PDA

Դիտել ողջ տարբերակը : Արմենիա TV. հայկական բազմասերիանոց հեռուստասերիալ



Adam
15.09.2007, 22:25
Ըստ իս, լավ է, որ մենք ունենանք մեր նկարած սերիալները, այլ ոչ թե առնենք լատինոամերիկյան երկրներից: Կամաց-կամաց էտ առումով սկսում են ոտքի կանգնել հեռուստատեսությունները: Այդ թվում նաև Արմենիան, որը սկսած երկուշաբթի օրվանից ցուցադրելու է իր սերիալը: Ճիշտ է, ես սերիալներ նայել չեմ սիրում, բայց ավելի լավ է հայկական, քանց թե լատինոամերիկյան: Ամեն երկիր ունի իր սովորույթները: Եվ ինձ թվում է ավելի լավ կլինի, որ մենք նայենք մեր դերասանների մասնակցությամբ, մեր առօրյան պատկերող սերիալներ, քանց թե բրազիլական, որի հետ մենք ընդհանրապես կապ չունենք և որի սովորույթներն ու սիրային արկածները մեզ հետ ընդհանրապես կապ չունեն: Մի հասարակ օրինակ բերեմ: Եթե էնտեղի տղաներն ու աղջիկները ծանոթանալիս միանգամից սկսում են համբուրվելուց, վերջացնում անկողնով, ապա մեր դեպքում ուրիշ է: էնտեղի երեխան ծնված օրվանից գիտի, որ այնտեղ այդպես է: Իսկ մեզ մոտ լրիվ ուրիշ է: Եվ թող մեր երեխաները նայեն (եթե իհարկե սիրում են սերիալներ) իրենց երկրի սովորույթների և առօրյաի վրա կառուցված սերիալ քանց ուրիշների: Ի՞նչ կարծիք ունեք:

Wisper
15.09.2007, 22:36
Եթե էնտեղի տղաներն ու աղջիկները ծանոթանալիս միանգամից սկսում են համբուրվելուց, վերջացնում անկողնով, ապա մեր դեպքում ուրիշ է: էնտեղի երեխան ծնված օրվանից գիտի, որ այնտեղ այդպես է: Իսկ մեզ մոտ լրիվ ուրիշ է: Եվ թող մեր երեխաները նայեն (եթե իհարկե սիրում են սերիալներ) իրենց երկրի սովորույթների և առօրյաի վրա կառուցված սերիալ քանց ուրիշների: Ի՞նչ կարծիք ունեք:

Ինչպիսի խոսքեր :), համաձայն եմ :): Ես ինքս սերիալ նայելուց չկամ :oy, բայց հավեսի համար կարելի է առաջին սերիան դիտել ;)... Բայց ճիշտն ասած, «մենք» դեռ շատ հաց պանրով թանով և խորովածով պիտի ուտենք, որպեսզի լավ ֆիլմ հանենք, քանի որ ֆիլմը իր մեջ ներառում է մի շարք գործոններ, որոնք «մեր» մոտ դեռ այդքան էլ լավ չեն, մասնավորապես՝ դերասանական համոզիչ փայլուն խաղ, հատուկ էֆֆեկտներ, ֆիլմի սյուժեին համապատասխան ընտրված դերասաններ, հետաքրքիր սցենար և այլն...
Օրինակի համար հիշենք աշխարահռչակ Կորուսյալները (LOST) բազմասերիանոց հիանալի ֆիլմը... Հիշեք, թե ինչ մակարդակով էին ընտրված հենց թեկուզ միայն դերասանները, որոնք, ինչպես ասում են, տոպ տոշնի իրանց դերի համար էին :hands... Մի խոսքով, շատ չհամեմատեմ... Հուսով եմ, որ ապագայում հայ կինոն կկարողանա աշխարհին տալ գլուխգործոց հանդիսացող ֆիլմեր, որոնք երկար տարիներ կմնան մարդկության հուշերում... :love

Tumbler
16.09.2007, 15:08
Որ ճիշտն ասեմ կյանքում չեմ սիրել, բայց էս մեկը մի բանով դուրս եկավ. Երեվի հայկականա դրա համար, բայց մոտս հետաքրքրություն առաջացրեց. Մեր կյանքին մոտիկա նկարահանված եվ դա ավելի շատ է սկսում հետաքրքրել

Armeno
17.09.2007, 15:26
Ժամը քանիսի՞ն ա

Մականուն
17.09.2007, 15:47
Ես ոչ մի լավ ակնկալիք էլ այս ամենից չունեմ մի քանի պարզ պատճառներով.
1. Սերիալ առհասարակ ոչ սիրում եմ, ոչ էլ բնականաբար նայում
2. Արմենիան նկարահանում կատարելուց նույնքան հեռու է, որքան և որակով ֆիլմ ցուցադրելուց (խոսքը ոչ թե ֆիլմի որպես ստեղծագործության որակի, այլ կրկնօրինակման և ճիշտ ֆորմատով ցուցադրման մասին է)
3. Սա Արմենիայի առաջին սերիալի փորձը չէ. "Իմ մեծ չաղ հայկական հարսանիքը" եթե սերիալ չէ, բա ի՞նչ է…:D