Մուտք

Դիտել ողջ տարբերակը : facebook.com

Էջեր : 1 2 3 [4]

Ներսես_AM
18.06.2016, 19:28
Այսինքն` ով սմարթֆոն չունի, էլ չի՞ կարանալու մոբայլով նամակ գրի:
Տենց ա ստացվում։

քյուֆուր իրանց ։ՃՃՃ ես հազիվ թե մեսինջեր օգտագործեմ երբևէ, մի տարուց ավել ա դրան էլ, ֆբ ափփն էլ ռադ եմ արել։
https://techcrunch.com/2016/06/03/facebook-is-disabling-messaging-in-its-mobile-web-app-to-push-people-to-messenger/

Դե սաղ էլ քրֆում են որտև լիքը մարդ ակումլյատորը խնայելու համար սաղ իրանց ապպերը ռադ են արել։ Բայց դե եթե որոշել են ուրեմն անելու են։ Մոբայլով երևի չեն կարողանում հետևեն ուր ես գնում ինչ ես անում :))

keyboard
18.06.2016, 20:03
Օգտվողներն էլ պիտի հայտարարեն, որ ֆեյբուքն են վերացնելու իրանց կյանքից ու իգդիր անեն Սուկերբերգին ու իրա եղած չեղածին։

Աթեիստ
18.06.2016, 20:45
Ալտերնատիվ կլիենտներ կան։

Նոր փորձեցի, Fast for Facebook-ում չաթ կա, բայց գրած ա որ շուտով չի լինի։ Տեսնենք։

Ներսես_AM
18.06.2016, 22:49
Օգտվողներն էլ պիտի հայտարարեն, որ ֆեյբուքն են վերացնելու իրանց կյանքից ու իգդիր անեն Սուկերբերգին ու իրա եղած չեղածին։
Հենց տենց էլ արել եմ 4 տարի առաջ։ :))

Մուշու
12.08.2016, 23:16
Բարև Ակումբ, ձեզ էլ ա ֆբ-ն ստիպում անձ հաստատող թուղթ նկարել և իրեն ուղարկել?

StrangeLittleGirl
12.08.2016, 23:20
Բարև Ակումբ, ձեզ էլ ա ֆբ-ն ստիպում անձ հաստատող թուղթ նկարել և իրեն ուղարկել?

Չէ: Երևի պրոֆիլի նկար չունես, դրանից ա:

Մուշու
12.08.2016, 23:24
Ես չեմ ուզում իմ մասիմ իրան ավելորդ ինֆորմացիա տալ, հիմա ի՞նչ մնացի առանց պրոֆիլ:

Отправлено с моего D6503 через Tapatalk

StrangeLittleGirl
12.08.2016, 23:27
Ես չեմ ուզում իմ մասիմ իրան ավելորդ ինֆորմացիա տալ, հիմա ի՞նչ մնացի առանց պրոֆիլ:

Отправлено с моего D6503 через Tapatalk
Առանց ավելորդ ինֆորմացիայի դու ֆեյսբուքին պետք չես:

Մուշու
12.08.2016, 23:28
Ինչ արած, հաջող ֆեյսբուք:

reminilo
12.08.2016, 23:38
Բարև Ակումբ, ձեզ էլ ա ֆբ-ն ստիպում անձ հաստատող թուղթ նկարել և իրեն ուղարկել?

Մուշու հնարավորա ինչ-որ մեկը էջիդ վրա բողոք ա ուղարկել :)

StrangeLittleGirl
12.08.2016, 23:38
Ինչ արած, հաջող ֆեյսբուք:

Ճիշտը էդ ա :))

Մուշու
12.08.2016, 23:44
Մուշու հնարավորա ինչ-որ մեկը էջիդ վրա բողոք ա ուղարկել :)

Անձիս իրական տերը չէ՞:D :D :D

reminilo
13.08.2016, 00:02
Անձիս իրական տերը չէ՞:D :D :D
Երևի էլի :erexa

Մուշու
13.08.2016, 15:14
Ես արդեն կեսօրից ավել է ինչ արգելափակված եմ ֆբ-ի կողմից ու դրա պատճառով ինձ զգում եմ կյանքից կտրված: Ասես բոլորը շարունակեն ապրել իսկ ես ոչ: Ինձ հետաքրքիր ա էլի ինձ նման մարդիկ կան:
Կա՞ կյանք սոցկայքից այն կողմ:

StrangeLittleGirl
13.08.2016, 15:19

Կա Մուշու :)) Ես 2013-ին ուղիղ չորս ամսի ֆեյսբուքի ըքաունթ չունեի: Բարդ էր, բայց ստացվող: Ու որ սմարթֆոնս էլ կորավ, ֆբ-ս կոմպիս վրա բլոկ էր արած: Տենց էլ մի շաբաթ չմտա: Նենց կայֆ էր:

Նիկեա
13.08.2016, 16:00
Ես արդեն կեսօրից ավել է ինչ արգելափակված եմ ֆբ-ի կողմից ու դրա պատճառով ինձ զգում եմ կյանքից կտրված: Ասես բոլորը շարունակեն ապրել իսկ ես ոչ: Ինձ հետաքրքիր ա էլի ինձ նման մարդիկ կան:
Կա՞ կյանք սոցկայքից այն կողմ:

արդեն մի ամիս ու հինգ օր է, ինչ ապաակտիվացրել եմ ըքաունթս ու հիմա ավելի շատ եմ կարդում, ավելի շատ եմ գրում, ակումբում արված համարյա ոչ մի գրառում բաց չեմ թողնում, ավելի շատ սերիալներ ու կինոներ եմ նայում: Իսկ են մարդկանց, որոնց շատ եմ կարոտում ու սկսում եմ գրավոր հաղորդակցության կարիք զգալ, իրենց մեյլ եմ գրում` երկար ու բովանդակալից :)) Ու ոչ մի բան չի համեմատվի էդ նամակները գրելու, պատասխան նամակին սպասելու հաճույքի հետ: Մի խոսքով ֆեյսբուքից այն կողմ կյանքը պարզապես հիասքանչ է :)) էնքան որ հիմա լուրջ մտածում եմ` արդյոք կարիք կա էլի էնտեղ վերադառնալու?

Մուշու
13.08.2016, 16:29
Քոնը ինքնուրույն կայացրած որոշում ա, իսկ ինձ վերցրել ու ջնջել եմ: Ես ոչ ոքի չեմ հասցրել տեղեկացնել, որ անհետանալու եմ, լիքը մարդիկ ոնրոց հետ ֆբ-ից դուրս դեռ չեմ հասցրել հանդիպել և ծանոթանալ ավտոմատ կերպով կորում են: Համ էլ էդ տրույթից դուրս ինչքան էլ օգտակար անցկացնես ժամանակդ, դու չես հասցնում նորություններին հետևել(ոչ լրատվական):

yeggarik
18.08.2016, 23:31
արդեն մի ամիս ու հինգ օր է, ինչ ապաակտիվացրել եմ ըքաունթս ու հիմա ավելի շատ եմ կարդում, ավելի շատ եմ գրում, ակումբում արված համարյա ոչ մի գրառում բաց չեմ թողնում, ավելի շատ սերիալներ ու կինոներ եմ նայում: Իսկ են մարդկանց, որոնց շատ եմ կարոտում ու սկսում եմ գրավոր հաղորդակցության կարիք զգալ, իրենց մեյլ եմ գրում` երկար ու բովանդակալից :)) Ու ոչ մի բան չի համեմատվի էդ նամակները գրելու, պատասխան նամակին սպասելու հաճույքի հետ: Մի խոսքով ֆեյսբուքից այն կողմ կյանքը պարզապես հիասքանչ է :)) էնքան որ հիմա լուրջ մտածում եմ` արդյոք կարիք կա էլի էնտեղ վերադառնալու?
Հիանալի բան էս արել։ Իմ կարծիքով դե 2000-ականներին էր, որ ֆեյսբուկը իրական հրաշք էր։ Հիմա արդեն նա մեր կյանքի կեսը երևի կլանելա ու գնալով առաջա շաժվում։ Ես մի քանի անգամ ուզեցել եմ ջնջվեմ, բայց չեմ կարող, կյանքի ու գործի բերումով ստիպված եմ մնալ։ Բայց ես ինքս պայքարում եմ ֆեյբուքամոլության դեմ ու աշխատում եմ մաքսիմալ հեռու մնալ։ Մեկ մեկ, որ մտնում ու ակումբում մի բան եմ գրում, ախպերս ասումա էս որ թիվնա, որ ֆորումում էս գրում, էնա մտի ֆեյսբուք։ Բայց դե պայքարում եմ չէ․․․․․:hands

GriFFin
22.08.2016, 09:37
http://uploads.tapatalk-cdn.com/20160822/2153ef0f9c6a6e10884e5ce23ac1db32.jpg

Ես զարմանում եմ, ո՞նց ա կարելի անծանոթ մարդուն ավելացնել ու հետո ասել, որ ՖԲն ա անկապ մարդկանց ավելացնում։

Մուշու
22.08.2016, 14:10
Սա լավ դեպք ա, բա որ ընդունում են որ ընկերահավաքով են զբաղվում և ծանոթանալու առաջարկը մերժում են: էն որ ախր ոչ ակտիվ են, ոչ խելացի կամ պիտանի բաներ են գրում, բայց ընկերության հայտ են ուղարկում

Աթեիստ
22.08.2016, 14:18
Դուք փաստորեն դնում, հարցնում ե՞ք, թե խի ա ընկերության առաջարկ ուղարկել։
Ես մտնում եմ իրա էջ, դուրըս եկա՞վ, ընդունում եմ, չէ, չէ։
Ոչ հարցնում եմ, ոչ էլ բացատրում։

Ինձ միշտ զարմացնում ա էս՝ ես չեմ ուղարկել, չգիտեմ ոնց ա եղել։ Ո՞նց կարաս դու չիմանաս))

GriFFin
22.08.2016, 14:19
Դուք փաստորեն դնում, հարցնում ե՞ք, թե խի ա ընկերության առաջարկ ուղարկել։
Ես մտնում եմ իրա էջ, դուրըս եկա՞վ, ընդունում եմ, չէ, չէ։
Ոչ հարցնում եմ, ոչ էլ բացատրում։
Չիմանաս ո՞վ ա))) ի՞նչ ա ուզում։

Մուշու
22.08.2016, 14:22
Ինձ միշտ զարմացնում ա էս՝ ես չեմ ուղարկել, չգիտեմ ոնց ա եղել։ Ո՞նց կարաս դու չիմանաս))

Իմ հետ մի անգամ տենց բան պատահել ա, բայց համարում եմ որ պատահաբար մատս ա կպել ու չեմ հերքել որ ես եմ արել:

Մուշու
22.08.2016, 14:24
Համաձայն եմ Գրիֆֆինի հետ, բա չիմանաս ո՞վ ա, ի՞նչ ա փնտրում: Կարող ա իրար հետ պարտեզ ենք գնացել, կամ նույն դասարանից ենք եղել, կամ նույն կուրսից ուղղակի չեմ հիշում իրան:

Մուշու
22.08.2016, 14:28
Հիանալի բան էս արել։ Իմ կարծիքով դե 2000-ականներին էր, որ ֆեյսբուկը իրական հրաշք էր։ Հիմա արդեն նա մեր կյանքի կեսը երևի կլանելա ու գնալով առաջա շաժվում։ Ես մի քանի անգամ ուզեցել եմ ջնջվեմ, բայց չեմ կարող, կյանքի ու գործի բերումով ստիպված եմ մնալ։ Բայց ես ինքս պայքարում եմ ֆեյբուքամոլության դեմ ու աշխատում եմ մաքսիմալ հեռու մնալ։ Մեկ մեկ, որ մտնում ու ակումբում մի բան եմ գրում, ախպերս ասումա էս որ թիվնա, որ ֆորումում էս գրում, էնա մտի ֆեյսբուք։ Բայց դե պայքարում եմ չէ․․․․․:hands

Կներեք բայց 33 գրառումը 6 տարվա ընթացքում պայքարել չի :):)

StrangeLittleGirl
22.08.2016, 14:39
Դուք փաստորեն դնում, հարցնում ե՞ք, թե խի ա ընկերության առաջարկ ուղարկել։
Ես մտնում եմ իրա էջ, դուրըս եկա՞վ, ընդունում եմ, չէ, չէ։
Ոչ հարցնում եմ, ոչ էլ բացատրում։

Ֆեյսբուքը մի զզվելի ֆունկցիա ունի. ոչ ընկերների նամակներն ինբոքս չեն մտնում: Էս ֆունկցիայի մասին իմանալով՝ շատերը նամակ գրելուց առաջ ընկերության առաջարկ են ուղարկում: Դրա համար ես մի հատ նայում եմ ով ա, ինչ ա, գրում եմ՝ ինչ ա ուզում: Էդ դեպքում հնարավոր ա լինում իրա ուզածը քննարկել առանց ընկերանալու: Իսկ ընդհանրապես, ոչ մի անծանոթ ու կասկածելի մարդ չկա իմ ընկերների մեջ: Եթե տեղը չեմ բերում, ավելի շուտ չեմ հաստատում (ի դեպ, ակումբցիների հետ ա շատ լինում տենց, որտև շատերի իսկական անունները չգիտեմ):

GriFFin
22.08.2016, 15:56

Էդ էն վայրն ա, որտեղ թաղված են բոլոր "Քուր ջան արի ծանոթանանք"ները)))

Գաղթական
23.08.2016, 00:41
Մի հետաքրքիր դեպք հիշեցի.

Ազգանունս ամենատարածվածներից չի, բայց, փաստորեն, ՀՀ սահմանամերձ X գյուղում ապրող էդ տղունն էլ էր նույնից:
Երբ ընկերության հայտ ուղարկեց, օնլայն էի:
ընդունեցի ու նստսծ նկարներն եմ նայում՝ փորձելով հասկանալ, թե ովա..

- բարև հարազատ ջան
- հազար բարի, բարեկամ ե՞նք
- չէ, բայց ուզում եմ ընտանիքներով մոտիկություն անենք..

միանգամից չկողմնորոշվեցի, թե ինչ պատասխանեմ..
ոչ էնա ուղիղ հարցնես, թե երբա վերջին անգամ հոգեբույժի մոտ եղել, ոչ էնա արհամարհես ու ջնջես..

- դե լավ մարդկանց հետ ես դեմ չեմ լավ հարաբերություններ պահպանել...
- մեռնեմ քեզ, ես վատ մարդ չեմ: հեսա իմ մասին պատմեմ.

ու սկսեց երկար բարակ պատմել, թե ինքը գյուղամեջ ինչ աստիճան ակտիվա ու որ բոլորը, դրա խաթր, իրան փիս հարգում են..
...էս ինչ ք@քը ընկանք...

- ...հա, էդ էի ասում... ինչի կարիք ունենաս գրի տենամ ինչ եմ անում... սենց իրար օգնենք-հարազատանանք..
(տեղ հասանք..)
- իսկ ինձնից կոնկրետ ի՞նչ օգնություն ես սպասում..
- դե ես ամեն ինչ ունեմ, մեռնեմ քեզ, լավա լրիվ: մենակ՝ այ որ կարենայիր մի ավտո էդ ձեր մոտից ուղարկել՝ վաբշե լավ կլիներ..

առանց չափազանցության՝ էդ ընկերության հայտն ուղարկելուց ու իր խորիմաստ մենախոսությունը սկսելուց հետո մի 15 րոպե էլ չի անցել...

- հասկացա.. դե հենց ես ինքս իմ համար մեքենա առնեմ՝ հասցեդ կտաս՝ հեծանիվս ուղարկեմ քեզ...

չէի խաբում )))
էդ ժամանակ իրոք ես նոր-նոր էի 0-ից սկսել...

հ.գ. ու սենց յուրահատուկ «զրույց» մի անգամ չի, որ ինձ բախտ է վիճակվել ունենալ սրա կամ նրա ընկերության հայտն ընդունելուց հետո )))))))
բառիս բուն իմաստով՝ ունիկալ ժողովուրդ ենք...

John
13.09.2016, 02:16
Էս ֆեյսբուքի «չամուռ» խասյաթը ազդում ա արդեն ներվերիս։ Քանի գնում՝ ավելի ու ավելի տհաճ ա դառնում էդ միջավայրը։

Մի ժամանակ միայն ընկերների գրառում-նկարներն էին երևում նյուզֆիդում, հիմա ընկերներից ով-ինչ հավանի՝ բերում, մտցնում է նյուզֆիդ։ Աբեր, մի արա նենց, որ ևս մի 50 հոգուց հանեմ բաժանորդագրությունս, ինձ իրենց փոստերը հետաքրքրում են, բայց իրենց կուրսի ծտերի փաբլիք դրած նկարները՝ մեղմ ասած չեն հուզում, յան տուր։

Մի ժամանակ ում որ գցում էիր «ծանոթների» ցուցակ՝ ավտոմատ կերպով բաժանորդագրությունից հանում էր, ու իրենց վերաբերող նյութեր չէին հայտնվում նյուզֆիդում։ Հիմա էդ բոլորին ավտոմատ կերպով բաժանորդագրվցրել են տականքները, ու նյուզֆիդը ևս մեկ անգամ մաքրելու անհրաժեշտություն է առաջացել։ Աբեր, մտքիս լիներ՝ ինքս կբաժանորդագրվեի, ի՞նչ ես ուզում դու ինձնից։

Էլ չեմ ասում, որ հեռախոսով մտնելուց (բրոուզերով) ամեն անգամ համոզում է, որ գոնե ֆեյսբուք-լայթ ծրագիրը ինստալլ անեմ։ Չեմ ուզում, աբեր, գիտեմ տեղը, մտքիս լինի՝ կանեմ, խփած մի պահի։

Էս ո՞վ են արա սրանք։

Ուլուանա
13.09.2016, 05:39

Ֆեյսբուք–լայթն ի՞նչ ա։ Առաջին անգամ եմ լսում։

Հոս, իսկ ինչի՞ unfollow չես անում էդ մարդկանց։ Ցանկացած ընկերոջ՝ անկախ կարգավիճակից, կարող ես ուղղակի unfollow անել, ու իրա ոչ մի քայլը չես տեսնի Նյուզֆիդումդ, դե, չհաշված էն դեպքերը, երբ ընկերներդ, որոնց հետևում ես, լայքում են իրա նկարը կամ ստատուսը, կամ քոմենթ անում իրա նկարի կամ ստատուսի տակ։

One_Way_Ticket
13.09.2016, 07:19

Ես դրա համար լայք անելուց առաջ հաճախ նայում եմ post-ի privacy-ն, որ ընկերներիս news feed-ը շատ սպամ չանեմ իրենց անծանոթ մարդկանց նկարներով:

John
13.09.2016, 10:29

Ֆբ ծրագրի ավելի թեթև տարբերակն ա հեռախոսի համար)
Ան ջան, անում եմ) մինչև երեկ ծանոթների ցուցակում էղած մարդկանց նյութեր չկար նյուզֆիդումս, երեկ սկսեցին հայտնվել՝ ստիպված մի հատ էլ անցա ընկերներիս ցանկով)

Ես դրա համար լայք անելուց առաջ հաճախ նայում եմ post-ի privacy-ն, որ ընկերներիս news feed-ը շատ սպամ չանեմ իրենց անծանոթ մարդկանց նկարներով:

Հարգանքներս) գիտեի միայն ես եմ էդքան խորանում)))
Ու միայն նկարներ չէ, էլի լիքը նյութեր կան, որ փաբլիք չլիներ՝ կհավանեի, դրա պատճառով չեմ հավանում։

Գաղթական
13.09.2016, 13:52
իսկ ինձ, օրինակ, հետաքրքիր է, թե ինչ է լայքում կամ շէյր անում այս կամ այն մարդը (ոչ ողջ ֆրենդլիստը իհարկե)..
ըստ այդմ կողմնորոշվում եմ, թե հատկապես ինչպիսի նախասիրություններ ունի տվյալ անձը ու հաշվի եմ առնում դրանք՝ իր հետ ռեալում շփվելիս..

ճիշտն ասած՝ հիմա համեմատաբար ավելի քիչ եմ ֆբ-ից օգտվում,
բայց մի ժամանակ մի ամբողջ ռազմավարություն ունեյի մշակած )))

ասենք օրինակ.
ես ինքս շէյր եմ անում կամ ստատուս գրում հիմնականում անգլերեն լեզվով, ինչը պետք է որ հասկանալի լինի տարբեր ազգային պատկանելություն ունեցող ընկերներիս..

կամ ասենք՝
ռեժիմով հումորային նկար/վիդեոներ էի գցում, որ մարդկանց ուշադրությունը ավելի գրավի, ու հետո Հայաստանի հետ կապված մի բան արանքում հարմարացնում..

իմ համար էլ դա էր կարևոր )))
արդեն մի երկու հոգի խոստովանել են, որ «իմ երեսից» հրապուրվեցին Հայաստանով ու այցելեցին,
մի քանիսն էլ նոր են պատրաստվում...

Գաղթական
14.09.2016, 18:14
Nieuwsblad (http://m.nieuwsblad.be/cnt/dmf20160914_02468167?utm_source=facebook&utm_medium=social&utm_term=nieuwsblad&utm_content=article&utm_campaign=seeding) թերթի փոխանցմամբ Ավստրիայում մի նոր չափահաս դարձած աղջիկ (ով ցանկանում էր անոնիմ մնալ) իր ծնողներին պատրաստվում է դատի տալ:
Պատճառը՝ իր մանկահասակ նկարների ՖԲ-ում հրապարակումն է՝ առանց իր թույլտվության..

ծնողները 2009-ին գրանցվել են ֆբ-ում, երբ աղջիկը դեռ 11 տարեկան էր, ու սկսել են հրապարակել իրենց ընտանեկան ալբոմը:
14 տարեկան դառնալով աղջիկը ինքն էլ է գրանցվել ֆբ-ում ու, հայտնաբերելով սա, սկսել է պահանջել, որ հեռացնեն իր նկարները:
բայց ծնողները այս պահանջներին լուրջ չեն վերաբերվել..

աղջիկը սպասել է մինչև չափահաս դառնալը, որպեսզի դիմի դատարան:
ծնողներն այժմ էլ պնդում են, որ իրավունք ունեն կւսվել սեփական երեխայի նկարներով իրենց ընկերների հետ (նկարները վաղուց արդեն «փաբլիք» չեն):

ս.թ. նոյեմբեր ամսին կայանալու է դատը, որը, եթե ծնողներին մեղավոր ճանաչի, կպարտադրի նրանց 3000-10.000 € տուգանք մուծել...

հ.գ. այ քեզ հիմար նապաստակ...

Ուլուանա
16.09.2016, 07:56
Ժող, ՖԲ–ում սխալմամբ խումբ եմ ստեղծել ու, փաստորեն, մի շարք ընկերների հրավիրել էդ խումբ։ Բայց իրականում լրիվ ուրիշ բան էի ուզում անել... Մեկ էլ որ չտեսա՝ լիքը մարդկանց հրավեր ա ուղարկվել :o։ Հիմա հնարավոր չի՞ էդ խումբը ջնջել։ Մեռա ման գալով ջնջելու ձևը, չգտա :(։ Ստիպված բոլոր անդամներին ուղղակի հատ–հատ հեռացրի խմբից՝ մտածելով, որ եթե խմբում մարդ չմնա, գուցե ավտոմատ «փակվի» խումբը, բայց ոչ մի բան էլ չեղավ։ Հիմա մարդիկ կմտածեն, թե էդ ինչ խումբ եմ իրենց հրավիրել, հետո էլ ջնջել... Մի խոսքով՝ շատ անկապ բան ստացվեց։ Մի բան ասեք. ո՞նց ազատվեմ էդ խմբից։

Աթեիստ
16.09.2016, 10:29

Վիդեոյով չկարացա գտնեմ, բայց որ բացում ես սարքածդ խմբի Setting-ները, ամենատակը ջնջելու հնարավորություն կա։

Ուլուանա
17.09.2016, 05:24
Վիդեոյով չկարացա գտնեմ, բայց որ բացում ես սարքածդ խմբի Setting-ները, ամենատակը ջնջելու հնարավորություն կա։
Չէ, տենց հնարավորություն չկա, ցավոք։ Ասում են՝ նախկինում եղել ա, բայց հիմա փոխվել ա։ Վերջը Լուսաբերը հուշեց ձևը, ջնջեցի. պարզվեց՝ ուղիղ ձև չկա ջնջելու. պետք ա ուղղակի հատ–հատ ջնջել բոլոր անդամներին, որից հետո ինքնաջնջվել, ու քանի որ խմբում մարդ չի մնում, խումբն ավտոմատ ջնջվում ա։

Ռուֆուս
19.09.2016, 14:37
Ժող, ՖԲ–ում սխալմամբ խումբ եմ ստեղծել ու, փաստորեն, մի շարք ընկերների հրավիրել էդ խումբ։ Բայց իրականում լրիվ ուրիշ բան էի ուզում անել... Մեկ էլ որ չտեսա՝ լիքը մարդկանց հրավեր ա ուղարկվել :o։ Հիմա հնարավոր չի՞ էդ խումբը ջնջել։ Մեռա ման գալով ջնջելու ձևը, չգտա :(։ Ստիպված բոլոր անդամներին ուղղակի հատ–հատ հեռացրի խմբից՝ մտածելով, որ եթե խմբում մարդ չմնա, գուցե ավտոմատ «փակվի» խումբը, բայց ոչ մի բան էլ չեղավ։ Հիմա մարդիկ կմտածեն, թե էդ ինչ խումբ եմ իրենց հրավիրել, հետո էլ ջնջել... Մի խոսքով՝ շատ անկապ բան ստացվեց։ Մի բան ասեք. ո՞նց ազատվեմ էդ խմբից։

Ան ջան, իրականում ՖԲ-ն էս վերջերս ա էդ ֆունկցիան մտցրել: Նյուզֆիդում պոստերի մեջտեղում ընկերներիցդ մի խումբ ա հավաքում, ու ասում ա, թե էս ընկերներդ էս ինչ ընդհանուր բանն ունեն, խումբ սարքի իրենց համար, երևի անուշադրաբար էդ Create group կնոպկեն ես սեղմել: Սարսափելի բան չկա :Ճ

anga
07.12.2016, 20:52
my Facebook messages stopped working. I can send, but can't receive...
Բարև բոլորին ։ Օգնության կարիք ունեմ ․ facebook-ում ընկերներիցս մեկի conversation-ը ջնջելուց հետո բոլորի նամակները կորել են։ Ես նամակ կարողանում եմ ուղարկել, բայց նամակ չեմ ստանում , մի խոսքով , եթե դժվար չէ օգնեք ։ :8

keyboard
07.12.2016, 21:19

Կոմպով էլ չես ստանու՞մ, թե հեռախոսով։

Յոհաննես
07.12.2016, 21:20
my Facebook messages stopped working. I can send, but can't receive...
Բարև բոլորին ։ Օգնության կարիք ունեմ ․ facebook-ում ընկերներիցս մեկի conversation-ը ջնջելուց հետո բոլորի նամակները կորել են։ Ես նամակ կարողանում եմ ուղարկել, բայց նամակ չեմ ստանում , մի խոսքով , եթե դժվար չէ օգնեք ։ :8

Ով չի սիրում ակումբը,նեդեմ նրան Ֆեյսբուք (c) Տիրբուն ձաձա
հ.Գ Արի ակումբ

keyboard
07.12.2016, 21:34
Ով չի սիրում ակումբը,նեդեմ նրան Ֆեյսբուք (c) Տիրբուն ձաձա
հ.Գ Արի ակումբ
Էդ հրանուշ հոպարն էր ասում՝ արի տուն։

anga
07.12.2016, 21:36
երկուսն էլ ։ Ի դեպ խորհուրդ կտամ չփորձել նույն անել ։ Ինձ ուզում էին ապացուցել , որ conversation ջնջելուց անհնար է արգելափակել chat-ը , արդյունքում էլի զոհեր կան :D

Յոհաննես
07.12.2016, 21:42
Էդ հրանուշ հոպարն էր ասում՝ արի տուն։

Դարձիր ինձ մոտ,վերադարձիր դու կրկին :love

anga
07.12.2016, 21:44
Դրախտում լավ է , բայց հարազատներս դժոխքում են ։:oy

John
07.12.2016, 21:59
Դրախտում լավ է , բայց հարազատներս դժոխքում են ։:oy

կարելի է նոր պրոֆիլ սարքել, հին պրոֆիլի սաղ ընկերներին հայտ ուղարկել, հին պրոֆիլի սաղ ընկերներին ու ինֆորմացիան ջնջել ու ապաակտիվացնել։ Իհարկե լավ լուծում չի, բայց հաստատ աշխատող է։ Այ իսկ աշխատող ու ավելի լավ լուծում՝ չգիտեմ։
Բարի գալուստ Ակումբ)
Հ.Գ. Բարի լուս Կիբորդ ախպեր

anga
07.12.2016, 22:09

Երևի միակ ու աշխատող տարբերակը դա է։ Ամեն դեպքում ,հույսով էի այլ տարբերակ գտնել։ Շնոհակալություն :)

John
07.12.2016, 22:14
Երևի միակ ու աշխատող տարբերակը դա է։ Ամեն դեպքում ,հույսով էի այլ տարբերակ գտնել։ Շնոհակալություն :)

Գուգլում կարելի է այլ տարբերակ փնտրել, մանավանդ որ այլ մարդկանց մոտ էլ կա էդ խնդիրը։ Կարող ա ինչ-որ մեկն ավելի օպտիմալ լուծում գտած լինի

Sent from my Lenovo P780 using Tapatalk

Աթեիստ
07.12.2016, 22:17
my Facebook messages stopped working. I can send, but can't receive...
Բարև բոլորին ։ Օգնության կարիք ունեմ ․ facebook-ում ընկերներիցս մեկի conversation-ը ջնջելուց հետո բոլորի նամակները կորել են։ Ես նամակ կարողանում եմ ուղարկել, բայց նամակ չեմ ստանում , մի խոսքով , եթե դժվար չէ օգնեք ։ :8

Սենց (http://www.wikihow.com/Permanently-Delete-Facebook-Messages) ես արե՞լ։
Եթե այլ կերպ ես ջնջել, ասա ոնց, փորձեմ հասկանամ, ոնց ա տենց լինում։

anga
07.12.2016, 22:20
Գուգլում կարելի է այլ տարբերակ փնտրել, մանավանդ որ այլ մարդկանց մոտ էլ կա էդ խնդիրը։ Կարող ա ինչ-որ մեկն ավելի օպտիմալ լուծում գտած լինի

Sent from my Lenovo P780 using Tapatalk

Գուգլում ման եմ եկել ու լավագույն առաջարկը սա էր՝<< The possible solution to the problem is to clear your browsing data (cache, cookies)>>․․․
Հ․Գ․ բայց անկեղծ չգիտեմ որտեղ է տեղադրված բռաուզին դեյթը։:8

Յոհաննես
07.12.2016, 22:24
Դրախտում լավ է , բայց հարազատներս դժոխքում են ։:oy

Մի խոսքով դու հավես դեմք ես,քեզ ստեղ ենք պահում :D

anga
07.12.2016, 22:27
Սենց (http://www.wikihow.com/Permanently-Delete-Facebook-Messages) ես արե՞լ։
Եթե այլ կերպ ես ջնջել, ասա ոնց, փորձեմ հասկանամ, ոնց ա տենց լինում։

հենց էդպես ․․․ շատ անգամ եմ ջնջել , բայց առաջին անգամ եմ հանդիպում նման երևույթի ֆեյսբուքյան կենսափորձում։:o

Աթեիստ
07.12.2016, 22:32
Գուգլում ման եմ եկել ու լավագույն առաջարկը սա էր՝<< The possible solution to the problem is to clear your browsing data (cache, cookies)>>․․․
Հ․Գ․ բայց անկեղծ չգիտեմ որտեղ է տեղադրված բռաուզին դեյթը։:8

Բռաուզերիդ մեջ սեղմի Ctrl+alt+delete, բացված պատուհանում նշի անհրաժեշտ կետերն ու ջնջի։
ԲԱՅՑ
եթե հեռախոսիդ վրա էլ հաղորդագրություն չի գալիս, ակնհայտ ա, որ բռաուզերի քուքին կապ չունի։

anga
07.12.2016, 22:46
Մի խոսքով դու հավես դեմք ես,քեզ ստեղ ենք պահում :D

Իսկ եթե օգնեիք հաճույքով կմայի էստեղ , մեկ-մեկ էլ հարազատներիս կայցելեմ դժոխքում։:D

anga
07.12.2016, 22:52
Բռաուզերիդ մեջ սեղմի Ctrl+alt+delete, բացված պատուհանում նշի անհրաժեշտ կետերն ու ջնջի։
ԲԱՅՑ
եթե հեռախոսիդ վրա էլ հաղորդագրություն չի գալիս, ակնհայտ ա, որ բռաուզերի քուքին կապ չունի։

Փորձեցի ձեր ասած տարբերակով , բայց ավելի շուտ խճճվեցի ու երևի սա համակարգչի հետ կապ չունի։

keyboard
08.12.2016, 12:38
կարելի է նոր պրոֆիլ սարքել, հին պրոֆիլի սաղ ընկերներին հայտ ուղարկել, հին պրոֆիլի սաղ ընկերներին ու ինֆորմացիան ջնջել ու ապաակտիվացնել։ Իհարկե լավ լուծում չի, բայց հաստատ աշխատող է։ Այ իսկ աշխատող ու ավելի լավ լուծում՝ չգիտեմ։
Բարի գալուստ Ակումբ)
Հ.Գ. Բարի լուս Կիբորդ ախպեր
Բարի Հոսըս։

Ներսես_AM
08.12.2016, 14:47
Փորձեցի ձեր ասած տարբերակով , բայց ավելի շուտ խճճվեցի ու երևի սա համակարգչի հետ կապ չունի։

CTRL + SHIFT + N արա incognito պատուհանում լոգին եղի տես լինու՞մ ա։

anga
08.12.2016, 15:25
CTRL + SHIFT + N արա incognito պատուհանում լոգին եղի տես լինու՞մ ա։

Դա մուտք գործած կայքերը անտեսանելի է դարձնում ու history-ում չի երևում, ինչ կայքեր ես մտնում։ Ամեն դեպքում փորձեցի ու նամակ չեմ ստանում։

Ուլուանա
22.05.2018, 06:21
Ենթադրում եմ, որ ֆեյսբուքում ֆեյք էջի փակմանը հասնելու համար report անողների մինիմում քանակ պիտի որ լինի սահմանված, տրամաբանորեն, էլի: Հիմա ինձ մի հարց ա հետաքրքրում. երբ բազմիցս նշվել ա «ՀՀ վարչապետ» (https://www.facebook.com/HHVarchapetjan/) անունով էջի` կեղծ լինելու մասին, ու բազմաթիվ մարդիկ տարածել են էդ տեղեկությունը, ենթադրում եմ, որ լիքը մարդիկ report էլ արած կլինեն (մեկը ես արել եմ վաղուց), մի՞թե հնարավոր ա, որ էսքան ժամանակ անհրաժեշտ թվով report-ներ եղած չլինեն, որ էդ էջը փակվի: Բազմիցս նշվեց, որ Նիկոլ Փաշինյանը միայն մեկ էջ ունի, մնացած բոլորը կեղծ են ու իր հետ կապ չունեն: Ու էսքանից հետո վերոնշյալ կեղծ էջը, փաստորեն, դեռ գոյություն ունի ու շարունակում ա ապատեղեկատվություն տարածել, էդ թվում և Նիկոլի անունից կեղծ աբսուրդ հայտարարություններ: Էսօր տեսա նաև վարչապետի ու ընդհանրապես կառավարության հետ որևէ կապ չունեցող բամբասանքային բնույթի էժանագին լուրեր էդ էջում: Չեմ հասկանում, էդ թյուրիմացության դեմն առնելու ձև չկա՞:

Աթեիստ
22.05.2018, 10:03
Ինձ երբեմն թվում ա, որ սկի ֆեյսի ստեղծողները չգիտեն, թե ինչ տրամաբանությամբ ա ֆբ-ն աշխատում։
Իմ ռիեփորտներից ոչ մեկին ընթացք չի տրվել։

Sent from my Elephone P8000 using Tapatalk

Ռուֆուս
22.05.2018, 11:26
Ինձ երբեմն թվում ա, որ սկի ֆեյսի ստեղծողները չգիտեն, թե ինչ տրամաբանությամբ ա ֆբ-ն աշխատում։
Իմ ռիեփորտներից ոչ մեկին ընթացք չի տրվել։

Sent from my Elephone P8000 using TapatalkԻմ ռեպորտ արածների 30 տոկոսի դեպքում ֆբ-ն պրոֆիլները ջնջում ա, բայց շատ դեպքերում երբ զռռ ֆեյք պրոֆիլ ա, բան չի անում։

Sent from my Nexus 6P using Tapatalk

Գաղթական
22.05.2018, 16:41
Ենթադրում եմ, որ ֆեյսբուքում ֆեյք էջի փակմանը հասնելու համար report անողների մինիմում քանակ պիտի որ լինի սահմանված, տրամաբանորեն, էլի: Հիմա ինձ մի հարց ա հետաքրքրում. երբ բազմիցս նշվել ա «ՀՀ վարչապետ» (https://www.facebook.com/HHVarchapetjan/) անունով էջի` կեղծ լինելու մասին, ու բազմաթիվ մարդիկ տարածել են էդ տեղեկությունը, ենթադրում եմ, որ լիքը մարդիկ report էլ արած կլինեն (մեկը ես արել եմ վաղուց), մի՞թե հնարավոր ա, որ էսքան ժամանակ անհրաժեշտ թվով report-ներ եղած չլինեն, որ էդ էջը փակվի: Բազմիցս նշվեց, որ Նիկոլ Փաշինյանը միայն մեկ էջ ունի, մնացած բոլորը կեղծ են ու իր հետ կապ չունեն: Ու էսքանից հետո վերոնշյալ կեղծ էջը, փաստորեն, դեռ գոյություն ունի ու շարունակում ա ապատեղեկատվություն տարածել, էդ թվում և Նիկոլի անունից կեղծ աբսուրդ հայտարարություններ: Էսօր տեսա նաև վարչապետի ու ընդհանրապես կառավարության հետ որևէ կապ չունեցող բամբասանքային բնույթի էժանագին լուրեր էդ էջում: Չեմ հասկանում, էդ թյուրիմացության դեմն առնելու ձև չկա՞:

էդ «ՀՀ վարչապետ»-ն էջա:
Մի տեղ քննարկման հանդիպեցի, որ էջերը շատ ավելի դժվար են բլոկ գցում քան պրոֆիլները:
Չգիտեմ, թե քննարկման մասնակիցներն ինչքանով էի վստահ, բայց տրամաբանական էր թվում:

Բացի դա՝ էդ էջը բացահայտ «մեղք» չի գործում՝ ֆբ-ի կանոնակարգին հակասող, ինչպիսիք կարող էին լինել ասենք պոռնոգրաֆիայի կամ բռնության տարածում:
Այսինքն՝ եթե բողոքները ստուգողը հայ չլինի, պիտի հերթով նստի էջի տարածած ինֆոն թարգմանի ու ստուգի, թե որքանով է դա ապատեղեկատվություն..

Բարդա

Արամ
22.05.2018, 17:02
Էդ էջը ներկա պահի դրությամբ 15,872 լայք ունի։ Ենթադրում եմ, որ Report-ների քանակը ինչ որ ֆիքսած թիվ չի այլ համեմատական ա լայքերին, դրա համար շատ ռեփորթ կպահանջվի։

Rammstein
23.05.2018, 23:36
+1 ռեփորթ իմ կողմից։

Բայց մենք որ ռեփորթ ենք անում, միայն կարանք նշենք, որ էջը կեղծ ա (ուրիշ բան նշելը ճիշտ չի լինի)։
Այ եթե Նիկոլը չալարեր մտներ, ռեփորթեր ու նշեր, որ դա անձամբ իրա իրավունքներն ա ոտնահարում, կարծում եմ շատ ավելի մեծ կլիներ հավանականությունը, որ փակեին, առավել եւս, որ Նիկոլի էջը հաստատված էջ ա։

Chuk
26.05.2018, 01:34
Ժող, ես էլ եմ էդ էջը ռեփորթել: Բայց հավանաբար իզուր:
Որտև որքան ես եմ հասկանում, ֆեյսբուքի կանոնների խախտում էդտեղ չկա: Նկարագրության մեջ հստակ նշվում ա, որ ոչ պաշտոնական էջ ա: Ու ես որքան հասկանում եմ ֆեյսբուքը դա թույլատրում ա:
Ասենք սա էլ Նիկոլը չի, Թրամփն ա՝ https://www.facebook.com/thetotallyrealdonaldtrump/

Օրինակները բազում են: Հիմա մարդ ա, էդ անունով էջ ա ստեղծել, ինֆորմացիա ա տարածում: Հավատու՞մ ես: Քո խնդիրն ա, նկարագրությունում ախր հստակ նշված ա «Այս էջը լուսաբանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը։ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ։»

ivy
13.09.2018, 20:22
Էկել եմ ասել, որ Ռուֆուս-ի լոնդոնյան «էս...» մատով շարքը հերիք ա, որ ֆեյսբուքն իր գոյությունն արդարացնի ։))

Ռուֆուս
13.09.2018, 21:19
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ներսեսն իմ տեղն էր հարցնում ու նախորդ օրը ինձ ահագին ձեռ էր առել սելֆիներիս համար։ Տեղում St. Paul-ը մատով ցույց տված սելֆի արեցի, ուղարկեցի իրեն, իսկ թե ինչ պատահեց հետո արդեն պատմության գրքերում ա [emoji3]
Էկել եմ ասել, որ Ռուֆուս-ի լոնդոնյան «էս...» մատով շարքը հերիք ա, որ ֆեյսբուքն իր գոյությունն արդարացնի ։))

Sent from my Pixel 2 using Tapatalk

Գաղթական
14.12.2018, 21:55
Էս էլ արդեն որերորդ անգամ ֆբ-ն privacy սկանդալի մեջա հայտնվում..

Հիմա էլ՝ 6.8 մլն մարդկանց անձնական տվյալներ ու նկարներ են գողացվել ու տարածվել 1500 հավելվածների կողմից, որոնց մարդն ինքն է լինկ արել իր ֆբ-ին:

Խոսքն անգամ էնպիսի նկարների մասին է, որոնք օգտատերն ափլոըդ էր արել իր ալբոմ, բայց առայժմ չէր հրապարակել...

Ուլուանա
04.10.2019, 22:18
Վերջերս լսեցի, որ Ֆեյսբուքը դիտարկում է բոլոր լայքերը թաքցնելու տարբերակը, այսինքն` հնարավոր է, որ շուտով լայքերը տեսանելի լինեն միայն տվյալ հրապարակման հեղինակի համար, իսկ հրապարակավ ոչ ոք ոչ մի լայք չտեսնի: Հետաքրքիր կլինի, կարծում եմ: Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք, դեմ կլինե՞ք, եթե այլևս չտեսնեք ուրիշների ստացած լայքերը, ձերն էլ, համապատասխանաբար, ուրիշները չտեսնեն :)):
Ըստ հոդվածի (https://www.cnn.com/2019/09/26/tech/facebook-hiding-likes/index.html)` ներկայումս լայքերի անտեսանելիությունը փորձարկվում է մի քանի երկրների` Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Իռլանդիայի վրա:

Բարեկամ
05.10.2019, 01:43

Ես արդեն չեմ տեսնում լայքերը։ Բայց դա պայմանականորեն։ Չի երևում լայքերի թիվը, այսինքն փոստի տակ գրում է՝ պողոս պողոսյան and others..., որի վրա երբ սեղմում ես տեսնում ես, թե ովքեր են լայքել, բայց առանց ամփոփող թվի։

Էս նոր հատկությունը խփում է նախևառաջ գովազդի գործին. առաջ, կայքերի թիվը տեսնելով, ակամա գնահատում էիր նյութը՝ ըստ պոպուլյարության չափանիշի, հիմա շատերի համար հիմա ոչինչ չի հուշում, թե որքանով "արժեցող" է։ Սա կարող է ազդել նյութը բացելու և կարդալու մոտիվացիայի վրա։

One_Way_Ticket
05.10.2019, 09:34
Ես լայքերի օգնությամբ մարդկանց եմ գտնում։ Ասենք, գիտեմ որ այդ մարդը Պողոսի ընկերների ցուցակում ամենայն հավանականությամբ կա, բայց վերջինս փակ է։ Սկսում եմ նայել Պողոսի պոստերի լայքերը։ Կամ, ասենք, ինչ-որ հաստատությունում աշխատող մարդու եմ փնտրում, գտնում եմ այդ հաստատության էջը, նայում պոստերի լայքերը։ Իհարկե, չէի ուզենա զրկվել այդ հնարավորությունից։ Իսկ քանակը թող թաքցնեն, սկզբունքային չէ։

Chuk
05.10.2019, 16:03
Դե եթե անգամ հաղթահարենք լայքամանիա հիվանդությունը, հետո ուրիշ բանով կհիվանդանանք, նենց որ հեչ կարևոր չի։

Գաղթական
16.11.2019, 12:21
Ժողովուրդ Topfan-ից ո՞վ ա տեղյակ:
Էն որ, մի բան գրելուց, ադամանդի նշանով ա քեզ ցույց տալիս:
Կամ ուրիշ «նոմինացիա»-ներ էլ կան..

Վռոձի ոչ մի արտառոց բան չեմ անում, բայց օրական մի խմբից մեսիջ ա գալիս, թե ինձ իրանց թոփֆան են տվել ))

Freeman
16.11.2019, 20:30

Ինձ էնքան հավայի տեղերից ա եկել, որ մտածում եմ ռանդոմ ա

Գաղթական
16.11.2019, 20:33
Ինձ էնքան հավայի տեղերից ա եկել, որ մտածում եմ ռանդոմ ա

Հերթական անիմաստությունը՞:
Կարելի էր ենթադրել, թե ակտիվության խթանման համար ա:

Freeman
16.11.2019, 20:35
Հերթական անիմաստությունը՞:
Կարելի էր ենթադրել, թե ակտիվության խթանման համար ա:

Հնարավոր ա, որ խթանման համար ա։
Ասենք տեսնում ես մի քանի հոգի թոփ ֆան ունեն, լիքը քոմենթ ես անում, որ դու էլ ունենաս։
Բայց դե կարող ա մենակ էս սկզբում ա ռանդոմ։ Ինձ նենց էջերի համար ա տվել, որ մոռացել էի էլ, որ լայքել եմ

Ուլուանա
17.11.2019, 02:11
Ժողովուրդ Topfan-ից ո՞վ ա տեղյակ:
Էն որ, մի բան գրելուց, ադամանդի նշանով ա քեզ ցույց տալիս:
Կամ ուրիշ «նոմինացիա»-ներ էլ կան..

Վռոձի ոչ մի արտառոց բան չեմ անում, բայց օրական մի խմբից մեսիջ ա գալիս, թե ինձ իրանց թոփֆան են տվել ))
Ինձ թվում ա` էն էջերից ա գալիս, որոնց գրառումները հաճախ ես լայքում: Բայց համոզված չեմ:

Freeman
17.11.2019, 10:40
Ինձ թվում ա` էն էջերից ա գալիս, որոնց գրառումները հաճախ ես լայքում: Բայց համոզված չեմ:

Ինձ նենց էջերից էր եկել, որ վերջին մի տարվա մեջ ոչ գրառում լայքել եմ, ոչ էլ տեսել

Գաղթական
17.11.2019, 13:42
Ինձ թվում ա` էն էջերից ա գալիս, որոնց գրառումները հաճախ ես լայքում: Բայց համոզված չեմ:

Ֆրիմանի պես՝ ինձ էլ էր լիքը անկապ էջերից եկել:
Բայց մի խումբ կա, որին հաճախ եմ հետևում ու էնտեղից մի քանի հատ տարբեր տեսակի էր եկել (տարբեր անվանումներով ու նշաններով):

Բայց էդ նշանովդ փաստորեն միայն տվյալ խմբում կարող ես հանդես գալ:
Իսկ հեչ նկատել ե՞ք, որ անձի գրառման քոմենթներում երևա:

Ուլուանա
17.11.2019, 18:41

Դե, չգիտեմ, ինձ երկու-երեք անգամ ա եկել, ու բոլորն էլ նենց էջերից, որոնց կանոնավոր կերպով հետևում եմ ու հաճախ լայքում:
Նշանը կարծես մենակ տվյալ էջի սահմաններում ա գործում, չեմ հիշում, որ ուրիշ էջերում տեսած լինեմ որևէ մեկին տենց նշանով:

Ուլուանա
17.11.2019, 18:42
Հնարավոր ա, որ խթանման համար ա։
Ասենք տեսնում ես մի քանի հոգի թոփ ֆան ունեն, լիքը քոմենթ ես անում, որ դու էլ ունենաս։
Բայց դե կարող ա մենակ էս սկզբում ա ռանդոմ։ Ինձ նենց էջերի համար ա տվել, որ մոռացել էի էլ, որ լայքել եմ
Կարող ա` էդ նշանը նաև որպես քաջալերման միջոց են կիրառում, ոնց որ ասեն` վաղուց չեք երևացել մեր էջում, ավելի ակտիվ եղեք: :D

One_Way_Ticket
31.07.2023, 23:17
ՖԲ-ն նոր ինձ որոշեց ցույց տալ ընկերներիցս մեկի ավելի քան մի օր առաջ արած փոստը, որն ինձ համար իրոք հետաքրքություն էր ներկայացնում, փոխարենը մինչ այդ հեղեղում էր "suggested for you"-ներով։ Ինչ-որ անհասկանալի պլատֆորմ է դարձել, աչքիս հոգեվարք է ապրում։