PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձգտել կատարելության......

Furnelios
07.09.2007, 09:14
Դե հարգելի ակումբցիներ,հետաքրքիր է իմանալ ձեր մտորումները այս հարցերի շուրջը,,
հաճախ ենք լսում ձգտել կատարելությանը արտահայտությունը,,, ինչ է նշանակում այն ըստ ձեզ ,և երբևե մարդ էակին կհաջողվի հասնել կատարելության?????

Philosopher
07.09.2007, 09:16

Երբ մարդ էակը դադարի ձգտել կատարելության ու դառնա մարդ էակ... Կատարելության ձգտումը հաճախ դառնումէ այն պսեվդո-նպատակը, որը քողարկում է մարդու ներքին կյանքի անապատացումը, իրական կյանքի բացակայությունը: Կատարելության ձգտել պետք չէ, պետք է ապրել կենդանի կյանքով, կենդանացացնել կյանքը ու կենդանություն ստանալ նրանից. ահա այն առավելագույն կատարելությունը, որին կարող է հասնել մարդ:

Furnelios
07.09.2007, 09:25

իսկ ինչ ես կարծում եթե այդ ձգտումը չլինի մարդու մոտ մարդը կյանքում կկարողանա ինչ- որ բանի հասնել կյանքում????
հետաքրքիր տեսակետ է բայց որոշ մասերում համաձայն չեմ,քանի որ ձգտումը մարդու առաջմղիչ ուժն է (իհարկե չմոռանամ ասել որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ)

Philosopher
07.09.2007, 09:33
Կենդանի կյանքը, իրական էթիկական կյանքը չի ստեղծվում ու չի վերանում մեր ձգտման արդյունքում: Ընդհանրապես գիտակցական էթիկականության հետ, երբ մարդը գիտակցում է, որ մի բան ճիշտ է ու անում է այդպես, առավել զգույշ եղիր: Դա հայտնի թակարդ է, որտեղ ընկնում են հոգիները ու ետդարձի ճանապարհ չի լինում:
Կյանքը չեն գիտակցում, կյանքը ապրում են:

Ի դեպ. Մոդերատորական: Ոչ մեջբերումներում, ոչ սեփական գրառումներում տառերի չափերը մի մեծացրու: Քո գրառումը խմբագրված է:

Furnelios
07.09.2007, 10:03

եթե մարդիք կյանքը ապրեն առանց գիտակցելու ,,, չեն տարբերվի մնացած կենդանիներից, չէ որ մարդիք գիտակցության շնորհիվ են կոչվում բանական արարածներ,իսկ կյանքը ապրել առանց գիտակցության,,,,կներեք բայց դա նշանակում է ուղղակի ուտել ու ապրել,կենադանի լինել,բայց չե որ կյանքի իմաստը միայն ապրելու մեջ չի....:(

dvgray
07.09.2007, 10:34
[B]բայց չե որ կյանքի իմաստը միայն ապրելու մեջ չի....:(
Մուտք ես գործում կախարդական շրջան :):

Cassiopeia
07.09.2007, 10:37
Ձգտել կատարելության… այսինքն ձգտել իդեալի…
Իդեալը կամ կատարելությունը տարբեր մարդկանց համար կարող են տարբեր լինել: Ոմանց համար դա բարության ու ճշտի մարմնավորում է, ոմանց համար` հակառակը: Հիշենք մի պարզ օրինակ: Հանրահայտ “Բրիգադա” ֆիլմի հերոսները, լինելով “մաֆիայի” խմբավորման անդամներ, պարագլուխներ (ֆիլմը երբեք ամբողջությամբ չեմ նայել, դրա համար եթե սխալվում եմ, ներողամիտ եղեք), դարձան ֆիլմը դիտող երիտասարդների համար իդեալի կերպարներ: Ֆիլմը դիտող երիտասարդները ինչ-որ առումով ձգտեցին նմանվել այդ խմբավորման անդամներին: Ու ի՞նչ, արդյոք դա կատարելության ձգտում է…
Հիմա հավատացյալները կասեն. Աստված է կատարելությունը: Ու մարդը ձգտելով կատարելության, ձգտում է հավասարվել Աստծուն:
Ոմանք էլ ձգտում էն արտաքին կատարելության:
Հենց այդ ձգտումը կյանքի իմաստն է, կյանք, որ լինես այնպիսին, որ քեզ հետագայում միշտ հիշեն` լավ թե վատ: Իսկ նրանք, ովքեր կատարելության ձգտում բացարձակապես չունեն, չեն ապրում, պարզապես գոյատևում են, ուտում օրաբաժին հացը, առօրեական գործերով զբաղվում, ապրում իրենց հոգսերով ու հեռանում կյանքից աննկատ ու անհիշատակ:

Furnelios
07.09.2007, 10:44
Մոդերատորական: Գրառումը ջնջված է: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297), մասնավորապես` Ակումբում արգելվում են միայն սմայլերից բաղկացած գրառումները:

dvgray
07.09.2007, 11:51
Մուտք ես գործում կախարդական շրջան :):
Կյանքի իմաստի փնտրտուքը, դա մի ճանապարհ է, որն ունի սկիզբ և չունի վերջ,
Կյանքի վերջում թողնելով միայն դատարկության զգացում: Իսկ կյանքը, ըստ մարդկային իմաստասիրությունների, տրված է մարդուն ապրելու համար, այլ ոչ թէ մտածելու, թէ ինչու է ապրում:

..............
Կատարելության ձգտումը՝ դա ծրագրավորված է մարդու /նաև կենդանիներից յուրաքանչյուրի/ գեներում: Կատարելության ՝ Տիեզերք-աստծու կողմից քեզ, քո տեսակին նշվագծված տիրույթներում: Դա ենթագիտակցության "գործն" է: Եվ սխալ է դա տեղափոխել "գիտակցության" ոլորտ:
Ըստ բոլոր աստվածաբանական և այլ իմաստասիրությունների կարիք չկա /նաև շատ դեպքերում վնաս է/ պատրաստվելը վաղվա օրվան: Կա "այսօրը": Եթե "այսօր" ապրում ես ներդաշնակ, ապա դա է կատարյալը, աստվածահաճոն, տրեզերքաընկալելին:
Պետք չէ մոռանալ, որ "վաղը" նույպես մի օր դառնալու է "այսօր": եթե վաղվա համար զոհել, արհամարել "այսօր"-ը, ապա չէ՞ որ "այսօր"-ը կորում է, վերանում... ետ դարձ չկա:):

dvgray
07.09.2007, 12:13
Հենց այդ ձգտումը կյանքի իմաստն է, կյանք, որ լինես այնպիսին, որ քեզ հետագայում միշտ հիշեն` լավ թե վատ: Իսկ նրանք, ովքեր կատարելության ձգտում բացարձակապես չունեն, չեն ապրում, պարզապես գոյատևում են, ուտում օրաբաժին հացը, առօրեական գործերով զբաղվում, ապրում իրենց հոգսերով ու հեռանում կյանքից աննկատ ու անհիշատակ:
Չէի ասի :):Նոյը հենց այդպիսին էր:

ուտում օրաբաժին հացը, առօրեական գործերով զբաղվում, ապրում իրենց հոգսերով ու հեռանում կյանքից

Միայն կարելի է ավելացնել, որ այդ ամեն ինչը նա անում էր, առանց խախտելու, հակադրվելու տրեզերական պատվիրաններին, ներդաշնակությանը:
Իսկ կարծես թե Նոյին բոլորն են հիշում;):

Second Chance
07.09.2007, 12:56
Կարծում եմ ամեն մարդ պետք է ձգտի կատարելության իր պոտենցյալ հնարավորությունների սահմաններում---այսինքն այն տաղանդներնը, կարողություններն ու հնարավորությունները որ Աստված պարգևել է ձգտի մաքսիմալ կերպով օգտագործել և զարգացնել, բայց եթե մի բանի մեջ չկա (ասենք ետ գործից գլուխ չի հանում) դրա վրա չարժե իզուր ժամանակ և էներգիա ծախսել...
Իսկ օրինակ ինչ վերաբերվում է բնավորությանը կամ մեր ներքին էությանը բոլորս էլ հնարավորություն ունենք անընդհատ փոխելու դեպի լավը, կարծում եմ դրան բոլորս էլ պետք է միշտ ձգտենք;)

Արշակ
07.09.2007, 14:41
Երբ մարդ էակը դադարի ձգտել կատարելության ու դառնա մարդ էակ... Կատարելության ձգտումը հաճախ դառնումէ այն պսեվդո-նպատակը, որը քողարկում է մարդու ներքին կյանքի անապատացումը, իրական կյանքի բացակայությունը: Կատարելության ձգտել պետք չէ, պետք է ապրել կենդանի կյանքով, կենդանացացնել կյանքը ու կենդանություն ստանալ նրանից. ահա այն առավելագույն կատարելությունը, որին կարող է հասնել մարդ:
Եկեք կատարելագործվելու ձգտում ասելով չհասկանանք միայն սենց թեմաներով փիլիսոփայելն ու համապատասխան գրքեր կրծելը։
Կենդանի, լիարժեք կյանքով ապրելու, քո ասած կյանքը կենդանացնելու, կյանքն ավելի լավը դարձնելու ձգտումը հենց մարդու կարարելության ձգտելու դրսևորումն է։ Այս նշվածները իրար համարժեք բաներ են։ Դա մարդու ներքին բնական մղումն է։ Առանց այդ ձգտման մարդը ճահճացման է գնում, դադարում է մարդ լինելուց։ Ի՞նչ կարիք կա կատարելության ձգտելը հասկանալ որպես ինչ–որ զուտ կրոնական անորոշ ու անիմաստ մի բան։ Կատարելության ձգտումը հենց կյանքն է, կյանքը բարելավելու պրոցեսը։ Այդ ձգտումը նեղ ու միակողմանի պետք չի ընկալել, քանզի նեղ լինելը, միակողմանիությունն արդեն անկատարության արտահայտություն են։ Կատարելության ձգտումը կարող է ու ընդգրկում է կյանքի դրսևորման ողջ սպեկտրը։

Կենդանի կյանքը, իրական էթիկական կյանքը չի ստեղծվում ու չի վերանում մեր ձգտման արդյունքում:
Համաձայն չեմ։ Էս աշխարհում ամեն ինչ ձգտման արդյունք է։ Ձգտման արդյունքում է, որ որևէ բան է ստեղծվում։ Հենց ապրելու համար գոնե ապրելու ձգտում է պետք։

Կյանքը չեն գիտակցում, կյանքը ապրում են:
Մի՞թե մեկը մյուսին խանգարում է։ Ես նույնիսկ այսպես կասեի.
Ապրում ես այնքանով, որքանով գիտակցություն ունես։
Մի՞թե կյանք կարելի է կոչել անգիտակից վիճակը։
Քարը, բակտերիան ապրում են այնքանով, որքանով գիտակցություն ունեն։
Դաշտում արածող անասունն ապրում է այնքանով, որքանով գիտակցություն ունի։ Մարդն էլ իր գիտակցության չափով է ապրում։
Ապրել ասելով բնականաբար նկատի չունենք գոյության փաստը։

Ընդհանրապես գիտակցական էթիկականության հետ, երբ մարդը գիտակցում է, որ մի բան ճիշտ է ու անում է այդպես, առավել զգույշ եղիր: Դա հայտնի թակարդ է, որտեղ ընկնում են հոգիները ու ետդարձի ճանապարհ չի լինում:

Ճիշտն ասած էնքան էլ լավ չհասկացա, թե ինչ նկատի ունես։

Philosopher
07.09.2007, 15:14
Եկեք կատարելագործվելու ձգտում ասելով չհասկանանք միայն սենց թեմաներով փիլիսոփայելն ու համապատասխան գրքեր կրծելը։
Արշա՞կ: Բայց վերջին տվյալներով ու Ռեգնումի հաղորդմամբ մենք իրար լավ էլ հասկանում էինք:D;) Դու գիտես, թե ես ինչ նկատի ունեմ (Դիլիջանի լեռան քարոզը հիշի:D) ու ես էլ գիտեմ, թե դու ինչ նկատի ունես: Մենք սկզբունքորեն իրար հետ համաձայն ենք, ուղղակի տարբեր ձևերով ենք բնորոշում: Ուշադրություն դարձրու, թե ես ինչ կոնտեքստում ու ինչ հարցի եմ պատասխանել: Բուդդան կասեր. "Աստված չկա", եթե իմանար, որ այդպես է պետք: Ուրեմն երբեմն էլ պետք է ասել այն, ինչ պետք է` այդ կոնտեքստում: Հասկացար երևի: Մնացած բոլոր պնդումներիդ հետ համաձայն եմ:)

Եկեք կատարելագործվելու ձգտում ասելով չհասկանանք միայն սենց թեմաներով փիլիսոփայելն ու համապատասխան գրքեր կրծելը։
Ուր էր թե գալով լիներ: Դու նկատի ունեիր, որ ես դա նկատի ունե՞մ…

Կենդանի, լիարժեք կյանքով ապրելու, քո ասած կյանքը կենդանացնելու, կյանքն ավելի լավը դարձնելու ձգտումը հենց մարդու կարարելության ձգտելու դրսևորումն է։ Այս նշվածները իրար համարժեք բաներ են։ Դա մարդու ներքին բնական մղումն է։ Առանց այդ ձգտման մարդը ճահճացման է գնում, դադարում է մարդ լինելուց։
Համաձայն եմ: Նույն բանն ենք ասում:

Ի՞նչ կարիք կա կատարելության ձգտելը հասկանալ որպես ինչ–որ զուտ կրոնական անորոշ ու անիմաստ մի բան։
Կարիք չկա, խոսքը փաստի, ոչ թե ցանկալիի մասին է:

Կատարելության ձգտումը հենց կյանքն է, կյանքը բարելավելու պրոցեսը։ Այդ ձգտումը նեղ ու միակողմանի պետք չի ընկալել, քանզի նեղ լինելը, միակողմանիությունն արդեն անկատարության արտահայտություն են։ Կատարելության ձգտումը կարող է ու ընդգրկում է կյանքի դրսևորման ողջ սպեկտրը։
Կրկին համաձայն եմ ու կրկին նույն բանն ենք ասում:

Համաձայն չեմ։ Էս աշխարհում ամեն ինչ ձգտման արդյունք է։ Ձգտման արդյունքում է, որ որևէ բան է ստեղծվում։ Հենց ապրելու համար գոնե ապրելու ձգտում է պետք։
Խոսքը ոչ թե այն մասին է, որ պետք չէ ձգտում, այլ այն, որ գիտակցական կատեգորիաներով այդ ձգտումը չի առաջանում և չի ավելանում:

Մի՞թե մեկը մյուսին խանգարում է։ Ես նույնիսկ այսպես կասեի.
Ապրում ես այնքանով, որքանով գիտակցություն ունես։
Ոչ: Էստեղ արևելյան գիտակցապաշտությունդ հանդիպում է կյանքի փիլիսոփայության ու կենդանի կյանքի կոնցեպցիային: Չգիտակցելը դեռ չապրել չի նշանակում: Պատմա-փիլիսոփայական հիմնավորումները բերել եմ, եթե կլիմայական փոփոխություները Հայաստանում ավելի ակտիվ լինեն ու էսքան շոգ չլինի, գուցե էլի խոսենք էդ մասին;)

Մի՞թե կյանք կարելի է կոչել անգիտակից վիճակը։
Իսկ կյանքը ինքը անգիտակից վիճակ է, գիտակցության գոյությունը հաճախ միֆ է, անգիտակցականից անկախ, առավել ճշգրիտ՝ նրա հետ ներդաշնակ գիտակցության գոյությունը ավելի բարդ խնդիր է, քան կարող ենք ենթադրել: Մարդու գիտակցությունը նրա անհատականության ֆրագմենտն է միայն և բոլորովին ոչ անկախ ֆրագմենտը, մեղմ ասած:

Քարը, բակտերիան ապրում են այնքանով, որքանով գիտակցություն ունեն։
Դաշտում արածող անասունն ապրում է այնքանով, որքանով գիտակցություն ունի։ Մարդն էլ իր գիտակցության չափով է ապրում։
Ծայրահեղացրիր. կյանքի ողջ սպեկտրը տեղավորեցիր մի տեղ, որտեղ այն բոլորովին չի տեղավորվում:

Ապրել ասելով բնականաբար նկատի չունենք գոյության փաստը։
Առավել ևս, որ դա նկատի չունես: Անգիտակցականի նույնացումը անասնականության, կենդանականության հետ հակագիտական մոլորություն է:

Ճիշտն ասած էնքան էլ լավ չհասկացա, թե ինչ նկատի ունես։
Նկատի ունեի այն, որ գիտակցական էթիկակականության նկատմամբ վստահության այն մասսան, որը ստեղծվել է տարբեր կրոնների կողմից, մեծ մոլորություն է: Տաս պատվիրանները գիտակցելով ու դրանք իրականացնելով աշխարհը փրկելու միֆը արդեն վաղուց գիտակցված է ու ապաառասպելականացված: Գիտակցելով մարդը չի ուղղվում ու չի ապրում, ապրելով՝ գիտակցում է: Նախ կյանքը, նախ կենդանի կյանքը, հետո՝ գիտակցումը: Ի դեպ, Յունգը ավելի կոպիտ է արտահայտվում գիտակցության մասին, էնպես որ մյուս հարցերը էդ մեր բարեկամի վերաբերյալ՝ ֆրեյդիստներին, նեոֆրեյդիստներին ու ժամանակակից քաղաքակրթության մյուս քննադատներին;)

Աբելյան
07.09.2007, 15:15
հաճախ ենք լսում ձգտել կատարելությանը արտահայտությունը,,, ինչ է նշանակում այն ըստ ձեզ
Մարդը ձգտում ա իրան դարձնի գերբնական:

և երբևե մարդ էակին կհաջողվի հասնել կատարելության?????
Չէ: Եթե հնարավորություն ըլնի էլ, Աստված չի թողա: Հիշենք Բաբելոնի աշտարակի պատմությունը:

Արշակ
07.09.2007, 17:40
Արշա՞կ: Բայց վերջին տվյալներով ու Ռեգնումի հաղորդմամբ մենք իրար լավ էլ հասկանում էինք:D;) Դու գիտես, թե ես ինչ նկատի ունեմ (Դիլիջանի լեռան քարոզը հիշի:D) ու ես էլ գիտեմ, թե դու ինչ նկատի ունես: Մենք սկզբունքորեն իրար հետ համաձայն ենք, ուղղակի տարբեր ձևերով ենք բնորոշում: Եթե դու չգրեիր, հաջորդ գրառմամբ ես էլ էս նույն բանը ասելու։ ;)
Ես ուղղակի այլ անկյան տակ ներկայացրեցի մոտավորապես այն նույն բանն ինչ դու նկատի ունեիր։ :)

Խոսքը ոչ թե այն մասին է, որ պետք չէ ձգտում, այլ այն, որ գիտակցական կատեգորիաներով այդ ձգտումը չի առաջանում և չի ավելանում:

Ոչ: Էստեղ արևելյան գիտակցապաշտությունդ հանդիպում է կյանքի փիլիսոփայության ու կենդանի կյանքի կոնցեպցիային: Չգիտակցելը դեռ չապրել չի նշանակում: Պատմա-փիլիսոփայական հիմնավորումները բերել եմ, եթե կլիմայական փոփոխություները Հայաստանում ավելի ակտիվ լինեն ու էսքան շոգ չլինի, գուցե էլի խոսենք էդ մասին;)

Իսկ կյանքը ինքը անգիտակից վիճակ է, գիտակցության գոյությունը հաճախ միֆ է, անգիտակցականից անկախ, առավել ճշգրիտ՝ նրա հետ ներդաշնակ գիտակցության գոյությունը ավելի բարդ խնդիր է, քան կարող ենք ենթադրել: Մարդու գիտակցությունը նրա անհատականության ֆրագմենտն է միայն և բոլորովին ոչ անկախ ֆրագմենտը, մեղմ ասած:

Ծայրահեղացրիր. կյանքի ողջ սպեկտրը տեղավորեցիր մի տեղ, որտեղ այն բոլորովին չի տեղավորվում:

Առավել ևս, որ դա նկատի չունես: Անգիտակցականի նույնացումը անասնականության, կենդանականության հետ հակագիտական մոլորություն է:

Նկատի ունեի այն, որ գիտակցական էթիկակականության նկատմամբ վստահության այն մասսան, որը ստեղծվել է տարբեր կրոնների կողմից, մեծ մոլորություն է: Տաս պատվիրանները գիտակցելով ու դրանք իրականացնելով աշխարհը փրկելու միֆը արդեն վաղուց գիտակցված է ու ապաառասպելականացված: Գիտակցելով մարդը չի ուղղվում ու չի ապրում, ապրելով՝ գիտակցում է: Նախ կյանքը, նախ կենդանի կյանքը, հետո՝ գիտակցումը:
Համաձայն եմ, էլի նույն բանն ենք ասում։ Ուղղակի գիտակցել բառը տարբեր ընդգրկումներով ենք գործածում։ Գիտակցել ասելով նկատի ունեմ նաև ու նախ և առաջ կյանքի զգայական ու ենթագիտակցական կոչված ընկալումը, և հետո միայն մտային ձևակերպումներն ու գիտակցական ձևայնացումը(արդեն քո օգտագործած իմաստով)։
Ու հենց էս բոլորի համատեղման, «համագործակցության» մեջ է երևի կյանքի կատարելությունը։ Դրանցից որևէ մեկի թերագնահատման դեպքում պրիմիտիվացման ենք գալիս։
Չգիտեմ, թե ինչքանով կարողացա ասեմ էն, ինչ նկատի ունեմ։ :)

Philosopher
07.09.2007, 17:53
Եթե դու չգրեիր, հաջորդ գրառմամբ ես էլ էս նույն բանը ասելու։ ;)
Ես ուղղակի այլ անկյան տակ ներկայացրեցի մոտավորապես այն նույն բանն ինչ դու նկատի ունեիր։ :)

Համաձայն եմ, էլի նույն բանն ենք ասում։ Ուղղակի գիտակցել բառը տարբեր ընդգրկումներով ենք գործածում։ Գիտակցել ասելով նկատի ունեմ նաև ու նախ և առաջ կյանքի զգայական ու ենթագիտակցական կոչված ընկալումը, և հետո միայն մտային ձևակերպումներն ու գիտակցական ձևայնացումը(արդեն քո օգտագործած իմաստով)։
Ու հենց էս բոլորի համատեղման, «համագործակցության» մեջ է երևի կյանքի կատարելությունը։ Դրանցից որևէ մեկի թերագնահատման դեպքում պրիմիտիվացման ենք գալիս։
Չգիտեմ, թե ինչքանով կարողացա ասեմ էն, ինչ նկատի ունեմ։ :)

Ասեցիր:)

Գիտակցել ասելով նկատի ունեմ նաև ու նախ և առաջ կյանքի զգայական ու ենթագիտակցական կոչված ընկալումը, և հետո միայն մտային ձևակերպումներն ու գիտակցական ձևայնացումը(արդեն քո օգտագործած իմաստով)։
Ու հենց դա է գիտակցման իրական ու, ըստ էության, միակ ձևը:)

ihusik
07.09.2007, 18:38
Ճիշտն ասած այդքան բարդ տերմիններ ես չգիտեմ բայց կարծում եմ որ իսկզբանե մարդու ու ամեն ինչի մեջ այս աշխարհում դրված է կատարելության ձգտելու այդ մղումը անկախ այն բանից թե մարդ դա կգիտակցի ու այդ նախանշված ու ճիշտ ուղով կգնա թե կշեղվի այդ ուղուց ու ստիպված բնությունն կկիրառի իր մեթոդները նրան ճիշտ ուղու վրա բերելու համար / այնպես որ իրոք կարող է և մարդ չգիտակցի այն ուղին որով գնալով մարդ գնում է տվյալ փուլի համար նախանշված դեպի ավելի կատարյալը, քան տվյալ պահին կա ու ի դեպ մարդ ինքն իր ջանքերով պետք է դա անի ու առաջ գնա ինչքան էլ որ դա պոտենցիալ տեսքով դրված չլինի նրա մեջ նա պետք է այն իրագործի, մարմնավորի իր կյանքում և իմիջիայլոց կատարելություն վերջնական չկա, դա անսահման ուղի է ու կարող են միայն այդ ուղուց հրաժարվեն նրանք, ովքեր պառկել են ու ձեռքերը ծալել իրենց վրա:;) Կատարելությունը պարուրանման գնում է դեպի անսահմանություն...

Apsara
10.09.2007, 23:41
Մարդ ինքնին կատարյալ է, թե իր մարմնի տեսանկյունից, թե իր հոգևորի տեսանկյունից թե մնացած բոլոր տեսանկյուններից: Պետք չէ ձգտել կատարելության, այն արդեն մեր մեջ է միայն մնում է տեսնել ու բացահայտել ու ապրել:
Ամեն մի կյանք, կյանքի ամեն մի փորձություն դա հնարավորություն է բացահայտելու ինքդ քեզ, դու կարող ես բացահայտվել կամ հեռանալ ինքդ քեզանից էլ ավելի հեռանալ, ընտրությունը քոնն է:
իսկ ո՞րն է կատարելությունը…

Ինձ համար մարդը իր տեսակի մեջ իր բազմազանությամբ

Մանոն
11.09.2007, 09:29
Մարդ ինքնին կատարյալ է...
Չէի ասի, սիրելի՛ Apsara, ընդհակառակը, մարդն անկատար արարած է, ուստի իր ողջ գոյության ընթացքում ձգտում է կատարելության: Գուցե այդ կատարելությունը տրվում է նրան այլ կյանքում, բայց ես մի բան գիտեմ, որ այդ կատարելություն ասվածը հարաբերական մեծություն է, ու նրան անսահմանության նման ձգտում, բայց՝ երբեք չեն հասնում, որովհետև միշտ էլ կգտնվի կատարյալից կատարյալը...
Ամեն դեպքում, այդ ձգտումն է, որ մարդուն առաջ է մղում և ինքնազարգացման խթան է հանդիսանում:

Արշակ
11.09.2007, 10:09
Մարդու մեջ կա աստվածային կատարյալը։ Մարդն ի սկզբանե կատարյալ է ստեղծված. Նա ունի կատարյալ լինելու հնարավորություն։ Հենց դրանում է նրա կատարելությունը։ Բայց մարդն արդեն կատարյալ չէր լինի, եթե ազատ չլիներ միշտ իր սեփական ընտրությունը կատարելու լավի, կատարելության ու վատի, անկատարության միջև։ Ու քանի որ մարդը զգում է իր մեջ կատարելության այդ սերմը, ապա նա ձգտում է բացահայտել, իրականություն դարձնել այն։ Ու որքանով որ մեծ է մարդու մեջ այդ ձգտումը, այնքանով նա կատարյալ է դառնում։