PDA

Դիտել ողջ տարբերակը : Պետական ապարատի վեբ կայքերի մրցույթ

moj
18.09.2007, 09:05
Հարգելի ընկերներ
Առաջարկում եմ անցկացնել մրցույթ` ՀՀ պետական մարմինների վեբ կայքերի միջև:

Խնդրում եմ քվեարկել նշված կայքերից Ձեր նախընտրածի օգտին, հաշվի առնելով ցանկացած դրույթ, որը կայքի նպատակին է ծառայում կամ պետք է ծառայի:
Հաշվի առնելով, որ ակումբի տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս տասից ավելի տարբերակ ներմուծել, ուստի մրցույթը կանցկացվի մի քանի փուլով:
Առաջին փուլի համար քվեարկության ժամկետը սահմանված է տաս օր:

Առաջարկում եմ նաև, գրել կարծիքներ, հայտնել դիտողությունների կամ առաջարկներ կամ պարզապես գովեստի խոսքեր:
Կարծում եմ այս նախաձեռնումը կօգնի կայքի հեղինակների ավելի զարգացնել պետական ապարատի տեղեկատվության աղբյուր հանդիսացող կայքերը:
Դե սկսեցինք

dvgray
18.09.2007, 09:33
Օգտվում եմ Ազգային Ժողովի օրենսդրությանը վերաբերվող մասից:
http://www.parliament.am/legislation.php?lang=arm
Հարմար է պարտաստված: Անհրաժեշտ օրենքը գտնում ես հեշտությամբ: Անչափ օգտակար է:

Հ.Գ. parliament.am -ը ընդգրկված չէ ցանկում, դրա համար էլ չեմ քվեարկել, որովհետև գործնականում օգտվում եմ միայն էս սայթից:
Մնացած հղումների համար էլ շնորհակալություն :): Ժամանակի ընթացքում կծանոթանամ:

moj
18.09.2007, 11:31

ՀՀ ազգային ժողովի կայքը կլինի հաջորդ փուլում, սակայն ուզում եմ տեղեկացնել, Ձեր նշած հասցեում օրենքները հիմնականում չեն թարմացվում իսկ www.arlis.am ՀՀ պաշտոնական տեղեկագրի կայքում բոլոր ակտերը օպերատիվ կերպով թարմացվում են:
Շնորհակալ եմ արձագանքի համար:

dvgray
18.09.2007, 12:50
www.arlis.am ՀՀ պաշտոնական տեղեկագրի կայքում բոլոր ակտերը օպերատիվ կերպով թարմացվում են:

:hands
Շատ լավ է կազմակերպված որոնման համակարգը: Անհամեմատ ավելի օգտակար կայք է:
Շնորհակալություն :):