PDA

Դիտել ողջ տարբերակը : Երկնքի գրկում...



Արամ
08.09.2007, 13:57
Ես շարադրությունա, որը գրել էի երեկ.../լուրջա:D/
Բացեցի աչքերս...: Հոգնած աչքերս սեվեռեցի դեպի ժամացույցը...: Զարմանքից բերանս բաց մնած, ժամացույցը չկար, և ընդհանրապես, ես....: Երկինքը ինձ իր գիրկն է առել: Արևը մայր էր մտնում: Երկքի կապույտը խառնվել էր կարմիրի հետ, ասես ասպետ լիներ կանգնած երկնքի և ամպերի միջև: Արևը իր շողերով ասես վերջին անգամ էր շոյում երկինքը: Խորհրդավոր լռություն էր տիրում շուրջս: Հանկարծ շրջվեցի և ինչ տեսնեմ ԵՍ՞ … նստել եմ նստարանին Իմ կողքը…:Նա ինձ չի նայում: Ասես չի տեսնում որ իր կողքը մարդ կա նստած: Փորձեցի գուշակել թե որ կողմ է նայում իր աչքերը, չհսակացա, նստեցի, լուռ...: Նայում էի առաջս, հանկարծ զգացի, որ նա իձ է նայում, բայց հենց շրջվեցի նրա կողմ նա չկար: Հեռու հեռվում տեսա նրան, ձեռքով եր անում, և ինչ որ բառեր շշնջում, բայց ես չէի լսում, ահա ես կլսերի նրան, բայց ձայնը հեռացավ...:
-Արամ վերկաց դասի ես...
Բացեցի աչքերս...

Vive L'Armenie
08.09.2007, 19:00
Արամ ջան շատ լավն էր, երազի պահը հրաշք էր, ռոմանտիկ :love, միառժամանակ շատ տխուր :(, ափսոս որ այդպիսի ավարտ ունեցավ, գոնե երազում լավ ավարտ ունենար, բայց ամենալավը վերջն էր :lol Հետաքրքիր ա ինչ կստանաս, ես որ լինեի, հաստատ 19 կտայի;), անպայման գրիր գնահատականդ:

Արամ
10.09.2007, 13:48
"5":yahoo

Angelina
10.09.2007, 14:03
Միշտ չէ, որ երազները լավ ավարտ են ունենում, և հենց լավ պահին քեզ արթնացնում են, իրոք, քո երազն էլ շատ ռոմանտիկ երազ էր… Թողեին մի քիչ էլ էլի քնեիր…:(

Արամ
10.09.2007, 16:04
եթ թեմային վերաբերվող էլի ունեմ շարադրություն հեսա փորփրեմ գտնեմ ետ էլ կդնեմ:

Արամ
03.12.2007, 20:43
Օ...:Միթե ես նորից այստեղ եմ: Բայց այստեղ փոխվել է...չկա...ուր է...այն երջանկությունը, որը կար այն ժամանակ, ուր է...այն ծիրանգաույն ժպիտը, որով Մայր արևն էր ինձ ժպտում...Ուր է նա?: Շուրջս Սպիտակ` միմայն սպիտակ, ես ու ....: Այս ով է այսպես վերփոխել? Միթե սա ես եմ? Է...: Քայլում եմ...: Սպիտակ...Սպիտակ...բայց արդենք չեմ կարող առաջ գնալ, առջևումս մի պատ է, Սև, ա....քիչ-քիչ սկսում եմ հասկանել: Սա իմ հոգին եմ: Սա ես եմ: Այս ամբողջը ես եմ: Բայց այն անգամ ինչու էր հոգիս այդպես լիքը, իսկ հիմա այսպես դատարկ: Ա....: Այս սև պատը...: Մտածում էի..., երբ հանկարծ շրջվեցի, և նստարանին տեսա նրան...: Նայեցինք իրար, նրա դեմքոց թեթև ժպիտ սառեց...գնաց...: Ասեց, որ նա ես եմ, իսկ ես նա: Ասեց որ սա ես եմ, իսկ ես սա: Ասեց որ Աստվածը վերևնէ, իսկ դու նրա կողքին, ասեց որ Աստվածը մեկնե, իսկ քո նմանները շատ, ասեց որ Ես ՄԱՐԴ եմ, իսկ որոշները մարդ: Ասեց որ.
- Եռանկյունաչափական ֆունկցիաներն են` կոսինուսը, սինուստ, տանգեսը, Արամ ինչու ուշադիր չես...:

Tianshi
23.11.2010, 20:50
Բայց ինչ լավ Մարդուկ ես դուուուուուու:P:)