PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՀ գլխավոր դատախազ

moj
13.09.2007, 11:25
Հարգելի ընկերներ

Այսօր արդեն ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հարց ու պատասխանը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աղվան Հովսեփյանի հետ:
Դրա ավարտից հետո կայանալու է քվեարկություն, սակայն մինչ այդ ցանկանում եմ այս բաժնում, նախապես մենք քվեարկենք դատախազի նշանակման կապակցությամբ:

moj
13.09.2007, 15:27
Դատելով հարցմանը մասնակցածների քվեարկությունից, հանգում եմ եզրահանգման, որ թեկուզ այս փոքր խումբը չի ընտրում Աղվան Հովսեփյանին, բայց արի ու տես, որ նույն այդ խմբի և ողջ հասարակության կողմից ընտրված պատգամավորները հիմնականում գովասանքի խոսքեր են հայտնում և ըստ երևույթի թեկնածուն կդառնա ՀՀ գլխավոր դատախազ:

քաղաքացի
13.09.2007, 17:37
Աղվան Հովսեփյանին ես չեմ ընդունում իբրև իրավաբանական անձ: Նրա գործած խայտառակությունից հետո, երբ մի քանի անմեղ զինվորների ցմահ բանտարկությամբ պատժեց և հետո եվրոդատարանը այդ սխալը ուղղեց՝ Աղվան Հովսեփյանը կարելի է ասել գետինն էր մտել: Հիմա էլ գետնից ելել գլխավոր դատախազ է ուզում դառնալ: Ամոթ է, ոչ միայն իրեն է ամոթ, այլ նաև ՀՀ ԱԺ-ին, որ այդ օրենք ոտնահարող անձին առաջարկել են գլխավոր դատախազի թեկնածու:
Ես 100%-ով դեմ եմ: Ինձ մի ստիպեք ավելի մանրամասները, թե չէ իրեն կոպտելու հաճույք է առաջանում մոտս:
Շնորհակալություն:

Պանդուխտ
13.09.2007, 21:13
Օտար երկրի քաղաքացի եմ: Կարծեմ առողջ պետութիւն կազմելու համար, իշխանութեան 3 ոյժերը տարանջատուած պէտք է լինին:
Գործադիր մարմին-կառավարութիւն
Օրէնսդիր մարմին-խորհրդարան
Դատական մարմին-դատարան
Դատական մարմնի նշանակութեան մէջ օրէնսդիր եւ գործադիր մարմինները, ի միջի այլոց՝ նախագահը իրաւունք պէտք չէ ունենան: Քանզի տխուր օր մը նոյն դատական մարմինը ստիպուած լինի դատելու նախագահը: Այդ ինչպէս պիտի դատէ, երբ նշանակողը նախագահն է:
Խնդրեմ այս հարցի վերաբերեալ իրազեկները թող գրեն:

REAL_ist
13.09.2007, 21:55

Դատախազը դատական մարմին չի, դատարաննա դատում ոչ թե դատախազը,դատախազությունը չի մտնում իշխանության 3 թևերից ոչ մեկի մեջ
նախագահին էլ չեն կարա դատեն,պետքա իմպիչմենտի ենթարկեն նոր դատեն,իսկ այդ դեպքում արդեն էլ նախագահ չի լինի դատվողը

Smergh
13.09.2007, 23:38
Դատելով հարցմանը մասնակցածների քվեարկությունից, հանգում եմ եզրահանգման, որ թեկուզ այս փոքր խումբը չի ընտրում Աղվան Հովսեփյանին, բայց արի ու տես, որ նույն այդ խմբի և ողջ հասարակության կողմից ընտրված պատգամավորները հիմնականում գովասանքի խոսքեր են հայտնում և ըստ երևույթի թեկնածուն կդառնա ՀՀ գլխավոր դատախազ:

Ես այդ հարցմանը չեմ մասնակցել, սակայն եթե մասնակցեի դեմ կքվեարկեի: Պարոն Հովսեփյանին ըստ ինձ ավելի շատ կսազեր ասենք հանրապետության գլխավոր պարուսույցի /միասնության շուրջպար Արագածի շուրջը/, կամ էլ գլխավոր ագրոնոմի/ միասնության ծառանունկ. որի ժամանակ չորացան և հիմնովին շարքից դուրս եկան մոտ 100000 հատ մատղաշ տնկիներ/ պաշտոնները:
Ինձ թվում է, որ սիրելի moj-ը հումորով է նշում "ողջ հասարակության կողմից ընտրված պատգամավորները" արտահայտությունը: Կարծում եմ նա քաջ գիտի , որ սկսած 1995 թվականի հուլիսի 5-ից` մեր հասարակությունը գրեթե պատգամավոր չի ընտրել և վերջին անգամ այդ հասարակությունն ընտրություն է կատարել 1991 թվականին:
Ահա թե ինչն էր պատճառը, որ այդպես ջանասիրաբար ու միահամուռ կերպով պարոն Հովսեփյանին ամրակցեցին գլխավոր դատախազի պաշտոնին:
Ինչպիսին իշխանությունն է` այնպիսին էլ դատախազը: Բոլորը տառապում են լիգիտիմության հորմոնների չափազանց մեծ անբավարարությամբ: Ուզում եմ ասել, որ չնայած այն բանին, որ ես հումորի մեծ սիրահար եմ, սակայն այս տողերս գրել եմ միանգամայն լրջորեն, նույնիսկ զայրացած վիճակում::angry

moj
14.09.2007, 12:11
Հարգելի բանախոսներ
Մեծ ուշադրությամբ կարդացի բոլորի գրառումները
Հարգելի Սմերգհ
Ձեր նշած
Ինձ թվում է, որ սիրելի moj-ը հումորով է նշում "ողջ հասարակության կողմից ընտրված պատգամավորները" - մասին, իսկապես հոմորը կար, քանի որ ՀՀ-ում չեմ հիշում մի դեպք երբ իսկապես ընտրությունների արդյունքում որևէ պաշտոնյա ընտրված լինի, իսկ ինչ վերաբերվում է
վերջին անգամ այդ հասարակությունն ընտրություն է կատարել 1991 թվականին: ցավով եմ նշում, որ այս բացառիկ դեպքը ամենա սխալ ընտրությունն էր:
Հարգելի քաղաքացի

Աղվան Հովսեփյանին ես չեմ ընդունում իբրև իրավաբանական անձ:
Շատ կզարմանաի եթե ընդունեիր որպես իրավաբանական անձ, քանի որ իրավաբանական անձ կարող է համարվել միայն պետական ռեգիստրում գրանցված կազմակերպությունը:

Նրա գործած խայտառակությունից հետո, երբ մի քանի անմեղ զինվորների ցմահ բանտարկությամբ պատժեց և հետո եվրոդատարանը այդ սխալը ուղղեց՝
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազը օժտված չէ պատժելու, այն էլ դատապարտելու լիազորությամբ, դա ինչպես արդեն այս թեմայում նշվել է դատարանների խնդիրն է և այստեղ լավ կլինի, որ ամաչեն այն դատավորները, որոնք պատիժը նշանակեցին ցմահ իսկ մյուսները դրանք հաստատեցին:

Հիմա էլ գետնից ելել գլխավոր դատախազ է ուզում դառնալ
դատախազ նա արդեն 30 տարուց ավել է, իսկ գլխավոր` ավելի քան հինգ տարի:

Հարգելի Պանդուխտ, Դուք նշում եք

Դատական մարմնի նշանակութեան մէջ օրէնսդիր եւ գործադիր մարմինները, ի միջի այլոց՝ նախագահը իրաւունք պէտք չէ ունենան: Քանզի տխուր օր մը նոյն դատական մարմինը ստիպուած լինի դատելու նախագահը:
Դատաիրավական բարեփոխումների արդյունքում այս խնդրին լուրջ ուշադրություն է դարձվել և հիմա նախագահն օժտված չէ մի շարք կարևոր լիազորություններով, մասնավորապես ՀՀ արդարադատության խորհրդի նախագահն այլևս հանրապետության նախագահն չէ, որը կարծում եմ մեծ քայլ է Ձեր մտավախությունը հանգստացնելու համար:

Շատ հետաքրքիր կարծիք է սա

դատախազությունը չի մտնում իշխանության 3 թևերից ոչ մեկի մեջ
Հայաստանում գործում է իշխանության երեք թև, որոնք արդեն նշվել է, սակայն միակ պոստը, որը չի մտնում այդ երեքի մեջ դա միայն ՀՀ նախագահն է, որը համակարգում է իշխանության այդ թևերը, իսկ ՀՀ Սահմանադրությամբ արի ու տես, որ դատախազությունը մտնում է դատական իշխանության մեջ, որը կարծում եմ կոպիտ սխալ է: Գործնականում դատախազությունը տատանվում է գործադիր և դատական իշխանությունների մեջ:
մեկ մեջբերում ևս

նախագահին էլ չեն կարա դատեն,պետքա իմպիչմենտի ենթարկեն նոր դատեն,իսկ այդ դեպքում արդեն էլ նախագահ չի լինի դատվողը
հարգելիս, Հայաստանի Հանրապետությունում իմպիչմենտի ինստիտուտը գոյություն չունի:

Ինչպիսին իշխանությունն է` այնպիսին էլ դատախազը:
այս միտքն ինձ համար նորություն էր, ես ավելի կողմ եմ այս արտահայտությանը «Ժողովուրդը արժանի է իր իշխանությանը»

Վերջաբան
Ամեն դեպքում, կարծում եմ մեծ քայլ արվեց ատաիրավական բարեփոխումների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի նշանակման լիազորությունը հանձնելով օրենսդիր մարմնի, դրանով թե անկախացավ դատախազը և թե մեխացավ վրջինիս անկախության երաշխիքները, իսկ դատախազի ընտրության առումով կարծում եմ այլընտրանքի պակասն է, որ բերում է մի շարք տարակուսանքների:

REAL_ist
14.09.2007, 21:17
moj
առաջինը՝

Հայաստանում գործում է իշխանության երեք թև, որոնք արդեն նշվել է, սակայն միակ պոստը, որը չի մտնում այդ երեքի մեջ դա միայն ՀՀ նախագահն է, որը համակարգում է իշխանության այդ թևերը, իսկ ՀՀ Սահմանադրությամբ արի ու տես, որ դատախազությունը մտնում է դատական իշխանության մեջ, որը կարծում եմ կոպիտ սխալ է: Գործնականում դատախազությունը տատանվում է գործադիր և դատական իշխանությունների մեջ:
ձեզ կարող եմ խորհուրդ տալ ավելի հավաստի աղբյուրներ,չգիտեմ թե որտեղից եք այս ինֆորմացիան ստացել,Սահմանադրության մեջ դատախազության մասին դրույթների ամրագրումը դատական իշխանության բաժնում չի նշանակում որ այն համարվում է դատական իշխանություն, կարող եք նայել ՀՀ Սահմանադրության 103 հոդվածը
երկրորդը՝

հարգելիս, Հայաստանի Հանրապետությունում իմպիչմենտի ինստիտուտը գոյություն չունի:
կարող եք նայել ՀՀ Սահմանադրության 57 հոդվածը:hi
հարգելիս, իմպիրմենտ տերմինի բացակայությունը չի նշանակում որ այդ ինստիտուտը չի գործում

Smergh
27.09.2007, 11:11
...այս միտքն ինձ համար նորություն էր, ես ավելի կողմ եմ այս արտահայտությանը «Ժողովուրդը արժանի է իր իշխանությանը»

Սիրելի moj~ Ձեր նշած արտահայտությունը իշխանությունների համար ամենաձեռնտու կարգախոսներից է և ոչ մի կապ չունի Հայաստանի հետ: Ուշադիր կարդացեք իմ ասածը.
"...Ինչպիսին իշխանությունն է` այնպիսին էլ դատախազը: Բոլորը տառապում են լիգիտիմության հորմոնների չափազանց մեծ անբավարարությամբ..."

Ուզում եմ ասել, որ ժողովուրդը կապ չունի ոչ լիգիմ իշխանությունների հետ, Նախագահն էլ խորհրդարանն էլ ժողովրդի կողմից ընտված չեն, ուստի նրանց կողմից նշանակված դատախազն էլ է ոչ լիգիտիմ:

Եթե կուզեք իմանալ, Ձեր նշած արտահայտությունն ավելի ճշմարտամաոտ կլիներ եթե ասեիք. " Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որին ընտրել է", այլապես կարելի է մտածել, թե Հայ Ժողովուրդն արժանի է Քոչարյանին, կամ այս ԱԺ-ին, իրականում նա արժանի է շատ ավելի բարձր մակարդակում գտնվող իշխանությունների, այլ ոչ այն ինքնակոչ միջակություններին, որոնց Դուք եք նշում:

moj
27.09.2007, 12:22
moj
առաջինը՝

ձեզ կարող եմ խորհուրդ տալ ավելի հավաստի աղբյուրներ,չգիտեմ թե որտեղից եք այս ինֆորմացիան ստացել,Սահմանադրության մեջ դատախազության մասին դրույթների ամրագրումը դատական իշխանության բաժնում չի նշանակում որ այն համարվում է դատական իշխանություն, կարող եք նայել ՀՀ Սահմանադրության 103 հոդվածը
երկրորդը՝

կարող եք նայել ՀՀ Սահմանադրության 57 հոդվածը:hi
հարգելիս, իմպիրմենտ տերմինի բացակայությունը չի նշանակում որ այդ ինստիտուտը չի գործում

Նկատվում է Ձեր տեղեկացվածությունը, սակայն փորձեմ համոզել նեև իմ տեղեկացվածությունը:
Նախապես ասեմ, որ չեմ պաշտանում ոչ դատախազին և ոչ էլ որևէ այլ կառույցի, պարզապես քննարկենք Ձեր իսկ կողմից նշած Սահմանադրական կարգը:
Նախ ասեմ, որ եթե Սահմանադրությամբ ամրագրված է որևէ բան, ապա դա ոչ թե պետք է այդպես հասկանալ այլ դա նույն Սահմանադրության պահանջն է, և առաջարկում եմ ուսումնասիրել Սահմանադրության ստորև նշված դրույթը`
ՀՈԴՎԱԾ 6. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են իրավունքի
գերակայությունը եւ օրենքի իշխանությունը:
Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:
ՀՀ Սահմանադրությունից
ԳԼՈՒԽ 6. ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 103. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական,
կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Դատախազությունն
օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով `
1) հարուցում է քրեական գործ եւ իրականացնում քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության
օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների եւ քրեաիրավական ներգործության
այլ միջոցների ու վարչական հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության
նկատմամբ:
Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված
լիազորությունների շրջանակում, օրենքի հիման վրա:

Սա միանշանակ թերություն է հաշվի անելով Սահմանադրության նորմերի գործման կարգը, իսկ Ձեր նշած 103 հոդվածը արդեն իսկ հրապարակեցի իմ գրառմամբ և կարծում եմ հասկացաք, որ այն որևէ կերպ չի առնաձնացնում դատախազությունը դատական իշխանությունից:
Որևէ իրավական ակտում չեք կարող մատնանշել դատախազության իշխանության որևէ թևին պատկանելը, դա միայն երևում է Սահմանադրությունից, որն է աբսուրդի է հասնում ;)

Ուսումնասիրեք վերը նշված գլխի բոլոր հոդվածնեը և կտեսնեք, որ բացի դատախազությունից մնացած բոլոր կառույցները, որոնք ներառված են այդ գլխում հենց դատական իշխանություն են:

Անրադառնանք Ձեր նշած ՀՈԴՎԱԾ 57-ին
Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական
դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն
ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների
մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան:
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական
դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը` պատգամավորների
ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին
պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի
քննարկումից:

Այս հոդվածը որևէ կերպ չի կարող կապ ունենալ իմպիչմենտ ինստիտուտի հետ, սա միանգամայն այլ խնդիր է լուծում, այլ երաշխիքներ ապահովվելու անհրաժեշտությունից ելնելով: :hi

հարգելիս, իմպիրմենտ տերմինի բացակայությունը չի նշանակում որ այդ ինստիտուտը չի գործում
Հարգելիս, այլ կերպ չի լինում

REAL_ist
27.09.2007, 14:51
ես ձեր գրածի մեջ ոչ մի ապացույց չտեսա որ դատախազությունը դատական իշխանության մեջ է մտնում,այդպիսի բան չկա ու չի էլ կարող լինել, այդպիսի բան չկա ոչ մի ժողովրդավարական երկրում,դա բացառվում է

Այս հոդվածը որևէ կերպ չի կարող կապ ունենալ իմպիչմենտ ինստիտուտի հետ, սա միանգամայն այլ խնդիր է լուծում, այլ երաշխիքներ ապահովվելու անհրաժեշտությունից ելնելով: իմպիչմենտ ասելով ի՞նչ եք հասկանում:

Եվս մեկ բան ասեմ, Ձեզ երևի մտածելու տեղիք կտա,
եթե շարժվենք Ձեր տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ կենտրոնական բանկը օրենսդիր իշխանության (մեր դեպքում Ազգային Ժողովի) մեջ է մտնում,քանզի կենտրոնական բանկի մասին դրույթները սահմանված են Սահմանադրության 4 գլխում,որը նվիվրած է մեր օրենսդիր մարմնին, կորող եք նայել 83.3 հոդվածը

և մեջբերում ՀՀ Սահմանդրության 91 հոդվածից՝

Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները
սրանից պարզ երևում է, որ դատական իշխանություն կարող են իրականացնել միայն դատարանները

և վերջում մեկ հարց, Դուք իրավաբանական կրթություն ունեք?

moj
28.09.2007, 10:49
ես ձեր գրածի մեջ ոչ մի ապացույց չտեսա որ դատախազությունը դատական իշխանության մեջ է մտնում,այդպիսի բան չկա ու չի էլ կարող լինել, այդպիսի բան չկա ոչ մի ժողովրդավարական երկրում,դա բացառվում է
իմպիչմենտ ասելով ի՞նչ եք հասկանում:

Եվս մեկ բան ասեմ, Ձեզ երևի մտածելու տեղիք կտա,
եթե շարժվենք Ձեր տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ կենտրոնական բանկը օրենսդիր իշխանության (մեր դեպքում Ազգային Ժողովի) մեջ է մտնում,քանզի կենտրոնական բանկի մասին դրույթները սահմանված են Սահմանադրության 4 գլխում,որը նվիվրած է մեր օրենսդիր մարմնին, կորող եք նայել 83.3 հոդվածը

և մեջբերում ՀՀ Սահմանդրության 91 հոդվածից՝

սրանից պարզ երևում է, որ դատական իշխանություն կարող են իրականացնել միայն դատարանները

և վերջում մեկ հարց, Դուք իրավաբանական կրթություն ունեք?

Երևում է մենք իրար չենք հասկանում:

Հարգելիս, երբ ես մեջբերում եմ Սահմանադրությունը, ցանկանում եմ ասել, որ համաձայն Սահմանադրության դատախազությունը մտնում է դատական իշխանության մեջ, բայց դա չի նշանակում, որ ես որպես անհատ համաձայն եմ, որ դատախազությունը դատական իշխանություն է: Արդարադատություն իրականացնում է միայն դատարանները, այո, համաձայն եմ, բայց համաձայն չեք, որ Սահմանադրությամբ այդ խնդիրը հակասություն ունի հենց նրանով, որ դատախազությունը գտնվում է դատական իշխանության գլխում:
Կարծում եմ ճիշտ կլիներ այն ժամանակ, երբ Սահմանադրության այդ գլխի անունը ամրագրվեր ոչ թե դատական իշխանություն այլ «դատական իշխանություն և դատախազություն»:
Ես իրավաբան չեմ, բայց կարողանում եմ իրավունքը հասկանալ, կարողանում եմ հասկանալ նաև, որ Սահմանադրության մեջ սխալ է գրված:
Մեկ անգամ ևս կրկնում եմ, դատախազությունը դատական իշխանություն չի կարող լինել հենց միայն իր գործառույթներից ելնելով, և իսկապես որևէ իրավական երկրում դատախազությունը չի մտնում դատական իշխանության մեջ, բայց մեր սահմանադրությունում դա էդպես է:
Անդրադառնամ Ձեր նշած

եթե շարժվենք Ձեր տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ կենտրոնական բանկը օրենսդիր իշխանության (մեր դեպքում Ազգային Ժողովի) մեջ է մտնում,քանզի կենտրոնական բանկի մասին դրույթները սահմանված են Սահմանադրության 4 գլխում,որը նվիվրած է մեր օրենսդիր մարմնին, կորող եք նայել 83.3 հոդվածը

Խնդրեն, մեջբերեմ հենց այդ հոդվածը

ՀՈԴՎԱԾ 83.3. Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են
սահմանվում`

Ինչ կապ կարող է ունենալ այս հոդվածում պարունակող որևէ միտք` իշխանության թևի հետ? :think

Որևէ տրամաբանության մեջ չի կարող մտնել Ձեր այն համոզմունքը, որ իմպերատիվ կերպով սահմնանված դրույթը կարող է իշխանության թև արտացոլել:
Խնդրում եմ մեկ անգամ ևս կարդալ այդ հոդվածը և կհամոզվեք, որ այնտեղ խոսքը գնում է օրենսդիր մարմնի լիազորությունների մասին:
Միևույն ժամանակ ասեմ, որ իսկապես հարկ չկար կենտրոնական բանկի վերաբերյալ դրույթներն այդքան մեծ ծավալով ներառել օրենսդիր իշխանության մեջ:

Հնարավոր է ես իսկապես լավ չեմ պատկերացնում Սահմանադրությունը, ուստի խնդրում եմ ինձ օգնել` այն ավելի լավ պատկերացնելու համար:

REAL_ist
28.09.2007, 11:03
որ համաձայն Սահմանադրության դատախազությունը մտնում է դատական իշխանության մեջ
ես էլ ասում եմ, որ տենց բան չկա ու չի էլ կարող լինել, օրենսդիրը դատախազության մասին դրույթները ամրագրել է դատական իշխանություն բաժնում, քանի որ այն սերտ կապի մեջ է հենց դատական մարմինների հետ
իսկ ձեր մեջբերումը չգիտեմ որ թվի Սահմանադրությունից է,բայց խորհուրդ կտամ նոր (փոփոխություններով) Սահմանադրությունից օգտվել, 83.3 հոդվածը նվիրված է կենտրոնական բանկին, մի թե դրանից ելնելով կարելի է ենթադրել որ կենտրոնական բանկը օրենսդիր մարմին է,0իայն այն պատճառով որ դրա մասին դրույթները ամրագրված են օրենսդրին նվիրված բաժնում:think
կարծում եմ ինձ հասկացաք։ Եվս մեկ անգամ նշեմ, որ դատական իշխանություն բաժնում դատախազության մասին դրույթների ամրագրումը ոչ մի կերպ չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս համարելու դատական իշխանություն, դա ուղղակի թյուրիմացություն է

իսկ իմպիչմենտի վերաբերյալ հարցիս չպատասխանեցիք, ասեմ որ Ազգային ժողովին տրված հնարավորությունը պաշտոնանկ անել նախագահին հենց իմպիչմենտ ինստիտիուտն է, որը Հայաստանում գործում է:hi