PDA

Դիտել ողջ տարբերակը : «Արդյոք ովքե՞ր են»

Adam
06.09.2007, 22:54
Ի՞նչ կասեք այս արդեն մոտ 5 տարի գնացող հաղորդման մասին: Հետաքրքիր հաղորդում ա, համենայնդեպս ես նայում եմ:

Սամվել
06.09.2007, 22:59
Ի՞նչ կասեք այս արդեն մոտ 5 տարի գնացող հաղորդման մասին: Հետաքրքիր հաղորդում ա, համենայնդեպս ես նայում եմ:

ԼԱվնա ես էլ երբ բռնցնում եմ նայում եմ :ok

Աթեիստ
07.09.2007, 11:32
ԼԱվնա ես էլ երբ բռնցնում եմ նայում եմ :ok

+ 1

TigranM
07.09.2007, 13:40
Ի՞նչ կասեք այս արդեն մոտ 5 տարի գնացող հաղորդման մասին: Հետաքրքիր հաղորդում ա, համենայնդեպս ես նայում եմ:
Կոնկրետ ժամերը չգիտեմ, դրա համար միշ չեմ նայում… Բայց եթե ալիքները թերթելուց հանդիպումա, մինչև վերջ նայում եմ: իրոք որ հետաքրքիր հաղորդումա:hands:

Mari
07.09.2007, 16:13
Ես էլ եմ սիրում այդ հաղորդումը: Ուղղակի ցավալին այն է, որ արդյունքում ասենք որևէ արտասահմանյան դերասանին կամ երգիչ-երգչուհուն հարցվածների ավելի շատ տոկոսն է ճանաչում, քան մեր գրողներին, կոմպոզիտորներին և այլն:

Ուլուանա
20.10.2007, 08:34
«Արդյոք ովքե՞ր են» հաղորդումն այն հազվագյուտներից է, որ իսկապես շատ եմ սիրում: :hands Ես ընդհանրապես ոչ մի հաղորդում կանոնավոր կերպով չեմ նայում, քանի որ հեռուստացույց շատ քիչ եմ նայում, բայց հենց որ ալիքները փոխելիս հանդիպում էի այս հաղորդմանը, անպայման նայում էի: Հետաքրքիր է տեսնել, թե ո՛ր հայտնի դեմքին հարցվածների քանի՛ տոկոսը կճանաչի, ինչպես նաև միաժամանակ ստուգել նաև սեփական գիտելիքներդ աշխարհի հանրահայտ մարդկանց ճանաչելու հարցում: :roll Զվարճալի է նաև հարցվողների մեծ մասի տված անհեթեթ ու հաճախ խայտառակ պատասխանները լսելը: :P Մի խոսքով՝ համ հարցման ընթացքն էի միշտ հետաքրքրությամբ ու հաճույքով նայում, համ էլ վերջը, երբ արդյունքներն էին ամփոփում:

Չգիտեմ՝ այս հաղորդումն էլ է օտարերկրյա որևէ հաղորդման ընդօրինակում, թե ոչ, բայց գաղափարն, ըստ իս, բավական հաջող է: ;)

VisTolog
20.10.2007, 09:48

Չգիտեմ՝ այս հաղորդումն էլ է օտարերկրյա որևէ հաղորդման ընդօրինակում, թե ոչ, բայց գաղափարն, ըստ իս, բավական հաջող է: ;)Համաձայն եմ ՈՒլուանա:Ինձ թվում է, որ սա էլ է կրկնօրինակած այլ հաղորդում /ներ/ ից:Ես էի ուզում այս թեման բացեի, բայց առաջ ընկավ Սամը:Դե եկեք այստեղ դնենք տարբեր մարդկանց լուսանակարներ, իհարկե հայտնի, և փորձենք գուշակել թե ով է::) Ով համաձայն է, թող ձեռք բարձրացնի::hands

Fantazy
20.10.2007, 10:47
...
Չգիտեմ՝ այս հաղորդումն էլ է օտարերկրյա որևէ հաղորդման ընդօրինակում, թե ոչ, բայց գաղափարն, ըստ իս, բավական հաջող է: ;)

Այո, ես այս հաղորդման մեկ այլ տարբերակը "муз тв"-ով եմ տեսել. բայց այնտեղ հարցը միայն դերասանների ու երգիչների մասին էր:
Ինչևէ շաաա՜տ եմ սիրում այդ հաղորդումը: Առաջ կոնկրետ ժամը գիտեի ու կանոնավոր կերպով դիտում էի (նույնիսկ կրկնությունների ժամերը գիտեի), բայց հիմա մեկ-մեկ ա հանդիպում, բայց պարտադիր նայում եմ:

Ավելացվել է 3 րոպե անց

...
Դե եկեք այստեղ դնենք տարբեր մարդկանց լուսանակարներ, իհարկե հայտնի, և փորձենք գուշակել թե ով է::) Ով համաձայն է, թող ձեռք բարձրացնի::hands

:hands, շատ լավ միտք ա, բայց ես նկարներ չունեմ… :oy :լավ կլինի, որ արդեն սկսեք նկարները այստեղ տեղադրել:

Amaru
20.10.2007, 12:42
Հա լավ հաղորդում ա… Դաս անելուց երբ ալիքները փոխում եմ անկապ (դե հա, ես էդպես եմ դաս անում :oy), նայում եմ)) Չգիտեմ, թե ժամը քանիսին ա սկսվում, ու ինչպես բոլորդ, ես էլ եմ պատահաբար բռնցնում)) Մեկ-մեկ նենց բաներ են ասում :D

քաղաքացի
20.10.2007, 13:18
Ինձ ո՞վ կասի, ժամը քանիսին և ո՞ր օրերին են ցույց տալիս և իհարկե ո՞ր ալիքով: Ես էլ եմ մեկ մեկ ընկնում ու նայում: Բայց շատ դժվար է լինում բռնացնելը:

BOBO
20.10.2007, 13:39
www.eter.tv մտի նայի կենտրոնով են ցույց տալիս:

VisTolog
20.10.2007, 14:30
Հայկական շատ լրատվական էջեր կան, կամ ասենք գոգլի-ով ման արի քո սիրած դերասանին, հետո բեր դիր ստեղ:ՈՒ տենց լիքը բաներ:Որ նկարներ լինեն, հետաքրքիր կանցնի իմ կարծիքով:

Adam
20.10.2007, 14:36
Համաձայն եմ նկարներ էստեղ քցելու համար: Դե սկսեք... մինչև ես նկարներ հավաքեմ լօլ

BOBO
20.10.2007, 15:40
Ինձ թվում ա որ պետք չի ստեղ քցել որովհետև նկարներ տեղադրելու և գուշակելու համար կա թեմա` Գուշակիր Նկարները (http://www.akumb.am/showthread.php?p=411841#post411841):

Ուլուանա
20.10.2007, 18:55
Ժողովուրդ, չեմ հասկանում՝ ի՞նչ եք քննարկում... :o Էս թեման կոնկրետ հաղորդման մասին է, ի՞նչ նկարներ դնել, գուշակել: Նման խաղերի համար գոյություն ունի «Ժամանց» բաժին, ցանկության դեպքում այնտեղ կարող եք այդպիսի նոր թեմա բացել, իսկ այս թեման ուրիշ նպատակ ունի՝ քննարկել տվյալ հաղորդումը:

Ինձ թվում ա որ պետք չի ստեղ քցել որովհետև նկարներ տեղադրելու և գուշակելու համար կա թեմա` Գուշակիր Նկարները (http://www.akumb.am/showthread.php?p=411841#post411841):
Այդ թեման ավելի լայն է, այնտեղ կարծեմ և՛ մարդկանց նկարներ էին դնում, և՛ վայրերի, այնպես որ կարող եք առանձին թեմա բացել միայն հայտնի անձանց նկարների համար, իսկ այդ թեման կթողնենք միայն վայրերի համար:

Enipra
22.11.2007, 02:41
Ի՞նչ կասեք այս արդեն մոտ 5 տարի գնացող հաղորդման մասին: Հետաքրքիր հաղորդում ա, համենայնդեպս ես նայում եմ:

Ես էլ եմ նայում, եթե պատահաբար հանդիպում է։ Մեկ–մեկ ինքս ինձ ամոթանք եմ տալիս, որ դեմքով չգիտեմ էնպիսի մարդկանց, ում արժե իմանալ ու ուրախանում, որ ես հարցվողների թվում չեմ։ :P:D Մեկ–մեկ բարկանում եմ էն մարդկանց վրա, ում բախտը չի բերել, հարցվողների մեջ են ու ճանաչում են ինչ–որ ֆուտբոլիստի, ռուսական փոփ երգչի, բայց տեղը չեն բերում ասենք, չգիտեմ, Պետրոս Դուրյանին։
Ամեն դեպքում միշտ ահագին ծիծաղում եմ։ :)