունենք երկու "Տիգրան Մարտիրոսյան" անունով ծանրորդ:
Այսօր Տիգրան Վ. Մարտիրոսյանը Հայաստանին պարգևել է թվով 3 ոսկե մեդալ: 18.04.08-ին, կամ էլ 17.04.08-ին, լավ չեմ հիշում, մյուս Տիգրան Մարտիրոսյանը Հայաստանին պարգևել է թվով 2 ոսկե մեդալ:

Ավելացվել է 4 րոպե անց
Ժողովուրդ ովա խաբար Գևորգ Դավթյանից, ուրա ինքը, մասնակցելուա, թե չէ?

Անցած տարի Հայաստանին 3 ոսկե մեդալ պարգևեց:

Վարդանանք
19.04.2008, 21:59
Հայկական բազուկը հերթական անգամ ապացուցե, որ լավագույնն է աշխարհում: Փառք ու պատիվ մեր ծանրորդներին: Հալալ ա ձեզ, ՀԱՅԵՐ;

Սաքուլ
19.04.2008, 22:00
Եկեք այս թեմայում շատ գրառումներ կատարենք, այս թեմայում հաստատ վեճեր չեն լինի, բոլորիս տրամադրությունը լավա, միայն լավ բաներ կասենք-կխոսենք կուրախանանք... :)

Ավելացվել է 6 րոպե անց
Պատկերացնում եք ժաողովուրդ, Հռիփսիմե Խուրշուդյանը 75 կգ քաշային կարգում "պոկում" վարժությունում չի կարողացել բաձրացնել 115 կգ ծանրաձողը և ստացել է «0» միավոր: Բայց "հրում" վարժությունում 141 կգ ծանրաձողը բարձրացնել է և արժանացել փոքր ոսկե մեդալի:
Հավանաբար սկզբից հուզմունքի գործոնն է դեր ունեցել:

Werder Bremen
20.04.2008, 00:50
Տեսնենք մերոնք ոնց հանդես կգան վաղ:Հուսով լինենք,որ վաղը մի քանի ոսկի էլ կավելաղնենք ընդհանուր քանակին:

Սամվել
20.04.2008, 00:54
Եկեք այս թեմայում շատ գրառումներ կատարենք, այս թեմայում հաստատ վեճեր չեն լինի, բոլորիս տրամադրությունը լավա, միայն լավ բաներ կասենք-կխոսենք կուրախանանք... :)

Ավելացվել է 6 րոպե անց
Պատկերացնում եք ժաողովուրդ, Հռիփսիմե Խուրշուդյանը 75 կգ քաշային կարգում "պոկում" վարժությունում չի կարողացել բաձրացնել 115 կգ ծանրաձողը և ստացել է «0» միավոր: Բայց "հրում" վարժությունում 141 կգ ծանրաձողը բարձրացնել է և արժանացել փոքր ոսկե մեդալի:
Հավանաբար սկզբից հուզմունքի գործոնն է դեր ունեցել:

Իրականում Պոկում շատ ավելի բարդ Վարժություն է քան հրումը :8

Արիացի
08.04.2009, 15:40
Մի լավ լուր էի ուզում գրել, չիմացա ուր գրեմ, որոշեցի սպորտային նորությունների թեմա բացել: :)


Առաքել Միրզոյանը փայլուն հանդես եկավ Բուխարեստում

Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում առաջինը պայքարի մեջ ներգրավված հայ բանակային մարզիկ, հանրահայտ Օգսեն Միրզոյանի որդի Առաքել Միրզոյանը, կարողացավ մինչև 69 կիլոգրամ քաշային կարգում հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

20-ամյա Առաքելը պոկում վարժությունում ցուցադրեց 151 կիլոգրամ արդյունք և մեկ կիլոգրամով առաջ անցավ ռումինացի Նինել Միկուլեսկույից:

Առաքելի հիմնական մրցակիցը, սակայն, ֆրանսիացի Վենսելաս Դաբայան էր, ով շատ ավելի ուժեղ է հրում վարժությունում: Փորձառու Դաբայան այստեղ տիրացավ փոքր ոսկե մեդալի՝ ցուցադրած 186 կիլոգրամ արդյունքով:

Առաքելը, սակայն, միայն մեկ կիլոգրամ պարտվեց Դաբայային հրում վարժությունում և, 336 կգ ընդհանուր արդյունքով, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Ֆրանսիացին հետ մնաց նրանից 3 կիլոգրամով: Երրորդ տեղը գրավեց Վլադիսլավ Լուկանինը Ռուսաստանից /330 կիլոգրամ/:

Հիշեցնենք, որ Առաքելը մինչ այս կարողացել էր ոսկե մեդալ նվաճել Հին Աշխարհամասի երիտասարդական առաջնության ժամանակ:

Tert.am

Taurus
08.04.2009, 19:06
Ով գիտի, երբ ու որ ժամերին են ցույց տալու?

Monk
08.04.2009, 20:10
Ով գիտի, երբ ու որ ժամերին են ցույց տալու?
Այսօրվանը ժամը 20:00-ին էին սկսել, բայց ընդհատեցին ու ասեցին, որ կշարունակեն Հայլուրից ու Որբերը սերիալից հետո: Չնայած Դալուզյանի գործերն էնքան էլ լավ չէին. պոկում վարժությունում 4-րդն էր 100 կգ-ով, իսկ նրանից առաջ գտնվողները ավարտել էին 103, 107 և 108 կգ-ներով:

Yellow Raven
08.04.2009, 22:00
Պատկերացնում եք 69 կիլոգրամ քաշային կարգում արդեն երեք ուժեղ ծանրամարտիկ ունենք` Արա Խաչատրյանը,Գևորգ Դավթյանն ու արդեն նաև Առաքել Միրզոյանը:hands

Ձայնալար
08.04.2009, 22:33
Մենակ ես չհասկացա, թե ինչի էինք երկրորդ կազմով հանդես գալիս, օլիմպիական բրոնզե մեդալակիրներն օրինակ ու՞ր են: Կարող ա՞ ուրիշ տուրնիր կա ավելի կարևոր մոտ ժամանակներս, ուժերը խնայում են :think

Monk
09.04.2009, 09:12
Պատկերացնում եք 69 կիլոգրամ քաշային կարգում արդեն երեք ուժեղ ծանրամարտիկ ունենք` Արա Խաչատրյանը,Գևորգ Դավթյանն ու արդեն նաև Առաքել Միրզոյանը:hands
Արա Խաչատրյանն ու Գևորգ Դավթյանն ավելի ծանր քաշում են: Առաքել Միրզոյանը փոքր Տիգրան Մարտիրոսյանի հետ է նույն քաշում: ;)

Monk
09.04.2009, 09:14
Մենակ ես չհասկացա, թե ինչի էինք երկրորդ կազմով հանդես գալիս, օլիմպիական բրոնզե մեդալակիրներն օրինակ ու՞ր են: Կարող ա՞ ուրիշ տուրնիր կա ավելի կարևոր մոտ ժամանակներս, ուժերը խնայում են :think
Մենակ փոքր Տ. Մարտիրոսյանի համար ասեցին, որ ինչ-որ առողջական խնդիրներ ունի, մյուսների մասին տեղյակ չեմ: Բայց դե էդքան էլ սխալ չի նոր դեմքեր հանելը, մանավանդ որ Առաքել Միրզոյանի պարագան լրիվ արդարացրեց:

Արիացի
09.04.2009, 09:27
Մենակ ես չհասկացա, թե ինչի էինք երկրորդ կազմով հանդես գալիս, օլիմպիական բրոնզե մեդալակիրներն օրինակ ու՞ր են: Կարող ա՞ ուրիշ տուրնիր կա ավելի կարևոր մոտ ժամանակներս, ուժերը խնայում են :think

Ոնց որ բոլորն էլ վնասվածքներ ունեն: Լուրերը տենց են գրում:

Արիացի
09.04.2009, 15:31
Մելինե Դալուզյանը չորրորդ տեղն է գրավել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

/PanARMENIAN.Net/ Հայ ծանրորդ Մելինե Դալուզյանը (63 կգ ք/կ) չորրորդ տեղն է զբաղեցրել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Երկու վարժությունների արդյունքում 20-ամյա մարզուհին բարձրացրել է 228 կգ` (պոկում`100, հրում` 128 կգ) հավաքելով 284,5 միավոր:

63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել թուրք ծանրորդ Սիբել Սիմսեկը, որը երկու վարժությունների գումարում բարձրացրեց 236 կգ: Արծաթե մեդալ է նվաճել նորվեգուհի Ռուտ Կասիրյեն: Բրոնզե մրցանակակիր է դարձել ռուսաստանցի Սվետլանա Ծառուկաեւան:

Նշենք, որ Դալուզյանն անհաջող հանդես եկավ Եվրոպայի անցյալ տարվա առաջնության համեմատ, որ կայացավ Իտալիայի Լինյանո քաղաքում: Լինյանոյում հայ ծանրորդը բարձրացրեց 235 կգ (107 կգ պոկում, եւ 128 կգ հրում) եւ, գերազանցելով թրքուհի Սիբել Սիմսեկին (226կգ` 105+121), նվաճեց ոսկե մեդալ:

Այդպիսով, Դալուզյանն, ոսկե մեդալներ նվաճելով Եվրոպայի նախորդ երկու առաջնություններում, չկարողացավ կրկնել իր հաջողությունն երրորդ անգամ:

:(

Monk
09.04.2009, 17:11
Մելինե Դալուզյանը չորրորդ տեղն է գրավել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

/PanARMENIAN.Net/ Հայ ծանրորդ Մելինե Դալուզյանը (63 կգ ք/կ) չորրորդ տեղն է զբաղեցրել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Երկու վարժությունների արդյունքում 20-ամյա մարզուհին բարձրացրել է 228 կգ` (պոկում`100, հրում` 128 կգ) հավաքելով 284,5 միավոր:

63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել թուրք ծանրորդ Սիբել Սիմսեկը, որը երկու վարժությունների գումարում բարձրացրեց 236 կգ: Արծաթե մեդալ է նվաճել նորվեգուհի Ռուտ Կասիրյեն: Բրոնզե մրցանակակիր է դարձել ռուսաստանցի Սվետլանա Ծառուկաեւան:

Նշենք, որ Դալուզյանն անհաջող հանդես եկավ Եվրոպայի անցյալ տարվա առաջնության համեմատ, որ կայացավ Իտալիայի Լինյանո քաղաքում: Լինյանոյում հայ ծանրորդը բարձրացրեց 235 կգ (107 կգ պոկում, եւ 128 կգ հրում) եւ, գերազանցելով թրքուհի Սիբել Սիմսեկին (226կգ` 105+121), նվաճեց ոսկե մեդալ:

Այդպիսով, Դալուզյանն, ոսկե մեդալներ նվաճելով Եվրոպայի նախորդ երկու առաջնություններում, չկարողացավ կրկնել իր հաջողությունն երրորդ անգամ:

:(
Երկամարտում և պոկում վարժությունում Դալուզյանն իհարկե չորրորդ տեղն է զբաղեցրել, բայց այնուամենայնիվ հրում վարժությունում փոքր արծաթը շահել է:

Արիացի
09.04.2009, 17:14
Երկամարտում և պոկում վարժությունում Դալուզյանն իհարկե չորրորդ տեղն է զբաղեցրել, բայց այնուամենայնիվ հրում վարժությունում փոքր արծաթը շահել է:

Հա? Գոնե դա լավա: :) Ամեն դեպքում, ինքը երկար բացակայել էր վնասվածքի պատճառով ու նկատելի էր, որ անվստահ է: Հուսով եմ մյուսները ավելի լավ հանդես կգան:

Yellow Raven
09.04.2009, 20:13
Նոր Նազիկ Ավդալյանը պոկում վարժությունում արծաթ տարավ,իսկ շարունակությունը 22:40 են ցույց տալու:angry

Taurus
10.04.2009, 09:53
երեկ քունս տարավ մինչև վերջ չնայեցի, տղեքը ինչ արեցին?

Արիացի
10.04.2009, 10:33
Ոսկին զիջեց Ռուսաստանին
3-րդ տարին անընդմեջ Հայաստանին չի հաջողվում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային պայքարում գրավել 1-ին հորիզոնականը: Այս տարի հայ ծանրորդները անհամեմատ համեստ ելույթներ են ունենում:

Կանանց պայքարում 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Նազիկը կարող էր դառնալ չեմպիոն, սակայն հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել 145 կգ-անոց ծանրաձողը եւ երկամարտի 289 կգ արդյունքով գրավեց 2-րդ հորիզոնականը: 301 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Օկսանա Սլիվենկոն: Լավագույն եռյակը եզրափակեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Տատյանա Մատվեեւան:

Տղամարդկանց 85 կգ քաշայինների պայքարում Հայաստանը առաջին անգամ ներկայացրին Գեւորգ Պողոսյանը եւ Արամ Անդրիկյանը: Այս քաշային կարգում Եվրոպայի նախորդ առաջնությունում չեմպիոն էր դարձել Տիգրան Մարտիրոսյանը, որը այս տարի լավ մարզավիճակում չէ եւ բաց է թողնում առաջնությունը:

Տիգրանին փոխարինած ավելի երիտասարդ հայ ծանրորդները չկարողացան արժանանալ մեդալի: Գեւորգ Պողոսյանը երկամարտի 427 կգ արդյունքով հայտնվեց 9-րդ հորիզոնականում, իսկ 421 կգ-ով նրան հաջորդեց Արամ Ադրիկյանը:

Չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Յուֆկինը, որը երկամարտում բարձրացրեց 440 կգ: Արծաթե մեդալի արժանացավ Ադրբեջանի ներկայացուցիչ Ինտիղամ Զաիրովը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Միկալա Նովիկան (Բելառուս):

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում առայժմ միակ ոսկե մեդալը նվաճել է 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը:

a1+

Ձայնալար
10.04.2009, 11:20
Ոսկին զիջեց Ռուսաստանին
3-րդ տարին անընդմեջ Հայաստանին չի հաջողվում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային պայքարում գրավել 1-ին հորիզոնականը:
a1+

Մեր լրագրողները հայերեն խոսալը մոռացել են: Անտեղյակ մարդը կարդա կհասկանա, որ 3 տարի ա չենք կարում առաջին տեղ գրավել, այնինչ նախորդ երկու տարին առաջինն ենք եղել:

Monk
10.04.2009, 14:45
Այսօր Հռիփսիմե Խուրշուդյանն է դուրս մրցման: Երեկ մեր հաղորդավարը (կարծեմ Գիլոյանն էր), մի 10 անգամ ասաց այդ մասին, ոչ մի անգամ չասաց, թե որ ժամին է լինելու հեռարձակումը: Ինչ որ մեկը ժամը գիտի?

Taurus
10.04.2009, 16:35
Այսօր Հռիփսիմե Խուրշուդյանն է դուրս մրցման: Երեկ մեր հաղորդավարը (կարծեմ Գիլոյանն էր), մի 10 անգամ ասաց այդ մասին, ոչ մի անգամ չասաց, թե որ ժամին է լինելու հեռարձակումը: Ինչ որ մեկը ժամը գիտի?

ծրագրով գրած ա 17.30, 22.10, 04.40

aman himayaaa

Yellow Raven
10.04.2009, 16:40
ծրագրով գրած ա 17.30, 22.10, 04.40

aman himayaaa
Էսի երեկվա տղամարդկանց մրցումնա...

Gayl
24.11.2009, 15:52
Տիգրան Մարտիրոսյան հենց նոր դառավ ծանրամարտի աշխարհի փողչեմպիոն:yahoo:yahoo
:bux:
:bux:

Yellow Raven
24.11.2009, 16:29
Ի դեպ, մեր երկրորդ փոխրեմպիոնն էր մրցասպարեզում ու երկրորդ աշխարհի փոխչեմպիոնն ունեցանք:)

Առաքել Միրզոյանն ու Տիգրան Մարտիրոսյանը ընդհանուր առմամբ Հայաստանին թիմային հաշվարկում արդեն բերել են 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալ:)

may
26.11.2009, 01:06
Ի դեպ, մեր երկրորդ փոխրեմպիոնն էր մրցասպարեզում ու երկրորդ աշխարհի փոխչեմպիոնն ունեցանք:)

Առաքել Միրզոյանն ու Տիգրան Մարտիրոսյանը ընդհանուր առմամբ Հայաստանին թիմային հաշվարկում արդեն բերել են 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալ:)


http://www.youtube.com/watch?v=nSQiuzkFKMo

Արիացի
27.11.2009, 12:48
Քիչ առաջ Նազիկ Ավդալյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում հաղթող ճանաչվեց հրում և պոկում վարժություններում և Հայաստանին բերեց 3 ոսկեր մեդալ: :hands:hands:hands
Շնորհավորում եմ բոլորին :hands

comet
27.11.2009, 12:48
Նազիկ Ավդալյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում 3 ոսկի մեդալ բերեց: Շնորհավոր:hands

A.r.p.i.
27.11.2009, 13:27
Կեցցե Նազիկ Ավդալյանը, փայլուն էր: Շնորհավորում եմ:bux:

Surveyr
27.11.2009, 13:29
Շնորհավոր Նազիկին ու բոլորիս հալալա :yahoo

Երգրիս պատիվը կնանիք են բարձր պահում :))

Կստատի , կանանց բասկետբոլի «Հատիս» ակումբը «Բեշիկթաշի» դմփունը հանելա +23 միավորով :yes

Monk
27.11.2009, 13:40
Շնորհավոր Նազիկին ու բոլորիս հալալա :yahoo

Երգրիս պատիվը կնանիք են բարձր պահում :))

Կստատի , կանանց բասկետբոլի «Հատիս» ակումբը «Բեշիկթաշի» դմփունը հանելա +23 միավորով :yes
Լավ է մեր գեղեցիկ սեռն էլ կա, պատիվներս բարձր են պահում: :)

urartu
27.11.2009, 14:02
ապրի Նազիկը հալալա իրեն, ես նրա ցավն էլ տանեմ, համ մեր երկրի, համ մեր քաղաքի պատիվը բարձր պահեց, ՄՈԼՈԴԵՑ:hands

Farfalla
27.11.2009, 14:06
Շնորհավորում եմ բոլորիս :yahoo :yahoo :yahoo
ապրի Նազիկը
վերջապես ոսկի էլ ունեցանք :yahoo

Venus
27.11.2009, 14:06
Այո ապրի Նազիկ Ավդալյանը շմորհավորում եմ մեր համաքաղաքացի չեմպինուհուն:clap:bux:

Տարոսը մյուսներին :))

h.s.
27.11.2009, 15:59
Միանում եմ շնորհավորանքներին:hands

Yellow Raven
27.11.2009, 17:03
Շնորհավորում եմ բոլորիս:)

Արևհատիկ
27.11.2009, 17:26
Ապրի Նազիկը: Շնորհավորում եմ բոլորիս

:bux:

erewanski
27.11.2009, 17:30
ԲՐԱՎՈ Նազիկ ԲՐԱՎՈ Հատիս

Ներսես_AM
27.11.2009, 18:23
http://www.youtube.com/watch?v=cBAYeIplT5M

xaker00
27.11.2009, 20:25
Ժող ջաաննն.... ես համարյա 2 տարի ես բաժնում գրառում չեք արել՞՞՞
Այսօր ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ դարձավ Չեմպիոն...Նվաճելով 3 Ոսկե մեդալ..:hands :hands

Nareco
28.11.2009, 01:14
http://www.youtube.com/watch?v=CD2RfYDcDaA"]http://www.youtube.com/watch?v=CD2RfYDcDaA

A.r.p.i.
28.11.2009, 12:39
Հենց նոր ծանրամարտի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երկակի առաջնությունում 267կգ ընդհանուր քաշով վերցրեց բրոնզե մեդալ: Էլի վատ չէ: Շնորհավորում եմ::bux:

Աբելյան
28.11.2009, 12:47
Ապրեն մեր շտանգիստները::love

Venus
28.11.2009, 12:48
Վատ չի շնորհավորում եմ :)
Բայց թե Նազիկի ոսկին ինչպես ասում է Կարեն Գիլոյանը «փառահեղ է» :hands

Yellow Raven
28.11.2009, 13:06
Այսպիսով մեր հավաքականն ավարտեց իր ելույթները Գոյանգում՝ 3 ոսկե, 4 արծաթե ու 5 բրոնզե մեդալ բերելով Հայասատն:)
Կարծում եմ փայլուն արդյունք է ու էս առաջնությունը դարձավ լավագույններից մեկը մեր համար:)

Venus
28.11.2009, 13:08
Փաստորեն վերջ, էլ մասնակից չունե՞նք : դե ինչ շատ լավ արդյունքներ են կարծում եմ, ընդհանուր թիմային հաշվարկով նորից 3-րդ տեղու՞մ ենք :think

Արևհատիկ
28.11.2009, 15:08
Շնորհավոր


:bux:

Gayl
28.11.2009, 17:26
Հենց նոր ծանրամարտի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երկակի առաջնությունում 267կգ ընդհանուր քաշով վերցրեց բրոնզե մեդալ: Էլի վատ չէ: Շնորհավորում եմ::bux:

Փո՞քր բրոնզ:

Farfalla
28.11.2009, 17:41
Փո՞քր բրոնզ:

եթե 267կգ ընդհանուր քաշով է վերցրել, ուրեմն մեծ բրոնզ է :)
Շնորհավորում եմ բոլորիս :)

Gayl
28.11.2009, 17:51
եթե 267կգ ընդհանուր քաշով է վերցրել, ուրեմն մեծ բրոնզ է :)
Շնորհավորում եմ բոլորիս :)
Գրելուց հետո նկատեցի:
Շնորհավոր հայեր:

murmushka
29.11.2009, 08:36
«ԼՈՄԿՎԱԾ» ՀԱՂԹԱՆԱԿ
Поделиться
Вчера, в 23:29
... Մոտ 10-15 ընկերներով, շունչներս պահած հետեւում էինք Նազիկի ելույթին, ու պատկերացրեք մեր ուրախությունը, երբ հայ մարզուհին դառնում է աշխարհի չեմպիոն: Բայց հանկարծ էկրանից հնչում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի բղավոցը` «պարոն Ծառուկյան, էս քո համար է, ծնունդիդ նվեր»: Մի տեսակ սառը ցնցուղի էֆեկտ ստացվեց. հաղթանակը փաստորեն մերը չէ, այլ օլիմպիական կոմիտեի նախագահինն է, առավել եւս` ծնունդի նվերն է: Ընդամենը 2 օր առաջ Ղազախստանի մարզուհին դարձավ աշխարհի չեմպիոն, ու նրանց մարզիչն ամբողջ ձայնով գոռում էր` Ղազախստան, Ղազախստան, իսկ մեր մարզուհու հաղթանակի դեպքում Հայաստանի ֆեդերացիայի նախագահը տալիս է միայն Ծառուկյանի անունը: Հասկանալի է, իհարկե, մարդը իր ստրուկի հոգեբանությամբ ուղղակի «փող է կպցնում»: Բայց նաեւ փչացնում է հաղթանակից ուրախանալու մեր «սահմանադրական» իրավունքը: Մեր երկրի անունը Հայաստան է, ոչ թե Ծառուկյան, ու հաղթանակները անձնավորելով` առաջին հերթին իրենք իրենց են դնում ծաղրածուի, հացակերի տեղ: Իսկ ֆեդերացիայի նախագահին էլ կարելի է բացատրել, որ ծննդյան նվերը գնում են, առնում եւ ոչ թե, մեղմ ասած, «հարսով փեսուն լավություն են անում»: Ընդամենը մեկ օր առաջ բասկետբոլի կանանց «Հատիս» թիմը Ստամբուլում հաղթանակի հասավ տեղի «Բեշիքթաշի» նկատմամբ: Երեկ հաջողվեց զրուցել մեր թիմի ղեկավարների հետ, որոնք պատմեցին, որ հանդիպումից առաջ ամբողջ թիմով այցելել են Ցեղասպանության թանգարան, ուր «Հատիսի»` ազգությամբ ոչ հայ բասկետբոլիստուհիները ծանոթացել են հայ ժողովրդին բաժին հասած մեծ արհավիրքի պատմությանը: Ու ահա «Բեշիքթաշ»-«Հատիս» հանդիպման երկրորդ կեսի ընթացքում, երբ մրցավարները սկսել են ակնհայտորեն պաշտպանել տանտերերին, յուրաքանչյուր վաստակած միավորից հետո «Հատիսի» մարզուհիները մոտեցել են իրար ու բղավել` «Հայաստանի համար, Ցեղասպանության դիմաց»: Ու սա, նորից եմ կրկնում, ազգությամբ ոչ հայ մարդիկ են ասում` ամերիկուհի, ուկրաինուհի, ռուս եւ սերբ: Իսկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերից, այն էլ` պատմական հաղթանակից հետո, հնչում է «ծնունդիդ նվեր, Ծառուկյան» արտահայտությունը: Ինչեւէ: Նազիկ Ավդալյանը աշխարհի չեմպիոն է, ու խորագույն պատիվ ու հարգանք մեր մարզուհուն:

ԱՐՄԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
www.hzh.am
28-11-2009

Taurus
29.11.2009, 11:14
Թող ամեն նմանատիպ հաղթանակից հետո գոռան Ծառուկյանի անունը, ես համաձայն եմ:
Ի՞նչ ա, ո՞վ ա Մարդը անում ա, կարար չաներ !

ministr
29.11.2009, 12:57
Թող ամեն նմանատիպ հաղթանակից հետո գոռան Ծառուկյանի անունը, ես համաձայն եմ:
Ի՞նչ ա, ո՞վ ա Մարդը անում ա, կարար չաներ !

Բայց նայած թե ինչ գոռան... Եթե որոշեր գոռալ ասենք "Շնորհակալություն Ծառուկյան" կհասկանայի, որովհետև Ծառուկյանը մեծ գործա արել հայկական սպորտի համար` վերականգնելով քանդուքարափ եղած սպորտդպրոցները, բազաները և այլն:Նույնիսկ գործն այնտեղ էր հասել, որ դրսից մարզիկներ հրավիրեց որ Հայաստանի համար մեդալներ նվաճեն, քանի դեռ մենք չենք կարողանում:
ԲԱՅՑ, այդ հաղթանակները Հայաստանինն են, ոչ թե Ծառուկյանինը: Վստահ եմ, որ Ծառուկյանը նույնպես գիտի սա, ու այն ինչ որ անում է, անում է Հայաստանի համար, դրա մեջ գտնելով հպարտություն իր համար: Իսկ այ էդ ֆեդերացիայի նախագահ կոչվածի արածը շատ ու շատ տգեղ էր... նախ դա քո հաղթանակը չի որ նվիրես, հաղթանակը նվիրումա ՀԱՂԹՈՂԸ: Ստեղ են ասել, ով **-ի ով գնա սանատորիա: Նազիկն ու մարզիչը ամբողջ օրը վիզ դնեն, ամեն մի լրացուցիչ բարձրացված կիլոգրամի համար աշխարհով մեկ լինի, իսկ սա իրա սեղանի հետևից վեր կենա գա, ու հաղթանակ սեփականաշնորհի հերիք չի, դեռ մի բան էլ նվիրի: Տեսնես ինչի էր տենց ուրախացել? Նրա համար, որ էս ոսկու համար Ծառուկյանից կլոր գումարա ստանալու կամ մեքենա? Նման մտածելակերպով հաստատ նրա համար չէր ուրախանալու, որ Հայաստանի Հանրապետությունը տարիների դադարից հետո նորից աշխարհի չեմպիոնա ունենում:

armenianfootballfans.ru
23.12.2009, 16:44
Հալա Իրան Սաղիս Ուրախացրեց:hands:hands:hands

yerevanci
11.03.2010, 19:56
Նազիկ Ավդալյանը ձեռքի վնասվածք ունի

http://nimg.sulekha.com/Sports/original700/nazik-avdalyan-2009-11-27-4-40-3.jpg

Ապրիլի 2-11-ն ընկած ժամանակահատվածում Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենան Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնեցին, որ եվրոպական ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն 9 մարզիկներ` Սմբատ Մարգարյանը (56 կգ), Առաքել Միրզոյանը (77 կգ), Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Գևորգ Պողոսյանը (85 կգ), Էդգար Գևորգյանը (85 կգ), Արթուր Բաբայանը (105 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (105+ կգ):
Կանանց մրցումներում հանդես կգան միայն Մելինե Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը: Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ըստ մեր տեղեկությունների, ձեռքի վնասվածք ունի, ուստի չի ընդգրկվել Մինսկ մեկնող պատվիրակության կազմում:
Նշենք նաև, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, իսկ Մելինեն ու Հռիփսիմեն նախապատրաստվում են Աբովյանում:
Վերջին հավաքը Հայաստանի ծանրորդները կանցկացնեն հենց մրցավայրում: Նախատեսված է, որ ծանրամարտի մեր պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք կմեկնի մարտի 18-ին:

A.r.p.i.
02.04.2010, 15:13
Այսօր կմեկնարկի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմեկնարկի ծանրամարտի 2010 թ. Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները, որոնք մարտի 18-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Բելառուսում, հանդես կգան ստորև նշված հաջորդականությամբ:
Ապրիլի 5-ին 56 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Սմբատ Մարգարյանը, ապրիլի 8-ին` Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ), ապրիլի 9-ին` Գևորիկ Պողոսյանը և Արա Խաչատրյանը (85 կգ), իսկ ապրիլի 11-ին` Արթուր Բաբայանը (105 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (105+ կգ):
Աղջիկների հավաքականից ծանրամարտի 2010 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մասնակցելու են երկու մարզիկներ:
Ապրիլի 7-ին ելույթ կունենա 69 կգ քաշային կարգում հանդես եկող Մելինե Դալուզյանը, իսկ ապրիլի 10-ին` Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ):
Ավելացնենք, որ հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

աղբյուր (http://www.aysor.am/am/news/2010/04/02/Weightlifting-championship/)

mtrjmp
03.04.2010, 17:11
Հույս ունենանք, որ մերոնք լավ հանդես կգան. Եվրոպան հեշտ ա, որովհետև ասիացիներ չկան ու մյուսներն էլ երկրորդ կազմով են հանդես գալիս, բայց աղջիկները ավելի լավն են:

A.r.p.i.
06.04.2010, 14:54
Երեկ 56 կգ քաշային կարգում Սմբատ Մարգարյանը պոկում վարժությունում արձանագրեց 109 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում` 146 կգ: Երկամարտի 255 կգ ցուցանիշով Սմբատը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոն կոչումը:
Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ:bux:

Արևհատիկ
08.04.2010, 21:51
:yahoo Ժող շնորհավորում եմ :bux:

Այսօր 77 կգ քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի առաջնությունում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Նաիրուհի
08.04.2010, 22:04
Ափսոս համաշխարհային ռեկորդը այս անգամ չստացվեց...

yerevanci
08.04.2010, 22:15
:yahoo Ժող շնորհավորում եմ :bux:

Այսօր 77 կգ քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի առաջնությունում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Ուռա, մեր մարզիկը բացարձակ առավելությամբ առաջատարնա՝ 360 կգ:hands, մինչդեռ երկրորդ տեղում՝ 351 կգ էր:D

Venus
09.04.2010, 09:37
ՈՒՌԱ՜՜՜ :yahoo
Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը, իմ համաքաղաքացին, երեկ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, նվաճեց 3 ոսկի ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն :hands
http://www.gisher.ru/gallery/fotografii-armyanskix-znamenitostey-a88/tigran-martirosyan-m9544.jpg
http://forum.hayastan.com/uploads/monthly_08_2008/post-31580-1218633253.jpg
Շնորհավորում եմ բոլորիս, իսկ 2-րդ տեղում է լեհաստանցի ծանրամարտիկ ՝ Շռամյակը, 3-րդում` բելառուս Չեռնյակը:

Venus
09.04.2010, 09:39
Այսօր մրցասպարեզ են դուրս գալու նորից 2 գյումրեցիներ՝ Մելինե Դալուզյանն ու Արա Խաչատրյանը, հաջողություն նրանց ... :)

yerevanci
09.04.2010, 22:22
Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև ոսկին կրկին մերն է, արծաթը ևս, կեցցեն մեր մարզիկները:bux:
մեր հրաշք մարզիկներն են Գևորգ Պետրոսյան/ոսկի/, Արա Խաչատրյան/արծաթ/

Արևհատիկ
09.04.2010, 22:24
Դե ուժեղ են էլի մեր հայերը :yahoo
Այսօր Մելինե Դովլուզյանը 69 կգ քաշային կարգում երկամարտի արդյունքում նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:
Ափսոս անձնական քաշով զիջում էր ռուս մարզուհուն :(
85 կգ քաշային կարգում Գևորգ Պողոսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Արա Խաչատրյանը փոխչեմպիոնի կոչումը

yerevanci
09.04.2010, 22:37
Մեր հավաքականը թիմային հաշվարկով 6 ոսկի, 6 արծաթ և 1 բրոնզ արդյունքով երկրորդն է Թուրքիայից հետո

Venus
10.04.2010, 09:36
ՈՒՌԱ՜՜՜ :yahoo երեկ մինսկումևս 2 հայ ծանրորդներ հաղթանակ տոնեցին, 85 կգ քաշային կարգում գյումրեցի Արա Խաչատրյանն ու /ճիշտն ասած բնակավայրը չեմ հիշում, դժվար անուն էր :think/ Գևորիկ Պողոսյանը նվաճեցին մեդալներ:
Երկամարտի արդյունքում չեմպիոն դարձավ Գևորգ Պողոսյանը, արծաթե մեդալ նվաճեց Արա Խաչատրյանը, իսկ 3-րդ տեղում բելառուս Նիկոլայ Նովիկովն է:
Գևորգ Պողոսյանը նվաճեց նաև հրում վարժության փոքր ոսկին, իսկ Արա Խաչատրյանը պոկում վարժության փոքր բրոնզն ու հրում վարժության փոքր արծաթը: Բրավո տղաներ :hands
http://cache.daylife.com/imageserve/050w54n1n21hZ/340x.jpg
http://www.armenews.com/IMG/Poghosyan-4-ARM_resize-287x448.jpg
:)

Venus
10.04.2010, 09:41
Այսօր մրցասպարեզ է դուրս գալու 75կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, ժամը 13:00-ին , բաց չթողնեք ;)
իսկ ապրիլի 11-ին 105 կգ քաշային ՝ Արթուր Բաբայանն ու Ռուբեն Ալեքսանյանը, հուսանք նրանք նույնպես մեդալներ կնվաճեն :)
Ի դեպ թիմային հաշվարկում Հայաստանը 2-րդն է, զիջում է մենակ Թուրքիային, իսկ 3-րդ տեղում Բելառուսն է :ok

A.r.p.i.
10.04.2010, 13:16
Հենց նոր 75կգ քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 273կգ ընդհանուր արդյունքում դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Շնորհավոր հայեր::bux:

davidus
10.04.2010, 13:56
Մեր հավաքականը թիմային հաշվարկով 6 ոսկի, 6 արծաթ և 1 բրոնզ արդյունքով երկրորդն է Թուրքիայից հետո

արդեն երրորդն ենք :(

may
10.04.2010, 14:18
Եթե վիդեոների լինկ գտնեք, խնդրում եմ տեղադրեք նայենք :)

davidus
10.04.2010, 19:18
ժողովուրդ, էս օրվա ժամը 6-ի մրցումը ով ա նայել??? ինչ տեղեկություններ կան???

A.r.p.i.
10.04.2010, 19:26
ժողովուրդ, էս օրվա ժամը 6-ի մրցումը ով ա նայել??? ինչ տեղեկություններ կան???

Էսօր ժամը 6-ին ելույթ կար? Որքան գիտեմ հայերի հաջորդ ելույթը ապրիլի 11-ին է, թե դու հայերին ի նկատի չունես?

davidus
10.04.2010, 19:28
Էսօր ժամը 6-ին ելույթ կար? Որքան գիտեմ հայերի հաջորդ ելույթը ապրիլի 11-ին է, թե դու հայերին ի նկատի չունես?

էսօր առավոտյան որ Հռիփսիմեի ելույթը նայում էի, ոնց որ ասեց ժամը 18:00-ին ևս մի ուղիղ եթեր կա` մերոնց մասնակցությամբ: Հնարավորա լավ չեմ լսել...

A.r.p.i.
10.04.2010, 19:31
էսօր առավոտյան որ Հռիփսիմեի ելույթը նայում էի, ոնց որ ասեց ժամը 18:00-ին ևս մի ուղիղ եթեր կա` մերոնց մասնակցությամբ: Հնարավորա լավ չեմ լսել...

Ահա, լավ չես լսել, մերոնցից մնացել են մենակ Արթուր Բաբայանը (105 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (105+ կգ):Էն էլ ապրիլի 11-ին, բայց ժամը չգիտեմ:

davidus
10.04.2010, 19:34
Ահա, լավ չես լսել, մերոնցից մնացել են մենակ Արթուր Բաբայանը (105 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (105+ կգ):Էն էլ ապրիլի 11-ին, բայց ժամը չգիտեմ:

դե եթե վաղնա ուրեմն նրանցից մեկը հաստատ ժամը 18-ինա: Դա շատ լավ եմ հիշում.... իսկ առաջնության պաշտոնական սայթը գիտես?

A.r.p.i.
10.04.2010, 19:43
դե եթե վաղնա ուրեմն նրանցից մեկը հաստատ ժամը 18-ինա: Դա շատ լավ եմ հիշում.... իսկ առաջնության պաշտոնական սայթը գիտես?

Չէ պաշտոնական սայթը չգիտեմ, նախընտրում եմ բնօրինակը նայել, քան ինտերնետից կարդալ լուրերը:): Ամեն դեպքում կարաս tert.am կամ panorama.am օգտվես: Բայց թե որ պաշտոնական սայթի անունը իմանաս, ինձ էլ տեղյակ կպահես:

Venus
11.04.2010, 11:30
ՈՒՌԱ~ :hands երեկ Հռիփաիմե Խուրշուդյանը նվաճեց 3 բրոնզ , նորից հավաքականը մեդալներ ունի
1-ին ու 2-րդ տեղերում ռուս մարզուհիներն են ` համապատասխանաբար` 1.Նատալյա Զաբոլոտնայա , 2.Նադեժդա Եվստունկինա :)
http://www.chinadaily.com.cn/sports/2007-04/20/xin_1804042014504803011938.jpg

davidus
11.04.2010, 18:19
Աչքներս լույս... ևս 3 մեդալ... 1 մեծ արծաթ և մեկական փոքր արծաթ և ոսկի..... :)

yerevanci
11.04.2010, 18:40
Աչքներս լույս... ևս 3 մեդալ... 1 մեծ արծաթ և մեկական փոքր արծաթ և ոսկի..... :)

Կեցցեն մերոնք, Ռուբեն Ալեքսանյանը Եվրոպայի փոխչեմպիոն է, թիմային հաշվարկով մենք չորրորդ ենք
Արդեն վերջ, վերջացավ Եվրոպայի առաջնությունը, , մեր մարզիկներն ու մարզիչները առաջիկա գիշերը կվերադառնան հայրենիք

Դատարկություն
11.04.2010, 18:55
:yahoo
Շնորհավոր մեզ:) Վանաձորցին մեր կողքի շենքերումա ապրում:)), ափսոս մեդալ չհաղթեց:(, իրա համար եմ մի քիչ տխուր, մեկ էլ, որ գերծանր քաշայինի մեծ ոսկին չտարանք:( Չնայած դրան, շատ ուրախ եմ :yahoo

A.r.p.i.
11.04.2010, 20:32
Վերջապես պրծանք:good Ժողովուրդ , իսկ առաջին 3 հորիզոնականներում որ երկրներն են?

Yellow Raven
11.04.2010, 21:07
Հրաշալի թիմ ունենք, տղամարդիկ ընդհանրապես առանց մի շարք առաջատաների մասնակցեցին ու այսպիսի թայլուն արդյունք: Կանանցից էլ չկար Նազիկ Ավդալյանը:
Կարևորը հիանալի շանսեր ունենք աշխարհի առաջնությունում:love

A.r.p.i.
12.04.2010, 20:19
Վերջապես պրծանք:good Ժողովուրդ , իսկ առաջին 3 հորիզոնականներում որ երկրներն են?

Լավ, էլ իմացա:yes
1.Ռուսաստան- 4ոսկի,4արծաթ,1բրոնզ
2.Թուրքիա- 4ոսկի, 2 բրոնզ
3.Բելառուս- 3 ոսկի,5բրոնզ
4.Հայաստան-2ոսկի,4արծաթ, 1 բրոնզ

Դատարկություն
12.04.2010, 21:14
Ժող Ծանրամարտի ժամանակ, որ մի հատ երաժշտությունա հնչում, դա Ծանրամարտի Եվրոպայի առաջնության հիմնա՞:)

Yellow Raven
12.04.2010, 21:54
Լավ, էլ իմացա:yes
1.Ռուսաստան- 4ոսկի,4արծաթ,1բրոնզ
2.Թուրքիա- 4ոսկի, 2 բրոնզ
3.Բելառուս- 3 ոսկի,5բրոնզ
4.Հայաստան-2ոսկի,4արծաթ, 1 բրոնզ

Իսկ ընդհանուր հաշվարկով(այսինքն փոքր մեդալներն էլ հաշվարկված) ո՞ր տեղում ենք :)

DavitH
13.04.2010, 00:46
կարծեմ 2-րդ բայց հաստատ չի

Շնորհավորում եմ բոլորիս ու ուզում եմ ասեմ որ իրանցով հպարտանում եմ/ ու թող մեր ֆուտբոլի հավաքականը իրանցից օրինակ վերցնի/
իսկական թասիբով մարդիկ են հալալ ա իրանց

yerevanci
13.04.2010, 08:58
Իսկ ընդհանուր հաշվարկով(այսինքն փոքր մեդալներն էլ հաշվարկված) ո՞ր տեղում ենք :)

Ընդհանուր հաշվարկով էլ 4-րդն ենք
http://armsport.am/am/news/3/41/6970/

Ambrosine
13.05.2010, 19:39
Մոդերատորական. Ծանրամարտ (http://www.akumb.am/showthread.php/14109-%D4%BE%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF) և Նորից վերականգնում ենք մեր դիրքերը ծանրամարտում (http://www.akumb.am/showthread.php/24125-%D5%86%D5%B8%D6%80%D5%AB%D6%81-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%A4%D5%AB%D6%80%D6%84%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AE%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4) թեմաները միացվել են: Միացված թեման վերանվանվել է «Հայկական ծանրամարտ» և տեղափոխվել «Հայկական սպորտ» ենթաբաժին:

Ապե Ջան
24.05.2010, 13:00
Մայիսի 23-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում, Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելիս, սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ գյումրեցի 51 -ամյա Աշոտ Մխիթարյանը:

http://armsport.am/images/news_1/1084551274690624.jpg

Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը։


Նա 2006 թվականից գլխավորում էր ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը, որը Պեկինի օլիմպիական խաղերից հայրենիք վերադարձավ երեք բրոնզե մեդալ նվաճած:

Ա. Մխիթարյանի ղեկավարությամբ հայ ծանրորդները տասնյակ հաղթանակներ են տոնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային բարձրագույն կարգի այլ մրցաշարերում:

Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության նախարարությունը խոր վշտով ցավակցում է Աշոտ Մխիթարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին և նրանց հետ միասին սգում անվանի մարզչի կորուստը:

Աղբյուրը (armsport.am)

Yellow Raven
24.05.2010, 17:17
Սպորտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացնել միացնել ծանրամարտ ու բռնցքամարտ մարզաձևերը, այսուհետ այն կկոչվի ծանրաբռնցքամարտ:)

Աղբյուր` չկա:))

Հ.Գ. Աշոտ Մխիթարյանի մահվան գույժը շատ տհաճ էր լսել:( Ցավակցում եմ, էս մարդը շատ սիրտ ու հոգի դրեց մեր ծանրամարտիկների հաջողության համար:)
Հ.Գ.2 Մոդերատորներին խնդրում եմ գրառումները տեղափոխել Ծանրամարտի թեմա:)

Չամիչ
24.05.2010, 21:58
Մայիսի 23-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում, Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելիս, սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ և մարզիչ գյումրեցի 51 -ամյա Աշոտ Մխիթարյանը:

http://armsport.am/images/news_1/1084551274690624.jpg

Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը։


Նա 2006 թվականից գլխավորում էր ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականը, որը Պեկինի օլիմպիական խաղերից հայրենիք վերադարձավ երեք բրոնզե մեդալ նվաճած:

Ա. Մխիթարյանի ղեկավարությամբ հայ ծանրորդները տասնյակ հաղթանակներ են տոնել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային բարձրագույն կարգի այլ մրցաշարերում:

Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության նախարարությունը խոր վշտով ցավակցում է Աշոտ Մխիթարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին և նրանց հետ միասին սգում անվանի մարզչի կորուստը:

Աղբյուրը (armsport.am)

Հազար ափսոս, Աշոտ Մխիթարյանը կարծես մեր հավաքականի թալիսմանը լիներ: Հուսով եմ մեր մարզիկները թեւաթափ չեն լինի, եւ կշարունակեն իրենց հաղթարշավը:

Ցավակցում եմ Աշոտ Մխիթարյանի հարազատներին, բարեկամներին, գործընկերներին: Առանձնահատուկ համակրանք էի տածում այս մարզչի նկատմամբ: :(

tikopx
23.09.2010, 21:53
Անթալիյում անցկացվող աշխարհի առաջնությունում տաղենրի փոքր ոսկին մերնա!!! ՀԱՅԱՍՏԱՆ!!!! ՀԱՅԱՍՏԱՆ!!!! ՀԱՅԱՍՏԱՆ!!!!

Yellow Raven
23.09.2010, 22:02
Էսօր աչքիս աշխարհի չեմպիոն ունենանք:love

tikopx
23.09.2010, 22:46
Հայերինինա մեծ ոսկին:)))))))))))))))))))))))))))))))))))

matlev
23.09.2010, 22:47
Էսօր աչքիս աշխարհի չեմպիոն ունենանք:love

Ունեցաաաա՜նք: :bux:

V!k
23.09.2010, 22:47
Շնոոոոոոոոոոոորհավորում եմ բոլորիս:bux::hands

tikopx
23.09.2010, 22:48
ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԵՆՔ :) :hands :hands
Անթալիայում՝ Թուրքիայում, մեր դրոշն է բարձրանում :hands :hands

BOBO
23.09.2010, 22:49
Շնորհավոր:yahoo

V!k
23.09.2010, 22:50
ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԵՆՔ :) :hands :hands
Անթալիայում՝ Թուրքիայում, մեր դրոշն է բարձրանում :hands :hands

Ու Մեր հիմնն ա հնչելու Թուրքիայում:hands

tikopx
23.09.2010, 22:51
Ու Մեր հիմնն ա հնչելու Թուրքիայում:hands

վայրկյաններա բաժանում դրանից:)

einnA
23.09.2010, 23:04
We are the CHAMPIONS of the WORLD... :sulel :victory:

Ապե Ջան
23.09.2010, 23:06
Յիա բա շնորհավոր, անգամ չգիտեի էլ որ էսօր տենց բան կա: ;)

tikopx
23.09.2010, 23:09
facebook լռվել էր հաղթանակից հետո, չգիտես խի, երևի հայերը ստաստուս էին դնում

V!k
23.09.2010, 23:11
facebook լռվել էր հաղթանակից հետո, չգիտես խի, երևի հայերը ստաստուս էին դնում

բոլորի մոտ ա տենց?,ես էլ մտա որ Շնորհավորեմ Չեմպիոնի կապակցությամբ Ֆեյսբուքով,չմտավ:(

masivec
23.09.2010, 23:11
Ուռաաաաաաա՜

tikopx
23.09.2010, 23:13
բոլորի մոտ ա տենց?,ես էլ մտա որ Շնորհավորեմ Չեմպիոնի կապակցությամբ Ֆեյսբուքով,չմտավ:(

լուրջ 2 պրոբլեմ կարա լինի, կամ հայկական ուղղությունա ծանրաբեռնվել միանգամից հաղթանակի պատճառով , կամ էլ ատակայա գնում ուժեղ

Monk
23.09.2010, 23:14
Ոնց եմ սիրում նման պահերը:love Շնորհավոր բոլորիս, ժողովուրդ:)

Ambrosine
23.09.2010, 23:17
Հաղթողի ինտրեվյուն էի դիտել մրցաշարից առաջ, ասում էր, որ չի սիրում առաջնություններից առաջ ինչ-որ բաներ խոստանալ, բայց այս անգամ խոսք է տալիս, որ հանդես է գալու իր ամբողջ կարողությամբ, որ բարձր պահի մեր երկրի պատիվը: Մարդը իր խոսքի տերը եղավ :good

Տեսա՞ք Կարեն Գիլոյանին մի պահ ցույց տվին, ոնց էր ոգևորված խոսում :)) Այդ պահին, ճիշտ է, ձայնը չէր հեռարձակվում, ոնց-որ համր կինո լիներ, բայց էդ տիրող ոգևորությունը վարակիչ էր :dance

Մի բան էլ. ես իհարկե բոլորիդ դրության մեջ մտնում եմ, որ տոն է այսօր, բայց խնդրում եմ օտարալեզու երգեր չերգել :)) Միայն հայկական, արիական, ֆաշիստական երգեր :))

Շնորհավո՜ր, հայ ազգ :bux:

V!k
23.09.2010, 23:20
Բայց Գևորին էլ էր հալալ,ցավոք վնասվածք ստացավ,բայց մինչև վերջ ետ ցավով պայքարում էր,ապրեն մերոնք:hands

Sagittarius
24.09.2010, 00:11
լուրջ 2 պրոբլեմ կարա լինի, կամ հայկական ուղղությունա ծանրաբեռնվել միանգամից հաղթանակի պատճառով , կամ էլ ատակայա գնում ուժեղ

Շնորհավոր Բոլորիս:hands

մենակ հայկական ուղղությամբ չի:)

Monk
24.09.2010, 00:51
:love

http://www.youtube.com/watch?v=dWrN8lgvFpk&feature=player_embedded

Ապե Ջան
24.09.2010, 01:07
http://www.youtube.com/watch?v=cArbA8LSBxo

Գիլոյանի վիճակը հլը, հուզվելա, ռուսներին բացելա :D

Venus
24.09.2010, 08:40
Այոոոոոոո՜, գյումրեցի ծանրամարտիկները շարունակում են դառնալ չեմպիոններ, ապրես Տիգրան ջաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաան , շնորհավոոոոոոոոոոոոոր :hands

Ուրվական
24.09.2010, 10:10
Այոոոոոոո՜, գյումրեցի ծանրամարտիկները շարունակում են դառնալ չեմպիոններ, ապրես Տիգրան ջաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաան , շնորհավոոոոոոոոոոոոոր :hands
Շնորհավոր, գյումրեցիներ: Իսկ դուք՝ ղարաբաղցիներ, լոռեցիներ, տավուշցիներ, երևանցիներ, թուրքեր, վրացիներ, ռուսներ և այլն, տեսեք ու խելոք նստեք տեղներդ, չէ որ գյումրեցի ծանրամարտիկներն են դառնում չեմպիոններ:

Հ.Գ. Հայ ժողովուրդ, շնորհավոր ՀԱՅԱՍՏԱՆԻ հերթական հաղթանակի կապակցությամբ: Ապրի՛ Տիգրանը:

Venus
24.09.2010, 10:26
Ես դրա համար չեմ գրել, բոլորս էլ հայ ենք , ես դիտմամբ եմ գրել, սա պատասխանն է իմ անցած տարվա գրառման, որը ջնջվեց դիտմամբ մոդերատորների կողմից, կարող են այս գրառումներն էլ ջնջել, ինձ ընդհանրապես չի հուզւոմ ու չի հետքրքրում ակումբը, շաաատ ավելի հետաքրքիր ու անկողմնակալ հայկական ֆորումներ կան ինտեռնետում, որտեղ ամեն ինչ ավելի լավ է ու արդար... .

Ambrosine
24.09.2010, 10:34
Իսկ նախորդ տարվա գրառու՞մդ ում ինադու էիր գրել: Կարող ա՞ ասես, թե դրանից առաջ էլ էր քո նմանատիպ գրառում խմբագրվել: Ի դեպ, լավ հիշեցի, խմբագրվել էր, ոչ թե ջնջվել: Իսկ այս գրառումդ կմնա, որովհետև շատ լավ պատասխան կա գրառմանդ ու կարևորը, որ ես չեմ պատասխանել: Բարի ժամանց մյուս բոլոր անկողմնակալ ֆորումներում, որտեղ կարող եք նշել թուրքիմայլեցիների կամ երրորդմասցիների աշխարհի չեմպիոն դառնալը: Իսկ եթե ուզում եք գրաքննվեք, համեցեք ակումբ, որտեղ միգուցե ինքներդ ձեզ համար բացահայտում անեք, որ մի ազգ ենք:

Breath of wind
24.09.2010, 11:06
Ի՞նչ կաևորա թե հաղթողը ծնունդով որտեղիցա, կարևորը ՀԱՅԱ ու հաղթանակը բոլորինսա: Ոնց եմ ներվայնանում սենց արտահայտություններից՝ "էստեղ լավ չի, հետաքրքիր չի, էսա, էնա..." էէէ դուրներդ չի գալիս գնացեք ուրիշ ֆորում ձեզ ովա էստեղ զոռով պահում:
Շնորհավորում եմ բոլորիս:bux:

davidus
24.09.2010, 11:24
ոնց էի գոռում էն պահի, որ չինացին վերջին մոտեցման ժամանակ ծանրաձողը գցեց ձեռքից... ուրախությանս չափ չկար, այ մարդ էդքան նավսել կլիներ, որ էդ չինացուն նավսեցի :D :D

Ժողովուրդ ջան, աչքներս լույս, շնորհավոր բոլորիս.. վերջին անգամ աշխարհի չեմպիոն եսիմ երբ ենք ունեցել :bux:

Հ.Գ. Արա իսկականից էն բանից արեցիք արդեն ձեր ստեղացի, ընդեղացի հիմարությամբ: Ոչ մեկ Տիգրանին չբռնեց՝ Գյումրուց գողացավ, որ հիմա էլ պարտադիր նշում եք, թե որտեղից ա ծնունդով: Թարգեք, ամոթ ա:

Tig
24.09.2010, 14:47
Ժող, պատկերացնում եք ինձ էլ են շնորհավորում…:D որպես անձնական հաղթանակ…:D

Շնորհավորում եմ բոլորիս ու առաջին հերթին ադաշիս…:) Սենց մեկ էլ Նազիկի վախտով էի ուրախացել::hands
Դավ ջան մենակ դու չես նավսել ու ուրախությունից գոռացել չինացու «պռավալի» ժամանակ…:D

davidus
24.09.2010, 14:58
Մեռնեմ ավանդական հայկական "թուղթ ու գրի" զորությանը... :D

պատկերացնում ես ուրիշ հարցերում էլ սենց միասնական լինենք... թե՞ մենակ նավսելուց ենք լավ :D :D

Yellow Raven
24.09.2010, 15:41
Շնորհավորում եմ հայեր:)
Կարեն Գիլոյանը դեմքա:D:D

Lion
24.09.2010, 15:50
Տիկկկկոոոոո :bux::bux::bux:

ՏԻԻԻԻԻԿԿԿԿԿՈՈՈՈՈՈ!!!!!


:bux::bux:

Երեկ Գիլոյանի պես ղժժում էի... տելեվիզորի դեմը:)

tikopx
24.09.2010, 22:00
հաղորդավարի վիճակը :D

http://www.youtube.com/watch?v=_ymP0x8iArw

BOBO
24.09.2010, 22:18
վայ քու արա էն ինչ էլավ:(

einnA
24.09.2010, 22:22
Ժողովուրդ ահավոր էր... ձեռքը ոնց ծալվեց...:(

Surveyr
24.09.2010, 22:31
Իրոք ցավալի էր, շատ ափսոս, եթե ձեռքը ջարդված լինի, դժվար թե կարողանա վերադառնալ մեծ սպորտ:(

Barcamaniac
24.09.2010, 22:57
Վաաաաախ արրա: Էսի էտ թուրք շան որդիների նավսն էր: Աստված ջան, մենակ Արայի հետ ամեն իչն լավ լինի: Գոնե շուտ տանեն հիվանդանոց ցավազրկող սրսկեն, թե չէ ոնց էր գոռում: Ահավոր ա: Սառը քրտինք տվեց վրես, խի պիտի հենց հայերին գան կպնեն էս ահավոր վնասվածքները, Երեկ Գևորգ Դավթյանը, Էսօր Տ.Վ.Մարտիրոսյանը, իսկ հիմա էլ Արա Խաչատրյանը:

Zhor(ARM)
24.09.2010, 22:59
Իրոք ցավալի էր, շատ ափսոս, եթե ձեռքը ջարդված լինի, դժվար թե կարողանա վերադառնալ մեծ սպորտ:(

ինձ թվումա չի ջարդվե

Նաիրուհի
24.09.2010, 23:00
Ի՞նչ է եղել, ժողովուրդ, ո՞վ է վնասվածք ստացել… Ես հեռուստացույց չունեմ :(

Zhor(ARM)
24.09.2010, 23:01
Ի՞նչ է եղել, ժողովուրդ, ո՞վ է վնասվածք ստացել… Ես հեռուստացույց չունեմ :(

ուրեմն քո վիճակն ավելի վատա:)

Barcamaniac
24.09.2010, 23:26
Նաիրուհի, լավ ա, որ չես տեսել: Արա Խաչատրյանի ձեռքը ծանրաձողը բարձրացնելիս թարս ծալվեց: Բայց տղեն ոսկի վերցրեց, իրա առաջին ոսկին էր:

Rammstein
24.09.2010, 23:31
Անցած թե նախանցած առաջնությանը ռուս մարզիկի ձեռն էր տենց թարս ծալվել… :blin Դաժան տեսարան էր: Էսօրվանը չեմ տեսել: :unsure:(

Ambrosine
24.09.2010, 23:32
Երեխեք, հենց տեսանյութ հայտնվի, տեղադրեք, էլի թեմայում: Ես էլ չեմ տեսել:

Monk
24.09.2010, 23:44
Երեկվա ուրախությունն ու էսօրվա ահավոր տխրությունը… Տեղս չեմ գտնում::(

---------- Ավելացվել է՝ 00:44 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:39 ----------


Երեխեք, հենց տեսանյութ հայտնվի, տեղադրեք, էլի թեմայում: Ես էլ չեմ տեսել:
Խորհուրդ կտայի չնայես էլ: Ես վատացել եմ: Խեղճ տղայի ձենն ականջներիս մեջ է: :(

V!k
24.09.2010, 23:45
Ահավոր բան եղավ:aaa ափսոս,շատ ափսոս,Արայի բախտը չի բերում էլի հո զոռով չի,են ժամանակ ոտքը,հիմա էլ ձեռքը...........:(

Ambrosine
24.09.2010, 23:48
Խորհուրդ կտայի չնայես էլ: Ես վատացել եմ: Խեղճ տղայի ձենն ականջներիս մեջ է: :(
Որ պատկերացնում եմ թևը հակառակ ծալվելը, դիտելու ցանկությունը իհարկե նվազում է :(
Ու այդքանով հանդերձ ոսկե մեդա՞լ վերցրեց :'

V!k
24.09.2010, 23:52
Որ պատկերացնում եմ թևը հակառակ ծալվելը, դիտելու ցանկությունը իհարկե նվազում է :(
Ու այդքանով հանդերձ ոսկե մեդա՞լ վերցրեց :'

դե փոքր ոսկին մինչ վնասելն էր վերցրել արդեն,բայց չկարողացավ իսկի գալ մեդալը վերցնելու,շտապ հիվանդանոց տարան,մարզիչը տխուր եկավ մեդալը վերցրեց ու գնաց

Monk
24.09.2010, 23:53
Որ պատկերացնում եմ թևը հակառակ ծալվելը, դիտելու ցանկությունը իհարկե նվազում է :(
Ու այդքանով հանդերձ ոսկե մեդա՞լ վերցրեց :'
Ցավից սարսափելի գոռում էր խեղճը: Ամեն դեպքում ես որ իմանայի, հաստատ չէի նայի:
Պոկում վարժությունում վերցրեց ոսկին, հրումի առաջին փորձից ստացավ վնասվածքը:

Dayana
24.09.2010, 23:57
Որ պատկերացնում եմ թևը հակառակ ծալվելը, դիտելու ցանկությունը իհարկե նվազում է :(
Ու այդքանով հանդերձ ոսկե մեդա՞լ վերցրեց :'

Ջան ոսկե մեդալ ռիվոկում տարավ, իսկ տալչոկում հենց առաջին փորձից թևը կոտրեց :(

---------- Ավելացվել է՝ 00:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:54 ----------

Մոնկն արդեն ասեց ՝ նորմալ հայերենով:

Ապե Ջան
25.09.2010, 01:49
Փորք ոսկի և դժբախտ պատահար

Մանրամասն՝

Անթալիայում այսօր ասպարեզ են դուրս եկել 85կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշային կարգում ևս 2 ներկայացուցիչ ունի, որոնցից Արա Խաչատրյանը հիանալի ելույթ ունեցավ պոկում վարժությունում` գլխավերևում պահելով 175կգ: Մեր մյուս ծանրորդը` Տիգրան Վ. Մարտիրոսյանը, անսպասելիորեն 0 ստացավ`ձախողելով 3 մոտեցումները:

Պոկում վարժությունից հետո Արա Խաչատրյանը չեմպիոնի գլխավոր հավակնորդն է: Այս քաշային կարգի ֆավորիտ Լի Յոնգը (Չինաստան) 170 կգ է բարձրացրել և ընդամենը 4-րդն է: 173կգ-ով 2-րդ տեղում է լեհ Ադրիան Զելինսկին: Լավագույն եռյակը 172կգ-ով եզրափակում է Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Յուֆկինը:

Սպասենք հրում վարժությանը, որում Արա Խաչատրյանն առաջին մոտեցման համար պատվիրել է 200կգ: Չինացի Լի Յոնգը ցանկանում է ելույթները սկսել 205կգ-ից:

23:04 Տիգրան Վ. Մարտիրոսյանը հրաժարվել է հանդես գալ հրում վարժությունում: Հավանաբար Տիգրանը վնասվածք ունի: Հիշեցնենք, որ երեկ նույն իրավիճակում հայտնվեց 77կգ քաշային Գևորգ Դավթյանը:

23:08 Լի Յոնգը օլիմպիական խաղերի չեմպիոնն է, ով նախորդ տարի ոսկե մեդալ նվաճեց նաև աշխարհի առաջնությունում: 2009թ. նա պոկում վարժությունում բարձրացրել է 175կգ, իսկ հրումում` 205կգ:

23:11 Արա Խաչատրյանը 3 անգամ դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, որոնցից 2 անգամ նա հանդես է եկել 77կգ քաշայինների պայքարում: 2006թ. աշխարհի առաջնությունում Արան բրոնզե մեդալի է արժանացել:

23:17 Ափսոս, մեր ծանրորդը շատ լուրջ վնասվածք է ստանում: Սա պարզապես դժբախտություն էր: Պոկում վարժությունում ունեցած փայլուն ելույթից հետո Արա Խաչատրյանը հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ (201 կգ) լուրջ վնասվածք ստացավ և սկսեց գալարվել սաստիկ ցավից: Հուսանք, որ գյումրեցի 28-ամյա ծանրորդն արագորեն ուշքի կգա այս վնասվածքից և հետագայում նոր հաջողություններ կունենա ծանրամարտում: Իսկ այսօր նա դուրս է մնում հետագա պայքարից:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում երեկ ոսկե մեդալ նվաճեց 77 կգ քաշային Տիգրան Գ. Մարտիրոսյանը, իսկ ավելի վաղ բրոնզե մեդալի էր արժանացել Մելինե Դալուզյանը:

23:46 Չեմպիոնի կոչումը նվաճեց Լեհաստանի ներկայացուցիչ Ադրիան Զելինսկին, ով հրում վարժությունում բարձրացրեց 211կգ և երկամարտի 383կգ-ով հանգրվանեց 1-ին տեղում: Չինացի Լի Յոնգը առաջին մոտեցումից հետո հրաժարվեց հետագա պայքարից և 372կգ-ով գրավեց 5-րդ հորիզոնականը:

Աղբյուր (http://armsport.am/am/news/3/41/12424/)

Moonwalker
25.09.2010, 10:21
Մեռնեմ ավանդական հայկական "թուղթ ու գրի" զորությանը... :D

պատկերացնում ես ուրիշ հարցերում էլ սենց միասնական լինենք... թե՞ մենակ նավսելուց ենք լավ :D :D

Է՜հ, փաստորեն ուրիշներն էլ էն դրանից լավ:(
Մինչև հիմա սիրտս մղկտում ա:cry

Նաիրուհի
25.09.2010, 10:59
Վա՜խ, Արա ջա՜ն... Երանի էդպես էլ չտեսնեի:(
Բայց որ ես տեսա ու վատացա, թող սաղ չտեսնողներն էլ տեսնեն ու վատանան

http://www.youtube.com/watch?v=wwhY88hfDK0

Նաիրուհի
25.09.2010, 11:25
Ժողովուրդ, շատ եմ խնդրում, եթե կարող եք, Մելինեի ելույթից գոնե մի տեսագրություն դրեք, էլի

Yellow Raven
25.09.2010, 12:06
Էս ոնց ծալվեց ձեռքը:cry
Աստված տա շուտ ապաքինվի վնասվածքից...:(

Moonwalker
25.09.2010, 12:16
Փաստորեն ձեռքը չէր կոտրվել :), փառք Աստծո
Ուղղակի մկանն էր ձգվել ու մի քանի մկանաթել էր կտրվել

Dayana
25.09.2010, 15:32
Փաստորեն ձեռքը չէր կոտրվել :), փառք Աստծո
Ուղղակի մկանն էր ձգվել ու մի քանի մկանաթել էր կտրվել

Բայց մկանաթելն էլ շատ լուրջ խնդիր է :(

Moonwalker
25.09.2010, 15:49
Բայց մկանաթելն էլ շատ լուրջ խնդիր է :(

Հա, ու երկարատև բուժում է պահանջելու, բայց, եթե ձեռքը կոտրած լիներ, դժվար թե էլ ծանրաձողին մոտենար;)

Cukik
27.09.2010, 22:04
Կարեվորը այն է, որ հայը Թուրքիքյում բարձրացրեց հայկական դրոշն ու լսվեց Հայաստանի հիմնը: Փոքր Հայաստանը հաղթեց մեծ Չինաստանին: Էտ քիչա?

davidus
28.09.2010, 09:55
Հա, ու երկարատև բուժում է պահանջելու, բայց, եթե ձեռքը կոտրած լիներ, դժվար թե էլ ծանրաձողին մոտենար;)

երեկ գիշերը Շանթի եթերում տղերքին էին հարցազրույցի կանչել «Հորիզոնում»` Տիգրանին ու Արային: Արան ասեց որ վնասվածքը շատ լուրջ չէ, պիտի գնա Մոսկվա վիրահատվի ու երկու ամիս հետո կսկսի լուրջ (երևի ողջ ծանրությամբ) մարզվել:

Ասեցին որ շատ լավ ընդունելություն են կազմակերպել Երևանում.... վիդեոներ կա՞ն

Farfalla
28.09.2010, 10:05
երեկ գիշերը Շանթի եթերում տղերքին էին հարցազրույցի կանչել «Հորիզոնում»` Տիգրանին ու Արային: Արան ասեց որ վնասվածքը շատ լուրջ չէ, պիտի գնա Մոսկվա վիրահատվի ու երկու ամիս հետո կսկսի լուրջ (երևի ողջ ծանրությամբ) մարզվել:

Ասեցին որ շատ լավ ընդունելություն են կազմակերպել Երևանում.... վիդեոներ կա՞ն

Մենակ սա կարողացա գտնել


http://www.youtube.com/watch?v=TDYDoUGjkwg

Ձայնալար
26.11.2010, 22:17
Լիմասսոլում ընթացող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում ցույց տվեց 250 կգ արդյունք և հռչակվեց մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
1.Հռիփսիմե Խուրշուդյան /Հայաստան/110 կգ պոկում, 140կգ հրում:Երկամարտ 250կգ
2.Կրիշտինա Մագատ /Հունգարիա/ 99կգ պոկում, 120կգ հրում:Երկամարտ 219կգ 3.Սանդրա Սպիրա /Լեհաստան/ 93 կգ պոկում, 115կգ հրում:Երկամարտ 208կգ

http://1in.am/arm/sport_swrestlingboxing_3007.html

Ձայնալար
26.11.2010, 22:29
http://www.weightlifting.org.cy/events/2010/EuroJuniors/results/wom075plus.htm

Ձայնալար
28.11.2010, 23:39
Ծանրորդ Հայկ Հակոբյանը 3-րդ ոսկին բերեց Հայաստանին

Լիմասոլում ավարտվեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը Հայաստանի ընտրանին ևս մեկ ոսկե մեդալ նվաճեց: 20 տարեկանների պայքարում հաջողության հասան 105+ կգ քաշային կարգում ելույթ ունեցող Հայկ Հակոբյանը:
Ինչպես հայտնում է armsport.am-ը, պոկում վարժությունում Հայկը գլխավերևում պահեց 180կգ, իսկ պոկումում՝ 210 կգ: Երկամարտի 390կգ արդյունքով Հակոբյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Հայաստանի ներկայացուցիչը միանգամից 24կգ-ով գերազանցեց Լեհաստանի ներկայացուցիչ Կշիշտոֆ Կլիչկիին:
Ավելացնենք, որ Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը 3 ոսկե մեդալ նվաճեց:

http://yerevaklur.am/full_news2.php?id=15357

Նաիրուհի
13.11.2011, 21:07
Էս ինչ անիծված մրցաշրջան էր... Լրիվ նավս։
Սկսում եմ սնահավատ դառնալ։