PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոմանտիկ հարսանիք

lragrox
16.09.2007, 20:00
Բարեւ, սիրելի ակումբականներ։

Մի խնդրի առաջ եմ, որ եթե դեռ չեք ունեցել, կունենաք:)

Պատրաստվում եմ ամուսնանալ, ու ուզում եմ, որ հարսանիքս տարբերվի ավանդական–հայկական քեֆից։ Դեմ չեմ իսկական հայկական ավանդույթներին,
բայց շաբլոն սրահում շաբլոն խորոված–քյաբաբ չեմ ուզում:(

Խորհուրդներ տվեք, թե ի՞նչ կարելի է անել, որ շատ թանկ չստացվի, բայց ռոմանտիկ լինի։ Գոնե մի հետաքրքիր տեղ–սրահ հուշեք Երեւանում–Հայաստանում, ուր մթնոլորտը շատ խորովածային չլինի։

Եթե արձագանքեք, ինձ շատ օգնած կլինեք։ Գուցե նաեւ ոչ միայն ինձ;)

ihusik
16.09.2007, 21:03
Իսկ ինքդ ինչպիսի՞ն ես պատկերացնում կամ ինչպե՞ս կուզեիր որ լիներ:)
Հարսանիքում այդ ուտուշ-խմուշային մթնոլորտն չես սիրու՞մ թե՞ բուսակեր ես:)
Չե՞ս կարծում, որ կարևորն այն է թե ինչ կա սրտերումդ, այլ ոչ թե արտաքին այդ կողմերը::)

Apsara
16.09.2007, 21:09
Բարև, նախ շնորհավոր շատ ուրախ եմ, որ ևս մի երիտասարդ ընտանիք կավելանա:

Ինչ վերաբերվում է ռոմանտիկ հարսանիքին, նրա ռոմանտիկությունը առաջին հերթին կախված է մարդկանց քանակից, ինչքան քիչ մարդ այնքան քիչ աղմուկ ու այնքան ռոմանտիկ: Հետո պետք չէ ընտրել հատուկ հարսանիքների համար նախատեսված սրահներ, քանզի այնտեղ պարտադրում են իրենց թամադային, որը իր ապուշ ապուշ կենացներով ու երկար-բարակ խոսքով ձանձրացնում է:Աղջկա տուն գնալուց կարող եք կառքով գնալ : Կարող եք բացօթյա կազմակերպել փոքրիկ խնջույք միայն շատ մտերիմներով, բայց ցավոք սրտի չեմ կարող ասել, այստեղ որտեղ այդպիսի բան կարելի կազմակերպել:
Քեզ հաջողություն:)

Universe
17.09.2007, 00:03
Մի խնդրի առաջ եմ, որ եթե դեռ չեք ունեցել, կունենաք
Աստված տա այդ խնդիրը բոլորիս կյանքում մեկ անգամ լինի :)

Պատրաստվում եմ ամուսնանալ
Խեր լինի :)

ու ուզում եմ, որ հարսանիքս տարբերվի ավանդական–հայկական քեֆից։
Կարելի է ավանդական դարձած երաժշտությունը փոխարինել D.J. ով... հիմա այդպես շատերն են անում, փորձելով կրկնօրինակել արտասահմանյան ձեւերը, սակայն ինքս իմ հարսանիքը առանց հայկական «շախով-շուխով» երաժշտության չեմ պատկերացնում...

ՏՈ՜ՒՇ...

Դեմ չեմ իսկական հայկական ավանդույթներին,
բայց շաբլոն սրահում շաբլոն խորոված–քյաբաբ չեմ ուզում
Այ ցավտ տանեմ, բա հո հայկական հարսանիքի ժամանակ խորովածի փոխարեն ձվածեղ չե՞ք ուտելու... :o :) Հարսանիքին մեծ մասը խորովածի համարա գալիս...:D (Սա որպես կատակ)
Կարծում եմ գաղտնիք չէ, որ խմիչքների կամ ուտեստների էկզոտիկ տարբերակների եւ դրանց մատուցման յուրահատուկ ձեւի + դրան մատուցողի եւ երաժիշտների «հավեսի» առկայությունն էլ կախված է պատվիրատույի գրպանի պարունակությունից:)

Խորհուրդներ տվեք, թե ի՞նչ կարելի է անել, որ շատ թանկ չստացվի, բայց ռոմանտիկ լինի։
Կարծում եմ, որ այս հարցին ihusik-ը շատ գրագետ պատասխան տվեց (չնայած որ իր միտքը ձեւակերպված էր որպես հարց) :

Գոնե մի հետաքրքիր տեղ–սրահ հուշեք Երեւանում–Հայաստանում, ուր մթնոլորտը շատ խորովածային չլինի։
Այ թամադաների պահով Ապսառան շատ ճիշտ ասաց, իսկ ես ավելացնեմ նաեւ, որ տեղեր կան ուր առաջարկում են նաեւ վարձու հարսանյաց քավորների :D
Չե՞ք կարծում, որ հարսանյաց մթնոլորտը ստեղծողը Դուք ինքներդ պետք է լինեք, այլ ոչ թե դա մատուցեն ձեզ որպես ծառայություն:

Ինչեւէ, ձեզ երջանկ8յուն եմ ցանկանում, եւ մաղթում ամենայն բարիք՝ ձեզ եւ ձեր ընտանիքին:

p.s. Մի հարց եթե կարելի է. Դուք armblogs - ի եւ F5blog -ի lragrox-ը չե՞ք :)

ivy
17.09.2007, 12:43
Ես էսպես կանեի:
Սիրուն պսակադրություն եկեղեցում, հնարավորինս գունեղ ու հիշվող՝ շքեղ հարսանեկան զգեստ ու կոստյում, վարդի թերթերով զարդարված ճանապարհ դեպի եկեղեցի (կարծում եմ՝ կարելի է կազմակերպել), մտերիմ ու հարազատ մարդիկ, տոնական մթնոլորտ... Պսակադրությունից անմիջապես հետո բացում եք շամպայն ու նախապես պատրաստ էլեգանտ բաժակներով հենց ոտքի վրա նշում ամուսնությունը, նկարվում հարազատների հետ, աղավնիներ բաց թողնում օդ՝ ոտքերին սիրային տողեր գրված պուճուրիկ բացիկներով: Դրանից հետո վերցնում եք մի մեծ ու սիրուն զամբյուղ՝ տարոսիկներով լի, ու դուրս եք գալիս եկեղեցու բակից, բաժանում փողոցում անցնող երիտասարդ զույգերին. համ ռոմանտիկ, համ հիշվող, համ անսովոր ու տարբերվող, համ էլ ինչքան երջանիկ պահեր կպարգևեք անծանոք սիրահարներին: Իսկ դրանից էլ անմիջապես հետո հարազատ-բարեկամ-հարևան-ընկերներին պաչիկներ եք անում ու նախապես պատրաստ տոմսերով գնում եք հարսանեկան մեղրամիս անցկացնելու՝ անպայման չի հենց մի ամիս ու հենց Փարիզ, թեկուզ մի շաբաթով, թեկուզ Ծաղկաձոր, բայց որ միայն երկուսով լինեք: Դե չեք մոռանում նաև հեքիաթային հարսանեկան գիշերվա ու դրան նախորդող ամենառոմանտիկ երեկոյի մասին: ;)

Kita
17.09.2007, 13:05

Ինչ վերաբերում է եկեղեցուն. դա հանգիստ կարող ես կազմակերպել, քանի որ հիմա զույգերի մեծ մասը այդպես է վարվում, բայց հաշվի առ, որ զարդելու գինը այդքան էլ էժան չի նստի, բացի դրանից տարոսիկների վերաբերյալ, իհարկե լավ է, բայց հաստատ այդքան զույգ չեք գտնի այնտեղ:)

Ինչ վերաբերում է ռոմանտիկ տեղին, Ամիրյանի վրա մի սրահ կա, պատուհաները մի տեսակ կամարաձև են և բաց, զարդարված մի տեսակ թափանցիկ վարագույրներով, բացի դրանից այնտեղ ջութակ և դաշնամուր են նվագում, որ ուզենաք, շատ գեղեցիկ կկազմակերպեք:)
Ամենը ձեզնից է կախված:) Ցանկացած տեղ կարելի է վերափոխել;)

lragrox
17.09.2007, 15:35
Ivy ջան,

ախր ես էլ նման մի բան եմ պատկերացնում ու արդեն տոմսերի մասին ենք մտածում,
որ նույն օրը հենց փախչենք :)
Համաձայն եմ բոլորի հետ, որ առաջնայինը քո ներսինն է, բայց ախր շատ եմ ուզում, որ էդ օրը նայեւ արտաքնապես սիրուն ու հետաքրքիր լինի։
Քիչ մարդկանցով կարելի է ռոմանտիկ ու հավես բաներ մտածել,
բայց ախր, ո՞նց կարող ես տատիկ-պապիկներին արգելել ու չհրավիրել թոռնիկի հարսանիքին, կամ մորքուր-հորքուրներին, ովքեր սրտանց ուրախանում են քեզ համար, բայց սիրում են տաշի-տուշի, նստել-ուտել-խմել, մեկ-մեկ էլ Արամ Ասատրյանի երգերի տակ պարել։
Բացօթյա ֆուրշետ կամ թեթեւ շնորհավորանքի տարբերակն ամենաշատն է ինձ դուր գալիս, այն էլ մտավախություն ունեմ, որ հոկտեմբերի վերջին եղանակը կարող է անակնալներ մատուցել։ :think
Ամեն դեպքում, շնորհակալ եմ խորհուրդների համար ու սպասում եմ նոր, հետաքրքիր գաղափարների։

P.S. Շնորհավորանքների համար էլ շնորհակալություն։

dvgray
17.09.2007, 16:29
Iո՞նց կարող ես տատիկ-պապիկներին արգելել ու չհրավիրել թոռնիկի հարսանիքին, կամ մորքուր-հորքուրներին, ովքեր սրտանց ուրախանում են քեզ համար, բայց սիրում են տաշի-տուշի, նստել-ուտել-խմել, մեկ-մեկ էլ Արամ Ասատրյանի երգերի տակ պարել։

Էտ օրը կարելի է հայտարարել որպես ամենաէգոիստական օր կյանքի կտրվածքով: Առաջին հերթին ինքտ քեզ /ինքներտ ձեզ/: Վարվեք այնպես, ինչպես դուք ինքներտ եք իրականում ցանկանում, այլ ոչ թէ ձեր տատիկներն ու պապրկները...
Սա ձեր օրն է, ու պետք է լինի այնպեսին, ինչպիսին դուք եք պատկերացնում ու ցանկանում: Առանց պայմանականությունների ու պարտավորվածությունների: Պետք է գործի միայն մեկ պարտականություն ՝ դա է իր զույգի հանդեպ երջանկացնելու պարտականությունը:

Apsara
18.09.2007, 01:03
Ivy ջան,

ախր ես էլ նման մի բան եմ պատկերացնում ու արդեն տոմսերի մասին ենք մտածում,
որ նույն օրը հենց փախչենք :)
Համաձայն եմ բոլորի հետ, որ առաջնայինը քո ներսինն է, բայց ախր շատ եմ ուզում, որ էդ օրը նայեւ արտաքնապես սիրուն ու հետաքրքիր լինի։
Քիչ մարդկանցով կարելի է ռոմանտիկ ու հավես բաներ մտածել,
բայց ախր, ո՞նց կարող ես տատիկ-պապիկներին արգելել ու չհրավիրել թոռնիկի հարսանիքին, կամ մորքուր-հորքուրներին, ովքեր սրտանց ուրախանում են քեզ համար, բայց սիրում են տաշի-տուշի, նստել-ուտել-խմել, մեկ-մեկ էլ Արամ Ասատրյանի երգերի տակ պարել։
Բացօթյա ֆուրշետ կամ թեթեւ շնորհավորանքի տարբերակն ամենաշատն է ինձ դուր գալիս, այն էլ մտավախություն ունեմ, որ հոկտեմբերի վերջին եղանակը կարող է անակնալներ մատուցել։ :think
Ամեն դեպքում, շնորհակալ եմ խորհուրդների համար ու սպասում եմ նոր, հետաքրքիր գաղափարների։

P.S. Շնորհավորանքների համար էլ շնորհակալություն։

Մի բան հիշիր, հարսանիքը Հայաստանում մեր ադաթներով հարս ու փեսայի համար չէ, այն ավելի շատ հարազատների համար է, իսկ եթե ուզում եք, որ այն միակ բացառությամբ ձեզ համար լինի, ապա երկուսով նստեք ու մտացեք, թե ինչ եք ուզում: Կամ դուք եք դժգոհ կամ կիսագոհ մնալու, կամ էլ հարազտ-բարեկամությունը:
Այնինչ խելացի մարդը կկարողանա երկուսին էլ բավարարել, մենակ այդ խելացի մարդուն գտնելը օհօհօ դժվար է:(

Հույսով եմ հետո կպատմես, թե ինչպես անցավ:)

Guest
26.09.2007, 17:31
Օրինակ ավելի ռոմանտիկ լինելու համար հարսն ու փեսան կարան միչև հարսանիքը գնան պար սովորեն ասենք վալս, ու հայկական ավանդական դեբիլ հարսի պարի փոխարեն երկուսով պարեն վալս սիրուն պտտվեն զալով մեկ, շաատ սիրուն ու ռոմանտիկ կլինի:love

Մանոն
26.09.2007, 18:22
Իսկ ես այս հարցը կքննարկեի միմիայն իմ ընտրյալի հետ:
Այլապես կկորչեր ողջ ռոմանտիկան…:love

Ուլուանա
28.09.2007, 06:02
Քանի որ վերջերս եմ ամուսնացել, ինքս էլ, բնականաբար, կանգնել եմ այս բարդ ու ջանջալագույն խնդրի առաջ... :{ Դե, ես ընդհանրապես հարսանիքներ և այլ տաշիտուշիախառը հանդիսավոր արարողություններ, մեղմ ասած, չեմ սիրում ու, բնականաբար, ամուսնանալիս հարսանիք չէի ուզում, բայց դե որոշ հանգամանքների բերումով ստիպված եղանք հարսանքանման մի բան կազմակերպել, որն արդյունքում դարձավ համարյա իսկական հայկական հարսանիք՝ չհաշված եկեղեցում պսակադրությունը և որոշ տխմարագույն հայկական ադաթներ: :[

Իսկապես շատ դժվար է համատեղել սեփական ցանկությունները հարազատների ու ազգականների ակնկալիքների հետ... :( Ինչպես վերևում արդեն ասվեց, կամ դու պիտի լիարժեք գոհ լինես հարսանիքիցդ, կամ էլ ազգականներդ, քանի որ սա այն դեպքն է, երբ երկու երնեկները, ցավոք, մի տեղ չեն լինում: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, կարելի է որևէ փոխզիջումային տարբերակ մտածել, որպեսզի և՛ ինքդ քեզ լավ զգաս, և՛ ազգականներդ դժգոհ չմնան: ;)

Մի կողմից կարելի է մտածել, որ հարսանիքը ամուսնացող զույգի համար է, նրանց ուզածով պիտի լինի, բայց մյուս կողմից էլ, ասում են, հարսանիքը ազգականների համար է, հարսանիքից հետոն նոր պատկանում է զույգին: Այս բառերն ինձ ասում էին, երբ փորձում էին համոզել, որ համաձայնեմ հարսանեկան արարողությանը: :)) Գուցե դրանում իսկապես ճշմարտություն կա, քանի որ հարսանիքից հետո նորապսակները կարող են անմիջապես գնալ ուր ուզում են, թեկուզ ոչ Փարիզ, այլ Ծաղկաձոր, ինչպես արդեն ասվեց: Ավելի կարևոր է հարսանիքից հետոն: Այ դրանից հետո կարող եք իսկական ռոմանտիկ ու արդեն հենց ձեր ուզածի պես կազմակերպել ձեր մեղրամիսը: :ok Վերջիվերջո, հետագայում հենց դա է հիշվելու, ոչ թե հարսանիքում անցկացրած մի քանի ժամը, որից հետո միայն նկարներ ու տեսաժապավեն է մնալու հիշատակ:

Ճիշտ է, հարսանիքը զանազան յուրօրինակ ու ռոմանտիկ մանրուքներով կարելի է սովորականից ավելի հետաքրքիր ու հաճելի դարձնել (շատերն արեն նշեցին, թե ինչպես), բայց ընդհանուր առմամբ հարսանիք բառն ինքնին շատ բան պարտադրում է հենց էն գլխից, այնպես որ արմատապես տարբերվող հարսանիք անելը գոնե Հայաստանի պայմաններում բավական դժվար է:

Ինչ վերաբերում է երաժշտությանը, պատմեմ, թե մենք ինչպես արեցինք: Նախ ասեմ, որ հարսանեկան միջոցառումն արել ենք Բաղրամյան փողեցում գտնվող «Գուսան» ռեստորանում: Բավական հարմարավետ ու հետաքրքիր դիզայնով սրահ էր: Քավոր ու թամադա պարտադրելու հարց չկար. վերջիններս մեզնից էին: :D Կենդանի երաժշտությոն էլ չուզեցինք: Կարծեմ իրենք չէին էլ տրամադրում, մենք պիտի բերեինք, իսկ մենք գերադասեցինք մեր սեփական ձայնասկավառակները բերել ու դրանցով ապահովել երաժշտությունը՝ համարելով, որ այդպես համ երաժշտությունը կառավարելն ավելի հեշտ կլինի, համ մեր ճաշակով կլինի (որովհետև կենդանի երաժշտության դեպքում հաստատ ստիպված կլինես վայելել որոշ պարտադրված ռաբիս երգեր ու պարեղանակներ, որոնք հայկական քեֆերին միշտ անպակաս են լինում :{) և, ի վերջո, գումարի խնայողություն էլ կլինի:

Ինչևէ, ինչպես էլ որ անկացնեք ձեր հարսանիքը, հաճելի ժամանց ու քաղցր հուշեր եմ մաղթում: :)

dvgray
13.06.2008, 03:57
300 զույգի համատեղ հարսանիք Ղարաբաղում

Սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում տեղի կունենա 300 զույգի համատեղ հարսանիք: Այդ մասին խոսվել է նախագահ Բակո Սահակյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ:

KarabakhOpen գործակալության վկայությամբª այս աննախադեպ հարսանիքի նախաձեռնողն է ռուսաստանցի գործարար Լեւոն Հայրապետյանը:

Համատեղ հարսանիքի բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Հայրապետյանի գլխավորած բարերարների խումբը:

http://www.armenialiberty.org/armeniareport/report/ar/2008/06/1F668954-2FBD-4D4D-BA2A-638B4AD5005C.asp

:hands
Պատկերացնու՞մ եք ինչ է լինելու:
Հաշվի առնելով. որ միջինը ղարաբաղյան հարսանիքին մի 200 հոգի ներկա է լինում, այս հարսանիքին լրիվ Արցախը մասնայցելու է: :hands
Ա՜՜յ քեզ արարողություն:
Կուզենաի ես էլ մասնակցեի :)
Հալալ է ղարաբաղցիներին: Իսկական տեղն եկած տեղը կռվող, տեղն եկած տեղը քեֆ անող ժողովուրդ են:
Աստված տա ինչ մտածել են դառնա իրականություն: Սենց բան երևի աշխարհում առաջին անգամ է լինելու :)
:hands

Dayana
13.06.2008, 09:02

Պատկերացնում եմ թե ինչ զնգզնգան հարսանիք կլինի :)
Բայց վախենամ թե ռոմանտիկայի պակաս լինի :oy չնայած :8 երևի ռոմանտիկան ներսումդ պիտի լինի :love

Ձայնալար
13.06.2008, 09:09
:hands
Պատկերացնու՞մ եք ինչ է լինելու:
Հաշվի առնելով. որ միջինը ղարաբաղյան հարսանիքին մի 200 հոգի ներկա է լինում, այս հարսանիքին լրիվ Արցախը մասնայցելու է: :hands
Ա՜՜յ քեզ արարողություն:
Կուզենաի ես էլ մասնակցեի :)
Հալալ է ղարաբաղցիներին: Իսկական տեղն եկած տեղը կռվող, տեղն եկած տեղը քեֆ անող ժողովուրդ են:
Աստված տա ինչ մտածել են դառնա իրականություն: Սենց բան երևի աշխարհում առաջին անգամ է լինելու :)
:hands

Հրաշք ա այ մարդ, եթե ամեն ինչ հաջող լինի :love
Բա գիշերը պատկերացնում ե՞ք ինչ սեյսմիկ ցնցումներ են լինելու. միանգամից 200 զույգ … :oy
Իսկ դա ե՞րբ ա տեղի ունենալու, չգնա՞մ ես էլ ամուսնանամ հայրենի հողում :)

impression
13.06.2008, 09:16

ես մեռաաա՜՜՜ :D:D:D

Taurus
13.06.2008, 10:32
Ուրեմն սիրելիիտ հետ պայմանավորվում ես, բայց մենակ իրան ես ասում հաաաա, մեկ էլ ես կիմանամ, ու ակումբի փոքրիկ շրջապատը:D,
հա ինչ էի ասում, պայմանավորվում եք, սաղ ստանդարտ ձևի ա, էն հարսանիքի վախտ, որ կանչում են հարս ու փեսային, դուք արդեն փախել եք ձեր իսկ հարսանիքից, կարծում եմ, որ քեֆչիների քեֆը չի պակասի, առանց ձեզ էլ լավ կուրախանան, իսկ դուք գնում եք շորեը փոխում, ջինս սառոչկա-մայկով Սևաաաաաաաաաաաաան լողանալու, բայց մի քիչ սպասեք տաքերը ընկնեն;)

Frigid-
13.06.2008, 10:33
:hands
Պատկերացնու՞մ եք ինչ է լինելու:
Հաշվի առնելով. որ միջինը ղարաբաղյան հարսանիքին մի 200 հոգի ներկա է լինում, այս հարսանիքին լրիվ Արցախը մասնայցելու է: :hands [...]
Աստված տա ինչ մտածել են դառնա իրականություն: Սենց բան երևի աշխարհում առաջին անգամ է լինելու :)
:hands

Աշխարհում նման հարսանիքներ բոլ-բոլ լինում են, հանգիստ ;)

dvgray
14.06.2008, 02:58
Աշխարհում նման հարսանիքներ բոլ-բոլ լինում են, հանգիստ ;)
Դա կապ չունի ;):
Էտ աշխարհի համար հենց ընենց էի գրել: Ավելի շատ երևույթը իմ պատկերացումերում էի կատարել ու շատ գեղեցիկ ու համով /բառիս բուն ու փոխաբերական իմաստով :)/ ձևով:
Դու էլ եթե եղել ես Վանք գյուղում, մի մոմոնտ պատկերացրու էտ ամեն ինչը ու տես, հավես է թե չէ
:)

Գարուն
11.07.2008, 09:19
Եթե դու ինքդ իսկապես ռոմանտիկ ես, հարսանիքը նշելու ցանկացած տարբերակը կկարողանաս դարձնել ռոմանտիկ: :hands

Ariadna
11.07.2008, 09:50
Ինձ համար հարսանիքի ամենառոմանտիկ տարբերակը՝ դրա իսպառ բացակայությունն է։ Ինչ անհետաքրքիր մարդ եմ, չէ՞։

impression
11.07.2008, 09:55
երկար-բարակ մտածում էի՝ ինչ գրել, ոնց նկարագրել իմ պատկերացրած ռոմանտիկ հարսանիքը, ու վերջում հանգեցի հետևյալ եզրակացությանը՝ ահ, լավ, ես կփախնեմ :D

Ariadna
11.07.2008, 10:03
երկար-բարակ մտածում էի՝ ինչ գրել, ոնց նկարագրել իմ պատկերացրած ռոմանտիկ հարսանիքը, ու վերջում հանգեցի հետևյալ եզրակացությանը՝ ահ, լավ, ես կփախնեմ :D

Դե համարյա իմ ասած տարբերակն ա, էլի, ես էլ երազում եմ, որ գնամ պարզապես սկսեմ մի օր էդ մարդու հետ ապրել։ Եկեղեցի էլ գնամ, բայց երկուսով, առանց հյուրերի, ու առանց հարսի շորի։ Սիրուն շոր լինի, բայց ոչ շաբլոն հարսի շոր։ Ինձ սխալ չհասկանաք, ես մարդատյաց չեմ :D Բայց էդ մի ցերեմոնիան չեմ սիրում, էդ էլ իմ թերությունն ա :)

Narinfinity
06.09.2008, 03:00
Բարեւ, սիրելի ակումբականներ։

Մի խնդրի առաջ եմ, որ եթե դեռ չեք ունեցել, կունենաք:)

Պատրաստվում եմ ամուսնանալ, ու ուզում եմ, որ հարսանիքս տարբերվի ավանդական–հայկական քեֆից։ Դեմ չեմ իսկական հայկական ավանդույթներին,
բայց շաբլոն սրահում շաբլոն խորոված–քյաբաբ չեմ ուզում:(

Խորհուրդներ տվեք, թե ի՞նչ կարելի է անել, որ շատ թանկ չստացվի, բայց ռոմանտիկ լինի։ Գոնե մի հետաքրքիր տեղ–սրահ հուշեք Երեւանում–Հայաստանում, ուր մթնոլորտը շատ խորովածային չլինի։

Եթե արձագանքեք, ինձ շատ օգնած կլինեք։ Գուցե նաեւ ոչ միայն ինձ;)

Ինձ թվում է պետք է որ շատ, անչափ շատ ծաղիկներ լինեն,
Միջոցառումը կարելի է անցկացնել ծաղկազարդ ու ծաղկապատ այգում, որտեղ կլինեն միայն հնչյունների ծլվլոցը և բնության` ասենք ջրի առվակի ղողանջը և կարգապահ և անաղմուկ հյուրերի բազմություն, որոնք չեն թողնի, որ այդ գեղեցկությունը միջամտվի աղմուկով և բղավոցներով...
Կարելի է վարդի թերթերով ընդգծել անցման համար նախատեսված ուղիները, որ ծաղիկները չտրորվեն,
Հարսի շորը լավ կլինի, որ զարդարված լինի բնական փոքրիկ վարդերով` ին-որ զարդանախշով...
Կարելի է միջոցառմանը մասնակից դարձնել սպիտակ ձիերի (կամ մեկը` սև) կառքով` զարդարված սպիտակ վարդերով:
Ինչպես հավանաբար հրեշտակների մոտ է լինում` սպիտակ ու թեթև, երկնային ու ազատ, բնական ու անկեղծ...:love

Լուսաբեր
24.03.2009, 16:15
:hands
Պատկերացնու՞մ եք ինչ է լինելու:
Հաշվի առնելով. որ միջինը ղարաբաղյան հարսանիքին մի 200 հոգի ներկա է լինում, այս հարսանիքին լրիվ Արցախը մասնայցելու է: :hands
Ա՜՜յ քեզ արարողություն:
Կուզենաի ես էլ մասնակցեի :)
Հալալ է ղարաբաղցիներին: Իսկական տեղն եկած տեղը կռվող, տեղն եկած տեղը քեֆ անող ժողովուրդ են:
s

Սենց բան էս տարի չի կազմակերպվելու՞ :oy:love

Նորմարդ
24.03.2009, 18:39
Սենց բան էս տարի չի կազմակերպվելու՞ :oy:love

Ես էլ կուզենայի սենց հարսանիք անեի:oy:love

Լուսաբեր
24.03.2009, 22:06
Ես էլ կուզենայի սենց հարսանիք անեի:oy:love

+ 1 :)
ՀԱմ էլ լիքը ծախսերից կպրծնենք :D