PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամուսնական անհավատարմության և ամուսնալուծությունների դրդապատճառները



Մանոն
13.09.2007, 18:28
Ոչինչ հենց այնպես չի լինում; Ամեն երևույթ դրսևորվում է պատճառա-հետևանքային սերտ կապով: Ի՞նչ եք կարծում, իսկ ի՞նչ դրդապատճառների հետևանք են ամուսնական անհավատարմությունն ու ամուսնալուծությունը: Հնարավո՞ր է կանխել այդ հետևանքները, եթե վերլուծվեն ու պարզաբանվեն նախապառճառները: Ի՞նչ ուղիներ կառաջարկեիք այդ հարցում:

Apsara
13.09.2007, 19:40
ես ուզում էի թեմա բացել այն մասին, երբ ամուսինը դադարում է սիրել իր կնոջը, ինչ է տեղի ունենում, բայց քանի որ Մանոն ջան դու ավելի գլոբալ թեմա ես բացել, գուցե այստեղ գտնենք հարցերի պատասխանները:
Ինձ թվում է ամուսնական անհավատարմության առաջին դրդապատճառը ամուսիններից մեկի մյուսին չսիրելն է: Ամուսինը սկսում է փնտրել իր երջանկության կաթիլները դրսում, ուրիշների մոտ, հաճախ այդպիսի տղամարդիկ կամ կանայք ընկնում են այնպիսի մարդկանց թակարդը, որոնք սկսում են կառավարել նրանցով ու էլ ավելի հեռացնել ընտանիքից: Միակ ճիշտ լուծումը գտնեւմ եմ ազնվության մեջ, գուց որբ ազնիվ և անկեղճ խոսակցություն լինի ամուսինների միջև, ամեն ինչ կպարզվի և ամեն ոք կիմանա իր անելիքը, գուցե սերը ետ բերվի նորից արթնանա, գուցե լուծումը բաժանությունը լինի: Բայց համենայնդեպս այդպես գոնե սկանդալային և տանը լարված միջավյրից կազատվեն: Կարծում եմ ազնիվ զրույցները ընտանիքում շատ հարցերի հանգիստ լուծում կտային:

Սամվել
13.09.2007, 22:59
Օրինակ ես գրեմ Հայկական իրականության մեջ հանդիպող 77% նման դեպքերի պատճառը…
ՊԱտճառը սկսվումա 16 տարեկան դեռահասի մոտ երբ նա սկսումա մտածել իրա սեռական բնազդները բավարաելու մասին:հետո մի քիչ մեծանումա քուչի տղեքի ազդեցության տակ /եթե եղել էլ/ են նրա մոտ բոլոր զգայարանները վառվում են...ու դրանից հետո ինքը դառնումա մի հատ զգացմունքներով ու ուրիշներին ցավ պատճառող մեքենա...ասեն անկապ տեղը մի հատ աղջկա սերա խոստովանում ու մի քիչ ժամանակ անցկացնելուց հետո ուղարկումա աջ ու ձախ …և տենց անցնում եմ նրա կյանքի տարիները...դրանից հետո նա սկսում է մի հատ "տնական" աղջիկ ման գալ որ ամուսնանա...տենց իրանց ծանոթ ծյոծյաներից մեկը պատմումա որ մի հատ հարևանի լավ աղջիկ ունեն տեղը տեղին տնական աղջիկա...և արդյունքում նրանց ծանոթացնում են և տենց շատ ժամանակ առանց իրար ճանաչելու անկապ աննպատակ ամուսնանում են միայն ամուսնանալու համար այլ ոչ թե այլ ինչ որ նպատակ հետապնդելու համար
Դրանից հետո մի 3 ամիս ապրում են իրանց համար խաղաղ բայց էտ տղեն չի կարողանում մոռանալ իրա "ազատ" տարիները ու սկսումա կնոջից թաքուն լեվի մեվի գնալ...սիրած միրած խաղացնել :[ ...ու իրականության դեպքերի մի մասում խեղճ աղջիկը ստիպված համակերպվումա դառը իրականության հետ ասենք երեխաների խաթր...կամ նույնիսկ չի էլ իմանում ...կամ էլ իմանումա ու չի կարողանում ներել և ծնվում է բաժանում իրա ամենավատ հետևանքներով..
Կամ էլ եթե նույնիսկ կարողանում իրան զսպել այդ երիտասարդը առաջանում է 2րդ խնդիրը…ախր նրանք ամուսնացել էիր միմյանց ճանաչելով ընդամենը 3-4 ամիս :Կարելի է ասել միմյանց չճանաչելով և բացի այն որ չէին սիրում միմյանց նաև սկսում են մանրից ընկալել միմյանց լավ և վատ կողմերը և արդյունքում շատա լինում որ սերը /կամ նրա բացակայության պարագայում հարգանքը / վերանում է առաջ է գալիս զզվանքը,հոգնածությունը և նույնիսկ մեկ մեկ էլ ատելությունը:( որը բերում է այդպիսի հետևանքների…
Անենք Հետևություններ…
Ինչն էր պատճառը որ այդպես ստացեց:
1. Ամուսնություն առան սիրո
2. Ամուսնություն առանց միմյանց նորմա ճանաչելու
3. Ամուսնություն միայն ամուսնանալու համար
և այլն և այլն և այլն…
Մի խոսքով պետք է մեր ՀԱյերի մտածելակերպը մի ահտ թեթև ափդայթ անել այսինքն ամուսնությունը որ չդիտեն որպես կյանքի անհրաժեշտ պարագա և որոշակի տարիքից հետո վիզ դրած ամուսնանան…այլ կյանքը ապրեն լիարժեք գնահատելով այն …:ok

Kheranyan
14.09.2007, 13:18
Սիրելի Manon, նախ ասեմ որ շատ հետաքրքիր թեմա ես բացել, որը ստիպում է մտածել այդ երևույթի մասին: Այժմ ասեմ թե իմ կարծիքով որոնք են այն նախապայմանները, որ նպաստում են ամուսնական անհավատարմությանը և ամուսնալուծությանը:
Առաջինը և, ըստ իս, ամենահիմնական պայմանը ամուսնություն է առանց սիրո, այսիքն, երբ զույգերը կազմում են ընտանիք ոչ թե իրար նկատմաբ ունեցած սիրուց, այլ որոշակի նպատակների համար (ոմանք ամուսնանում են կնոջ/ամուսնու հարստության համար, ոմանք տանը չմանլու, ոմանք ծնողների խնդրանքը չմերժելու և այլն)
Երկրոդը դա վստահության բացակայությունն է միմյանց նկատմաբ, ինչը և հանգեցնում է խանդի առաջացմանը: Այժմ ասեմ թե ինչով է դա նպաստում ամուսնական անհավատարմությանը և ամուսնալուծությանը: Պատկերացրեք մի զույգ, ովքեր ամուսնացել են սիրով և որոշակի ժամանակ ապրել են համատեղ ու երջանիկ կյանքով, սակայն որոշ ժամանակ անց նրանցից մեկը սկսում է չվստահել կողակցին, որի համար պատճառ կարող են հանդիսանալ ասենք հարևանների ասեկոսեները, ծանոթ բարեկամների բամբասանքները… (սակայն ես կարծում եմ, եթե ամուսինները իրոք սիրում են միմյանց, ապա ոչինչ չի կարող ստիպել նրանց իրար չվստահել կամ ուրիշների բամբասանքներին հավատալ) և նա սկսում է հետևել, կասկածանքով վերաբերվել ամուսնու/կնոջ ամեն մի քայլին: Այդ ամենը զգալով մյուսը սկսում է դրանից նյարդայնանալ, վիրավորվում է նրա ինքնասիրությունը և, եթե անգամ նման կասկածների համար անգամ չնչին իսկ հիմք չկա, ապա վիրավորված անձը ցանկանալով վրեժ լուծել, կամ պատժել մյուսին` դավաճանում է նրան և ահա այստեղից էլ սկսում է ամեն ինչ էլ ավելի վատանալ և ի վերջո հանգեցնում տխուր վերջաբանի:
Երրոդը այն է, երբ կինը դադարում է կին մնալ իսկ ամուսինը` տղամարդ: Այսինքն, երբ ամուսինը գալիս է տուն, նա առաջին հերթին ուզում է տեսնել գեղեցիկ կնոջը, որը ժպիտով սպասում է իրեն, այլ ոչ թե երբ մտնի տուն տեսնի հոնքերը կիտած մի արարածի, ով սկսում է անընդհատ բողոքել ամեն ինչից ամուսնու տուն մտնելու առաջին իսկ պահից(բողոքում է որ նա ամբողջ օրը լվացք է անում, տուն է մաքրում, իսկ ամուսինը ամբողջ օրը իր քեֆին դրսերում է քաշ գալիս), :angry կամ ամուսինը ամբողջ օրը «դիվան է քշում»,:read անգամ մի մեխ չի մեխում, միայն պառկած պահանջում է, ապա, այս պարագայում է մի տեսակ բնական է դառնում որ ամուսինը/կինը իրենց հետաքրքրության կենտրոնը տանից տեղափոխում են դուրս, ամուսնոց/կնոջից` սիրուհի/սիրեկան;
Չորրորդը, ըստ իս, կենցաղային հիմք ունի, այսինքն ամուսինները չեն կարողանում լուծել ինչ-ինչ կենցաղային հարցեր, որի հիման վրա տանը անընդհատ վեճեր են ծագում և նրանք հոգնելով այդ իրավիճակից հեռանում են միմյանցից, բախտը մեկ ուրիշի կամ միայնակ փորձելու համար;

Սակայն ամեն դեպքում, եթե ինչ որ մի ասպարեզում, կամ ընտանիքում ցանկանում ես հաջողություն ունենալ, ապա ամեն ինչ պետք է անել սիրով, այսինքն ընտանիք կազմելուց նրա հիմքում պետք է ընկած լինի իրական սերը, գործ սկսելուց այն պետք է անել սիրով:
Եթե ընտանիքի հիմքում ընկած է իրական սերը, ապա վերը նշված բոլոր պայմանները հոդս են ցնդում, այնպես որ իսկապես


ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄԻԱՆՍ:)

StrangeLittleGirl
14.09.2007, 13:40
Կարծում եմ, որ գլխավոր պատճառը, որը ծնում է մյուսները, փոխզիջման բացակայությունն է:
Օրինակ՝ «ամուսինս ինձ չի սիրում»: Իսկ դու սիրու՞մ ես նրան: «Կսիրեի, եթե նա էլ ինձ սիրեր»: Իսկ ինչու՞ դու չես սկսում սիրել:

lili-4
25.09.2007, 20:17
Չկա ընտանիք, որ չունենա իր պրոբլեմը, իր <անցումային> ու <չանցնող> շրջանը: Պարզապես դա ամեն մեկի մոտ ինքնատիպ է լինում: Ասում են, չէ, .<մենք երջանիկ ենք միանման, բայց դժբախտ` յուրովի>: Ընտանեկան դժբախտության, դրանից էլ բխող անհավատարմության հիմքը հենց այն կազմելու պահից է գալիս:


դրանից հետո նա սկսում է մի հատ "տնական" աղջիկ ման գալ որ ամուսնանա...տենց իրանց ծանոթ ծյոծյաներից մեկը պատմումա որ մի հատ հարևանի լավ աղջիկ ունեն տեղը տեղին տնական աղջիկա...և արդյունքում նրանց ծանոթացնում են և տենց շատ ժամանակ առանց իրար ճանաչելու անկապ աննպատակ ամուսնանում են միայն ամուսնանալու համար այլ ոչ թե այլ ինչ որ նպատակ հետապնդելու համար


Ես համամիտ եմ այս մտքի հետ:
Շատերն են ամուսնանում, առանց գիտակցելու, թե դա իրենից ինչ է ներկայացնում, դա հագուստ կամ հեռախոս գնել չէ, որ չհավանելու դեպքում կարելի է փոխել կամ պարզապես մի կողմ շպրտել:
Այս հարցում իրենց մեղքի բաժինն ունեն ծնողները: Պատճառներից մեկը նրանց էգոիզմն է: Հա’, հա’, էգոիզմը: Մենք բոլորս էլ սիրում ենք , չէ՞, մեր երեխաներին, ուզում ենք նրանց տեսնել երջանիկ, առողջ և, իհարկե, ընտանիք կազմած: Չգիտես ինչի, մտածում ենք, որ մարդու երջանիկ լինելու կարևոր պայնաններից մեկն էլ ամուսնացած լինելն է: Ու երբ խոսում է իր երեխայի ամուսնացած, երջանիկ լինելու մասին, ծնողներից ոչ մեկը չի հիշում, թե բարձրաձայն կամ մտովի քանի անգամ է ինքն իրեն ասել. ոչ լիներ այն օրը, որ ամուսնացա:
Նորից եմ ասում, ծնողական էգոիզմը, քանի որ ոչ մեկս չենք ցանկանում , որ մեր երեխաներից բամբասեն, ավելորդ խոսեն: Իսկ մեր հասարակությունը, փառք Աստծո, դրանից չի տառապում: Եվ հարևանների, ազգ ու տակի բերանը <լեզու> չդնելու համար շտապում են ամուսնացնել իրենց երեխաներին: Իսկ խոսելու թեմա ինչքան ուզես. Էս տղան երևի կարքին տղամարդ չի, աղջիկն էլ երևի կույս չի…Ծնողների համար դրանից էլ մեծ դարդ: Ով կցանկանա, որ իր երեխային նայեն որպես թերարժեք մարդու: Կա նաև էգոիզմի մեկ այլ պահ, ուզում են իրենց երեխան ամուսնանա, քանի որ թոռ են ուզում:
Ու էս բարոհոգեբանակն ճնշման տակ էլ ստողծվում է ընտանիք: Իմ կարծիքով նման տարբերակով ստեղծված ընտանիքները 90% են կազմում: Բայց չեմ կարծում, որ մնացած դեպքում, երբ զույգն ինքն է ընտրություն կատարում ու որոշում, որ հասունացել է ամուսնալու պահը, ստեղծում են իդեալական, առանց բարդության ընտանիքներ:Պրոբլեներ ինչքան ուզեք…
Դա գալիս է նրանից, որ տղան հավանում է իր ընտրյալին տեսքի, շարժ ու ձևի , ու այլ գրավիչ ժեստերի համար:Իսկ աղջիկները գրավել կարողանում են: Իրենց շարժ ու ձևով տղաների աչքն են շոյում: Տղամարդն աչքերով է, չէ՞, սիրում: Իսկ աղջին իրեն հավանող տղաներից ընտրում է նրան, ով ավելի մոտ է իր իդեալին: Չկա մի այնպիսի կին արարած, որ չունենա իր իդեալը: Դա ծնվում է աննկատ, անկախ իրենից` ֆիլմերից, գրքերից, շրջապատում գովաբանած տղամարդկանց կերպարներից. Մաս- մաս գումարվում, գումարվում, դառնում է մի կերպար, որին փնտրում է ցանկացած տղամարդու մեջ: Եվ այդ թեկնածուներից առավելությունը տրվում է նրան, ով կարողանում է իր խոսքով, իր ճարտար լեզվով ստեղծել մի կերպար, որը մոտ է հենց այդ իդեալին:Կանայք ականջներով են սիրում, չէ՞: Ու արդեն կան բոլոր պատճառները, որ ստեղծվի ընտանիք: Ստեղծվում է, բայց..
Բայց որքա՞ն ժամանակ այդ ընտանիքը կդիմանա կյանքի փորձությանը:Ասում են, որ ցանկացած ընտանիքում մեկ, լավագույն դեպքում երկու տարի հետո սկսվում է տարաձայնությունը: Ո՞րն է պատճառը:Տղամարդը աչքերով է սիրում, բայց հիմա իր սիրած կինը այնպիսին չէ, ինչպիսին կցանականր տեսնել, տան հոգս, երեխա, և սեփական խնամքի մասին մտածելու ոչ մի ժամանակ:
Կամ էլ կինը նույն խնամվածն է, նույնը, ինչ առաջին օրը, բայց քանի որ տղամարդը չի դադարում ոչ միայն նայել, այլ նաև տեսնել, ապա շրջապատում նկատում է նորը, իր հավանածից տարբեր բայց հաճելին: Սկսվում է ծանր ու թեթև անելը, համեմատելը, և չգիտես ինչի, հաղթում է դրսինը: Երևի տարիքի հետ գալիս է նաև ճաշակի փոփոխություն:
Հիմա էլ կնոջ համար. ընտրեց տղամարդուն, բայց պարզվում է, որ նա խոսքով է միայն նման իր իդեալին, իրականում նրանից շատ հեռու է, նույնիսկ խիստ տարբեր: Ու դա բերում է հիասթափության, սառնության, ու մնում է միայն նվիրվել երեխաներին: Ու շատ հաճախ է պատահում, որ հանդիպում ես ընտանեկան զույգի, երբ երկուսն էլ լավ մարդիկ են, չես կարողանում գտնել որևէ մեկի մոտ թերի կողմ, բայց…Բայց նույն հարկի տակ ապրել չեն կարող: Զարմանում ես, ախր շատ լավ, շատ պարզ ու հասարակ մարդիկ են, առանց բարդությունների, բայց միմյանց հետ ապրել չեն կարող: Ու էս< փորձնական> երկու տարին անցնելուց հետո երևում են տարբերությունները` խառնվածքի ու բնավորության, աշխարհընկալման ու հայացքների: Ու սկսվում է ներքին խռովքը: Չեն վիճում, քանի որ էությամբ երկուսն էլ լավն են, չեն սիրում անախորժություն: Գերադասում են լուռ տառապել, կրել իրենց <խաչը> հանուն երեխաների, հանուն ծնողների, հանուն շրջապատի կարծիքի. Թո~ւ…
Ու սա մենք կոչում ենք ընտանիք : Սա պարզապես երկու տարբեր մարդկանց ֆիզիկական միություն է, չկա հոգեկանը, որը շատերը կամ սպանում են իրենց մեջ, կամ փնտրում են դրսում: Ու ծնվում է ընտանեկան անհավատարմությունը…
Իմ կարծիքով, այն ընտանիքը, որը <գոյատևում է> հանուն ինչ որ բանի, բացի սիրուց, վաղուց արդեն դադարել է ընտանիք կոչվելուց, ու նման դեպքում ընտանեկան անհատարմության պատճառներ փնտրելն արդեն ավելորդ է…Նման դեպքում , կարծում եմ, որ ամուսնալուծությունն անխուսափելի ու ավելի ազնիվ է…

Է՜ս ինչ երկար գրեցի, ո՞վ էլ կարդալու է:D
Այ թե ինչ է նշանակում ուշ- ուշ գրառում անել:(

Guest
25.09.2007, 20:43
Ես կարդացի lili-4, բայց շատ բաների հետ համաձայն չեմ, բայց ի տարբերություն քեզ ալարս գալիսա ետքամ գրեմ:
Ասեմ, որ բաժանվելը ավելի ճիշտա քան իրար հազիվ տանելը ու առանց սիրո ընտանիքում երեխա մեծացնելը: հա մեկ էլ ամուսնանալուց հետո պետք չի շտապել երեխա ունենալ, էլի հանուն երեխաների:D
հա ապրեք ճանաչեք նոր այդ կարևոր ու պատասխանատու քայլին դիմեք:

lili-4
25.09.2007, 21:56
Շատ իզուր էլ ալարում ես, գրի տեսնենք թե ինչին համամիտ չես, գուցե քո տեսակետն ավելի ընդունելի է;)

Սամվել
25.09.2007, 22:16
lili-4

ԲԱվականին լավ էիր գրել /ու երկար:D հազիվ կարդացի :8:oy/
Բայց որոշ բաների հետ համամիտ չեմ :)
ՄԱսնավորապես քո նկարագրած դեպքում ի սկզբանե սերը որպես այդպիսին բացակայում էր…և ընտանիքը կառուցվեց գուցե սիրահարվածության կամ հրապուրանքի բայց ավաղ ոչ սիրո :think այնուհետև այդ ընտանիքը հանդիպեց կենցաղային բարդույթների և դեռ սիրո չվերածված սիրահարվածությունը բավականին արագ վերացավ և ավելին նրանք միմյանց ավելի խորը ճանաչելով սկսեցին նույնիսկ վանվել միմյանցից և այնուհետև արդեն քո նկարագրած պատմությունը եղավ…
Այսինքն միգուցե Տղամարդը սիրահարվում է աչքերով իսկ կինը ականջներով բայց հաստատ սիրում են սրտով և ուղեղով և ոչ աչքերով…սա իմ տեսակետն է :)

dvgray
25.09.2007, 23:12
lili-4
Շատ լավ ես նկարագրել ամեն ինչ:
Կավելցնեմ մի փոքրիկ, բայց կարևոր կետ:
Ամուսնանալուց հետո /ցանկալի է նաև դրանից առաջ, սակայն Հայաստանում ուր է թէ/, ամուսինները պետք է ապրեն առանձին: Կանայք շատ անգամ չեն հասկանում, որ դա ինչքան կարևոր է: Աղջիկները հոգեբանորեն պատրաստ են լինում մինչև ամուսնությունը ապրել ուրիշ, ոչ իրենց ընտանիքում: Սակայն տղաների դեպքում այլ է:
Եվ հաճախ է պատահում, որ աղջիկը ամուսնանալուց հետո իրականում ամուսնացած է լինում ոչ թե իր ամուսնու հետ, այլտղայի մոր ՝ կեսուրի հետ, որի հետ անցկացնում է ժամանակի մեծ մասը, կիսում է կենցաղային մանր ու մեծ հոգսերը և այլն:
Այսինքն կանայք պետք է ամեն ձև, թեկուզ սոված ապրելու պայմանով, երկու ոտքը դնեն մի կոշիկի մեջ :) և նախքան անուսնությունը պահանջեն առանձին "տուն" /լինի վարձով թե ոնց ուզում է/: Սա անհրաժեշտ է, որպեսի ձեր կողքի արական սեռի ներկայացուցիչը վերածվի տղամարդու, ու փոխանակ ավելի հեռանա իր ընտանիքից, տրվելով տարբեր "հաճույքների" կամ "դարդերի", կանգնի իր ընտանիքի կողքին ու լինի նրա օրգանական մի մասը: Կարևոր մի մասը:

Սիրո առումով էլ ասեմ, որ լինում են դեպքեր, երբ զույգերը ավելի ռեալ ու մոտիկից են ճանաչում իրար թույլ և ուժեղ, լավ և վատ կողմերը, ավելի են կապնվում իրար /կարելի է ասել ավելի են սիրում իրար/: Սակայն սրա համար էլի պետք է առանձին օջախ ունենալ, լինի դա "վրանում" թե "գետնափոր խրճիթում": Այլ ոչ թե առանձին ննջասենյակ:

Լինում է նաև, որ իրականում զույգերը իրարից հոգնում են, ու խելոք զույգերը դա կանխազգալով որոշ ժամանակ իրարից հեռանում են:

Guest
25.09.2007, 23:28
lili-4

Լինում է նաև, որ իրականում զույգերը իրարից հոգնում են, ու խելոք զույգերը դա կանխազգալով որոշ ժամանակ իրարից հեռանում են:

Հա այս մտքի հետ լրիվ համաձայն եմ, իրարից պերիօդիկ պետք է հանգստանալ, կարոտել մեկմեկու, օգնումա միանշանակ, կարոտը լավ սրումա զգացմունքները:
հա մեկ էլ մի բան չեմ հասկանում, ինչի են մարդիք անպայման ուզում ընտանիքը կառուցեն զգացմունքների հիման վրա, դրանից հեղհեղուկ բան չկա աշխարհում, զգացմունքները ամենարագն են փոփոխվում շատ անկայուն բաներ են: Ավելի լավ չի ընտանիքը կառուցել հասկացողության ու կյանքում ընդհանուրն ունենալու հիմքի վրա: Սերը կիրքը մի օր կթռնեն կգնան, կհոգնեն մարդիք իրար սիրելուց թե ֆիզիկապես թե հոգեպես, իսկ հասկանալ կշարունակեն փոխըմբռնել էլ կշարունակեն

Սամվել
26.09.2007, 10:27
Ամուսնանալուց հետո /ցանկալի է նաև դրանից առաջ, սակայն Հայաստանում ուր է թէ/, ամուսինները պետք է ապրեն առանձին: Կանայք շատ անգամ չեն հասկանում, որ դա ինչքան կարևոր է: Աղջիկները հոգեբանորեն պատրաստ են լինում մինչև ամուսնությունը ապրել ուրիշ, ոչ իրենց ընտանիքում: Սակայն տղաների դեպքում այլ է:
Եվ հաճախ է պատահում, որ աղջիկը ամուսնանալուց հետո իրականում ամուսնացած է լինում ոչ թե իր ամուսնու հետ, այլտղայի մոր ՝ կեսուրի հետ, որի հետ անցկացնում է ժամանակի մեծ մասը, կիսում է կենցաղային մանր ու մեծ հոգսերը և այլն:
Այսինքն կանայք պետք է ամեն ձև, թեկուզ սոված ապրելու պայմանով, երկու ոտքը դնեն մի կոշիկի մեջ :) և նախքան անուսնությունը պահանջեն առանձին "տուն" /լինի վարձով թե ոնց ուզում է/: Սա անհրաժեշտ է, որպեսի ձեր կողքի արական սեռի ներկայացուցիչը վերածվի տղամարդու, ու փոխանակ ավելի հեռանա իր ընտանիքից, տրվելով տարբեր "հաճույքների" կամ "դարդերի", կանգնի իր ընտանիքի կողքին ու լինի նրա օրգանական մի մասը: Կարևոր մի մասը:



Դե համաձայն եմ որ առանձին ապրել նորաստեղծ ընտանիքի համար բավականին ցանկալի է սակայն այսօրվա իրականության մեջ շատ հատուկենտ մարդիկ կարող են դա իրենց թույլ տալ...դեռ դրան էլ գումարած այդ տղան շատ դեպքերում ստիպված է լինում պահել միանգամից 2 տուն/ընտանիք/ գումարած տան վարձը քանի որ այսօր ես ինչոր դժվար եմ պատկերացնում առաձին տուն գնելը...համ էլ պահանջելը մի բան է հնարավորությունը մի բան ...հիմա որ կանգնենք մարդուն պահանջենք որ Թռչել սովորի բայց այդ մարդը ֆիզիկապես իվիճակի չէ դա ապահովվել էլ որտեղից անի ինչքան էլ դու պահանջես...մի խոսքով իհարկե լավ տարբերակ է բայց դե այսօրվա Հայաստան համար քիչ կիրառելի :think

gayane70
20.10.2007, 10:53
Իսկ գուցե չարժե մենակ սխալը փնտրել առանձին տուն չունենալու մեջ: Շատերը ապրում են առանձին ,բայց էլի երջանիկ չեն:Ուշադիր նայեք շուրջը-ինչքան են խնամված աղջիկները շատ և ինչքան քիչ են չխնամված կանայք: Բացի այն , որ մենք ունենք ադաթներ ,որոնց հետ հաշվի չնստել չենք կարող ,մենք չենք սովորեցնում մեր երեխաներին , որ իրենց արտաքինին ուշադիր լինեն նաև ամուսնանալուց հետո: Իսկ շատերս դա չենք անում և մի օր էլ տեսնում ենք , որ բոլոր մանրունքները գումարվել են ու դառել անլուծելի խնդիր : Մենք չենք թողնում մեր երեխաները կայանան որպես անհատ, ամեն հարց ուզում ենք լուծեն մեր օգնությամբ և դրանով իսկ վնասում ենք նրանց. տղան դառնում է անպատասխանատու հայր՝ իր ընտանիքի հանդեպ , իսկ աղջիկը՝ոչնչից գլուխ չհանող կին: :think

Մանոն
24.10.2007, 10:13
Իմ կարծիքով պատճառներից մեկն էլ հավատքից հեռանալն է: Հիմա երիտասարդության մեծամասնությունը շտապում է եկեղեցի վազել լոկ հարսանյաց տոնահանդեսը ավելի ռոմանտիկ ու տպավորիչ դարձնելու համար, առանց իսկ հասկանալու «տեր եմ» ու «հնազանդ եմ» բառերի խորհուրդը: Նրանք չեն էլ հասկանում, որ տեր լինել չի նշանակում բռնակալ լինել, իսկ հնազանդ լինելը՝ ստրուկ լինել: մեր օրերում մի տեսակ մոռացվել է՝ ինչ է նվիրումը: Այնինչ հենց դա է երկու սրտերին կապող այն օղակը, որը թույլ չի տալիս անգամ ամենատարբեր տեսակետ ունեցող մարդկանց անգամ հեռանալ իրարից:
Հ.Գ. Kheranyan ջան, համամիտ եմ թվարկածդ բոլոր կետերի հետ:

Grieg
24.10.2007, 10:27
Իմ կարծիքով պատճառներից մեկն էլ հավատքից հեռանալն է: Հիմա երիտասարդության մեծամասնությունը շտապում է եկեղեցի վազել լոկ հարսանյաց տոնահանդեսը ավելի ռոմանտիկ ու տպավորիչ դարձնելու համար, առանց իսկ հասկանալու «տեր եմ» ու «հնազանդ եմ» բառերի խորհուրդը: Նրանք չեն էլ հասկանում, որ տեր լինել չի նշանակում բռնակալ լինել, իսկ հնազանդ լինելը՝ ստրուկ լինել: մեր օրերում մի տեսակ մոռացվել է՝ ինչ է նվիրումը: Այնինչ հենց դա է երկու սրտերին կապող այն օղակը, որը թույլ չի տալիս անգամ ամենատարբեր տեսակետ ունեցող մարդկանց անգամ հեռանալ իրարից:
Հ.Գ. Kheranyan ջան, համամիտ եմ թվարկածդ բոլոր կետերի հետ:
համամիտ եմ Մանոնի հետ :ok :) .. դա հավատքից հեռանալու հետևանք է կամ մաքուր անարատ սերը չընդունելու հետևանք, եթե բաց լինի մարդու հոգին ամեն ինչ լավ կլինի :) պետք չի խաբնվել ժամանակավոր արժեքներին..

gayane70
24.10.2007, 12:04
Իմ կարծիքով պատճառներից մեկն էլ հավատքից հեռանալն է: Հիմա երիտասարդության մեծամասնությունը շտապում է եկեղեցի վազել լոկ հարսանյաց տոնահանդեսը ավելի ռոմանտիկ ու տպավորիչ դարձնելու համար, առանց իսկ հասկանալու «տեր եմ» ու «հնազանդ եմ» բառերի խորհուրդը: Նրանք չեն էլ հասկանում, որ տեր լինել չի նշանակում բռնակալ լինել, իսկ հնազանդ լինելը՝ ստրուկ լինել: մեր օրերում մի տեսակ մոռացվել է՝ ինչ է նվիրումը: Այնինչ հենց դա է երկու սրտերին կապող այն օղակը, որը թույլ չի տալիս անգամ ամենատարբեր տեսակետ ունեցող մարդկանց անգամ հեռանալ իրարից;Լիովին համաձայն եմ :Իսկ երիտասարդին ուսուցանողը պետք է լինենք մենք`ինքներս:

Մանոն
06.11.2007, 10:45
Այնուամենայնիվ. ի՞նչ խորհուրդ կտայիք այն կնոջը, որի ամուսինն է անհավատարիմ, և այն ամուսնուն` որի կինն է անհավատարիմ::think

Ariadna
06.11.2007, 12:29
Այնուամենայնիվ. ի՞նչ խորհուրդ կտայիք այն կնոջը, որի ամուսինն է անհավատարիմ, և այն ամուսնուն` որի կինն է անհավատարիմ::think

Խորհուրդ կտայի բաժանվել, չի կարելի ապրել մի մարդու հետ, որը քեզ չի սիրում, դա ավելի մեծ անբարոյականություն է։

ivy
06.11.2007, 13:11
Այնուամենայնիվ. ի՞նչ խորհուրդ կտայիք այն կնոջը, որի ամուսինն է անհավատարիմ, և այն ամուսնուն` որի կինն է անհավատարիմ::think


Նախ, պիտի պարզենք՝ ինչ ասել է անհավատարմություն:
Խոսքը ֆիզիկակա՞ն անհավատարմության մասին է: Եթե այո, ապա գուցե կինն այդ դեպքում որևէ խորհրդի կարիք չի էլ զգում. շատ հայ կանայք ուղղակի աչքերը փակում են դրա վրա՝ համարելով այն սովորական երևույթ: Լսել եմ անգամ, որ այդպիսի կանայք նույնիսկ համարվում են «իմաստուն», քանի որ կարողանում են ամեն նկատած չնկատածի տեղ դնել՝ հանուն ընտանիքի պահպանման: Կան նաև այնպիսինները, որոնց նույնիսկ լավ է, երբ ամուսինը ուրիշ տաք անկյուններում է բավարարում իր սեռական պահանջները, քանի որ այդ կանայք, լինելով սեռապես ոչ ակտիվ, այդպիսով ազատագրվում են ամուսնական պարտականությունների «ծանր» հոգսից:

Իհարկե կան նաև այնպիսի կանայք, և հուսով եմ իրենք մեծամասնությունն են կազմում, ովքեր հանգիստ չեն վերաբերվում իրենց ամուսինների անհավատարմությանը: Այդպիսի դեպքերում էլ կամ ամուսնալուծության են գնում, քանի որ խոցված ինքնասիրությունն այլ ելք չի տեսնում կամ էլ փորձում են շտկել իրավիճակը և վերականգնել իրենց նորմալ ամուսնական հարաբերությունները, որտեղ հավատարմությունն առաջնային խնդիրներից է:

Երևի հենց այս վերջին դեպքում է, որ կանայք խորհրդի կարիք ունեն: Իմ կարծիքով, ամենճիշտն այս դեպքում պարզ ու բաց հաղորդակցումն է ամուսինների միջև՝ առանց սկանդալների, առանց աղմկոտ մեղադրանքների: Պիտի ուղղակի նստեն իրար հետ ու երկար խոսեն, որպեսզի պարզեն, թե ինչն է անհավատարմության պատճառը, գուցե ամուսինը ուշադրության պակաս ունի, կամ սիրահարվել է 18 տարեկան պատանու նման կամ գուցե սեռապես անբավարարված է կամ կամ կամ... Պիտի պարզել պատճառները, ու եթե երկուսի համար էլ դեռ թանկ են իրենց հարաբերությունները, ուրեմն ամեն ինչ կանեն նորից ներդաշնակ կյանք ստեղծելու համար, ու նախ և առաջ հանուն իրենց երկուսի, այլ ոչ թե «երեխաների կամ ընտանիքը չկործանելու» համար:

Իհարկե, կան նաև տղամարդիկ, որոնք ի բնե ի ծնե որսորդ են, ինչքան էլ ուզում ես «կերակրի տանը», միևնույն է որսի են դուրս գալու... Երևի արժի ուղղակի հեռու մնալ նման տղամարդկանցից: Բայց համոզված եմ՝ այս դեպքերն իրականում ավելի քիչ են, քան կարող է թվալ:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, որոնց կանայք են դավաճանում, ապա նրանք սովորաբար ավելի քիչ հանդուրժող են, և ամեն ինչ նման դեպքերում կարող է ավարտվել կտրուկ բաժանմամբ:

Սակայն եթե այնուամենայնիվ տղամարդն ուզում է հետ բերել իր կնոջն ու հասկանալ, թե ինչու է նա դավաճանում, ապա էստեղ նույն խորհուրդները կարելի է տալ, ինչ խաբված կնոջ դեպքում: Գուցե միայն մի նրբություն կա: Տղամարդիկ սովորաբար գնում են ֆիզիկական դավաճանության հենց ֆիզիկական անբավարարվածության պատճառով, իսկ կանայք՝ ավելի շատ հոգեկան անբավարարվածության պատճառով: Երբ ամուսինը անընդհատ զբաղված է, չի հատկացնում կնոջը բավականաչափ ուշադրություն, չի տալիս ջերմություն, չկա նախկին սիրահարվածությունը, ռոմանտիկ երեկոներն ընդհանրապես վերացել են, կոմպլիմենտներ չկան... իսկ չէ՞ որ կանայք այնքան ունեն դրա կարիքը: Այդ ժամանակ էլ բախտի բերմամբ, թե պատահմամբ տեսադաշտում հայտնվում է մեկը, ով պատրաստ է տալ այդ ամենը...

Գիտե՞ք ինչի վրա է հիմնված տնային առաքման ամբողջ համակարգը, խոսքս պիցաների և այլ առաքումների մասին է: Մարդ ավելի շուտ նախընտրում է բոլոր հաճույքները ստանալ տանը, քան դուրս գալ տնից ու փնտրել այն դրսում... Երևի արժի, որ բոլոր կանայք ու տղամարդիկ հիշեն սրա մասին: Ու եթե ամուսիններից որևէ մեկը ի վերջո «դուրս է եկել տնից ու դրսում է փնտրում», այն ինչ իրականում կնախընտրեր ստանալ տանը, ուրեմն դրանում գուցե միայն իր մեղավորությունը չի...

Մանոն
08.11.2007, 16:38
Իմ կարծիքով ամուսնալուծությունների դրդապատճառներից է նաև ամուսիններից մեկնումեկի անպտղությունը (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?p=436653#post436653): Առաջին հայացքից «թեթև» թվացող այս խնդիրը իրականում շատ ծանր են տանում անգամ ամենասիրող ամուսինները: Անպտղությունը ճեղքվածք է առաջացնում նրանց միջև, իսկ երբեմն էլ մեծերի անզգույշ խորհուրդները կարող են հասցնել ամուսնալուծության: Նման ընտանիքների ամրությունը կարող են պահպանել իսկապես իրար սիրող, հասկացող, բարձր զարգացածության տեր նվիրյալները:
Հետաքրքիր է լսել ձեր տեսակետն այս հարցի շուրջ. Ինչպե՞ս կվերաբերվեիք ձեր կնոջը (ամուսնուն), եթե պարզվեր, որ նա անպտուղ է: (http://www.akumb.am/showthread.php?t=15925)

Brigada
08.08.2008, 03:47
հաշվով ամւսնությունը և անվստահությունը

^SRTIK^LA^
08.08.2008, 11:56
: Գուցե միայն մի նրբություն կա: Տղամարդիկ սովորաբար գնում են ֆիզիկական դավաճանության հենց ֆիզիկական անբավարարվածության պատճառով, իսկ կանայք՝ ավելի շատ հոգեկան անբավարարվածության պատճառով: Երբ ամուսինը անընդհատ զբաղված է, չի հատկացնում կնոջը բավականաչափ ուշադրություն, չի տալիս ջերմություն, չկա նախկին սիրահարվածությունը, ռոմանտիկ երեկոներն ընդհանրապես վերացել են, կոմպլիմենտներ չկան... իսկ չէ՞ որ կանայք այնքան ունեն դրա կարիքը: Այդ ժամանակ էլ բախտի բերմամբ, թե պատահմամբ տեսադաշտում հայտնվում է մեկը, ով պատրաստ է տալ այդ ամենը...

ուղղակի հիացած եմ ՁԵՐ այս արտահայտած մքից;);)