PDA

Դիտել ողջ տարբերակը : Software Development Coalition of Kashatagh ( Լաչին ) – Արցախ



Kashatagh
09.09.2007, 22:03
www.artsakh.info/forum/viewtopic.php?t=1258 www.kashatagh.com


Մեր գործողությունները

Software Development Coalition of Kashatagh ( Լաչին ) – Արցախ .

"Software Development Coalition of Kashatagh" բաց բաժնետիրական ընկերությանն անհրաժեշտ են անձինք, որոնք կմասնակցեն

Առաջին էտապում

• Ընկերության կազմավորմանը
• Գործնական կոալիցիայի ստեղծման մասին ինտերնետում գովազդի տարածմանը
• Ֆինանս-ներդրողների և բաժնետեր-մասնակիցների ներգրավվմանը
• Լաչինում ընկերության համար համապատասխան շինություն գտնելուն
• Լաչինում պոտենցիալ աշխատողների մասին ինֆորմացիա հավաքելուն, որոնք պետք է համակարգչային բնագավառի գիտելիքներ ունենան


Երկրորդ էտապում

• Ընկերությանն աջակցելուն առաջին երկու տարվա ընթացքում
• Ընկերությունը գվազդելուն
• Միջնորդական գործունեությանը (Project Management) ծրագրավորողների և պատվիրատուների միջև .տեխնիկական աջակցությանը :

Լաչինում գրասենյակի բացումից հետո "Software Development Coalition of Kashatagh" - ի ստեղծմանը մասնակցած բոլոր անձինք կստանան 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ընկերության ակցիաներ :

Ընկերության ակցիաներ կարող են ստանալ ընկերությունում ֆինանսական ներդրումներ կատարած կամ էլ ընկերության զարգացման աշխատանքներին մասնակցած անձինք ;
Լաչինում ընկերության աշխատողները նույնպես ստանալու են ակցիաներ իրենց աշխատանքի համար :
Ընկերության ստեղծմանը մասնակցող բոլոր անձինք կարող են գտնվել ոչ միայն Լաչինում, այլև ցանկացած այլ քաղաքում :

Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք համագործակցության :

"Software Development Coalition of Kashatagh" ընկերության ստեղծմանը մասնակցել կամ համագործակցել ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրությունները ( ռեզյումե ) ուղարկել մեզ և գրել հետևյալ հասցեով ` [email protected] :

Kashatagh
02.10.2007, 22:50
Ընկերությունը Լաչինում զբաղվելու է համակարգչային ծրագրերի, web-application-երի, web site – երի ստեղծմամբ:
Լաչինի գործարար կոալիցիան` աջակցություն ցույց տվող խումբը, պետք է օգտագործի իր գիտելիքները, փորձառությունը, ազդեցությունը Լաչինում գործող ընկերություն նախագիծ – առաջարկություններ ստանալու համար:

Լաչինում պատրաստի կամ վերապատրաստված ծրագրավորողներ չկան:
Լաչինում Ինտերնետ ընկերություն բացելու համար չունենալով պատրաստված մասնագետներ, առաջին օրվանից վճարվող ծրագրի վրա աշխատանքները սկսելու համար, առաջին նախագիծը մշակելուց հետո բաժնետերերի համար շահույթ ապահովելու նպատակով , պետք է օգտվել հետևյալ ռազմավարական մեթոդներից `

1. Երևանից պետք է հրավիրվեն փորձառու մասնագետներ նախագծի մշակման և Լաչինում գործող աշխատակազմի ուսուցման համար
2. Պետք է պայմանավորվել մի շարք խոշոր Ինտերնետ ընկերությունների հետ , համագործակցել նրանց հետ և համատեղ մշակել նախագծերը Լաչինում : Այսպիսով, աշխատանքի համատեղ կատարումը կնպաստի կարճ ժամանակամիջոցում Լաչինում գործող ընկերությանը բարձր մասնագիտական մակարդակի հասնելուն :
3. Երբ Լաչինում գործող աշխատակազմը բարձրացնի իր մասնագիտական մակարդակը, հնարավոր կդառնա համագործակից այլ Ինտերնետ ընկերություններից պատվերներ ստանալ համատեղ գործունեության և Լաչինում գործող ընկերության հետագա աճի համար :

Նախագծերի 90 տոկոսի աշխատանքների վերջնաժամկետը երեքից չորս ամիսն է: Ոչ մի պատվիրատու մեծ նախագիծ չի պատվիրի, մինչև լավագույնս կատարված չլինեն ավելի փոքր պատվերները :Հրավիրված մասնագետների և համագործակից խոշոր Ինտերնետ ընկերությունների առկայությունը ծավալուն պատվեր ստանալու հնարավորություն է տալիս: Խոշոր Ինտերնետ ընկերության հետ համագործակցությունն օգտագործելով կարելի է խոշոր պատվեր ստանալ, ինչը պահանջում է նմանատիպ նախագծի հաջող մշակված տարբերակ և աշխատանքը կատարելու փորձառություն : Նախագծի հաջող ավարտից հետո նախագծերի քանակն ու արժեքը արագորեն բարձրանում են :

Անհրաժեշտ է հավաքագրել երիտասարդների, որոնք համակարգիչների վերաբերյալ որոշակի գիտելիքներ ունեն , և նրանց հետ ուսուցողական դասընթացներ սկսել փորձառու մասնագետների ղեկավարությամբ :
Առաջարկել աշխատավարձ միջին չափով `120.000 դրամ :
Երևանից ծրագրավորողներ հրավիրել . աշխատավարձը `300.000 –ից 400.000 դրամի չափով :
Ինտերնետ մարքեթինգով և նախագծերի ղեկավարությամբ պետք է զբաղվեն աջակցող խմբի անդամները, որոնք պետք է տիրապետեն օտար լեզուների :

Լաչինում անհրաժեշտ է շինություն `
ծրագրավորողներին աշխատասենյակ, հրավիրված մասնագետներին ապրելու տեղ հատկացնելու համար:

Շինությունը պետք է վերանորոգվի մինչև ցրտերն ընկնելը : Անհրաժեշտ է ձեռք բերել նաև համակարգչային տեխնիկա և կահույք :
Ղարաբաղ Տելեկոմը Լաչինում գրասենյակ ունի, ինչի շնորհիվ ընկերությունը ինտերնետով ապահովված կլինի:

Ձեր մասնակցությունը Լաչինի գործարար կոալիցիայում անհրաժեշտ է
• որպես բիզնես-պլանի նախագծող
• որպես բաժնետեր
• որպես ինտերնետ – մարքեթինգի մասնագետ
• որպես պատվերներ ընդունող
• որպես նախագծերի ղեկավարներ / այսինքն միջնորդական գործունեություն իրականացնող պատվիրատուների և աշխատակազմի անդամների միջև /:

Ձեր մասնակցությունը կարող է լինել ինտերնետի միջոցով : Ձեր ներկայությունը Լաչինում ֆիզիկապես պարտադիր չէ :

Ծրագիրն ու ավելի մանրամասն ինֆորմացիան կուղարկվի ռեզյումեին ծանոթանալուց և ընկերության պոտենցիալ անդամի հետ առաջնային զրույցից հետո : Ձեզ հետաքրքող ցանկացած հարց կարող եք հղել հետևյալ էլեկտրոնային հասցեով ` [email protected] :


Երրորդ մաս

Ներկայումս կոալիցիայի կազմում կա 19 / տասնիննը / անդամ , որոնցից
Երեքը կարող են նախագծեր ներկայացնել աշխատանքի համար
Չորսը ` ծրագրավորողներ
Նախագծերի ղեկավար
Երկու համակարգող ադմինիստրատորներ
Մարքեթինգի երեք մասնագետ
Լեզվաբան-անգելերենի
Լրագրող
Մաքսատան ծառայող
Ուսանող

Կոալիցիայի անդամները գտնվում են `
Ստեփանակերտում
Երևանում
Թբիլիսիում
Մոսկվայում
Սանկտ – Պետերբուրգում
Պրահայում
Բեռլինում
Նյու Յորքում

Լաչինում ընկերություն բացելու մասին հայատարարություն է տեղադրված 20 հայկական ֆորումներում :
Որոշվել են ևս 40 ֆորումներ, որտեղ տեղադրվելու են հայտարարությունները :
Վրաստանից մի խումբ երիտասարդներ որոշել են տեղափոխվել Լաչին :
Կան նաև հինգ ինվեստորներ :

Ստացվել է նաև համակարգչային որոշ տեխնիկա, որն ուղարկվել է Արցախ :

Երեք Ինտերնետ ընկերություններ կարող են տեխնիկական աջակցություն ցուցաբերել նախագծերի վրա աշխատալեու ժամանակ :

Աշխատելու համար չորս նախագիծ է առաջարկվել :
Հիմա բանակցություններ են վարվում երկու նախագծի վերաբերյալ , որոնք կատարվելու են հեռակա :

Որոշ կետեր պետք է մանրամասնել :

Լաչինում տուն-գրասենյակ է կառուցվելու , որտեղ հրավիրված ծրագրավորողները կարող են աշխատել և ապրել մինչև մեկ տարի :

Կոալիցիայի անդամները պարտադիր չէ , որ միայն ծրագրավորողներ լինեն , նրանք կարող են ցանկացած մասնագիտություն ունենալ և ապրել ցանկացած քաղաքում :
Կոլաիցիայի մասնակիցներն ընկերությանն աջակցելու և կազմակերպելու համար պետք է ինտերնետ մուտք ունենան :
Կոալիցիայի անդամները կարող են իրենց աջակցությունը նյութապես և ոչ նյութապես ցուցաբերել :
Կոալիցիայի բոլոր անդամները, որոնք ոչ նյութական աջակցություն են ցուցաբերել ընկերության ստեղծման գործում, կստանան ընկերության բաժնետոմսեր ԱՄն 1000 դոլարի չափով `ընկերության բացումից հետո :
Շտապ պահանջվում են հայերեն և այլ օտար լեզուների գերազանց տիրապետող անձինք :
Ձեզ հետաքրքող ցանկացած հարցով կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեով [email protected]