Դիտել ողջ տարբերակը : Ծրագրավորման Բաց Մրցույթ 2006
քաղաքացի
02.09.2006, 21:46
Սեպտեմբերի 15-ին կազմակերվելու է Ծրագրավորման Բաց մրցույթ:
Ովքե՞ր են գալու ակումբի անդամներից: Եվ ինչպե՞ս եք տրամադրված:
Անձամբ ես չեմ մասնակցելու (հանգամանքների բերումով), բայց ամեն դեպքում ակումբի մյուս անդամների համար կխնդրեի ավելի մանրամասն տեղեկություն տալ մրցույթի մասին (ո՞վ/ո՞վքեր են կազմակերպիչները, որտե՞ղ է անցկացվելու, ի՞նչ մրցանակներ են նախապատրաստվել և այլն):
քաղաքացի
02.09.2006, 23:16
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.aopc.am
Ուշադրություն: մրցանակը կազմում է ավելի քան 2 մլն դրամ:
ես եմ ուզում գնամ, բայց մարդու չասեք;) . բա որ խայտառակ լինեմ:D
ես մեկ ուզում եմ , մեկ ՝ փոշմանում ...
չգիտեմ դեռ ...
քաղաքացի
15.09.2006, 23:48
Ժողովուրդ ջան, այսօր մրցույթը ժամը 9-ից սկսվում է:
Բոլոր ովքեր մասնակցում են, մաղթում եմ հաջողություն:
ես այդպես էլ չգրանցվեցի, բայց բոլորիդ հաջողություն եմ մաղթում, հուսով եմ մի բանի կհասնեք ...
ես այդպես էլ չգրանցվեցի, բայց բոլորիդ հաջողություն եմ մաղթում, հուսով եմ մի բանի կհասնեք ...
հույսերդ չարդարացան. խայտառակ եղանք, եկանք:oy
Firegirl777
18.09.2006, 14:46
ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ կուզենայի, բայց չեմ կարող չեմ հասցնի և բավականին երկար ժամանակ ծրագրավորումը ձեռքս չեմ վերցրել
հույսերդ չարդարացան. խայտառակ եղանք, եկանք:oy
վայ, ոչ մեկիդ մոտ ոչինչ չստացվե՞ց .. լավ չի ... դե մի հատ սկսեք պատմել տեսնեմ, ի՞նչ էր, ի՞նչ արեցիք ... Արշակ, Համբիկ, դուք էլ ...
քաղաքացի
18.09.2006, 16:39
կար 5 հատ խնդիր որոնք բաղկացած էին յուրաքանչյուրը 10 տեստից: Տրվում էր 3 ժամ: Ինչ հասցնես հասցնես: Ուրիշ ի՞նչ ես ուզում իմանաս, ասա:
Հիմանականում խնդիրները ոչ շատ բարդ մաթեմատիկական, տրամաբանական էին: Բայց հարկ է նշել, որ հեշտությամբ 2000000 դրամ չեն թողնի շահես: ;)
Չէ, ես ուզում եմ իմանալ դուք ի՞նչ էք արել ... ի՞նչ արդյունքների եք հասել ...
Գնացի, 5 խնդիր էր, առաջին 2 խնդիրներն արեցի, բայց երկրորդը չհասցրեցի վերջացնել։ Այսինքն՝ բոլոր դեպքերը հաշվի չեմ առել։ Ժամանակը չհերիքեց :(
3-րդ խնդիրը շատ հեշտ էր։ Ափսոս սկզբում բոլոր խնդիրները չկարդացի։ Որ իմանայի, հենց դրանից էլ կսկսեի, ու ավելի շատ միավորներ կհավաքեի։ Վերջին 2 խնդիրները չեմ էլ հասցրել կարդալ։
Իմ կարծիքով 3 ժամը քիչ է։ Տենց ավելի շատ արագաշարժությունն է ստուգվում։ :think Կամ էլ հիվանդ էի, ջերմություն ունեի, դրա համար էի դանդաղ աշխատում։ Թարսի պես նախորդ օրը թունավորվել էի։:(
Ինչևէ, հույս ունեմ, որ երկրորդ փուլ կանցնեմ ու կշարունակեմ պայքարը :)
Խոստացել էին, որ արդյունքները այսօր կհրապարակեն, բայց առայժմ չկան։ Դեռ սպասում ենք…
Արշակ, եթե չեմ սխալվում նրանք հետաքրքրի մտքերն ու լուծումներն էլ են հաշվի առնում, ու հանրավոր է մեծ շանսեր ունենաս:
դե, սպասում եմ մյուսներին, տեսնեմ դուք ի՞նչ եք արել ...
դե հաջողություն ձեզ , болею за вас, ребята!:)
հայերեն չկարողացա, կներեք ...
Չէ, Քաղաքացի, խնդիրները մաթեմատիկական չէին։ Դե գոնե առաջին երեք խնդիրները տրամաբանական էին ու ծրագրավորման հմտություններ էին պահանջում։ Մաթեմատիկա առանձնապես չկար։ 4-րդն ու 5-րդը չեմ կարդացել, բայց ասում են, որ 5-րդը լուծելու համար երևի կարելի էր գրաֆների տեսություն կիրառել։
քաղաքացի
18.09.2006, 17:02
Արշակ, եթե չեմ սխալվում նրանք հետաքրքրի մտքերն ու լուծումներն էլ են հաշվի առնում, ու հանրավոր է մեծ շանսեր ունենաս:
դե, սպասում եմ մյուսներին, տեսնեմ դուք ի՞նչ եք արել ...
դե հաջողություն ձեզ , болею за вас, ребята!:)
հայերեն չկարողացա, կներեք ...
Ես ոչմի բան էլ չեմ գրել :oy
Բայց հետաքրքրի մտքերն ու լուծումները հաշվի չեն առնվում: Իրենց հետաքրքրում էր միայն .exe ֆայլը, որը աշխատացնելուց չպետք է գերազանցեր 2 վարկյանը:
Եթե 2 մասնակիցների միավորները հավասար լինեին, այդ դեպքում նոր կստուգեին գրելաոճը և, թե ինչպես է մտածել ծրագրավորողը այդ խնդրի շուրջ:
Նոր զանգեցի AOPC, ասեցին, որ արդյունքները վաղն առավոտյան կլինեն։:(
Ես ոչմի բան էլ չեմ գրել :oy
Բայց հետաքրքրի մտքերն ու լուծումները հաշվի չեն առնվում: Իրենց հետաքրքրում էր միայն .exe ֆայլը, որը աշխատացնելուց չպետք է գերազանցեր 2 վարկյանը:
Եթե 2 մասնակիցների միավորները հավասար լինեին, այդ դեպքում նոր կստուգեին գրելաոճը և, թե ինչպես է մտածել ծրագրավորողը այդ խնդրի շուրջ:
Ի դեպ, ընկերներիցս մեկը, հաշվի առնելով, որ միայն .exe-ի միջոցով տարբեր մուտքային տվյալների դեպքում ստացվող պատասխաններն են ստուգելու, սենց խորամանկություն էր արել։
Խնդիրը մոտավորապես սենց էր. «… գտնել բոլոր հնարավոր տարբերակների քանակը ու տպել։ Եթե այդպիսի տարբերակ չկա, ապա տպել "imposible"»
Ընկերս բռնել էր, առանց որևէ բան ստուգելու, ցանկացած մուտքային տվյալների դեպքում "imposible" էր տպել։:D Դե ստուգելուց գոնե մեկ-երկու տեստ "imposible" դեպքը կլինի էլի ու էդ դեպքերի համար միավորներ կստանա։:P
շնորավորեք, վերջի տեղում չեմ. 300-ից 175-րդն եմ:hands
դե ասեք տեսնեմ ի՞նչ արդյունքներ են ...
էս_ինչ_սոված_եմ , ապրես, այսինքն անցա՞ր հաջորդ փուլ ...
դե ասեք տեսնեմ ի՞նչ արդյունքներ են ...
էս_ինչ_սոված_եմ , ապրես, այսինքն անցա՞ր հաջորդ փուլ ...
չէ հա, ուր եր ինձ տենց բախտ