PDA

Դիտել ողջ տարբերակը : "Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը"

Մականուն
18.09.2007, 09:28
Առաջարկում եմ քննարկել և կարծիք հայտնել "Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը" հաղորդաշարի վերաբերյալ:
Անձամբ ես նման անմակարդակ ու աննպատակ հաղորդում չեմ հանդիպել: Հիշեցնում է հին օրերը, երբ տեղական կաբելային կայաններով հարսանիք էին ցուցադրում:

Kheranyan
18.09.2007, 10:44
Շատ մեղմ ու մեկ բառով ասած՝

ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ

Angelina
18.09.2007, 13:31
Շատ մեղմ ու մեկ բառով ասած՝

ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ ինչքան էլ վատ կարծիքի լինես այդ հաղորդման մասին, ամեն դեպքում պետք չէ այդպես արտահայտվել: Կարծում եմ, որ ինչ-որ առումով լավ հաղորդում է:

Kheranyan
18.09.2007, 15:13
Կարծում եմ ինչքան էլ վատ կարծիքի լինես այդ հաղորդման մասին, ամեն դեպքում պետք չէ այդպես արտահայտվել: Կարծում եմ, որ ինչ-որ առումով լավ հաղորդում է:

Հարգելի Angelina, յուրաքանչյուր ոք ունի իր յուրովի կարծիքը ցանկացած երևույթի վերաբերյալ, և ես գրեթե միշտ արտահայտում եմ իմ կարծիքը որևէ երևույթի մասին, անկախ այն հանգամանքից, թե այն դրական է կամ բացասական, և այս հաղորդման մասին ես ունեմ շատ վատ կարծիք և այս դեպքը բացառություններից չէ, որոնց մասին ես չեմ ասում իմ կարծիքը և բացի այդ Մականուն-ը առաջարկել էր
քննարկել և կարծիք հայտնել "Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը" հաղորդաշարի վերաբերյալ:
, ինչն էլ և ես արել եմ:

Apsara
19.09.2007, 01:04
Չեմ սիրում այդ հաղորդաշարը: Սկզբից նայում էի ու զարմանում, որ մարդիք համաձայնվել են այդպիսի բանի մասնակցել, մի երկու դեպք էլ ցանոթ մարդկանց տեսա ու ապուշ կտրեցի::o
Չգիտեմ, հեռուստաժամերը երևի դատարկ են մնացել մարդիք էլ լցնում են:think

Կամ գուցե այն մարդկանց համար, ովքեր չեն կարող վարձել նկարող, հարսի շոր և այլն, այդ ֆինանսների պակասը դրդում է դիմել այդ հաղորթաշարին, եսի՞մ: Կարողա:o

Հիմնականում ախր գյուղերի ռայոնների մարդիք են չք՞. կարող է սխալվում եմ վաղուց չեմ դիտել,

Ariadna
19.09.2007, 10:04
Ես երբեմն նայում եմ այդ հաղորդումը ուղղակի ուրախանալու համար, մոտավորապես էնպես ինչպես նայում ենք Տիգրան Կարապետիչի ադամանդներին։ Իսկ Դիանայի ճաճանճափայլ հայերենը պարզապես սպանում է:D
Շատ լավ, շատ ուսուցողական հաղորդում է, նայում ես ու սարսռում, որ մեր օրերում դեռ էդպիսի բաներ կան։ Բա որ Դիաննան ու Արմենիա TV-ն չլինեին, ո՞նց պետք ա իմանայինք էդ ամենի մասին:oy

Մականուն
26.09.2007, 10:29

Կան դեպքեր, երբ ուղղակի ավելի լավ է անտեղյակ մնալ քան ականատես լինել:o

Goga
26.09.2007, 20:52
Երբեմն նայում եմ, երբ ուրիշ հետաքրքիր հաղորդում չի լինում:)Ինձ մոտ ոչ մի զզվանք էլ չի առաջացնում հաղորդումը, ընդհակառակը ավելի հաճելի է նայել այն, քան մի քանի այլ հաղորդումներ:) Այս հաղորդման դրական կողմն այն է, որ անվճար տրամադրում է որոշ պարագաներ և հարմարություններ, որոնք անվճարունակ մարդիկ ցանկանում են այդ օրն ունենալ, բայց հնարավորություններ չունեն, այնպես որ եկեք մի քիչ լավատես լինենք և ամեն ինչի մեջ վատը չտեսնենք:ok:)
Հ.Գ. Իհարկե ես չեմ ցանականա հեռարձակել իմ հարսանիքը:D

Մականուն
28.09.2007, 08:47
… եկեք մի քիչ լավատես լինենք և ամեն ինչի մեջ վատը չտեսնենք:ok:)

Մի քիչ լավատես լինելու ու հաղորդումը չքննադատելու մեջ որևէ կապ չեմ տեսնում: Լավատես լինելուն էլ չափ կա ու եթե այն հասնում է սահմանային վիճակի (իրատեսությունից զգալի հեռանում է) ապա վերածվում է մի այլ վիճակի, որը պիտակավորել կամ վերնագրել չեմ համարձակվում ու որի տիպիկ օրինակն է լոտո խաղացողը: Ավելի լավ է ժամանակին լինել հոռետես քան հետագայում քաղել լավատեսությանդ դառը պտուղները:

Այս հաղորդման դրական կողմն այն է, որ անվճար տրամադրում է որոշ պարագաներ և հարմարություններ, որոնք անվճարունակ մարդիկ ցանկանում են այդ օրն ունենալ, բայց հնարավորություններ չունեն…
Հ.Գ. Իհարկե ես չեմ ցանականա հեռարձակել իմ հարսանիքը:D

Գրածիդ տրամաբանական եզրակացությունը այն է, որ դու վճարունակ ես ու ունես հնարավորություն ձեռք բերել "որոշ պարագաներ և հարմարություններ", այլապես…:8

Goga
28.09.2007, 20:25
Մի քիչ լավատես լինելու ու հաղորդումը չքննադատելու մեջ որևէ կապ չեմ տեսնում: Լավատես լինելուն էլ չափ կա ու եթե այն հասնում է սահմանային վիճակի (իրատեսությունից զգալի հեռանում է) ապա վերածվում է մի այլ վիճակի, որը պիտակավորել կամ վերնագրել չեմ համարձակվում ու որի տիպիկ օրինակն է լոտո խաղացողը: Ավելի լավ է ժամանակին լինել հոռետես քան հետագայում քաղել լավատեսությանդ դառը պտուղները:
Քննադատության արդյունքում՝ լինելով լավատես, հանդիպեցի հաղորդման այդ դրական կողմին, որն իմ կարծիքով իրական է, ինչի համար էլ, երբեք չեմ ճաշակի լավատեսության դառը պտուղները, քանի որ դրանք այս դեպքում բացակայում են:
Ի վերջո սա իմ կարծիքն է և պարտադիր չէ, որ մենք լինենք համակարծիք;)

Գրածիդ տրամաբանական եզրակացությունը այն է, որ դու վճարունակ ես ու ունես հնարավորություն ձեռք բերել "որոշ պարագաներ և հարմարություններ", այլապես…:8
Այլապես, <<ցավում եմ>>, բայց հաղորդումը կհամալրվեր մեկ հարսանիքով ևս:P

Ուլուանա
30.09.2007, 00:28
Ես երբեմն նայում եմ այդ հաղորդումը ուղղակի ուրախանալու համար, մոտավորապես էնպես ինչպես նայում ենք Տիգրան Կարապետիչի ադամանդներին։ Իսկ Դիանայի ճաճանճափայլ հայերենը պարզապես սպանում է:D
Շատ լավ, շատ ուսուցողական հաղորդում է, նայում ես ու սարսռում, որ մեր օրերում դեռ էդպիսի բաներ կան։ Բա որ Դիաննան ու Արմենիա TV-ն չլինեին, ո՞նց պետք ա իմանայինք էդ ամենի մասին:oy
Ես մի քանի անգամ պատահաբար տեսել եմ էդ հաղորդումը: Չեմ հավանում երկու պատճառով. նախ ես ընդհանրապես տանել չեմ կարողանում հարսանեկան ադաթների մեծ մասը, ինձ համար դրանք տհաճ են ու ավելորդ, իսկ որևէ մեկի հարսանիքը հեռուստատեսությամբ հեռարձակելու մեջ իմաստ չեմ տեսնում, բացի ցուցամոլությունից: Ես ինքս ոչ մի դեպքում չէի ցանկացա, որ իմ հարսանիքը հասարակության քննարկման առարկա դառնար: Բացի դրանից, ներվայնացնում է հաղորդավարուհու խոսելը: Բայց այդ հաղորդումն, ըստ իս, ավելի անմակարդակ չի, քան Արմենիայի շատ այլ հաղորդումներ: Կարելի է ասել, «Արմենիա TV» հեռուստաալիքին միանգամայն սազական հաղորդաշար է: Ես էլ, նայելիս զվարճացել եմ՝ համեմատելով Տիգրան Կարապետիչի ծրագրերի հետ: Ինձ թվում է՝ նմանատիպ հաղորդումները միայն այդպիսի տրամադրվածությամբ կարելի է նայել, այդպես գոնե շատ չես ներվայնանում, մի բան էլ զվարճանում ես: Իսկ հաղորդավարուհին համապատասխանում է հաղորդման բովանդակությանն ու վերնագրին՝ թե՛ իր հայերենով, թե՛ իր ժեստերով և թե՛ չաղլիկությամբ: :P :D

Lapterik
30.09.2007, 00:43
Վաաաաաաաաաաաաաաայ ուշքս գնում ա էտ հաղորդման համար, որ ալիքը փոխելուց տեսնում էմ էտա, լրիվ գործերս թողնում եմ ու սկսում եմ նայել:D: Նայում եմ ու զարմանում էլի, ոնց կարան մարդիկ իրանք իրանց ծիծաղի առարկա դարձնեն, մանավանդ, որ նկարագրում եմ սկզբի պերիոդը էլի, ծանոթություն, եսիմ ինչ... Անտանելի դերասանական խաղ, ավելորդ «բնականաբար»-ներ, որը մնացելա մեր Դանայի բառապաշարում դեռ հին ժամանակնեից, եթե չեք հիշում ասեմ, «Բումերանգ» հաղորդումից: Ես նույիսկ տեսել եմ գիտեք ում հարսանիքը, «Մի վախեցիր» ֆիլմի Վիգենի դերասանին հիշում եք, այ իրա: Մի խոսքով անկապությունա, ու հեչ նայելու բան չկա մեր հեռուստաալիքներով, բարեբախտաբար ես էլ հեռուստացույց չեմ նայում::)

Egor
01.10.2007, 09:39
Վատ օրինակը վարակիչ է: Կարծում եմ որքան քիչ լինեն նման հաղորդումները կամ ավելի լայն ասած օրինակները, դրանից մենք միայն կշահենք: