PDA

Դիտել ողջ տարբերակը : Հավատո՞ւմ եք, որ մտքերը նյութական են

ivy
19.09.2007, 08:22
Այսօր այնքան գրականություն կա նրա մասին, որ մտքերի ուժի շնորհիվ կարելի է միանգամայն դրականորեն փոխել կյանքը, դառնալ հաջողակ, գրավել մարդկանց սիրտը, լինել առողջ: Հատկապես վերջին ցնցող գիրքը Ռոնդա Բիրնեի «Գաղտնիքը» գիրքն է, որ դարձել է համաշխարհային բեստսելեր. այն մասին է, թե ինչպես դրական ու «ճիշտ» մտքերի շնորհիվ կարելի է հասնել ցանկացած նպատակի, և նկարագրված են այդ մտքերի ուժը կիրառելու արվեստի հնարքները:

Հավատո՞ւմ եք, որ մտքերն ունեն այդպիսի հզոր ուժ ու եթե իմանալ, թե ինչպես կիրառել այդ ուժը, կարելի է «իրական հրաշքներ» գործել:

Արշակ
19.09.2007, 08:55
Այո՛, վստահ եմ։
Հետո գուցե ավելի մանրամասն գրեմ։

Apsara
19.09.2007, 12:30
Ոչ թե հավատում եմ, այլ համոզված եմ ու սեփական փորձի վրա զգացել եմ, թե ինչ հզոր ուժ ունի միտքը:
Եթե այն մաքուր է ու հզոր դաշտ ունեցող մարդուց է ծնվել, ապա շուտ կրեալիզացվի, իսկ եթե թույլ դաշտով մարդուց է ծնվել, բավականին ուշ: Հա ի դեպ չեմ հիշում որտեղ, բայց կարդացել եմ, որ վատ միտքը կարելի է չեզոքացնել հաջորդ այդ միտքը այսպես ասված չեղյալ հայտարարող մտքով: Դե, ուֆ չկարողացա նորմալ բացատրել ասելիքս, կներեք:(

dvgray
19.09.2007, 13:51
Կարևոր թեմա ես բացել:
Այո, համոզված եմ որ կարելի է փոխել, և դեպի լավը, և դեպի վատը:
...Դառնալ կատարյալ առողջ, լինելով ծանր հիվանդ, կամ վերածվել խրոնիկ հիվանդի, լինելով կատարյալ առողջ:

Մարդը նաև ի վիճակի է իշխել մտքերով իր պահանջների վրա: Դարցնել դրանք ավելի իրականանալի, հասանելի: Կրճատել դրանք, հասցնելով մինիմումի, ու դրանով նաև ունենալ հավասարակշիռ հոգեկան:

հզոր դաշտ ունեցող մարդուց
Մի փոքիրկ, բայց ընդգրկուն հարց:):
Ի՞նչ ասել է "հզոր դաշտ":

Arisol
19.09.2007, 14:06
Կարծում եմ, որ ամեն ինչ էս աշխարհում կատարվում ա հիմնականում մտքի ուժի շնորհիվ: Մտքի ուժը շատ հզոր զենք ա, ինքս բազմիցս անգամ համոզվել եմ դրանում ՝ որոշակի էքսպերեմենտներ անելով:

Absar21
19.09.2007, 14:35
Բարև բոլորին: Ես բավականին երկար ժամանակ գրառում չեմ կատարել,բայց տեսնելով այս թեման մտածեցի ,որ պետք է անպայման գրեմ: Արդեն բավականին երկար ժամանակ ես հետաքրքրվում եմ այս թեմայով և նույնիսկ էս վերջերում արդեն Ընկերներիս գլուխը տարել էի այնքան էի և եմ խոսում սրա մասին: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից ,որ ես կարդացի բրազիլիացի գրող Պաոլո Կոելեի "Ալխիմիկ" պատմվածքը:Այնտեղ ասվում է այն մասին ,որ եթե մենք ինչ որ բան իրոք ուզում ենք ապա ողջ տիեզերքն է սկսում նպաստել ,որպեսզի մենք հասնենք մեր ուզածին: Ուղակի պետք է սկզբում ինքներս լավ հասկանանք ինչ ենք ուզում: Հետագայում այլ գրականությունից ես ծանոթացա այս տեսությանը վերաբերվող և գիտականորեն ավելի հիմնավորված նյութերի:Պարզվեց ,որ այս տեսությունը դեռևս հին ժամանակներից հայտնի է "таина Вселенной" անվան տակ: Ամեն ինչ բացատրվում է նրանով ,որ մեր մոլորակը և այն ամենը ինչ գոյություն ունի նրա վրա ենթարկվում են ձգողականության օրենքին:Խոսքը չի վերաբերվում երկրի ձգողությանը միայն,այլ նրան որ նմանը ձգում է նմանին:Իսկ մեր մտքերը դրանք իրականում ինչ-որ ինֆորմացիա է,որը շարժվելով մեր նյարդային համակարգի ուղիներով կամ "գծերով" գեներացնում են հատուկ դաշտ,որն Էլ ստիպում է շրջապատում գտնվող իրերն ու երևույթները դասավորվել որոշակի ձևով:Իսկ թե ի օգուտ մեզ կամ հակառակը կախված է մեզանից:
Լավ առայժմ այսքանը:ivy ձեզ էլ մի խնդրանք, եթե ունեք ձեր ասած գրքի թվային օրինակը կամ Լինկը խնդրում եմ փոխանցեք:Շնորակալություն ուշադրության համար…:)

ihusik
19.09.2007, 15:15
Անշուշտ այս աշխարհում ամեն բան էլ նյութական է, եթե հասկանանք այն լայն իմաստով, այլ ոչ թե նյութապաշտական սահմանափակ մտածելակերպով: Առանց նյութի հնարավոր չէ որ մի բան գոյություն ունենա, որքան էլ որ դա կոպիտ ու ֆիզիկական աչքի համար տեսանելի նյութից հեռու լինի: Հոգին էլ, մարդու աուրան էլ, միտքն էլ նյութական են ու ներկայիս առաջադեմ գիտնականները դա լավ հասկանում են: Առանձ նյութականի կողմից Ոգուն տրվող ձևի ոչինչ էլ չէր կարողանա գոյություն ունենալ և այդ երկու սկզբունքների՝ Ոգու և Մատերիայի (Էության և Ձևի) շնորհիվ է որ կա մեր դրսևորված աշխարհը:

Շատ եմ սիրում նյութ, մատերիա բառի ռուսերեն տարբերակն ու նշանակությունը - Материя / Матерь и Я - այո նյութը մեր Մայրն է, որն իր մեջ կրում ու կյանքի է կոչում Ոգուն - այսպես այս երկուսի միասնությունից է, որ ծնվում է Կյանքը... Ահա նաև թե ինչու են կանայք այդքան ուշադիր իրենց արտաքին տեսքին ու թե ինչու են համարվում գեղեցիկ սեռ, քանզի դա հենց իրենց էությունից, կանացի սկզբունքից է գալիս:

Մարդու մտքի ու նրա ճակատագրի վրա ազդեցության ու բազմաթիվ այլ հարցերի հետ կապված շատ լավ գրականություն կա, որոնք մարդ կարդալով ու հասկանալով ավելի լուրջ ու զգուշ կվերաբերվի մարդուն տրված ամենաուժեղ զենքերից մեկին՝ Մտքին: Ցանկացողները մտքի մասին էզոթերիկ գիտելիքների մասին կարող են տեղեկանալ նաև այս գրականություններից.

Безант А. Сила мысли ее контроль и культура (http://www.roerich.com/zip/bezant13.zip)

Писарева Е.Ф. Сила мысли и мыслеобразы (http://www.roerich.com/zip/silamysl.zip)

Շատ կարելի է գրել այս թեմայի մասին ու նաև գիտական փորձերի մասին ու նրա ոչ գիտական սակայն ճշմարիտ ու նրա էզոթերիկ տեսանկյան բացահայտման ու մեկնաբանությունների մասին, թե ինչպես է մարդու միտքն ազդում հենց իրեն մարդու, նրա շրաջապատի մարդկանց, բնության ու ամեն բանի վրա ու թե ինչպես է միտքը կառուցում մարդու ապագան կամ ճակատագիրը...:think

Furnelios
19.09.2007, 15:21
Ասեմ որ այդ ամենը իրական է և հիմնված է ներշնչանքի վրա,ներշնչանքը հզոր գործիք է որով կարող ես գրեթե ամեն ինչ,պարզապես պետք է իմանալ ինչպես.....

ihusik
19.09.2007, 15:29
Ներշնչանքն էլ մտքի որոշակի հաճախականությամբ ու ճիշտ կիրառումն է, այնպես որ դրա հիմքում էլ ընկած է միտքը:;)

ivy
19.09.2007, 15:58
ivy ձեզ էլ մի խնդրանք, եթե ունեք ձեր ասած գրքի թվային օրինակը կամ Լինկը խնդրում եմ փոխանցեք:Շնորակալություն ուշադրության համար…:)

Ցավոք, այդ գիրքը՝ Rhonda Byrne "The Secret", կարելի է միայն գնել, էլեկտրոնային տարբերակը գոյություն ունի, բայց դրա համար էլ պետք է վճարել: Ու գիրքը անգլերեն է: Եթե հանգիստ կարող ես կարդալ անգլերեն և պատրաստ ես զոհաբերել 14 դոլար, ահա լինկը.
http://www.powells.com/cgi-bin/biblio?inkey=91-9781416554998-0

Խորհուրդ եմ տալիս նաև կարդալ Վսեսլավ Սոլոյի «Մտքի գերագույն մագիա» գիրքը՝ համ գեղարվեստականորեն է գրված, համ էլ ուսուցողական է ու հետաքրքիր: Լինկը.
http://www.lib.ru/URIKOVA/MagiaMysli/SOLO/
Էստեղ այնպիսի մտքեր կան, որ բոլոր մոգերը, կախարդները իրականում են եղել են այն մարդիկ են, ովքեր կարողացել են օգտագործել իրենց մտքի ուժը, որի շնորհիվ կարելի է անգամ տեղաշարժել առարկաներ...

Ու դե իհարկե անպայման կարդա Կառլոս Կաստանեդա... հոյակապ գրող է, Կոելիոից ավելի լավ ու ավելի ուսուցողական: Լինկը.
http://www.lib.ru/KASTANEDA/

Մանոն
19.09.2007, 16:12
Անշուշտ հավատում եմ, արդեն վերը շատերն ասացին, որ դրա մասին անգամ գրականություն կա, ուստի էլ չկրկնվեմ: Միայն ավելացնեմ, որ մի տեղ կարդացել եմ, թե ինչպես էին Ատլանտիդայում, (որը ենթադրվում է, թե եղել է շատ ավելի զարգացած քաղաքրթություն քան հիմա մերն է), մարդիկ շփվում էին ոչ թե խոսքի, այլ մտքի միջոցով: Այսինքն նրանք կարողացել են կարդալ իրար մտքեր: Մտքերը փոխանցել են բիոդաշտերով: Իսկ գուցե ներկայիս մարդկության ուղեղի այն ահռելի տոկոսը, որը չի օգտագործվում հիմա, հենց այն ժամանա՞կ է օգտագործվել: Կարծեմ թեմա էլ կար չէ՞ այս մասին: Ատլանտիդան ընդհանրապես մեծ գաղտնիքներ է իր հետ խորտակել, ու լեգենդներ են հյուսված նրա գոյության մասին, կործանման պատճառների մասին: Բայց դա մտածելու հիմք է տալիս. չէ՞ որ ուղեղի այդ չօգտագործվող մասը հենց այնպես չի մեր գլխում, արդյո՞ք դա չի նշանակում, որ այն երբևէ օգտագօրծվել է ու ինչ-ինչ պատճառներով այսպես ասած «արգելափակվել» է, կամ էլ դեռ նոր է օգտագործվելու գուցե գալիք քաղաքակրթություններում: :think
Էհհհ....ինչպես կասեր Մեծ Փիլիսոփան՝ «Ինչքան շատ եմ իմանում, այնքան հասկանում եմ, թե ինչքան քիչ գիտեմ...»

Absar21
19.09.2007, 16:44
Ու դե իհարկե անպայման կարդա Կառլոս Կաստանեդա... հոյակապ գրող է, Կոելիոից ավելի լավ ու ավելի ուսուցողական:

Շնորհակալություն առաջարկված գրականության համար: Ես նոր հիշեցի ես նաել եմ վավերագրական ֆիլմ Secret անունով,որը հենց համանուն գրքի հիման վրա էր:
Ու մեկ էլ մի խնդրանք արի Կոելեին ոչ մեկի հետ չհամեմատենք: Յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ ոճը և թույլ ու ուժեղ կողմերը:

Apsara
05.10.2007, 11:12
Մի փոքիրկ, բայց ընդգրկուն հարց:):
Ի՞նչ ասել է "հզոր դաշտ":

Դե արագ-աևագ գրելուց չկարողացա ճիշտ արտահայտվել և գտնել ճիշտ բառը: ի նկատի ունեմ մարդու биополе, եթե լսել եք կան մարդիք հնդկաստանում որոնք կարող են միտքը իրականություն սարքել հենց վայրկյանների ընթացքում ու նորից այն վերածել մտքի;

Կարևորն այստեղ այն է, որ պետք է հիշել, այն ամբողջը ինչ կա աշխարհում ստեղծված է նույն կյանքի էներգիայից, թե մարդը թե կենդանիները թե բույսերը նրանք բոլորն էլ նույն կենսական նյութի տարբեր դրսևորումներն են, ինչպես նաև մտքերը:

Մենք պատասխանատու ենք ինչպես մեր արարքների այնպես էլ լավ ու վատ մտքերի համար:)

impression
21.07.2008, 14:28
Բոլորս գիտենք, որ մտքերը նյութական են, մարդ չեղավ, որ չհամաձայնի, էդ դեպքում ինչու՞ է այդքան շատ չարությունը մեր կյանքում: Ինչու՞ են այդքան աղետներ լինում: Ի՞նչն ենք սխալ անում. հին պատմությու՞նն է՝ թեորիան գիտենք, սակայն պրակտիկայում կիրառել չե՞նք կարողանում: Լավ, հլը աշխարհի հերն էլ անիծած, բա ՄԵՐ անձնականը ինչու՞ չենք կարողանում կարգի բերել, հենց էստեղից է պետք սկսել "գլոբալ մաքրումը": Կարծում եմ, միակ ուղին, կամ էլ ոչ թե միակը այլ գոնե ամենակարճը դեպի ավելի լավ ապագա, ավելի առողջ կյանք, ընկած է մեր հոգիների միջով, ուզում ենք աշխարհը բարի ու լավը լինի, պետք է սկսենք ինքներս մեզանից: :)

ivy
21.07.2008, 15:56

Մտքերը կարող են դառնալ նյութական, եթե դրանց ուժեղ հավատով սնել, ամրացնել անբեկանելի համոզվածությամբ, կարծրացնել հզոր էներգետիկայով: Այսինքն` կամայական մտքը չի կարող լինել նյութական, եթե այն բավականաչափ ուժ չունի:
Եվ բացի դրանից, ո՞վ ասաց, թե միայն բարի մտքերը կարելի է դարձնել նյութական: :)
Հոռետեսական կամ չարակամ մտքերը նույնչափ հնարավորություն ունեն նյութականացվելու, երբեմն` նույնիսկ ավելի մեծ հավանականություն: Ինքդ նայիր, թե մարդիկ ինչպիսի ուժգնությամբ են իրենք իրենց գլխին կուտակում վատ մտքերը կամ ինչպիսի մոլեգնությամբ են չարը կամենում:
«Ինքն իրեն նավսել», «կռռալ», «չար աչք ունենալ» արտահայտություները անիմաստ չեն, որովհետև վատ մտքերն էլ, եթե շատ հզոր են, միանգամայն հաջողությամբ նյութականացվում են:
Հարցնում ես` որն է մեր սխալը. մեր սխալը մեր սխալ մտքերն են: :) Եթե ապրում ենք դեպրեսիվ ու կործանարար մտքերի մեջ, կյանքն էլ հենց այդ վատն է բերելու մեր առջև:
Տեսությունը միշտ նույնն է, թե լավ մտքերի, թե վատերի դեպքում, ցավոք, մենք պրակտիայում ավելի մեծ հաջողությամբ ենք կիրառում բացասական մտքերի ուժը, գուցե որովհետև տառապելն ավելի հեշտ է, քան լավատեսությամբ զինվելը...

ihusik
21.07.2008, 16:16
Երբ մարդ գիտակցում է, որ մտքերը նյութական են ու ազդում են ինչպես հենց մտածողի այնպես էլ շրջապատի ու նաև մեր Երկիր մոլորակի ու ողջ Տիեզերքի վրա, ապա այդ պահից սկսած մարդու առջև բացվում է մի մեծ աշխատանքի ոլորտ՝ սեփական մտքերի ու ընդհանրապես մտային ոլորտի հետ աշխատանքը։ Խոսքը պակաս կարևոր չէ, քանզի դա մտքի ալիքային տեսքով մարմնավորված մի մեծ, հզոր ուժ է (Սկզբում Բառն էր և Բառն Աստծո մոտ էր և Բառն Աստված էր) ուստի impression ջան եթե այսպես ես մտածում.

Կարծում եմ, միակ ուղին, կամ էլ ոչ թե միակը այլ գոնե ամենակարճը դեպի ավելի լավ ապագա, ավելի առողջ կյանք, ընկած է մեր հոգիների միջով, ուզում ենք աշխարհը բարի ու լավը լինի, պետք է սկսենք ինքներս մեզանից: :)
ապա այս բառերի միջոցով արտահայտված միտքը բոլորովին անհամապատասխան է վերևի ցանկությանդ;)

Լավ, հլը աշխարհի հերն էլ անիծած...
Այդ ասածդ մի մեծ ու գեղեցիկ ոլորտ է ու ամեն վարկյան ուշադրություն պահանջող. չէ՞ որ ամեն վարկյան մենք կյանք ենք տալիս մտքերի, որոնց համար մենք ինքներս ենք պատասխանատու և ոչ´ միայն անձնական ոլորտի շրջանակներում այլ պետք է մեր մտքերի հետ կապված պատասխանատվություն զգանք ողջ Տիեզերքի հանդեպ, չէ՞ որ մեր մտքերով մենք կամ լուսավորում կամ մթագնում ենք Տիեզերքը կամ գոնե մեր լուման ներդնում այդ գործում:);)

Կարող եք ծանոթանալ Մասարու Էմոտոյի (http://kirlian.ru/masaru-emoto.html) այս փորձերի հետ ևս, որոնք անչափ հետաքրքիր են. գիտնականն ապացուցում է, որ բառն ազդում և իր հետքն է թողնում ջրի վրա փոխելով նրա կառուցվածքը, որը հնարավոր է լինում տեսնել որոշակի սառեցման ու բյուրեղների նկարահանման ճանապարհով։ Տեսահոլովակը դիտելով կտեսնեք թե ինչ կառուցվածք է ստանում ջուրը վատ կամ լավ բառ ասելուց ու չմոռանանք որ մարդն էլ, Երկիր մոլորակն էլ մեծամասամբ բաղկացած է հեղուկից

impression
21.07.2008, 16:21
Հա, ճիշտ ես, առաջին հերթին պետք է հենց խոսքերին ուշադրություն դարձնել, հաճախ առանց նկատելու բացասական բաներ ենք ասում, որոնք էլի ինֆորմացիա են ու շա՞տ իմանանք՝ հետո ի՛նչ դարձած կվերադառնան մեզ: :)

Narinfinity
26.09.2008, 15:42
Այսօր այնքան գրականություն կա նրա մասին, որ մտքերի ուժի շնորհիվ կարելի է միանգամայն դրականորեն փոխել կյանքը, դառնալ հաջողակ, գրավել մարդկանց սիրտը, լինել առողջ: Հատկապես վերջին ցնցող գիրքը Ռոնդա Բիրնեի «Գաղտնիքը» գիրքն է, որ դարձել է համաշխարհային բեստսելեր. այն մասին է, թե ինչպես դրական ու «ճիշտ» մտքերի շնորհիվ կարելի է հասնել ցանկացած նպատակի, և նկարագրված են այդ մտքերի ուժը կիրառելու արվեստի հնարքները:

Հավատո՞ւմ եք, որ մտքերն ունեն այդպիսի հզոր ուժ ու եթե իմանալ, թե ինչպես կիրառել այդ ուժը, կարելի է «իրական հրաշքներ» գործել:

Կարծում եմ, որ մտքերը դրանք տեղեկություններ են, ինֆորմացիա, որին տիրապետելով կարող ես այն ազդեցության մեջ կիրառել երևույթների մեջ, փոխազդեցության մեջ դնել այդ ինֆորմացիան կրողի և այլ կրողների միջև,
Մտքերի ուժը ամենահզորը և ուժեղը կարող է լինել, նաև կիրառվել և բարի և վատ նպատակների համար, այնպես, որ պետք է զգուշանալ այն գայթակղությունից, որը կարող է բացասական հետևանքների բերել,
Մտքերը անմահ են, նրանք ազատ սավառնում են իրենց տարածության մեջ,և եթե այցելում են մեզ, մենք ենք որոշում, այն դառնալու է իրականություն, թե կմոռացվի...
Մտքերը միանշանակ ամենասկիզբն ու ամենավերջն են բնորոշում, պայմանավորում, ազդում են ղեկավարվող գործողություների, երևույթների վրա... Մտքերը որոշակի պատճառների` այլ մտքերի փոփոխման հետևանքներն են, որ ծնվում են ուղեղում... :think

Narinfinity
26.09.2008, 15:47
Երբ մարդ գիտակցում է, որ մտքերը նյութական են ու ազդում են ինչպես հենց մտածողի այնպես էլ շրջապատի ու նաև մեր Երկիր մոլորակի ու ողջ Տիեզերքի վրա, ապա այդ պահից սկսած մարդու առջև բացվում է մի մեծ աշխատանքի ոլորտ՝ սեփական մտքերի ու ընդհանրապես մտային ոլորտի հետ աշխատանքը։ Խոսքը պակաս կարևոր չէ, քանզի դա մտքի ալիքային տեսքով մարմնավորված մի մեծ, հզոր ուժ է (Սկզբում Բառն էր և Բառն Աստծո մոտ էր և Բառն Աստված էր) ուստի impression ջան եթե այսպես ես մտածում.

ապա այս բառերի միջոցով արտահայտված միտքը բոլորովին անհամապատասխան է վերևի ցանկությանդ;)

Այդ ասածդ մի մեծ ու գեղեցիկ ոլորտ է ու ամեն վարկյան ուշադրություն պահանջող. չէ՞ որ ամեն վարկյան մենք կյանք ենք տալիս մտքերի, որոնց համար մենք ինքներս ենք պատասխանատու և ոչ´ միայն անձնական ոլորտի շրջանակներում այլ պետք է մեր մտքերի հետ կապված պատասխանատվություն զգանք ողջ Տիեզերքի հանդեպ, չէ՞ որ մեր մտքերով մենք կամ լուսավորում կամ մթագնում ենք Տիեզերքը կամ գոնե մեր լուման ներդնում այդ գործում:);)

Կարող եք ծանոթանալ Մասարու Էմոտոյի (http://kirlian.ru/masaru-emoto.html) այս փորձերի հետ ևս, որոնք անչափ հետաքրքիր են. գիտնականն ապացուցում է, որ բառն ազդում և իր հետքն է թողնում ջրի վրա փոխելով նրա կառուցվածքը, որը հնարավոր է լինում տեսնել որոշակի սառեցման ու բյուրեղների նկարահանման ճանապարհով։ Տեսահոլովակը դիտելով կտեսնեք թե ինչ կառուցվածք է ստանում ջուրը վատ կամ լավ բառ ասելուց ու չմոռանանք որ մարդն էլ, Երկիր մոլորակն էլ մեծամասամբ բաղկացած է հեղուկից

Ամեն արտասանված բառ տատանումների ձևով տարածվում է և ազդեցություն ունենում այն ամենի վրա ինչին հասնում, հպվում է հետո մարելով կամ թույլ ձևով շարունակվելով...
Միտքը որպես իֆորմացիա կարող է նյութականի վերածվել միայն այդ ինֆորմացիան կրող նյութերի շնորհիվ...

Mefistofel
26.09.2008, 16:15
... Իսկ մեր մտքերը դրանք իրականում ինչ-որ ինֆորմացիա է,որը շարժվելով մեր նյարդային համակարգի ուղիներով կամ "գծերով" գեներացնում են հատուկ դաշտ,որն Էլ ստիպում է շրջապատում գտնվող …:)

Երևի դրա համար են խելոք մարդիք ճաղատ... հատուկ դաշտ են գենեռացնում (ռադիոակտիվ են ճառագայթում) , մազերնել թափվում ա :think
:D

Բայց ինչը ճիշտա` ճիշտ ա! Մարդու գլուխը լավել ճառագայթում ա , բայց մտքերը չեն փոխազդում մեկը մյուսի հետ հատկապես երբ իրար լավ մոտիկ են նստում երկու հոգի` միտք գեներացնող ...;) Հակառակ դեպքում խոսալու կարիք չէր լինի (հատուկ խնդրանք առտառոց ռոմանտիկներին, չբերել օրինակներ երբ իրար սիրող մարդիք առանց խոսքի իրար հասկանում են ... ստեղ լուրջ բաներից ենք խոսում...):
Միտքը դա ուժ է, հատուկ մարդու էքսկլյուզիվ ուժն է!
Ինչպես տեսողությունը ` արծիվինը.
Ատամները` կոկորդիլոսինը.
Արագությունը` պանտեռայինը.
Համախմբվածությունը` գայլերինը և այլն...

Բանը նրանումն է թե երբ մարդը կհասունանա նրան որ պատկերացնի քառաչափ տարածություն (...կրկին արտառոց ռոմանտիկներին` ժամանակը 4-րդ չափողականությունը չի.. ) կամ կկարողանա պատկերացնել բոլոր կողմերից գոգավոր գունդ ...
..բայց դե, թող հլը Ֆրանսիայի 25 կմ-ոց սինխրոֆազատրոնը աշխատացնեն տենանք վերջներս ինչա լինում...

StrangeLittleGirl
26.09.2008, 16:19
Ես գիտեմ, որ մտքերը շատ ուժեղ են ազդում մեր կյանքերի վրա: Վերցնենք հենց թեկուզ առողջությունը: Այսօր շատ են խոսում պսիխոսոմատիկայի մասին: Դրանք այն հիվանդություններն են, որոնց առաջացման գործում հոգեկանը մեծ դեր ունի: Ինչքան շատ սթրես, այնքան մեծ է այս կամ այն հիվանդությունով հիվանդանալու հավանականությունը: Բայց մենակ չոր ու կոպիտ «սթրես» կոչվածը քիչ է: Կարևոր է նաև վերաբերմունքը դրա նկատմամբ: Հետևաբար, ինչքան շատ բացասական մտքեր, այնքան շատ հիվանդություն:

Ֆրեյա
26.09.2008, 16:22
Երբեմն ազդում են, երբեմն`ոչ: Բայց ընդհանուր մարդու մտածելակերպը, մարդու մտքերը, նրա նախատրամադրվածությունը աշխարհի նկատմամբ ազդում են իր կյանքի վրա: Եթե ոչ մոգական ինչ-որ եղանակներով, ապա թեկուզ նրա կայացրած որոշումների միջոցով:

Հայկօ
26.09.2008, 17:57
Նյութական են այնքանով, ինչքանով որ նյութական են լույսը, էլեկտրական հոսանքը, գրավիտացիան և այլն: Այսինքն՝ այո:

Չէ՛, ճիշտ չձևակերպեցի. մտքերը կրողները նյութական են, մտքերը՝ ոչ:

ars83
26.09.2008, 20:54
Այսօր այնքան գրականություն կա նրա մասին, որ մտքերի ուժի շնորհիվ կարելի է միանգամայն դրականորեն փոխել կյանքը, դառնալ հաջողակ, գրավել մարդկանց սիրտը, լինել առողջ: Հատկապես վերջին ցնցող գիրքը Ռոնդա Բիրնեի «Գաղտնիքը» գիրքն է, որ դարձել է համաշխարհային բեստսելեր. այն մասին է, թե ինչպես դրական ու «ճիշտ» մտքերի շնորհիվ կարելի է հասնել ցանկացած նպատակի, և նկարագրված են այդ մտքերի ուժը կիրառելու արվեստի հնարքները:

Հավատո՞ւմ եք, որ մտքերն ունեն այդպիսի հզոր ուժ ու եթե իմանալ, թե ինչպես կիրառել այդ ուժը, կարելի է «իրական հրաշքներ» գործել:
«Ցանկացած նպատակի հասնելը» շատ ուժեղ է ասված, իմ կարծիքով, անհնար է։ Միգուցե, կարելի է «դրական մտքերի» միջոցով սեփական կյանքում փոփոխություններ մտցնել (աուտոտրե՞նինգ :think), բայց ուրիշների կամքը փոխել սեփական մտքերի միջոցով՝ չեմ կարծում։
Թեման մի–փոքր վերացական է երևում, օրինակներ կբերե՞ք ձեր նշած գրքից (նրա մասին, թե ինչպես է կարելի «կիրառել մտքերի ուժը»)։

ivy
26.09.2008, 21:40

Հարգելի ars83, հարցդ ուղղված է ինձ այս թեման բացվելուց ուղիղ մի տարի և մի շաբաթ անց։ Ես հիմա հույնիսկ չեմ էլ հասկանում, թե ինչու եմ նման թեմա բացել... Արի ախպերավարի դու էդ օրինակներից հրաժարվի։ Թե չէ ես արդեն պատրաստ եմ անգամ ուրանալով ասել, որ մտքերը հեչ էլ նյութական չեն։ :))

ars83
26.09.2008, 21:50

Դե լավ, քո ազիզ խաթեր համար հրաժարվում եմ, Այվի ջան։ :)

Մեղապարտ
27.10.2008, 02:59
Մտքերը նյութական չեն ,նրանք նյութականանում են խոսքի միջոցով
«Թող լինի լույս»
Շղթան այսպիսին է, միտք(իդեա) ,խոսք,նյութականացում:
Սրանից դուրս ոչինչ չի կարող լինել այս աշխարհում և նման մոդելավորման պայմաններում:

WhiteSmoke{F}
10.11.2008, 20:36
Իսկ գիտական,ոչ գեղարվեստական լինքեր գիտեք?գրքերի կամ աշխատությունների:Եթե անգլերեն կա ավելի լավ

Tig
20.11.2008, 11:19
.........................
Տեսությունը միշտ նույնն է, թե լավ մտքերի, թե վատերի դեպքում, ցավոք, մենք պրակտիայում ավելի մեծ հաջողությամբ ենք կիրառում բացասական մտքերի ուժը, գուցե որովհետև տառապելն ավելի հեշտ է, քան լավատեսությամբ զինվելը...

Ivi ջան, ավելի շուտ ոչ թե տառապելն է հեշտ, այլ ինքտ քո մտքերին հետևելը: Դա շատ բարդ, հետևողականություն ու կենտրոնացում պահանջող գործընթաց է: Իսկ մարդը իր բնույթով ծույլ է /համենայն դեպս մեծամասնությունը/: Այսինքն մեր բոլոր ցավերի համար մենք պարտական ենք ծուլությանը::)

ihusik
20.11.2008, 14:42
Իսկ գիտական,ոչ գեղարվեստական լինքեր գիտեք?գրքերի կամ աշխատությունների:Եթե անգլերեն կա ավելի լավ

Величайшая тайна жизни. (http://rutube.ru/tracks/356390.html?v=8b42456bd66f5d141d3803829c892245)
սա մի ֆիլմ է, որը թարգմանված է ռուսերեն, կարծում եմ այս թեմայով հետաքրքրվողների համար հետաքրքիր կլինի՝ չնայած ամերիկյան ոճովա արված դեպի նյութական արժեքներն ուղղված, բայց դա չէ էականն կարծում եմ, այլ այն գաղափարն, որ կա այս ֆիլմում;) բարի դիտում:)

ivy
20.11.2008, 14:48
Այսօր այնքան գրականություն կա նրա մասին, որ մտքերի ուժի շնորհիվ կարելի է միանգամայն դրականորեն փոխել կյանքը, դառնալ հաջողակ, գրավել մարդկանց սիրտը, լինել առողջ: Հատկապես վերջին ցնցող գիրքը Ռոնդա Բիրնեի «Գաղտնիքը» գիրքն է, որ դարձել է համաշխարհային բեստսելեր. այն մասին է, թե ինչպես դրական ու «ճիշտ» մտքերի շնորհիվ կարելի է հասնել ցանկացած նպատակի, և նկարագրված են այդ մտքերի ուժը կիրառելու արվեստի հնարքները:

Հավատո՞ւմ եք, որ մտքերն ունեն այդպիսի հզոր ուժ ու եթե իմանալ, թե ինչպես կիրառել այդ ուժը, կարելի է «իրական հրաշքներ» գործել:

Величайшая тайна жизни. (http://rutube.ru/tracks/356390.html?v=8b42456bd66f5d141d3803829c892245)
սա մի ֆիլմ է, որը թարգմանված է ռուսերեն, կարծում եմ այս թեմայով հետաքրքրվողների համար հետաքրքիր կլինի՝ չնայած ամերիկյան ոճովա արված դեպի նյութական արժեքներն ուղղված, բայց դա չէ էականն կարծում եմ, այլ այն գաղափարն, որ կա այս ֆիլմում;) բարի դիտում:)

ihusik, ամբողջ թեման հենց դրա մասին է. քո ասած ֆիլմը թեմայի առաջին գրառման մեջ նշված գրքի էկրանավարումն է։ :)

WhiteSmoke{F}
21.11.2008, 02:16
Величайшая тайна жизни. (http://rutube.ru/tracks/356390.html?v=8b42456bd66f5d141d3803829c892245)
սա մի ֆիլմ է, որը թարգմանված է ռուսերեն, կարծում եմ այս թեմայով հետաքրքրվողների համար հետաքրքիր կլինի՝ չնայած ամերիկյան ոճովա արված դեպի նյութական արժեքներն ուղղված, բայց դա չէ էականն կարծում եմ, այլ այն գաղափարն, որ կա այս ֆիլմում;) բարի դիտում:)

Հուսիկ ես վաղուց էի ուզում քեզ ասել շնորհակալություն, քանի որ ինձ հատուկ հետաքրքրող համարյա թե բոլոր թեմաներում, տեղադրել ես շատ հետաքրքիր և կարևոր հղումներ: Բոլորը կարդացել եմ: Այս դեպքում էլ անտարբեր չմնացիր, կրկին շնորհակալություն

ihusik
21.11.2008, 02:54

Խնդրեմ:) ուրախ եմ, թեկուզ ինչ որ մեկին գրառումովս կամ ունեցածս այն սերմերով, որ այս ու այնտեղից ինքս հավաքում ու կիսվում եմ Ակումբում որևէ մեկն վերցնում է ու գնահատում իր գտածը. ճիշտն ասած հիմա միայն դրա համար էլ այցելում եմ Ակումբ...

Չեմ հիշում տեղադրե՞լ եմ այստեղ ВеликаЯ Тайна Воды (http://rutube.ru/tracks/757216.html?v=13d46b2faa9ce1ab839ca474338f3415) տեսահոլովակը, թե՞ ոչ... համենայն դեպս, եթե տեղադրել էլ եմ մի ուրիշ թեմայում, ապա արժեր այստեղ էլ տեղադնեի հենց մտքի հետ կապված, որ տեսնեք, թե ինչպես զուտ մտքի ուժով ինչպես կարելի է ազդել օրինակ ջրի վրա ու փոխել նրա մոլեկուլյար կառուցվածքն ու դարձնել այսպես ասած դրականորեն կամ բացասականորեն լիցքավորված... իսկ հիմա դրան գումարեք այն փաստը, որ մարդու մարմնի 70 ու ավելի տոկոսը բաղկացած է հեղուկից... էլ էզոթերիզմի կամ կրոնի կարիք չի լինի դրանցից հեռու մարդկանց համար, այլ կարիք կլինի գիտական փաստերը վերցնել ու մտածել, թե ինչպե՞ս պետք է ապրել...

Proff
06.12.2008, 23:34
մեր մտքերը մեր ամենօրյա գnրծունեությnւնն են, որոնց կարող ենք ղեկավարել ինքներս;

Ֆոտոն
30.10.2009, 22:01
Մտքերը նյութական են այնքան, ինչքան մագնիսական դաշտերն են նյութական: Նյութական բառի ընկալման ուղղությունն եմ դրանով տալիս:

Այսինքն՝ մտքերը իրական են ու գոյություն ունեն:

Մտքերս կարող եմ ուղղել նպատակաուղված, եթե տրամադրվեմ: Երբեմն տրամադրվելն է շատ դժվար:
Այդ եղանակով մի քանի անգամ մտերիմներիս օգնել եմ: Ամեն անգամ էլ մտքերիս իրականացումը ապշեցրել է:
Միայն իմ նպատակների համար շատ ավելի դժվար է մտքերն օգտագործելը: Ուղեղումս շիլաշփոթ է տիրում::8

Դատարկություն
31.10.2009, 13:12
Այսինքն՝ մտքերը իրական են ու գոյություն ունեն:
Ես էլ եմ համաձայն մտքերը գոյություն ունեն նրանք կարողանում են մարդկանց և իրերի վրա ազդեցություն թողնել թե դրական թե բացասական: Եթե ես չեմ սխալվում մտքերը ընկալվում են <մարդու երրորդ աչքի> կողմից որը գտնվում է գլխի ծոծրակային հատվածում

Yeghoyan
31.10.2009, 15:30
Հավատո՞ւմ եք, որ մտքերն ունեն հզոր ուժ ու եթե իմանալ, թե ինչպես կիրառել այդ ուժը, կարելի է «իրական հրաշքներ» գործել:

:aha

Tanamasi
31.10.2009, 16:14
Մտքի ազդեցության մասին կարելի է խոսել պիսխոսոմատիկայի տեսանկյուից, սանոգեն մտածողության առումով, ներշնչման վերաբերյալ և այլն։ Այն, որ միտքը անխախտելի կապված է նույթականի հետ, դա վաղուց ապացուցված փաստ է, իսկ թե արդյոք դրանք նյութական են, թե ոչ, իմ կարծիքով, լրից ուրիշ խնդիր է։
Շատ հետաքրքիր է սանոգեն մտածողության թեորիան, ըստ որի կարելի է առողջ ապրելակերպի հասնել «ճիշտ» մտածելակերպի շնորհիվ։

Հարդ
31.10.2009, 18:19
Միանշանակ հավատում եմ, բայց, ցավոք դա օգտագործել չգիտեմ:

Հոգեվարք
01.11.2009, 16:55
Հավատում եմ...Այո, բազմիցս զգացել եմ իմ վրա...Եղել են պահեր, որ մի բան ուժեղ ցանկացել եմ ու կատարվել է ու զարմացել եմ... հետո նոր հասկացել եմ, որ իրոք մտքերի գերբնական ուժի շնորհիվ է...ես հավատում եմ,որ մարդ կարող է փոխել իր կյանքը իր հավատի ու ներշնչանքի շնորհիվ, բայց շատ հաճախ հապաղում է ու վախենում...կամ էլ երբ մի բանի հասնում ես,արդեն ձանձրանում ես,իսկ ընթացքը շատ հետաքրքիր է,լինի վատ թե լավ...գուցե ,խուճուճ գրեցի,բայց դա այդպես է...օրինակ ես ուզում եմ,որ հիմա իմ կյանքը փոխվի,բայց երևի լավ չեմ հավատում կամ խանգարող բան եմ տեսնում , որն անընդհատ ինձ կեղեքում է...չգիտեմ...

La Luna
02.11.2009, 23:09
այո, միանշանակ հավատում եմ. Շատերդ երևի տեսել եք այս տեմայով ֆիլմը, ասեմ, որ աըդ ֆիլմը իզոթերիկ բազմաթիվ կանոննեռից ընդամենը 1-ն է. պետք է պարզապես ենթագիտակցորեն և սրտանց հավատալ և ձգտել ինչ-որ բանի և դա անպաըման կիրականանա, ինքս էլ եմ դա զգացել, այդ ուժի օգտագործումը միայն ձեզանից է կախվաց, որքան ուժեղ է ցանկությունը, այդքան էլ մոտիկ է դրա իրականացումը:)

Ֆոտոն
02.11.2009, 23:29
այո, միանշանակ հավատում եմ. Շատերդ երևի տեսել եք այս տեմայով ֆիլմը, ասեմ, որ աըդ ֆիլմը իզոթերիկ բազմաթիվ կանոննեռից ընդամենը 1-ն է. պետք է պարզապես ենթագիտակցորեն և սրտանց հավատալ և ձգտել ինչ-որ բանի և դա անպայման կիրականանա, ինքս էլ եմ դա զգացել, այդ ուժի օգտագործումը միայն ձեզանից է կախված,որքան ուժեղ է ցանկությունը, այդքան էլ մոտիկ է դրա իրականացումը:)

Ցանկության մեծ լինելը էական չի, դա չի օգնում նպատակին հասնելուն:
Կապույտով ընդգծածս է կարևորը:
Պետք է նպատակին հավատալ իրականի պես, այնպես, ինչպես հավատում եք, որ հեսա հաց կուտեք, շուտով ժամը էսինչը կլինի...
Փորձված բան է, միայն թե ինքնաճնշմամբ կամ համոզելով չի ստացվի:

Chuk
03.11.2009, 00:05
Իմ մտքերն, օրինակ, նյութական են, ավելի կոնկրետ՝ պլաստիրինից: Վատն էն ա, որ պլաստիրինից քանդակ անել չեմ կարողանում :(

Չամիչ
03.11.2009, 00:09
Պետք է նպատակին հավատալ իրականի պես, այնպես, ինչպես հավատում եք, որ հեսա հաց կուտեք, շուտով ժամը էսինչը կլինի...
Փորձված բան է, միայն թե ինքնաճնշմամբ կամ համոզելով չի ստացվի:

Համաձայն եմ: Ցավոք ամեն մարդ չէ, որ կարողանում է հավատալ: Շատերը ընկնում են կասկածների գիրկը, բա որ սենց, բա որ նենց, տեսնես ոնց կլինի, ի՞նչ կլինի: Կասկածը ամենասարսափելի վիրուսն է, որը հանգիստ կարող է ցանկացած ծրագիր խափանել: Պատկերացնում եմ թե լարախաղացները ինչ անբեկանելի հավատ ունեն, հենց մի փոքր կասկածեն, կսասանվեն ու անմիջապես կընկնեն: Կամ տիեզերագնացները: Ի վերջո տեխնիկա է, ցանկացած պահի կարող է խափանվել: Ինչպես փորձն է ցույց տալիս, նյութը նույնպես ենթարկվում է մտքի զորությանը: Քիչ չեն դեպքերը երբ մարդիկ մտքի ուժով կարողանում են իրեր տեղաշարժել:

Բայց, այս ամենի մեջ, ինձ համար, մի փոքր պարադոկս կա: Հնարավո՞ր է, որ մարդը ինքը իրեն չսիրի, բայց արժանանա միլիոնների երկրպագությանը: Չէ՞ որ ըստ մտքի ձգողականության օրենքի, մենք ստանում ենք այն ինչ մտածում ենք, եթե մարդը իրեն չի սիրում, հնարավո՞ր է որ վայելի ուրիշների սերը:
Թե՞ հանճարների դեպքում ամեն ինչ հնարավոր է:

Ֆոտոն
03.11.2009, 00:16

Ինքն իրեն չսիրելուց հնարավոր է արժանանալ ուրիշների կողմից սիրո: Բայց այդ սերն ամեն դեպքում վայելել չի կարող, քանի որ ինքն իրեն չի սիրում:
Ինքն իր սանդղակով կարող է վատը լինել, իսկ ուրիշների կարծիքով տաղանդ: Հնարավոր է: ;)

Չամիչ
03.11.2009, 00:20
Ինքն իրեն չսիրելուց հնարավոր է արժանանալ ուրիշների կողմից սիրո: Բայց այդ սերն ամեն դեպքում վայելել չի կարող, քանի որ ինքն իրեն չի սիրում:
Ինքն իր սանդղակով կարող է վատը լինել, իսկ ուրիշների կարծիքով տաղանդ: Հնարավոր է:

Ուրեմն ստցվում է, որ օրենքները միշտ չէ, որ գործում են:think

Ֆոտոն
03.11.2009, 00:36
Մի դեպք պատմեմ: Էդ էն փորձերից էր, երբ էս մասին իմացել էի ու կիրառում էի ամենաանհեթեթ իրավիճակներում, որ վնաս չտամ շրջապատիս::)

Մի անգամ ավտոբուս նստեցի ու «հավատացի», որ ամենավերջին ուղևորը, որ նստելու տեղ կունենա, կնստի կողքս: Այսինքն՝ վերջին ազատ աթոռն իմ կողքին է:
Մտածեցի, մտքումս ժպտացի ու ընկա մտքերիս ծովը... 10-15 րոպե հետո զգացի մարդկային «շփում» ու հիշեցի մտադրությունս: :)) Արագությամբ զննեցի ամբողջ ավտոբուսը և :o,... ուրեմն :8 ...

Եզրակացություն - Մաքուր պահի՛ր միտքդ: Մտքերում մաքրությունը ո՛չ պակաս կարևոր է, քան մարմնի մաքրությունը:

Ֆոտոն
03.11.2009, 00:38
Ուրեմն ստացվում է, որ օրենքները միշտ չէ, որ գործում են:think
Եթե օրենքը միշտ չէ՛, որ գործում է, ուրեմն օրենք չէ, մասնավոր դեպք: Էդ օրենք չի::)

Ֆոտոն
03.11.2009, 03:07
Մտքերը գոյություն ունեն (http://www.akumb.am/blog.php?b=533)

Ես ունեմ մտքի՝ իմ մեկնաբանությունը դեռ ենթադրյալ, քանի որ ապացույցը միայն իմ փորձն է:
Միտքը լուսային տիրույթից դուրս գտնվող հաճախականության տատանում է: Ավելի համոզիչ է, երբ տատանումը էլեկտրամագնիսական է, այսինքն՝ այն տարածվում է նաև վակուումում, հետևաբար, տիեզերքը կարող է լցված լինել տեղեկատվության մեծ պաշարով: ...

շարունակությունը (http://www.akumb.am/blog.php?b=533)

dvgray
03.11.2009, 08:49
հարցը իր մեջ հակասական տարրեր է պարունակում:
եթե միտքը նյութական է, ապա էլ ինչ՞ "հավատալ":

Katka
04.11.2009, 16:46
հարցը իր մեջ հակասական տարրեր է պարունակում:
եթե միտքը նյութական է, ապա էլ ինչ՞ "հավատալ":

Բավական է հավատալ, որ միտքը նյութական է:

Չամիչ
04.11.2009, 17:18
եթե միտքը նյութական է, ապա էլ ինչ՞ "հավատալ":

Եթե միտքը կա, հավատը ամրապնդում է միտքը, թույլ է տալիս ընկնել ճիշտ հաճախականության վրա:
Կասկածի դեպքում, միտքը անընդհատ տատանվում է, շեղվում ճիշտ հաճախականությունից: Միայն հավատով ամրագրված միտքը կարող է հասնել ճիշտ նշանակետին:

յոգի
04.11.2009, 20:36
Ըստ Սանկհյա փիլիսոփայության նյութական տիեզերքը կազմված է նյութական տարրերից, (պրակրիտի , սանսկրիտ) որոնք են. հինգ կոպիտ տարրերը. հողը, ջուրը, կրակը, օդը և եթերը, որոնք հնարավոր է շոշափել կամ զգալ: Հինգ զգայարանները (համ, հոտառություն, շոշաթելիքի, տեսողության և լսողության և վեց-րդը միտքն է: Հինգ զգայարանների օրգանները, աչքերը, ականջները, քիթը, բերանը կամ լեզուն, մաշկը:
Բնության երեք գոյավիճակները, Առաքինի, կրքի և տգիտության, որոնց հսկողության տակ է ապրող էակը և ըստ այս գոյավիճակների է գործում մարդը արտահայտելով տարբեր մտքեր... բացի սրանցից կա նաև բանականությունը Ես-ը և կեղծ ես-ը...
Այս բոլոր նկարագրածները նյութական են բացի Ես-ից: Ես-ը այս ամենից բարձր է և նյութական չէ, այլ Հոգևոր է, դա հենց ինքը ապրող էակն է, Հոգին:
Այստեղից պարզ երևում է , որ միտքը նյութական տարր է...
Բայց հարցը հետևյալն է ««Հավատո՞ւմ եք, որ մտքերը նյութական են»» , պատասխանը, նյութական մտքերը նյութական է, որը մարդուն կապում է նյութական աշխարհի հետ իսկ հոգևոր մտքերը հոգևոր են, որոնք ազատում են Էակին նյութական աշխարհից...

Չամիչ
04.11.2009, 20:50

Ինչ է նշանակում հոգեւոր մտքե՞ր: Որո՞նք են այդ հոգեւոր մտքերը:

յոգի
04.11.2009, 21:24
Ինչ է նշանակում հոգեւոր մտքե՞ր: Որո՞նք են այդ հոգեւոր մտքերը:

Հոգևոր մտքերը դրանք են, երբ մարդ հասունանում է իր այս նյութական աշխարհում գտնված անհիշելի ժամանակներից և հարց է տալիս ինքը իրեն՛
Ին՞չ է այս ամենը, ո՞վ եմ ես, ին՞չ է այս աշխարհը իրենից ներկայացնում, ինչ՞ու ենք ծնվում հետո մեռնում, միթ՞ե մահը վերջն է, ինչի են մարդիկ տառապւմ և այլը...
երբ մարդ գտնում է այս հարցերի պատասխանը ապա մարդ սկսում է հոգևոր մտածել...

Հոգևոր մտքերը ՛ ինքնաիրականացումն է, ինքնաճանաչումը, ճանաչել Գերագույնին և մտածել Նրա մասին... տարբերել իրական Ես-ը կեղծ ես-ից... և այլը
http://www.swamij.com/prakriti-purusha-sankhya.htm
http://www.hinduwebsite.com/hinduism/philo/samkhyavrg.asp

Արիացի
05.11.2009, 13:06
Միտքը չի կարող նյութական լինել, քանի որ միտքը գաղափար է, հասկացություն, աբստրակցիա: Նույնն է, թե ասենք թիվը նյութական է, թե ոչ:
Բայց մտքի արտացոլումը մեր ուղեղում նյութական է: Միտքը ծնվում է մեր ուղեղում ինչ-որ ֆիզիկաքիմիական պրոցեսների արդյունքում, որը դեռևս մեզ հայտնի չէ:

յոգի
09.11.2009, 22:45

Ին՞չ էս հասկանում ասելով, որ միտքը նյութական չի, բա ին՞չ է, հոգևոր՞
եթե հոգևոր ապա ինչպես կբացատրես Հոգևորը, ին՞չ է դա, ին՞չ ձև ունի, կամ որ՞ն է տարբերությունը հոգևորի և նյութականի...
««[QUOTE=Արիացի;1840800]Միտքը չի կարող նյութական լինել, քանի որ միտքը գաղափար է, հասկացություն, աբստրակցիա:»»
Եթե ինկատի ունեք գիտակցություն, որը բխում է հոգուց, ապա դա միտքը չէ, գաղափարը և հասկացությունը բխում է գիտակցությունից...
Միտք պարագան որը գոյություն ունի դա նյութական տարր է, բայց միտքը, այսինքը քո ասած գաղափարը, հասկացությունը բխում է ցանկություններից, որը կարող է ընդունվել կամ չնդունվել էակի կողմից...
Միտքը, եթե ուշադիր նայեք ունի երկու ֆունկցյա, ընդունել, որը լավ է էակի համար և հերքել եթե լավ չէ, իսկ գաղափարները դրանք ցանկություններ են, որոնք էակը ցանկանում է իկատար ածել, որոնք կարող են լինել հոգևոր կամ նյութական...

Արիացի
09.11.2009, 22:59
Ին՞չ էս հասկանում ասելով, որ միտքը նյութական չի, բա ին՞չ է, հոգևոր՞

Թե ինչ եմ հասկանում դա ասելով, վերևում գրել եմ. Միտքը գաղափար է, հասկացություն: Այնպիսի հասկացություն, ինչպիսին է օրինակ թիվը, ուժը, ծավալը: Ծավալը նյութական չէ, բայց ծավալով օժտված են նյութական մարմինները: Նույն ձևով էլ միտքը նյութական չի, բայց մտքով օժտված են նյութական մարմինները ու այն դրսևորվում է նյութական ճանապարհով: Մնացածի մասին բան չգիտեմ :esim

յոգի
10.11.2009, 18:04

Ին՞չ կապ ունի միտքը թվի հետ... միտքը կարող է գաղափար դառնալ և կարող է ցնդել օդ, եթե դատարկ է: Ուժը ուժ է, իսկ ծավալը ունի չափսեր, բայց միտքը չունի ֆիզիկական չափսեր, պարզապես նուրբ նյութական տարր է, բայց դա չի նշանակում, որ նյութական չէ...
Նյութականի հակառակը դա Հոգևորն է, որը նույնպես ունի ձև, ուժ, միտք, ծավալ, բայց նյութական չափումներից դուրս է...
Ուզում էս ճիշտը ասել, բայց քանի որ ծանոթ չես հոգևորի և նյութի տարբերությանը ապա խառնում ես իրար ծավալը, մարմինը, միտքը և այլը... ներքուստ զգում էս, որ մի բան կա, որը նյութական չե...
Դա Ապրող Էակն է, Ես-ը, Հոգին, որը բնակվում է նյութական մարմնի մեջ և որին շփոթում ես մտքի, ծավալի, ուժի և այլնի հետ...

Գևոր
10.11.2009, 18:15
Միտքը էներգիայի տեսակ է, երևի ամենանուրբ տեսակը...

Իսկ հոգին, կամ ոչ նյութկան բաները, նունպես "նյութական են", ուղակի էն նյութից չեն, որին սովոր ենք, շոշափում ենք....երևի ) էն ինչ մենք 5 զգայարաններով ենք ընկալում, աղբյուրը անվանում ենք նյութ, բայց ...(արդեն պարզ ա , ինչ պիտի գրեմ )))

Շողիկ
10.11.2009, 20:21
Կարճ ասեմ, հավատում եմ անվերապահորեն, առանց որևէ գիտական բացատրություն որոնելու... Զուտ զգայական մակարդակով զգում ու հավատում եմ....
Նրանց` ովքեր հավատում են, ու դեռ ծանոթ չեն այս հեղինակին, կառաջարկեմ ծանոթանալ Георгий Сытин "Творящие мысли" Կարծում եմ ինտերնետում էլ կլինի...

Գևոր
11.11.2009, 00:57
քաշեցի արդեն .
Георгий Николаевич Сытин http://www.koob.ru/sytin/

Արիացի
13.11.2009, 10:32
Ին՞չ կապ ունի միտքը թվի հետ... միտքը կարող է գաղափար դառնալ և կարող է ցնդել օդ, եթե դատարկ է: Ուժը ուժ է, իսկ ծավալը ունի չափսեր, բայց միտքը չունի ֆիզիկական չափսեր, պարզապես նուրբ նյութական տարր է, բայց դա չի նշանակում, որ նյութական չէ...
Նյութականի հակառակը դա Հոգևորն է, որը նույնպես ունի ձև, ուժ, միտք, ծավալ, բայց նյութական չափումներից դուրս է...
Ուզում էս ճիշտը ասել, բայց քանի որ ծանոթ չես հոգևորի և նյութի տարբերությանը ապա խառնում ես իրար ծավալը, մարմինը, միտքը և այլը... ներքուստ զգում էս, որ մի բան կա, որը նյութական չե...
Դա Ապրող Էակն է, Ես-ը, Հոգին, որը բնակվում է նյութական մարմնի մեջ և որին շփոթում ես մտքի, ծավալի, ուժի և այլնի հետ...

Ապեր, էդ ոչ նյութական մի բանը, ընդամենը մարդու ուղեղի գործունեության արդյունքում ստեղծված աբստրակտ գաղափարները, հասկացություններն են, ինչպիսին են մաթեմատիկական ու ֆիզիկական բոլոր հասկացություններն ու մեծությունները, որով օժտված են մարմինները:
Իսկ էդ քո ասած գաղափարները` ապրող էակ ա անունը, ես ա, թե հոգի ա, իմ ուղեղի համար անհասանելի են, նենց որ դու մնա քո գաղափարներով, ես էլ իմ ;)

Մանոն
13.11.2009, 11:13
Կա այսպիսի մի վարկած, որ եղել է քաղաքակրթություն՝ Ատլանտիդան, ուր մարդիկ իրար հետ հաղորդակցվել են ոչ թե բառերով, այլ մտքերով, այսինքն ունեին մեկը մյուսի մտքերը կարդալու ընդունակություն: Գուցե մեր ուղեղի այն մասը, որը անբացատրելի ձևով այժմ չենք օգտագործում, ինչ-որ ժամանակ հենց այդ նպատակով է գործածվել, կամ պիտի դեռ օգտագործվի: Հիմա կան 1000-ի մեջ հազվագյուտ օժտված մարդիկ, որոնց մենք էքստրասենս կամ եսիմ ինչ ենք անվանում, որոնք կարողանում են ինչ-որ ձևով կարդալ մյուսների մտքերը, այսինքն՝միտքը ինչ-որ ձևով հաղորդվում է մյուսին: Իսկ եթե մի բան որևէ ճանապարհով, ինչ-որ ձևով կարող է հասնել մի կետից մյուսը, թեկուզ դա լինի ինչ-որ ալիքներով, էներգետիկ դաշտի ձևով՝ կարելի է համարել նյութական, անգամ, էթե մենք դեռևս չենք կարողանում այն զգալ, ճանաչել, ֆիքսել կամ գրանցել որևէ տեղ: Իսկ գուցե դա ընդամենը ժամանակի հարց է…;)