PDA

Դիտել ողջ տարբերակը : Կամքի ուժ

*e}|{uka*
13.09.2007, 16:24
Կամքը դա ցանկություն է,որը կարող է գոյատևել օր,ամիս,տարի և այլն:Սովորաբար ցանկությունը ծագում է և գոյատևում որոշակի ժամանակահատվածում,իսկ հետո անհետանում է:Իսկ այն դեպքում,երբ պայմաններ էլ չեն լինում ցանկության իրականացման համար,բայց ցանկությունը մնում է ,ապա մենք գործ ունենք մեծ ցանկության հետ,իսկ երբ պայմանը խանգառում է ցանկության գոյությանը ,ապա դա արդեն կամք է:
Կամքով մարդը դա մարդ է ստատեգիկ մտածելակերպով:Իսկ ստրատեգիկ մտածելակերպը հնարավոր չէ ,երբ մարդը լավ չի գիտակցում շրջապատող աշխարհը:
Օժտված ենք արդյոք մենք կամքի ուժով,օգնում է արդյոք կամքի ուժը մեզ կյանքում ?:think

ivy
18.09.2007, 07:42

Եթե իսկապես հետաքրքրվում ես և ուզում ես իմանալ, քե ինչ է կամքը, ապա կարող ես նայել հայերեն վիքիպեդիայում, այնտեղ կա դրա մասին հոդված (գրառել եմ հոդվածը մոտ մի տարի առաջ):
http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%B4%D6%84
Ընդհանրապես, հաճախ օգտվեք հայերեն վիքի-ից. մարդիկ էնտեղ մեծ աշխատանք են անում, հանրագիտարան են ստեղծում բոլորիս համար: :)

Իսկ եթե ուղղակի ուզում ես հետաքրքիր զրույց ունենալ, ապա արի խոսենք դրա մասին:

Կամքը ոչ թե հենց ցանկությունն է, այլ այդ ցանկությունը իրականացնելու համար անհրաժեշտ մղիչ ուժերի միավորումը: Կամքի ուժը կարելի է այլ կերպ անվանել նպատակաուղղված համառություն, ոչ թե կամակորություն, հաստակողություն, այլ հենց համառություն: Մարդիկ, ովքեր ունեն լավ զարգացած կամք, սովորաբար համարվում են ուժեղ անձնավորություներ:

Հարցնում ես, թե կարող է արդյոք կամքի ուժը օգնել կյանքում. երևի ինքդ էլ գիտես պատասխանը՝ իհարկե կարող է: Սկսած մարմինը լավ ֆիզիկական վիճակի հասցնելուց, վերջացրած հասարակության մեջ ցանկալի դիրք գրավելուց մենք գործադրում ենք կամքի ուժ՝ նպատակաուղղված համառություն, որ հասնենք մեր ձգտած արդյունքին՝ հաղթահարելով դժվարությունները: Անգամ երբ առավոտյան շատ ես ուզում քնել, բայց գիտես, որ պիտի դասի գնաս, էլի դիմում ես կամքիդ օգնությանը, որ գիտակցաբար քեզ հանում է անկողնուց ու տանում համալսարան: Այնպես որ, կամքը միշտ գիտակցված է, դրա հիմքում կան դրդապատճառներ. մենք գիտենք՝ ինչի համար ենք ջանք գործադրում, որն է մեր նպատակը: Ուրիշ բան, որ այդ նպատակը կարող է իրեն չարդարացնել, և բոլոր ջանքերդ իզուր դառնան, բայց դա արդեն այլ խոսակցություն է...

Օժտվա՞ծ ենք մենք կամքի ուժով: Մեկը քիչ, մեկը շատ... ով ինչպես: Ինչքան ուժեղ է զարգացած կամքը, անքան դա բարձր է արժևորվում թե՛ տվյալ մարդու կողմից, թե՛ հասարակության կողմից: Դրա համար ասում են «թուլակամ մարդ»՝ միշտ բացասական իմաստով, կամ «կամային մարդ»՝ միշտ դրական իմաստով:

Այնպես որ, արժի զարգացել կամքը, թուլակամությունը դեռ ոչ ոքին օգուտ չի բերել: Ուրիշ հարց է, թե ինչպես զարգացնել կամքը ու ինչպես դաստիարակել այն...

քաղաքացի
16.04.2008, 02:38
Վա՜յ: Կամքի ուժ: Հենց այս թեմայի մասին էլ ուզում էի խոսել:
Կամքի ուժով մարդիկ կարողանում են ծխելը թարգել, կամքի ուժով կարողանում են մեծ բարձրունքների հասնեն: Սակայն կամքի ուժ է պետք նաև սիրո մեջ: Եթե մարդը կամքի ուժ չունի երբեք չի կարող սիրած էակին հասնել:
Կամքի ուժը, դա ուղեղին զոռ տալն է: Այսինքն ուղեղով անես այն ինչ մտել է քո բնազդի մեջ (խոսքս հատկապես ծխելը թողնելու մասին է): Բայց կա նաև շատ ավելի տանջող մի բնույթ, օրինակ, երբ մեկին սիրում ես և ուզում ես սիրո էակին հասնել՝ կամքի ուժ է պետք: «Սիրելու կամքի ուժ» անվանում եմ զպվածություն, համբերություն սիրո էակի նկատմամբ, դեպրեսիաներից ու տառապանքներից խուսափում: Ի տարբերություն ծխելը թողնելուն, սիրելու կամքի ուժը ավելի դժվար է, որովհետև տվյալ դեպքում ուղեղը մի բան է ասում, սիրտը՝ ուրիշ: Վերջում բավականին ներվային համակարգի մեջ ես մտնում, երբեմն նույնիսկ խենթանում:

Հարց: Ինչպե՞ս բարձրացնել մարդու կամքի ուժը:

Guest
16.04.2008, 09:29
Սակայն կամքի ուժ է պետք նաև սիրո մեջ: Եթե մարդը կամքի ուժ չունի երբեք չի կարող սիրած էակին հասնել:

Ընդանրապես համաձայն չեմ քո հետ:
Սերը դա յան բանը չե, որ մարդ վաստակում է: Ու սերը չի տրվում կենտ թվով: Իսկական սերը միայն փոխադարց կարող է լինել և տրվում է միարժամանակ երկու կողմին էլ: Այնպես, որ դա շատ բնական բան է և եթե իրոք սեր կա, ամեն ինչ այնպես հեշտ է…

Հարց: Ինչպե՞ս բարձրացնել մարդու կամքի ուժը:

Ինչ վերաբերվում է կամքի ուժի :) այն կարելի է բարձրացնել անգամ շատ փոքր բաների վրա: Հաճախաչի զրկեք ձեզ փոքրիկ հաճույքներից, ինչպիսին է օրինակ քոր եկող տեղը քորելը ու անպայման չմոռանակ ուրիշ հաճույք ստանալ դրանի, դրանից, որ դուք չարեցիք էն ինչ ուզեցիք :)

Բարեկամ
16.04.2008, 10:45
Կամքի ուժը պարզ հավատ ունենալն ա, մեծ հրաշքներ չկան: Այսինքն, եթե հավատացիր` կանես /կհասնես/ ու վերջ, առանց ավելորդ ինքնազրկանքների ու ինքնաստիպումների: Օրինակ, եթե անմնացորդ հավատաս, որ ծխախոտը իրոք վնաս ա բոլոր դեպքերի ու մարդկանց համար, հաստատ կթողնես, բայց քանի որ ներքուստ գիտես որ էդքան էլ տենց չի, ու որ մարդ կա 100-ի մոտ տարիքում դեռ ծխում ա, էլ ինչ "կամքի ուժ"... Ու տենց նմանապես:
Իսկ հավատալ մի բանի, այ տենց` 100%-ով հավատալ, որ այսպես կոչված կամքի ուժդ արթնանա /ու դու էլ քեզ հաղթանակած զգաս :yes/. էդ իրոք հազվադեպ ա, դրա համար էլ հաղթանակի զգացողություն ա առաջանում :)

*e}|{uka*
03.05.2008, 15:40
Դա մարդուն առաջ մղող ինչ-որ ռեֆլեքս է : Երբ կուտակվում է «պետք է»-ների բազմություն , որոնք բոլորնել մեզ պետք են , և նրանց բեռը ծանր շնչելով ընկնում է ոչ միայն գիտակցության , այլև ենթագիտակցության վրա , երբ դժվար է ընտրել, իսկ ընտրվածներին սոսկալի մոտենալ , և ինչ-որ մեկը շշնջում է( կամ դու՝քեզ) . ««Նայի՛ր, ահա նա կարող է, նա քաջ է , նա անում է, նա հասնում է, նա այսպես է, նա այնպես է , իսկ դու...»Այս ամենը մեր մեջ առաջացնում են մի ուժ՝ձգտում լավին(ստեղծելով մեր համար ամենահնարավոր խթանիչները , հնարամտորեն հետաքրքիր կապել անհետաքրքրին , ներմղել դաժան ռիթմ , մեզ դնել անելանելի վիճակում , ամեն տեսակ խրախուսել և ոգեշնչել , ապրել մշտական մոլագար ինքնաներշնչմամբ) : Եվ ձևավորվում է կարգախոս .« Ես կամային մարդ եմ, ինձ համար չկա ոչինչ անհնար, ես ամեն ինչ կարող եմ», և այլն ::ok

Dayana
04.05.2008, 10:34

Ամենադաժանը էդ կամքի ուժը կորցնելն է :( երբ ասում ես ոչինչ չեմ ուզում, հանգիստ եմ ուզում :oy ու եթե սովորում ես ոչինչ չուզելուն, դառնում ես ավատրված մարդ :( ու դա անդառնալի է :(

Fedayi
04.05.2008, 11:30
Կամքի ուժով օժտված մարդիկ անհաղթելի են: Միայն կամքի ուժը կարող է մեզ մղել մեր իսկ հնարավորությունների բացահայտմանն ու իրացմանը: Մարդու այս տեսակն է ամենից շատ հարգանք ներշնչում: