Դիտել ողջ տարբերակը : Պատերազմ ահաբեկչության դեմ
քաղաքացի
12.09.2007, 12:11
Անցավ 6 տարի, որ ԱՄՆ-ի նախագահ՝ Բուշը հայտարարել էր «պատերազմ տերորիզմի դեմ»: Ամեն տարի ասում էին, որ տերորիզմը պակասել է երկրագնդի վրա, բայց տեսնում ենք թե ինչ է կատարվում (շատ հեռու չգնանք) Իրաքում: Իրաքում ամեն օր, առանց բացառության տեղի են ունենում մեկ կամ մի քանի ահաբեկչություններ, որոնց արդյունքում զոհվում են մի քանի տասնյակ անմեղ մարդիք: Հիշեցնեմ, որ Իրաքում այս ահաբեկչությունները սկսվեցի Ս. Հուսեինի ձեռփակալաումից հետո:
Բուշի նպատակը ձեռփակալել/սպանել (wanted, dead or alive) Ուսամա Բեն Լադենին: Դա նրան հոգեպես հաջողվեց, կարողացավ իր երկրի ողջ բնակչությանը համոզել, որ իր վարած մարտավարության շնորհիվ կարողացել են սպանել ահաբեկիչների առաջատարին: Բայց արի ու տես, որ սեպտեմբերի 11-ից մի քանի օր առաջ վիդեո ձայնագրության մեջ ի հայտ է գալիս այդ նույն Բեն Լադենը և ամերիակացիներն էլ ընդունում են և տեսաերիզը ուշդիր զննելուց հետո հաստատում են, որ նա դեռ չի սպանվել և ողջ է:
Միևնույն ժամանակ ամերիկացիներին ուրախացնելու միջոց է, որ իբր ուրիշ երկրներ համագործակցում են այդ «պատերազմ տերորիզմի դեմ» արտահայտությանը: Օրինակ Հայաստանում կարող են շատ հանգիստ ձեռփակալեն ինչ-որ մեկին, որը ամերիկացիների համար բավարարի տերորիստի չափանիշներին, և իր սենյակում տեղադրեն լիքը պայթուցիք նյութեր ու հետո ապացուցել, որ այդ պայթուցիքները նպատակադրված էին Ամերիկային ահաբեկելու համար: Այսօր այդպիսի բան եղել Անգլիայում, երբ ձեռփակալվել է մի մարդ ում տանը պատրաստվում էին տարբեր քանակի պայթուցիք նյութեր, որոնք ըստ Անգլիական ոստիկանության կարող էին վնասել որևէ քաղաք, ինչպես եղավ Լոնդոնում կամ Մադրիդում:
Հարցս հետևյալն է: Արդյո՞ք հնարավոր է իսկապես պայքարել ահաբեկիչների դեմ, թե ընդհակառակը այդ քայլերը ավելի են կատաղեցնում թալիբներին: Պատահակա՞ն է, որ ահաբեկիչները հիմանականում մուսուլմանական կրոն ունեն: Եվ վերջապես, ո՞րն է նրանց նպատակը…
Հարցս հետևյալն է: Արդյո՞ք հնարավոր է իսկապես պայքարել ահաբեկիչների դեմ, թե ընդհակառակը այդ քայլերը ավելի են կատաղեցնում թալիբներին: Պատահակա՞ն է, որ ահաբեկիչները հիմանականում մուսուլմանական կրոն ունեն: Եվ վերջապես, ո՞րն է նրանց նպատակը…
Քաղաքացի, առանցքային ու կարևոր հարցեր ես բարձրացրել։
Եկեք սթափ վերլուծենք։ Մուսուլման ահաբեկիչները հիմնականում մահապարտներ են։ Հետևաբար պարզ է, որ նրանք այդ ամենը չեն անում ինչ–որ անձնական նյութական պատճառներով։ Մարդը մահապարտ է դառնում միմիայն հանուն ինչ–որ բարոյական սկզբունքների։
Հետևաբար նրանց դեմ ռումբերով պատերազմն ուղղակի անիմաստ է. ոչնչացնես մեկին, վաղը կծնվեն նորերը։ Ընդ որում, նման պատերազմին զոհ են դառնում նաև բազմաթիվ անմեղ մարդիկ։
Նման մոտեցումը նման է կոպիտ ձևով հիվանդության հետևանքները վերացնելուն։ Մինչդեռ գիտակ բժիշկը գիտի, որ առանց հիվանդության պատճառը բացահայտելու միայն հետևանքները վերացնելը պրոբլեմը չի լուծի։ Հիվանդությունը կկրկնվի ու նորանոր վնասներ կբերի։
Իսկ պատճառները բավականին խորն են։ Կարծում եմ, որ պատճառները պետք է փնտրել արևելքի ու արևմուտքի բարոյական նորմերի, կրոնական հիմքերի մեջ։ Այստեղ լուրջ վերլուծություններ են պետք, փոխըմբռնման կամք է պետք, մինչդեռ արևմտյան «դեմոկրատիան» խորապես թքած ունի, թե ինչ են ուզում արևելյան ժողովուրդները։ Արևմուտքը իր ապրելակերպն ու արժեքներն է պարտադրում արևելքին՝ մեծամտաբար համարելով, որ իր իմացածն է միակ ճշմարիտը։
Արդյունքում կրում ենք իր բարոյական արժեքների պահպանման իրավունքի համար արևելքի հուսահատ ու չարացած պայքարի տխուր հետևանքները։
Մինչդեռ կարծում եմ, որ միայն արևելքի ու արևմուտքի համագործակցության միջոցով է հնարավոր Երկիր մոլորակի խաղաղ զարգացումը։
REAL_ist
12.09.2007, 14:30
Պատահակա՞ն է, որ ահաբեկիչները հիմանականում մուսուլմանական կրոն ունեն:
սաղ պատմության ընթացքում եվրոպացիք են ահաբեկել արաբներին(խաչակրած արշավանքները փայլուն օրինակ) դրա համար էլ հեչ պատահական չի որ հիմա հակառակ պռոցեսնա ընթանում
Պանդուխտ
12.09.2007, 14:56
Ձեզ շատ բան կունենամ ասելիք այս խնդրով: Մի կէտ նշեմ ու հետաձգեմ ասելիքս: Բեն Լադեն եւ ընկերակցութիւնը Սաուդիան արտադրութիւն է: Իսլամի Վահաբական աղանդի (ծայրայեղ սուփիստական) օրրանն ու պաշտօնական ներկայացուցիչը նոյն թագաւորութիւնն է: Բեսլանի «հերոսներն» էլ նոյն դպրոցի սաներն են:
Ազատութեան եւ ժողովուրդավարութեան դարբնոց Ա.Մ.Ն.ի թիւ 1 դաշնակիցը տարածքում Սաուդական Արաբիան է: Սադդամի Իրաքը նացիոնալ-սոցիալիստ ընկերվար-ազգայնական կուսակցութեամբ կառավարւում էր: Բաասիստները ի բնէ անհաւատ դասուել են բենլադենների կողմից, քանզի շեշտը դնում էին ազգային միասնութեան (սուննի-շիի-քրիստոնեայ արաբ) վրայ, քան թէ կրօնի վրայ:
Սադդամին վերացրին եւ բենլադեններին ու խումէնիներին ճանապարհ հարթեցին:
Հարցեր տուէք:
Vishapakah
12.09.2007, 15:40
Ձեզ շատ բան կունենամ ասելիք այս խնդրով: Մի կէտ նշեմ ու հետաձգեմ ասելիքս: Բեն Լադեն եւ ընկերակցութիւնը Սաուդիան արտադրութիւն է: Իսլամի Վահաբական աղանդի (ծայրայեղ սուփիստական) օրրանն ու պաշտօնական ներկայացուցիչը նոյն թագաւորութիւնն է: Բեսլանի «հերոսներն» էլ նոյն դպրոցի սաներն են:
Ազատութեան եւ ժողովուրդավարութեան դարբնոց Ա.Մ.Ն.ի թիւ 1 դաշնակիցը տարածքում Սաուդական Արաբիան է: Սադդամի Իրաքը նացիոնալ-սոցիալիստ ընկերվար-ազգայնական կուսակցութեամբ կառավարւում էր: Բաասիստները ի բնէ անհաւատ դասուել են բենլադենների կողմից, քանզի շեշտը դնում էին ազգային միասնութեան (սուննի-շիի-քրիստոնեայ արաբ) վրայ, քան թէ կրօնի վրայ:
Սադդամին վերացրին եւ բենլադեններին ու խումէնիներին ճանապարհ հարթեցին:
Հարցեր տուէք:
Շատերի մոտ հարց է առաջանում, եթե ողջ խնդիրը վահաբիզմի մեջ է, ապա ինչու ամերիկան ռմբակոծեց Իրաքը եւ ոչ Սաուդիան?
Եթե Սաուդիան Ամերիկայի դաշնակիցն է, ապա արդյոք Բեն Լադենը Ամերիկյան գործակալ չէ, կամ ԱՄՆ գախտնի գործակալությունները չկազմակերպեցին սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչությունը, ճանապարհ հարդելով իրենց հետագա նվաճումների համար?
Եվ ընդհանրապես, մենք վստահաբար կարող ենք ասել, որ ժամանակակից տեռորը արհեստածին չէ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն պահպանելու եւ խաղաղ երկրները թալանելու համար?
Պանդուխտ
12.09.2007, 18:57
Շատերի մոտ հարց է առաջանում, եթե ողջ խնդիրը վահաբիզմի մեջ է, ապա ինչու ամերիկան ռմբակոծեց Իրաքը եւ ոչ Սաուդիան?
Խնդիրը Վահաբիզմը չէ, այլ՝ որքանով վահաբիզմը ծառայում է Ամերիկայի շահերին: Հին Աֆղանիստանում (սովետական բռնագրաւման ժամանակ) այո ծառայում էր Ամերիկայի շահին:
Սաուդական Արաբիոյ նաւթահորերը օգտագործում է Սաուդ-ամերիկեան «ԱՐԱՄԿՈ» ընկերութիւնը: Ամերիկացիների (քաղաքացիական եւ զինւորական) իրաւունքը լաւագոյնս պահպանւում է Սաուդիայում եւ ողջ Արաբական (Պարսից) ծոցի երկիրներոմ:
Բեն Լադենը Վահաբականութեան ծայրայեղականութինը ներկայացնում է: Նրա առաջին պահանջքը Ամերիկայից. Ամերիկեան զօրքերի դուրս բերումն էր Սաուդիայից (նրա խօսքերով՝ սրբազան հողերից):
Թագաւորական Ալ-Սաուդ ընտանիքի շահերը պահանջում են զօրեղ դաշնակից ունենալ, ի հեճուկս հետզհետէ աճող ժողովրդային (իսլամական եւ ոչ իսլամական) ընդիմութեան եւ Շիի Իրանի: Այդ դաշնակիցը Ամերիկան է: Սա չի նշանակում, որ ամերիկացիների եւ սաուդցիների քաղաքականութիւնը միշտ համընկնում է տարածքում: Իրաքում եւ Լիբանանում ամէնաշատ Սաուդիացի ահաբեկիչներ են յայտնւում, որոնք երբեմն հարուածում են նաեւ ամերիկացիներին: Սաուդցի կարգ մը իշխանների մատը խառն է այս գործերի մէջ: ԱՄերիկան պարզապէս չի կարողանում նեղացնել դաշնակցին: Բայց գտնուեցին նոր պահպանողականների շարքերում այնպիսիներ, որոնք առաչին օրից (11 Սեպտ.) առաջարկեցին գրաւել հենց Սաուդական Արաբիան:
Թէ ինչու ռմբակոծեց Իրաքը: Հեշտ պատառ էր, մանաւանդ 15 ամեայ շրջափակումից ետքը իրաքեան բանակը չափանց տկարացել էր: Իրաքը շատ բարեկամներ չուներ, փոխարէն շատ նաւթ ունէր, որոնք Ամերիկային շատ պէտք պիտի լինեն 25 տարի ետք: Իրաքը միշտ սպառնացել է Սիոնական պետութեանը: Այդ երկիրը այնպիսի իշխանութիւն պիտի ունենայ, որ անգամն ալ Իսրայէլին վտանգ չի սպառնայ: Եթէ պէտք է, նոյնիսկ կը մասնատեն. քրդական, սուննիական եւ շիիթական Իրաքներ:
Եթե Սաուդիան Ամերիկայի դաշնակիցն է, ապա արդյոք Բեն Լադենը Ամերիկյան գործակալ չէ, կամ ԱՄՆ գախտնի գործակալությունները չկազմակերպեցին սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչությունը, ճանապարհ հարդելով իրենց հետագա նվաճումների համար
Այդպէս խօսողներ կան: Ասենք ամէնավատ դէպքում Բեն Լադենը ծառայել է եւ ծառայում է կոռումպացուած (փճացած) Բուշի վարչակարգին, նրա պաշտօնեաներին: Ամերիկայի ժողովուրդի շահերին չի ծառայում հարիւր միլիարդաւոր դոլարների հասնող պատերազմի տարեկան ծախսերը, 4000 սահմանը հասած սպանուած զինւորների իրողութիւնը, հակամերիկեան զգացումների գագաթնակէտը հասած աշխարհի երկիրների ժողովուրդների տրամաադրութիւնները. հարաւ Ամերիկայից մինչեւ Կորէա: Շահում են ամերիկեան զէնքի վաճառականները, վերաշինութեան կապալառուները, նաւթի արդիւնաբերութեամբ զբաղողները եւ Իսրայէլը:
Եվ ընդհանրապես, մենք վստահաբար կարող ենք ասել, որ ժամանակակից տեռորը արհեստածին չէ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն պահպանելու եւ խաղաղ երկրները թալանելու համար?
Տեռոր ասելով պէտք է տարանջատել 3 տեսակ
-Ազգային ազատագրական պայքարը, ազատամարտը, հարենիքը օտար բռնագրաւողներից ազատելու աշխատանքը, որ տեռոր են կոչում սխալմամբ (նոյն տրամաբանութեամբ, Ամերիկան բրիտանական գաղութարարներից անջատողը տեռորիստներ պէտք է անուանուեն):
-Իսկական տեռորը, որ անմեղ մարդկանց, քաղաքացիներին թիրախ է ընտրում իր նպատակներին հասնելու համար:
-Պետական տեռորը, որ ամէնածանր տեսակն է, բայց յաճախ օրինականացւում է Մակով (Միացեալ ազգերի կազմակերպութիւն) կամ այլ «միջազգային» կազմակերպութիւնների հովանիով:
Հարցս հետևյալն է: Արդյո՞ք հնարավոր է իսկապես պայքարել ահաբեկիչների դեմ, թե ընդհակառակը այդ քայլերը ավելի են կատաղեցնում թալիբներին:
պայքարը միայն զենքով չի լինում: ֆինանսական աշխարհում էս քանի տարում տեղի են ունեցել հեղափոխական փոփոխություններ, որոնց ազդեցությամբ բավականին կրճատվել են ահաբեկչական ակտերը: Մեծացել է վերահսկողությունը ֆինանսական հոսքերի վրա: Համարյա անհնար է դարձել մեծ գումարների անկառավարելի շարժը:
Պատահակա՞ն է, որ ահաբեկիչները հիմանականում մուսուլմանական կրոն ունեն:
Անձնազոհությունը հանուն նպատակի եղել է բոլոր ազգերի զավակների մոտ էլ, անկախ կրոնական և քաղաքական հայացքներից: Բոլորս էլ երևի տեղյակ ենք, թէ ոմն ամերիկացի ինչպես երեկ զոհեց իրեն բուլդոզերով քաղաքը սրբելուց հետո...
Որ հիմա պայքարի են ելել մուսուլմաները, ապա դա ավելի շատ քաղաքական պատճառներ ունի, քան կրոնական:
Եվ վերջապես, ո՞րն է նրանց նպատակը…
Իսկ դա կարևո՞ր է :)
Էստեղ իմ ու քո համար կարևոր է հասկանալ, որ եթե ճամբարներից մեկին հարելու խնդիր կա, ապա մենք ահաբեկիչների հակառակ ճամբարում պետք է լինենք: Անկախ որևիցէ նպատակից, որն իր առջև դնում է ահաբեկչական խումբը: