Դիտել ողջ տարբերակը : Ամենաէկզոտիկ կերակուրը
Մականուն
17.09.2007, 10:27
Այս թեմայում առաջարկում եմ նշել ձեր փորձած ամենաէկզոտիկ կերակրատեսակը:
Ես կսկսեմ:
Արջի մսից համբուրգեր:
Ուրեմն ասեմ, ոչ միայն կերակուրի բաղադրությունը այլ նաև պատրաստման եղանակը 4 հոգու համար: Կես կիլոգրամ ծիրանի ջեմը դնում են սառնարան +4,5 աստիճանում, հետո 4 հատ միջին չափի կարտոֆիլը մանր կտրտում ենք քառակուսիկներով, աղ անում ու թողնում մի կողմ (հետո պետք է գալու): 1 հատ անանսը լրիվ մաքրում ու կտրտում ենք շերտ-շերտ: անհրաժեշտ է պիցայի խմոր, կարելի է նաև գնել, բայց որ հաստ չլինի, վրան քսում ենք կարգ ու կլոր-կլոր կտրտած կարմիր բիբարն ու պոմիդորը, վրան ավելացնում ենք արդեն սառած ջեմը ու շերտ-ժերտ շարում անանասը, վրան լցնում ենք մայոնեզ ու զարդարում կանաչիով ու զեյթունով, կերակուրը պատրաստ է, կարող եք դեն շպրտել, հետո էն մի կողմ դրված կարտոֆիլը ֆրի սարքել ու ուտել , բարի ախորժակ!:hands
Cassiopeia
17.09.2007, 11:25
Ամենաէկզոտիկ ուտելիքների ու խմիչքների պատրաստման ձևը շատ լավ կիմանան հանդիպման եկողները: 1000 անգամ Square One-ում նմանատիպ խմիչքներ են սարքել գարեջրից, կետչուպից, աղ ու բիբարից և այլն...
Երբ դեռ միս էի ուտում գորտի տոտիկները տապակած համեմունքներով մատուցված, շաաատ համեղ էր:
Մականուն
18.09.2007, 08:29
Գորտի տոտիկներ համտեսել եմ և ռեստորանում` պրոֆեսիոնալ պատրաստված, և այսպես կոչված "վայրի կերպ"`ընկերներով Սևանի ափին ինքներս պատրաստեցինք: ի տարբերություն կլասիկ բաղադրատոմսի մեզ մոտ հենց գորրտեր էին ու համեմունքների ցանկ սահմանափակվում էր կիտրոնով ու աղով:): Կարող եմ փաստել, որ կերակուրը ստացվել էր անմահական:hands:
Հ.Գ. Բանակում բազմիցս ճաշակել եմ օձի, ոզնու, կրիայի, աղվեսի ու էլի մի շարք կենդանիների խորոված:
Ամենաէկզոտիկ կերակուրներից մեկը, որ կերել եմ, եղել է Բուլգարիայում՝ տապակած շնաձուկ, մյուսը Մալազիայում՝ բրնձով ութոտնուկ:
Երկուսն էլ բանի պետք չէին: :[
Իսկ սովորաբար Մաքդոնալդս եմ ծամում Գերմանիայում ու կարոտում Հայաստանյան համով ուտելիքները...
Երազում եմ օձի միս համտեսել, դեռ վաղուցվանից, նույնիսկ հիմա երբ բուսակեր եմ, օձի միս համտեսել չեմ հրաժարվի
փոքր վախտ հաճախ էի քռչիկ ուտում
կարգին էկզոտիկ անուն ունի
Sagittarius
19.07.2010, 18:54
Ամենաէկզոտիկ կերակուրը որ կերել եմ չինական եսիմ ինչ ա եղել
Անունը չգիտեմ, բայց սովորական ձուն կավանման եսիմ ինչ զագնվածի մեջ մի քանի օր պահում են, հետո վրի ետ հողախառն շերտը մաքրում են, կլպում, ու ներսը սև-սև ձուն ա, մի հատ ահավոր հոտով ու համով:[ , թե ոնց ինձ ստիպեցի, որ էտ ախմախությունը փորձեմ, ես էլ չգիտեմ,
բայց հետաքրքիրն նա է, որ չինացիները գժվում են դրա համար:)
ահա գտա,
http://www.curiousexpeditions.org/208902503_7c587bc15e.jpg
այստեղ (http://curiousexpeditions.org/?p=11) կարող եք ավելին կարդալ
Ժունդիայի
19.07.2010, 19:03
Էրո-Էզոտիկ կերակուր՝ ճապոնական սուշի մարմնի վրա: նյամ նյամ
http://s005.radikal.ru/i210/1007/49/a39038aa6819.jpg
http://s61.radikal.ru/i171/1007/00/8a75312a92bc.jpg
http://s003.radikal.ru/i204/1007/f6/8e4057b2e8eb.jpg
Աշխարհի ամենատարօրինակ ու զզվելի ուտեստները (http://www.akumb.am/showthread.php/51131-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D6%85%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%B8%D6%82-%D5%A6%D5%A6%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D5%BD%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8) :pardon
Magic-Mushroom
21.07.2010, 20:24
Երբ ընտանիքով գնացել էինք Պերու,այնտեղ փորձեցի ծովախոզուկի միս,շատ լավն էր,հավի համ ուներ:hands
Էրո-Էզոտիկ կերակուր՝ ճապոնական սուշի մարմնի վրա: նյամ նյամ
http://s005.radikal.ru/i210/1007/49/a39038aa6819.jpg
http://s61.radikal.ru/i171/1007/00/8a75312a92bc.jpg
http://s003.radikal.ru/i204/1007/f6/8e4057b2e8eb.jpg
բա չե՞ս բացատրում սուշին որն ա, մարմինը որն ա:
բա չե՞ս բացատրում սուշին որն ա, մարմինը որն ա:
հիմա էկզոտիկը մարմնի մեջ էր թե՞ սուշիի: Ո՞ր մեկն էլ ուտելու են... երևի թե սուշիի միջոցով մարմինը;)
ինձ համաի էկզոտիկ են հնդկական կերակուրները, իրենց յուրահատուկ համային ու գունային համադրությամբ:
սկսած ութոտնուկից վերջացրած ոստրեներից կերել եմ...համով են..բայց իմ համար ամենաէկզոտիկներից մեկը..Հարիսա:hands