PDA

Դիտել ողջ տարբերակը : facebook.com

Էջեր : [1] 2 3 4

քաղաքացի
07.09.2007, 12:42
Լսե՞լ եք արդյոք facebook-ի մասին: Ի՞նչ կարող է այն փոխել ընկերական շրջապատում:
Այս ամառ տուրիստները ինձ ստիպեցին, որ ես այնտեղ գրանցվեմ և պարզվեց, որ facebook-ի գաղափարն այն է, որ կապ է հաստատում մարդկանց, ընկերների, նույն թեմայի շուրջ հետաքրքրվող ընկերների հետ:
Facebook-ում կարող եք գտնել, ընկերներ, որոնց հետ ծանոթացել եք: Կարող եք գտնել նկարներ որտեղ դուք կաք, բայց դեռ չեք ճանաչում այդ նկարը տեղադրողին…
Մի խոսքով բարդ բան է, բայց ինձ թվում է միտքը լավն է հատկապես իրարից հեռու գտնվողների համար:

Հղում՝ www.facebook.com

Hambik
12.10.2007, 22:34
Ուզում էի այսպիսի մի թեմա բացեի, բայց ենթադրեցի, որ արդեն կարող է բացված լինել, փնտրեցի ու ենթադրությունս արդարացավ:
Այո, լավ կայք է, և շատ հետաքրքիր բաներ կան:
Թեկուզ առաջին անգամ մտնելուց հեչ դուրս չեկավ, մտածում էի «հերթական
բլոգա-ֆորումա-ֆոտոալբոմախառը մի բան ա». Բայց բացի այդ ամենից, ինչպես հետո տեսա, կարող ես ինքդ հազար ու մի Application ավելացնես Plugin-ի սկզբունքով ու ամենակարևորը՝ ձրի: Դա կարող ես անել Applications ցուցակը խմբագրելով:
Հիմա կասեք, իսկ ի՞նչ Application-ներ:
Ամենատարբեր.
Օրինակ ես ավելացրել եմ Instant Messaging, և ընկերներիս հրավեր եմ ուղարկել, ու իրենց հետ այսուհետ կարող եմ չաթ անել: (թեկուզ չաթ չկա այդ կայքում որպես այդպիսին).
Կամ ասենք, ավելացրել եմ "IQ Test", որը ինտելեկտուալության թեսթ է անցկացնում թեսթային հարցերի սկզբունքով (ի դեպ շաաատ հետաքրքիր թեսթ էր՝ իսկական ինտելեկտուալությունը ստուգող):
Կա, ասենք նաև Application, որ ավելացնելուց թույլ է տալիս գտնել քո նմաններին՝ համաձայն քո հետաքրքրությունների ու նախասիրությունների, որոնք դու նշել ես:
Կա նաև Application, որով կարող ես quiz սարքել ու ընկերներիդ հրավիրել մասնակցելու:

և այդպես 1000-ավոր Application-ներ:

Իսկ այժմ ամենակարևորը որ ուզում եմ ասեմ
հատկապես ծրագրավորողներիս շատ կհետաքրքրի :B
կայքը տրամադրում է նաև API, որով կարող ես ՔՈ իսկ գրած ծրագիրը տեղադրել կայքում, ավելացնել Application-ներիդ ցուցակում և օգտվել ընկերներիդ հետ: :) :)
կոնկրետ ինչպես է դա արվում, ինչ լեզվով ես գրում, ցավոք դեռ չեմ խորացել այդքան, բայց որ նորություն լինի կգրեմ:
Օրինակ, ես մտածում եմ, որ եթե մի խաղ ես գրել (սկսած շախմատանման խաղերից վերջացրած ինչով ուզես երևի :) ) կարող ես փաստորեն այդ խաղը տեղադրել այդ կայքում ու ընկերներիդ հետ զվարճանալ :).

Փաստորեն այդպիսով ստացվում է, որ facebook-ը համարյա ամեն ինչ է :ok

Լավ, շատ չերկարացնեմ, Մտեք եթե հետաքրքրեց ;)

Հ. Գ. իմ անունը այնտեղ Hamo Abajyan է:

Grieg
22.11.2007, 14:19
խումբ թեղուտի (http://www.akumb.am/showthread.php?t=15821) պահպանման մասին ՝
http://www.facebook.com/group.php?gid=7210009831

ArmSOAD
23.11.2007, 17:46
Բարև facebook-ից օգտվող հայ ժողովուրդ: :hands
Ասեմ, որ ես մոտ կես տարի է գրանցված եմ facebook-ում ընկերոջս խորհրդով և շատ գոհ եմ: Էնտեղ իրոք ամեն ինչ կա: Ինձ սկզբում թվում էր, թե hi5-ի նման անկապ բանա, բայց մի կես ժամ փորփրելուց հետո հասկացա, որ արժի մտնել: Հարցումներից սկսած, խաղերով վերջացրած ամեն ինչ կգտնես ու լավ ժամանակ անց կկացնես: Օրինակ մի Application կա, որով դու "որդեգում" ես մի կենդանու ու պահում: Իրան կարաս կերակրել, հետը խաղալ և մասնակցացնել մրցումների: Հետաքրքիր բանա: Մի խոսքով ամեն տեսակի հետաքրքրությունների տեր մարդ էնտեղ իր համար զբաղմունք կգտնի: Մտեք, չեք փոշմանի:

Իմ անունը facebook-ում Arpy Vanyan է: ;)

Լէգնա
23.11.2007, 17:49
Իսկ ես ժամանակ չունեմ,որ սովորության համաձայն բզբզելով բան գտնեմ :D
Ով ինչ ուղարկում է, համաձայնվում եմ նույնիսկ առանց կարդալու :P

ArmSOAD
23.11.2007, 18:02
Իսկ ես ժամանակ չունեմ,որ սովորության համաձայն բզբզելով բան գտնեմ :D
Ով ինչ ուղարկում է, համաձայնվում եմ նույնիսկ առանց կարդալու :P

Բա որ մի վատ մարդ մի զզվելի բան ուղարկի`: (Օրինակ' ես::D ) Գոնե աչքի տակով անց կացրու: :8

StrangeLittleGirl
23.11.2007, 21:08
Ես էլ կամ facebook-ում: Սկզբում ինձ թվում էր, թե հերթական անկապ սայթ է, անընդհատ մերժում էի հրավերները: Հետո հորաքրոջս աղջիկը պատմեց, ասաց, որ շատ լավն է: Հաջորդ հրավերը չմերժեցի: Չեմ փոշմանել: Ինձ դուր է գալիս այն, որ մարդիկ շատ-շատ են: Մի անգամ պարապ էի մնացել, տասը տարի առաջվա Չեխիայի դասընկերներիս անուն-ազգանուններն էի search տվել: Պատկերացնու՞մ եք, թե որքան մեծ էր ուրախությունս, երբ նրանցից մի քանիսին գտա:

Ուլուանա
24.11.2007, 06:41
Իմ անունը facebook-ում Arpy Vanyan է: ;)
Վայ, դու աղջի՞կ ես... :o Ես էսքան ժամանակ գիտեի, թե տղա ես... :oy

Ես էլ վերջերս (մոտ երկու ամիս առաջ) «ներքաշվեցի» Facebook–ի մեջ։ :roll Հետաքրքիր է։ :) Հավես ու հետաքրքիր բաներ շատ կան։ Չնայած որոշ բաներ էլ ներվերիս վրա ազդում են :{(զուտ տեխնիկական բաներ նկատի ունեմ), բայց դե ընդհանուր առմամբ գոհ եմ, որ գրանցվել եմ։ Ինձ էլ Բյուրը «ներքաշեց»։ :)

Ես էլ ուսանողական ընկերուհուս հայտնաբերեցի ու գրեցի։ :) Ոմանց էլ ուղղակի հայտնաբերեցի՝ առանց գրելու։ :D

ArmSOAD
26.11.2007, 15:38
Վայ, դու աղջի՞կ ես... :o Ես էսքան ժամանակ գիտեի, թե տղա ես... :oy
:D

Այ քեզ բան: Բայց ինչով եմ տղայի նման որ::o

Grieg
02.06.2008, 20:40
շրջակա միջավայրի միջազգային օր...
http://www.facebook.com/event.php?eid=28052737536

Moon
02.06.2008, 22:23
Ես կամ facebook, hi5, myspace-ում։ Այս երեք կայքերի նպատակն էլ նույնն է։ Ես բազմաթիվ ընկերներ եմ գտել նոր այնտեղ։ Բայց օրինակ hi5-ում հիմնականում տեղեկտվական պատերազմերի մեջ եմ Թուրքերի և Ազերների դեմ; Ու լավ էլ ստացվումա, թուրքերից հետքրքիր նամակներ եմ ստանում։ Ասում են, թե նացիստ չեն։
Իսկ facebook-ում վերջերս եմ գրանցվել։ Ամենաշատը հավանում եմ նկարների մեխանիզմը։ լօլ

Kuk
28.09.2009, 22:21
Ժող ֆեյսբուքով էս երկու օր ա անընդհատ ընկրության հայտեր եմ ստանում, անծանոթներից, հիմնականում: Քանի ամիս ա գրանցված եմ, էս երկու օր ա սկսել, ինչից ա՞:

aerosmith
28.09.2009, 22:53
իմիջիայլոց իմ մոտէլ ա տենց։
Բայց պետքա ասեմ որ տվողները լավ էլ "բարձրակարգ ամերիկացի թռչուններ են":love, մի երկու հոգու ընդհունեցի հետո էլ իմ մտքով էլ անցավ որ կարողա ինչ-որ բան նիտո լինի դրա համար էլ մերժում եմՙ բայց աշխատի մեևժես։

Yevuk
28.09.2009, 23:08
Ժող ֆեյսբուքով էս երկու օր ա անընդհատ ընկրության հայտեր եմ ստանում, անծանոթներից, հիմնականում: Քանի ամիս ա գրանցված եմ, էս երկու օր ա սկսել, ինչից ա՞:

Կուկ ջան, հաստատ չգիտեմ ինչիցա, բայց նայի ւստ նախընտրության, եթե ուզում ես նման մարդու հետ շփվել, ընդունի… Իմ մոտ էլ, մի ժամանակ կար լիքը թուրքա-արաբա-պարսկախառը մարդիկ add էին տալիս, բայց հիմա էլ նման բան չի լինում, հաղարից մեկ…

Իսկ սայտի մասին կարող եմ ասել, որ շատ լավն է ու հետքրքիր… Սկզբից է մի քիչ դժվար, որ դեռ ոչ մի ընկեր չունես, չես հասկանում ինքը քեզանից ինչա ուզում, ինչը որտեղ պետկա նայես և նման մանր-մունր հարցեր, բայց որ սովորում ես արդեն, շատ-շատ հետաքրքիր բաներ կան :love Իմ գրանցված ամենալավ սայտերից :love

Երկնային
28.09.2009, 23:16
Հա, ես էլ եմ ֆեյսբուքը սիրում, լավն ա :)

Kuk
28.09.2009, 23:36
Կուկ ջան, հաստատ չգիտեմ ինչիցա, բայց նայի ւստ նախընտրության, եթե ուզում ես նման մարդու հետ շփվել, ընդունի… Իմ մոտ էլ, մի ժամանակ կար լիքը թուրքա-արաբա-պարսկախառը մարդիկ add էին տալիս, բայց հիմա էլ նման բան չի լինում, հաղարից մեկ…

Իսկ սայտի մասին կարող եմ ասել, որ շատ լավն է ու հետքրքիր… Սկզբից է մի քիչ դժվար, որ դեռ ոչ մի ընկեր չունես, չես հասկանում ինքը քեզանից ինչա ուզում, ինչը որտեղ պետկա նայես և նման մանր-մունր հարցեր, բայց որ սովորում ես արդեն, շատ-շատ հետաքրքիր բաներ կան :love Իմ գրանցված ամենալավ սայտերից :love

Հա, նկատել եմ, որ բավականին հաջող ա, ուղղակի հետաքրքրեց էդ պահը, որ էսքան ժամանակ ոչ մի հայտ չկար, մեկ էլ երկու օրում մի տասը հատ հայտ: Էդ կայքում էլ միշտ պասիվ եմ եղել, շատ քիչ եմ օն լայն լինում, էս վերջի մի քանի օրն էլ բացառություն չի:

Yevuk
28.09.2009, 23:41

Էտ օնլայն լինել-չլինելը կարծում ե մկապ չունի ;)
Ես էլ էի ժամանակին պասիվ ու լիքը գալիս էր, իսկ հիմա՝ հակառակը:

Chilly
29.09.2009, 09:13
Հետաքրքիրը ո՞րն ա, հայեր, միաչքանին ֆեյսբուքից ահագին հետո ա ստեղծվել, բայց Հայաստանում չգիտես ինչու բոլորն օգտվում են միաչքանու ծառայություններից, չնայած ֆեյսբուքը ամեն ինչով ավելի լավն է, + ձրի է: Չգիտեմ, ես աստիճանաբար անցնում եմ ֆեյսբուքի, այ որ wap-ի համար չաթատիպ մի բան էլ սարքեն հաստատ օդնոյից դուրս կգամ.

Moon
29.09.2009, 09:39
ՖԵյսբուքն ամենալավ սոցիալական ցանցն ա ինձ համար և ոչ միայն։ Կարող ես համ փող աշխատել, համ լավ ՓՌ-ով զբաղվել, ամեն ինչ ինչ մտքովդ անցնի։ՃՃՃ
ես որ Ֆեյսբուքիստ եմ արդեն, ինձ տենց են ասում։
Գրանցվել եմ մոտ 3 տարի առաջ։

Երկնային
29.09.2009, 17:02
Հետաքրքիրը ո՞րն ա, հայեր, միաչքանին ֆեյսբուքից ահագին հետո ա ստեղծվել, բայց Հայաստանում չգիտես ինչու բոլորն օգտվում են միաչքանու ծառայություններից, չնայած ֆեյսբուքը ամեն ինչով ավելի լավն է, + ձրի է: Չգիտեմ, ես աստիճանաբար անցնում եմ ֆեյսբուքի, այ որ wap-ի համար չաթատիպ մի բան էլ սարքեն հաստատ օդնոյից դուրս կգամ.

Մուշ, տենց ծրագիր կա Nimbuzz մոբայլ, էն որ skype, icq, gtalk և այլն սաղ իրար հետ մի ծրագրով բացում ես, էդտեղ facebook-ի չատն էլ կա, login-դ ու pass-դ գրում ես ու facebook-ում օնլայն ընկերներիդ հետ խոսում: :) Էդ ծրագիրն ընդհանուր լավն ա, մենակ սմայլիկներն են վրաս ազդում :))

Ֆրեյա
29.09.2009, 18:03

Մեկ էլ մոռացար ասել, որ թայփինգը սխալ ա ցույց տալիս, մեկ էլ, երբ որ ինվիզիբլ ես ըվեյ ա սկսում ցույց տալ :P
Մեկ էլ՝ նոթիֆիքեյշնները անջատել չի լինում :(
Էհհհ՜ ինչ էլ լինի, մեկա ուրիշ ավելի հարմար մեսենջեր չկա: Ով գտնի, մի հատ ձեն հանեք, էլի , ժող :(

Ռուֆուս
29.09.2009, 19:24
Հետաքրքիրը ո՞րն ա, հայեր, միաչքանին ֆեյսբուքից ահագին հետո ա ստեղծվել, բայց Հայաստանում չգիտես ինչու բոլորն օգտվում են միաչքանու ծառայություններից, չնայած ֆեյսբուքը ամեն ինչով ավելի լավն է, + ձրի է:
Որովհետև Ֆեյսբուքը սկզբում անգլերենով էր, ռուսերեն ու հայերեն հետո սկսեցին թարգմանել, ավելի խորը ինտերնետային հմտություններ է պահանջում քան պրիմիտիվագույն ադնակլասնիկը:

Chilly
30.09.2009, 16:43
Մուշ, տենց ծրագիր կա Nimbuzz մոբայլ, էն որ skype, icq, gtalk և այլն սաղ իրար հետ մի ծրագրով բացում ես, էդտեղ facebook-ի չատն էլ կա, login-դ ու pass-դ գրում ես ու facebook-ում օնլայն ընկերներիդ հետ խոսում: Էդ ծրագիրն ընդհանուր լավն ա, մենակ սմայլիկներն են վրաս ազդում
Որովհետև Ֆեյսբուքը սկզբում անգլերենով էր, ռուսերեն ու հայերեն հետո սկսեցին թարգմանել, ավելի խորը ինտերնետային հմտություններ է պահանջում քան պրիմիտիվագույն ադնակլասնիկը: արդ եկեք ոչ ասենք միաչքանուն :)

Ֆոտոն
01.10.2009, 02:02
Երեխե՛ք, մի խնդիր ունեմ:
Չեմ կարողանում 2 «ընկեր» ընկերներիս ցուցակից հեռացնել: Ի՞նչ անեմ:

Kuk
01.10.2009, 02:03
Երեխե՛ք, մի խնդիր ունեմ:
Չեմ կարողանում 2 «ընկեր» ընկերներիս ցուցակից հեռացնել: Ի՞նչ անեմ:

Ասա թող իրանք քեզ հեռացնեն:))

masivec
01.10.2009, 07:26
Երեխե՛ք, մի խնդիր ունեմ:
Չեմ կարողանում 2 «ընկեր» ընկերներիս ցուցակից հեռացնել: Ի՞նչ անեմ:
Հա իմիջայլոց իմ մոտ էլ ա էտ պռոբլեմը:8

Ֆոտոն
01.10.2009, 14:38
Ասա թող իրանք քեզ հեռացնեն:))

Էդ ասելու բան ա՞, բա:
Համ էլ էդ երկուսի հետ շփում չունեմ, իմ էշ խելքից ընկերությունը չեմ մերժել ժամանակին::(

AMzone
02.10.2009, 02:08
եսելեմ օգտվում, կապ է իմ արտասահմանի բարեկամների ծանոթների և ընկերներից հետ, Հայաստանում շատ մեծ տարածում դեռ չունի,

Ֆոտոն
03.10.2009, 23:20
Երեխե՛ք, մի խնդիր ունեմ:
Չեմ կարողանում 2 «ընկեր» ընկերներիս ցուցակից հեռացնել: Ի՞նչ անեմ:

Ստացվեց::)
Իրենց գլխավոր էջում՝ հրաժարվել ընկերությունից բան գտա, սեղմեցի: Պըրծ:

Norton
06.10.2009, 14:29
Հայերեն թարգմանությունը սպանումա:D

Դու արհամարհեցիր Unified Young Armenians-ի ընկերանալու խնդրանքը:

Grieg
06.10.2009, 14:50
ի դեպ կա թեթև տարբերակը դանդաղ ինտերնետային կապ ունեցող օգտագործողների համար http://lite.facebook.com

Yellow Raven
06.10.2009, 14:52
Ժող ֆեյսբուքում հնարավո՞ր է նայել մարդու վերջին այցելությունը երբ է եղել, եթե այդ մարդը չի գտնվում քո ընկերների ցանկում:)

Ռուֆուս
06.10.2009, 23:54
Ժող ֆեյսբուքում հնարավո՞ր է նայել մարդու վերջին այցելությունը երբ է եղել, եթե այդ մարդը չի գտնվում քո ընկերների ցանկում:)

Ոչ, Ֆեյսբուքը ադնակլասնիկ չէ :angry

Ֆեյսբուքում քո անոնիմությունը և անվտանգությունը հարգվում է ի տարբերություն ուրիշ անմակարդակ սայթերի: :)

Rammstein
12.04.2010, 16:22
Ժող, էդ երբվանի՞ց են ուզում են Ֆեյսբուքը վճարովի սարքեն։ Էսօր ինձ սենց խումբ հրավիրեցին` http://www.facebook.com/group.php?gid=253355492030։

Ռուֆուս
12.04.2010, 16:31
Ժող, էդ երբվանի՞ց են ուզում են Ֆեյսբուքը վճարովի սարքեն։ Էսօր ինձ սենց խումբ հրավիրեցին` http://www.facebook.com/group.php?gid=253355492030։

Նման բան չկա, հերթական բամբասանքներն են :)

Enigmatic
12.04.2010, 16:35
Ես էլ կամ ֆեյսբուքում, շատ եմ հավանում, շատ հետաքրքիր, հավես զբաղմունքներ կան, պարապ ժամանակդ լավ կանցկացնես, հատկապես խաղերը, դե ես էլ եմ Փեթ պահում:)) ափսոս համեմատ քիչ ծանոթներ կան քան օդնոյում, բայց դա էլ չի խանգարում ավելի հաճախ մտնելուս:)

_DEATH_
12.04.2010, 16:36
Ժող, էդ երբվանի՞ց են ուզում են Ֆեյսբուքը վճարովի սարքեն։ Էսօր ինձ սենց խումբ հրավիրեցին` http://www.facebook.com/group.php?gid=253355492030։

Եթե փողով սարքեն, ուրեմն հաստատ լավ չեն: Սայթի տերը 30քանի տարեկան ա, միլիարդատերերի մեջ 200քանիերորդ հորիզոնականում ա, հեսա 5 միլիարդը դզվում ա:

Chuk
12.04.2010, 16:37
Ավետ ջան, ընդամենը պետք էր վերնագրով որոնել Գուգլում ու մասնավորապես կգտնեիր.
http://www.allfacebook.com/2010/01/again-facebook-will-not-charge-users-to-access-the-site/
http://thefacebookinsider.com/2010/01/rumor-facebook-will-charge-a-monthly-fee/

Սաղ հեչ, արդեն ակումբից կարող եք facebook-ին կպնել: Հետագայում ինտեգրումն առավել հետաքրքիր կլինի, մասնավորապես, ենթադրվում է, որ հնարավոր կլինի այստեղից կապվել ֆեյսբուքի ընկերներին, ֆեյսբուքում սեփական էջի պատին հաղորդագրություններ թողնել հենց ակումբից և այլն:

CactuSoul
12.04.2010, 16:59

Ուֆ:(, չսիրեցի, էլի, ես էդ գլոբալիզացիան:sad:
Մեր համար հանգիստ, խախանդ ապրում էինք, էլի…
Ամեն մեկն իր տեղն ունի: Պետք լինի՝ facebook կմտնեմ, էլ ակումբն ինչո՞ւ պիտի «շահագործեմ» էդ նպատակով:esim:

Rammstein
12.04.2010, 17:13
Ուֆ:(, չսիրեցի, էլի, ես էդ գլոբալիզացիան:sad:
Մեր համար հանգիստ, խախանդ ապրում էինք, էլի…
Ամեն մեկն իր տեղն ունի: Պետք լինի՝ facebook կմտնեմ, էլ ակումբն ինչո՞ւ պիտի «շահագործեմ» էդ նպատակով:esim:

Ընդհանուր լավ բան ա էս ակումբի մեջի ֆեյսբուքը, ուղղակի ավելի լավ կլիներ, որ ամեն անդամ ինքը որոշեր` էդ բանը վերեւում հայտնվի՞, թե՞ չէ։

Ես օրինակ եթե չլինեի ֆեյսբուքում, հաստատ էդ վերեւի նշանը պիտի ամեն տեսնելուց ներվերս սղոցեր, ու «պրտադրեր» գրանցվել ֆեյսում։

Ներսես_AM
12.04.2010, 17:22
Ժողովուրդ ձեզ ո՞վ ա ստիպում, ուզում եք արեք, չեք ուզում մի արեք: Ես որ չեմ պատրաստվում օգտվեմ դրանից: իսկ վերևում մի հատ connect կնոպկան ինձ չի խանգարում:

Norton
12.04.2010, 17:24
Թարգմանությունը:(

Գու մասիդ բան մը գրէ:

Սահակ
12.04.2010, 17:39
ես միացրեցի ֆեյսբուքը Ակումբի հետ, բայց ոչ մի տարբերություն չեմ տեսնում դեռ։

Ներսես_AM
12.04.2010, 17:40
Դեռևս միայն լոգինն ա, մյուս տարբերակից սկսած սկսելու են ավելացնել պատին փոսթ անել, ընկերներ բաներ;

Կարապետ
20.05.2010, 21:28
Սա ինչա՞:)
http://static.ak.fbcdn.net/rsrc.php/z38X1/hash/6ad3z8m6.gif

tikopx
20.05.2010, 21:33
ես արդեն 2 օրա խրվել եմ մեջը, շատ հետաքրքիր բաներ կա ,մանավանդ տարբեր կայքերից շերինգ հասկացողությունը ֆեյսբուկի հետ…

tikopx
20.05.2010, 21:35
Դեռևս միայն լոգինն ա, մյուս տարբերակից սկսած սկսելու են ավելացնել պատին փոսթ անել, ընկերներ բաներ;

մյուս տարբերակը՝ֆոռումի թե ֆունկցիաի, երբա մոտավոր լինելու գոնե խաբարություն կա՞

Կարապետ
20.05.2010, 21:37
Ես
KARAPET£ (http://www.facebook.com/karapet.am)
http://www.akumb.am/image.php?u=20491&type=sigpic&dateline=1269863968«ԴԱՐ» Ակումբ (http://www.facebook.com/akumb.am)

Կարապետ
20.05.2010, 21:37
Ես էլ խրվել եմ խաղերի վրա էլ խաղ չմնաց որ hack չանեմ:
Շատ լավ ցանցա:)

tikopx
20.05.2010, 22:07
Ես էլ խրվել եմ խաղերի վրա էլ խաղ չմնաց որ hack չանեմ:
Շատ լավ ցանցա:)

Մաֆիան կարացե ես ձևը ասա ելի

aerosmith
23.08.2010, 23:06
Ժողովուրդ էսօր միամիտ հայտնաբերեցի ֆեյսմուդերը.. :hands
ինչ ընտիր սմայլիկներ են...:love ապրեն , շատ լավ են սարքել...

Universe
23.08.2010, 23:11
Ասում են MyFriends.am կայքի մասին իմանալուց հետո Մարկ Ցուկերբերիգը սկսելա էլի ծխելը ...:D

cold skin
28.08.2010, 18:29
Մարդի՜կ, օգնե՛ք ինձ: Ես ՖԲ-ի աքաունտս չեմ կարողանում մտնել: Ամեն ինչ անում եմ բերում ա սա https://ssl.facebook.com/roadblock/:
Մի քանի անգամ էլ փոխեցի ծածկագիրը, էլի խնդիր ունեմ:
Ի՞նչ անել:think

tikopx
28.08.2010, 18:47
Մարդի՜կ, օգնե՛ք ինձ: Ես ՖԲ-ի աքաունտս չեմ կարողանում մտնել: Ամեն ինչ անում եմ բերում ա սա https://ssl.facebook.com/roadblock/:
Մի քանի անգամ էլ փոխեցի ծածկագիրը, էլի խնդիր ունեմ:
Ի՞նչ անել:think

ջնջածա

cold skin
28.08.2010, 18:58
ջնջածա
Ի՞նչը…

Հայկօ
28.08.2010, 19:02
Գրանցվե՞մ :think

tikopx
28.08.2010, 19:02
Ի՞նչը…

հայերի ասած սայտտ:) պրոֆիլտ

cold skin
28.08.2010, 19:04
հայերի ասած սայտտ:) պրոֆիլտ
Բայց ո՞նց , ո՞վ, բայց ընկերներս իմ պռոֆիլ մտնում են, վոլի վրա կարան բան գրեն…
Չեմ հասկանում:

BOBO
28.08.2010, 19:20
Բայց ո՞նց , ո՞վ, բայց ընկերներս իմ պռոֆիլ մտնում են, վոլի վրա կարան բան գրեն…
Չեմ հասկանում:

http://www.facebook.com/topic.php?uid=69178204322&topic=16450
կարդա կարողա մի բանով օգնի

cold skin
28.08.2010, 19:41
Ոնց հասկանում եմ սա ՖԲ-ի խնդիրն ա, ոչ թե իմը: Մի քանի անգամ գրեցի ՖԲ-ին , բայց ռեալ պատասխան չեմ ստանում: Ինչևէ, շնարհակալ եմ արձագանքելու համար:

tikopx
28.08.2010, 20:01
մի խնդիր էլ կա, եթե Հայլ լայն ես օգտագօրծում, իրանցից էլա լինում տենց բաներ մեկ եմկ,վաղտա եղել Հայաստանից Հայ լայնի բաժանորդները չեն կարացե մտնեն մի քանի ժամ

Մանուլ
28.08.2010, 20:04
Ժողովուրդ էսօր միամիտ հայտնաբերեցի ֆեյսմուդերը.. :hands
ինչ ընտիր սմայլիկներ են...:love ապրեն , շատ լավ են սարքել...

Հմ... էդ ի՞նչ սմայլիկներ են :8:

cold skin
28.08.2010, 20:06
մի խնդիր էլ կա, եթե Հայլ լայն ես օգտագօրծում, իրանցից էլա լինում տենց բաներ մեկ եմկ,վաղտա եղել Հայաստանից Հայ լայնի բաժանորդները չեն կարացե մտնեն մի քանի ժամ
Հայ լայն ա, հմմմ հնարավոր ա:think
Իմ մտքով էլ անցավ:
Բայց մեկ ուրիշը հենց հիմա իմ համակարգչով մտնում ա ՖԲ: Ու նորմալ ա ամեն ինչ:

BOBO
28.08.2010, 20:09
Ոնց հասկանում եմ սա ՖԲ-ի խնդիրն ա, ոչ թե իմը: Մի քանի անգամ գրեցի ՖԲ-ին , բայց ռեալ պատասխան չեմ ստանում: Ինչևէ, շնարհակալ եմ արձագանքելու համար:

Փորձելես պառոլտ վերականգնես մաիլով?

cold skin
28.08.2010, 20:11
Փորձելես պառոլտ վերականգնես մաիլով?
Երկու անգամ այ սենց բանա բերում https://ssl.facebook.com/roadblock/?next=http%3A%2F%2Fwww.facebook.com%2Fconnect%2Fuiserver.php%3Fsocial_plugin%3Dlike%26external_page_url%3Dwww.facebook.com%252Fhelp%26method %3Dopt.inlike%26display%3Dpopup%26app_id%3D127760087237610%26from_login%3D1

tikopx
28.08.2010, 20:19
մի հատ ուրիշ ինտերնետ կլուբից փորձի,մեկել կարողա բողոքել են քո պրոֆիլի վրա ու ժամանակավոր փակել են :

BOBO
28.08.2010, 20:36
Երկու անգամ այ սենց բանա բերում https://ssl.facebook.com/roadblock/?next=http%3A%2F%2Fwww.facebook.com%2Fconnect%2Fuiserver.php%3Fsocial_plugin%3Dlike%26external_page_url%3Dwww.facebook.com%252Fhelp%26method %3Dopt.inlike%26display%3Dpopup%26app_id%3D127760087237610%26from_login%3D1

դե էտ իմ մոտ չի բացում, փորձի http://m.facebook.com կամ http://touch.facebook.com սայթերով մտնես

cold skin
28.08.2010, 20:45
դե էտ իմ մոտ չի բացում, փորձի http://m.facebook.com կամ http://touch.facebook.com սայթերով մտնես
Չի լինում, Sorry , your account is temporarily unavailable . Please log in to www.facebook.com from a computer and follow the instructions given, սա ա բերում:
Ո՜ւֆֆֆֆֆֆ...

Շնորհակալ եմ ամեն դեպքում: Վաղը ինետ կլուբում կփորձեմ տեսնեմ:

Նաիրուհի
07.09.2010, 23:48
Ուսանողների գնահատականները վատացել են Facebook ի պատճառով

Համաձայն Նիդերլանդների Բաց համալսարանի հոգեբանների ուսումնասիրության, որին մասնակցել են 19-54 տարեկան 219 ուսանողներ, ցույց է տվել, որ այն ուսանողները, որոնք օգտվել են Facebook սոց. Ցանցից, միջին հաշվով քննություններից վաստակել են 3.06 բալ 4 բալանոց սանդղակով։
Իսկ այն ուսանողները, ովքեր ունեին չեն օգտվել Facebook ից՝ միջին հաշվով աստակել է 3.82 բալ։
Բացի այդ՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Facebook ում չգրանցված ուսանողներն 88 տոկոսով ավելի շատ են զբաղվում տնային աշխատանքներով, քան գրանցված ուսանողները։ Այս մասին հաղորդում է The Daily Mail ը։
Պրոֆեսոր Փոլ Կիրշների խոսքերով՝ քննությունների ժամանակ ուսաանողները չեն կարողանում հաղթահարել Facebook և այլ սոց. ցանցերից ունեցած հոգեկան կախվածությունը։
Աղբյուր (http://www.yerevaklur.am/full_news.php?id=13900)

AMzone
08.09.2010, 00:13
Համաձայն Նիդերլանդների Բաց համալսարանի պարզվումա Նիդերլանդներումել կա Բաց համալսարան.

Նաիրուհի
08.09.2010, 01:11
պարզվումա Նիդերլանդներումել կա Բաց համալսարան.

Ուր սովորում են մինչև 54 տարեկան ուսանողներ ;)

tikopx
24.09.2010, 00:12
եոսինչր ատակայա գնում սրանց վրա, որ հասան սրան` Service Unavailable - DNS failure
The server is temporarily unable to service your request. Please try again later.

Reference #11.24ceef50.1285272602.154e7cc8

Ապե Ջան
24.09.2010, 00:15
Չի բացում սայթը, բայց պինգ գնումա նորմալ:
Շուտ կուղղվի հավանաբար: :)

tikopx
24.09.2010, 00:15
Service Unavailable - DNS failure
The server is temporarily unable to service your request. Please try again later.

Reference #11.24ceef50.1285272602.154e7cc8
սա նշանակումա, որ սերվերը տրաքելա` ատականերից , կամ ել կախելա, որը մի քիր այս դեպքում հավանական չի

tikopx
24.09.2010, 00:47
01:50 դզվավ, սպասենք առավոտյան լրատվամիջոցներին:

V!k
24.09.2010, 00:49
01:50 դզվավ, սպասենք առավոտյան լրատվամիջոցներին:

իմ մոտ հլը չի դզվել:( մի կես ժամ առաջ մի պահ դզվեց,հետո էլի անջատվեց:

Monk
24.09.2010, 00:53
ՖԲ-ն աչքիս հոգեվարքի մեջ է: Կամ էլ կլինիկական մահ է տանում::think

Ապե Ջան
24.09.2010, 01:05
Արդեն ուշքի է եկել :)

Դարք
24.09.2010, 09:08
դե արի մեր ֆեյսբուqի մանյակներին բացատրի, որ իրանց մոտ էլ է պրոֆիլակտիկա լինում ժամանակ առ ժամանակ :))

Ապե Ջան
24.09.2010, 09:45
դե արի մեր ֆեյսբուqի մանյակներին բացատրի, որ իրանց մոտ էլ է պրոֆիլակտիկա լինում ժամանակ առ ժամանակ :))

Դար՛ք այո լինում է :), բայց ոչ պիկ ժամերին: Ընդհանրապես այդպիսի մեծ պահաջարկ ունեցող սոցիալական կայքերի պրոֆիլակտիկան պետքա լինի ասենք գիշերը 5 - ից հետո, որ ավելի քիչ մարդ լինի արթուն:

Երեկվանը պրոֆիլակտիկա չէր, այլ մի պուճուր խնդիր, որ շուտափույթ կարգավորվեց նրանց մասնագետների կողմից: ;)

Chuk
24.09.2010, 10:16

Էդ կարգի մեծ սոցիալական ցանցի համար գիշերվա ժամը 5-ը ո՞րն ա, ո՞ր երկրի ժամով :))

tikopx
24.09.2010, 10:20
ընդհանրապես այսպիսի կայքերը որ պրոֆիլակտիկա են անում, մենք դա չենք զգում:)

Ապե Ջան
24.09.2010, 10:22
Էդ կարգի մեծ սոցիալական ցանցի համար գիշերվա ժամը 5-ը ո՞րն ա, ո՞ր երկրի ժամով :))

Իրենց, ոնց որ odnoklassnik - ը, գիշերը 2,3,4-ից հետո:

Chuk
24.09.2010, 10:26
Իրենց, ոնց որ odnoklassnik - ը, գիշերը 2,3,4-ից հետո:

Էդ կայքի օգտագործողները աշխարհասփյուռ են, ակտիվ բաշխված ողջ երկրագնդի բոլոր ծակուծուկերով, ու «իրենց» երկրի ժամը 5-ը սայթի համար կարող ա լինի շատ պիկ ժամ ;) Իսկ օdnoklassnik-ը մեղմ ասած չափանիշ չի:

Ապե Ջան
24.09.2010, 10:31
Էդ կայքի օգտագործողները աշխարհասփյուռ են, ակտիվ բաշխված ողջ երկրագնդի բոլոր ծակուծուկերով, ու «իրենց» երկրի ժամը 5-ը սայթի համար կարող ա լինի շատ պիկ ժամ ;) Իսկ օdnoklassnik-ը մեղմ ասած չափանիշ չի:

odnoklassnik - ը նույնպես ոչ բարով սոցիալալական սայթ է, ու նրա պես բոլորն էլ ունենում պրոֆիլակտիկայի ժամեր:
facebook - դեպքում ըստ իս կլինի իրենց երկրի համար ամենահարմար ժամը :oy

Chuk
24.09.2010, 10:35
odnoklassnik - ը նույնպես ոչ բարով սոցիալալական սայթ է, ու նրա պես բոլորն էլ ունենում պրոֆիլակտիկայի ժամեր:
facebook - դեպքում ըստ իս կլինի իրենց երկրի համար ամենահարմար ժամը :oy

Ես չեմ կարծում, որ facebook-ի աշխտանքը էնպես կազմակերպված կլինի, որ պրոֆիլակտիկայի ժամ ունենալու կարիք ունենան :)

Ռուֆուս
24.09.2010, 11:55
Ես գժվեցի Ֆեյսբուքի ձեռը :{

Ընկերներիս մեջ ինչ-որ Մարիամ կար, խմբի հրավեր էր ուղարկել IP Marketing բլա-բլա-բլա: Խմբի անդամ չեմ ուզում դառնալ, իգնոր արեցի, հրավերը մնաց, հազար անգամ փորձեցի իգնոր անել, անում ա, բայց հրավերը չի կորում: Մարիամին ընկերներիս միջից ջնջեցի, չօգնեց, հրավերը accept արեցի, որ հետո դուրս գամ, նույնիսկ accept չի լինում: Ամեն անգամ բացելուց էլ էդ անտեր հրավերը երևում ա... Ի՞նչ անեմ :{

Կարապետ
24.09.2010, 15:11

Բրովուզեռդ փոխի:))

Ռուֆուս
25.09.2010, 20:20
Բրովուզեռդ փոխի:))

Կարիք չկա, էսօր ինքն իրեն անհետացավ... :) Ես ոչ մի բան չէի արել

Մանուլ
26.09.2010, 01:43
Ֆեյսբուքում տեսանելի ընկերների վերջին այցելությունը երևո՞ւմ ա:

V!k
26.09.2010, 09:50
Ֆեյսբուքում տեսանելի ընկերների վերջին այցելությունը երևո՞ւմ ա:

չէ,ֆեյսում նման բան չկա,չես կարա իմանաս թե վերջին այցելությունը երբ ա եղել:

Universe
04.10.2010, 22:45
Դար՛ք այո լինում է :), բայց ոչ պիկ ժամերին: Ընդհանրապես այդպիսի մեծ պահաջարկ ունեցող սոցիալական կայքերի պրոֆիլակտիկան պետքա լինի ասենք գիշերը 5 - ից հետո, որ ավելի քիչ մարդ լինի արթուն:

Երեկվանը պրոֆիլակտիկա չէր, այլ մի պուճուր խնդիր, որ շուտափույթ կարգավորվեց նրանց մասնագետների կողմից: ;)

Հայերի ԱՄԵՆԱՊԻԿ ժամն էլ հենց պրոֆիլակտիկայա իրանց համար էլի... :esim

Մուր_Համլետ
07.10.2010, 17:39
Աչքիս ֆեյսբուքը ազերիները ջարդել են.... :o
Ինձ համար հաշվում էի, թե 10 վ.-ում քանի քլիք եմ անում, վերջում, որ պիտի հրապարակեի, կայքի հայկական տարբերակում ajax պատուհանի title-ում տեսեք ինչ ա գրած

http://s61.radikal.ru/i171/1010/9b/c99994333e45.png

:angry :angry

Բայց անգլերեն տարբերակում սենց ա

http://i076.radikal.ru/1010/ca/a3f12b74fe23.png

Այսինքն, պիտի լիներ

Հրապարակե՞լ Ձեր պատին և ընկերների գլխավոր էջում:

Ռուֆուս
07.10.2010, 17:42
Հա, էդ շուտ էին ջարդել, դրա համար էլ հիմա հայերեն թարգմանությունը փակ ա :)

Ես անգլերենին եմ անցել, մինչև դզեն փչեն:

Rammstein
07.10.2010, 18:39
Ես էլ էի անգլերենին անցել, բայց երեկ նորից հայերենին անցա: Էն ժամանակ ինչ-որ շատ խելոք մեկը բռնել ձեւավոր փակագծերի պարունակությունը թարգմանել էր, մարդկանց անունների տեղը գրում էր «Անուն, Անվանել», երեկ նայեցի, արդեն դզել են:

Lianik
19.10.2010, 13:36
Հիմնվելով բազմաթիվ բողոքների վրա `ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նամակով դիմել է Facebook-ի ադմինիստրացիային, որտեղ մասնաորապես ասվում է.
«Հարգելի Facebook վեբ-կայքի ադմինիստրացիա, հայտնում ենք, որ ձեր կայքում անհայտ անձանց կողմից բացված, այսպես կոչված, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջը HUMAN RIGHTS DEFENDER OF THE REPUBLIC OF ARMENIA կարող է մոլորության մեջ գցել Facebook-ից օգտվողներին և հատկապես` մեր բազմաթիվ դիմումատուներին:
Բացի դա, մենք ունենք հավաստի տեղեկատվություն, որ այդ էջում գրանցված 700-ից ավելի անդամների որոշ մասը անդամակցել է վերոնշյալ խմբին` թյուրիմացաբար կարծելով, որ այն իսկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի էջն է:
Ավելին` մեր աշխատակիցները, հետաքրքրությունից դրդված, դարձել են այդ էջի անդամներ` ստուգելու, թե ինչ բնույթի հաղորդագրություններ կստանան:
Պարզվել է, որ հիմնականում էջի պատասխանատուներն իրենց անդամներին ուղարկում են տարբեր ապրանքների վաճառքը խրախուսող գովազդներ:
Մենք մեր անհանգստությունը և բողոքն ենք հայտնում վերոնշյալի կապակցությամբ և պաշտոնապես խնդրում փակել տվյալ էջը:»
http://www.yerevaklur.am/full_news.php?id=14515

Կարապետ
19.10.2010, 14:10
http://www.facebook.com/pages/Armenia/104470466286642

Ներսես_AM
19.10.2010, 14:30
Անձնական տվյալների արտահոսք Facebook-ից

http://www.azatutyun.am/content/article/2194537.html

VisTolog
21.10.2010, 15:22
Թուրքիայում «Facebook»–ը կարող է արգելափակվել

Ինչպես հայտնում է 7օր.am-ը`

Թուրքիայում, հնարավոր է, փակվի «Facebook» սոցիալական ցանցը։ Այդ երկրի կապի և տրանսպորտի նախարար Բինալի Իյլդիրիմն ասել է, որ Թուրքիայում «Facebook»-ը փակելու մասին մինչև այժմ դատական 30 որոշում է կայացվել, սակայն նախարարությունն այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ դեռևս չի կատարել։

«Թուրքիան իրավական պետություն է, և մենք բոլորս պետք է հարգենք մեր դատարանների կողմից կայացված վճիռները։ Մենք «Facebook» ընկերությանը ժամանակ ենք տվել ուղղելու իր սխալները, սակայն մինչ այժմ այդպես էլ արդյունքը չենք տեսել։ Այդ իսկ պատճառով դժվարանում եմ ասել՝ Թուրքիայում այդ կայքի գործունեության առումով հետագայում դեպքերն ինչպե՞ս կզարգանան»,-ասել է նախարարը։

Դժվար է պատկերացնել Facebook սոցիալական ցանցի փակումը մի երկրում, որը Facebook-ի օգտագործողների թվով 4-րդն է աշխարհում`ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Ինդոնեզիայից հետո:

Հարդ
21.10.2010, 15:35
Վիստ, բայց թուրքիայի դժգոհության պատճեառը չասեցիր է...

VisTolog
21.10.2010, 15:40
Վիստ, բայց թուրքիայի դժգոհության պատճեառը չասեցիր է...
:D Ես ի՞նչ անեմ, եթե նյութը հենց տենցա դրվել:
Կփորձեմ իմանամ:

Ձեռքի հետ սա էլ գտա::)

Պաշտպանի գրասենյակը դիմել է Facebook-ի ադմինիստրացիային

Հիմնվելով բազմաթիվ բողոքների վրա' ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նամակով դիմել է Facebook-ի ադմինիստրացիային, որտեղ մասնաորապես ասվում է.

«Հարգելի Facebook վեբ-կայքի ադմինիստրացիա, հայտնում ենք, որ ձեր կայքում անհայտ անձանց կողմից բացված, այսպես կոչված, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջը HUMAN RIGHTS DEFENDER OF THE REPUBLIC OF ARMENIA կարող է մոլորության մեջ գցել Facebook-ից օգտվողներին և հատկապես' մեր բազմաթիվ դիմումատուներին:

Բացի դա, մենք ունենք հավաստի տեղեկատվություն, որ այդ էջում գրանցված 700-ից ավելի անդամների որոշ մասը անդամակցել է վերոնշյալ խմբին' թյուրիմացաբար կարծելով, որ այն իսկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի էջն է:

Ավելին' մեր աշխատակիցները, հետաքրքրությունից դրդված, դարձել են այդ էջի անդամներ' ստուգելու, թե ինչ բնույթի հաղորդագրություններ կստանան: Պարզվել է, որ հիմնականում էջի պատասխանատուներն իրենց անդամներին ուղարկում են տարբեր ապրանքների վաճառքը խրախուսող գովազդներ:

Մենք մեր անհանգստությունը և բողոքն ենք հայտնում վերոնշյալի կապակցությամբ և պաշտոնապես խնդրում փակել տվյալ էջը»։

news.am (http://news.am/arm/news/35042.html)

CactuSoul
21.10.2010, 15:54
Ձեռքի հետ սա էլ գտա::)

Պաշտպանի գրասենյակը դիմել է Facebook-ի ադմինիստրացիային

Մի քանի գրառում վերևի՞ց;):

VisTolog
21.10.2010, 16:07
Մի քանի գրառում վերևի՞ց;):

Չէի տեսել::)

Jarre
15.11.2010, 11:17
Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում։ Ուզում եմ գլխիս գալիքը պատկերացնել։

Ֆեյսբուքում մի ադրբեջանցի հայհոյանքներ գրեց նկարներից մեկի մեկնաբանության մեջ ու նամակով էլ ուղարկեց։ Ես իրան բլոք եմ արել ու Report եմ ուղարկել։ Համակարգից ստացա ավտոմատ պատասխան, որ գուցե էտ մարդուն հանեն կայքից։

Հիմա հարցս հետևյալն ա։ Ի՞նչ անեմ, որ ինձ պաշտպանեմ էտ բ.տ.-ուց ու նացիոնալիստներից??? Ես որոշել եմ դեռ ոչինչ չանել ու եթե տեսնեմ, որ հարձակվում են ու անկապ բաներ են գրում Privacy Settings-ները նոր կփոխեմ։ Ճիշտ ե՞մ մտածում, թե՞ հենց հիմիկվանից մի բան անեմ....

Ռուֆուս
15.11.2010, 11:29

setting-ներդ փոխիր, դիր էնպես որ մենակ ընկերներդ տեսնեն, կամ ընկերներիդ ընկերները:

V!k
15.11.2010, 15:13
նկատել եք որ ձեր էջի վրա կարողա բերի նենց մարդու,որ դուք ճանաչում եք,բայց ինքը ունի ասենք ընդհամենը 1 ընկեր ֆեյսում ու ետ ընկերը ձեր հետ կապ չունի (ոչ էլ ետ ընկերը ձեր ընկերների ընկերներից ա),???? իմ մոտ շատ-շատ ա տենց եղել,ինչով ա տենաս ընտրում թե ում բերի էջիդ, ում` չէ :think

tikopx
15.11.2010, 15:59

մի բան ասեմ, համադասարանցիների կայքը՝ ադնակլասսնիկը, ետ մեխանիզմը ավելի լավա աշխատում , համարյա 100% -անի:

Universe
15.11.2010, 17:07
նկատել եք որ ձեր էջի վրա կարողա բերի նենց մարդու,որ դուք ճանաչում եք,բայց ինքը ունի ասենք ընդհամենը 1 ընկեր ֆեյսում ու ետ ընկերը ձեր հետ կապ չունի (ոչ էլ ետ ընկերը ձեր ընկերների ընկերներից ա),???? իմ մոտ շատ-շատ ա տենց եղել,ինչով ա տենաս ընտրում թե ում բերի էջիդ, ում` չէ :think

Քո բնակչության վայրով, հասցեով, ուսումնական հաստատության /դպրոց, ինստիտուտս/ ու նմանատիպ այլ բառարմատային համընկնումներով

ayepremyan
16.11.2010, 22:57
Իսկ ֆեյսբուքը հայերեն ո՞վ ա կարողանում հայերեն թարգմանել․ facebook.com/translate (http:// facebook.com/translate)էջից որ փորձում եմ թարգմանեմ կամ քվեարկեմ, նամակ ա բերում, որում ասում ա որ նոր եմ ֆեյսբուքում, բայց արդեն մի տարի որ գրանցված եմ․ ֆեյսբուքի ֆորումներում էլի մարդիկ կան որ չեն կարողանում թարգմանել․:think

Կարապետ
20.11.2010, 15:07

Նկատի ունի նոր ես թարգմանության բաժնում և նոր ես սկսել Հայերենով օգտոգարծել;)

V!k
20.11.2010, 16:04
Նկատի ունի նոր ես թարգմանության բաժնում և նոր ես սկսել Հայերենով օգտոգարծել;)
իսկ "նոր սկսել հայերենով օգտագործել" ասելով ինչքա՞ն ժամանակ ես հասկանում,ինչքա՞ն ժամանակ ա պետք, որ դառնաս հին օգտագործող,օրինակ ես մոտ 4-5 ամիս կլինի որ հայերենով եմ օգտագործում,բայց էլի չեմ կարողանում թարգմանեմ կամ քվեարկեմ:(

Ungrateful
20.11.2010, 17:14
Ժող, հեչ փորձել ե՞ք անուն-ազգանունը փոխել:
Ուրեմն ուզում եմ փոխել, հայատառ գրել անուն-ազգանունս: Գրում ա, որ եթե մեջը սրտիկ-մրտիկ ու տենց սիմվոլներ չկան՝ իմ փոփոխությունը կհաստատեն 24 ժամվա ընթացքում: 1 շաբաթ անցել ա, դեռ չեն հաստատել: 2 օր առաջ նորից փորձեցի ու նորից ոչ մի բան չի փոխվում :unsure:
Ի՞նչ կարելի ա անել:

Ներսես_AM
21.11.2010, 13:16
Իմն էլ տենց բան ասեց, էն տակը մի հատ էլ դաշտ կա, որ ուրիշ :եզվով անունդ կարող ես գրել
Ես ըտեղ անգլերենը գրեցի վերևն էլ հայերենը միանգամից փոխվեց: տենց փորձի մի հատ

Ungrateful
21.11.2010, 13:22
Իմն էլ տենց բան ասեց, էն տակը մի հատ էլ դաշտ կա, որ ուրիշ :եզվով անունդ կարող ես գրել
Ես ըտեղ անգլերենը գրեցի վերևն էլ հայերենը միանգամից փոխվեց: տենց փորձի մի հատ

Հիմա էլ ասում ա, որ էլ չեմ կարող անունս փոփոխել, որտև արդեն փոփոխելու բոլոր հնարավորությունները սպառել եմ :o: Փաստորեն 2 անգամը, որոնցից ոչ մեկն էլ չփոփոխվեց, իմ անուն փոխելու հնարավորությունը սպառեցի՞ն:

Rammstein
21.11.2010, 14:34
Ես էլ սենց խնդիր ունեմ, էդ Օգտագործողի անունս մի անգամ մի բան դրեցի, հիմա ուզում եմ մեջը մի քանի տառ դարձնեմ մեծատառ (դե որ բրաուզերի address bar-ում միշտ մեծատառ ցույց տա), էն էլ չի լինում: Ճիշտ ա դեռ փոխելու հնարավորությունս չեմ օգտագործել, բայց որ էդ իմ ուզած տարբերակը գրում եմ, ասում ա not available (բնականաբար): Ձեւ չկա՞ ասածս իրագործելու: :(

Ամպ
21.11.2010, 19:04
Հիմա էլ ասում ա, որ էլ չեմ կարող անունս փոփոխել, որտև արդեն փոփոխելու բոլոր հնարավորությունները սպառել եմ :o: Փաստորեն 2 անգամը, որոնցից ոչ մեկն էլ չփոփոխվեց, իմ անուն փոխելու հնարավորությունը սպառեցի՞ն:

3 անգամ փոխել եմ անունս, ոչ մի սրտիկաաստղիկային սիմվոլ չէի օգտագործում, բայց ամեն անգամ փոփոխությանս համար մի արգելք բերում էր, բայց վերջում փոփոխությունս հաստատում էր: :esim Իսկ փոփոխելու բոլոր հնարավորությունները սպառելու արգելք բերեց անունս հայատառ գրելու ժամանակ, բայց էլի փոխեց: :) Մի քանի անգամ փորձի՛ր, վերջում կարող ա քոնն էլ հաստատի: :))

ayepremyan
21.11.2010, 21:30
Ես մոտ երկու ամիս ա հայերենով եմ օգտագործում, բայց էլի չեմ կարողանում թարգմանեմ:angry

Ungrateful
22.11.2010, 00:16
3 անգամ փոխել եմ անունս, ոչ մի սրտիկաաստղիկային սիմվոլ չէի օգտագործում, բայց ամեն անգամ փոփոխությանս համար մի արգելք բերում էր, բայց վերջում փոփոխությունս հաստատում էր: :esim Իսկ փոփոխելու բոլոր հնարավորությունները սպառելու արգելք բերեց անունս հայատառ գրելու ժամանակ, բայց էլի փոխեց: :) Մի քանի անգամ փորձի՛ր, վերջում կարող ա քոնն էլ հաստատի: :))

Ախր, արդեն էդ նոր անունը գրելու տեղն էլ չ բերում... Դրա տեղը էդ հնարավորույթյունների սպառված լինելու լուրն ա գրված :unsure:

Ամպ
22.11.2010, 00:22
Ախր, արդեն էդ նոր անունը գրելու տեղն էլ չ բերում... Դրա տեղը էդ հնարավորույթյունների սպառված լինելու լուրն ա գրված :unsure:

Հա՞ :o : Ինձ մոտ նոր նայեցի, փոփոխելու հնարավորություն ունեի, թույլ էր տալիս:
Դե ի՞նչ արած, երևի պիտի համակերպվես անվանդ լատինատառ լինելու փաստի հետ:

Երվանդ
22.11.2010, 08:49
Զարմանալի ա , ես որ փոխել եմ, առանց որևէ պրոբլեմի փոխել ա, իմ մոտ ուրիշ խնդիր կա, ոչ միշտ նկարները մեծ տարբերակով ցույց չի տալիս:

V!k
22.11.2010, 08:53
Զարմանալի ա , ես որ փոխել եմ, առանց որևէ պրոբլեմի փոխել ա, իմ մոտ ուրիշ խնդիր կա, ոչ միշտ նկարները մեծ տարբերակով ցույց չի տալիս:
ետ խնդիրը համարյա բաոլորի մոտ էլ կա ես մի երկու շաբաթ ա:(
հերթով կարդում եմ բոլորի գրածները.ես ֆեյսը ինչքա˜ն պրոբլեմ ունի:(

Երվանդ
22.11.2010, 08:55
ետ խնդիրը համարյա բաոլորի մոտ էլ կա ես մի երկու շաբաթ ա:(
հերթով կարդում եմ բոլորի գրածները.ես ֆեյսը ինչքա˜ն պրոբլեմ ունի:(

Կայֆ, ես մտածում էի մոտս վիրուս ա:))

Kita
22.11.2010, 14:20
Կայֆ, ես մտածում էի մոտս վիրուս ա:))

ԵՍ էլ մտածում էի կապից է, նենց ուրախացա, որ իմացա միայն ես չեմ տանջվում:D:}

Rammstein
23.11.2010, 22:27
Ժող, որ մեկը պատիս բան ա գրում, ես պետք ա բացեմ իրա էջը ու իրա պատին պատասխանե՞մ (ակումբի այցելուի հաղորդագրության նման), թե՞ որ սեղմեմ Մեկնաբանելը ու տենց գրեմ, իրան ծանուցում կգնա:
Ամեն անգամ մոռանում եմ, նենց խուճուճ համակարգ են սարքել: :sad

tikopx
23.11.2010, 22:29
ուղղակի քոմենտ արա ու վերջ

Նաիրուհի
24.11.2010, 12:39
Ի՞նչ է կատարվում էս ֆեյսբուքի հետ :angry
Ծանուցումները գալիս են, բայց նամակները բացել չեմ կարողանում: Չաթն էլ չի ակտիվանում :[
Միայն ինձ մո՞տ է էդպես, թե՞ էլի զոհեր կան:

Lianik
24.11.2010, 12:41
Ի՞նչ է կատարվում էս ֆեյսբուքի հետ :angry
Ծանուցումները գալիս են, բայց նամակները բացել չեմ կարողանում: Չաթն էլ չի ակտիվանում :[
Միայն ինձ մո՞տ է էդպես, թե՞ էլի զոհեր կան:

իմ մոտ կարծես թե նորմալ է, Լիլ ջան ;)

Kuk
24.11.2010, 19:15
Ի՞նչ է կատարվում էս ֆեյսբուքի հետ :angry
Ծանուցումները գալիս են, բայց նամակները բացել չեմ կարողանում: Չաթն էլ չի ակտիվանում :[
Միայն ինձ մո՞տ է էդպես, թե՞ էլի զոհեր կան:

Իմ մոտ էլ ա հաճախ տենց լինում…անգռ

Ungrateful
05.12.2010, 22:57
Ժող ջան, մի խնդրանքով եմ ուզում ձեզ դիմել: Ակումբցիներից շատ մարդիք կան Ֆեսյբուքի ընկերներիս մեջ ու շատերդ արդեն գիտեք ու օգնել եք ինձ` 2 օր ա շուխուռ եմ անում էդ թեմայով:
Ուրեմն իմ լուսանկարներով ՖԲ-ում բացվել ա կեղծ պրոֆիլ, որին պատահական հանդիպեցի, Արսեն անունով մարդ փնտրելուց: Գլխավոր նկարը իմ լուսանկարներից ա ու քանի որ իր հետ ինչ որ ֆրենդ ունեմ, որին չեմ ճանաչում` իմ մոտ երևում ա իր ալբոմը, որտեղ 5-6 իմ լուսանկարներից կա:
Խնդրանքս կայանում ա նրանում, որ եթե դժվար չէ` ռեփորթ տաք դրան: Եթե կաք ընկերներիս մեջ, կարող եք մտնել իմ պրոֆիլ ու պատիս վրա կարդալով էդ կեղծ պրոֆիլի մասին տեղադրածս նյութը, որի տակ կա էդ էջի վրա տանող լինկ` մտնել ու ռեփորթել: Իսկ ովքեր չկան ընկերներիս ցուցակում` ահա իմ իրական էջի հղումը (http://www.facebook.com/real.arsen), կարող եք մտնել ու նույն ձև, պատիս վրա նյութը տեսնել:
Ամեն տեսակի սամոզվանեցների հետևից անիմաստ ա ընկնել, մանավանդ վիրտուալում... Բայց քանի որ չգիտեմ, թե ինչ տիպի ուռց ա ու ինչ կարող է նա անել իմ լուսանկարների տակ պախկվելով` ուզում եմ, որ արագի մեջ բլոք անեն դրան, մենք էլ խախանդ ապրենք :):
Մոտավոր հաշվարկներով, արդեն մոտ 50-60 ռեփորթ ա տրվել, սակայն էդ էջը դեռ ապրում է:
Եվս մեկ անգամ, խնդրում եմ բոլորիդ տվյալ «մարդու» էջը ռեփորթ անել, ցանկալի ա ճշգրիտ կետերը նշելով… Դա ձեզնից հաշված վարկյաններ է խլելու, բայց ինձ մեծ օգնություն է:
Նախապես` շնորհակալություն բոլորիդ:

Հ.Գ. Ռեփորթ անելուց հետո, շատ ցանկալի է, որ ինչ-որ կերպ ինձ տեղյակ պահեք դրա մասին` հաշվարկներ եմ անում:

Ռուֆուս
05.12.2010, 23:15
Ես էսօր արեցի :)

Ընդ որում ռեպորտ անելիս ընտրեք "Կեղծ անձնագիր", իսկ հետո "Impersonating Me or Someone Else I Know" ու տակը գրում եք Ungrateful-ի անուն ազգանունը ինչպես ՖԲ-ում ա :)

Նարե
06.12.2010, 00:52
+ մեկ ռեփորթ

Rammstein
06.12.2010, 02:36
Ռեփորթեցի…
Խնդրեմ: :))

tikopx
06.12.2010, 15:51
նոր դիզայնը լավնա

V!k
06.12.2010, 17:03
նոր դիզայնը լավնա
ինչի՞ նոր դիզայնը:thinkես որ նոր փոփոխություն կարծես թե չնկատեցի:esim

tikopx
06.12.2010, 22:23
մանրիցա տարածվում, պիտի միանաս ետ էջին:)

Մանուլ
08.12.2010, 22:45
Ժող, application-ները ո՞նց ենք ջնջում: Չեմ գտնում :8:

matlev
09.12.2010, 00:33
Ժող, application-ները ո՞նց ենք ջնջում: Չեմ գտնում :8:

Մանուլ ջան, ոնց որ էստեղից ա:

http://www.facebook.com/settings/?tab=applications

Ուրվական
26.12.2010, 21:29
Ժողովուրդ, էս նոր ձևի պրոֆայլով ո՞նց կարող եմ նայել իմ խմբերը կամ իմ լինկերը: Ոնց ման եմ գալիս, չեմ գտնում:{

anahit96
26.12.2010, 21:38
իմ համար շատ անկապ սայթա

Universe
26.12.2010, 23:32
իմ համար շատ անկապ սայթա

Դե իհարկե, օդնոկլասնիկներին երբեք չի հասնի…

V!k
27.12.2010, 16:19
ֆեյսում լինու՞մ ա մի քանի հոգու պատին միանգամից գրել, այսինքն, որ առանձին առանձին չմտնեմ ամեն մեկի էջ ու նոր գրեմ:think

Մանուլ
28.12.2010, 00:16
Ժողովուրդ, էս նոր ձևի պրոֆայլով ո՞նց կարող եմ նայել իմ խմբերը կամ իմ լինկերը: Ոնց ման եմ գալիս, չեմ գտնում:{

Որ Home-ում ես, ձախ կողմում News feed, events... friends-ի տակ իմ մոտ ինչ-որ խմբեր կան, սեղմում եմ see all, բերում ա: Իսկ դրա ներքևում, որտեղ application-ներն են, սեղմի More, կբերի Links, էնտեղ My Links կգտնես :):

Այսինքն` Home-ում բան չի փոխվել :}:

Rammstein
28.12.2010, 00:54
Քիչ խուճուճ էր, ավելի են խուճուճացնում ինտերֆեյսը:
Հենց սրա համար չե՛մ սիրում ֆեյսբուքը: :nea

Universe
28.12.2010, 00:55
Քիչ խուճուճ էր, ավելի են խուճուճացնում ինտերֆեյսը:
Հենց սրա համար չե՛մ սիրում ֆեյսբուքը: :nea

100 Միլիոն դոլարի ներդրման արդյունքում...

anahit96
28.12.2010, 20:05
Դե իհարկե, օդնոկլասնիկներին երբեք չի հասնի…

Զզվում եմ օդնօկլասսնիկից:

Universe
29.12.2010, 01:04
Զզվում եմ օդնօկլասսնիկից:

Դե իհարկե ֆեյսբուքին չի հասնի:)

anahit96
29.12.2010, 14:44
Դե իհարկե ֆեյսբուքին չի հասնի:)

Հետաքրքիրա իսկ ինչ եք անում ֆեյսբուքում,ասեք գոնե իմանամ ինչ անեմ

Yellow Raven
29.12.2010, 14:45
Հետաքրքիրա իսկ ինչ եք անում ֆեյսբուքում,ասեք գոնե իմանամ ինչ անեմ

Հաց ենք ուտում:

anahit96
29.12.2010, 14:50
Հաց ենք ուտում:

Շաաաատ ծիծաղալուա:Լուրջ եմ հարցնում:angry

Yellow Raven
29.12.2010, 14:58
Շաաաատ ծիծաղալուա:Լուրջ եմ հարցնում:angry

Ինֆորմացիա ենք հաղորդում ու ինֆորմացիա ենք ստանում;)
Արդյունքում` հաց ենք ուտում:))

Kuk
29.12.2010, 15:01
Ինֆորմացիա ենք հաղորդում ու ինֆորմացիա ենք ստանում;)
Արդյունքում` հաց ենք ուտում:))

Տենց միանշանակ մի ասա, Վահիկ ջան, նայած մարդ. մարդ կա ուտում ա, մարդ կա մարդում ա, մարդ էլ կա կերցնում ա :))

Universe
29.12.2010, 16:29
Հետաքրքիրա իսկ ինչ եք անում ֆեյսբուքում,ասեք գոնե իմանամ ինչ անեմ
Օրինակ Դու ակումբում ինչ ես անում? Դիսկուսիա չէ? Նույննել ֆեյսբուքնա էլի, բայց դե ավելի բազմաֆունկցիոնալ ու կատարելագործված, արագ... Ու նպատակը միայն շփումնա տարբեր հարթությունների վրա:

Ասեմ ավելին թե ինչ անես, մտի գրանցվի, սկզբից նկար ես տեղադրում, ինձ էլ ասեմ սռչ տուր օգնեմ բանից գլուխ կհանես (http://www.facebook.com/profile.php?id=100000584701094)...;)

Rammstein
29.12.2010, 17:23
Օրինակ Դու ակումբում ինչ ես անում? Դիսկուսիա չէ? Նույննել ֆեյսբուքնա էլի, բայց դե ավելի բազմաֆունկցիոնալ ու կատարելագործված, արագ...

Կյանքումս չէի մտածի, որ հնարավոր ա սոց. ցանցը համեմատել ֆորումի հետ ու գնահատել, թե դրանցից որն ա ավելի բազմաֆունկցիոնալ: :blin

Universe
29.12.2010, 18:54
Կյանքումս չէի մտածի, որ հնարավոր ա սոց. ցանցը համեմատել ֆորումի հետ ու գնահատել, թե դրանցից որն ա ավելի բազմաֆունկցիոնալ: :blin

Դե արի հիմա էս մարդուն կարճ ու կոնկրետ բացատրի թե էտ ինչա, որ մոտավոր պատկերացում կազմի...
Դե հասկանալիա, քեզ ակումբի բազմաֆունկցիոնալության հետ կապված պահն էր հուզում, որը բնականաբար քո հայեցողությամբ անհամեմատելիյա, բայց տվյալ մարդու մոտ գոնե էտ համեմատությունը արդեն ծանոթ կայքի հետ որոշակի պատկերացումների սկիզբա հանդիսանում :)

Universe
29.12.2010, 18:55
Էս ֆեյսբուքը լրիվ դեմքա: իմ ուղարկած լինկով որ մարդա գրանցվում, իմ մոտ իրեն ցույց է տալիս...:)

Rammstein
29.12.2010, 20:26
Դե արի հիմա էս մարդուն կարճ ու կոնկրետ բացատրի թե էտ ինչա, որ մոտավոր պատկերացում կազմի...
Դե հասկանալիա, քեզ ակումբի բազմաֆունկցիոնալության հետ կապված պահն էր հուզում, որը բնականաբար քո հայեցողությամբ անհամեմատելիյա, բայց տվյալ մարդու մոտ գոնե էտ համեմատությունը արդեն ծանոթ կայքի հետ որոշակի պատկերացումների սկիզբա հանդիսանում :)

Ավելի լավ է երկար-բարակ բացատրել, քան կարճ ու սխալ:
Ակումբը ստեղծված է vBulletin ֆորումային համակարգով, որը համեմատելի է միայն մնացած ֆորումային համակարգերի հետ (phpBB, punBB, Invision, SMF եւն) իսկ ֆեյսբուքը ֆորումային համակարգով չի ստեղծված, դրա համար ակումբի ու ֆեյսբուքի ֆունկցիոնալությունները հնարավոր չէ համեմատել: Նույնն ա, ոնց որ համեմատես Word-ն ու Photoshop-ը ու ասես, որ Word-ը ավելի ֆունկցիոնալ ա` նկատի ունենալով որպես տեքստային խմբագրիչ առավել լայն հնարավորությունները: ;)

Adriano
10.01.2011, 20:59
Հարգելի ակումբցիներ ինչպես կմեկնաբանեք այն լուրը, թե Ֆեյսբուքը մարտի 15 -ից դադարեցնելու է իր գործունեությունը և խնդրում եմ նույն հարցին վերաբերող այս հոդվածը՝http://www.tert.am/am/news/2011/01/10/facebookend/ մեկնաբանել՝ հիմա փակվումա , թե ոչ:

Kuk
10.01.2011, 21:17

Ո՞վ ա գժվել միլլիարդների կռանթը փակի:

tikopx
10.01.2011, 21:25
Ախր մի պարզ բան, մենակ ինքնե չի կարա փակի, եթե մի ընկերություն արժի 35մլրդ, դոլլար, ամսեկան 100 միլիոնից ավել օգուտա բերուն, ոնց կարա փակի, էլ չեմ ասում իրանը 75% ակցիաներնա, բա մնացածի կարծիքը՞, իրանք էլ պիտի հա ասեն, եթե Ցուկնեբերգը ուզումա փակի, շատ շատ իրա տոկոսը ծախի այլ մարդկանց ու գնա հանգստանալու, բայց ինքը «շատ փոքրա» իրա ես ստեղծածը կանգնեցնելու համար

Լեո
10.01.2011, 21:25
Ինչ լավ կլինի՝ փակվի :good

Ռուֆուս
10.01.2011, 21:30
Բարի եղեք կարդացեք.

http://www.akumb.am/showthread.php/58723-Facebook%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%A8

Իսկ tert.am-ը ընդհանրապես աչքիցս ընկավ...

tikopx
10.01.2011, 21:33
Բարի եղեք կարդացեք.

http://www.akumb.am/showthread.php/58723-Facebook%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BB%D5%A8

Իսկ tert.am-ը ընդհանրապես աչքիցս ընկավ...
ես հենց օֆֆիցալ հաստատումից հետո եմ իմացել, ինձ այլ էջ պետք չի:)
եթե մի լրատվամիջոց կիրակի չաշխատի ել ումա պետք՞:)

Ungrateful
10.01.2011, 22:25
Ֆեյսբուքի օֆիցիալ խմբից՝

We didn't get the memo about shutting down, so we'll keep working away like always. We aren't going anywhere; we're just getting started.

Հ.Գ. Մայքլ Ջեքսոնը կնիկ ա, Թուփակը ողջ, մեր վարչապետն էլ՝ կարգին տղա:

ministr
10.01.2011, 22:44
Ժողովուրդ դուք հլա ուրիշ բան ասեք, facebook-ային bug-երի հետ ոնց եք յոլա գնում?
Chat-ի online/offline անհասկանալի վիճակը մի կողմից, notification-ներ չգալը, կամ մի 2 օր հետո գալը մյուս կողմից... ու տենց շարունակ:

tikopx
10.01.2011, 22:50
իմ մոտ նորմալա:

AMzone
10.01.2011, 22:55
Ժողովուրդ դուք հլա ուրիշ բան ասեք, facebook-ային bug-երի հետ ոնց եք յոլա գնում?
Chat-ի online/offline անհասկանալի վիճակը մի կողմից, notification-ներ չգալը, կամ մի 2 օր հետո գալը մյուս կողմից... ու տենց շարունակ:

սկզբից պտի նկատենք, հետո նոր արձագանքնեք, իմ մոտ ֆեյսբուկը մաիլի նմանա, մտնում ստուգում ու դուրս եմ գալիս...
իսկ ինչ վերաբերվում է ֆեյսբուկի փակման նորությանը, որը հրապարակվել է թերթ.ամ ում, ասեմ, թերթ.ամ-ւ շուտվանից զիճելա իր դիրքերը որպես լրատվամիջոց, բոլոր նորությունները հայտնվում են միքանի օր անց, որը արդեն նորույթուն չի մարդիկ իմացել էն ու մորացել այդ լուրի մասին, անիմաստ աղբյուրից լուր վերցնել ու թարքմանելուց,.. մի պահ լուրը հրապարակողը պետք է մտածեր, որ մենակ ցուկենբերգը չի ֆեյսբուքի տերը, կան տարբեր բաժնետերեր, կամ սաղ մի կողմ, ուղակի անհնար է տարեկան 700միլիոն դոլար եկամուտ բերող ընկերություն փակելը, որը գնահատվում է միքանի միլիարդ.

Ռուֆուս
10.01.2011, 22:58
Ժողովուրդ դուք հլա ուրիշ բան ասեք, facebook-ային bug-երի հետ ոնց եք յոլա գնում?
Chat-ի online/offline անհասկանալի վիճակը մի կողմից, notification-ներ չգալը, կամ մի 2 օր հետո գալը մյուս կողմից... ու տենց շարունակ:

Չատի հետ պրոբլեմներ չեմ նկատել, բայց notification-ները իմ մոտ էլ ա տարօրինակ աշխատում:

Մեկ մեկ ներքևում pop-out notification ա հայտվում, վերևում սեղմում եմ notifications ոչ մի բան ցույց չի տալիս, մի քանի րոպե հետո նոր notification-ը երևում ա: Բայց դա սովորաբար 2 օր չի տևում :))

paniaG
10.01.2011, 23:05
Իսկ ես էսօր ստացել եմ նամակ, բացեցի ինձ չէր ուղղված,երկու հոգի իրար նամակ էին ուղառկւմ ու էդ ինձ մոտով էր անցնում:o

Ռուֆուս
10.01.2011, 23:08
Իսկ ես էսօր ստացել եմ նամակ, բացեցի ինձ չէր ուղղված,երկու հոգի իրար նամակ էին ուղառկւմ ու էդ ինձ մոտով էր անցնում:o

Ըստ երևույթին ուղարկողը խմբի է ուղարկել, որի մեջ եղել ես նաև դու (հնարավոր է, ինքն էլ դա չի հասկացել): Նման դեպքեր իմ ընկերներից մի քանիսի հետ էլ է պատահել, հետո են հասկացել, որ կոնկրետ մարդուն ուղարկելու տեղը խմբի են ուղարկել :)

paniaG
10.01.2011, 23:13
Ըստ երևույթին ուղարկողը խմբի ուղարկել, որի մեջ եղել ես նաև դու (հնարավոր է, ինքն էլ դա չի հասկացել): Նման դեպքեր իմ ընկերներից մի քանիսի հետ էլ է պատահել, հետո են հասկացել, որ կոնկրետ մարդուն ուղարկելու տեղը խմբի են ուղարկել :)

Մի քանի նամակ էր,այսինքն նամակ և դրա պատասխանը,ստացվում է երկուսն էլ սխալ եին ուղարկե՞լ:)

Ռուֆուս
10.01.2011, 23:18
Մի քանի նամակ էր,այսինքն նամակ և դրա պատասխանը,ստացվում է երկուսն էլ սխալ եին ուղարկե՞լ:)

Եթե խմբին ուղարկված նամակին ինչ-որ մեկը պատասխանում է, էդ պատասխանը ամբողջ խումբը տեսնում է :)

paniaG
10.01.2011, 23:21
Եթե խմբին ուղարկված նամակին ինչ-որ մեկը պատասխանում է, էդ պատասխանը ամբողջ խումբը տեսնում է :)

Չիշտ էս, մի ժամանակ առաջ ստացել եի նամակ,անցանոթ էր, բայց շնորհավորանք էր,մտածեցի երևի շնորհավորել են Նոր Տարիս, փաստորեն էդ ել ինձ չե՞ր ուղղված:(

Freeman
16.01.2011, 22:15
Հնարավոր ա՞ էս ճիշտ լինի

Report
facebook is recently becoming very overpopulated. There have been many members complaining that Facebook is becoming very slow. Records show that the reason is that there are many active Facebook members and, on the other side, many new Facebook members.

We will be sending this message around to see if members are active or not. If you are active please send to at least 15 other users using Copy+ Paste to show that you are still actinnve. *Those who do not send this message within 2 weeks will be deleted without hesitation to create more space.*

Send this message to all your friends and to show me that your still active and you will not be deleted.

Founder of Facebook,
Mark Zuckerberg

Նաիրուհի
16.01.2011, 22:43
Հնարավոր ա՞ էս ճիշտ լինի

Ես մի ժամ առաջ իմ անդամագրված խմբերից մեկի ադմինիստրատորից նման բովանդակությամբ նամակ ստացա.

Հարգելինե'ր,

ՖԲ-ում տարածվել է ԿԵՂԾ հաղորդագրություն, որի հեղինակն իբր ՖԲ-ի ղեկավարությունն է: Հաղորդագրությունում նշվում է, թե ձեր անհատական հաշվի իսկությունը պարզելու համար դուք պետք է ձեր 15 ընկերների ուղարկեք այդ նույն հաղորդագրության տեքստը:
Սա կեղծիք է, որը տարածելով, դուք ավելորդ ժամանակ եք ծախսում, անհանգստացնում ձեր իսկ ընկերներին և ծանրաբեռնում ՖԲ-ի աշխատանքը:

Մի' արձագանքեք այդ հաղորդագրությանը

Ահա այդ հաղորդագրության տեքստը.
----------
Report
facebook is recently becoming very overpopulated. There have been many members complaining that Facebook is becoming very slow. Records show that the reason is that there are many active Facebook members and, on the other side, many new Facebook members.

We will be sending this message around to see if members are active or not. If you are active please send to at least 15 other users using Copy+ Paste to show that you are still actinnve. *Those who do not send this message within 2 weeks will be deleted without hesitation to create more space.*

Send this message to all your friends and to show me that your still active and you will not be deleted.

Founder of Facebook,
Mark Zuckerberg

VisTolog
16.01.2011, 22:45
Ժող, մինչև հիմա դեռ հավատու՞մ եք նման բաների::( Ֆեյսը կարա մի քանի վայրկյանում էդ հաղորդագրությունը իրա բոլոր յուզերներին ուղարկի, ինչի՞ պետքա իրա 600 միլիոն յուզերների էդ եղանակով տեղեկացնի::D :))

ed2010
16.01.2011, 22:51
Հնարավոր ա՞ էս ճիշտ լինի

Դրանից ես էլ եմ ստացել, ճիշտն ասած ծիծաղս եկավ... Ֆեյբուքը տենց անլուրջ ձևով չէր գրի... Բայց դե քիչ չեն լինի որ հավատացել ու ուղարկել են 15 հոգու... դրա համար էլ ստացել ենք :-)

Արամ
17.01.2011, 01:33
Վիստ-ը ճիշտ է ասում, նմանատիպ թեմայի մասին գրառում: (http://itanalytic.blogspot.com/2011/01/facebook.html)

AMzone
18.01.2011, 02:59
Администратор: Здравствуйте, дорогие пользователи Skype, из-за чрезвычайно большого числа абонентов Skype, насчитывающей сегодня 800 млн., наш сервер имеет серьезные трудности. Теперь начали кампанию по удалению неиспользуемых учетных записей Skype. Отправьте это письмо по крайней мере 15 из своих абонентов, которые находятся на линии, чтобы показать нам, что вы являетесь активным пользователем Skype. Если вы не сделаете это в течение 2 дней вам будет назначен неактивных пользователей Skype и Ваш счет будет заморожен на неопределенный период времени

Սկայփով են ուղարկել. :B

Kuk
18.01.2011, 20:40
Բա սա փակել կլինի՞ :)) 2 միլլիարդ մեկ տարում, բերանով ե՞ք ասում, սկի քոչարյանը մի տարում էդքան չէր «աշխատում» նախագահ եղած ժամանակ :D

Facebook-ն անցած տարի մոտ 2 մլրդ դոլար գումար է աշխատել

Facebook սոցիալական ցանցի հասույթն անցած տարի կազմել է մոտ 2 մլրդ դոլար: Դրանից մոտ 1,86 մլրդ-ն ընկերությունը ստացել է գովազդից: Facebook-ը նաև մեծ գումարներ է ստացել առցանց խաղերի վաճառքից:
Այս մասին գրել է Advertising Age կայքը:
Ըստ կայքի, գովազդից ստացված հասույթի մոտ 60%-ը մանր և միջին բիզնեսի տեղադրված գովազդներից է, ինչպես նաև հայտարարություններ տեղադրելու սեփական պլատֆորմից:
Մոտ 740 մլն դոլար ստացվել է խոշորագույն ընկերություններից` Procter & Gamble և Coca-Cola: Անցած տարի Facebook-ում ցուցադրվել է 50 մլրդ գովազդային հայտարարություն ամեն ամսվա ընթացքում, որը ԱՄՆ առցանց գովազդի մոտ 5%-ն է, իսկ կայքի գնահատմամբ, այն այս տարի կաճի մինչև 8%:
Կայքի կանխատեսումներով, 2012 թ. գովազդից ստացված հասույթը կկազմի 5,74 մլրդ դոլար: Համեմամտության համար ասենք, որ երբեմնի հայտնի MySpace կայքի գովազդային հասույթները 2012 թ. կկազմեն 156 մլն դոլար` 2009 թ. 470 մլն-ի փոխարեն:

Առաջին (http://1in.am/arm/business_companies_7019.html)

Valentina
19.01.2011, 17:53
Երեխեք ֆեյսբուքիս չաթը չի աշխատում, ո՞նց կարամ ուղղեմ

Valentina
19.01.2011, 18:31
լավ ,արդեն աշխատեց:)

V!k
22.01.2011, 15:20
ժող եսօր առավոտվանից ֆեյսբուք չի մտնում ոչ մի բռաուզեռով,մնացած սայթերը նոռմալ մտնում ա,ինչի՞ց կլինի, cmd-ում պինգ անում եմ,գնում ա:think
ինտերնետս հայ-լայն ա,նոր իմացա որ էլի հայ-լայնի բաժանորդ կա չի մտնում

Tianshi
22.01.2011, 15:29

իմն էլ ա հայ լայն , բայց լավ էլ մտնում ա:think

Rammstein
22.01.2011, 16:07
ժող եսօր առավոտվանից ֆեյսբուք չի մտնում ոչ մի բռաուզեռով,մնացած սայթերը նոռմալ մտնում ա,ինչի՞ց կլինի, cmd-ում պինգ անում եմ,գնում ա:think
ինտերնետս հայ-լայն ա,նոր իմացա որ էլի հայ-լայնի բաժանորդ կա չի մտնում

Իմ մոտ նորմալ ա:
Opera Turbo-ն միացրած էլ չի մտնո՞ւմ:

Tianshi
22.01.2011, 16:17
Էհհհ...շուտ ուրախացա,.... փաստորեն իմն էլ չի մտնում, նոր փորձեցի:this

ministr
22.01.2011, 16:20
Նորմալ աշխատումա...

Zhor(ARM)
22.01.2011, 16:21
Էհհհ...շուտ ուրախացա,.... փաստորեն իմն էլ չի մտնում, նոր փորձեցի:this

ես հենց նոր փորձեցի, մտավ http://s40.radikal.ru/i090/1101/47/b9cce0bac0af.jpg

V!k
22.01.2011, 16:23
Իմ մոտ նորմալ ա:
Opera Turbo-ն միացրած էլ չի մտնո՞ւմ:
հա առանց Տուռբոյի չէր մտնում, տուռբոն միացրեցի,դզվեց, բայց մինչև հիմա մյուսներով էլի չի մտնում:(
ես էլ փաստորեն շուտ ուրախացա,արդեն տուռբոյով էլ չի մտնում,:angry

Tianshi
22.01.2011, 16:39
Ֆյուււււ մտավ:)

Կարապետ
22.01.2011, 19:01
Ինչի՞ մասին էք խոսւոմ է
Իմ մոտ լրիվ նորմալա

V!k
22.01.2011, 19:03
Ինչի՞ մասին էք խոսւոմ է
Իմ մոտ լրիվ նորմալա
hիմա նորմալ ա հա,բայց մի 3 ժամ առաջ շատերին եմ հարցրել,չէր բացում էջը...

Tianshi
22.01.2011, 19:04
Ինչի՞ մասին էք խոսւոմ է
Իմ մոտ լրիվ նորմալա

Օրվա մեջ որոշակի պարբերականությամբ էսօր վիզ դրած չէր ուզում մտներ.. վոտ անո շտո:D

Universe
22.01.2011, 20:05
Երազումս Facebook -ը մի օրով պերեադրեսացիա էր եղել MyFriends.am Ի վրա:)

Zhor(ARM)
22.01.2011, 20:12
Երազումս Facebook -ը մի օրով պերեադրեսացիա էր եղել MyFriends.am Ի վրա:)

Հուսով եմ որոշ ժամանակ անց երազդ իրականություն կդառնա

Կարապետ
23.01.2011, 20:56
hիմա նորմալ ա հա,բայց մի 3 ժամ առաջ շատերին եմ հարցրել,չէր բացում էջը...

Օրվա մեջ որոշակի պարբերականությամբ էսօր վիզ դրած չէր ուզում մտներ.. վոտ անո շտո:D

Ես երևի ավելի շատ եմ լինում ֆեսյբուքում քան կոմպի դեմը:))
ու տենց բան չեմ նկատել(opera 11, win7)

Enigmatic
24.01.2011, 14:20
ֆեյսբուքի մասին ֆիլմը դիտելուց հետո հիասթափվեցի կայքից:( ափսոս, որ այդքան լավն ա կայքը, թեչէ կնջնեի պրոֆիլս.Մարկ Ցուկենբերգը պադոնոկա:))
Իմիջայլոց Ֆեյսբուքը գնահատվել է 50 միլլիարդ Եվրո
Ֆիլմն էլ խորհուրդ կտամ դիտել, կայքի ստեղծման մասին է:
http://myfullmovie.info/uploads/posts/2010-06/1277882735_3c849113-395f-46ae-9d37-925ef6cbb4e6.jpg
Իմիջայլոց ֆիլմը արժանացել է 4 ոսկե գլոբուսի:

Universe
24.01.2011, 14:38

Իր բիզնեսի զարգացման համար շատ ճիշտ բանա արել, ինչը բարոյական տեսանկյունից ես դրական չեմ գնահատում:

Ուրվական
24.01.2011, 14:44
ֆեյսբուքի մասին ֆիլմը դիտելուց հետո հիասթափվեցի կայքից:( ափսոս, որ այդքան լավն ա կայքը, թեչէ կնջնեի պրոֆիլս.Մարկ Ցուկենբերգը պադոնոկա:))

Էէէ, Լիա ջան, դրանք սաղ էլ տենց են, ուղղակի իրանք պահն են ճիշտ ընտրել, եթե ինքը չլիներ, իրա տեղը ուրիշը կլիներ: Կյանքի օրենք ա էլի:
Բա որ իմանաս Բիլլ Գեյթսը ոնց ա իրա Մայքրոսոֆթը Apple-ից՝ Սթիվ Ջոբսից գողացել, կոմպդ ֆորմատ կուզենաս անես ու լինուքս քցես:))

Freeman
24.01.2011, 14:46

Ես չուզեցա:))

Ռուֆուս
24.01.2011, 14:56
Լիա ջան, Social Network-ը ընդամենը Հոլիվուդյան ֆիլմ է, որի սցենարի երևի թե 50%-ն ա համապատասխանում իրականությանը:

Զակերբերգը պադոնոկ չի, այլ ընդամենը շատ խելացի մարդ է, ով ժամանակին շատ ճիշտ որոշումներ է ընդունել, ինչի հետևանքով Ֆեյսբուքը դարձավ համար առաջին սոցիալական սայթը:

Պադոնոկներ են Վինկլվոսս զույգերն ու Դիվյա Նարենդրան, ովքեր տեսնելով Ֆեյսբուքի հաջողությունը անկապ տեղը դատի տվեցին Զաքերբերգին միլլիոններ կորզելու հույսով: Իրենք դրա իրավունքը չունեին, որովհետև Զաքերբերգը իրականում իրենցից ոչ մի բան էլ չէր գողացել: Հարվարդի սոցիալական սայթ ստեղծելու իրենց իդեան բնավ օրիգինալ չէր, նման բաներ արդեն ստեղծվել էին, իրենք էլ Զաքերբերգի հետ ոչ մի գրավոր պայմանագիր չունեին, էնպես որ ոչ մի իրավունք չունեին Զաքերբերգից որևէ բան պահանջելու:

Ինչ վերաբերվում ա Էդուարդո Սավերինին, համաձայն եմ, Զաքերբերգը էդքան էլ ազնիվ չգտնվեց իր հանդեպ, բայց դա շատ ճիշտ գործնական որոշում էր: Եթե Սավերինի ուզեցած ձևով Ֆեյսբուքը զարգանար, հիմա շատ հնարավոր է, որ Ֆեյսբուքում գովազդները ավելի շատ տեղ գրավեին, քան թե բովանդակությունը, Ֆեյսբուքն էլ երևի թե կդառնար ադնակլասնիկի պես մի բան, որտեղ ամեն ինչը (գրանցվելուց սկսած, սմայլիկներից վերջացրած) փողով ա:

Ֆիլմը ինչքան էլ գլոբուս ու օսկար շահի, կմնա անկապ հոլիվուդյան ֆիլմ, որի մեջ հորինած բաներն ավելի շատ են, քան թե իրականությունը:

Enigmatic
24.01.2011, 15:05
Հա Հայկ ջան լրիվ համաձայն եմ, եղբայրների հարցում , մենակ իր ընկերոջ՝ Էդուարդոյի, հարցում եմ կարծում, որ շատ անարդար վարվեց, բայց դե էտ էլ ես ճիշտ ասում: Ուղակի պահ էր գալիս, որ թվում էր անսիրտ ,անհոգի մարդ ա:Բայց ինչպես ֆիլմի վերում աղջիկն ասեց. ինքը պադոնոկ չէր, ուղակի ուզում էր իրեն ետպիսին ցույց տար:

Կարապետ
24.01.2011, 16:56
Եթե ֆեսյսբուքը փակվի ես էդ Մարկին կկաճալացնեմ:angry

Կարապետ
24.01.2011, 16:59
ֆեյսբուքի մասին ֆիլմը դիտելուց հետո հիասթափվեցի կայքից:( ափսոս, որ այդքան լավն ա կայքը, թեչէ կնջնեի պրոֆիլս.Մարկ Ցուկենբերգը պադոնոկա:))
Իմիջայլոց Ֆեյսբուքը գնահատվել է 50 միլլիարդ Եվրո
Ֆիլմն էլ խորհուրդ կտամ դիտել, կայքի ստեղծման մասին է:
http://myfullmovie.info/uploads/posts/2010-06/1277882735_3c849113-395f-46ae-9d37-925ef6cbb4e6.jpg
Իմիջայլոց ֆիլմը արժանացել է 4 ոսկե գլոբուսի:

Լիա ջան, Social Network-ը ընդամենը Հոլիվուդյան ֆիլմ է, որի սցենարի երևի թե 50%-ն ա համապատասխանում իրականությանը:

Զակերբերգը պադոնոկ չի, այլ ընդամենը շատ խելացի մարդ է, ով ժամանակին շատ ճիշտ որոշումներ է ընդունել, ինչի հետևանքով Ֆեյսբուքը դարձավ համար առաջին սոցիալական սայթը:

Պադոնոկներ են Վինկլվոսս զույգերն ու Դիվյա Նարենդրան, ովքեր տեսնելով Ֆեյսբուքի հաջողությունը անկապ տեղը դատի տվեցին Զաքերբերգին միլլիոններ կորզելու հույսով: Իրենք դրա իրավունքը չունեին, որովհետև Զաքերբերգը իրականում իրենցից ոչ մի բան էլ չէր գողացել: Հարվարդի սոցիալական սայթ ստեղծելու իրենց իդեան բնավ օրիգինալ չէր, նման բաներ արդեն ստեղծվել էին, իրենք էլ Զաքերբերգի հետ ոչ մի գրավոր պայմանագիր չունեին, էնպես որ ոչ մի իրավունք չունեին Զաքերբերգից որևէ բան պահանջելու:

Ինչ վերաբերվում ա Էդուարդո Սավերինին, համաձայն եմ, Զաքերբերգը էդքան էլ ազնիվ չգտնվեց իր հանդեպ, բայց դա շատ ճիշտ գործնական որոշում էր: Եթե Սավերինի ուզեցած ձևով Ֆեյսբուքը զարգանար, հիմա շատ հնարավոր է, որ Ֆեյսբուքում գովազդները ավելի շատ տեղ գրավեին, քան թե բովանդակությունը, Ֆեյսբուքն էլ երևի թե կդառնար ադնակլասնիկի պես մի բան, որտեղ ամեն ինչը (գրանցվելուց սկսած, սմայլիկներից վերջացրած) փողով ա:

Ֆիլմը ինչքան էլ գլոբուս ու օսկար շահի, կմնա անկապ հոլիվուդյան ֆիլմ, որի մեջ հորինած բաներն ավելի շատ են, քան թե իրականությունը:

you don't get to 500 million friends without making a few enemies:(
ֆիլմի իմաստը ո՞րնա, ու չհասկացա թե ինչ վատ բանա արել, կսսե՞ք

Universe
24.01.2011, 22:43
you don't get to 500 million friends without making a few enemies:(
ֆիլմի իմաստը ո՞րնա, ու չհասկացա թե ինչ վատ բանա արել, կսսե՞ք

Կարո ջան նայի, հետաքրքիրա, ես հենց նայում եմ մայֆրիենդս եմ վնուշկա անում...

tikopx
25.01.2011, 00:07
նոր պրոֆիլում , ետ անտեր գրուպեքը որտեղից նայեմ, թե որտեղ կամ?

ՆանՍ
08.02.2011, 10:03
Երեխեք, մի հարց. եթե գլխավոր էջում ձեր ընկերներից մեկի գրվածը սխալմամբ X եք անում ու ,փաստորեն, ինքն ամբողջությամբ կորում ա, իրենից էլ ոչինչ քեզ մոտ ցույց չի տալից, հետո ոնց? եք տվյալ անձին նորից հետ բերում:think

Jarre
08.02.2011, 10:12
ֆեյսբուքի մասին ֆիլմը դիտելուց հետո հիասթափվեցի կայքից:( ափսոս, որ այդքան լավն ա կայքը, թեչէ կնջնեի պրոֆիլս.Մարկ Ցուկենբերգը պադոնոկա:))
Իմիջայլոց Ֆեյսբուքը գնահատվել է 50 միլլիարդ Եվրո
Ֆիլմն էլ խորհուրդ կտամ դիտել, կայքի ստեղծման մասին է:
http://myfullmovie.info/uploads/posts/2010-06/1277882735_3c849113-395f-46ae-9d37-925ef6cbb4e6.jpg
Իմիջայլոց ֆիլմը արժանացել է 4 ոսկե գլոբուսի:

Լիա ջան, Social Network-ը ընդամենը Հոլիվուդյան ֆիլմ է, որի սցենարի երևի թե 50%-ն ա համապատասխանում իրականությանը:

Զակերբերգը պադոնոկ չի, այլ ընդամենը շատ խելացի մարդ է, ով ժամանակին շատ ճիշտ որոշումներ է ընդունել, ինչի հետևանքով Ֆեյսբուքը դարձավ համար առաջին սոցիալական սայթը:

Պադոնոկներ են Վինկլվոսս զույգերն ու Դիվյա Նարենդրան, ովքեր տեսնելով Ֆեյսբուքի հաջողությունը անկապ տեղը դատի տվեցին Զաքերբերգին միլլիոններ կորզելու հույսով: Իրենք դրա իրավունքը չունեին, որովհետև Զաքերբերգը իրականում իրենցից ոչ մի բան էլ չէր գողացել: Հարվարդի սոցիալական սայթ ստեղծելու իրենց իդեան բնավ օրիգինալ չէր, նման բաներ արդեն ստեղծվել էին, իրենք էլ Զաքերբերգի հետ ոչ մի գրավոր պայմանագիր չունեին, էնպես որ ոչ մի իրավունք չունեին Զաքերբերգից որևէ բան պահանջելու:

Ինչ վերաբերվում ա Էդուարդո Սավերինին, համաձայն եմ, Զաքերբերգը էդքան էլ ազնիվ չգտնվեց իր հանդեպ, բայց դա շատ ճիշտ գործնական որոշում էր: Եթե Սավերինի ուզեցած ձևով Ֆեյսբուքը զարգանար, հիմա շատ հնարավոր է, որ Ֆեյսբուքում գովազդները ավելի շատ տեղ գրավեին, քան թե բովանդակությունը, Ֆեյսբուքն էլ երևի թե կդառնար ադնակլասնիկի պես մի բան, որտեղ ամեն ինչը (գրանցվելուց սկսած, սմայլիկներից վերջացրած) փողով ա:

Ֆիլմը ինչքան էլ գլոբուս ու օսկար շահի, կմնա անկապ հոլիվուդյան ֆիլմ, որի մեջ հորինած բաներն ավելի շատ են, քան թե իրականությունը:

Չեմ ուզում թեմանե փիլիսոփայացնել :)) բայց ակամայից միտքս եկավ Բալզակի խոսքերը որոնցով էլ սկսվում է «Կնքահայրը» վեպը՝ «Behind every great fortune there is a crime»՝ «Յուրաքանչյուր մեծ հաջողության ետևում թաքնված է հանցագործություն»։

Ի դեպ, սա էլ հայերեն լեզվով հետաքրքիր հոդված ՖԲ ֆիլմի մասին http://ankakh.com/2011/01/82187/

Philosopher
08.02.2011, 11:34

"Հայր Գորիո", Արթ :)

V!k
08.02.2011, 13:49
Երեխեք, մի հարց. եթե գլխավոր էջում ձեր ընկերներից մեկի գրվածը սխալմամբ X եք անում ու ,փաստորեն, ինքն ամբողջությամբ կորում ա, իրենից էլ ոչինչ քեզ մոտ ցույց չի տալից, հետո ոնց? եք տվյալ անձին նորից հետ բերում:think

որ սղմում ես X, բացվում ա թափվող մենյու, ու 3 հնարավորություն ա տալիս,առաջինով միայն տվյալ գրառումն ես փակում, 2րդ-ով փակում ես տվյալ անձի բոլոր գրառումները գլխավոր էջից, 3րդ-ով էլ տվյալ գրառումը նշում ես որպես սպամ, հիմա դու դրանցից որ մեկն ես նշե՞լ

Jarre
08.02.2011, 15:32
"Հայր Գորիո", Արթ :)

:D

Ես նկատի ունեի, որ Կնքահայրի հեղինակը գիրքը սկսում է Բալզակի «Հայր Գորիոյում» հանդիպող այս խոսքերի՝ "The secret of a great success for which you are at a loss to account is a crime that has never been discovered, because it was properly executed" վերաշարադրմամբ։ Ի դեպ, ինձ վերաշարադրումը այդքան էլ դուր չի գալիս, բայց մյուս կողմից մեջբերելու համար այն ավելի կոմպակտ է և դիպուկ։

Բայց դե Ֆեյսբուքի Ցուկենբերգի արածը էն crime-ը չի։

ՆանՍ
08.02.2011, 15:46
որ սղմում ես X, բացվում ա թափվող մենյու, ու 3 հնարավորություն ա տալիս,առաջինով միայն տվյալ գրառումն ես փակում, 2րդ-ով փակում ես տվյալ անձի բոլոր գրառումները գլխավոր էջից, 3րդ-ով էլ տվյալ գրառումը նշում ես որպես սպամ, հիմա դու դրանցից որ մեկն ես նշե՞լ

Լավ չեմ հիշում, երևի 2-րդը

aerosmith
08.02.2011, 16:48
ողջույն բոլորին
Ժող ջան ոնց կարող եմ իմ կատարած Լայքերի հիսթորին բացեմ՞ թե նման սերվիս չկա ֆեյսում՞ ասենք թե ուզում եմ իմանամ թե մի շաբաթ առաջ ում եմ լայք արել

V!k
08.02.2011, 17:49
Լավ չեմ հիշում, երևի 2-րդը

ոնց որ թե էլ իր գրառումները չի երևա քո գլխավոր էջին, բայց հաստատ չի ես,եթե ինչ-որ բան իմանամ հետ բերելու մասին,կասեմ անպայման…

Egern.net
08.02.2011, 20:11
ողջույն բոլորին
Ժող ջան ոնց կարող եմ իմ կատարած Լայքերի հիսթորին բացեմ՞ թե նման սերվիս չկա ֆեյսում՞ ասենք թե ուզում եմ իմանամ թե մի շաբաթ առաջ ում եմ լայք արել

հենց Լայքերի համար հատուկ չկա: Բայց քո պրոֆիլում որ նայես (ամեն ինչի հետ խառը) բոլոր like-երն էլ կտեսնես

Ապե Ջան
09.02.2011, 21:58
Ֆեյսում Օնլայն մարդկանց ցույցա տալիս կանաչ գույնով, կա նաև բաց կապույտ լիալուսնի նման նշան, դա ի՞նչ է նշանակում, որ մարդը սայթից արդեն դուրս է եկել :think

Ռուֆուս
09.02.2011, 22:01
Ֆեյսում Օնլայն մարդկանց ցույցա տալիս կանաչ գույնով, կա նաև բաց կապույտ լիալուսնի նման նշան, դա ի՞նչ է նշանակում, որ մարդը սայթից արդեն դուրս է եկել :think

Նշանակում է away, այսինքն օնլայն է, բայց երկար ժամանակ ակտիվություն ցույց չի տվել:

V!k
09.02.2011, 22:05
Ֆեյսում Օնլայն մարդկանց ցույցա տալիս կանաչ գույնով, կա նաև բաց կապույտ լիալուսնի նման նշան, դա ի՞նչ է նշանակում, որ մարդը սայթից արդեն դուրս է եկել :think

չէ,սայթից դուրս գալու դեպքում մոխրագույն ա, իսկ բաց կապույտը նշանակում ա, որ սայթում ա ետ պահին, բայց ակտիվ չի, որոշ ժամանակ ա, ինչ ոչ մի գործողություն ֆոյսբուքում չի արել…

Նշանակում է away, այսինքն օնլայն է, բայց երկար ժամանակ ակտիվություն ցույց չի տվել:
գրեցի, հետո տեսա,որ դու արդեն պատասխանել ես;)

Skeptic
09.02.2011, 22:30
Նշանակում է away, այսինքն օնլայն է, բայց երկար ժամանակ ակտիվություն ցույց չի տվել:

10 րոպեն (http://www.facebook.com/help/?faq=12887) երկա՞ր ա: :esim

Sagittarius
11.02.2011, 23:08
կարելի ա ֆեյսբուքում Event բացել Revolution in Armenia վերնագրով :hands:D

e-armenians
13.02.2011, 13:49
Հետաքրքիր տվյալներ ֆեյսբուքի մասին (http://www.e-armenians.com/blog/amazing-facebook-facts/):

Ժամանակ գտեք եւ ընթերցեք:

Մանուլ
13.02.2011, 19:21
Մարդիկ, badoo.com - ը ի՞նչ ա ու ի՞նչ կապ ունի ֆեյսբուքի հետ :blin:

BOBO
13.02.2011, 20:00
Մարդիկ, badoo.com - ը ի՞նչ ա ու ի՞նչ կապ ունի ֆեյսբուքի հետ :blin:

ծանոթությունների սայքա, տենց տարբեր սայթեր կան որ կարելի ա մուտք գործել ֆեյսբուքի կամ գուգլ աքաունտի միջոցով այսինքն դու էտ սայք էս մուտք գործում ու ինքը գրանցումա քեզ քո ֆեյսբուքի տվյալներով

Մանուլ
13.02.2011, 20:24
ծանոթությունների սայքա, տենց տարբեր սայթեր կան որ կարելի ա մուտք գործել ֆեյսբուքի կամ գուգլ աքաունտի միջոցով այսինքն դու էտ սայք էս մուտք գործում ու ինքը գրանցումա քեզ քո ֆեյսբուքի տվյալներով

Նոր տեսա, որ ֆբ-ի application-ների մեջ կա էդ բադուն: Իսկ գիտե՞ս՝ badoo-ից ոնց ջնջեմ իմ էջը:

BOBO
13.02.2011, 20:29
Նոր տեսա, որ ֆբ-ի application-ների մեջ կա էդ բադուն: Իսկ գիտե՞ս՝ badoo-ից ոնց ջնջեմ իմ էջը:

ես նոր ջնջեցի:)) նաստրոյկի մտի կա ուդալիտ պրոֆիլ

Ռեդ
14.02.2011, 22:39
Կարող ա՞ իմանաք, ո՞նց անեմ, որ «только что дал/дала тебе характеристику» տիպի հաղորդագրություն չգա ընդհանրապես: Զզվում եմ էդ պրոյեկտից՝ (կանաչ–սմայլիկ):

Ձայնալար
14.02.2011, 23:28
Մտի էդ application-ի էջը ու block արա: Մեկ էլ տեսար օգնեց:

Sagittarius
14.02.2011, 23:32
Հլը մի հատ ֆեսբուքում որոնեք "Need a Revolution in india" ու նկարը նայեք.

Աչքիս մարդիկ եկրիրը խառնել են:D

tikopx
15.02.2011, 18:22
իսկ դուք գիտեք,մ որ fB լինումա շարժական նկար կամ վիդեո դնել , այլ ոչ թե ստանդարտ նկար:Ստեղ չգիտեմ կարելիյա թե չէ, կոնկրետ կանոնադրության մեջ չեմ տեսել տենց կետ, սղմեք ստորագրության վրա ու գրանցվելու հետո կիմանաք, փակել են հյուրերի համար, քանի որ ստեղ գաղտնի ինֆորմացիա շատա դրվելու:

Kuk
15.02.2011, 18:29

Էլ դրա ի՞նչն ա գաղտնի, եթե ով ուզի կարա գրանցվի ու տեսնի:

tikopx
15.02.2011, 18:55
Էլ դրա ի՞նչն ա գաղտնի, եթե ով ուզի կարա գրանցվի ու տեսնի:

Դեռ մի քանի օր փակա լինելու,եթե ոչ մշտական:չենք ուզում անկապ մարդիկ մտնեն :սաղ հյուր են գալիս անկապ հին ֆորումի բաժնից են նայում, որը արխիվա, ելի բաներ կան չեմ կարող ասել խի:Կներեք, դա բացահայտման ենթակա չէ:ում հետաքրքիրա թող գրանցվի ում չէ, բարի ճանապարհ մեր կողքով:) մտածում ենք թե այդ հարցերից մի քանիսը ոնց ուղղենք, որ ազատ լինի նայելը, բայց կան մարդիկ ովքեր դեմ են դրան:
Դժվար չի գրանցվելը ինձ թվումա:

tikopx
15.02.2011, 19:17
Էլ դրա ի՞նչն ա գաղտնի, եթե ով ուզի կարա գրանցվի ու տեսնի:

մի բանել, կասպերսկի անտիվիրուսի կոդերը որ սկսան թափառել ինտերնետում, մենք առաջիններից էինք, որ մեր մոտ դրեցինք:հետո ջնջեցինք ինչ ինչ պատճառներով, բայց նորից դրեցինք, ու հիմա կարան քաշեն հայ ծրագրավորողները ու նայեն:Ասածս ենա, որ պետք չի մեկը տենա ետի, իսկ ում պետքա կգրացնվի ու կքաշի:

Kuk
15.02.2011, 19:36

իսկ էդ մեկը, որ պետք չի տենա, կարա գրանցվի ու տենա չէ՞ ի վերջո: Ես նմանատիպ քայլերը համարում եմ գրանված անդամների թիվն արհեստական ձևով աճեցնելուն միտված քայլ: Որտև եթե ինչ-որ մեկը էդ ֆորումում երբևէ գրառում չի անելու, ընդամենը լինելու ա դիտողի դերում, ի՞նչ պարտադիր ա, որ ինքը գրանցվի: Թող լինի ընդամենը դիտորդ, այցելու, բայց ոչ գրանցված անդամ: Սա ընդամենը իմ կարծիքն ա, ոչ առաջարկ ա, ոչ էլ խորհուրդ:
Կոնկրետ էս պահին նայում եմ ակումբի ցուցանիշը հետևյալն ա՝ «Այս պահին 357 հոգի կայքում են: 47 անդամ և 310 հյուր», հիմա եթե որոշ հետաքրքիր թեմաներ փակ լինեին, չեմ կարծում, որ էս 310 հոգին գրանցվելու էին էդ թեմաները կարդալու համար:

tikopx
15.02.2011, 19:57

1. մենք չենք խնդրում կամ նման մի բան որ մեր մոտ գրանցվեն
2. Եթե ուզենանք աճեցնենք արհեստական, հաստատ չենք գրի հենց առաջինը ակումբում,շատ միջոցներ գիտեմ, որ ես քանի քնություննս պրծնեմ կսկսեմ զբաղվել՝ իրական մարդկանց հրավիրելով, ու նորմալ օգտվող
3.Մեզ պետք չի գրանցվեն 10000000 մարդ, բայց գրեն 2-ը, թող գրանցվեն նրանք ում հետաքրքիրա ես ոլորտը
4.Գուգլե չի կարանա ինդեքսացնի մի քանի բաներ, որ ապագայում դնելու ենք, դրա համար դեռ շուտա:Նույնիսկ նրան միգուցե փակենք մի քանի բաժիններ
5.մենք արդեն հին ֆորումում ունեք մոտ 200 անդամից ավել գրանցված, որ սաղին e-mail անենք որ վերաբացվել ենք, հաստատ քչություն չի լինի ֆորումում:Ուղղակի աշխատանքներ կան դեռ բացելուն
6.Ելի եմ ասում, կան հարցեր, ես քանի օրը հաստատ փակա լինելու, իսկ հետո եթե լավ լինի կմտածենք:
7.մեզ խորհուրդ տվող առաջարկ անող կա, նրանց միջոցով ենք թարգմանել շատ բաներ, ուղղե սխալներ:Շնորհակլալուիթյուն նրանց
8.Ֆուրում ինչ անում ենք նույն բանը մի քանի օրից ուրիշ տեղ ենք տեսնում ՝ copy past հասկացողություն կա ես Հայաստանում դեռ:
9.Ակումբի ու այդ ֆորումի տարբերությունը մեծա, արի չքննարկենք սա:Ստեղ թեմաները տարբեր են և շատ, իսկ մեր մոտ կոնկրետ ոււղվածությամբ:
10.և վերջապես եթե իրան պետք չի չի գրանցվի հաստատ: (իսկ էդ մեկը, որ պետք չի տենա, կարա գրանցվի ու տենա չէ՞ ի վերջո: ) մեկել դա քո կարծիքնա:

մենք պակասություն չունենք մտնողների 10 օրվա ես ամսվա, 2 ամիսա բացել ենք՝
http://xmages.net/storage/10/1/0/d/7/upload/33dc7fd5.jpg

Kuk
15.02.2011, 20:12
1. մենք չենք խնդրում կամ նման մի բան որ մեր մոտ գրանցվեն
2. Եթե ուզենանք աճեցնենք արհեստական, հաստատ չենք գրի հենց առաջինը ակումբում,շատ միջոցներ գիտեմ, որ ես քանի քնություննս պրծնեմ կսկսեմ զբաղվել՝ իրական մարդկանց հրավիրելով, ու նորմալ օգտվող
3.Մեզ պետք չի գրանցվեն 10000000 մարդ, բայց գրեն 2-ը, թող գրանցվեն նրանք ում հետաքրքիրա ես ոլորտը
4.Գուգլե չի կարանա ինդեքսացնի մի քանի բաներ, որ ապագայում դնելու ենք, դրա համար դեռ շուտա:Նույնիսկ նրան միգուցե փակենք մի քանի բաժիններ
5.մենք արդեն հին ֆորումում ունեք մոտ 200 անդամից ավել գրանցված, որ սաղին e-mail անենք որ վերաբացվել ենք, հաստատ քչություն չի լինի ֆորումում:Ուղղակի աշխատանքներ կան դեռ բացելուն
6.Ելի եմ ասում, կան հարցեր, ես քանի օրը հաստատ փակա լինելու, իսկ հետո եթե լավ լինի կմտածենք:
7.մեզ խորհուրդ տվող առաջարկ անող կա, նրանց միջոցով ենք թարգմանել շատ բաներ, ուղղե սխալներ:Շնորհակլալուիթյուն նրանց
8.Ֆուրում ինչ անում ենք նույն բանը մի քանի օրից ուրիշ տեղ ենք տեսնում ՝ copy past հասկացողություն կա ես Հայաստանում դեռ:
9.Ակումբի ու այդ ֆորումի տարբերությունը մեծա, արի չքննարկենք սա:Ստեղ թեմաները տարբեր են և շատ, իսկ մեր մոտ կոնկրետ ոււղվածությամբ:
10.և վերջապես եթե իրան պետք չի չի գրանցվի հաստատ: (իսկ էդ մեկը, որ պետք չի տենա, կարա գրանցվի ու տենա չէ՞ ի վերջո: ) մեկել դա քո կարծիքնա:

Արդեն օֆտոպի ա վերածվել, ամեն դեպքում եզրափակեմ ասածս.
1. Եթե յուրաքանչյուր ոք կարող է գրանցվել ու տեսնել, դա նշանակում է, որ դա այլևս գաղտնիք չի կարող համարվել:
2. Ակումբի օրինակը բերելով ես միտք չունեի ակումբի հետ համեմատելու, քանի որ դրանք անհամեմատելի եմ համարում ոչ միայն այն պատճառով, որ դրանք տարբեր իմաստ են կրում, այլ նրա համար, որովհետև արդար չեմ համարում արդեն կայացած ու մի քանի տարվա ճանապարհ անցած ֆորումը համեմատել դեռ կայացման փուլում գտնվող ֆորումի հետ: Բերածս օրինակն ընդամենը գործելաոճին էր վերաբերում:
3. Էդ քայլը նշածդ copy-paste-ի դեմն առնելու համար ոչ արդյունավետ ա, քանի որ «գողացողին» չի կարող խանգարել «բաց դուռը»: Իսկ էդ ֆորումի դուռը բաց ա, ընդամենը գրանցվել ա պետք, ինչն էլ կարող է անել յուրաքանչյուր ոք:
Ամեն դեպքում էդ ֆորումին մաղթում եմ լիարժեք կայացում ու կանաչ ճանապարհ ինտերնետի այս անարդար ու copy-paste-անման երևույթներով լի աշխարհում:)

tikopx
16.02.2011, 22:55
սիրունա FB ես նկարներ նայելւոց? ?? ով նախանձեց միացեք ես լինկով

51291

http://www.facebook.com/fbhayastan?v=app_7146470109

սա ել նոր ակտիվացրի https://www.facebook.com/tikopx , միանգամից լինկ

Մանուլ
16.02.2011, 23:58
սիրունա FB ես նկարներ նայելւոց? ?? ով նախանձեց միացեք ես լինկով

51291

http://www.facebook.com/fbhayastan?v=app_7146470109

սա ել նոր ակտիվացրի https://www.facebook.com/tikopx , միանգամից լինկ

Իսկ ի՞նչն ա նորություն :unsure:

ArmSOAD
17.02.2011, 00:14
Իսկ ի՞նչն ա նորություն :unsure:

Նորույթ չի, ուղղակի ինչ-որ մարդկանց մոտ նկարների դիտման տեսքը նոր ա փոխվել:
Իսկ պրոֆիլի լինկը են սկզբից էլ եղել ա: Պետք ա մեկմեկ settings-ները փորփրել ;)

tikopx
17.02.2011, 00:15
Նորույթ չի, ուղղակի ինչ-որ մարդկանց մոտ նկարների դիտման տեսքը նոր ա փոխվել:
Իսկ պրոֆիլի լինկը են սկզբից էլ եղել ա: Պետք ա մեկմեկ settings-ները փորփրել ;)

են 2-րդը իմ մոտ շուտվանից էր, իսկ նակրների նայելը նորա,դեռ շատ շատ քչերի մոտա տենց

Մանուլ
17.02.2011, 00:17
Նորույթ չի, ուղղակի ինչ-որ մարդկանց մոտ նկարների դիտման տեսքը նոր ա փոխվել:
Իսկ պրոֆիլի լինկը են սկզբից էլ եղել ա: Պետք ա մեկմեկ settings-ները փորփրել ;)

Ինձ մոտ նկարները արդեն մի 4 ամիս ա` էդ տեսքով են, դրա համար զարմացա :8:

ArmSOAD
17.02.2011, 00:23
Ինձ մոտ նկարները արդեն մի 4 ամիս ա` էդ տեսքով են, դրա համար զարմացա :8:
հա իմ մոտ էլ :) ուղղակի էսոր ընկերներիցս մեկն էլ հայտնագործություն արեց դրա մասին:
Վերջի շաբաթվա մեջ մենակ ետ նկարները թերթելու սլաքների գույնն ա փոխվել :B :

V!k
17.02.2011, 00:50
իսկ իմ մոտ ես մի ժամ ա ինչ փոխվել ա նկարները նայելու ձևը:(, ետ ինչի՞ց ա որ ամեն մեկի մոտ տարբեր ժամանակներ ա լինում…:think

tikopx
17.02.2011, 01:06
իսկ իմ մոտ ես մի ժամ ա ինչ փոխվել ա նկարները նայելու ձևը:(, ետ ինչի՞ց ա որ ամեն մեկի մոտ տարբեր ժամանակներ ա լինում…:think

դե սենց թե նեց սաղ դրան են անցնելու, ուղղակի կամաց կամացա անցում լինում, որ սերվերը միանգամից չտրաքի, իսկ եթե ուզում ես առաձին կարաս միանաս նորին:

ArmSOAD
17.02.2011, 16:58
Կարճ ասած, եթե միանգամից անցնեին, կլսվեր մի ուժեղ պայթյուն, ու մենք բոլորս բավականին երկար ժամանակ կմնայինք առանց ՖԲ-ի :P
Ի դեպ, էլի ամբողջովին չեն փոխել: Մեկ-մեկ, որ աջից քեզ հիշացնում ա հին նկարները, մտնում ես, հին ձևով ա բացում:

Լեո
18.02.2011, 14:02
Մենակ ընկերների՞ նկարներին ա հնարավոր like դնել :8

Kuk
18.02.2011, 14:08
Մենակ ընկերների՞ նկարներին ա հնարավոր like դնել :8

Նայած թե ոնց ա տվյալ պռոֆիլի կարգավորումները: Ֆեյսբուքում օդնո նման չի՝ բաց կամ փակ պռոֆիլ, ստեղ կարգավորումները ավելի շատ են: Փորփրի միքիչ, լավն ա:

Լեո
18.02.2011, 14:16
Նայած թե ոնց ա տվյալ պռոֆիլի կարգավորումները: Ֆեյսբուքում օդնո նման չի՝ բաց կամ փակ պռոֆիլ, ստեղ կարգավորումները ավելի շատ են: Փորփրի միքիչ, լավն ա:

Կուկ ջան, մոդայի հետևից ընկած՝ ես էլ երեկ գրանցվեցի :)) Հիմա մի քիչ խառն ա թվում, խճճվում եմ :{ Արդեն մի քանի անծանոթ մարդկանց միամիտ ընկերանալու հայտ եմ ուղարկել ))

Kuk
18.02.2011, 14:23
Կուկ ջան, մոդայի հետևից ընկած՝ ես էլ երեկ գրանցվեցի :)) Հիմա մի քիչ խառն ա թվում, խճճվում եմ :{ Արդեն մի քանի անծանոթ մարդկանց միամիտ ընկերանալու հայտ եմ ուղարկել ))

Հա, ֆեյսբուքում շատ են լինում անծանոթների կողմից ընկերանալու հայտեր, բայց օդնոի չամուռնրը չեն իրանք, որ մերժում էլ ես, կարծեմ իրանց մոտ ցույց էլ չի տալիս որ մերժել ես: Էնքան էլ խառը չի, մի շաբաթում լրիվ կհամակերպվես, մի երկու շաբաթից էլ կսկսի դուր գալ:)) Միջին վիճակագրական տվյալներով եմ ասում :))

Լեո
18.02.2011, 14:24
Իսկ պրոֆիլի այլեցլուների մասին ինֆորմացիա ավտոմատ տրամադրվու՞մ ա (օդնօ-ի «գոսծ»-ի նման):

Լեո
18.02.2011, 14:26
Հա, ֆեյսբուքում շատ են լինում անծանոթների կողմից ընկերանալու հայտեր, բայց օդնոի չամուռնրը չեն իրանք, որ մերժում էլ ես, կարծեմ իրանց մոտ ցույց էլ չի տալիս որ մերժել ես: Էնքան էլ խառը չի, մի շաբաթում լրիվ կհամակերպվես, մի երկու շաբաթից էլ կսկսի դուր գալ:)) Միջին վիճակագրական տվյալներով եմ ասում :))

Այ հենց դուր գալուց էլ վախենում էի, որ էսքան ժամանակ չէի մտնում :)) Բայց աչքիս արդեն ուշ ա, դեպի ժամանակի կործանումը առաջին քայլն արած ա :))

Kuk
18.02.2011, 14:38
Իսկ պրոֆիլի այլեցլուների մասին ինֆորմացիա ավտոմատ տրամադրվու՞մ ա (օդնօ-ի «գոսծ»-ի նման):

Չէ, արխաին ֆռֆռա, լիքը սիրուն աղջկեք կան:))