Դիտել ողջ տարբերակը : Առաջարկում եմ նկարահանել ֆիլմ...
Առաջարկում եմ նկարահանել ֆիլմ ԴարԱկումբի մասին, ավելի շուտ ԴարԱկումբ վերնագրով: Մասնակցեն բոլոր անդամները: Լօլ կատակ չեմ անում: Սպասում եմ կարծիքների...
Lider2006
08.09.2007, 12:25
Լավ միտքա::hands Բա սցենար կա՞
Angelina
10.09.2007, 14:46
Ես մեծ հաճույքով կնկարահանվեմ այդ ֆիլմում, իսկ սցենարը արդեն որոշե՞լ ես: Կամ ասենք կոնկրետ ինչ-որ բան կա, թե ուղղակի կարծիքներ ես ուզում պարզապես լսես:
Ձայնալար
10.09.2007, 15:05
ինձել նկարեք էլի, լավ էլի :D
Angelina
10.09.2007, 15:28
ինձել նկարեք էլի, լավ էլի :D
Մի մտածի, քեզ էլ կնկարենք, բայց մենք դեռ չենք էլ սկսել, դեռ կենկրետ սցենար չկա…
Ես թեման դուրս շատ եկավ, կարելիա բայց դրա համար ոչ միայն քննարկումներ են պետք այլև ՀԻՆԱԼԻ պլան, մի բան եմ մտածում արժի մի հատ կոմպյուտերային մանյակի մասին նկարել:
Բայց ի՞նչ նպատակ ունի ֆիլմ նկարելը... :think Իսկ երբ ֆիլմը պատրաստ լինի, ապա դիտորդները ո՞վքեր են լինելու... :think
Ես էլ եմ ուզում նկարահանվել.....:hands Իսկ սյուժեն կարող է կապված լինել Դարով տարբեր մարդկանց ծանոթության հետ…Ասենք մի քանի պատմություն, թե ինչպիսին են լինում տարբեր բաժիններում գրառումներ անող մարկանց ծանոթությունը և հանդիպումները իրական կյանքում։ Կարելի է իհարկե մի քիչ չափազանցնել ու ճոխացնել՝ ավելացնել ծիծաղելի դրվագներ…
Ավելացվել է 5 րոպե անց
արժի մի հատ կոմպյուտերային մանյակի մասին նկարել:
Ասենք թե անդամներից մեկը, որին ոչ ոք չի էլ կասկածում, վերջում մանյակ է դուրս գալիս...Ամեն ֆորումային հանդիպման ժամանակ մեկին սպանումա…բոլորը խառնված ու վախեցած են, բայց ուզում են նաև գտնել մարդասպանին։ Բացվում է հատուկ բաժին ու այնտեղ գրառումներ են անում…Կարողա հենց մոդերատորն էլ մարդասպանը լինել…միտքը նոր չէ, բայց կարծում եմ շատ հետաքրքիր կլինի։:think
Angelina
11.09.2007, 10:08
Բայց ի՞նչ նպատակ ունի ֆիլմ նկարելը... :think Իսկ երբ ֆիլմը պատրաստ լինի, ապա դիտորդները ո՞վքեր են լինելու... :think
Ինչպես թե, ովքեր են դիտելու՝ իհարկե բոլորը: Եթե հաջողվի նկարահանել, ամեն ինչ էլ լավ կլինի:
Ինչպես թե, ովքեր են դիտելու՝ իհարկե բոլորը: Եթե հաջողվի նկարահանել, ամեն ինչ էլ լավ կլինի:
Որ ամեն ինչ լավ կլինի, կասկած չկա: Բայց իմաստը ո՞րն է, որպեսզի ֆիլմ նկարենք և մենք էլ դիտենք... Ի՞նչ է ուրեմն ես չգիտեմ Դար ակումբը կամ նրա մանրամասները, ինչ իմաստ ունի, որ ևս մեկ անգամ տեսնեմ այդքանը... Իսկ եթե ասեիք, որ օրինակի համար ինչ-որ մի ալիքով կցուցադրվի և հեռուստադիտողները կտեսնեն, թե ինչով են զբաղված առողջ և լոքշից տառապող երիտասարդները :D... Լավ լավ, կատակում եմ իհարկե, բայց եթե դիտորդները լինեն ոչ թե մենք, այլ ուրիշ մարդիկ, որոնք ծանոթ չեն ակումբին, ապա կարելի է համարել, որ իմաստ կա նկարահանելու ֆիլմ և նաև կա նպատակակետ, իսկ վերջինս, իմ փորձից կարող եմ ասել, որ շատ կարևոր կետ է, այնպես որ գնացինք :)
Angelina
11.09.2007, 13:10
Որ ամեն ինչ լավ կլինի, կասկած չկա: Բայց իմաստը ո՞րն է, որպեսզի ֆիլմ նկարենք և մենք էլ դիտենք...
*************
իսկ ինչ մնում է ֆիլմին, եթե ասում եմ, որ բոլորն են դիտելու, ուրեմն դա նշանակում է, որ այն ցուցադրվելու է հեռուստատեսությամբ, հիմա դու մեզ կօգնե՞ս:
ինչ մնում է ֆիլմին, եթե ասում եմ, որ բոլորն են դիտելու, ուրեմն դա նշանակում է, որ այն ցուցադրվելու է հեռուստատեսությամբ, հիմա դու մեզ կօգնե՞ս:
իսկ օգնելը... Լոլ, ի՞նչով ես կարող եմ օգնել... :think... Ես ոչ թվային և ոչ էլ անալոգային տեսախցիկ ունեմ, մոնտաժային ծրագրերին, կարելի է ասել, չեմ տիրապետում, դե էլ տակը ի՞նչ մնաց... Հա, մնաց ֆինանսականը :D... Լոլ, մեկը լիներ ինձ օգներ վերջինի համար :D:P՝ կես կատակ, կես լուրջ :hands...
Հ.Գ. Հեռուստատեսության ոլորտում էլ ծանոթներ չունեմ :oy
Angelina
11.09.2007, 13:20
Լոլ, ի՞նչով ես կարող եմ օգնել... :think...
Չե՞ս ցանկանա նկարահանվել
Չե՞ս ցանկանա նկարահանվել
Չգիտեմ էլ... Համազգային աստղ դառնալու ցանկություն չունեմ՝ համինայինդեպս ոչ այսպես :)... :D
Լավ կատակում եմ, դե տեսեք էլի, եթե անդամները քչություն կանեն, ապա կմիանամ ձեզ :D...
Всё шутим и шутим :oy
Թվային ֆոտոխցիկ ես կառաջարկեմ 6մպ բայց դե սիրողականա էլի, իսկ նոտաժի հարցում շատ բաներում կօգնեմ:
Ես մեծ հաճույքով կնկարահանվեմ այդ ֆիլմում, իսկ սցենարը արդեն որոշե՞լ ես: Կամ ասենք կոնկրետ ինչ-որ բան կա, թե ուղղակի կարծիքներ ես ուզում պարզապես լսես:
Սցենար չեմ որոշել, բայց գրում եմ սցենարներ տարբերի տեսակի: Ուղղակի պետք է որոշել թե կոնկրետ ինչ է նկարվելու: Ես մեծ հաճույքով կգրեմ: Պետք է իմանալ նաև ադմինիստրացիայի կարծիքը:
Universe
13.09.2007, 17:11
Սցենար չեմ որոշել, բայց գրում եմ սցենարներ տարբերի տեսակի: Ուղղակի պետք է որոշել թե կոնկրետ ինչ է նկարվելու:
Ասենք թե սցենարը գրվեց.
Ռեժիսյոր ունե՞ք... Կամ ասենք թե ունե՞ք ձեր մեջ եղած դերասանական որոշակի «տաղանդով» կամ միգուցե նաեւ պրոֆեսիոնալ դերասանական հմտություններով օժտված մարդկանց:
իսկ ինչ մնում է ֆիլմին, եթե ասում եմ, որ բոլորն են դիտելու, ուրեմն դա նշանակում է, որ այն ցուցադրվելու է հեռուստատեսությամբ
:D Իսկ դուք պատկերացնո՞մ եք, որ ԳՈՆԵ միջին կարգի ալիքով ցուցադրման հնարավորության եւ ցուցադրման համար լիցենզիա ձեռք բերելը որքան գումար կարժենա՞ եւ որքան ժամանակ կծախսվի դրա վրա... :D (Եթե իհարկե ցուցադրումը ինչ-որ մեկի ազդեցիկ հովանավորության ներքո չի արվելու...)
Հլը թող մի հատ նկարվի ֆիլմը, հետո ես ռասկռուտկան կապահովեմ շատ մատչելի գներով: Չեմ ասում Արմենիայով կամ Հ1-ով, բայց համենայնդեպս ոչ քիչ աուդիտորիա ունեցող ալիքով:
Մականուն
13.09.2007, 17:35
Հլը թող մի հատ նկարվի ֆիլմը, հետո ես ռասկռուտկան կապահովեմ շատ մատչելի գներով:
Փաստորեն առաջարկում ես առանց որևէ խելքին մոտ պլանավորման, հետազոտության, կանխատեսման ու ռիսկերի գնահատման հենց այնպես, ուղղակի ներդնել զգալի ջանք, էներգիա, գումար ու ժամանակ վատնե՞լ: Չես գտնում, որ գաղափարը զվարճալի էր, բավականին թարմ, բայց այս փուլում իրեն արագ սպառեց: Հիմա արդեն կամ պետք է լուրջ քննարկել քայլերը ու հետևանքները ըստ հաջորդականության կամ էլ արժե թեման արդեն փակել…
Փաստորեն առաջարկում ես առանց որևէ խելքին մոտ պլանավորման, հետազոտության, կանխատեսման ու ռիսկերի գնահատման հենց այնպես, ուղղակի ներդնել զգալի ջանք, էներգիա, գումար ու ժամանակ վատնե՞լ: Չես գտնում, որ գաղափարը զվարճալի էր, բավականին թարմ, բայց այս փուլում իրեն արագ սպառեց: Հիմա արդեն կամ պետք է լուրջ քննարկել քայլերը ու հետևանքները ըստ հաջորդականության կամ էլ արժե թեման արդեն փակել…
Ես <դեռ> ոչ մի բան չեմ մտածում: Ուղղակի թեման բացելով, ուզում էի լսել կարծիքներ: Եթե գտնում ես, որ թեման պետք է փակվի, ուրեմն փակիր: