PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆրեդդի Մերքյուրի և Քուին/Freddy Mercury & Queen



Ուլուանա
05.09.2006, 09:25
Այսօր կլրանար լեգենդար ռոք աստղի 60-ամյակը։ Արդեն 15 տարի է անցել այն օրվանից, ինչ նա լքեց այս աշխարհը, սակայն Queen-ի երգերը հնչում են և, կարծում եմ, միշտ էլ կլսվեն ու երբեք չեն հնանա իսկական արվեստը գնահատողների համար։:)

Ընդհանրապես ի՞նչ կարծիքի եք այս ռոք խմբի և մասնավորապես Ֆրեդդի Մերքյուրիի մասին։ ;)

քաղաքացի
05.09.2006, 11:03
Շատ հիանալի երգիչ և երգչախումբ է: Ես նրա(նց) երգերը շատ եմ հավանում: Իսկապես, որ անմոռանալի խումբ է: Ափսոս, որ նրա ճակատագիրը այդպես ավարտվեց: Ցավում եմ:

Riddle
05.09.2006, 11:04
Հրաշալի խումբ, անմահ երգեր ու անմոռանալի ձայն: Նրանց երգերը երբեք չեն հնանա ու մոռացվի:

Kita
09.08.2007, 12:31
Ուրեմն մի քիչ թարմացնենք թեման;):
Չգիտեմ ինչու, բայց ես հստակ հիշում Ֆրեդիի մահանալու օրը, մեջս տպավորվել է, չնայած նրան, որ փոքր եմ եղել: :(
Ես գրել էի AC/DC-ի թեմայում, որ այդ խմբի համերգները ինձ մի ուրիշ կարգի էներգետիկա են պարգևում, բայց Queenի և ավելի ճիշտ Ֆրեդիի ելույթները ինձ հազար անգամ ավելի են հրապուրում. բեմի վրա մի տեսակ կախարդելու տաղանդ ունի, նայելուց ամեն անգամ տրամադրությունս բարձրանում է, և միևնույն ժամանակ տխրում եմ, քանի որ նա չկա::(
Ինչևէ հրաշալի խումբ է, կարելի է ասել, որ ռոկ սկսել եմ նրանցից լսել, դե մի երկու տարեկան հասակից, քանի որ քույրիկս էր պաշտում նրանց նույնպես, պետք է շնորհակալ լինեմ;):
Դեռևս այսքանը;)

Ուլուանա
09.08.2007, 12:48
Kit, լավ է, որ էս թեման էլ թարմացրեցիր։ :) Ինձ էլ հավեսի գցեցիր :yahoo Queen–ի ու Ֆրեդդիի մասին բավական շատ նյութեր ունեմ, կաշխատեմ շուտով որոշ հետաքրքիր տեղեկություններ պատրաստել ու դնել այս թեմայում։ ;) Ժամանակին այնքան էի հետաքրքրվում Queen–ով ու Ֆրեդդիով, որ որտեղից ասես ու ինչ ասես չէի ճարում նրանց հետ կապված :) Հիշում եմ, երբ առաջին անգամ լսեցի նրանց "The Greatest Hits" ձայներիզը, ուղղակի ցնցված էի. առաջին տպավորությունս այն էր, որ այդ խումբը հիանալի կերպով համադրել է ռոքն ու դասականը։ :ok Չգիտեմ, մի տեսակ վեհություն էի զգում նրանց երգերի մեջ։ :love Դե, իսկ Ֆրեդդիի անկրկնելի վոկալի մասին էլ չեմ ասում։ Նրա ձայնը միշտ էլ անգերազանցելի ու եզակի ձայն եմ համարել ու համարում։

Հիմա դժվարանում եմ միայն մի երգչի կամ խմբի առանձնացնել, որին ամենաշատն եմ սիրում, բայց դեռևս մի քանի տարի առաջ Queen–ն ինձ համար հաստատ առաջինն էր։ :love Հիմա էլ եմ շատ սիրում, ուղղակի արդեն էն ժամանակվա մոլի երկրպագուն չեմ, էլի, որն իր ունեցած չնչին փողը խնամքով տնտեսում էր Ֆրեդդիի հերթական ձայներիզը, ինչպես նաև նրա մասին ցանկացած տեղեկություն ձեռք գցելու համար... :oy (չնայած հիմա արդեն համարյա ամեն ինչ ունեմ՝ և՛ բոլոր ալբոմները, և՛ ինձ հետաքրքրող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները :P)։

Արշակ
09.08.2007, 17:37
Նրա ձայնը միշտ էլ անգերազանցելի ու եզակի ձայն եմ համարել ու համարում։

Հա, Մերքյուրին ձայնի ելևէջներով «խաղալու», ուզած ամենանուրբ զգացմունքն արտահայտելու արտակարգ ունակություն ունի։ Այդ առումով նա իրոք անգերազանցելի վարպետ է։ Ու ընդհանրապես, շատ հաճելի ձայն ունի։ Ռոքի ոճի (ու ոչ միայն) ամենանաաչքի ընկնող վոկալներից մեկն է։

aerosmith
27.08.2007, 23:34
ես խոսք չունեմ QUEEN-մասին, կոնկրետ ինձ համար ամենա ամենան-ա։ բայց ես մինչև հիմա չեմ հասկանու իրանց ոճը։ ԵՎ մի խնրանք ակւմբցիներին , QUEEN-ի վերաբերյան տեղեկություններ ինձ տվեք։

Kita
28.08.2007, 11:07
ես խոսք չունեմ QUEEN-մասին, կոնկրետ ինձ համար ամենա ամենան-ա։ բայց ես մինչև հիմա չեմ հասկանու իրանց ոճը։ ԵՎ մի խնրանք ակւմբցիներին , QUEEN-ի վերաբերյան տեղեկություններ ինձ տվեք։

Որ ավելի կոնկրետ ասեիր, թե ինչ ես ուզում, երևի ավելի հեշտ կլիներ քեզ օգնել;): Մտիր այստեղ (http://ru.wikipedia.org/wiki/Queen), իմ կարծիքով բավականին բան կիմանաս: Ոճը չեմ գրում. այնտեղ գրված կա:;)

aniko
28.08.2007, 12:58
նրանք իրոք հրաշք են
բայց մի երգ կա, որ համարում եմ գլխգործոց. Ֆրեդին երգում է Մոնսերատի հետ, «Օպերայի ուրվականը» օպերայից

Ծով
29.08.2007, 19:39
Kit, լավ է, որ էս թեման էլ թարմացրեցիր։ :) Ինձ էլ հավեսի գցեցիր :yahoo Queen–ի ու Ֆրեդդիի մասին բավական շատ նյութեր ունեմ, կաշխատեմ շուտով որոշ հետաքրքիր տեղեկություններ պատրաստել ու դնել այս թեմայում։ ;)

Հա, ինչ կա չկա, դի՛ր, ես գուցե ուշացել եմ, բայց նոր եմ սկսել սիրել ու լսել...:love

Tanamasi
05.08.2008, 00:04
Կցանկանայի բոլորի ուշադրությունը դարձնել այս թեմայի վերնագրի վրա՝ Ֆրեդդի Մերքյուրի և Queen։ Իսկ հիմա Queen խումբը վերսկսում է իր գործունեությունը, իհարկե մեկ այլ սոլիստով։ :angry Ինչ եք կարծում կարո՞ղ է արդյոք Queen-ը Queen լինել, եթե նրա կազմում չկա Ֆրեդդին։ Եվ արդյոք նրա կատարած երգերի նոր կատարումները կհնչեն այնպես և գուցե ավելի լավ, քան Ֆրեդդիի կատարմամբ։ Ես ճիշտն ասած շատ ուժեղ կասկածում եմ։ :[
Լոնդոնյան համերգի ժամանակ, որը հեռարձակում էին Հ1-ով, Queen-ը ելույթ ունեցավ իր նոր կազմով։ Եթե ես առաջին անգամ լսեի այդ երգերը, երևի կարծիք կազմեի, որ Queen-ը մի շարքային, նեգռական ուղղվածությամբ խումբ էր։
Ամենատհաճը այն էր, որ նոր սոլիստը ամեն կերպ փորձում էր կապկել Ֆրեդիի շարժումները, հագուստը, երգելաոճը։ Բայց նա, ինչքան գիտեմ, առաջ մեկ այլ հայտնի ռոք-խմբի մենակատար էր, չէ՞։
Միգուցե մարդիկ կա՞ն, որոնց դուր է գալիս Queen 2-րդը։ :think

Sunny Stream
05.08.2008, 00:12
Միգուցե մարդիկ կա՞ն, որոնց դուր է գալիս Queen 2-րդը։ :think

Ես էլ դիտեցի էդ համերգի հեռարձակումը: Միանշանակ չի փոխարինի!!! փորձեց որոշ փոփոխություններով երգել Ֆրեդդիի անմահ երգերը, բայց դե... ինքնահաստատվելու միջոց է... ավելի լավ է` այլ անունով հանդես գան, Քուինն ու Ֆրեդդին, հատկապես էդ Մեծ երգերն ու Ֆրեդդին իրարից անբաժան են, իմաստ չունի փորձ անել նրա տեղը գրավելու:

Freddie
05.08.2008, 00:32
Կցանկանայի բոլորի ուշադրությունը դարձնել այս թեմայի վերնագրի վրա՝ Ֆրեդդի Մերքյուրի և Queen։ Իսկ հիմա Queen խումբը վերսկսում է իր գործունեությունը, իհարկե մեկ այլ սոլիստով։ :angry Ինչ եք կարծում կարո՞ղ է արդյոք Queen-ը Queen լինել, եթե նրա կազմում չկա Ֆրեդդին։ Եվ արդյոք նրա կատարած երգերի նոր կատարումները կհնչեն այնպես և գուցե ավելի լավ, քան Ֆրեդդիի կատարմամբ։ Ես ճիշտն ասած շատ ուժեղ կասկածում եմ։ :[
Լոնդոնյան համերգի ժամանակ, որը հեռարձակում էին Հ1-ով, Queen-ը ելույթ ունեցավ իր նոր կազմով։ Եթե ես առաջին անգամ լսեի այդ երգերը, երևի կարծիք կազմեի, որ Queen-ը մի շարքային, նեգռական ուղղվածությամբ խումբ էր։
Ամենատհաճը այն էր, որ նոր սոլիստը ամեն կերպ փորձում էր կապկել Ֆրեդիի շարժումները, հագուստը, երգելաոճը։ Բայց նա, ինչքան գիտեմ, առաջ մեկ այլ հայտնի ռոք-խմբի մենակատար էր, չէ՞։
Միգուցե մարդիկ կա՞ն, որոնց դուր է գալիս Queen 2-րդը։ :think

Վայ Մերկուրի ջան, սա իմ համար շատ ցավալի թեմա է։ Ֆրեդիին փոխարինել չի՛ լինի և չի՛ կարելի։ Էլ չեմ ասում նրա ձայնի հզորության և յուրահատկության անկրկնելիության մասին։ Լացս գալիս էր, երբ Queen-ի երգերը նոր կատարմամբ լսեցի։ Այդ ինչ խայտառակություն էր։:cry Երբ երգը սկսում էր, ինձ սկսում էր թվալ, թե մի քիչ էլ և Ֆրեդին կերգի։ Բայց արի ու տես, որ երգում է չգիտես թե ով, որի ո՛չ ձայնն է նման Ֆրեդիին, ո՛չ էլ այդքան ուժգնություն ունի;:angry Երգի ամբողջ ընթացքում հիշում ես Մերկուրիին և այն միտքը, որ նրան փոխարինել են, քեզ հանգիստ չի տալիս։
Ուղղակի զզվելի է գիտակցել, որ Մերկուրին փոխարինված է։:[ Եվ եթե Մեյը այդքան ուզում էր իր երաժշտական գործունեությունը շարունակոել, կարող էր այլ խումբ կազմել։ Իսկ Queen-ի երգերը /որոնցից մեծ մասը գրել է Մերկուրին/ օգտագործել, խմբի համբավից օգտվել /այդ համբավը ձեռք բերելու գործում Ֆրեդին նույնպես մասնակից էր/ շատ տգեղ է։
Իսկ նրանց, ովքեր սկսում են ճանաչել Queen-ի երգերը ոչ Ֆրեդիի կատարմամբ, կարող եմ միայն ցավակցել։:nea

Yellow Raven
05.08.2008, 11:27
Միանշանակ առանց Մերքյուրիի Քուինը Քուին չի լինի:angry
Չեմ նայել էդ ձեր ասած համերգը ու չեմ էլ ուզում նայել,որովհետև արդեն իսկ պատկերացրեցի թե ինչ խայտառակությունա եղել: :think

Ուլուանա
07.08.2008, 06:33
Չգիտեմ ոնց էր ստացվել, որ էս թեմայի վերջին գրառումնեը նոր նկատեցի... :o

Նոր մեներգչի մասնակցությամբ Queen–ի կատարումները չեմ լսել, բայց առանց լսելու էլ համոզված եմ, որ Ֆրեդդին Queen–ի համար անփոխարինելի է, ու ընդհանրապես անիմաստ էր խմբի վերամիավորումը նույն Queen անվան տակ՝ նոր մեներգչով... :bad Վերևում արտահայտած բոլորի կարծիքներին համամիտ եմ։

Ճիշտ է, շատ տարածված երևույթ է, երբ խմբի մեներգիչը փոխվում է, բայց խումբը շարունակում է իր գործունեությունը նույն անվան տակ ու ոչ պակաս հաջողությամբ. հանրահայտ ռոք խմբերից շատերն են դրա միջով անցել, ու շատերի դեպքում խումբն իսկապես չի տուժել, բայց դա ոչ բոլոր խմբերի դեպքում կարող է ընդունելի լինել։ Կոնկրետ Queen խմբում, չնայած այն հանգամանքին, որ բոլոր անդամներն էլ վառ անհատականություններ են և գրեթե հավասարապես երգեր են գրել, ու բոլորն էլ երգել են, միևնույն է, Ֆրեդդիի վոկալը խմբի հիմնասյունն էր, կարելի է նույնիսկ ասել, որ Queen ասելով՝ մենք առաջին հերթին հենց Ֆրեդդիի վոկալն ենք ընկալում, հետևաբար դժվար է պատկերացնել, որ առանց Ֆրեդդիի կարող է Queen գոյություն ունենալ... Կարծում եմ՝ շատ ավելի բարոյական կլիներ, եթե նրանք այլ անվան տակ հանդես գային, ու եթե իրոք համարում էին, որ հին Queen–ի չափ լավն են, ապա այլ անվամբ էլ հաջողություն կունենային, բայց, ըստ երևույթին, նրանց հենց Queen անունն էր պետք շահարկել՝ որպես իրենց հաջողության գրավական՝ թեկուզ իսկական Queen–ի անունը գցելու հաշվին, քանի որ համոզված չեն, որ այլ անվամբ հաջողություն կունենան։

Իսկ ժամանակին Queen–ի մնացած երեք անդամները ճիշտ որոշում էին կայացրել՝ չշարունակել Queen–ի գործունեությունն առանց Ֆրեդդիի, քանի որ գիտակցում էին այդ ամենը, իսկ հիմա երևի օր ծերության նախկին համբավը վերապրելու ցանկությամբ են համակվել...

dvgray
07.08.2008, 07:20
Ընդհանրապես ի՞նչ կարծիքի եք այս ռոք խմբի և մասնավորապես Ֆրեդդի Մերքյուրիի մասին։ ;)
70-ական թվականները շատ հզոր ալիք են բերել արվես: Ֆրեդը այդ ալիքի ներկայացուցիչներից մեկն է:
Ֆրեդին կարելի է լիիրավ ձևով համարել իր ժամանակի սիմվոլներից մեկը:
Նա նաև մեծ ստեղծագործող է: Հատկանշական է նրա մեծ ճաշակի զգացողությունը: Ապշեցնում է նրա ռիսկը՝ մեծն Մսնսերատի հետ հանդես գալ վոկալ կատարմամբ: Այդ կատարումը ես համարում եմ նրա արվեստի պիկը:
Կարելի է երկար խոսել Ֆրեդի արվեստի մասին, որը բռնեց ժամանակի քննությունը, և լսվում է նույն հաջողությամբ և այժմ:

Արտիստ
07.08.2008, 10:33
Գիտեք չէ որ Ֆրեդին սկսել երգել և ընդհանրապես ստեղծագործել այն բանից հետո երբ նրան զուգարանում բռնաբարեցին...

Հ.Գ.եթե ուզում եք երգել սովորեք,կարող եք օգտվել վերը նշված մեթոդից:)ջօք:)

Tanamasi
07.08.2008, 13:11
Նշեմ նաև, որ նոր խմբում միայն երկուսն են՝ Թեյլորը և Մեյը։ Մի կիթառտիստը 91 թվից երաժշտական գործունեություն չի ծավալել։ Հալալ ա իրան :ok

Tanamasi
07.08.2008, 18:24
Գիտեք չէ որ Ֆրեդին սկսել երգել և ընդհանրապես ստեղծագործել այն բանից հետո երբ նրան զուգարանում բռնաբարեցին...

Հ.Գ.եթե ուզում եք երգել սովորեք,կարող եք օգտվել վերը նշված մեթոդից:)ջօք:)

Բեթհովենին էլ հերը անխնա ծեծում էր, բայց հո իմ հարևանի տղեն դրանից հանճար չդառավ :sad

Ուլուանա
08.08.2008, 19:48
Ժող, ինչպե՞ս կարող եմ լսել Queen–ի նոր մեներգչի կատարմամբ երգերը։ Կարո՞ղ եք որևէ լինք տալ։ Շատ շնորհակալ կլինեմ։

nune'
10.08.2008, 00:37
Respect!!!!!!!!! Օր չկա, որ Show must go on- չլսեմ.. ես հիանում եմ իրանցով..իսկական դասական ռոքի օրինակ..իրանցից շատերն են սովորել ու սովորում ..հա, նաև կրկնօրինակում..իսկ Ֆռեդը էն վոկալիստներից, որոնց ես անընդհատ կարամ լսեմ…:hands

Սամվել
10.08.2008, 01:21
Queen :think... Սիրում եմ Forever Երգը /ինստրումենտալ/
Who wants to leave Forever ...
Մեկ էլ Show must go onը..

բայց նենց առանձնապես Queen շատ չեմ սիրում .. եսիմ.. :think

vigs
21.12.2009, 00:38
Մեծագույն և հանճարեղ երաժիշտ`Ֆրեդդի Մերքյուրի
Մահանալուց կուզեի լսել The Show Must Go On-ը և Մեսչյանի Բարով մնաք-ը
ու նոր մեռնել : Իմանալով որ մահանում է նա մինչև վերջ աշխատում էր ստուդիայում ու նրա մահից մի քանի տարի անց լույս տեսավ <<Պատրաստված է երկնքում>> ալբոմը :
Իսկ նրա գրած Bohemian Rhapsody ՄԲ-ում ճանաչվեց դարի լավագույն երգ:
Իմ ամենասիրած գործերը
Queen
-------------
Bohemian Rhapsody
I Want To Break Free
A Kind Of Magic
Under Pressure
I'm Going Slightly Mad
Innuendo
Is This The World We Created
The Miracle
The Show Must Go On
We Are The Champions
Who Wants To Live Forever
Love Of My Life
Too Much Love Will Kill You
These Are The Days Of Our Lives

Ֆրեդդի Մերքյուրի
---------------------
How Can I Go On
Time
Barcelona
I Was Born To Love You
Love Me Like There's No Tomorrow
In My Defence

In my defence what is there to say
All the mistakes we made must be faced today
It's not easy now knowing where to start
While the world we love tears itself apart

I'm just a singer with a song
How can I try to right the wrong
For just a singer with a melody
I'm caught in between, with a fading dream

vigs
21.12.2009, 11:26
These Are The Days Of Our Lives երգի տեսահոլովակում մենք վերջին անգամ ենք տեսնում Ֆրեդդիին ,որտեղ նա այնքան հյուծված էր որ գրիմ անելուց հետո նրա տեսքը շատ վատ էր և որոշեցին որ անգույն նկարեն. Իսկ երգը շատ հանճարեղ և միաժամանակ շատ թախծոտ է` նա ինձ տանում է տարիներ հետ` դեպի իմ առաջին սերը:և իհարկե բոլոր երգերի ժամանակ նրա ողբերկական մահը ուղեղիս մեջ լող է տալիս:(.
These Are The Days Of Our Lives

Those were the days of our lives
The bad things in life were so few
Those days are all gone now but one thing is true -
When I look and I find I still love you.
I still love you


То были дни нашей жизни,
Плохого тогда в ней было так мало,
Теперь те дни прошли, но одно все еще верно:
Когда я смотрю на свою жизнь, то осознаю, что по-прежнему люблю тебя.
Я по-прежнему люблю тебя.

vigs
21.12.2009, 14:00
These Are The Days Of Our Lives Ֆրեդդիի 61 ամյակին նվիրված տարբերակը



http://www.youtube.com/watch?v=XAnC5dwokt4

Հարդ
21.12.2009, 18:17
Սիրում եմ, բայց նենց չի, որ առանց իրանց օր չունենամ: Ու բացի սիրուց՝ նաև խոր հարգանք եմ տածում այդ խմբին: Դե չսկսեմ Մերկուրիի ձայնը գովերգել, բոլորդ էլ (երևի) գովերգել եք, ուղղակի ասեմ, որ իրա կերպարը չսիրեցի... կարելի ա լսել, բայց ոչ նայել:

Jarre
28.01.2010, 19:13
Չէ, լուրջ գրառում չեմ անում, ուղղակի ուզում եմ ասել, որ շատ լավ խումբ են։ Եզակի և իրենց նմանը չունեցող։ Կարծում եմ գալիք սերունդների համար Queen-ը կհամարվի մեր էպոխայի լավագույն խմբերից մեկը, որին դեռ շա՜տ երկար կհիշեն ու կլսեն։

Վերջին շաբաթվա ընթացքում ավելի ակտիվ եմ լսում այս խմբին։ Քաշեցի նրանց բոլոր ալբոմները և հիմա վայելում եմ։ Շատ հետաքրքիր տրամադրություն են ստեղծում Queen-ի գործերը։

Smokie
04.03.2010, 10:32
Ար-տա-կարգ, գե-րա-զանց: Շատ, սարսափելի շատ ցավեցի, երբ ակումբից իմացա, որ «Queen»-ը, վերսկսում ա իր գործունեությունը ինչ-որ ուրիշ «երգիչով», դեռ սկզբից է՛լ ասեցի, «լավ է՛լի, առանց Մերկուրիի ի՞նչ «Queen»:angry:» Մերկուրին միանշանակ «Queen»-ի կենտրոնական դեմքն էր: Ժամանակին ես է՛լ էի մոլի երկրպագու, հիմա էդ աստիճանի չի, բայց ես էլի՛ սիրում եմ ու մի՛շտ եմ սիրելու: ՈՒնեմ «Queen»-ի կլիպները եւ երգերը: Ո՞վ ա տեսել «The miracle»-ի կլիպը, եթե ուզում եք վայելել գերագույն հաճույք, նայեք: «We are the champions»-ը հիմա համարվում ա աշխարհի ամենալավ երգ, բայց ինձ համար դա մի տեսակ զարմանալի ա, որովհետեւ «Queen»-ը, շատ ավելի լավ երգեր ունի, հիմա որ թվարկեմ . . . «Breakthru,» «Radio Gaga,» «The Miracle,» «Friends willbe friends,» «Under pressure,» «Innuendo,» «Mother love,» «A kind of magic,» «Killer queen,» «Made in haven,» «I'm going slightly mad» «I want to break free,» «Don't stop me now,» «Crazy little thing called love, «Another one bites the dust,» . . . . . . . . . . . . . . . . . . . : Իրանց ամենա «Greatest hit»-ը, միանշանակ «Sow must go on»-ն ա շատ եմ սիրում:
Ես լսել եմ, որ Freddy Mercury-ն, մահացել ա . . . թմրանյութից . . . ցավալի ա, եթե տենց բան չլիներ, հիմա իրան փոխարինող է՛լ չէր լինի:cry:

Ռուֆուս
04.03.2010, 10:46
Ես լսել եմ, որ Freddy Mercury-ն, մահացել ա . . . թմրանյութից . . . ցավալի ա, եթե տենց բան չլիներ, հիմա իրան փոխարինող է՛լ չէր լինի:cry:

Իրականում մահացել ա ՁԻԱՀ-ից :(

Rhayader
04.03.2010, 10:52
Ես լսել եմ, որ Freddy Mercury-ն, մահացել ա . . . թմրանյութից . . . ցավալի ա, եթե տենց բան չլիներ, հիմա իրան փոխարինող է՛լ չէր լինի:cry:

Մերկուրին ՁԻԱՀ-ից է մահացել:
Մինչև 2009 թվի կեսերը խումբը (այսինքն Բրայան Մեյն ու Ռոջեր Թեյլորը:() համագործակցել են Փոլ Ռոջերսի հետ.

http://www.youtube.com/watch?v=WSLZNA1B5E0


http://www.youtube.com/watch?v=jkFDyTZJPqA&feature=channel

Վատը չի, բայց դե Մերկուրի էլ, իհարկե, չի:

Smokie
04.11.2011, 21:41
:love:love

http://youtu.be/uyd6OLyhPJo

http://youtu.be/a01QQZyl-_I