PDA

Դիտել ողջ տարբերակը : Անգլերեն լեզվի իմացությունը որպես պարտադիր պայման:



Kheranyan
07.09.2007, 09:39
Չգիտեմ արդյոք թեման ճիշտ բաժնում եմ բացել թե ոչ, սակայն իմ կարծիքով տվյալ հարցը կարծես թե Հայաստանի քաղաքականության մասնիկը լինի, այդ իսկ պատճառով այն տեղադրել եմ այստեղ և եթե ադմինիստարացիան կհամարի, որ այն սխալ տեղում է, ապա կխնդրեյի այն դնեին ավելի համապատասխան բաժնում:
Հարգելի ակումբցիներ, թեմայի բացման նպատակն այն է, որ կուզենայի լսել Ձեր կարծիքը այն երևույթի վերաբերյալ, որ այսօր առկա է Հայաստանյան գրեթե բոլոր պետական և մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններում, անկախ այդ կազմակերպությունների աշխատանքային պրոֆիլից(անկախ այն հանգամանքից թե տվյալ ձեռնարկությունը գործունեություն է ծավալում միայն լոկալ շուկայում, թե աշխատում է նաև օտարերկյա ձեռնարկությունների հետ համատեղ), այսինքն երբ որոևէ անձ ցանկանում է աշխատանքի ընդունվել, ապա առաջին պայմանը, հարցը որ տրվում է նրան դա` «Անգլեն լեզվին տիրապետու՞մ եք», և ոչ մեկը երբեք չի ասում թե տվյալ անձը արդյո՞ք տիրապետում է մայրենի`հայոց լեզվին, այսինքն, հայոց լեզուն մղվում է երկրորդ, նույնիսկ երրոդ պլան, անգլերենից և համակարգչի իմացությունից հետո: :angry
Որքանով եք դա ճիշտ կամ սխալ համարում: :think
Ի սկզբանե ասեմ, որ սխալ եմ համարում դա, իսկ թե ինչու, դա մի փոքր ուշ, որոշակի կարծիքներ լսելուց հետո:

dvgray
07.09.2007, 10:29
Որքանով եք դա ճիշտ կամ սխալ համարում: :think

/Այստեղ չէի առանձնացնի միայն անգլերենը: Նրան պետք է գումարել նաև ռուսերենը:/
Համարում եմ ՇԱՏ սխալ: Դա արժանապատվության ու ինքնասիրության բացակայության ամենացայտուն արտահայտությունն է:
Ինչո՞վ են դա բացատրում: Նրանով, որ եթե օղակաձև այգու զուգարան հանկարծ մտնի անգլիացին :D, ապա զուգարանի աշխատողը պետք է իմանա "ֆլուենթ" անգլերեն ու "էքսելենդ":D ռուսերեն, որ նրանից կարողանա 100 դրամը ուզի:

Արժանապատիվ մարդը, եթե ունի օտարազգիների հետ հաղորդակցվելու խնդիր, ապա պահում է /դրա համար վճարելով/ թարգմանիչ: Ու դրանով հարցը լուծվում է: Մնացածը անհատի ցանկությունն է, սովորում է անգլերեն, ֆրանսերեն, չինարեն թէ արաբերեն:
Հարց է ծագում՝ եթե գործատուն ունի մասաժի կարիք, ապա ինչ է, ծրագրավորողը պետք է բավարարի նաև իր գործատուի այդ պահանջմու՞նքը :[:

Դա գալիս է ամենավերևներից, երբ երկրի նախագահը ռուսերի հետ խոսում է ռուսերեն, իսկ արտաքին գործերի նախարարը հրապարակային ելույթ է ունենում ռուսերեն :D:

Ի՞նչ եմ անում ես էս դեպքերում և խորհուրդ եմ տալիս բոլորին: Ընդհանրապես հարցազրույցների չգնալ ի սկզբանե անարժան գործատուի մոտ: Արհամարել և իրենց, և իրենց աշխատատեղը: Համոզված եղեք, որ եթե այսպիսին լինի մասնագետների վերաբերմունքը մասայաբար , ապա շատ շուտով հենց իրենց շահից ելնելով խելքի կգան:

Իրականում սրա հիմքերը բավականին խորքային են, ու այսպիսի բան ոչ մի ուրիշ երկրում /նաև Վրաստանում ու Ադրբեջանում/ գտնել հնարավոր չէ:
Սա ծառայամտության ու ստորաքարշության ցայտուն դրսևորմում է, որը միայն այս ոլորտում չէ, որ գոյություն ունի:[:

Grieg
07.09.2007, 10:45
Ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ լեզուն ավելի մրցունակ է դա ել կօգտագործվի աշխատավայրերում..այսօր դա անգլերենն է վաղը գուցե ֆրանսերեն մի գեղեցիկ օր ել հայերեն :)

Kheranyan
07.09.2007, 11:14
Ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ լեզուն ավելի մրցունակ է դա ել կօգտագործվի աշխատավայրերում..այսօր դա անգլերենն է վաղը գուցե ֆրանսերեն մի գեղեցիկ օր ել հայերեն :)

Լեզու իմանալու մեջ, այո, վատ բան չկա, սակայն չպետք է մոռանալ մայրենին, և միթե հայերենը չպետք է լինի առաջնայինը և ոչ թե այն մի օր դառնա մրցունակ որ նոր հայերը սովորեն իրենց լեզուն: Այստեղ խոսքս վերաբերվում է ոչ թե լեզվի միջազգայնացմանը, այլ սեփական երկրում սեփական լեզվի նկատմաբ վերբերմունքին , որ մարդ իր երկրում առաջին հերթին կարողանա հանգիստ գործունեություն ծավալի առանց օտար լեզու իմանալու պարտադիր պայմանի, և դրանով իսկ, իմ կարծիքով, կբարձրանա մեր լեզվի դերը, և միգուցե մեկ օր էլ օտարերկրացիները հայաստան գալու համար ստիպված կլինեն սովորել հայերեն, ինչը ըստ իս, շատ ավելի լավ է քան ներկայիս իրավիճակը:
Մեկ հարց տամ, երբ ասենք մեկնում ենք օրինակ Ֆրանսիա, միթե ֆրանսիացին փորձում է Ձեր հետ խոսել Ձեր իսկ լեզվով, կամ թեկուզ անգլերենով, ՈՉ, անգամ եթե նա իմանա էլ անգլերեն, նա միևնույնն է Ձեզ կպատասխանի իր մայրենի լեզվով:

քաղաքացի
07.09.2007, 12:33
Լավ, մի բան էլ ես ասեմ: Հասկացանք ֆրանսիացիները շատ նացիոնալիստ ազգ են, բայց վերցնենք, օրինակ Հոլանդիա: Հոլանդացիների մոտ անգլերենի իմացությունը 100%-անոց է և երբեմն էլ իրենց պետական լեզվից ավելի լավ են տիրապետում անգլերենին: Հայերը մինչև անգլերեն իմանալն արդեն հայերենից խուսափում էին, խոսում էին և դեռ խոսում են ռուսերեն (որն իրենց կարծիքով ավելի բարձր մակարդակ ունեցող մարդկանց է սազում՝ արիստոկրատիզմ): Հայերի մոտ լեզվափոխությունը կայծակնային արագությամբ զարգանում է և զարգանում է այն աստիճան, որ մոռանում են իրենց սեփական լեզուն:
Ինձ թվում է, որ պետք է այսպես էլ շարունակվի, բայց միակ ձևը հայերենը չդավաճանելու, դա հայրենասիրություն և մքիքիչ էլ նացիոնալիզմ սովորեցնելու տարբերակն է: Այստեղ կա նաև մի բան, որ հայ կա, որ հայերեն չգիտի, բայց ոչ թե, որ այլ լեզու գիտի, այն նա կոպիտ ասած անգրագետ է: Եթե ինչ-որ մեկը գա այդ մարդուն հարց տա, նա չի կարողանա բացատրել կամ օգնել այդ մարդուն:
Ամբողջ մեղավորությունը գալիս է դպրոցների վրա: Եվ քանի որ հայ ազգը շատ հեշտությամբ է սովորում լեզուները, ապա ինձ թվում է, որ դեռ պետք է ավելին՝ բացի ռուսերեն և անգլերեն պարտադիր լեզուներից ավելացնեն նաև ուրիշ լեզուներ (պարտադիր, բայց մի քանի լեզուների միջև ընտրելու հնարավորություն տալով):

dvgray
07.09.2007, 13:15
քաղաքացի ջան:):
Ինձ թվում է, թեման մի քիչ այլ ուղությամբ ես տանում:

Նախ, շատ իզուր ես այս հարցը տեղափոխում ազգային-նացիոնալ տիրույթ: Սա ավելի բարձր կագնած տիրույթից է ՝ Մարդկային:
Հետո, կարելի է բերել բազմաթիվ օրինակներ /փոքր ու մեծ ազգերից/, երբ աշխատանքի ընդունվելուց եթե գործատուն այդպիսի պահանջ առաջ քաշի, ապա դա էտ երկրներում կհամարվի մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ու էտ գործատուին իր գործով հանդերձ ռադ կանեն աշխատանքի շուկայից:
Հայաստանում պետական /հաղորդակցման, գործավարական/ ՄԻԱԿ լեզուն հայերենն է, և եթե քեզ աշխատանքի չեն ընդունում միայն նրա համար, որ դու չգիտես օտար լեզու, ապա էտ գործատուն, լինի սեփականատեր, թե պետական օղակ, պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ /խոսքը չի վերաբերվում իհարկե էն դեպքերին, երբ թափուր է անգլերենի/ռուսերենի, գերմաներենի.../ թարգմանիչի աշխատատեղը:)/:
Իսկ ինչ է կատարվում այժմ ամեն տեղ, դա երևի մեկնաբանլու կարիք չկա՝ ռուսերեն ու անգլերեն գործավարություն ու հաղորդակցում: Սա աբսուրդ է: Ու մենք սրան նայում ենք հանգիստ-անտարբեր-"ընբռնող" հայացքներով:

Ինչ վերաբերվում է դպրոցներին,ապա ասեմ, որ մեր երեխաները, ի տարբերություն իրենց այլազգի հասակակիցների/օրինակ ռուս երեխաների/, երկու բառ իրար կապել չեն կարողանում: Սա նշան է նրան, որ առաջին հերթին նրանց ուղեղում քաոս է, ու չկա ոչ մի լեզվական համակարգ: Այսինքն մայրենին լեզուն, նրա համակարգը, խայտառակ վիճակում է մատուցվում մեզ բոլորիս: Իսկ մնացած լեզուները կարելի է սովորել միմյայն լավագույնս տիրապետելով մայրենի լեզվական համակարգին /քերականական, բառակազմական, շարահյուսական, ուղագրական և այլն/ /կարդա Մ. Նալբանդյան Ռ.Իշխանյան և այլն /:

Նաև ասեմ, որ աշխարհում շատ-ու-շատ գիտություններ կան, որ արժե սովորել հայերիս դեռևս մանուկ հասակից: Առաջին հերթին էթիկա, բարոյականություն, հետո սովորել լողանալ:D ու տիրապետել մարտական որևիցե արվեստի: Սակայն կարծես թէ այսպիսի պահանջներ որևէ տեղ աշխատանքի ընդունվելիս չեն առաջադրում: /չնայած ինչ իմանաս:think: երբ Քոչարյանը բասկետբոլ էր խաղում, ամբողջ կառավարությունը մայկա-տռուսիկով դարձել էր բասկետբոլիստ... հիմա էլ "խեղճերը" բոլորով Սևանն են կտրում-անցնում :D/:
Այ խոսքը սրա մասին է: Երբ մարդուն նախօրոք, առանց որևէ օրինական հիմնավորման ընդենել են տալիս "կզած" կեցվածք: Ու սենց "կզացնում" են ամբողջ ժողովրդին: մի տեղ լեզվով, մի այլ տեղ բասկետբոլով: և այլն:
:)

Kheranyan
07.09.2007, 13:18
dvgray-ը շատ ճիշտ պատասխանեց
մնացած լեզուները կարելի է սովորել միմյայն լավագույնս տիրապետելով մայրենի լեզվական համակարգին /քերականական, բառակազմական, շարահյուսական, ուղագրական և այլն/ միայն ավելացնեմ մեկ բան,
Ասում են «իչքան լեզու գիտես այնքան մարդ ես», սակայն ես սրան կուզենայի ավելացնել մի բան ևս «Եթե չգիտես մայրենի լեզուդ, մարդ չես»
Ու առաջին հերթին պայմանը պետք է լինի մայրենի լեզվի իմացությունը , այլ ոչ թե օտարը:

քաղաքացի
07.09.2007, 15:53
Այո: Լիովին համաձայն եմ dvgray-ի հետ: Բայց ինձ թվում է չես կարող պատժել ոչ պետական գործատուներին, որովհետև այսօր Հայաստանում բիզնեսի միակ հույսը զբոսաշրջիկն է, որոնց այցը տևում է ընդամենը 2-3 ամիս: Այս աշխատավայրերում ցանկալի է օտար լեզվի իմացությունը, իսկ քանի-որ այդպիսի մարդիկ կան և փնտրում են աշխատանք այդ պատճառով պարտադրում են, որ իրենց ապագա աշխատողը լինի բազմալեզու:
Ինչևէ, առաջին հերթին ՀՀ լեզվի տեսչությունը թող անդրադառնա գովազդային ցուցանակներին և նման այլ անօրեն բաներին: Ինչպես ասեց KHT-ն և ինչպես բոլորն են ասում «Եթե չգիտես մայրենի լեզուդ, մարդ չես»: Երևի միակ վիրավորանքն է, որի թիրախը դառնալով չեն բորբոքվում:

Kheranyan
13.09.2007, 10:55
Կցանկանայի ներկայացնել, իմ կարծիքով, մի աբսուրդայն իրավիճակ, որը նկարագրված է Առավոտ օրաթերթում
…ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը տեղեկացրեց, որ իրենց ֆակուլտետի երկու ապագա ասպիրանտներն էլ օտար լեզվից 400-ից բարձր միավորներ են հավաքել՝ պահանջվող 500-ի փոխարեն: «Թե ինչու հենց 500 եւ ինչի հիման վրա՝ մեզ համար պարզ չէ....»,- հայտնեց պրն Ավագյանը: Այս ֆակուլտետի համար երկու ասպիրանտական տեղի կորուստը ճակատագրական էր նաեւ այլ պատճառով: «Տարիներ շարունակ հայագիտական մասնագիտությունների գծով ասպիրանտական տեղեր չեն իջեցվել: Այս տարի վերջապես երկուսը հատկացրել էին, այն էլ պատուհաս դարձած «Թոյֆլի» պատճառով կորցրինք: Եթե այսպես շարունակվի՝ հայագիտությունը կմեռնի: Քանի որ այս գծով մեկ ասպիրանտական տեղ էլ լեզվի ինստիտուտում են կորցրել, մյուսը՝ պատմության ֆակուլտետում»,- մտահոգված է Ա. Ավագյանը: Նրա փոխանցմամբ, այս տարին առաջինն էր, երբ բանասիրական ֆակուլտետի՝ ասպիրանտուրայում ուսումը շարունակել ցանկացող ուսանողները կտրվեցին:
Մանրամասները կարդացեք Առավոտ օրաթերում (http://new.aravot.am/am/articles/education/28221/view):
Այս պարագայում ես լրիվ կիսում եմ այդ դեկանի մտահոգությունը, որ այդպես շարունակվի հայագիտությունը կմեռնի, և հենց դա է աբսուրդը, ծիծաղելին ,չէ չէ , ավելի ճիշտ ողբալին, ապա ուշադրություն դարձրեք հետևյալ արտահայտությանը՝ Հայագիտությունը մեռավ օտար լեզվի չիմացության պատճառով:
Միթե՞ սա աբսուրդ չէ կամ ողբալի չէ:

Mari
13.09.2007, 14:52
Մեզ մոտ էլ են անգլերենը պարտադիր դարձրել: Ու այն ուսանողները, որոնք տիրապետում են ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին, հայտնվել են կարելի է ասել փակուղում: Մագիստրատուրայի ավարտական քննության ժամանակ մենք պարտավոր ենք հանձնել Թոեֆլ քննություն, ապա նոր կստանանք ավարտական վկայականը: Հիմա վկայակոչելով այս հանգամանքը, ֆակուլտետի ղեկավարությունը ասում է, որ անգլերեն չիմացողները պարտադիր պետք է ընդգրկվեն անգլերեն լեզվի խմբակներում/հավասար դաս են անելու 15 տարի անգլերեն իմացողների հետ/: Աբսուրդ: Կամ այդ Թոեֆլի քննությունը պարտադիր դարձնելը: Մեր կուրսում /բակալավրիատում/ 120 հոգի էինք, որոնցից 30-40-ը հազիվ էր հայերեն կարդում, իսկ խոսելն էլ չեմ ասում: Մտածում էիր՝ համալսարանում ես, թե՞ փողոցում: Ու ոչ միայն մեր կուրսում, ամեն տեղ էլ նույն վիճակն է:Հայերենին հատկացվում է շաբաթական 2 ժամ, իսկ օտար լեզվին՝ 6:
Կամ նույնը կապված բանասիրականի հետ: Եթե այդ մարդու մասնագիտությունը համարվում է հայոց լեզուն, ինչ պարտադիր է, որ նա հավաքի այդ 400-ը, կամ 500-ը: Թե եթե ասենք աշխատի դպրոցում, պետք է աշակերտին ասի՝ «Վաղը դասը կսովորես,ok?»: Գիտեք, ինչ տպավորություն է ստեղծվում, որ մեր հայերենը ստորադասվում է այլ լեզուներին: Սա ես ցավով եմ ասում:
Նաև չեմ ասում, որ պետք է օտար լեզու չսովորենք: Սովորենք, բայց ոչ պարտադրված:

Հ. Գ. հիմա մեր կուրսով որոշել ենք բողոքել, որ անգլերեն չիմացողներին չճնշեն, տեսնենք ինչ է լինում, անպայման կգրեմ: