PDA

Դիտել ողջ տարբերակը : Գեղեցկության Մրցույթ - ՄԻՍՍ ԵՎ ՄԻՍՏՐ ՎԵԲ



Roller
13.09.2007, 10:11
:) Հարգելի Վեբ Դիզայներ-ներ և ուղղակի մասնակիցներ:
ՎԵԲՍՏԱՐ Ընկերությունը Կազմակերպում է Գեղեցկության և Նորաձևության ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ - "ՄԻՍՍ ԵՎ ՄԻՍՏՐ ՎԵԲ" :hands

Խնդրում ենք ասել Ձեր կարծիքները :read http://www.webstar.am :ok կայքի և անցկացվող մրցույթի մասին:

Եվ ցանկության դեպքում այս բաժնում գնահատեք նախագիծը:

Նախորոք Շնորհակալություն:

Հարգանքներով` WEBSTAR.AM Ադմինիստրացիա... :think

Cassiopeia
13.09.2007, 10:23
Օնլայն քվեարկության ժամանակ յուրաքանչյուր համակարգչից կթույլատրվի քվեարկել միայն մեկ անգամ, իսկ SMS քվեարկության ժամանակ միևնույն հեռախոսահամարից անսահմանափակ քանակությամբ կարող եք քվեարկել:
Չեք կարծում, որ ինտերնետ ակումբներում մեկ համակարգչից օգտվում են մի քանի հոգի: Այդ դեպքում նման սահմանափակումը պարզապես "մարդկային իրավունքների" սահմանափակում է, քանզի արդեն որևէ մեկը կարող է քվեարկած լինել այդ համակարգչից, իսկ մնացածը պարզապես կզրկվեն քվեարկելու իրավունքից:

Roller
13.09.2007, 10:34
Չեք կարծում, որ ինտերնետ ակումբներում մեկ համակարգչից օգտվում են մի քանի հոգի: Այդ դեպքում նման սահմանափակումը պարզապես "մարդկային իրավունքների" սահմանափակում է, քանզի արդեն որևէ մեկը կարող է քվեարկած լինել այդ համակարգչից, իսկ մնացածը պարզապես կզրկվեն քվեարկելու իրավունքից:

Նախ սկսենք նրանից, որ գոյություն ունի նաև քվեարկության 2-րդ տարբերակը` ԷսԷմԷս: Եվ հետո, Ձեր կարծիքով եթե սահմանափակում չդնենք ԱյՊի-ի վրա, պատկերացնում եք ինչ կկատարվի? Մի հոգի մի հազար անգամ նույն ԱյՊի-ից կքվեարկի:

Եթե դուք Ունեք Ձեր առաջարկը, խնդրեմ, ես համակ ուշադրությամբ կընթերցեմ:

Universe
13.09.2007, 11:42
Եվ հետո, Ձեր կարծիքով եթե սահմանափակում չդնենք ԱյՊի-ի վրա, պատկերացնում եք ինչ կկատարվի? Մի հոգի մի հազար անգամ նույն ԱյՊի-ից կքվեարկի:
Միանգամայն տրամաբանական մոտեցում է...
Իսկ Inet Club ներից օգտվողների հնարավորությունները շատ չսահմանափակելու համար կարելի է IP Adress-ի վրա ժամանակավոր լիմիտ դնել, այսպիսով կարելի է մեկ համակարգչից քվեարկության մասնակցի ՕՐԱԿԱՆ 1-հոգի...

Ինձ էլ հետաքրքրքրքրեց ձեր նախագիծը, կարծում եմ կհետեւեմ նախագծի հետագա գործունեությանը, սակայն դրա հետ մեկտեղ չեմ կարծում, որ այն սկզբնական շրջանում մեծ հաջողության կհասնի ՀԱՅ երիտասարդների կողմից: Որպես խորհուրդ կասեմ, որ փորձես այս մասին նաեւ ռուսական ֆորումներում հայտնել նախնական շրջանում շատ մասնակիցներ ձեռք բերելու համար... Ինչեւէ նախագիծը համահայկական է, եւ կարծում եմ որ այդ շրջանականերում կնդգրկվեն նաեւ օտար կամ հարեւան երկրներում գտնվող մեր հայ երիտասարդները...
Հաջողություն եմ ցանկանում ձեր գործին :)

P.S. Index-ի վրայի «Վերջին գրանցված» մասնակիցների դաշտում գտնվող նկարի height-ը չի համապատասխանում background-ի հետ (Շատա ներքեւ իջած): Համենայնդեպս SeaMonkey-ով այդպեսա ցույց տալիս, իսկ IE-7-ը նորմալ բերեց...

Roller
20.09.2007, 09:03
:) Ճիշտն ասած, ինտերնետ ակումբների խնդիրը մեր մրցույթի ամենադժվար լուծելի խնդիրն է: Ամեն դեպում մենք շատ ենք մտածում այդ ուղղությամբ և կգտնենք ամենահրմար տարբերակը: Եթե հնարավոր լինի քվերակության ժամանակ ընդունել ոչ թե ինտերնտ ակումբի սերվերի ԱյՊԻ-ն այլ կոնկրետ համակարգչի ԱյՊի-ն, հնարավոր կլինի ինչ-որ չափով լուծել այս խնդիրը:

Ծանոթացեք "ԼԻՆԱ" ամսագրի նոր համարին: Եվ մեր մասին ամենաթարմն նորությունները կիմանաք այնտեղ: :think