PDA

Դիտել ողջ տարբերակը : Մահացել է Յան Պորտերֆիլդը...



Sam521
12.09.2007, 09:03
Երեկ երեկոյան հիվանդանոցում մահացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Ցավակցում եմ բոլոր հայ ֆուտբոլասերներին:

http://www.uefa.com/competitions/euro/news/kind=1/newsid=584611.html

Taurus
12.09.2007, 09:48
Ցավակցում եմ բոլորիս, նրա ընտանիքին, հարազատներին հայ ֆուտբոլիստներին և ֆուտբոլասերներին:

քաղաքացի
12.09.2007, 11:35
Ես էլ եմ ցավակցում :(
http://a1plus.am/amu/?page=issue&iid=52148

PS հազիվ առաջ էինք գնում…

Աբելյան
12.09.2007, 12:41
ինչի պետք ա հենց ինքը մեռներ... :(
մարդ, որը մեր ֆուտբոլի համար իրա առողջությունը չէր խնայում...
իրա նման մարդիկ միշտ էլ հիշվելու են...
ափսոս...

Ֆելո
12.09.2007, 12:45
ցավակցում եմ բոլորին. իսկականից լավ մարզիչ էր:cry2

Universe
12.09.2007, 13:05
միանում եմ բոլոր-բոլորիդ ցավակցություններին: Ի՞նչ ասեմ, իրոք իր շնորհիվ մեր ֆուտբոլի հավաքականը սկսեց իր վերելքը : :( լավ է, նման բան ընդհանրապես չէի սպաում... Միայն իրենց գործին նվիրյալներն են նման բախտի արժանանում :(

Egern.net
12.09.2007, 13:18
......................

չեմ կարողանում հավատալ..... բառ չի գալիս միտքս.....

(վատացա.....)

Armeno
12.09.2007, 13:53
Շատ ափսոս…
Ցավակցում եմ

Ուրվական
12.09.2007, 14:01
Ինքը երևի առաջին արտասահմանցին էր, որ մի մեծ, մուգ հետք թողեց հայկական ժամանակակից ֆուտբոլի պատմության մեջ: Նրա հիշատակը հավերժ վառ կմնա մեր բոլոր հայ ֆուտբոլասերների և ոչ միայն նրանց սրտերում: Բառեր չեմ գտնում, ափսոս...

Ներսես_AM
12.09.2007, 15:25
Էհ, շատ ափսոս........ :(

Shauri
12.09.2007, 15:27
Ցավալի է, շատ ափսոս մարդը :(
Ամեն դեպքում ինքը էս կարճ ժամանակում հասցրեց էնքան բան անել, որ Հայաստանում իրեն միշտ կհիշեն:

Հայի բախտ էր էլի...

Vishapakah
12.09.2007, 15:29
Ժամանակ գտավ մեռնելու.:sad

Սուտ կլինի ասելը, որ բախտներս չի բերում. Ամեն ինչ մեր ձեռքերում է. Ավելի ճիշտ, մեր ֆուտբոլիստների ոտքերում.;)

Ադրբեջանական մամուլն էլ է, այսօր բավականին ընդհարցակ լուսաբանել մեր մարզիչի մահը.

Անգամ հանդիպեցի մի հոդվածի, որը ակնարկով մեղադրում էր ադրբեջանական մարզական կառույցներին, խուսափելու համար մեր հետ խաղադաշտ դուրս գալու համար.

Day.az ադրբեջանական ինտերնետային մամուլը նշում է, որ եթե չլիներ ադրբեջանական մարզական կառույցների խուսափողական մոտեցումը, այսօր Երեւանում, մեր մարզիչի մահվան օրը, տեղի կունենար Հայաստան-Ադրբեջան հանդիպումը.

http://news.bakililar.az/news_k_date_matcha_10294.html

Amaru
12.09.2007, 15:42
Էէէ, սենց չի լինի... :cry2
Չգիտեմ՝ ինչ ասեմ... Ես իրեն շատ էի սիրում :cry2

Նորմարդ
12.09.2007, 15:46
Ցավակցում եմ բոլորիս իրոք մեծ կորուստ էր :(

Yellow Raven
12.09.2007, 17:05
Շատ ցավալի բան եղավ,բայց ինչ արած:Ինքը մեծ մարդ էր ու միշտ կմա մեր սրտերում ու տարիներ հետո մեր ֆուտբոլի հաջողությունները մենք միշտ պետքա կապենք իրա անվան հետ:

Sunun
12.09.2007, 17:59
Իրոք ցավում եմ.

Barça
12.09.2007, 18:13
Աստված հոգին լուսավորի.................:(:(:(

FC-MIKA
12.09.2007, 18:18
շատ ցավալի բան էլավ .... :(:(:(:(

Sunun
12.09.2007, 18:21
Ուղղակի մնում է հուսալ, որ մեր թիմը կշարունակի նույն ոճով խաղալ

PygmaliOn
12.09.2007, 19:33
իիիիիիիիիիիի լավ չստացվեց, կհիշենք ...

Array
12.09.2007, 19:53
Բա ոննննցցցցց։ Մեր գլխին գալովի ա։ Չնայած ես տենց էլ սպասում էի, մեզ էդ ուրախությունը շատ եղավ երևի։
Բայց մեր ֆուտբոլի կրած կորուստներն էլ չհաշված, տաղանդավոր մարզչի ու շատ լավ մարդու կորցրեցինք, և մենակ մենք չէ։ Ինչ ասեմ, շատ,շատ ափսոս

Արամ
12.09.2007, 19:53
:o:( չեմ պատկերացնում ախր տեսնու մեք արդեն Հայաստանը ոնց էր խաղում, հուսանք...ցավակացում եմ:

PS արդեն շատ են շատանում տխուր տոպիկները:(

Սամվել
12.09.2007, 20:47
:cry2 Ցավակցում եմ Յան Պորտերֆիլի ընտանիքին բարեկամներին և առհասարակ նաև մեզ բոլորիս…:(
լավ էլի խեղճ մարդ :(
Օֆ էս ի՞նչ կյանքա:cry

Երվանդ
12.09.2007, 22:32
Ափսոս:(, լավ մարդ էր ու լավ մասնագետ Յանը:(

dvgray
12.09.2007, 23:03
պորտուգալիայի խաղին նա լավագույնս ցույց տվեց իր ինչպիսի մարդ լինելը...
ճիշտ ասած, էտ խաղին իրեն համար ավելի շատ էի հուզվում, քան մեր հավաքականի համար:
սովորելու շատ բաներ ունենք նրանից բոլորովս:
Ինչքան կյանք կար նրա մեջ:
ցավում եմ... նրան կորցնելու համար:
կա մի սփոփանք միայն: նրան մեծ թե փոքր սիրեցին ու ընդունեցին Հայաստանում:

Mari
13.09.2007, 11:22
Ես էլ եմ շատ ցավում: Հենց լսեցի ցավալի լուրը, ես էլ անմիջապես հիշեցի Պորտուգալիայի հետ խաղը: Ինչքան նվիրված էր իր գործին, որ կյանքը վտանգելով, ներկա գտնվեց այդ խաղին: Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին, և մեզ բոլորիս::(

Amaru
13.09.2007, 11:39
Տո դուք էլ ձեր ֆուտբոլով էէէէ
ՄԱՐԴ ա մեռել, իսկ դուք... ուֆֆֆֆֆ

Ambrosine
13.09.2007, 12:23
Էս ինչ վատ բան ա եղել:o Ցավակցում եմ.......:(

Vive L'Armenie
13.09.2007, 12:33
Ցավակցում եմ :(, նա մեծ դեր խաղաց հայկական ֆուտբոլի ասպարեզում: Հիշում եմ թե ինչ լավ խաղացին մերոնք Պորտուգալիայի հետ: Աստված հոգին լուսավորի...:(

John
14.09.2007, 09:18
Ցավակցում եմ բոլորիս: Իսկապես շատ լավ անձնավորություն էր: Ինքը ՄԻՇՏ կհիշվի հայ ֆուտբոլասերների կողմից:

salatik
14.09.2007, 12:19
Ես էլ եմ միանում ցավակցություններին, ուղղակի ուզում եմ հուսալ, որ մեր ֆուտբոլիստները մեզ ու Նրան հուսախաբ չեն անի...

Cesare
14.09.2007, 12:28
Ցավակցություններս :

http://www.chelsea.org.ua/news.php?category=news&id=1943