PDA

Դիտել ողջ տարբերակը : Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ

քաղաքացի
05.09.2006, 02:27
Կուզենայի իմանալ, թե ֆորումի քանի տոկոսն է աջլիկ և քանիսը` ձախլիկ;
Ես ձախլիկ եմ;

Ուլուանա
05.09.2006, 08:45
Ես, ճիշտն ասած, դժվարանում եմ պատասխանել այս հարցին։:think Հիմա կբացատրեմ, գուցե դուք ինձ ասեք՝ ես աջլիկ եմ, թե ձախլիկ։:P

Երևի ի ծնե ձախլիկ եմ եղել, որովհետև մայրս ասում է, որ մոտ 2 տարեկան հասակում, երբ մատիտը ձեռքիս անկապ խզբզում էի թղթի վրա, միշտ ձախով էի դա անում, իսկ պապիկս հատուկ մատիտը տեղափորխում էր աջ ձեռքս, որ սովորեմ ամեն ինչ աջով անել։ Դե, այն ժամանակները ձախլիկությանը մի քիչ ուրիշ ձևով էին նայում, հետագայում կարող էր բարդությունների պատճառ դառնալ, որովհետև այն ժամանակ դպրոցներում թույլ չէին տալիս ձախով գրել:bad ձախլիկ երեխաներին ստիպում էին, որ պարտադիր աջով գրեն, դե, պատկերացրեք, թե խեղճ երեխաների համար դա ինչ մեծ դժվարություն էր։ Իհարկե, սխալ էր, բայց այդպես էր։:( Մի խոսքով, ինձ, այսպես ասած, դեռ վաղ մանկուց զոռով, արհեստականորեն դարձրել են աջլիկ։ :D Ես էլ այդպես աջլիկ մեծացել եմ, դե, դպրոցում միշտ էլ աջով եմ գրել, ամեն ինչ նորմալ է եղել այդ առումով, դժվարություններ չեմ ունեցել ու ինձ աջլիկ եմ համարել։

Բայց բարձր դասարաններում ուղղակի հետաքրքրության համար, ինչ-որ տեղ նաև ապահովության համար որոշեցի ձախ ձեռքս էլ զարգացնել։:P Հիշում եմ, հատուկ ձախ ձեռքի տետր էի պահում, միշտ ինքս ինձ հանձնարարություններ էի տալիս, ասենք, որ այսօր պետք է այսքան տող ձախով գրեմ, ու գրում էի։ :) Դե, սկզբից շատ դժվար էր, որովհետև ես արդեն լրիվ աջլիկ էի, հետո քիչ-քիչ սովորեցի, չեմ ասում, թե աջին հավասար գրում էի, բայց ահագին առաջադիմել էի, նաև նկարում էի ձախով։ Բայց դե որ որոշ ժամանակ չէի օգտագործում ձախ ձեռքս, արդեն հետ էի վարժվում, ինչպես, օրինակ, հիմա։ :oy

Բացի դրանից, ինչ-որ պահ եկավ, երբ զգացի, որ շատ գործեր կան, որ ես միշտ ձախով եմ արել, բայց ուշադրություն չեմ դարձրել դրա վրա, նույնիսկ չեմ նկատել։ Ու հատուկ, հետաքրքրության համար փորձեցի այդ նույն բաները աջով անել, որովհետև սկզբում կարծում էի, թե նույն ձևով կստացվի աջով, բայց սխալվում էի, աջով շատ ավելի դժվար էր։ Հետո, երբ արդե հատուկ ուշադրություն դարձրեցի, թե ինչն եմ աջով անում, ինչը՝ ձախով, նկատեցի, որ գրելը չհաշված, մնացած բոլոր հարցերում հիմնականում ձեռքերի նուրբ աշխատանք, հմտություն պահանջող մանր-մունր գործերը ձախով եմ անում, իսկ, օրինակ, ֆիզիկական ուժ պահանջող գործերը միմիայն աջով եմ անում, որովհետև ձախս այդ առումով զգալիորեն զիջում է աջին։:think

Դե հիմա, այսքանից հետո ինձ ասեք՝ ես աջլիկ եմ, թե ձախլիկ։ :D

Riddle
05.09.2006, 11:00
Ես զտարյուն աջլիկ եմ::oy

Uluana, ճիշտ իմ հարազատներից մեկի պատմությունն էր: Կարծում եմ, որ դու էլ, ինքն էլ իսկական ձախլիկ եք՝ արհեստականորեն աջլիկ սարքած::)

քաղաքացի
05.09.2006, 12:13
Դժվար է ասել Uluana-ի պարագան։
Ես ձախլիկ եմ համարվում, բայց քո ասածներից հետո չեմ կարողանում կողմնորոշվել։ Գրելը, դե ձախով եմ գրում, ուտելը՝ ձախով, իսկ կարծես թե մնացածը՝ աջով, նույնիսկ մկնիկը ղեկավարում եմ աջով։ Բայց ինձ ասում են ձախլիկ։
Եթե դու գրիչը վերցնես ու սկսես գրել, ձախով գրես՝ դիմացինդ կասի ՙձախլիկ ես՚, աջով գրես՝ ՙաջլիկ ես՚։ Համենայնդեպս ինձ թվում է, որ դու ավելի շատ աջլիկ ես, քան ձախլիկ։

Հ.Գ. Այս հարցի պատասխանը կարող է շատ հանգիստ պարզվի բժշկական՝ հոգեբանական, միջոցներով։ Բյուրա՜կն, գրքերդ բաց արա :read

Arisol
05.09.2006, 12:23
աջլիկ եմ;)

Delicada
05.09.2006, 12:30
Ես ձախլիկ եմ: Ամեն ինչ ձախով եմ անում բացի գրելուց: Ետ արդեն աջով: Դե իկարկե հասկանալի է թե որտեղ են փոխել… դպրոցում: ;)

StrangeLittleGirl
05.09.2006, 14:21
Ես ամեն ինչ ձախով եմ անում, բացի գրելուց: Կարծում էի, թե աջլիկ եմ, բայց այսօր նյարդաբանության դասախոսս ստուգեց և ասաց, որ ձախլիկ եմ:
Դպրոցում միանգամից աջով եմ սկսել գրել, բարդություններ չեմ ունեցել, բայց կարծեմ հինգերորդ դասարան էի, երբ գրատախտակին աջով գրելուց հոգնեցի, սկսեցի ձախով գրել: Ուսուցչուհին սկզբում չէր նկատել, որովհետև թեկուզ ձեռագիրս մի քիչ փոխվել էր, բայց չէր այլանդակվել: Իսկ երբ տեսավ, որ ձախով եմ գրում, զայրացավ, ծնող կանչեց: Դրանից հետո չեմ փորձել ձախով գրել:

Firegirl777
05.09.2006, 15:04
Ի դեպ դա շատ սխալ է, հեցն այդ պատճառով շատերը աջլիկ են, ես էլ եմ շատ գործեր ձախով անում, բայց գրելուց աջով գրում չնայած երբեմն ձախով գրում եմ, և բավականին լավ ստացվում է, բայց դե սովորության համաձայն աջը մնում է հիմնական

kiki
05.09.2006, 15:35
աջլիկ եմ :
ոչինչ ձախով լավ անել չեմ կարողանում : բայց ուժային գործերը բնականաբար երկու ձեռքով միասին ...

Ուլուանա
05.09.2006, 18:22
Ընդհանրապես լսել եմ, որ ի ծնե ձախլիկներն ավելի շատ են, քան աջլիկները, ուղղակի ձախլիկներին հիմնականում հենց էն գլխից «ճիշտ» ուղու վրա են դնում, դրա համար էլ արհեստականորեն ստացվում է, որ աջլիկներն են շատ։ Ի դեպ, ես նկատել եմ, որ արտասահմանում ձախլիկներն ավելի շատ են, երևի որովհետև այնտեղ նրանց զոռով աջլիկ չեն դարձնում։:think

StrangeLittleGirl
05.09.2006, 18:40
Սխալ են ասել: Աջլիկները չորս անգամ ավելի շատ են: Դա պայմանավորված է ժառանգականությամբ:

Արշակ
05.09.2006, 19:08
Սխալ են ասել: Աջլիկները չորս անգամ ավելի շատ են: Դա պայմանավորված է ժառանգականությամբ: Ժառանգականությունը ստեղ ի՞նչ կապ ունի։:think

Ի դեպ, ես ի ծնե ձախլիկ-աջլիկ լինելը որոշող մի տեստ գիտեմ, բայց դժվարանում եմ բառերով նկարագրել այն։ Պիտի ցույց տամ։

Ըստ այդ տեստի ես էլ եմ ձախլիկ։ Չնայած ես էլ եմ մոտավորապես Անահիտի նկարագրած վիճակի։

StrangeLittleGirl
05.09.2006, 19:18
Բացատրեմ, կհասկանա՞ս:
Աջլիկությունը ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ գենով:

քաղաքացի
05.09.2006, 19:39
Բյուրակն: Իսկ ձախլիկությու՞նը

Արշակ
05.09.2006, 20:31
Աջլիկները չորս անգամ ավելի շատ են: :thinkԵնթադրում եմ, որ ոչ թե չորս այլ երեք անգամ շատ էիր ուզում ասել։ Այսինքն՝ որ ձախլիկները կազմում են մարդկանց 1/4-ը։;)

Բացատրեմ, կհասկանա՞ս:
Աջլիկությունը ժառանգվում է աուտոսոմ դոմինանտ գենով: Եթե ընդունենք, որ աջլիկ-ձախլիկությունը ժառանգաբար է փոխանցվում, և աջլիկության գենը դոմինանտ է ձախլիկության գենի նկատմամբ, ապա իմանալու համար, թե աջլիկները մարդկանց որ տոկոսն են կազմում, անհրաժեշտ է ևս մի տվյալ՝ ձախլիկության գենի հանդիպելու հավանականությունը կամ տարածվածությունը։:think
Այսինքն՝ մարդկանց 1/4-ը ձախլիկ կլիներ ու 3/4-ը՝ աջլիկ, եթե աջլիկության ու ձախլիկության գեների տարածվածությունները հավասար լինեին։:B
Չգիտեմ, ընդունված տերմիններով բացատրեցի, թե չէ, բայց հուսով եմ, որ հասկացաք ասածս։:P

քաղաքացի
05.09.2006, 20:37
Ես եկա մի ախմախ եզրակացության: Ուրեմն՝ եթե տան մեջ, մայրդ աջլիկ է, հայրդ՝ աջլիկ, քույրդ՝ աջլիկ, ապա դու հաստատ ձախլիկ ես: :D
:think
Մաթեմատիկորեն ճիշտ է :P

StrangeLittleGirl
05.09.2006, 20:38
Արշա՛կ, կարգին խելոք բացատրություն տվեցիր: Տեսնենք, թե Ակումբում ինչ կստացվի, չնայած կարծում եմ, որ այստեղ մարդկանց թիվը բավականաչափ շատ չէ, որպեսզի ճշմարտությանը մոտ արդյունք ստանանք:

Մաթեմատիկորեն ճիշտ է
Վիճակագրորեն՝ ոչ
Հետո, եթե մայրդ, հայրդ ու քույրդ աջլիկ են, չի բացառվում, որ դու էլ աջլիկ լինես, բայց նաև հավանական է, որ ձախլիկ լինես: Դա արդեն կախված է գենոտիպից:

kiki
05.09.2006, 21:38
մինչև հիմա չեմ հասկանում հարկադրաբար աջլիկ սարքելու իմաստը ... լուրջ եմ ասում ... էդ Սովետ կոչվածի ժամանակ ինչ ասես չէին հորինի ...

Arisol
05.09.2006, 21:55
Բյուրակնի դասախոսի ասելով ես ձախլիկ եմ, բայց չեմ նկատել: Դե եթե հաշվի առնեմ, որ շատ բաներ ձախով ավելի հեշտ թ իմ մոտ ստացվում, ապա երևի ես էլ ձախլիկ, հա՞:D

Մասսագետ
05.09.2006, 22:00
Դե աջլիկ եմ, բայց ձախով էլ վատ գոլեր չեմ խփում:

Kita
06.09.2006, 00:13
աջլիկ եմ… չեմ հիշում փոքր ժամանակ ոնց էր…

docart
06.09.2006, 00:34
Սխալ են ասել: Աջլիկները չորս անգամ ավելի շատ են: Դա պայմանավորված է ժառանգականությամբ:
դե քանի որ ժառանգականությամբ է պայմանավորված, այսինքն ձախլիկության գենը ռեցեսիվ է, իսկ ըստ Մենդելի օրենքի նրանց հարաբերակցությունը կլինի 3:1, հետևաբար ոչ թե 4 , այլ 3 անգամ են աջլիկները շատ ձախլիկներից: Ի ուրախություն ձախլիկների, նրանք ըստ վիճակագրությամբ ավելի շատ են փող վաստակում:
իսկ Մաքուր կամ կիսատ աջլիկ կամ ձախլիկ, կամ ինչ-որ միջանկյալ վիճակ չի լինում:
Մարդու մոտ ուղեղի կամ աջ կամ ձախ կիսագունդն է գերիշծում ըստ դրա ել լինում են աջլիկ կամ ձախլիկ

StrangeLittleGirl
06.09.2006, 06:30
Ճիշտ է, 3:1 հարաբերություն է: Չգիտեմ ինչու, պահի տակ 4:1 էի պատկերացրել:

Աբելյան
06.09.2006, 13:18
Ի ծնե ձախլիկ եմ: Ձախ ձեռս ու ոտքս ավելի ուժեղ են, քան թե աջերը: Փոքր ժամանակ
ամեն ինչ ձախով կարողանում էի անել: Հետո ինձ ստիպեցին աջով գրել, գդալը աջով բռնել: Ձեռագիրս փչացավ, դասարանում ամենակեղտոտը ես էի գրում, հետո որ փորձեցի ձախով գրել, չէր ստացվում: Դասատուն էլ մեռավ կրկնելով "Սիրուն գրի!!! :angry " Մեղավորը պարզ ա ես չեի:
Վերջերս գդալը էլի ձախով եմ բռնում:

Ուլուանա
06.09.2006, 15:49

Մի բան հարցնեմ, էլի. քո գրառում անելուց առաջ քվեարկության արդյունքները ցույց էին տալիս, որ 4 ձախլիկ կա, 20 աջլիկ, իսկ քո գրառում անելուց հետո աջլիկների թիվը մեկով ավելացել է, չնայած գրել ես, որ ձախլիկ ես... Կարո՞ղ է պատահմամբ սխալ ես քվեարկել։:oy

Vard
06.09.2006, 16:09
Ես աջլիկ եմ… այսինքն ամենինչ հիմնականում աջով եմ անում, բայց ձախն էլ եմ կարողանում ազատ օգտագործել պարզապես աջին եմ սովոր
Չեմ կարծում, թե դա ինչ որ դեր ա խաղում

Արշակ
06.09.2006, 16:30
դե քանի որ ժառանգականությամբ է պայմանավորված, այսինքն ձախլիկության գենը ռեցեսիվ է, իսկ ըստ Մենդելի օրենքի նրանց հարաբերակցությունը կլինի 3:1, հետևաբար ոչ թե 4 , այլ 3 անգամ են աջլիկները շատ ձախլիկներից: Ի ուրախություն ձախլիկների, նրանք ըստ վիճակագրությամբ ավելի շատ են փող վաստակում:
իսկ Մաքուր կամ կիսատ աջլիկ կամ ձախլիկ, կամ ինչ-որ միջանկյալ վիճակ չի լինում:
Մարդու մոտ ուղեղի կամ աջ կամ ձախ կիսագունդն է գերիշծում ըստ դրա ել լինում են աջլիկ կամ ձախլիկ
Էդ որտեղի՞ց իմացար։:8
Փաստը մնում է փաստ, որ մարդիկ կան, որոնք միջանկյալ վիճակում են։ Նենց որ, հավանաբար տեսությունդ թերի է :P

Հ. գ.
Ոնց հասկացա թեմայի նախորդ գրառումները լրիվ չես կարդացել:B

StrangeLittleGirl
06.09.2006, 20:13
Արշա՛կ, իսկապես միջանկյալ վիճակ չկա: Ուղղակի կյանքի բերումով ստիպված փոխում ես ձեռքդ, ինչի պատճառով մարդիկ իրենց լիարժեք չեն դրսևորում:

Արշակ
06.09.2006, 22:38
Գուցե դուք՝ բժիշկներդ, աջլիկ-ձախլիկ ասելով հասկանում եք ինչ-որ գենի լինել-չլինելը։ Ու այդ իմաստով միջանկյալ վիճակներ չկան։ Բայց դա չէ կարևորը։ Սովորական մարդիկ աջլիկ-ձախլիկ ասելով հասկանում են ձեռքեր-ոտքերից աջ կամ ձախի ֆունկցիոնալ առումով մյուսից շատ ավելի զարգացած լինելը։ Ու այդ առումով միջանկյալ վիճակներ հաստատ կան։ Օրինակ ես այդպիսիններից եմ :)։ Շատ բաներում աջս էլ, ձախս էլ հավասարապես զարգացած են, կամ մի հարցում աջս է զարգացած, մյուսում՝ ձախս։

Աբելյան
07.09.2006, 15:38
Մի բան հարցնեմ, էլի. քո գրառում անելուց առաջ քվեարկության արդյունքները ցույց էին տալիս, որ 4 ձախլիկ կա, 20 աջլիկ, իսկ քո գրառում անելուց հետո աջլիկների թիվը մեկով ավելացել է, չնայած գրել ես, որ ձախլիկ ես... Կարո՞ղ է պատահմամբ սխալ ես քվեարկել։:oy

Երեվի սխալված լինեմ: Բայց ես ինչքան հիշում եմ, քվեարկել եմ, որ ձախլիկ եմ:

Աբելյան
08.09.2006, 15:04
Հիշեցի. իմ պոստը գրելուց մի օր առաջ եմ քվեարկել:

Cleopatra
08.12.2006, 11:45
Ընդհանրապես լսել եմ, որ ի ծնե ձախլիկներն ավելի շատ են, քան աջլիկները, ուղղակի ձախլիկներին հիմնականում հենց էն գլխից «ճիշտ» ուղու վրա են դնում, դրա համար էլ արհեստականորեն ստացվում է, որ աջլիկներն են շատ։ Ի դեպ, ես նկատել եմ, որ արտասահմանում ձախլիկներն ավելի շատ են, երևի որովհետև այնտեղ նրանց զոռով աջլիկ չեն դարձնում։:think Այո չակերտավոր <<ճիշտ>> ուղղու վրա են դնում, բայց դա շատ սխալ երևույթ է: Վերջերս էլ լսեցի հեռուստատեսությամբ, որ դպրոցներում ուսուցիչները չպետք է, երեխային ստիպեն աջով գրել, դա ծանրաբեռնում է երեխայի ուղեղի աշխատանքը, և դրանով երեխային լավի փոխարեն վնաս է հասցնում::angry

Selene
09.12.2006, 00:44
Այո չակերտավոր <<ճիշտ>> ուղղու վրա են դնում, բայց դա շատ սխալ երևույթ է:
Ես համաձայն եմ քեզ հետ:) Պետք չի ստիպել երեխային աջով գրել,եթե նա ձախլիկ է:
Իմիջայլոց ես գիտեմ,որ ձախլիկները շատ ուժեղ են լինում մաթեմատիկայի բնագավառում(իմ կուրսեցին ինձ վառ օրինակ է եղել:) ),նաև ձախլիկ տղաները լավ ֆուտբոլ են խաղում:)

Malu
09.12.2006, 14:25
Եթե ուզում եք պարզել ձախլիկ եք, թե աջլիկ, փորձեք անել հետևյալը:
1. Ձեռքի մատերը խաչեք, եթե ձախ փեռքի բութ մատն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
2. Այժմ ձեռքերը խաչեք, եթե ձախ ձեռքն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
3. Փորձեք նշան բռնել որևէ բանի վրա՝ մի աչքը փակելով: Եթե փակում եք աջ աչքը, ուրեմն ձախլիկ եք:

Artgeo
09.12.2006, 14:44
1. Աջն է - աջլիկ եմ
2. Ձախն է - ձախլիկ եմ
3. Աջն եմ փակում - ձախլիկ եմ

Իրականում աջլիկ եմ, փաստորեն այս տեստը ճիշտ չի կամ իմ հետ ինչ որ բան էն չի :)

Ուլուանա
09.12.2006, 14:57
Եթե ուզում եք պարզել ձախլիկ եք, թե աջլիկ, փորձեք անել հետևյալը:
1. Ձեռքի մատերը խաչեք, եթե ձախ փեռքի բութ մատն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
2. Այժմ ձեռքերը խաչեք, եթե ձախ ձեռքն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
3. Փորձեք նշան բռնել որևէ բանի վրա՝ մի աչքը փակելով: Եթե փակում եք աջ աչքը, ուրեմն ձախլիկ եք:
Առաջին կետի մասին գիտեի, իսկ հիմա արդեն բոլոր երեք կետերով ձախլիկ դուրս եկա։ :think

Հետաքրքիր էր։ :)

Ուլուանա
09.12.2006, 15:41
1. Աջն է - աջլիկ եմ
2. Ձախն է - ձախլիկ եմ
3. Աջն եմ փակում - ձախլիկ եմ

Իրականում աջլիկ եմ, փաստորեն այս տեստը ճիշտ չի կամ իմ հետ ինչ որ բան էն չի :)
Իսկ գուցե պարզապես քեզ է՞լ են փոքր ժամանակ «ճիշտ» ուղու վրա դրել՝ դարձնելով աջլիկ։ :P

Artgeo
09.12.2006, 15:45
Իսկ գուցե պարզապես քեզ է՞լ են փոքր ժամանակ «ճիշտ» ուղու վրա դրել՝ դարձնելով աջլիկ։ :P
Չէ, ես հաստատ աջլիկ եմ

Գոռ Ջան - Հայ
09.12.2006, 16:47
Ի ծնե ձախլիկ եմ եղել, փոխել են աջի, իսկ ավելի ուշ բավական ծանր աշխատանքի հետևանքով կարողացել եմ ձախս վերականգնեմ:) Ու շատ հարմար եմ զգում :ok
Հիմա երկու ձեռքով էլ գրում եմ:ok Բայց անցման պահը մի քիչ ժամանակ է պահանջում...

Dragon
19.04.2007, 05:49
Գրում եմ աջով, մնացած բոլոր բաներում երկուսն էլ հավասար են:

Հենո
19.04.2007, 12:48
Ես էս թեմայում ոչ գրել էի ոչ էլ ձայն էի տվել…
Ես ձախլիկ եմ ու ամենինչը անում եմ ձախով…

impression
19.04.2007, 13:18
Ես էս թեմայում ոչ գրել էի ոչ էլ ձայն էի տվել…
Ես ձախլիկ եմ ու ամենինչը անում եմ ձախով…

Ես էլ ;)

Mesrop
19.04.2007, 14:13
ես աշլիկ եմ…

Մանե
19.04.2007, 14:21
Գրելիս աջով եմ գրում:)
Մնացած գործերը երկուսով էլ անում եմ:)

Tumbler
19.04.2007, 14:34
Զարմանալիա, բայց որով պատահի անում եմ.

Srtik
20.04.2007, 03:55
Փորձեք նշան բռնել որևէ բանի վրա՝ մի աչքը փակելով: Եթե փակում եք աջ աչքը, ուրեմն ձախլիկ եք:
Աջ աչքիս տեսողությունը ի ծնե լավ չի, բնականաբար նշան բռնելիս աջ աչքս եմ փակում : Մնացած ամեն ինչ աջով եմ անում: Ես ինձ աջլիկ եմ համարում::P

A<R<A<K<S
24.04.2007, 21:34
Աջլիկ եմ: :)

Censor
24.04.2007, 21:48
Աջլիկ եմ ))
Միշտ աջլիկ եմ եղել, ամենինչ էլ աջով եմ անում ))
Նույնիսկ մատներն են աջ ձեռքիս մի քիչ ավելի հաստ (ոնց որ պետքա)
:)

Katyusha
09.05.2007, 12:26
աջլիկ եմ. դախով ոչ մի բան չեմ կարում անեմ

Vahe
09.05.2007, 19:20
Ոտքը, թե ձեռքը?
Ոտքով ձախլիկ եմ, ձեռքով աջլիկ:

Cesare
05.06.2007, 13:40
Աջլիկ եմ, բայց ձախով ել եքա բան կարում եմ անեմ :

Apsara
05.06.2007, 21:31
պակասում է 3-րդ տարբերակը, ես երկու ձեռքերս հավասարարժեք կարողանում եմ օգտագործել:hands

Ungrateful
05.06.2007, 21:48
պակասում է 3-րդ տարբերակը, ես երկու ձեռքերս հավասարարժեք կարողանում եմ օգտագործել:hands

Լուրջ՞ :o շատ լավ բանա երևի...:hands, ես որինակ աջլիկ եմ :)

Enipra
06.06.2007, 22:33
Եթե ուզում եք պարզել ձախլիկ եք, թե աջլիկ, փորձեք անել հետևյալը:
1. Ձեռքի մատերը խաչեք, եթե ձախ փեռքի բութ մատն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
2. Այժմ ձեռքերը խաչեք, եթե ձախ ձեռքն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
3. Փորձեք նշան բռնել որևէ բանի վրա՝ մի աչքը փակելով: Եթե փակում եք աջ աչքը, ուրեմն ձախլիկ եք:

1. Աջլիկ եմ
2. Աջլիկ եմ
3. Ձախլիկ եմ :o

Ճիշտ է, ձախով էլ եմ ծուռումուռ գրում, երբեմն էլ նկարում հավեսի համար, բայց ընդհանուր առմամբ համարյա 100%–անոց աջլիկ եմ։ :)

Absar21
22.06.2007, 17:25
Եթե ուզում եք պարզել ձախլիկ եք, թե աջլիկ, փորձեք անել հետևյալը:
1. Ձեռքի մատերը խաչեք, եթե ձախ փեռքի բութ մատն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
2. Այժմ ձեռքերը խաչեք, եթե ձախ ձեռքն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
3. Փորձեք նշան բռնել որևէ բանի վրա՝ մի աչքը փակելով: Եթե փակում եք աջ աչքը, ուրեմն ձախլիկ եք:

Իմ մոտ էս երեք «սիմպտոմներն» էլ ձախլիկի են ,բայց ես աջլիկ եմ:

Կարողա էս պահանջները աջլիկների համար են:

Կամ էլ ես ձախլիկ եմ չեմ իմացել??????????????:o

Ուրվական
22.06.2007, 17:32
Իմ մոտ էս երեք «սիմպտոմներն» էլ ձախլիկի են ,բայց ես աջլիկ եմ:

Կարողա էս պահանջները աջլիկների համար են:

Կամ էլ ես ձախլիկ եմ չեմ իմացել??????????????:o

Իմ մոտ էլ լրիվ հակառակն ա՝ սիմպտոմները աջլիկի են, բայց ես ձախլիկ եմ:
Աչքիս հակառակն ա գրած, որովհետև ես հաստատ ձախլիկ եմ:

Մանե
22.06.2007, 17:34
Ես հաստատ աջլիկ եմ,բայց սիմպտոմները բռնում են:o

Davo_O
24.06.2007, 14:10
Ajlik 4ever))))

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման:

*e}|{uka*
01.08.2007, 12:43
Ձախլիկ եմ............:P

Սամվել
01.08.2007, 16:40
Հետաքրքիր է բայց փաստ …երևի աննորմալ եմ…գրում եմ աջով…ֆուտբոլ խաղալուց ձախլիկ եմ…իրեր նետելիս ձախլիկ եմ … հաց ուտելիս աջլիկ եմ :think:D:D

Հենո
03.08.2007, 11:28
Ամեն ինչ ձախով եմ անում…

Second Chance
21.08.2007, 13:23
Աջլիկ եմ...:8բայց մեր տանը երկու ձախլիկ ունենք հայրս և եղբայրս

Vahe
21.08.2007, 13:52
Ոտքով ձախլիկ, ձեռքով աջլիկ

Belka
21.08.2007, 14:04
Ես մինչև 4-րդ դասարան եղել եմ ձախլիկ հետո:( իմ ուսուցչուհիս:8 փոխվեց և նորը Ինձ չէր թողնում, որ Ես գրեմ ձախով :angry և այդպես Ես սկսեցի գրել նաև աջով:ok
հիամա Ես երկուսով էլ գրում ե

Dina
22.08.2007, 14:07
Ես ձախլիկ եմ, դպրոցում ինձ էլ են սովորացրել աջով գրել, ու մոտս տպավորվել է անգամ այն միտքը որ ձախով գրելը կամ ուտելը ամոթ է, ուստի ես միշտ փորձում էի աջով ուտել, բայց իմ մոտ չէր ստացվում, մոռանում սկսում էի ձախով։:)
Բայց հիմա արդեն կառծես սովորել եմ աջին, պարզապես մեկ մեկ ասենք հավաքույթի ժամանակ սեղանի մոտ նստաց նկատում եմ որ բոլորը պատառաքաղը աջով են բռնել ես ձախով, ու աշխատում եմ ինչքան հնարավոր է աննկատ փոխեմ աջի :D

StrangeLittleGirl
22.08.2007, 14:42
ու աշխատում եմ ինչքան հնարավոր է աննկատ փոխեմ աջի
Բայց ինչու՞ ես ուզում փոխել որ:

Belka
23.08.2007, 11:13
մոտս տպավորվել է անգամ այն միտքը որ ձախով գրելը կամ ուտելը ամոթ է,

Ամոթ? կներես, բայց իմ կարծիքով Դու սխալ ես մտածում, որովհետև դա մարդուն տրվում է ի ծնե դա նշանակում է, որ Քո մոտ ավելի շատ զարգացած է ուղեղիտ ձախ կողմը և փոխելը ՍԽԱԼ Է եթե նկատել ես եվրոպայում նախագահները գրում եմ ձախ ձեռքով: Ես էլ եմ հիմա փոխել աջով եմ գրում, բայց դա Իմ համար հաստատ ուրախալի փաստ չէ. Իմ ուսուցչուհուցս մինչև հիմա վատ տպավորություններ են մնացել: Ես էլ եմ հիմա խառնում թե որով եմ ուտում

Արամ
23.08.2007, 11:32
Բայց ինչու՞ ես ուզում փոխել որ:
Բյուրակն հարցս ուղղեմ քեզ, որքան գիտեմ աջլիկ. ձախլիկ. , որոշվում է գլխուղեղի կիսագնդերի զարգացածության տարբերության պատճառով: Այդ դեպքում եթե մարդը ձախլիկ է, այսինք գլխուղղեղ ձախ կիսագունդն է զարգացած, և երբ այդ մարդուն <<աջլիկ>> են սարքում, այսինքն այդ ժամանակ զարգանումա գլխուղեղի աջ կիսագունդը::o

Dina
23.08.2007, 11:50
Բայց ինչու՞ ես ուզում փոխել որ:

Երևի նրանից որ իմ մոտ այդ մտածելակերպը ամուր հիմքեր ունի, ու ես ժամանակին չեմ փորձել ինքս վերլուծել թե ձախլիկ լինելը ինչու է վատ, և սենց ասած ընկել եմ ընդհանուր հոսանքի մեջ։

Ու մինչև հիմա չհասկանալով թե ինչից եմ ամաչում, ամաչում եմ :)
Տենց տխուր բաներ :(

Taurus
23.08.2007, 12:03

վայ էս ինչեր ես խոսում:angry, ձախլիկ լինելը շատ լավ է, ունես մեծ առավելություններ:)
հանկարծ չնեղվես դրանից ու առավել ևվս չամաչես!

StrangeLittleGirl
23.08.2007, 13:41
Ամոթ? կներես, բայց իմ կարծիքով Դու սխալ ես մտածում, որովհետև դա մարդուն տրվում է ի ծնե դա նշանակում է, որ Քո մոտ ավելի շատ զարգացած է ուղեղիտ ձախ կողմը

Բյուրակն հարցս ուղղեմ քեզ, որքան գիտեմ աջլիկ. ձախլիկ. , որոշվում է գլխուղեղի կիսագնդերի զարգացածության տարբերության պատճառով: Այդ դեպքում եթե մարդը ձախլիկ է, այսինք գլխուղղեղ ձախ կիսագունդն է զարգացած, և երբ այդ մարդուն <<աջլիկ>> են սարքում, այսինքն այդ ժամանակ զարգանումա գլխուղեղի աջ կիսագունդը:
Նախ ասեմ, որ եթե մարդը ձախլիկ է, ուրեմն գերիշխում է (չասենք զարգացած է) աջ կիսագունդը, իսկ եթե աջլիկ է՝ ձախը:

Մարդու աջլիկ կամ ձախլիկ լինելը պայմանավորված է գենետիկորեն, հետևաբար փոփոխության ենթակա չէ: Իհարկե, առանձին դեպքերում լինում է, որ երկու կիսագնդերն էլ հավասարապես են ղեկավարում:
Եթե դու ձախլիկ ես, ինչքան էլ փոխես, սկսես աջով գրել, միևնույն է, աջ կիսագունդը շարունակելու է մնալ գերիշխող: Գուցե պարզապես ինչ-որ կերպ զարգացնես ձախը, բայց ոչ ավելի:

Արամ
23.08.2007, 13:48

Շնորհակալ եմ::)

Belka
23.08.2007, 14:33
Մարդու աջլիկ կամ ձախլիկ լինելը պայմանավորված է գենետիկորեն, հետևաբար փոփոխության ենթակա չէ:
Ես լիրվ համաձայն եմ Քո հետ: քանի որ Իմ տատիկը ձախլիկ է և իր թոռների մեծ մասը նույնպես ձախլիկ են ;)

Արշակ
23.08.2007, 17:22
Ես տենց էլ չհասկացա, ձախլիկ եմ, թե աջլիկ :unsure

Արամ
23.08.2007, 17:24
Ուղեղիտ կիսագնդերը ստուգիր:D

StrangeLittleGirl
24.08.2007, 01:17
Ես տենց էլ չհասկացա, ձախլիկ եմ, թե աջլիկ
Հավանաբար դու պատկանում ես այն մարդկանց թվին, որոնց երկու կիսագնդերն էլ հավասարապես են իշխում: Ես էլ եմ նրանցից :oy

Երկնային
16.03.2008, 19:06
ես աջլիկ եմ…
ի դեպ, մի տեղ կարդացել էչ, որ ձախլիկները միջինով իննը տարի ավելի քիչ են ապրում աջլիկներից, բայց չգիտեմ, թե ինչքանով է ստույգ…

տանել չեմ կարողանում, երբ խեղճ երեխաների մեջ նկատում են ձախլիկություն, ու տանջում են, ստիպում են, որ աջլիկ դառնա… երեխայի վրա մեծ հոգեբանական ճնշում է գործադրվում… սխալ է… թող ձախլիկ լինի, քան թե տանջված աջլիկ…

Adam
16.03.2008, 19:09
ես աջլիկ եմ, բայց կարողանում եմ գրել նաև ձախով... ուղղակի ձախով գրածս ավելի շուտ դպրոցական «կերպարվեստ» առարկայի համար է :D:D

Belle
16.03.2008, 19:09
ես էլ եմ աջլիկ :)

Kuk
16.03.2008, 20:31
Աջլիկ եմ, բայց չգիտեմ խի ձախլիկները դուրս գալիս են:

Ռուֆուս
17.03.2008, 10:53
Հավանաբար դու պատկանում ես այն մարդկանց թվին, որոնց երկու կիսագնդերն էլ հավասարապես են իշխում: Ես էլ եմ նրանցից :oy

Նույնն էլ ես :)

Ավելի ճիշտ բաներ կան որ ձախ ձեռքով են ավելի լավ մոտս ստացվում, որոշ բաներ էլ աջով եմ ավելի հեշտ անում: Ու նկատել եմ որ ձախ ձեռքիս մատները ավելի ճկուն ու ուժեղ են քան աջ ձեռքինս :)

Rammstein
11.01.2009, 12:26
Ես ձախլիկ եմ։ :)

ars83
11.01.2009, 14:14
Աջլիկ: Ասած ռուսը՝ наше дело правое ;)

Ռեդ
11.01.2009, 15:06
Աջլիկ :) Բայց որ սովորեմ, կարամ ցանկացած բան ձախով էլ անեմ: :)

Sunny Stream
11.01.2009, 15:14
ԱՋ :))

Sirene
11.01.2009, 19:06
Աջլիկ եմ,բայց կան բաներ, օրինակ պատառաքաղով հաց ուտել, ինչ որ տեղս քորել, որ ձախով եմ անումն:)

masivec
11.01.2009, 19:32
Միանշանակ աջլիկ:))

Rammstein
11.01.2009, 20:58
Աջլիկ եմ,բայց կան բաներ, օրինակ պատառաքաղով հաց ուտել, ինչ որ տեղս քորել, որ ձախով եմ անումն:)
Ես, ճիշտն ասած, աջլիկ-ձախլիկը հիմնականում որոշում եմ գրելով։ Ես ձախով եմ գրում։ Բայց կան ահավոր շատ բաներ, որ ձախով չեմ կարա անեմ, օրինակ` Հեռախոս բռնել (SMS գրել, եւն), մկնիկ բռնել եւ այլն։:)

Լուսաբեր
07.05.2009, 23:11
Աջլիկ :)

Լուսաբեր
07.05.2009, 23:14
Մոռացա ասեմ, շատ կուզեյի ձախլիկ լինել, ասում են ձախլիկները ավելի ճարպիկ են :oy :))

T!gran
07.05.2009, 23:51
Էս խի ա հարցումը փակ ստեղծվել :angry :angry X 1000000, բա չտեսնեմ ով ա իմ հետ նույն ձեռով գրում: ադմիններ եթե հնարավոր է բացեք հա ,:(

T!gran
07.05.2009, 23:54
Մոռացա ասեմ, շատ կուզեյի ձախլիկ լինել, ասում են ձախլիկները ավելի ճարպիկ են
Չեի ասի :)

Փոքրիկ
08.05.2009, 00:05
:)իմ կարծիքով ճարպիկ լինելը կապ չունի... բայց գիտեմ որ ձախլիկներին երբեք չի կարելի փորձել աջլիկ դարձնել, մանավանդ ստիպողաբար:think

Ahik
08.05.2009, 00:05
Ձախլիկ եմ, բայց գրում եմ աջով:
Եթե սեղանին մատիտա դրված լինում մեկ-մեկ նույնիսկ չեմ իմանում թե որ ձեռքով վերցնեն: Եթե ուղիղ գծեր եմ քաշում ապա աջով, եթե պատկերի մեջ պիտի ներկեմ ապա ձախով:

T!gran
08.05.2009, 00:46
իմ կարծիքով ճարպիկ լինելը կապ չունի... բայց գիտեմ որ ձախլիկներին երբեք չի կարելի փորձել աջլիկ դարձնել, մանավանդ ստիպողաբար

Լավա իմ դեպքում քո ասածը գործել է

Մարկիզ
08.05.2009, 02:27
Ես ձախլիկ եմ։ :)
Ես չէի էլ կասկածում::D;)
………………………………
Աջլիկ…:)

Second Chance
08.05.2009, 11:24
Մոռացա ասեմ, շատ կուզեյի ձախլիկ լինել, ասում են ձախլիկները ավելի ճարպիկ են :oy :))
Դե միանգամից ասա շատ կուզեյի ճարպիկ լինել:))

comet
08.05.2009, 11:44
Իմ ճանաչած բոլոր ձախլիկները յուրահատուկ մարդիկ են` տաղանդավոր ու խելացի: Չգիտեմ, դա ձախլիկ լինելու հետ կապ ունի, թե ուղղակի պատահականություն է:)

Ahik
09.05.2009, 01:33
Իմ ճանաչած բոլոր ձախլիկները յուրահատուկ մարդիկ են` տաղանդավոր ու խելացի: Չգիտեմ, դա ձախլիկ լինելու հետ կապ ունի, թե ուղղակի պատահականություն է:)

Ասում են ձախլիկների մոտ գլխուղեղի երկու կիսագունդն էլ աշխատումա, իսկ աջլիկներ մոտ մենակ ձախը: Տենաս էտ տենցա:think

Enigmatic
09.05.2009, 01:44
Եսել եմ աջլիկ, ձախով չեմ կարում եղունգ կտրեմ:D ու շաը-շատ բաներ չեմ կարողանում ձախով անել:(

Արևհատիկ
09.05.2009, 01:44
Աջլիկ եմ,բայց փորձում եմ ձախով գրել սովորել՝ մեկ-մեկ պետք ա գալիս.

Արևհատիկ
09.05.2009, 01:46
Ասում են ձախլիկների մոտ գլխուղեղի երկու կիսագունդն էլ աշխատումա, իսկ աջլիկներ մոտ մենակ ձախը: Տենաս էտ տենցա:think

ես էլ լսել եմ, որ ձախլիկների մոտ աջ կիսագունդն ա զարգացած,իսկ աջլիկներինը՝ ձախ:

Rammer
09.05.2009, 10:24
Ես աջով գրում եմ ձախով կարդում...:)

Dayana
09.05.2009, 12:14
Ես աջով գրում եմ ձախով կարդում...:)

էստեղից տրամաբանակն հետևություն, դու ձախլիկ ես :D

որպեսզի օֆտոպ չհամարվի, ես աջլիկ եմ :)

Surveyr
09.05.2009, 13:21
Ես էլ ձախլիկ եմ, բայց փոքրուց արհեստականորեն սարքել են աջլիկ:( հիմա սաղ խառնվելա իրար, գրում եմ աջով, բայց կյանքում աջ աչքով նշան բռնած ու կրակած չկամ, կամ ասենք քար շպրտած, աջով որ քար շպրտեմ 15մ-ից ավել չի գնա:

T!gran
09.05.2009, 13:40
Ասում են ձախլիկների մոտ գլխուղեղի երկու կիսագունդն էլ աշխատումա, իսկ աջլիկներ մոտ մենակ ձախը: Տենաս էտ տենցա

Չգիտեմ , բայց ասում են :D

Yevuk
16.05.2009, 20:45
Եթե ուզում եք պարզել ձախլիկ եք, թե աջլիկ, փորձեք անել հետևյալը:
1. Ձեռքի մատերը խաչեք, եթե ձախ փեռքի բութ մատն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
2. Այժմ ձեռքերը խաչեք, եթե ձախ ձեռքն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
3. Փորձեք նշան բռնել որևէ բանի վրա՝ մի աչքը փակելով: Եթե փակում եք աջ աչքը, ուրեմն ձախլիկ եք:

Շատ տարօրինակ տեստ է: 3 կետերով էլ ստացվում է, որ աջլիկ եմ, սակայն իրականում ձախլիկ եմ, եղել եմ ու կմնամ......Ամեն ինչ ձախով եմ անում, ներառյալ գրելը...:)

T!gran
16.05.2009, 20:55
Եթե ուզում եք պարզել ձախլիկ եք, թե աջլիկ, փորձեք անել հետևյալը: 1. Ձեռքի մատերը խաչեք, եթե ձախ փեռքի բութ մատն է վերևում, ուրեմն ձախլիկ եք: 2. Այժմ ձեռքերը խաչեք, եթե ձախ ձեռքն է վերևում, ուրեմն ձախլիկ եք: 3. Փորձեք նշան բռնել որևէ բանի վրա՝ մի աչքը փակելով: Եթե փակում եք աջ աչքը, ուրեմն ձախլիկ եք:

Ձեռքիս մատերը սխալ խաչվեցին
Ձեռներս խաչելիս ճիշտ ստացվեց
Ձախով ել նշան բռնեցի

Փաստօրեն ձախլիկ եմ, բայց ես արդեն գիտեի, ինչ հիմար տեստ է

VisTolog
16.05.2009, 23:33
Հոգեպես ձախլիկ, ֆիզիկապես աջլիկ :))

Rammstein
21.05.2009, 11:57
Եթե ուզում եք պարզել ձախլիկ եք, թե աջլիկ, փորձեք անել հետևյալը:
1. Ձեռքի մատերը խաչեք, եթե ձախ փեռքի բութ մատն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
2. Այժմ ձեռքերը խաչեք, եթե ձախ ձեռքն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
3. Փորձեք նշան բռնել որևէ բանի վրա՝ մի աչքը փակելով: Եթե փակում եք աջ աչքը, ուրեմն ձախլիկ եք:

Իմ դեպքում 100%-ով ճիշտ դուրս եկավ։ Ձախլիկ եմ։ :)

Հոգեպես ձախլիկ, ֆիզիկապես աջլիկ
Էդ ո՞նց։ :o

Ռուֆուս
21.05.2009, 12:03
Եթե ուզում եք պարզել ձախլիկ եք, թե աջլիկ, փորձեք անել հետևյալը:
1. Ձեռքի մատերը խաչեք, եթե ձախ փեռքի բութ մատն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
2. Այժմ ձեռքերը խաչեք, եթե ձախ ձեռքն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
3. Փորձեք նշան բռնել որևէ բանի վրա՝ մի աչքը փակելով: Եթե փակում եք աջ աչքը, ուրեմն ձախլիկ եք:
Առաջին երկու կետը կրկին ապացուցին, որ ձախլիկ եմ:

Երրորդը չէ, որովհետև ձախ աչքս ավելի վատ է տեսնում քան աջս, դրա համար էլ ինձ ավելի հարմար է աջով նշան բռնել:

Ներսես_AM
21.05.2009, 12:09
Եթե ուզում եք պարզել ձախլիկ եք, թե աջլիկ, փորձեք անել հետևյալը:
1. Ձեռքի մատերը խաչեք, եթե ձախ փեռքի բութ մատն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
2. Այժմ ձեռքերը խաչեք, եթե ձախ ձեռքն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
3. Փորձեք նշան բռնել որևէ բանի վրա՝ մի աչքը փակելով: Եթե փակում եք աջ աչքը, ուրեմն ձախլիկ եք:

առաջին 2 կետով դուրսա գալիս որ ձախլիկ եմ, 3ի ճշտությունը չգիտեմ որովհետև աչքերիս տեսողության մեջ տարբերություն կա: Բայց ինձանից վառ արտահայտված աջլիկ չկա :D

VisTolog
21.05.2009, 13:33
Րամմստեին;
Էդ ո՞նց։ :o

դէէ, դ ժվարանում եմ բացատրել :think

Ուլուանա
02.02.2010, 23:53
Ձախլիկության մասին մի նյութ է ձեռքս ընկել (ձախլիկների ընդհանուր բնութագիրը, հարկադրական աջլիկացման հետևանքները, խորհուրդներ, տվյալներ), մտածեցի՝ տեղադրեմ էս թեմայում, կարող է հետաքրքիր լինել.

Ձախլիկությունը համարվում է ուղեղի կառուցվածքային առանձնահատկության դրսևորում։ Մարդու ուղեղի 2 կիսագնդերը ոչ թե մեկը մյուսի հայելային արտացոլումն են, այլ լրացնում են միմյանց։ Ընդ որում՝ դրանցից մեկը դոմինանտ է։ Աջ կամ ձախ ձեռքի առաջատարությունը որոշվում է ոչ թե երեխայի կամքով ու ցանկությամբ, այլ գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերի գործառույթների հատուկ բաշխմամբ։ Հիմնականում այն ժառանգական ծագում ունի և մանկավարժի ու ծնողի համար պետք է դիտվի ոչ թե որպես արատ, այլ անհատական առանձնահատկություն։

Ըստ այս կամ այն կիսագնդի գերակայության՝ կարելի է առանձնացնել 3 տիպի մարդկանց.
1. աջլիկներ (մարդիկ, որոնց մոտ, որպես կանոն, գերակայում է ձախ կիսագունդը)
2. ձախլիկներ (մարդիկ, որոնց մոտ, որպես կանոն, գերակայում է աջ կիսագունդը)
3. մարդիկ, որոնց մոտ որևէ ձեռքի նախընտրություն արտահայտված չէ)։ Նրանք կարող են օգտվել աջ և ձախ ձեռքերից՝ հավասարապես։

Ձախլիկների մոտ գերակշռում են զգացմունքային անհավասարակշռությունը, ցասումը, վախը, տրամադրության կտրուկ անկումը, խղճահարությունը, դյուրազգացությունը, զգացմունքայնությունը, անհանգստության կամ տագնապի նշանները։ Նրանց խոսքը հուզականորեն հագեցած է, արտահայտիչ, հնչերանգով և շարժումներով հարուստ։ Երբեմն առկա են կտրտվածություն, ավելորդ բառեր և ձայներ։ Նրանց հատուկ են խոսքի հապաղումները։ Դժվարություններ են ունենում գրելիս և կարդալիս։ Նրանք անմիջական են, կամակոր, լացկան, հաստատուն են իրենց ցանկությունների իրականացման հարցում։

Ի տարբերություն աջլիկների՝ ձախլիկները հաճախ չեն ունենում հաստատուն առաջընթաց։ Ձախլիկներին հեշտությամբ չի տրվում անցումը մի գործընթացից մյուսին։ Հատկապես դժվարանում են արագ գործողություններ կատարել երկու ձեռքով միաժամանակ (պարային շարժում, մարմնամարզություն)։

Առաջներում մանկավարժների մի ողջ բանակ մեծ ոգևորությամբ և ջանասիրաբար փոքրիկ ձախլիկներին սովորեցնում էր նկարել և գրել աջ ձեռքով։ Զարգացած երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, վաղուց հրաժարվել են ձախլիկներին վերափոխելու միտումներից։ Վերափոխելով երեխայի առաջատար ձեռքը՝ մենք անխուսափելիորեն ուղեղի գործունեության վերակառուցում ենք սկսում։ Մանկավարժները պետք է գիտակցեն, որ ձախլիկներին վերափոխելը կարող է ազդել երեխայի զարգացման բնականոն գործընթացի վրա։ Կարող է նաև բացասաբար ազդել երեխայի իմացական կարողությունների վրա։

Ապացուցված է, որ ձախլիկներին հարկադրաբար աջլիկ դարձնելու դեպքում տուժում է ուղեղի աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգայարանների համար։ Այդ պատճառով կարող են ի հայտ գալ բազմաթիվ բացասական երևույթներ, ինչպիսիք են, օրինակ, հոգեկան անկայունությունը, ֆիզիկական զարգացման թուլացումը, անփութությունը, դանդաղկոտությունը, անհանգստությունը, կակազությունը, ախորժակի բացակայությունը, քնի խանգարումը, գլխացավերը, հոտառության սրումը, տրամադրության կտրուկ փոփոխությունները և այլն։

Կյանքի տարբեր բնագավառներում ձախլիկների հարմարեցումը սովորաբար ավելի դժվար է ընթանում։ Բանն այն է, որ նրանք ապրում են աջլիկների համար նախատեսված աշխարհում, որտեղ գրեթե ամեն ինչ հարմարեցված է աջլիկների գործունեությանը՝ սկսած այնպիսի պարզագույն գործիքներից, ինչպիսիք են մկրատը, արդուկը և այլն։ Սակայն արդեն տարբեր երկրներում ստեղծվել են ընկերություններ, որոնք զբաղվում են հատուկ ձախլիկների համար նախատեսված իրերի և սարքերի արտադրությամբ։

Ձախլիկների անհարմարվողականությունը դպրոցին առավել նկատելի է տարրական դասարաններում։ Մեծ մասի համար դժվարություններ են առաջանում այնպիսի հմտությունների ձևավորման հարցում, ինչպիսիք են, օրինակ, գիրը, հաշիվը, ընթերցանությունը։ Նրանք դժվարությամբ են հիշում այբուբենի տառերի հաջորդականությունը։ Դա բոլորովին չի նշանակում, որ նրանք նվազ ընդունակ են։

Ձախլիկ երեխաների մեջ գերակշռում են ստեղծագործական տաղանդով օժտված և ոչ ստանդարտ մտածողություն ունեցող անհատականություններ։ Նրանց շարքում հաճախ կարելի է հանդիպել գրականագետների, լրագրողների, արվեստի գործիչների, կազմակերպիչների։

Ձախլիկ երեխաների ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ առանձնակատկությունները.

Հարկավոր է փոխել տետրի դիրքը, եթե այն հարմար չէ։
Ձախ ուսը պետք է լինի մի փոքր առաջ թեքված, իսկ տետրը դրվելու է 20° թեքությամբ՝ դեպի աջ։
Ձախլիկ երեխան պետք է գրի ուղիղ և գրության ժամանակ չպետք է հետևի տառերի ճիշտ թեքությանը։
Տետրի դիրքը որոշելու է ինքը՝ աշակերտը։
Լույսը պետք է ընկնի աջ կողմից։
Հակացուցված է անընդմեջ գրավոր աշխատանքի կատարումը։
Անհրաժեշտ է ներողամիտ լինել ձախլիկների, առավել ևս՝ վերափոխված ձեռքով գրողների հանդեպ։

Երկրագնդի վրա ապրում են 500 միլիոնից ավել ձախլիկներ։

Ներկայումս երեխաների 15 – 23%-ը ձախլիկներ են։

Ձախլիկությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց։

Հանրաճանաչ մարդկանցից ձախլիկներ են եղել՝ Ալբերտ Այնշտայնը, Լեոնարդո դա Վինչին, Պաբլո Պիկասոն, Չարլի Չապլինը, Փոլ ՄակՔարտնին, Ֆրանց Կաֆկան, Ֆիդել Կաստրոն, ԱՄՆ–ի նախագահների մի մասը։

Աջլիկներ և ձախլիկներ կան նաև կենդանիների մեջ։

Օգոստոսի 13-ն ամբողջ աշխարհում ընդունված է որպես ձախլիկների օր։

Նյութը քաղված է Ժաննա Միրոնովայի "Леворукость у детей" (2008) և Լալա Սմբատյանի «Ձախլիկների զարմանահրաշ աշխարհը» գրքերից

Շինարար
02.02.2010, 23:57
Ըստ Ուլուանայի ասած տեստի՝ ձախլիկ դուրս եկա, տարբեր աշխատանքներ էլ ձախ ձեռքով ավելի հեշտ եմ անում, գրում եմ աջով, երևի պարզապես այդպես եմ սովորել, գրելուց շուտ եմ հոգնում, չնայած չեմ հիշում, որ փորձած լինեմ ձախով գրել ու ինձ ստիպած լինեն աջով գրել, միշտ աջով եմ գրել…

Ուլուանա
03.02.2010, 00:09
Ըստ Ուլուանայի ասած տեստի՝ ձախլիկ դուրս եկա....
Բայց ես տեստ չեմ գրել։ :)) Ոնց որ թե ինչ–որ բան խառնել ես։

Շինարար
03.02.2010, 00:11
Բայց ես տեստ չեմ գրել։ :)) Ոնց որ թե ինչ–որ բան խառնել ես։

Վայ, Ռամշտեյնն ա գրել, ուղղակի թեմայի վերջին գրառումը քոնն էր, մտա, հետո դա նայեցի, ու տենց խառնեցի, ոնց որ էս գրածս էլ սաղ խառնեցի…:8

Մանուլ
03.02.2010, 00:57
Ես աջլիկ եմ, չնայած վերևում գրված տեստի 3-րդ կետի համաձայն ձախլիկ եմ. ձախ աչքով եմ նշան բռնում :)
Բայց դա կապ չունի :)):

Հ.Գ. Ձախլիկներին նենց եմ սիրում :love:

Աբելյան
03.02.2010, 01:36
Ես լուրջ ձախլիկ եմ::oy

Sagittarius
03.02.2010, 02:31
Տարօրինակ տեստ էր, առաջին երկու կետով աջլիկ էի, վերջին կետով ձախլիկ, բայց լրիվ ձախլիկ եմ, ամենինչը ձախով եմ անում, ֆուտբոլ էլ ձախով եմ խաղում, փոքր ժամանակ էլ ձախով էի գրում, բայց հետո դասատուներս վերափոխեցին ու հիմա աջով եմ գրում...
Իդեպ, Օբաման էլ ա ձախլիկ

AniwaR
03.02.2010, 08:10
Մաքուր, զտարյուն, արիացի աջլիկ: :))

Հարդ
03.02.2010, 09:16
Բա հո աջլիկ չէի ըլնի? :[ Նենց հարցեր եք տալի...:angry

Պոզիտրոն
04.02.2010, 00:37
Կուզեի ձախլիկ լինեի բաց:(:

Life
04.02.2010, 00:58
Աջլիկ եմ:pardon
Ժողովուրդ գիտեիք որ ինկվիզիցիան ձախլիկներին հերետիկոս էր համարում:this?Չնայած խի էդքան հեռու գնանք,նույն սովետի վախտով ( :pioneer ) էլի,փորձեիր ձախով գրեիր:beee

Rammstein
04.02.2010, 11:07
Աջլիկ եմ:pardon
Ժողովուրդ գիտեիք որ ինկվիզիցիան ձախլիկներին հերետիկոս էր համարում:this?Չնայած խի էդքան հեռու գնանք,նույն սովետի վախտով ( :pioneer ) էլի,փորձեիր ձախով գրեիր:beee

Սովետի վախտով մեծամասնությունը ֆաշիստ էին… :angry
Հիշում եմ, դպրոցում, երբ որ ցածր դասարան էի, մի քանի ՍիՍԻՍիՓի (CCCP) դասախոս ունեինք, քիչ էր մնում հեղափոխություն անեին, որ տենում էին ձախով եմ գրում…

Արիացի
04.02.2010, 11:29
Ուրեմն ես ի ծնե ձախլիկ եմ եղել: Առաջին դասարանում տառերը որ անցնում էինք ձախով էի գրում, բայց մի դժբախտ պատահար եղավ ու սկսեցի աջով գրել :( 7 տարեկանում բակում խաղալուց պլաստմասսա էինք վառել ու հալեցնում կաթացնում էինք: Տենց անզգուշաբար մի կաթիլ էլ ձախ ձեռիս կաթաց: Դրանից հետո էլ ձախով չէի կարում գրել ու քանի որ չէի կարող սպասել, մինչև ձեռս լավանա, որ նորից վերսկսեմ տառերը սերտելու իմ գործը, ստիպված անցա աջի:
Հիմա լրիվ խառը վիճակ ա մոտս. ձեռքի հետ կապված գործերում (գրել, հաց ուտել) աջլիկ եմ, իսկ ոտքի հետ կապված գործերում (ֆուտբոլ խաղալ)՝ աջլիկ:

Dayana
04.02.2010, 11:37

Հիմա դու ձախլիկ ե՞ս, թե՞ աջլիկ: :esim

Դատարկություն
04.02.2010, 11:46
Ես աջլիկ եմ, բայց կուզեի ձախլիկների ձևավորման/չգիտեմ էլ էս բառը ոնց ասեմ/ տեսություններից մեկը ասեմ:oy
Ուրեմն ձախլիկների ձևավորումը կապում են հայելային երկվորյակների առաջացման հետ: Կան երկվորյակներ, որ իրար շատ նման են, բայց իրենցից մեկը աջլիկա մյուսը` ձախլիկ, այսինքն ինչ անում է աջ երկվորյակը, ձախը անումա նույնը նրա հայելային արտացոլման պես /սա նյարդային համակարգի ֆունկցիոնալության հայելային սիմետրիկությունիցա գալիս/: Դա կապվածա տրոհման փուլի հատուկ բաժանման հետ: Էստեղից էլ ենթադրում են, որ ձախլիկների սաղմնային ձևավորման ամենասկզբնական շրջաններում լինումա նաև ձախլիկի աջ հայելանման երկվորյակը, որը ինչ-ինչ պատճառներով /որը շատ հաճախա դիտվում/ հետ է զարգանում ու մնումա միայն ձախլիկ զույգը, որն էլ ձևավորվելով դառնումա ձախլիկ մարդ:): :oy

Հարդ
04.02.2010, 11:57
Փաստորեն ես պտի զույգ ծնվեի հա? Ուր ա:angry:
Մերսի տեղեկության համար:
Բայց քո ասելով բոլոր զույգերի մոտ մեկն աջլիկ ա, մեկը ձախլիկ???

Դատարկություն
04.02.2010, 12:02
Փաստորեն ես պտի զույգ ծնվեի հա? Ուր ա:angry:
Մերսի տեղեկության համար:
Բայց քո ասելով բոլոր զույգերի մոտ մեկն աջլիկ ա, մեկը ձախլիկ???
Քեզ էլ մերսի:)
Չէ, ես էդպես բան չասեցի, ես ասեցի, որ կան հայելային երկվորյակներ, դրա համար էլ էդ վարկածը առաջ են քաշում:), ընհակառակը, հայելային երկվորյակները ավելի քիչ են հանդիպում:)

Yeghoyan
04.02.2010, 12:13
Yeghoyan Աջլի՞կ եք, թե՞ ձախլիկ:

չգիտեմ ինչի այս հարցն այլ թեմայում էր տրվել, պատասխանեմ այստեղ

աջլիկ եմ, բայց ձախով էլ եմ կարողանում գրել

Ռուֆուս
04.02.2010, 12:18
Քեզ էլ մերսի:)
Չէ, ես էդպես բան չասեցի, ես ասեցի, որ կան հայելային երկվորյակներ, դրա համար էլ էդ վարկածը առաջ են քաշում:), ընհակառակը, հայելային երկվորյակները ավելի քիչ են հանդիպում:)

Իսկ ես մի տեղ կարդացել եմ, որ մարդու մոտ նորմալը ձախլիկությունն է, իսկ աջլիկություն գենետիկ մուտացիա է:

Հարդ
04.02.2010, 12:20
Փաստորեն մենք ենք, որ մնացել ենք «Ճշտով»:P…
Դե ես դեռ չեմ հանդիպել այնպիսի ձախլիկի, որ հետն ընդհանրություններ չունենամ…

Արիացի
04.02.2010, 12:22
Հիմա դու ձախլիկ ե՞ս, թե՞ աջլիկ: :esim

:)) Էէէէ սխալ եմ գրել, ոտքի հետ կապված գործերում ձախլիկ եմ

Yeghoyan
04.02.2010, 12:22
Ճշտով մնացած հարգելի ձախլիկներ, կօմպի մկնիկը ձախ ձեռքո՞վ եք աշխատացնում

Հարդ
04.02.2010, 12:27
Ճշտով մնացած հարգելի ձախլիկներ, կօմպի մկնիկը ձախ ձեռքո՞վ եք աշխատացնում

Խոսում է ճշտով մնացածներից մեկը.
Սկզբում աջով անհարմար էր, փոխում էի ձախի վրա, բայց հիմա - ով էլ հավասարաչափ կարում եմ, ուղղակի աջս շուտ ա հոգնում, ձախով ավելի հանգիստ ա: Մենակ որ Էկրանին էրեվացող սլաքի թեքությունն էլ փոխվեր լավ կլիներ էլի: Ախ էս կոմերցիան...:P

Հարդ
04.02.2010, 12:29
Իսկ էն ճիշտ ա, որ ձախլիկի ուղեղի կիսագնդերը հակառակ են դասավորված?

Դատարկություն
04.02.2010, 12:58
Իսկ ես մի տեղ կարդացել եմ, որ մարդու մոտ նորմալը ձախլիկությունն է, իսկ աջլիկություն գենետիկ մուտացիա է:
Ճիշտն ասած ես չգիտեի, բայց էդ առումով շատ վարկածներ կան:)

Իսկ էն ճիշտ ա, որ ձախլիկի ուղեղի կիսագնդերը հակառակ են դասավորված?
Դե հակառակ ասելն էդքան էլ ճիշտ չի, դե եթե դու ձախլիկ ես, քո մոտ գերակայում է աջ կիսագունդը, աջլիկների մոտ հակառակը` գերակայում է գլխուղեղի ձախ կիսագունդը, այսինքն էլի նույն սիմետրիան, ավելի շատ ֆիզիոլոգիական, նաև` անատոմիական մակարդակով /եթե իհարկե ձախլիկությունն ու աջլիկությունը ի ծնե է/: Չնայած, դա էդքան էլ իդեալական սիմետրիա չի, դրա համար էլ որոշ տարբերություններ կան: Օրինակ` ասում են, որ ձախլիկները ավելի շատ արվեստի մարդիկ են, քանի որ իրենց մոտ աջ կիսագունդն ավելի արտահայտված է: /:)/

Արևհատիկ
04.02.2010, 13:49
ձեռքի հետ կապված գործերում (գրել, հաց ուտել) աջլիկ եմ
Սա'ս, ինչքան գիտեմ դու մենակ գրելն ու հաց ուտելն ես աջով անում, բայց օրինակ` նկարելը, գծագիր գծելը, որ էլի ձեռքի հետ ա կապված, ձախով ավելի սիրուն ա ստացվում մոտդ:

Dayana
04.02.2010, 14:52
Սա'ս, ինչքան գիտեմ դու մենակ գրելն ու հաց ուտելն ես աջով անում, բայց օրինակ` նկարելը, գծագիր գծելը, որ էլի ձեռքի հետ ա կապված, ձախով ավելի սիրուն ա ստացվում մոտդ:

Արևհատիկ ջան, Սասը դեռ գլխի չի ընկել, ինքը աջլիկ ա թե ձախլիկ :))

Օրինակ ձախլիկները դանակը ձախով են բռնում հաց ուտելիս, իսկ պատառքաղը՝ աջ:

Արևհատիկ
04.02.2010, 14:57
Արևհատիկ ջան, Սասը դեռ գլխի չի ընկել, ինքը աջլիկ ա թե ձախլիկ :))

Օրինակ ձախլիկները դանակը ձախով են բռնում հաց ուտելիս, իսկ պատառքաղը՝ աջ:
Դայանա ջա'ն ես հավատացնում եմ, որ ինքը ձախլիկ ա: :))

Արիացի
04.02.2010, 15:11
Սա'ս, ինչքան գիտեմ դու մենակ գրելն ու հաց ուտելն ես աջով անում, բայց օրինակ` նկարելը, գծագիր գծելը, որ էլի ձեռքի հետ ա կապված, ձախով ավելի սիրուն ա ստացվում մոտդ:

Հա ճիշտ ա, լավ հիշեցրիր:
Աչքիս դու ինձնից լավ գիտես :))

Մի խոսքով լրիվ խառը վիճակ ա մոտս:crazy

Հարդ
04.02.2010, 15:21
Արևհատիկ ջան, Սասը դեռ գլխի չի ընկել, ինքը աջլիկ ա թե ձախլիկ :))

Օրինակ ձախլիկները դանակը ձախով են բռնում հաց ուտելիս, իսկ պատառքաղը՝ աջ:

Ապատեղեկատվություն մի տարածի:angry:

Dayana
04.02.2010, 16:19
Ապատեղեկատվություն մի տարածի:angry:

Հա ես մոռացել էի, որ հայերի մեծ մասը դանակ ու պատառաքաղ միաժամանակ բռնել չգիտեն, իրանց մոտ էդ առումով լրիվ աջ ա :)

*e}|{uka*
04.02.2010, 17:48
Իսկ ես մի տեղ կարդացել եմ, որ մարդու մոտ նորմալը ձախլիկությունն է, իսկ աջլիկություն գենետիկ մուտացիա է:

Իմ մոտ ամեն ինչ նորմալ ա:yes, միայն գրիչն եմ աջով բռնում:

Ինչուիկ
04.02.2010, 17:57
Իսկ ես աջլիկ եմ, բայց շատ բաներ էլ կան, որ միայն ձախով եմ անում: Հիմա էլ, արդեն մոտ 4 տարի, ինչ-ինչ պատճառներով սկսել եմ ձախով գրել, ճիշտ է բոլոր ձախլիկների նման չեմ գրում, բայց աջից ձախին անցնելը շատ հեշտ ստացվեց: :oy

sharick
04.02.2010, 19:17
Ես աջլիկ եմ

A.r.p.i.
11.02.2010, 19:35
Գիտնականները այն կարծիքին են, որ ձախլիկները մյուս մարդկանցից տարբերվում են ոչ միայն ձախ ձեռքով ավելի վարժ շարժումներ կատարելով, այլև նրանց մեծամասնությունն ունի ոչ սովորական հոգեբանություն, աշխարհի յուրօրինակ ընկալում:Ձախլիկները կազմում են մարդկության 3-9տոկոսը: Նրանց թվում եղել են բազմաթիվ հանճարներ:
Ի դեպ նշեմ նաև, որ ձախլիկ երեխաներին աջլիկ սարքելու փորձերի դեպքում նրանց մոտ առաջանում է նևրոզ, վախ, ուշադրության կորուստ, հիշողության թուլացում և այլն::)
Ձախլիկների մասին գրածս լավ բաներից հետո, ցավոք ստիպված եմ խոստովանել, որ ինքս ի ծնե աջլիկ եմ ::)

Ուլուանա
11.02.2010, 19:48

Ձախլիկների մասին էստեղ (http://www.akumb.am/showthread.php/1393-%D4%B1%D5%BB%D5%AC%D5%AB%D5%9E%D5%AF-%D5%A5%D6%84-%D5%A9%D5%A5%D5%9E-%D5%B1%D5%A1%D5%AD%D5%AC%D5%AB%D5%AF?p=1928429&viewfull=1#post1928429) մանրամասն գրել էի. ցավոք, գրառումների մեջ կորել է...

A.r.p.i.
11.02.2010, 19:53
Աաա, ուղղակի էնքան շատ էին գրառումները, էլ հավես չունեի կարդալու, ամեն դեպքում հետաքրքիր տեղեկություններ կային, մերսի::)

Հարդ
11.02.2010, 21:58
Ձախլիկների մոտ գերակշռում են զգացմունքային անհավասարակշռությունը, ցասումը, վախը, տրամադրության կտրուկ անկումը, խղճահարությունը, դյուրազգացությունը, զգացմունքայնությունը, անհանգստության կամ տագնապի նշանները։ Նրանց խոսքը հուզականորեն հագեցած է, արտահայտիչ, հնչերանգով և շարժումներով հարուստ։ Երբեմն առկա են կտրտվածություն, ավելորդ բառեր և ձայներ։ Նրանց հատուկ են խոսքի հապաղումները։ Դժվարություններ են ունենում գրելիս և կարդալիս։ Նրանք անմիջական են, կամակոր, լացկան, հաստատուն են իրենց ցանկությունների իրականացման հարցում։

Սենց դիպուկ բնութագիր իմ մասին վաղուց չէի լսել...

Arpine
05.11.2011, 00:46
Վայ էս ինչ լավ թեմայա…:roll

Ես էլ եմ ձախլիկ, բայց աջով եմ գրում:
Երկու ձեռքով էլ կարելիա ասել ամեն ինչ անում եմ, բայց ձախով ավելի հարմարա:

Եթե ուզում եք պարզել ձախլիկ եք, թե աջլիկ, փորձեք անել հետևյալը:
1. Ձեռքի մատերը խաչեք, եթե ձախ փեռքի բութ մատն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
2. Այժմ ձեռքերը խաչեք, եթե ձախ ձեռքն է վերևում, ուրեմն ձախլիկ եք:
3. Փորձեք նշան բռնել որևէ բանի վրա՝ մի աչքը փակելով: Եթե փակում եք աջ աչքը, ուրեմն ձախլիկ եք:

3 դեպքում էլ ձախլիկ դուրս եկա:)

Ի դեպ Օգոստոսի 13-ը ձախլիկների համաշխարհային օրն է:

Sagittarius
05.11.2011, 01:13
Փոքր ժամանակ հաց ուտելուց ձախ կողմիս նստածին անընդհատ բզմզում էի ու մտածում, որ մեծանամ, կաևոր ճաշկերույթներին, որ ասենք ձախիցս Անգլիայի թագուհին նստած լինի, լավ չի լինի: Հետո իմացա, որ կուլտուրական անգլիացիները դանակ-պատառաքաղով են հաց ուտում և պատառաքաղը ձախ ձեռքում բռնում. ահագին ուրախացել էի: Հիմա դանակը շատ ժամանակ ձևի համար եմ ձեռքիս մեջ պահում. :)