PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրահարվել և սիրել



StrangeLittleGirl
14.04.2006, 21:48
Ի՞նչ տարբերություն

kiki
14.04.2006, 22:51
հը...մեծ, հարգելիս, շատ մեծ...հիմա ժամանակ չունեմ, հետո մանրամասն կներկայացնեմ կարծիքս...
ախր այնդան անխիղճ եք բոլորդ, այնպիսի թեմաներ եք բացում, որոնց շուրջ խոսում ես, ասում ու ասում...ու դեռ լիքը բան կա ասելու...խիղճ ունեցեք էլի... :cry2

Վարպետ
14.04.2006, 22:53
Ի՞նչ տարբերություն

Էլի ցինիկ օրինակ եմ բերելու... էլի հազար անգամ ներողություն :)
Սիրահարվելու ու սիրելու միջեւ տարբերությունը գրեթե նույնն է, ինչ ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի միջեւ ;)

StrangeLittleGirl
15.04.2006, 01:35
ՈՒրեմն սիրահարվելը հարուցիչն է, իսկ սիրելը համախտանիշը :D

Գեվորգ
15.04.2006, 03:40
սիրահարվելը կարող է լինել միակողմանի,
իսկ ՍԵՐԸ միայն ու միայն Փոխադարձ է/ ես նկատի ունեմ Իսկական սերը, որ հանդիպում է 5000-ից մեկ/

Hasik
15.04.2006, 09:34
Իմ կարծիքով սիրահարվելը դա նախաբանն է, իսկ կսիրես թե ոչ, դա արդեն ժամանակի խնդիր է: Երբ զգաս որ սիրում ես, այն ժամանակ էլ կհասկանաս սիրելու և սիրահարված լինելու տարբերությունը:;)

Մասսագետ
15.04.2006, 11:41
Կարծու եմ, որ Սևակը սիրելու ու սիրահարվելու մեջ լավ տարբերություն գտներ:
Մի ժամանակ էլ ինձ փորձեցին դրանց տարբերությունը բացատրել էսպես, որ սիրել դու կարող ես ցանկցած բանի (ծառ, կենդանի, մոտիկ մարդկանց...), իսկ սիրահարվելը հենց էդ սերն ա, որ էդքան խոսում ենք: Ես ինքս ոչ մի տարբերություն չեմ դնում սրանց մեջ:

Narinfinity
16.04.2006, 04:40
Ինձ թվում է , որ սիրահարությունը դա մեր ուշադրությունն է , որ չենք ուզում կամ չենք կարողանում թաքցնել ,
Իսկ սիրել կարելի է ոչ թե ուշադիր լինելու ժամանակ, այլ զարմանալով ու մեկտեղ հավերժ հիշելով `ամբողջ սրտով ու հոգով և սիրել կարելի է ամբողջ հոգին , որ դուր է եկել :think

Գեվորգ
16.04.2006, 11:16
սիրահարությունը- կարող է առաջանալ առաջին հայացքից
Սերը- կարող է առաջանալ եռացրած կաթը ցառելուց...

Werning
16.04.2006, 12:55
Ասում են, չի սիրել նա, ով միանգամից չի սիրահարվել: Իսկ ասողը ոչ ավել ոչ պակաս, Շեքսպիրն է:
Ասեմ ավելին, չկա մեկը, ով սիրահարված չլինի, սիրահարվելը դժվար չէ, դժվարը խոստովանելն է:
Սերը դա պատուհանից լսվող ջութակի տխուր հնչյունները չեն, այլ անկողնու զսպանակների հաղթական ճռճռոցերը:

Ուլուանա
16.04.2006, 17:36
Էլի ցինիկ օրինակ եմ բերելու... էլի հազար անգամ ներողություն :)
Սիրահարվելու ու սիրելու միջեւ տարբերությունը գրեթե նույնն է, ինչ ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի միջեւ ;)
Վարպետ, անչափ դիպուկ օրինակ էր։ :hands

Սիրահարվելը սիրո սկիզբն է, որը կարող է շարունակություն ունենալ, այսինքն՝ սիրո վերածվել, կամ ոչ։ Իսկ սերը արդեն պարզ է, որ հենց այդ շարունակությունն է։
Ասում են՝ կարելի է նաև սիրել առանց սիրահարվելու... :esim այսինքն՝ միանգամից սիրել։ Ճիշտն ասած՝ ես ինքս դժվար եմ պատկերացնում այդպիսի բան, բայց որոշ մարդկանցից անձամբ լսել եմ, որ իրենց հետ հենց այդպես է եղել։
Կյանքում կարելի է բազմիցս սիրահարվել, բայց սիրել՝ ընդամենը մի քանի անգամ, էլ չեմ ասում, որ շատ մարդիկ միասեր են, այսինքն՝ կյանքում միայն մեկ անգամ են սիրում։
Շատ մարդիկ սիրահարվածությունը շփոթում են սիրո հետ, որից էլ սկսվում են հիասթափությունները, տառապանքները և այլն։

StrangeLittleGirl
16.04.2006, 19:58
Իսկ ես կարծում եմ՝ տարբերություն չկա: Ա՛յ, սիրելն ու հրապուրվելը տարբեր բաներ են:

kiki
17.04.2006, 00:11
Սիրահարվելը սիրո առաջին ստադիան է իմ կարծիքով: Նախ մարդիկ հրապուրվում են իրարով, սիրահարվում իրար, հետո սկում են ավելի մտերիմ դառնալ, ավելի շատ հադիպել, առանց իրար էլ չեն կարողանում, ապա սիրում են իրար...հնարավոր է շղթայում մի քանի օղակ պակաս կամ ավել եմ գրել, դա կարևոր չի, բայց պատկերը ընդհանուր այդպիսին է...
ու ամենակարևորը- սիրում են կյանքում մեկ անգամ...ու ցավոք, ոչ բոլորին է հաջողվում ապրել այդ զգացմունքը, շատերը ապրում են, անգամ ամուսնանում, բայց չեն գտնում կյանքում իրենց կեսին ու սիրուն...դա տխուր է իրանակում, ու երջանի է նա, ով հանդիպել ու գտել է "նրան"... իսկ սիրահարվում են կյանքում շատ... ես էլ եմ սիրահարվել, ու ասեմ ձեզ, ինձ թվում էր մի պահ, թե սերը սա է որ կա, բայց շատ շուտ հասկացա, որ դա պարզապես հրապուրանք, կամ սիրահարվածություն եր, քանի որ այդ մարդուն փոքր -ինչ ճանաչելուց անմիջապես հետո հասկացա որ դա նա չէ, ում ես տենսում եմ կողքիս...այստեղից հետևություն-սիրահարվում են մարդու կերպարին, բայց սիրում`մարդուն...այսինքն անհնար է սիրել մեկին, ում չես ճանաչում...սյտեղից էլ հիասթափությունները... հայերեն չգիտեմ ինչ բառ կա, ռուսերենում ասում են ռազլյուբիլ, այ սա էլ է դրա հետևանք: երբ իմանալով բոլոր նրա թերությունները, վատ սովորությունները միևնույն է ցանկանում ես լինել նրա կոզքին ու քեզ ձգում է դեպի նա- սրանք են սիրո նշանները...

kiki
17.04.2006, 00:16
Հենց նոր կարդացի գրածդ, պարզապես իմ մտքերն ես արտահայտել, :) :) փաստորեն միևնույն կարծիքն ունենք, ինչի համար շատ ուրախ եմ...:hands

[B] Ասում են՝ կարելի է նաև սիրել առանց սիրահարվելու... :esim այսինքն՝ միանգամից սիրել։ Ճիշտն ասած՝ ես ինքս դժվար եմ պատկերացնում այդպիսի բան, բայց որոշ մարդկանցից անձամբ լսել եմ, որ իրենց հետ հենց այդպես է եղել։
Միգուցե հենց դա է սեր առաջին հայացքից կոչվածը...

Ուլուանա
17.04.2006, 11:03
Հենց նոր կարդացի գրածդ, պարզապես իմ մտքերն ես արտահայտել, :) :) փաստորեն միևնույն կարծիքն ունենք, ինչի համար շատ ուրախ եմ...:hands

Միգուցե հենց դա է սեր առաջին հայացքից կոչվածը...
Չէ, տեսնում եմ՝ դու սխալ ես հասկացել գրածս։ Այդ մարդիկ ասում են, որ իրենք սկզբում չեն սիրահարվել, ոչ էլ սիրել են, պարզապես այդ մարդու հետ որոշ ժամանակ ապրելով՝ հետագայում զգացել են, որ արդեն սիրում են նրան։ Փաստորեն, նրանք սիրահարվածության վիճակը չեն ապրել, սկսել են սիրել, բայց ոչ թե առաջին հայացքից, այլ շատ ավելի ուշ։;)
ԻՍկ առաջին հայացքից սերը բոլորովին ուրիշ բան է և միանգամայն իրական։ :)

Werning
17.04.2006, 14:15
Ես կասեի, որ մարդ երբեք չի մոռանա առաջին սեր կոչվածը, որն ընդամենը եղել է սիրահարվածություն, բայց համոզված եմ, որ սիրո հավասար ուժ ունի, քանզի այն միշտ պահպանվում է մեր սրտում, միշտ վեհ, միշտ ուրախ, միշտ ազնիվ: Մի՞թե դա չէ սերը:

Anuk
19.04.2006, 13:46
Այդ մարդիկ ասում են, որ իրենք սկզբում չեն սիրահարվել, ոչ էլ սիրել են, պարզապես այդ մարդու հետ որոշ ժամանակ ապրելով՝ հետագայում զգացել են, որ արդեն սիրում են նրան։ Փաստորեն, նրանք սիրահարվածության վիճակը չեն ապրել, սկսել են սիրել, բայց ոչ թե առաջին հայացքից, այլ շատ ավելի ուշ։;)


էտպես էլ է լինում ու հաճախ ավելի ամուր միություն է ստացվում, բայց իրոք ցավակցում եմ նրանց, ովքեր երբևէ չեն սիրահարվել:

Ինչ ուզում եք ասեք տարբեր են դրանք: Սիրահաարությունը միշտ չէ, որ սիրո է վերածվում, այն նմանեցնում եմ Present Continuous ժամանակին՝ խոսելու պահին կատարվող և որոշ ժամանակ շարունակվող վիճակ է, իսկ սերը՝ Present Indefinite-ն է հաստատուն վիճակ, պարզ ճշմարտություն...օր.՝շունը հաչում է, երկրգունդը կլոր է, ես սիրում եմ...
Վայ, նոր հարց ծագեց ... գնամ գրանցեմ էնտեղ կհանդիպենք:;)

StrangeLittleGirl
19.04.2006, 16:46
Հայերենում այդ ժամանակաձևերը չկան :D

Մելիք
18.05.2006, 22:57
Իսկ ես կարծում եմ՝ տարբերություն չկա: Ա՛յ, սիրելն ու հրապուրվելը տարբեր բաներ են:

Ավելի շուտ սիրահարվելն ու հրապուրվելը կարելի ա նույնացնել, քան թե սիրահարվելն ու սիրելը

Firegirl777
19.05.2006, 08:14
Սեր ասածին ընդհանրապես չեն հավատում, ուղղակի կա հարգանք հասկացողություն և իրար օգնելու միշտ պատրաստակամություն, սերը որի դեպքում իրար սիրելով տանջում են, կամ ծեծում, դա սեր չէ, այլ ուղղակի ձևականություն

Ուլուանա
19.05.2006, 09:57
Ավելի շուտ սիրահարվելն ու հրապուրվելը կարելի ա նույնացնել, քան թե սիրահարվելն ու սիրելը
Համաձայն եմ։ ;)

Վազգեն
19.05.2006, 11:51
Սիրո ուղին

Ես այսպես եմ պատկերացնում. սկզբում հրապուրվում ես մեկով և դա դրդում է քեզ ծանոթանալու նրա հետ, հետո մի քիչ ծանոթանում ես ու սկսում ես սիրահարվել, հետո ավելի լավ եք ճանաչում իրար ու արդեն նոր գալիս է սերը, կամ էլ չի գալիս։ Բոլոր երեք էտապներն էլ անհրաժեշտ են։ Պարզապես այս էտապների տևողությունը կարող է տարբեր լինել տարբեր մարդկանց մոտ, նաև որոշ էտապներ կարող են ձեր համար աննկատ անցնել՝ ենթագիտակցորեն։
Երկրորդ էտապի կեսերից սկսված արդեն կանգնելը դժվար է լինում։ Վերջ, արդեն գնացքը տեղից շարժվել է, էլ իջնել չկա՜։ :P Միակ ելքը քեզ դուրս նետելն է՝ վերքեր ստանալով։

Գրում եմ ու ինձ վատ զգում։ Գրածիցս հետո էլ ոչ մեկին չեմ կարողանա ասել, որ մեր մոտ դա սեր էր առաջին հայացքից։ :(

Լէգնա
15.06.2006, 12:15
Սիրահավել.
Երբ գործում է միայն սիրտը,երևակայությունը,ու անպատասխան է:
Սեր.
երկու գիտակ,կայուն մարդկանց միջև գոյացած զգացումը:Սերը հենց այն զգացումն է,երբ մարդիկ լրացնում են մեկ մեկու:Գործում է թե սիրտը,թե ուղեղը :)

Մելիք
17.06.2006, 00:14
Սիրահավել.
Երբ գործում է միայն սիրտը,երևակայությունը,ու անպատասխան է:
Սեր.
երկու գիտակ,կայուն մարդկանց միջև գոյացած զգացումը:Սերը հենց այն զգացումն է,երբ մարդիկ լրացնում են մեկ մեկու:Գործում է թե սիրտը,թե ուղեղը :)
Գեղեցիկ է ասված, բայց ոչ անպայման ճշմարիտ::P

Լէգնա
27.06.2006, 17:35
Գեղեցիկ է ասված, բայց ոչ անպայման ճշմարիտ::P
մեջբերումս ով է ջնջել????;)
պարոնայք,եթե մի անգամ էլ կրկնվի,բացատրեք,ինչի համար:Ու խորհուրդ կտամ չանել:


Գեղեցիկը միշտ չէ,ճշմարիտ

Vahram
21.08.2006, 19:33
սերը չի նախանձում , չի հպարտանում , իր շահը չի փնտրում , միշտ համբերում և ներում է …, իսկ սիրահարվածությանը շատ հեշտ փոխարինում է ատելությունը

StrangeLittleGirl
21.08.2006, 19:34
Սերն ու ատելությունը իրար մոտ հույզեր են: Սերն ու անտարբերությունն են հակառակ բևեռներ:

Esmeralda
27.08.2006, 11:19
Իսկական ՍԵՐԸ հավերժ է.... իսկ սիրահարվածությունը՝ ժամանակավոր...

Hambik
27.08.2006, 11:40
ԼԻՈՎԻՆ համաձայն եմ Վահրամի ու Esmeralda-ի հետ:
Հենց ցավն ել այն է, որ իսկական սերը 1000 -ից մեկ է միայն լինում…

Վահրամը երևի թե տվեց իսկական սիրո չափորոշիչը, եթե օտար են նախանձի, հպարտության, սեփական շահը չփնտրելու և այլ եսասիրական ցանկությունները և կարողանում ես համբերել, ներել ու նո՛ւյնիսկ հանդուրժել, ապա իսկական սիրով ես «վարակված» :
Մի քիչ իդեալիստական միտք է թվում, բայց իմ կարծիքով (երևի շատերը կհամաձայնեն)
հենց իսկական սերն է, որը մարդուն հասցնում է կատարելության…:love

_DEATH_
27.08.2006, 12:12
Գրեթե բոլորը սիրահարվում են, բայց իսկական սերը հնարավոր է 1000000_ից մեկ է լինում;)
Ինչպես ասում է իմաստուն 2Pac–ը
Maybe its the thug in me
Maybe its the thug in me
Tell me who do you love?
Maybe its the thug in me
Maybe its the thug in me
Ես լիովին համամիտ եմ այս մտքի հետ, շատերը սիրահարվում են ոչ թե մարդուն այլ նրա ունեցվածքի, հնարավորությունների, պաշտոնի… վրա:B

Ուլուանա
27.08.2006, 17:47
Դե լավ, դուք էլ, քանի կար՝ ասում էիք, թե հազարից մեկ է լինում իսկական սեր, հիմա էլ դառավ միլիոնից մե՞կ։ Մի՞թե իրոք կարծում եք, որ իսկական սերն այդ աստիճան հազվադեպ է հանդպում։ Մի՞թե այդքան տխուր է մեր իրականությունը...:(

Ես էլ եմ համարում, որ իսկական սերն իրականում շատ ավելի քիչ է լինում, քան մարդիկ կարծում են, այսինքն՝ շատերն են պարզապես համակրանքը կամ հրապուրանքը սխալմամբ սիրո տեղ դնում, բայց, ամեն դեպքում, չեմ կարծում, որ իսկական սերն այդքան հազվագյուտ երևույթ է, ինչքան որ դուք եք ասում։ Ուղղակի չեմ ուզում հավատալ դրան...think

_DEATH_
27.08.2006, 17:56
Միգուցե մի քիչ չափազանցրեցի:D , բայց փաստը մնում է փաստ, որ գնալով ավելի է նվազում ամուսնությունների թիվը և ավելի են աճում բաժանությունները, այդ տեղից կարելի է հետևություն անել, որ գնալով ավել ու ավելի է կրճատվում սիրահարվողների թիվը, եթե այսպես շարունակվի, միգուցե մի օր իսկական սեր հասկացություն չլինի:(

Մելիք
27.08.2006, 18:06
Մարդիկ ոնց առաջ են սիրահարվել, տենց էլ հիմա ու հետո են սիրահարվելու: Ոնց որ առաջ են սխալվել հաճախ՝ մտածելով, թե սիրում են, տենց էլ հետո են սխալվելու:
Իսկ որ ամուսնությունների թիվը քչացել ա, դա սիրահարվողների թվի հետ ընդհանրապես կապ չունի, դրա պատճառը լրիվ ուրիշ դաշտում պետք ա փնտրել(բայց էդ արդեն ուրիշ թեմայա):

_DEATH_
27.08.2006, 18:30
Այ էտ մի բանին չեմ հավատա:think , դու ուղակի իրատես չես, կամ էլ այս իմաստուն խոսքերը չգիտես «եթե կրակը հանգելու վրա է, ուրեմն փայտը վերջանում է»:think

Riddle
27.08.2006, 18:54
Սիրելն ու սիրահարվելը սերտ կապված են իրար հետ այնքանով, որ հնարավոր չէ սիրել առանց սիրահարված լինելու... Իսկ սիրահարվել առանց սիրելու պարզապես նշանակում է հրապուրվել, տարվել:

Մելիք
27.08.2006, 19:34
Այ էտ մի բանին չեմ հավատա:think , դու ուղակի իրատես չես, կամ էլ այս իմաստուն խոսքերը չգիտես «եթե կրակը հանգելու վրա է, ուրեմն փայտը վերջանում է»:think
իրոք շատ իմաստուն խոսք ա:o , առանց դրա աշխարհը ճիշտ ճանաչել հնարավոր չի;) բայց մի պակաս իմաստուն մարդ ասում ա, որ եթե կրակը հանգելու վրա է, ուրեմն փայտը թրջվել ա (տարբերակ ա, չէ՞;) ): Բայց որ թեմայից շատ չշեղվենք էդ մասին ուրիշ թեմա եմ բացում:

Cassiopeia
12.09.2006, 15:43
Սիրում են մարդու թերությունները, իսկ սիրահարված ժամանակ այդ թերությունները պարզապես չկան: Մարդ կարող է սիրահարվել բազմիցս: Սակայն գալիս է ժամանակ, երբ նա սկսում է թերությունները նկատել: Ու այդ ժամանակ, եթե նա կարողանում է գնահատել ու ընդունել այդ թերությունները, զգացմունքը սիրահարվածությունից վեր է ածվում սիրու:
Բայց երջանիկ են այն ընտանիքները, որտեղ առկա է և սերը և սիրահարվածությունը…

StrangeLittleGirl
12.09.2006, 17:13
Ու այդ ժամանակ, եթե նա կարողանում է գնահատել ու ընդունել այդ թերությունները, զգացմունքը սիրահարվածությունից վեր է ածվում սիրու:
Աաաաաաա՜, ուրեմն եթե այդպես է, ես քաշվեցի :cry

John
13.09.2006, 20:21
Փաստորեն իմ մոտ համարյա միշտ հրապուրանք է լինում, բայց քանի որ ես ծանոթանալու ձև չեմ գտնում՝ դրա համար միշտ էդ զգացմունքը դեռ սիրահարվածություն չդառած կորչում է անհետ, բայց ախր մի քանի հատ էլ դաժան փորձեր ունեմ, որ փորձել եմ ծալոթանալ, բայց հետո շատ եմ փոշմանել…

Gohar
15.09.2006, 23:19
Հարգելիներս ,եթե ամուսնանաք(ի դեպ կապ չունի սիրելով ,թե առանց սիրո) և ձեր ամուսնությունը համարեք հաջողված(հոգու խորքում,ոչ թե ձևականորեն),այդ ժամանակ նոր ձեզ այցի կգա իսկական սերը:Այնպես որ բոլորդ ամուսնանալուց առաջ լավ մտացեք:
Երբեք չկարծեք,որ այդ պահին սիրում եք ուրեմն միշտ սիրելու եք:Եվ խորհորդի կարգով մի բան ել կասեմ,-ԵՐԲԵՔ ՄԻ ԱՆՏԵՍԵՔ ԱՅՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,ՈՐՈՆՑ ԲԱԽՎՈՒՄ ԵՔ ՁԵՐ ՍԻՐԱԾ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՇՓՎԵԼԻՍ:

Synopsys_vs_Lycos
05.12.2006, 19:12
Կան մարդիկ,վոր սիրւմ են իսկ կան մարդիկ ել վոր ապրում են,ապրում են երջանիկ, չնայած հեռու լինելով իրենց սիրելի էակից...

Selene
06.12.2006, 21:49
Նախկինում իմ համար էական տարբերություն չի եղել այս 2 հասկացողությունների միջև,բայց շնորհիվ այս խոսքերի՝
Սիրում են մարդու թերությունները, իսկ սիրահարված ժամանակ այդ թերությունները պարզապես չկան: Մարդ կարող է սիրահարվել բազմիցս: Սակայն գալիս է ժամանակ, երբ նա սկսում է թերությունները նկատել: Ու այդ ժամանակ, եթե նա կարողանում է գնահատել ու ընդունել այդ թերությունները, զգացմունքը սիրահարվածությունից վեր է ածվում սիրու:
գտա դրանց տարանջատման ռեալ հիմքերը:)
Շատ լավ ու հետաքրքիր թեմա է:hands

Երվանդ
07.12.2006, 12:41
Սիրելը և սիրահարվելը շատ տարբեր են չնաևած արմատը նույնա, սիրահարվել կարող ես շատ հաճախ , սիրահարվում ես ահավոր ուզում ես հանդիպես տվյալ աղջկան, բայց մի քանի անգամ հանդիպում ես ու հիասթափվում, մի օր տխրում ես որ հիասթափվել ես ու... ուրիշ աղջկա ես սիրահարվում;) , իսկ այ երբ որ չես հիասթափվում ինչքան հանդիպում ես ավելի ես գերվում էտ արդեն նշանակումա որ սկսում ես սիրել, ու ասեմ որ սիրահարվելուց դեպի սեր ճանապարհը նաև խաղ է, որ բնազդովա տենց ստացվում, մեկ-մեկ էլ մտքով, էտ բայց առանձին թեմայա չեմ խորանում:)

Angelina
07.12.2006, 12:50
Իրոք, իրարից շատ են տարբերվում սիրահարվելն ու սիրելը: Բայց սիրահարվելը ավելի հեշտ է, քան սիրելը: Նա, ով սիրում է, պետք է, որ երջանիկ լինի:

Երվանդ
07.12.2006, 12:56
Նայած ինչ իմաստով երջանիկ, հնարավորա որ սերը անպատասխան լինի էտ ժամանակ իհարկե կտառապի, բայց եթե խելացի մարդ լինի մեկ-մեկ էլ կմտածի որ ավելի լավա տառապել քան ընդհանրապես չզգալ ինչա սերը, տենց միհատ լավ գիրք Ռեմարկը ունի` <<Հաղթական Կամարը>>, կարդացեք չեք փոշմանի.

Angelina
07.12.2006, 12:57
Նայած ինչ իմաստով երջանիկ, հնարավորա որ սերը անպատասխան լինի էտ ժամանակ իհարկե կտառապի, բայց եթե խելացի մարդ լինի մեկ-մեկ էլ կմտածի որ ավելի լավա տառապել քան ընդհանրապես չզգալ ինչա սերը, տենց միհատ լավ գիրք Ռեմարկը ունի` <<Հաղթական Կամարը>>, կարդացեք չեք փոշմանի.
Իհարկե, խոսքը խոխադարձ սիրո մասին է:

Երվանդ
07.12.2006, 13:46
Նամանավանդ եթե ազատ են երկուսնել ու նաև սեքսով են զբաղվում, ու ետելա լավ ստացվում ետ վերջնա:hands , դրանից ավելի մեծ երջանկություն հնարավոր չի պատկերացնել.

Sun
07.12.2006, 16:22
Իմ կարծիքով "Սիրահարվելը և սիրելը" տարբեր հասկացություններ են: Ամեն մարդ էլ անկախ իր կամքից ավելի հաճախ կարող է սիրահարվել,բայց սիրել.... այս ավելի մեծ և խոր զգացմունք է, որի դեմ մարդն անզոր է...

Z77
07.12.2006, 16:47
Ի՞նչ տարբերություն
Ես կասեի այսպես. սիրահարվելը դա գործողության սկիզբն է, իսկ սիրելը` ընթացքը:

Cleopatra
07.12.2006, 20:46
Մարդ կարող է կյանքում սիրահարվել շաաաաաաաաաատ, բայց սիրել մեկ անգամ...

Երվանդ
08.12.2006, 12:34
Մարդ կարող է կյանքում սիրահարվել շաաաաաաաաաատ, բայց սիրել մեկ անգամ...
Նայած մարդ, մարդ կա միասերա ու մի անգամա կյանքում սիրում, մարդել կա կարողա մի քանի անգամ սիրի, օրինակ ես:) , 3 անգամ սիրել եմ, դե լավ առաջին սերս չեմ հաշվում 7-րդ դասարան էի 2 անգամ գժի նման սիրել եմ տարբեր մարդկանց բայց ոչ միաժամանակ բնականաբար:D

Ուլուանա
08.12.2006, 16:57
Նայած մարդ, մարդ կա միասերա ու մի անգամա կյանքում սիրում, մարդել կա կարողա մի քանի անգամ սիրի, օրինակ ես:) , 3 անգամ սիրել եմ, դե լավ առաջին սերս չեմ հաշվում 7-րդ դասարան էի 2 անգամ գժի նման սիրել եմ տարբեր մարդկանց բայց ոչ միաժամանակ բնականաբար:D
Համաձայն եմ։ Դա կախված է կոնկրետ մարդուց։ Կարելի է մի քանի անգամ էլ սիրել, և բոլոր անգամներն էլ շատ ուժեղ, չնայած ես սիրել ասելով հենց միայն այդ ուժեղն եմ հասկանում, թույլ սեր հասկացություն ես չեմ ճանաչում։ Եթե զգացմունքը թույլ է, ապա դա սեր չէ, գուցե համակրանք, հրապուրանք կամ մի ուրիշ բան, բայց ոչ սեր։ :think

Ուղղակի հարցն այն է, որ շատ մարդիկ համակրանքը կամ սիրահարվածությունը շփոթում են սիրո հետ և համարում են որ այդքան անգամ սիրել են...

Երվանդ
08.12.2006, 17:18
Համաձայն եմ։ Դա կախված է կոնկրետ մարդուց։ Կարելի է մի քանի անգամ էլ սիրել, և բոլոր անգամներն էլ շատ ուժեղ, չնայած ես սիրել ասելով հենց միայն այդ ուժեղն եմ հասկանում, թույլ սեր հասկացություն ես չեմ ճանաչում։ Եթե զգացմունքը թույլ է, ապա դա սեր չէ, գուցե համակրանք, հրապուրանք կամ մի ուրիշ բան, բայց ոչ սեր։ :think

Ուղղակի հարցն այն է, որ շատ մարդիկ համակրանքը կամ սիրահարվածությունը շփոթում են սիրո հետ և համարում են որ այդքան անգամ սիրել են...

Համաձայն եմ բոլոր կետերով:)

Malu
08.12.2006, 17:30
Ե՛վ սիրել, և՛ սիրահարվել կարելի է մի քանի անգամ կյանքում, սակայն այն տարբերությամբ, որ սիրահարվել կարող ես ամեն օր, իսկ սիրել այդքան հաճախ չես կարող: Հետո սիրահարվածությունը կարող է վերածվել սիրո, իսկ սերը՝ սիրահարվածության :think .....չնայած ինչ կա որ, չի բացառվում:o

Երվանդ
08.12.2006, 18:03
Հետո սիրահարվածությունը կարող է վերածվել սիրո, իսկ սերը՝ սիրահարվածության :think .....չնայած ինչ կա որ, չի բացառվում:o
Ընհանրապես համաձայն չեմ սերը չի կարող վերածվել սիրահարվածության, կարա վերածվի ատելության, բայց սիրահարվածության չի վերածվի հաստատ, էտ ոնց որ կաթը մերես վերածվի մածունի , հետո էլի մածունը դառնա կաթ, ինչել անես չի դառնա;)

Ուլուանա
08.12.2006, 19:41
Ընհանրապես համաձայն չեմ սերը չի կարող վերածվել սիրահարվածության, կարա վերածվի ատելության, բայց սիրահարվածության չի վերածվի հաստատ, էտ ոնց որ կաթը մերես վերածվի մածունի , հետո էլի մածունը դառնա կաթ, ինչել անես չի դառնա;)
Լավ համեմատություն էր։ :hands Իրոք, այդպիսի հետադարձ գործընթաց դժվար է պատկերացնել։ Այնուամենայնիվ, երբեմն պատահում է, որ, օրինակ, մարդը, տարիներ շարունակ սիրելով իր կնոջը, պարբերաբար նորից ու նորից կարծես սիրահարվում է նրան, այսինքն՝ զգացմունքները ժամանակ առ ժամանակ բուռն կերպով արթնանում են, և մարդը նմանվում է նոր սիրահարված պատանու։ Դե, այդպես, ցավոք, հազվադեպ է լինում, բայց լինում է։ Ուղղակի այս դեպքում սիրահարվածություն ասելով հասկանում ենք ոչ թե սիրո սկզիբ, ինչպես որ արդարացիորեն ընդունված է համարել, այլ բուռն, կրքոտ զգացմունք, որը տարիների ընթացքում սովորաբար վերածվում է ավելի կայուն ու ավելի հանդարտ զգացմունքի։ Բայց դե, փաստորեն, ոմանց մոտ այդպես էլ մինչև վերջ չի հանդարտվում։ :roll

Երվանդ
08.12.2006, 19:47
Նախանձել կարելի տենց մարդկանց:D

Cassiopeia
08.12.2006, 19:48
Բայց տվյալ դեպքում սերն ու սիրահարվածությունը առկա են միաժամանակ:

Dr. M
15.06.2007, 01:26
Էլի ցինիկ օրինակ եմ բերելու... էլի հազար անգամ ներողություն :)
Սիրահարվելու ու սիրելու միջեւ տարբերությունը գրեթե նույնն է, ինչ ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի միջեւ ;)

հեհե
լավն էր

2 խոսքով ասեմ....
երբ սիրահարված ես , ուզում ես , որ "ամեն ինչ քեզ համար անեն" (ուշադրություն, նվերներ, ջերմ խոսքեր և այլն)
երբ սիրում ես, դու ինքդ ես այդ ամենը ձգտում անել :love
կարծում եմ պարզ արտահայտվեցի ;)

lili-4
15.06.2007, 20:40
Dr. M-ի խոսքերից

երբ սիրահարված ես , ուզում ես , որ "ամեն ինչ քեզ համար անեն" (ուշադրություն, նվերներ, ջերմ խոսքեր և այլն)
երբ սիրում ես, դու ինքդ ես այդ ամենը ձգտում անել
կարծում եմ պարզ արտահայտվեցի
Շատ ինքնատիպ ու հետաքրքիր բացատրություն էր:Կարելի է ընդունել որպես աքսիոմա…;)

Մանոն
16.06.2007, 10:38
...ավելի լավա տառապել քան ընդհանրապես չզգալ ինչա սերը, տենց միհատ լավ գիրք Ռեմարկը ունի` <<Հաղթական Կամարը>>, կարդացեք չեք փոշմանի.
Իրոք արժեքավոր գործ է:
Համամիտ եմ, որ սիրահարվելն ու սիրելը իրոք տարբեր բաներ են, ու ավաղ շատ հեշտ կարելի է շփոթել: Կավելացնեմ նաև, որ առաջինն անցողիկ է, երկրորդը` ոչ: Ու մեկ էլ կավելացնեմ Բալզակի խոսքերը. «Երանի նրան, ով երկրորդ անգամ կսիրահարվի նույն մարդուն»: ՈՒ եթե դա չի պատահում անգամ ամուսնացաց զույգերի հետ` միջին հասակում նրանք կորցնում են իրար: Կորցնելն անպայման չէ ընկալել ամուսնալուծվել իմաստով: Նրանք կարող են կորցնել իրենց հոգեկան կապվածությունը, իրարով ապրելու երջանկությունը…Ու կյանքը նրանց համար կվերածվի միապաղաղ պարտականության: Իսկ ինչպես հասկանալ սիրահարվա՞ծ ես տվյալ մարդուն, թե սիրու՞մ ես…հարցրեք ձեր սրտին, այն երբեք չի սխալվում:

Մանե
23.07.2007, 11:35
Ես տարբերություն չեմ տեսնում;)
Ասում են,որ սիրահարված լինելու ժամանակ ցանկանում ես,որ նա միայն քո կողքին լինի,իսկ երբ սիրում ես,պատրաստ ես նրան,որ նա ուրիշի հետ լինի,միայն թե երջանիկ;)
Հնարավոր ա ես շատ էգոիստ եմ,բայց վերջին կարծիքը չեմ ընդունում;)
Եթե սիրում ես կամ սիրահարված ես,ապա պետք է այնպես անել,որ նա կողքիդ լինի/բայց ոչ ստիպողաբար/;)
Իսկ եթե նա ուրիշի կողքին է,ապա էլ ինչ սեր;)
Մի խոսքով տարբերություն չկա,նա ով սիրում է,հավերժ սիրահարված է,և հակառակը:love:)

Սամվել
23.07.2007, 12:24
էտպես էլ է լինում ու հաճախ ավելի ամուր միություն է ստացվում, բայց իրոք ցավակցում եմ նրանց, ովքեր երբևէ չեն սիրահարվել:

Ինչ ուզում եք ասեք տարբեր են դրանք: Սիրահաարությունը միշտ չէ, որ սիրո է վերածվում, այն նմանեցնում եմ Present Continuous ժամանակին՝ խոսելու պահին կատարվող և որոշ ժամանակ շարունակվող վիճակ է, իսկ սերը՝ Present Indefinite-ն է հաստատուն վիճակ, պարզ ճշմարտություն...օր.՝շունը հաչում է, երկրգունդը կլոր է, ես սիրում եմ...
Վայ, նոր հարց ծագեց ... գնամ գրանցեմ էնտեղ կհանդիպենք:;)
Երկրագունդը կլոր չե գնդաձևի ավելի նման համենայն դեպս :D………կներեք մի քիչ ջրիկացա :oy…


Հարգելիներս ,եթե ամուսնանաք(ի դեպ կապ չունի սիրելով ,թե առանց սիրո) և ձեր ամուսնությունը համարեք հաջողված(հոգու խորքում,ոչ թե ձևականորեն),այդ ժամանակ նոր ձեզ այցի կգա իսկական սերը:Այնպես որ բոլորդ ամուսնանալուց առաջ լավ մտացեք:
Երբեք չկարծեք,որ այդ պահին սիրում եք ուրեմն միշտ սիրելու եք:Եվ խորհորդի կարգով մի բան ել կասեմ,-ԵՐԲԵՔ ՄԻ ԱՆՏԵՍԵՔ ԱՅՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,ՈՐՈՆՑ ԲԱԽՎՈՒՄ ԵՔ ՁԵՐ ՍԻՐԱԾ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՇՓՎԵԼԻՍ:

Այդ երևույթը կոչվումա Երկակի Օպտիկա…երբ Սիրած Էակի առավելություններին նայում ես Կարծես թե հեռադիտակից մի քանի անգամ Խոշորացրած, իսկ թերություններին նայում ես նույն հեռադիտակի հակառակ ուղղությամբ մի քանի անգամ փոքրացրած…և արդյունքում շատ ժամանակ նույնիսկ չես էլ նկատում և կռահում նրա թերությունների մասին…պարզ օրինակի համար ասեմ որ ֆիզիկայում շատ ժամանակ 1000 ի նկատմամբ 1ը առհամարվում …

Սիրո և Սիրահարվածության մասին բավականին դիպուկ ասվել է այնպես որ չկրկնվեմ :)

Yevuk
06.05.2008, 21:48
Ի՞նչ տարբերություն

Սիրահարվել կարելի է կյանքում շատ անգամ, իսկ ՍԻՐԵԼ միայն մեկ անգամ:think

Brigada
06.05.2008, 21:53
Սիրահարվել կարելի է կյանքում շատ անգամ, իսկ ՍԻՐԵԼ միայն մեկ անգամ:think

սիրողիցա եթե ուզես կարաս ինչքան սիրահարվես էդքան էլ սիրես;)

Yevuk
06.05.2008, 22:22
սիրողիցա եթե ուզես կարաս ինչքան սիրահարվես էդքան էլ սիրես;)

Սիրել 1000 անգամ չի կարելի, սոիրում են 1 անգամ, եթե դու էդ կարծիքին ես, որ սիրելը ու սիրահարվելը նւըն բաննա, ուրեմն դու դեռ չես հանդիպել իսկական սեր, միակ սերը: Սիրո զգացմունքը շատ ավելի խորնա, քան մենք բոլորս կարող ենք պատկերացնել, քանի որ սերը բառերով չեն արտահայտում, իսկ է:thinkն ինչ որ բոլորը խոսում են դա սիրահարվելու մասինա......

Ուլուանա
06.05.2008, 22:42
Սիրել 1000 անգամ չի կարելի, սոիրում են 1 անգամ, եթե դու էդ կարծիքին ես, որ սիրելը ու սիրահարվելը նւըն բաննա, ուրեմն դու դեռ չես հանդիպել իսկական սեր, միակ սերը:
1000–ը հաստատ մի քիչ շատ ասեցիր, բայց էդ որտե՞ղ է գրված, որ իսկական սիրո լիմիտը մեկ թիվն է։ Գուցե ոմանք մի անգամ են սիրում, լավ են անում, իրենց գործն է, բայց դա չի նշանակում, որ ուրիշները չեն կարող մեկից ավելի անգամ սիրել։ Ոչ ոք չի կարող սահմանել, թե քանի անգամ կարելի է իսկապես սիրել։

Սիրո զգացմունքը շատ ավելի խորնա, քան մենք բոլորս կարող ենք պատկերացնել
Հետաքրքիր է, եթե մեզնից ոչ ոք չի կարող պատկերացնել էդ զգացմունքի խորությունը, ապա դու՞ որտեղից գիտես ու ո՞նց ես չափել էդ խորությունը... :think Եթե ոչ ոք ի վիճակի չլիներ պատկերացնել, ուրեմն ոչ ոք երբեք ոչ ոքի չի սիրել, հա՞։ :o Քո ասածից դա է դուրս գալիս...

քանի որ սերը բառերով չեն արտահայտում, իսկ է:thinkն ինչ որ բոլորը խոսում են դա սիրահարվելու մասինա......
Ի՞նչ գիտես, թե ով ինչի մասին է խոսում։

Երկնային
06.05.2008, 23:11
Սիրել կարելի է մեկից ավելի անգամ, ու ամեն անգամ կսիրես նորովի, յուրովի, նման չի լինի նախորդին…ու ամեն անգամ կթվա, թե դրանից ուժեղ երբեք դու կամ որևէ մեկը չի սիրել ու չի սիրի… :love

Սիրահարվելու ու սիրելու տարբերությունը ըստ իս նրանում է, որ սիրահարվելիս մենք սիրահարվում ենք մարդու կոնկրետ հատկանիշի… լինի դա հումորի զգացում, արտաքին, խելք և այլն, և այլն… եթե ինքդ քեզ հարց տաս, թե ինչու ես սիրահարվել հենց այդ մարդուն և ոչ թե մյուսին, կոնկրետ կկարողանաս պատասխանել ինքդ քո հարցին… :)

Սիրելը ավելի խորը, ավելի լուրջ զգացմունք ա… սիրելու դեպքում դու ընդունում ես մարդուն իր բոլոր թերություններով հանդերձ, ու հենց այդ թերությունները, որ կարող են նյարդայնացնել ուրիշներին, քեզ կարող են նույնիսկ դուր գալ… Էս դեպքում դու չես սիրում մարդու մեջ առանձին հատկանիշներ, այլ սիրում ես իր կերպարն ամբողջությամբ… :oy

REAL_ist
06.05.2008, 23:30
չե իսկական սերը մի անգամա կյանքում լինում, իդեալականա լինում ու դրանից կյանքում չեն հիասթափվում
իսկ մնացած բոլոր մանր մունր պատմությունները ետ արդեն սիրահարվածությունա, հրապուրանք

Սերխիո
06.05.2008, 23:56
Սեր ... Լավ բան ա երևի, բայց քչերն են զգում դրա իսկական էֆեկտը ,մնացածը վնուշատ են անում ,մի մասին նույնիսկ չի էլ այցելում :

Taurus
11.05.2008, 21:41
Սիրահարվել և սիրել
Մի մարդ իր համար, ուրախ քայլում էր փողոցով, ու միանգամից զգաց թուլություն, հետո վախ, հետո մնացած բոլոր զգացողությունները միանգամից, հետո թեթևություն, ավելի ու ավելի, ու սկսեց թռնել, ոտքերը պոկվեցին ու բարձրացավ օդ! ու էլ ոչինչ չէր նկատում ներքևում, բարձրանում ու բարձրանում էր, դեպի վերև, դեպի պարզը, մաքուրը, սպիտակը ... դեպի նրան:
Էս Սիրահարվելը
Հետո հանկարծ նա զգաց ծանրություն ու սկսեց ընկնել, արագ ու ավելի արագ, ավելի ծանրանալով ու սլանալով դեպի վար:
Հասավ բետոնե սառը հատակին ու այդ պահին, վերևի սպիտակը բռնեց նրա գոտիից:
ու քաշեց վերև, ավելի վերև քան եղել էր մինչ այդ, այդ մարդը արդեն նորից թևերն էր թափ տալիս, որ սպիտակը թողեց ձեռքը ու էլի այդ անկումը:
Այս անգամ նա համոզված էր որ վերջում սպիտակը կբռնի նրան, բայց նա ընկավ ու շատ ցավեց, այնպես ցավեց որ նրա մեջ մի բան պայթեց ու նա նորից թռավ, որ բողբոքի սպիտակին, սա արդեն ուրշ թռիչք էր, թեթևության փոխարեն կար զայրույթ ու կրակ աչքերի մեջ!
խեղճը հասավ տենա ինչա , սպիտակը նստած եղունգներն ա մանիկյուռ անում, դրա համար էլ չի բռնել!
էս մարդը լոմկաված, ինքը սկսեց թռնել ներքև, բայց ճամփին (կարմիր մանիկյուռով) ձեռքը բռնեց, , ու ըտենց շարունակ, անկում-թռիչք, ու է մարդուն սկսեց դզել էս վիճակը:
էս էլ Սերը
P.S. Գիտեի որ գիժ եմ, բայց չգիտեի որ էսքան!

Ramzes
11.05.2008, 21:43
Տարբերությունը մեծ է: Սիրահարվել հնարավոր է գուցե և ամեն օր, բայց սիրելը ավելի խորն է և ավելի կայուն զգացմունք է:

firewall
11.06.2008, 01:21
սիրահարվածությունը ավելի հզոր զգացմունք է..

Empty`Tears
11.06.2008, 01:41
Սիրել...? Սիրահարվել...?:think
Երևի թե կարելի է ասել նույնն է...կամ չէ...:)
Սիրահարվել կարելի է շատերին... նման է հրապուրանքի, մարդուն լավ չճանաչելով սիրահարվում ես, իսկ երբ արդեն գնահատում ես լավ և վատ կողմերը, ընդունում ես " նրան" այնպիսին ինչպիսին, որ կա, գնալով ավելի ես կապնվում, ամեն անգամ ցանկությունդ խեղդում է տեսնել, խոսել...
Այ այդ ժամանակ կարելի անվանել դա "սեր" :)

dvgray
11.06.2008, 01:58
Սիրել...? Սիրահարվել...?:think
Երևի թե կարելի է ասել նույնն է...կամ չէ...:)
Սիրահարվել կարելի է շատերին... նման է հրապուրանքի, մարդուն լավ չճանաչելով սիրահարվում ես, իսկ երբ արդեն գնահատում ես լավ և վատ կողմերը, ընդունում ես " նրան" այնպիսին ինչպիսին, որ կա, գնալով ավելի ես կապնվում, ամեն անգամ ցանկությունդ խեղդում է տեսնել, խոսել...
Այ այդ ժամանակ կարելի անվանել դա "սեր" :)
Շատ հետաքրքիր մեկնաբանություն է :):
Ընդհանրապես ընդունված է ասել, որ սիրում ես, հետո նոր դա դառնում է կապվածություն:
Բայց ես համաձայն եմ վերևինի, Մայաի գրառնման հետ: Իմ դեպքում էլ է այսպես:
Կապնվում ես: Հետո սիրում: հետո ավելի կապնվում: Ու սենց փոխկապակցված:
Նման է գինում: Ինչքան հնանում է, էտքան ավելի է գլուխտ պտտվում :oy:
Լավ գինին խմում ես, հետո նոր սիրում էտ գինին: Հասկացողը բաժակը քմքին նրբորեն է մոտեցնում :) Սերը որպես "արաղ" խմողները մաքսիմում սիրահարվում են… հետո մյուս գիշես նորից ես սիրահարվում, հետո նորից: Ու տենց դոպինգի տակ էլ ապրում են
:)

Brigada
09.08.2008, 03:01
պետք է սկզբից սիրահարվել խելքով,իսկ հետո սիրել սրտով

Morpheus_NS
09.08.2008, 03:37
պետք է սկզբից սիրահարվել խելքով,իսկ հետո սիրել սրտով

Ճիշտ ա, պետք ա, բայց սիրտը այդ մասին չգիտի:

"Green eyes"
28.06.2011, 13:30
Կնշեմ տարբերությունը սիրո և սիրահարվածության:

Սիրահարությունը կապված է մարդու կենդանական բնույթի հետ, սերը` նրա հասունության:
Սիրահարվելու համար խիզախություն պետք չէ. հերիք է ամեն ինչ բախտի քմահաճույքին թողնել և ազատության տրվել: Սակայն հարկ է հիշել, որ պետք է օգտագործել բանականությունն ու հոգևոր վեհ ապրումների ձգտումը: Հակառակ դեպքում` ինչո՞վ ենք մենք տարբերվում կենդանիներից:
Սիրահարվածության ժամանակ սեքսը վճռորոշ նշանակություն ունի, սիրո մեջ այն առաջնային չէ:
Սիրահարված մարդը փոփոխում ու աղավաղում է իրականությունը` այն հարմարեցնելով ներկա հարաբերություններին:
Սիրող մարդը դառնում է հարաբերությունների անբաժանելի մասը` ազնվացնելով ու ամրապնդելով դրանք:
Սիրահարված ժամանակ սիրած էակի կերպարը աստվածացվում է, առանց նրա կյանքն անիմաստ է թվում:
Սիրո մեջ սիրած էակը միշտ առկա է, հարաբերությունները նրա հետ միշտ շարունակվում են, որովհետև միասին կերտել կամ կերտում են կյանքը:
Սիրահարվածությունը պահի խանդավառությունն է, անգամ երբ դա տևում է ամիսներ կամ տարիներ:
Սիրահարվածության հետևում խորը ներքին միայնություն է թաքնված. մարդ ձգտում է լինել սիրած էակի հետ, որպեսզի իրեն կենդանի զգա:
Սիրո մեջ մեր ներաշխարհը ինքնավար է և սիրած մարդուց անկախ:
Սիրահարությունը կրակ համարվող կայծ է. սերը խարույկ է, որ անընդհատ վառ է պահվում:
Սիրահարվածության ժամանակ խանդավառ վիճակը հնարավոր է միայն սիրած էակի ներկայության դեպքում:
Սիրո մեջ երջանկությունը կյանքի մշտական հիմքն է:
Սիրահարությունը ստեղծում է աճի պատրանք` իրականում լինելով նյարդային խանգարման ժամանակավոր դադար:
Սերն ինքնին անհատի աճն է:
Երբ սիրահարվածությունն անցնում է, մարդն ապրում է սարսափելի դատարկության զգացում (հավանաբար այն միայն բացահայտում է այն դատարկությունը, որ կար մինչ այդ, իսկ այժմ ավելի դառն է դարձել), ինչպես նաև բռնության, խաբեության, լքվածության և մահվան զգացում:
Սիրո դեպքում վերջ չի երևում, որովհետև դատարկություն չի եղել, անգամ սիրուց առաջ:
Սիրահարությունը վախենում է մահվանից ու կորուստից. սիրո դեպքում մարդ շատ կորուստներ է տեսնում,
բայց դրանք բոլորն անցնում-գնում են` ամենում իմաստ ու նշանակություն տեսնելու հատկության շնորհիվ:
Սիրահարվածության ժամանակ զգուշությունն անտեսվում է, սիրո դեպքում այն կարևոր դեր է խաղում:
Սիրահարությունը սեփականություն է («վերցնել»), սերը` նվիրաբերում («տալ»):
Սիրահարությունը ղեկավարում է սիրահարված մարդկանց, մինչդեռ սիրո ճանապարհով գնացող մարդիկ միասին կառավարում են սերը, այլ ոչ թե կառավարվում դրա կողմից:
Կասկածները խոցում են սիրահարությունը, բայց ամրապնդում են սերը:
Սիրահարությունը հիմնականում կազմված է զգացողություններից, սերը, բացի դրանից, պարունակում է կամք:
Սիրահարությունը մակերեսային է և բավարարվում է արտաքինով, սերը երբեք մակերեսային չի լինում:
Սիրահարությունը թեթև է, բայց դատարկում է, սերը դժվար է տրվում, բայց այն լցնում է մարդու կյանքը:
Տառապանքը սպանում է սիրահարությունը, սերն առանց տառապանքի չի լինում:

Սիրել կարողանալու համար հավատալ է պետք: Այն չի կարելի սահմանել: Պետք է պարզապես ապրել հավատով:

Ameli
28.06.2011, 14:23
Ես էլ այսպիսի մի բան եմ կարդացել ինչ-որ բժշկական կայքում, ցավոք չեմ հիշում անունը, եթե հավես ունեք կարդացեք


ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Եւ ՍԵՐ

Հաճախ աստվածատուր այս երկու երևույթները շփոթում են, երբեմն՝ նույնիսկ նույնացնում:

Իրականում սիրահարությունը հանկարծակի առաջացող, հուզական սուր, ակամա ապրում է, խիստ համակրանքի զգացում անձի նկատմամբ: Ի տարբերություն ավելի երկարատև ու կայուն սիրո զգացմունքի՝ սիրահարվածությանը բնորոշ է արագ հագենալու և մարելու միտումը:

Սիրահարվածության կենսաքիմիական տեղաշարժերը հսկման ենթակա չեն: Սիրահարվածների օրգանիզմում ավելցուկով արտադրվում է դոֆամին, որն առաջացնում է էյֆորիա (երանավետ հոգեվիճակ), կենսաէներգիայի հարուստ պաշար, ոգևորություն և խենթություններ անելու ցանկություն: Ադրենալինի և նորադրենալինի ավելցուկն առաջացնում է անքնություն, անհանգստություն, տագնապ, սրտխփոց և վերջույթների դող: Սերոտոնինի շատացումը հանգեցնում է չափից ավելի հաղորդասիրության, զրուցասիրության. առաջանում է, այսպես կոչված, «սեր հանդեպ աշխահարհի», որը կերպարանափոխվում և հագենում է վառ գույներով: Էնդորֆինների և էնդոզիպինների բարձր մակարդակը սիրահարվածության ժամանակ առաջացնում է հանգստության և ապահովության զգացում ցանկալի և համակրելի մարդու կողքին: Կենսաքիմիական այս փոփոխությունները, սովորաբար, 2-6 ամսից անցնում են:

Սիրահարությունը մարդու անհատական բնութագիրն է, որը պայմանավորված է զուգընկերոջ մտերմիկ շփման ընկալման առանձնահատկություններով: Ընդ որում, սիրահարության օբյեկտի մեջ առանձնացվում են գլխավորապես արտաքին տվյալներն ու հատկանիշները: Սիրահարությունը կարող է վերածվել կայուն սիրո: Այդ դեպքում երբեմն կորսվում են նախկին ապրումները: Սիրելի մարդն ընկալվում է ոչ այնքան որպես սեռական զուգընկեր, որքան որպես համակրելի և հուսալի ընկեր, որի մեջ գնահատվում են խելքը, բարոյական հայացքները, համագործակցելու և ապրումներին մասնակից լինելու ընդունակությունը: Բարոյահոգեբանական, հոգեֆիզիոլոգիական համատեղության ու երեխաների մասին համատեղ հոգատարության վրա հիմնված երկարատև մտերմիկ հարաբերությունները կարող են զուգորդվել սիրահարությամբ, զգացմունքների կրքոտությամբ և սեռական հակման թարմությամբ (նրանք մինչև խոր ծերություն սիրահարված էին միմյանց):

Սիրահարկոտությունը՝ կարճ ժամանակով որևէ մեկով հրապուրվելու ընդունակությունը, որը չի գիտակցվում (կորցրեց գլուխը), կարող է տհաճ վերջաբան ունենալ: Դա կարող է հանգեցնել ամուսնական դավաճանության, խանդի առիթ տալ և ընտանիքի քայքայման պատճառ դառնալ: Մի կողմից՝ բավարար ինքնակարգապահության և ինքնատիրապետման, մյուս կողմից՝ համբերության և նրբազգացության դեպքում տևական, կայուն հարաբերությունները երկար կյանք են ունենում («սերը դիմացավ լուրջ փորձությանը»): Սիրահարկոտությունը կարող է դիտվել նաև որպես տարիքային յուրատեսակ առանձնահատկություն, որը կապված է անձի հոգեսեռական զարգացման հետ: Սեռական հասունացման սկզբում դեռահասների շրջանում ի հայտ են •գալիս յուրատեսակ հրապուրանքներ հակառակ սեռի անձանց նկատմամբ, որոնք կարելի բնորոշել որպես պլատոնական սիրահարություն՝ գունավորված սիրահարության օբյեկտի իդեալականացման հետ կապված ռոմանտիկ վեհ զգացումով: Պատանեկան առաջին զգացումը պետք է արժանանա ուսուցիչների, ծնողների հոգատար, նուրբ վերաբերմունքին: Այս դեպքում անթույլատրելի են սիրահարութան օբյեկտին ծաղրելը, ստորացնելու ձգտումը պատանու կամ աղջկա ներկայությամբ, անուրջների հապճեպ խորտակումը: Պետք է հաշվի առնել, որ միայն հետագայում՝ սեռական հասունացման ավարտից հետո, երևան են գալիս սեռական յուրատեսակ հույզերը, աշխուժությունը, ձևավորվում է հասուն սեռական հրապուրանքը, որի հիման վրա ձևավորվում է ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐԸ:

ՍԵՐԸ մտերմական և խոր զգացում է, հոգեկան միտվածություն դեպի այլ անձը, մարդկային հանրությունը կամ գաղափարը: Սովորաբար, առավելագույնս ուշադրություն են գրավում սիրո երկու կողմերը. Սերը՝ որպես զուտ հոգեբանական երևույթ (ստորաբաժանվում է ծնողական, այդ թվում՝ մայրական, եղբայրական, ծնողների նկատմամբ սիրո և այլն, թեև ամենից հաճախ ենթադրվում է սեր տղամարդու և կնոջ միջև) և որպես ֆիզիկական հակման, սեռական հարաբերությունների համարժեքի դրսևորում (ֆիզիկական կամ սեռական բնույթի սեր): «Սեր» տերմինը գործածվում է նաև այն ժամանակ, երբ խոսքը բնության, կենդանիների, երաժշտության, գեղանկարչության հետ առանձնահատուկ կապվածության մասին է: Սիրո սպառիչ սահմանումը տալու բազմադարյա փորձերը թերի են, քանի որ սիրո ընդհանուր պատկերացումը յուրաքանչյուր ազգի մշակույթում ունի իր առանձնահատկությունները: Հին հույները առանձնացնում էին սիրո տարբեր ձևեր՝ ֆիլիա էրետիկե (սիրահարների բարեկամություն), զունոյա (անձնվիրում), ագապե (անշահախնդիր զգացմունք), պոտոս (սիրո ցանկություն), քարիս (շնորհակալության և հարգանքի վրա հիմնված սեր), մանիա (անսանձ կիրք), էրոս (ցանկություն):

Սիրո ժամանակակից տիպաբանությունը, որ ընդունել են մի շարք հետազոտողներ, տարբերում է սիրո վեց ոճ.
Էրոս՝ լիովին ֆիզիկական տիրապետման ձգտող կրքոտ, հավատարիմ, բացառիկ սեր-հրապուրանք («Ես և իմ սիրելին ստեղծված ենք միմյանց համար»):
Լյուդուս՝ հեդոնական խաղ-սեր, որն աչքի չի ընկնում զգացմունքների խորությամբ, ուստի, առկա է և դավաճանության հնարավորությունը: («Ես սիրում եմ բոլորի հետ սեր խաղալ»):
Ստորգե՝ հանգիստ, ջերմ և հուսալի սեր-բարեկամություն («Իմ սիրելին իմ լավագույն ընկերն է»):
Պրագմա՝ առաջանում է լյուդուսի և ստորգեի խառնուրդից, հեշտությամբ է վերահսկվում, հաշվարկով սեր է («Ես ուզում եմ գտնել նրան, ով կերաշխավորի երջանիկ և բարեկեցիկ կյանք»):
Մանիա՝ առաջանում է էրոսի և լյուդոսի խառնուրդից, անիրական սեր է, որին բնորոշ են կրքոտությունը, խանդը, անվստահությունը («Ես խենթանում եմ, երբ իմ սիրելին ինձ վրա ուշադրություն չի դարձնում»):
Ագապե՝ էրոսի և ստորգեի համակցում. անշահախնդիր, այլտրուիստական (այլասիրական) սեր, որի դեպքում սիրելիի պահանջմունքներն առավել կարևոր են, քան սեփականը («Ավելի լավ է՝ ես տառապեմ, քան տեսնեմ, թե ինչպես է տառապում իմ սիրելին»):

Որպես բարոյագեղագիտական զգացմունք դիտվող սերն արտահայտվում է անշահախնդիր և ինքնամոռաց ձգտմամբ: Սիրո զգացմունքի յուրահատկությունը անձնազոհությունն է, անձնվիրումը և այդ հիմքի վրա առաջացող հոգևոր փոխներթափանցումը: Անհատները, հոգևոր և բնատուր տարբերություններով հանդերձ, սիրո առումով միմյանց լրացնելով, հանդես են գալիս իբրև միասնական ամբողջություն: Սիրո բարոյական բնույթը հանգում է ոչ թե հակադիր սեռի արարածին, այլ միանգամայն որոշակի, միակ ու անկրկնելի մարդուն:

Սիրո պահանջմունքը առավել բնութագրական է պատանեկան տարիքին: Սակայն այդ տարիքում օրինաչափ և անխուսափելի կրքի պոռթկման պատճառը միշտ չէ, որ հենց սերն է, և բավականին հաճախ այդ գեղեցիկ զգացմունքի փոխարեն թյուրիմացաբար ընդունվում է սիրահարվածությունը: Սերը ենթադրում է ընտրյալի եզակիություն և, համապատասխանաբար, երեք ցանկությունների՝ հոգու, մտքի և մարմնի ներդաշնակ միաձուլում: Իսկ սիրահարվածության պարագայում նման բան չկա, հուզական կապվածության հիմքում միայն մեկ (առավելագույնը՝ երկու) զգացմունք է՝ հարգանք, բարեկամություն կամ ցանկություն:

Սերը այլ անձին միտված զգացմունքների և գործողության միանությունն է: Ընդ որում, սիրող անձը զգում է ուրախություն, բավարարվածություն' բավականություն պատճառելով սիրածին կամ նվազեցնելով նրա տառապանքները: Այդպիսով՝ սիրո նպատակը եսասիրական բավարարվածությունը չէ: Սիրո բանաձևը շատ պարզ է. «Եթե ինձ լավ եմ զգում այն բանից, որ դու քեզ լավ ես զգում, և եթե ուզում եմ, որ դու ավելի լավ զգաս և ամեն ինչ անում եմ դրա համար, ուրեմն ես քեզ սիրում եմ: Եթե ընդունենք այդ տեսակետը, ապա «եսասիրական սեր» արտահայտությունը կդառնա անիմաստ, քանզի սերն ինքնին եսասիրության բացասումն է, հաղթահարումը, մարդկային հարաբերությունների զարգացման բարձրագույն աստիճանը:

Համակրանքն ու փոխադարձ սերը շատ դեպքերում ընտանիք ստեղծելու գլխավոր պատճառն են: Որքան ուժեղ է ամուսինների փոխադարձ սերը, այնքան շատ ուշադիր են, վստահ և հոգատար միմյանց հանդեպ, այնքան մեծ է սեռական ներդաշնակ հարաբերությունների հավանականությունը: Սակայն չպետք է չափազանցնել սիրո դերն ամուսնության հարցում: Դրանից զատ, պետք է լինի ամուսնական համատեղելիություն, որը մեծապես կանխորոշում է ամուսնական դաշինքի հաջողությունը: Առօրյա հոգսերի, բնավորությունների, խառնվածքների և անձնական առանձնահատկությունների բախումից սիրո ուժը մարում է, ինչն էլ հաճախ դառնում է ամուսնալուծության պատճառ կամ ամուսնական անհավատարմության արդարացում: Բայց չէ որ սերն առաջանում է մարդկանց, այլ ոչ թե հրեշտակների միջև, հետևաբար, հնարավոր ամեն տեսակի թերությունները, սխալները, բախումները, միջանձնային դժվարությունները բնական են, նույնիսկ եթե մարդկանց կապում է անչափ խոր սերը: Սիրո մեջ բոլոր խոչընդոտներն ստեղծում է հենց մարդու բնույթը, անձը՝ դրական և բացասական հատկություններով հանդերձ: Անշուշտ, կա սիրելու արվեստ, սակայն ճիշտ է նաև այն, որ հնարավոր չէ կանխագուշակել, թե սերն ինչպես կզարգանա: Իրականությունն անհամեմատ բազմազան ու անկանխատեսելի է:

Սերը հիվանդություն է: Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9:

ԱՀԿ-ն սերը խաղամոլությունից, մոլագարությունից, ալկոհոլամոլությունից հետո վերագրել է հոգեկան շեղումների՝ «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին: Այլ կերպ՝ այս կետը կոչվում է «Սովորույթների եւ հակումների խանգարում՝ չճշտված»:

Սիրո պատճառով բժիշկները վաղուց են «իրարանցում» բարձրացնում, բայց ԱՀԿ-ի համար վերջին կաթիլը դարձավ բրիտանացի հոգեբույժ Ֆրենկ Թելլիսի «Սիրո հիվանդություն. Սերը' որպես հոգեկան խանգարում»•գիրքը, որտեղ նա, ըստ մասնագետների, ապացուցել է, որ իրականում սերը ամբողջ մի կլինիկա է: Գրքում տրված են սիրային հիվանդության ընդհանուր ախտանիշները, որոնցից են, օրինակ' տրամադրության կտրուկ փոփոխությունները, սևեռուն մտքերը ընկերոջ մասին, ինքնախղճահարությունը, սեփական արժանապատվության չափազանց խոր զգացումը, չմտածված իմպուլսիվ արարքները, անքնությունը, ընդմիջվող քունը, կպչուն մտքերի համախտանիշը («Ես գիտեմ, որ նա սիրում է, բայց լռում է») և այլն:

Անկախ ամեն ինչից, վերջում ուզում եմ մաղթել, որ միշտ սիրեք և պահպանեք միմյանց, քանզի սերը, բարի համբավի նման, մեկ անգամ կորցնելուց հետո էլ երբեք չի վերադառնում:

Հղում (http://armenianbdsm.do.am/news/siraharvac'owt'yown_ew_ser/2011-03-07-39)

Ameli
28.06.2011, 14:32
Էս երկուսն էլ իմիջայլոց ;)

Թեթև :)


http://www.youtube.com/watch?v=oXLdo8NeBvc


Ծանր :cry


http://www.youtube.com/watch?v=T1qeYXz1cTc

CactuSoul
28.06.2011, 14:59
Սերը հիվանդություն է: Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9:

ԱՀԿ-ն սերը խաղամոլությունից, մոլագարությունից, ալկոհոլամոլությունից հետո վերագրել է հոգեկան շեղումների՝ «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին: Այլ կերպ՝ այս կետը կոչվում է «Սովորույթների եւ հակումների խանգարում՝ չճշտված»:


Դրա համար էլ բոլորս ձգտում ենք առողջ լինել, առողջությունը լավ բան է:aha:

Սոցիալական գովազդ.
Ուշադի՛ր եղեք Ձեր առողջության հանդեպ, փոխարինե՛ք Քեր մարմինը չժանգոտվող բարձրորակ մետաղով՝ փորձառու, ժամանակակից մեխանիկների կողմից: 6 ամիսը մեկ այցելե՛ք մասնագետի, ստուգե՛ք Ձեր ծրագրի աշխատանքային վիճակն ու փոխե՛ք շարժիչի յուղը:
Երկարաձգե՛ք Ձեր գոյությունը, չէ՞ որ հենց Դուք եք վերջին սերունդը Երկրագնդի վրա…

:}

Աբելյան
28.06.2011, 15:16
Երկուսն էլ քխ են::[

Ապե Ջան
28.06.2011, 15:36
Երկուսն էլ քխ են::[

Հահամիտ եմ: Ուղղակի պետք ա ինչ անում էս արագ անես, սիրահարվել, սիրելուց հետո:

Գեա
28.06.2011, 19:06
երկու վիճակն էլ լավ բան է:love
մենակ մի փոքրիկ( բայց էական ու կյանքի հետագան որոշող ) տարբերությամբ;)
այն որ ասում են "լյուբօվ զլա պօլյւբիշ ի կօզլա", սիրո հետ կապ չունի դա վերաբերում է սիրահարվածությանը:Սիրհարության նոպաները կարող են լինել հաճախակի`կախված մարդու բնույթից, դաստիարակությունից, բայց համտեսել սերը հաջողվում է ոչ բոլորին,ու ինչպես հայտնի ասացվածքն է ասում." Սերը նման է ուրվականի , նրա մասին խոսում են , բոլորը, բայց հաջողվում է տեսնել քչերին"
աստված տա , որ բոլորս այդ քչի մեջ լինենք:)

Մինա
29.06.2011, 11:01
Բարեկամներս ինչու եք անտեսում անփոխադարձ սերը:Իմ կարծիքով մնայուն,ուժեղ,չմոռացվող սերը դա անփոխադարձ սերն է(Վ.Տերյանը ձեզ վկա):Գիտեմ ,որ կգտնվեն շատ երջանիկներ(երջանիկներ ,քանի որ չեն ճաշակել անփոխադարձ սիրո դառնությունը,որ բուրավետ սուրճի ու չճաշակված կրքի համն ունի) ,որ կհակադրվեն ,հաստատ չեն ընդունի ասածս,բայց դրանից բոլորովին չի փոխվի իրականությունը:Սիրում եմ առանց սպասելու պատասխանի:Սիրում եմ ,որովհետև չեմ կարող չսիրել,որովհետև ապրածս զգացմունքը ողողել է ինձ սպառնալով քանդել հանդիպած ցանկացած արգելք ու խոչնդոտ:Այսպես եմ սիրում,իսկ մնացածը...Մնացածը միայն բառեր են,բառեր,բառեր...