PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչ սրտիդ մեջ է այն էլ լեզվիդ վրա է...



Second Chance
14.09.2007, 12:23
Շատերն ասում են, որ մարդիկ կարող են խոսել անեծքներով և անվայել արտահայտություններով կամ ասենք խայթելով, բայց իրանց սիրտը մաքուր է...ասենք ասում են լեզունա հա թե չէ սիրտը մաքուրա...
Կամ հակառակը խոսել քաղցր ու հաճելի բայց ներսում թույն ունենան...:angry
Ինչ՞ էք կարծում հնարավոր է թաքցնել սրտի իրական զգացումը՞ ու լեզվով ուրիշ կերպ արտահայտվել, կամ ասենք անընդհատ վատ բաներ խոսել, բայց :think սրտով մաքուր լինել...
Ես ինքս կարծում եմ, որ մարդ խոսում է ավելի շատ այն բաներից ինչով որ իր սիրտը լիքն է- այսինքն ինչ որ սրտիդ մեջ է այն էլ լեզվիդ վրա է,
սակայն լինում են երբեմն տարբեր ձևեր- ասենք մարդ չի ուզում ընդունի, որ մի բան իրան շատա հետաքրքրում ու անըդհատ ասումա , որ այդ բանը իրան չի հետաքրքրում:D,բայց ամենօր դրա մասինա մտածում, այսինքն ինքն էլ կարողա չիմանա ինչ կա իրա սրտում...

dvgray
14.09.2007, 14:42
քվեարկել եմ առաջին տարբերակի օգտին շատ պայմանականորեն:
Մոտիկների հետ այդպես եմ բնականից: Դա ունի իր լավ և վատ կողմերը: Լավ կողմերից է են, որ բոլորի համար դառնում եմ կանխագուշակելի: Նաև, ներսինս ասելուց հետո իմ լարվածությունը վերանում է:): Վատ կողմերից է, որ երբեմն դառնում եմ անտակտ ու կոպիտ:(:
Օտարների հետ ամեն ինչ բավականին դիֆերենցված է: Եթե վտանգ չկա, թշնամական միջավայր չկա, ապա ազատ եմ արտահայտելու այն, ինչ որ լեզվիս է: Իսկ եթե վտանգ կա, ապա երբեք էլ չեմ հրաժարվում "խաղալ" այնքան, ինչքան կպահանջվի:):

*e}|{uka*
14.09.2007, 20:50
Ես էլ եմ քվեարկել առաջին տարբերակի օգտին...Երբեք չեմ կարողացել թաքցնել սրտիս միջինը ամեն ինչ վերարտադրվել է աչքերով,տեկուզ միմիկայով.Ավելի լավ է բառերով ասես այն ինչ զգում ես,քան դիմացինը նայի քեզ տեսնի ,որ կարմրել ես կապտել ուզում ես մի բան ասել,բայց արի ու տես ամաչում ես,կամ վախում Աստված գիտի ինչից:Այո, կան շատ մարդիկ,որոնք զգում են մի բան,բայց ասում են մեկ այլ բան,պարզապես այդ մարդիկ լավ դերասաններ են կամ մազոխիստներ..:P

Մարիաննա
14.09.2007, 23:55
որ կարմրել ես կապտել ուզում ես մի բան ասել,բայց արի ու տես ամաչում ես,կամ վախում Աստված գիտի ինչից:
Կան պահեր, որ ավելի լավ է կարմրես ու լռես, քան խոսես, հավատա: :)

Մանոն
26.09.2007, 18:15
Չնայած քվեարկեցի «Միշտ խոսում եմ ա յն ինչ զգում եմ ու մտածում », բայց ուզում եմ ավելացնել, որ միշտ չէ, որ խոսում եմ: Իսկ եթե խոսեցի՝ ուրեմն զգացածս ու մտածածս եմ ասելու: Այլապես՝ լռում եմ:

Selene
27.09.2007, 01:05
Չեմ քվեարկել ոչ մի տարբերակի օգտին էլ, որովհետև ոչ մեկն էլ ինձ բնութագրական չի;)
Ես միշտ ասում են այնչ մտածում եմ միայն այն մարդկանց շրջապատում, որոնց վստահում եմ, ու համոզված եմ, որ խոսքերս թարս ու շիտակ չեն հասկանա:ok
Բայց երբեմն էլ, ասում եմ իրոք այն, ինչ մտածում եմ, հետո էլ պարզվում է, որ դիմացինս մի լավ վիրավորվել է, որովհետև նման բան նա ինձանից չէր սպասի:oy Այնինչ ես պարզապես փորձել եմ իմ խոսրհրդով նրան զգուշացնել, որ սխալ ուղով է գնում, ճիշտ բան չի որոշել ու նման բաներ:ok Ուստի հիմնականում նման մարդկանց մոտ մտքերս ընտրանքային տարբերակով են խոսքերի վերածվում, իսկ մնացյալի մասին լռում եմ:
Հիմա այն մասին, թե ինչ կարծիքի եմ ընդհանրապես «Ինչ սրտիդ մեջ է այն էլ լեզվիդ վրա է» արտահայտության մասին;) Չեմ գտնում, որ միշտ այդպես է, այսինքն շատ ավելի հակառակն է հանդիպել ինձ իմ ապրած տարիների ընթացքում: Մարդը բավականին լավ վերաբերմունք էր ցուցաբերում իմ նկատմամբ, ջանով, ղուրբանով, ինչպես կասեն մեր մեծերը, բայց դե արի ու տես, որ իրականում նրա սրտում շատ ավելի վատ ասոցիաիաներ էին ծնվում ամեն անգամ, երբ ինձ տեսնում էր:o Այդպես էլ պատճառը չհասկացա, ճիշտն ասած, արդեն էական էլ չի, բայց որ նա կարողանում էր շատ լավ թաքցնել այն, ինչ սրտում էր:B
Երջանիկ եմ հիմա սակայն, որովհետև գիտեմ մարդկանց, ովքեր ինձ հաստատ կասեն այն, ինչ իրենց սրտում է, ու անգամ իմ սխալի մասին նրանց շուրթերից լսելը մեծ ուրախությամբ եմ ընդունում:love;)

Apsara
27.09.2007, 12:18
Ինչ սրտիդ մեջ է այն էլ լեզվիդ վրա է...

Հաստա՞տ, կարծում եմ, ճիշտ կհնչի այն ինչ մտքումդ կա այն էլ լեզվիդ վրա է: Հաճախ մարդկանց թվում է թե սրտի միջինն են ասում, բայց իրականում իսկի իրանք իրանց սրտի ասծները չեն լսում, կամ միչև լեզվի ծայրին է հասնում աղավաղվում է: Գիտեք ինչու եմ այդպես մտածում, քանզի մարդիք ավելի հաճախ վատ բաներն են ասում քան լավը, լավը պինդ պինդ պահում են, իսկ այ վիրավորանքը, կոպիտ խոսքերը կամ կծու խոսքերը խնդրեմ ձրի ինչքան կուզեք…
Իսկ մարդու սիրտը այդքան վատը չի կարող լինի, սիրտը կամ հենց մարդը ինքնին ներսում իր մաքուր վիճակում միայն ու միայն սեր է և երջանկություն, դա այդպես է ուզում եք հավատացեք ուզում եք չէ:
և ինչպես սերը կարող է այդքան թույն թափել, որքան մարդկանց լեզվից է թափվում:

Միտքը ուղեղն է ծնում մարդու ասելիքը, բառեռը գալիս են ուղեղից, իսկ սիրտը իր ասելիքը առանց բառեր էլ կհաղորթի:)

Vive L'Armenie
29.10.2007, 04:21
Դե չես կարող ասել, հիմնականում շրջապատից ա կախված, եթե զգում ես, որ դու իրոք քո << ափսեի մեջ >> ես, կարելի է օգտագործել այս դեպքում

Ինչ սրտիդ մեջ է այն էլ լեզվիդ վրա է...իսկ մնացած դեպքերում ուղակի այնպիսի բաներ կան, որ հաստատ կարելի է ուղղակի լռել:)
Իհարկե ինձ մոտ չի ստացվում ասենք ստել, ասել մտածածիս հակառակը, մարդիկ միշտ էլ դա զգում են, բայց դե համամիտ չեմ առաջին տարբերակի հետ :nea

խոսել քաղցր ու հաճելի բայց ներսում թույն ունենան

Dayana
29.10.2007, 15:47
Չգիտեմ ով է ասել , բայց ասում են "լավ է երբ ոչ թե լեզվիդ է այն ինչ մտքիդ է , այլ ասածդ մտքերդ հետ համընկնում է" ։ (Միգուցե մի քիչ այլ ձևակերպում ուներ :oy) ։ Իմ համար էլ կարևորն այն է , որ չասեմ այն, ինչի հակառակն եմ մտածում , սակայն միշտ չէ , որ կարելի է ասել այն ինչ մտքիդ եկավ :) Սակայն մարդկային տեսակների բազմազնությունը թույլ է տալիս ցանկացած տարբերակ ;)

Erevan
02.11.2007, 16:12
Շատերն ասում են, որ մարդիկ կարող են խոսել անեծքներով և անվայել արտահայտություններով կամ ասենք խայթելով, բայց իրանց սիրտը մաքուր է...ասենք ասում են լեզունա հա թե չէ սիրտը մաքուրա...
Կամ հակառակը խոսել քաղցր ու հաճելի բայց ներսում թույն ունենան...:angry
Ինչ՞ էք կարծում հնարավոր է թաքցնել սրտի իրական զգացումը՞ ու լեզվով ուրիշ կերպ արտահայտվել, կամ ասենք անընդհատ վատ բաներ խոսել, բայց :think սրտով մաքուր լինել...
Ես ինքս կարծում եմ, որ մարդ խոսում է ավելի շատ այն բաներից ինչով որ իր սիրտը լիքն է- այսինքն ինչ որ սրտիդ մեջ է այն էլ լեզվիդ վրա է,
սակայն լինում են երբեմն տարբեր ձևեր- ասենք մարդ չի ուզում ընդունի, որ մի բան իրան շատա հետաքրքրում ու անըդհատ ասումա , որ այդ բանը իրան չի հետաքրքրում:D,բայց ամենօր դրա մասինա մտածում, այսինքն ինքն էլ կարողա չիմանա ինչ կա իրա սրտում...

ինձ թվում է, որ վատ սրտով մարդը ավելի շուտ կմեռնի քան մի լավ բան կասի, իսկ եթե ասի էլ ասելուց վռազ կզգաս սրտի պարունակությունը;Իսկ լավ սրտովը երբեք վատ բան չի ասի, նույնիսկ վատ սրտովի հասցեին, այլ կցավա նրա համար, որ նա այդպիսինն է;
Ուրիշ բան եթե վատասիրտ մարդը շատ լավ դերասանություն է անում իբր ինքը լավն է,և դու իրականում չես ջոկում նրա էությունը, այդ պատճառով ել ասում են մարդուն իր արած գործերով պետք է գնահատես այլ ոչ թե խոսքով;