PDA

Դիտել ողջ տարբերակը : Angelina. Հանդիպման գալուց առաջ



StrangeLittleGirl
14.09.2007, 19:51
Կներեք ուշացման համար :( Որոշ բաներ արդեն հնացել են:

- Ահագին ժամանակ է, ինչ ֆորումում ես, բայց քո մասին քիչ բան գիտենք: Ինչո՞վ ես դա բացատրում: Փա՞կ մարդ ես:
- Ես հաստատ փակ մարդ չեմ: Ուղղակի ժամանակ չեմ ունեցել: Ուրախ եմ, որ վաղը վերջապես գալու եմ հանդիպման: Չեմ եկել ոչ թե որ տհաճ էր, այլ որովհետև չէի հասցնում, ժամանակ չունեի:
- Մարդիկ կան, որոնք թեկուզ հանդիպումներին չեն գալիս, բայց ֆորումում շատ են պատմում իրենց մասին: Իսկ դու՞:
- Ես շատ եմ պատմել իմ մասին: Ընդունում եմ, , որ մարդիկ կարող են սխալ կարծիք կազմել, որովհետև չեն ճանաչում: Ինձ իմացողները գիտեն, որ պարզ եմ, հասարակ, երկերեսանի չեմ:
- Երբ մարդիկ սխալ կարծիք են կազմում քո մասին, ի՞նչ քայլերի ես դիմում:
- Եթե դրանք այնպիսի մարդիկ են, որոնք ինձ ամեն օր տեսնում են, բայց չեն ճանաչում, նրանց չեմ ասում, թե սխալ են, այլ իմ արարքներով եմ ցույց տալիս, թե ով եմ: Եթե կանգնեմ, ասեմ՝ ես, ես, ինձ չեն հարգի: Երբ գամ հանդիպման, կարծում եմ, որ իմ մասին ճիշտ կարծիք կկազմեն: Ֆորումն արդեն հարազատ է դարձել, և ֆորումցիների կարծիքը մեծ նշանակություն ունի:
- Ի՞նչ ես սպասում հանդիպումից:
- Հույսով ապրել չեմ սիրում: Չեմ սպասում, թե վաղն ինձ շատ կամ քիչ կսիրեն: Գնում եմ, որովհետև ուզում եմ տեսնել, թե ում հետ եմ շփվում էկրանից այն կողմ:
- Ֆորումցիներին մի հարց շատ է հետաքրքրում. քո ավատարում ո՞վ է:
- Ես մի ժամանակ իմ իսկական նկարն եմ դրել. մտածում էի, թե ֆորումը չատի նման տեղ է: Բայց հետո մի այլ ձևի արձագանքներ եղան: Հիմա սովորական աղջկա նկար է, ես չեմ: Ամեն դեպքում վատ բան չեմ տեսնում, երբ մարդ իր նկարն է դնում:
- Ո՞նց իմացար ֆորումի մասին:
- My Hayastan-ում գովազդը տեսա, մտա: Դուրս եկավ, որովհետև ծանոթության տեղ չէր, հետաքրքիր թեմաներ կային: Բայց հիմա դուրս չի գալիս, որ լուրջ հարցերը կատակի են վերածում: Երևի նրանից է, որ ակումբցիներն արդեն իրար ճանաչում են: Իսկ այն ժամանակ լուրջ էին, քաշվում էին:
- Հաճախ շատ կարճ գրառումներ ես անում, գրում ես, որ համաձայն ես: Իսկապե՞ս այդպես է:
- Հաճախ ժամանակ չեմ ունենում, որ երկար գրեմ, դրա համար կարճ եմ պատասխանում: Եթե ժամանակ գտնեմ, կընդարձակվեմ: Մի հարց որ տալիս են, կարող եմ դրա շուրջ երկար ծավալվել: Աշխատավայրից չեմ կարող երկար մտնել, իսկ տանը ինտերնետ չունեմ:
- Ձմռանը մի պահ կորել էիր, չէիր մտնում: Ինչու՞:
- Լավ էլ նկատել ես: Այդ ժամանակ քրոջս էինք Ֆրանսիա ճանապարհում: Շատ խառն էի:
- Մարսե՞լ:
- Այո՛:
- Կարծեմ դու այս ամառ պետք է մեկնեիր Մարսել: Գնացի՞ր:
- Ո՛չ, բայց շատ հավանական է, որ գնամ: Ինձ աշխատանք է պետք. չեմ կարող գնալ մենակ երկիր տեսնելու: Պարապ մնալ չեմ սիրում:
- Ինչպես հասկացա, ընդմիշտ ես հեռանալու Հայաստանից: Չե՞ս վախենում ամեն ինչ թողնելուց:
- Հենց դա է հարցը: Ես շատ ընկերներ ունեմ: Բացի դրանից, մեր տունը շատ եմ սիրում: Նույնիսկ երբ բարեկամի մոտ եմ, անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ տուն գնալու. դա ինձ համար հարազատ վայր է: Ճիշտ է՝ թույրիկս թանկ է, բայց այստեղ էլ չեմ ուզում ամեն ինչ թողնել: Համենայնդեպս, հավատում եմ ճակատագրին: Կլինի այնպես, ինչպես պետք է:
- Այսինքն, կյանքում ամեն ինչ ճակատագրի՞ց է կախված:
- Չէ՛, կան հարցեր, որոնք մարդու սխալից են. պետք չէ ճակատագրին մեղադրել:
- Որ սխալվում ես, ու՞մ ես մեղադրում:
- Եթե զգում եմ, որ ես եմ մեղավոր, ինձ եմ մեղադրում: Ես չեմ կարող սխալս առաջ տանել: Անմարդկային բան կլինի: Եթե անգամ հարազատս է սխալ, ես միշտ ճշտի կողմն եմ բռնում:
- Հե՞շտ է ստացվում:
- Ես միանշանակ չեմ նայում՝ բարեկամս է, թե ոչ: Միշտ ճշտի կողմն եմ: Մասնագիտությամբ բանասեր եմ, բայց ուսուցչի որակավորում ունեմ: Պրակտիկայի ժամանակ աշակերտներ եմ ունեցել, որոնց շատ եմ սիրել, բայց դասի ժամանակ եթե անպատրաստ են եղել, մյուսների պես «2» են ստացել: Դպրոցում չեմ աշխատում հենց դրա համար, որ կարող են գալ, մեկի համար խնդրել, իսկ դա իմ սկզբունքներին դեմ է:
- Իսկ քեզ համար խնդրե՞լ են:
- Բացարձակապես: Ինչի հասել եմ, իմ ուժերով է եղել: Մի անգամ մի դասախոս ոչ մեկի չէր դնում: Նա մորաքրոջս ծանոթն էր, բայց թույլ չեմ տվել, որ ինձ համար խնդրի: Գերադասել եմ լիկվիդ մնալ, չնայած չեմ մնացել, ստացել եմ իմ ուժերով:
- Չի՞ լինում, որ անհրաժեշտ է դիմել ծանոթի օգնության, որ այլընտրանք չես ունենում:
- Մանր բաների համար՝ գուցե: Օրինակ, տոմս չեմ ճարում, բայց գիտեմ մեկին, որը կարող է տալ, դիմում եմ նրան: Բայց առաջ գնալու հետ կապված մեծ խնդիրների համար չեմ դիմի… Չնայած չեմ կարող ասել, ամենակարող չեմ:

Cassiopeia
15.09.2007, 09:21
Իրոք շաբաթը ուրբաթից շուտ եկավ (այս դեպքում կարելի է ընկալել նաև բառիս բուն իմաստով): Հարցազրույցը եթե տեղադրված լիներ մինչ Անգելինայի հանդիպման գալը, միգուցե ոչ միայն սենսացիա դառնար, այլև կլիներ ֆորումի ամենաակտիվ թեմաներից մեկը (միառժամանակ): Բայց քանի որ Անգելինային հասցրեցինք ճանաչել իրականում, հետո նոր միայն հարցազրույցով, ապա հարցազրույցը ոչինչ չտվեց:
Անգելինային չճանաչողների համար ասեմ, որ նրա վիրտուալ կերպարը 180 աստիճանով տարբերվում է ռեալից;)

Արշակ
17.09.2007, 10:32
Բայց քանի որ Անգելինային հասցրեցինք ճանաչել իրականում, հետո նոր միայն հարցազրույցով, ապա հարցազրույցը ոչինչ չտվեց:

Դե հանդիպմանը ընդամենը մի 10-15 հոգի էին եկել։:) Իսկ ընդհանրապես հարցազրույցը հետաքրքիր էր, որոշ չափով ավելի ամբողջական դարձավ Անջելինայի մասին պատկերացումս։ :)
Գիտե՞ք, Անջելինան ռեալում շատ հաճելի աղջիկ է։ :) Պատկերացնու՞մ եք, նրա հետ հետաքրքիր էր զրուցելը։ Ես հաճելիորեն զարմացած էի։ :)
Ինչևէ, Անջելինա, հուսանք, որ հետագայում ավելի շատ ժամանակ կգտնես ու ֆորումում էլ ավելի ծավալուն ու բովանդակալից գրառումներ կանես։ :)

Հ. Գ.
Իսկ ես կարծում էի, թե Անջելինան մի հատ սիսադմին տղա է :oy ու սիսադմինավարի հումոր է անում։ :D

Բարեկամ
17.09.2007, 17:46
Ես դեռ էլի կասկածում եմ :D

Angelina
18.09.2007, 09:51
Ես դեռ էլի կասկածում եմ :D

Կարելի է իմանալ, թե ինչն ես կասկածում:

Մարիաննա
19.09.2007, 01:27
Կարելի է իմանալ, թե ինչն ես կասկածում:
Ես էլ եմ կիսով չափ կասկածում… :oy Կասկածում եմ բոլոր այն գրառումների անմեղության վրա, որոնցում նկատում եմ այս :hands սմայլիկը, կասկածում էի քո վիրտուալ կերպարի վրա, հիմա զարմանում եմ …
Ու Անջելինա ջան, մի զարմացիր, որ մարդիկ քեզ կասկածում են, դու էլ լինեիր մեր փոխարեն, դու էլ կկասկածեիր մի ակումբցու, որի գրառումների թիվը հասել է 483-ի և այդ 483-ից նվազագույնը 454-ը իրենցից ներկայացնում մեկական նախադասությամբ, միևնույն բովանդակությամբ` քաջալերանքի խոսքեր: Դու անմեղ ես, քո գրառումներն են մեղավոր: :) Ու մի բան էլ, մի տխրիր նրա համար, որ քեզ կասկածում են, այլ ուրախացիր, որ կան մարդիկ, որոնք էլ չեն կասկածում...