PDA

Դիտել ողջ տարբերակը : «ԼՈՏՈ» ասվածը Հայաստանում



Adam
06.09.2007, 23:52
Շատ կարևոր ու պրոբլեմատիկ թեմայա: Արդեն 10 տարուց ավելա, որ Լոտո հասկացությունը մտելա Հայաստան ու դուրս չի գալիս, թալանելով խաբված մարդկանց: Մեր ժողովուրդը չի հասկանում մի բան, որ հայը դա ոչ ամերկացիա, ոչ էլ եվրոպացի, որ առանց իր գրպանի մասին մտածելու էդքան շահումներ բաժանի մարդկանց <какой-нибудь> 300 դրամի դիմաց: Եվ մեր խաբված ժողովուրդն էլ հավատումա լոտոյին և մինչև օրս էլ առնումա դրանցից, հույս ունենալով, թե ինչ-որ մի օր բախտը կբերի: Խաբնվումա գեղեցիկ դիզայնին և խաղարկվող մեքենաների քանակին ու ֆիրմաներին: Սա շատ մեծ պրոբլեմա և չգիտեմ երբ այն վերջնական լուծում կստանա: Ես հիշում եմ, որ 2001 թվականին Երևանում կար մոտավորապես 15 վիճակախաղ, մեկը մյուսից խայտաբղետ: ԼօԼ, ծիծաղելիյա, բայց ինչքանը, որ հիշում եմ, թվարկեմ: «Համով լոտո» «Ուրախ լոտո» «Խոշոր Շահում» «Առողջ լոտո» «777» «999» «Հայի բախտ» «Հուսո աստղ» «Ընտանեկան լոտո» «Թիվի լոտո» «Վերածնունդ վիճակախաղ» «Ոսկե դար» «Շանս» «Մանկական լոտո» «Բարի լոտո» «Ասպետ լոտո» «Ոզնի լոտո» գումարած դրանց անկապ-անկապ ակնթարթները և այլն...: Ահավոր վիճակ էր տիրում: Երևի շատերդ կհիշեք: Մի տարի չանցած ֆրանսիական մի ժուրնալ, հոդված էր գրել Հայաստանում տիրող «ղումարբազության» մասին: Հետո չգիտեմ ոնց, մի շարք լոտոներ փակվեցին ու մնացին մի քանի հատ: Դրանցից էլ մաքրվեց ժամանակի ընթացքում և հիմա մնաց մեկը, որը երևի չի էլ ուզում փակվի, որովհետև երևի ժողովուրդը չի ուզում: Սիրումա թալանվել...: Եվ ամենավատն էնա, որ տեսնելով, որ ոչ մի օգուտ չկա դրանից, նորից առնումա: Եվ ես չգիտեմ, թե մենք վերջապես երբ խելքի կգանք ու «ոչ» կասենք տարբեր տեսակի Դիլնոդիլներին ու դրա նման թալան բաներին: ժողովուրդ ջան, հիշեք, որ հայի ստեղծած տարբեր վիճակախ-շոուները, ինչքան էլ, որ գրավիչ լինեն և գեղեցիկ զարդարված, չեն կարող լինել ի օգուտ ձեզ: Նրանք կրում են զուտ կոմերցիոն նպատակներ: Ես չեմ ասում, թե ուրիշ երկրներում կոմերցիոն նպատակներ չեն կրում: Իհարկե կրում են: Բայց 50%: Այսինքն մյուս 50-ը ժողովրդի օգտին է: Իսկ մեզ մոտ ժողովրդի օգտին ոչ մի բան չկա: Ամբողջ 100%-ը նրանց օգտին է: Հարգելի ֆորումցիներ ինձ հետաքրքիր է լսել ձեր կարծիքը:

dvgray
07.09.2007, 08:33
Քանի որ թեման բացվել է էս բաժնում, ապա ասեմ հենց էտ կտրվածքով:
Անբարոյական և հակաօրինական է ռեկլամները TV-ով:
Աբարոյական է ընդհանրապես Արմենիա TV-ին: Վերևից-ներքև, աջից-ձախ: Իրենց սատանայանման ռեկլամ անողներով ու լրագրողներով: Անբարոկական մարդկանց որջ...: