PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր Ուլուանա և Վազգեն



Chuk
06.09.2007, 22:54
«Դար» ակումբում տարբեր մարդիկ ծանոթացել ու հաստատել են մտերմիկ հարաբերություններ, ընկերացել են, ձեռք են բերել գործնական կապեր, իրար հետ ուրախ ժամանակ են անցկացրել, քննարկել հետաքրքիր կամ կարևոր հարցեր, գնացել արշավների, խնջույքների, մասնակցել տարբեր մշակույթային կամ ոչ մշակույթային միջոցառումների և այլն, և այլն, և այլն:

Իսկ այս օրը բացառիկ է, որովհետև «Դար» ակումբի պատմության ընթացքում կարծես թե առաջին անգամ է, որ այնտեղ իրար հետ ծանոթացած մարդիկ մի օր հանկարծ հասկացել են, որ իրար համար են ծնվել: Տարօրինակ է, որ այդ իրար համար ծնված անձանց իրար գտնելու հնարավորություն է տվել մի փոքրիկ ինտերնետային կայք՝ ֆորում, բայց փաստ է ու այսօր տեղի ունեցավ Անահիտի ու Վազգենի հարսանիքը, նրանք միացան իրար մի նոր ու հաստատ հրաշալի, հայկական ընտանիք հիմնելու համար: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ակումբցի հրաշալի ճանաչում է երկուսին էլ ու սիրում նրանց: Երկուսն էլ հսկայական գործ են արել այս ակումբի պահպանման ու զարգացման համար: Անահիտը միշտ ուշադրությամբ հետևել է ակումբի մաքրությանը, ջերմորեն ընդունել յուրաքանչյուր նոր անդամի... շատ չերկարացնեմ, բոլորս հրաշալի ճանաչում ենք մեր առաջին ավագ մոդերատորին, ով իր փոքրիկ ու փխրուն ուսերին վերցրել է ակումբի հոգսերից շատ-շատերը: Ոմանք գուցե չգիտեն, բայց ասեմ, որ պակաս չի եղել Վազգենի օգնությունը «Դար» ակումբի պահպանման գործում, ով իր ընկեր Սահակի հետ պարբերաբար գումարային օժանդակություն է ցույց տվել սերվերի ծախսերը հոգալու համար, նաև որի շնորհիվ է, որ ակումբն այժմ գործում է :love

Այնպես որ այսօր իմ և ակումբի համար կրկնակի ուրախ օր է, քանի որ ամուսնանում են ոչ միայն ակումբի անդամները, որն ինքնին երջանկություն է, այլ ակումբի նվիրյալները, ու այո՛, ես չեմ խուսափում այդ «նվիրյալ» բառից :redhat

Սիրելիներս, սիրելի Անահիտ և սիրելի Վազգեն, Ձեզ երջանկություն եմ ցանկանում, վստահ եմ, որ Ձեր ընտանիքը կլինի ամուր և աննկուն, այնպես որ ավելորդ է իմ «Մի բարձի ծերանաք» բառերը, բայց ես չեմ զլանում ու ասում եմ.
Մի բարձի ծերանաք, սիրելիներս, ու այնպես արեք, որ մի օր Ձեր սիրելի երեխաները կարողանան հպարտությամբ ասել, որ իրենք «ԴԱՐ» ակումբի անդամ են, որի ստեղծմանը, պահպանմանն ու հզորացմանը մասնակցել են նաև նրանց ծնողները:

Շնորհավորում եմ: :love:love:love

Հ.Գ. Տարոսը մյուս ակումբականներին: :);)

CactuSoul
06.09.2007, 23:03
Շնորհավոր:love…

Ցմահ երջանկություն ձեզ ու շատ` տան մեջ վազվզող ու «չարություն» անող փոքրիկ մարդուկներ;):erexa:baby:

:kiss

Vive L'Armenie
06.09.2007, 23:10
Շնորհավորում եմ հարգելի Անահիտ և Վազգեն :love
Ձեզ ցանկանում եմ երջանկություն, ուրախ և ամուր ընտանիք, մի բարձի ծերանաք :love
Շնորհավորում եմ :love

Philosopher
06.09.2007, 23:11
Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը...
Էս խոսքերը երևի հենց Անահիտի համար են գրված: Թաքուն երջանկություն ունեցող հոգի, որն իր ապրումի, իր սիրո, իր նվիրումի մեջ մարդկային տեսակի ազնիվ ու թանկ տեսակ է: Ուրախ եմ, որ այդ նվիրումին ու սիրուն արժանանում է նրա ընտրյալը: Մեծ երջանկություն է այդպիսի սիրող սիրտ ունենալը, բայց և մեծ պատասխանատվություն` այդ սիրտը գուրգուրելու, նրան տաք ու ջերմ պահելու, նրա ամեն զարկի հետ շնչելու, նրա ամեն ձայնին, կանչին արձագանքելու... Դժվար է, բայց արժանավոր գործ է: Մարդկային սրտի խնամքը մարդկային գոյության իմաստն է: Ուրախ եմ, որ Անուկն ու Վազգենը գտել են այդ իմաստի իրականցման իրենց ուղին, իրենց միասնական ուղին:

Շնորհավորում եմ ձեզ ու մեզ, մեր սրտերի ջերմությունն ու տաքությունը` ձեզ:

Մենք ձեզ սիրում ենք:)

Apsara
06.09.2007, 23:11
Շնորհավորում եմ և սրտանց ցանկանում, որ առողջ, երջանիկ ընտանիք լինեք ու լավ մարդկանցով՝ ձեր զավակներով, աշխարհը լցնեք: Ամեն ապրած օր միշտ լավով հիշեք ու միշտ ժպտալով օրը ավարտեք:
Ես ձեզ շաատ շաատ սիրում եմ և անչափ ուրախ եմ ձեր միասնության, երջանկության համար:love

Սամվել
06.09.2007, 23:18
Վա՜յ , ինչ հետաքրքիրաուրախաերջանկահիանալի պահա :love
Բառեր չեմ գտնում արտահայտվեմ ես էլ շատ ուրախացա նրանց համար…սիրում եմ տեսնել ՄԱՐԴԿԱՆՑ երջանկությունը
Շատ եմ Հարգում թե՛ Անահիտին, թե՛ Վազգենին :)
Ցանանում եմ անսահման երջանկություն, երկար տարիների կյանք ոնց որ ասում են մի բարձի ծերանա՛ք…ինձ կներեք այդքան էլ լավ չեմ մտքերս արտահայտելուց , բայց իրոք ի սրտե ամենալավ բաներն եմ ցանկանում :love
Ձե՛ր Կենացը :drinks

Dr. M
07.09.2007, 00:33
Շը Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր :love
երջանիկ եղեք որքան կարող եք , որքան կհերիքի ձեր շունչը :) :hands

Ուրվական
07.09.2007, 08:15
Ես չգիտեի, որ ակումբում եք իրար հետ ծանոթացել: Ինչպես ասում են, :hands: Երջանիկ եղեք:

StrangeLittleGirl
07.09.2007, 08:47
Վա՜յ, արդեն ամուսնացա՞ք:
Ուռա՜ :)
Ձեզ լիքը-լիքը-լիքը-լիքը ամեն-ամեն ինչից :love
Երջանիկ եղեք :)

Կարեն ջան
07.09.2007, 08:52
Երջանիկ եղեք::)

John
07.09.2007, 09:22
Շնորհավորում եմ :) Ցանկանում եմ հավերժ երջանկություն: ՇՆՈՐՀԱՎՈՐ:

Հենո
07.09.2007, 09:54
Շնորհավորում եմ…:)
Ցանկանում եմ դզեզ հաջողություն…:yes
Միշտ ուրախ լինեք իրար հետ լինեք ու կյանքում դզեր ուզածին հասնեք;)


Դզեր կենացը:drinks

Cassiopeia
07.09.2007, 10:10
Երեկ, գործի բերումով զանգեցի Արշակին՝ Անահիտի հետ կապ հաստատելու համար, ու ի՞նչ…
- Արշակ, ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել Անահիտի հետ:
- Անահիտը հենց հիմա ամուսնանում է…
Չեմ հիշում, թե անակնկալի մեծ ուժի պատճառով կարողացա շնորհավորանքի բառեր արտաբերել, բայց կարծում եմ հիմա ևս ուշ չէ…
Ան ջան, Վազգեն ջան, սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր նորաստեղծ ընտանիքը… Աստված թող այնպիսի ամուր կապեր ստեղծի ձեր ընտանեկան կյանքում, որ այն դառնա յուրաքանչյուրի համար բարի նախանձի (չնայած այնքան էլ հավատալի չէ, որ նախանձը կարող է բարի լինել) ու օրինակ ծառայելու տեղ…

Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր

քաղաքացի
07.09.2007, 10:12
Շնորհավոր :hands
Ցանկանում եմ լիքը սեր :love
Մնացեք մեզ հետ դեռ լիքը շնորհավորելու խոսքեր կլինեն ;)

Kheranyan
07.09.2007, 10:21
Շնորհավորում եմ

Ի սրտե շնորհավորում եմ, ցանկանում անսահման սեր ու երջանկություն, առողջություն և հաջողություն Ձեր կողմից ձեռնարկած ցանկացած գործում:

Ինչպես ասում են Թող աստված ձեր սրտի չափով Ձեզ տա:

Երվանդ
07.09.2007, 10:42
Վազգենին մի անգամ եմ տեսել ու շատ լավ տպավորություննա թողել, Անահիտի մասին էլ չասեմ կարծիքս 100 անգամ ասել եմ:), նենց որ իրար արժանի զույգ, որոնք արժանի են երջանիկ լինելու, ձեզ երջանկություն եմ ցանկանում, Ան ջան էտ հանդիպման օրը քո աչքերը փայլում էին, հետո Չուկին ասեցի ինքը ասեց հա եսել եմ նկատել:), ցանկանում եմ օր ինչքանել տարիներն անցեն էտ աչքերիդ փայլը միշտ տենց մնա, ձեր կենացը:drinks

Taurus
07.09.2007, 11:02
Շնորհավորում եմ, իսկ երեխեքի անունները ինչ եք դնելու?

Second Chance
07.09.2007, 11:21
Ես էլ եմ միանում բոլոր շնորհավորանքներին:love
մաղթում եմ երջանիկ ու սիրառատ ամուսնական կյանք...

Selene
07.09.2007, 11:25
Անահիտ ջան, Վազգեն ջան շնորհավորում եմ:) Ցանկանում եմ, որ երջանկության հավքը հավերժ թևածի ձեր գլխավերևում, լիքը փոքրիկներ, որոնց աղմուկն ու ծիծաղը լույս կսփռեն ձեր տան ամեն մի անկյունում, և, ինչպես ասում են՝ մի բարձի ծերանաք
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ:love:love:kiss

*e}|{uka*
07.09.2007, 11:39
Շնորհավոր~~~~~~ անսահման երջանկություն~~ ու սեր~~~~ :love....

Բարեկամ
07.09.2007, 12:54
Սիրելի Անահիտ և Վազգեն: Սրտանց շնորհավորում եմ :love

Arisol
07.09.2007, 13:12
Շնորհավորում եմ :kiss :

TigranM
07.09.2007, 13:13
Շնորհավորում եմ: Ցանկանում եմ անսահման երջանկություն:

Ֆելո
07.09.2007, 14:27
շնորավոր. ոնց որ ասում են մի բարձի ծերանաք

Մանոն
07.09.2007, 14:31
Սիրելի Վազգեն և Անահիտ, շնորհավորում եմ ձեզ ու մաղթում մաքուր սեր, ջինջ երջանկություն, կատարելություն` ամեն ինչում, դուք ավելի քան արժանի եք դրան: Թող ձեր սերն ունենա սարյանական տաքուկ գույներ, դալիական խենթություն, սևակյան կրակոտ շունչ և բալզակյան իմաստնություն: Անչա~փ ուրախ եմ ձեր միասնության համար, վստահ` որ այս կյանքում կքայլեք միշտ հպարտ, առանց ափսոսանքի սրտմաշող զգացման, որ կունենաք ու կդաստիարակեք ձեզ նման բարի, մարդկային ամենաբարձր արժանիքներով օժտված երեխաներ: Եվ ցանկանում եմ, որ ո'չ միայն ծերանաք մի բարձի, այլ նաև` նույն երազը տեսնեք :), քանզի դա շա~տ կարևոր է...
Երջանիկ եղեք...
Մեծ սիրով ձեր բալիկների կնքամայրը կլինեի:P

Kita
07.09.2007, 15:08
Շնորհավոր;):love
Սերը և փոխըմբռնումը երբեք չպակասի ձեր կյանքում… Երեխաներով լեցու և երջանիկ ընտանիք թող լինի: Դե երեխաներն էլ և դուք էլ մեզնից անպակաս լինեն:love:P:

Goga
07.09.2007, 15:14
Շնորհավորում եմ ձեզ սիրելի ակումբականներ, թող երջանկությունը միշտ ուղեկցի ձեզ, ձեզ պես խելացի մանուկներով ամրապնդեք ձեր ընտանիքը:)
Շնորհավոր, ես ձեզ շատ սիրում եմ:love:kiss:kiss

Արամ
07.09.2007, 15:26
Շնորհավոր....ձեր տղու անուն Արամ կդնեք լավ անունա

Աբելյան
07.09.2007, 15:26
Շաբլոն բաներ չեմ ասի: Պարզ ու հասարակ կասեմ՝ շնորհավոր:

Հ.Գ. Հարսանիք ա, արժի խմել չէ՞
:drinks

lili-4
07.09.2007, 19:24
Շնորհավորում եմ, եղեք երջանիկ:
Անսահման հաջողություն ու անսպառ սեր ձեզ:love

Enipra
07.09.2007, 20:29
:) Ամենաուրախալի լուրն է, որ երբևէ կարդացել եմ Ակումբում։ :)
Անուկ ջան, Վազգեն ջան, շնորհավորում եմ, իրոք շատ–շատ ուրախ եմ Ձեզ համար։
Ան ջան, երանի Ձեր ապագա բալիկներին, պատկերացնում եմ, թե ինչքան լավ մայրիկ ես լինելու։ :kiss Երջանկություն ձեզ։

Ավելացվել է 53 վայրկյան անց
Հ.Գ. Ակու՛մբ, շնորհակալություն, որ դու կաս։ :love

Universe
07.09.2007, 20:32
Միանում եմ շնորհավորանքներին: ;) Դե իսկ մնացած խոսքերն էլ փորձեմ բանաստեղծությամբ արտահայտել...

Ձեր ընկերությունը թող հավերժ մնա,
Սիրո երջանկության գագաթ բարձրանա
Ու ինչպես հայոց սրբազան գինին,
Որքան հնանա՝ այնքան քաղցրանա:

Հա՛, չմոռանաք՝ Տարոսն էլ մեզ :lol

Lapterik
07.09.2007, 20:55
Շնորհավորում եմ, ցանկանում եմ Ձեզ երկար տարիների համատեղ կյանք, առողջ եղեք ու երջանիկ: Բայց ճիշտն ասած մի քիչ տխրում եմ, որ կարդում եմ ևս մեկ զույգ Հայաստանից գնում ա, գոնե վերադարձեք էլի:

Vishapakah
07.09.2007, 21:21
Երբ թեմայի վերնագիրը կարդացի, մտածեցի հերթական «տափակ» հարցազրույցնեմ եմ կարդալու.:))

Շատ ուրախ եմ Ձեզ համար, ավելի շատ մեր համար;) ի նկատի ունեմ, փաստորեն ակումբում ամուսնանում են էլ.:hands Բոլորը դա հաշվի կառնեն, հետագայի իրենց անձնական պլանների համար.:hands

Ցանկանում եմ Ձեզ երկար տարիների երջանիկ կյանք եւ Ձեզ պես արժանավոր զավակներ. Չկարծեք թե Ձեզ լավ չեմ ճանաչում, ինչքան էլ անհավատլի լինի, գրառումները մարդու մասին շատ բան են ասում.:)

Ուրախ եմ, որ ակումբում հիմնաքարը դրեցիք առաջին ամունացողների, բոլորին ցանկացեք, որ վերջինը չլինեք.:))

Երջանկություն Ձեզ:love

Մարիաննա
07.09.2007, 21:42
Անահիտ և Վազգեն, սրտանց շնորհավորում եմ ձեզ: :) Ամենակարևորը երջանիկ լինեք, բայց բառերով չէ, հոգով: :)

Wisper
07.09.2007, 22:36
WOW :) Շնորհավորում եմ :): Շաաատ շաատ ուրախալի նորություն է ինձ համար :): Անահիտ ջան, քեզ բավականաչափ ճանաչում եմ և երջանկություն եմ ցանկանում քո և ինչպես նաև արդեն ձեր ընտանիքի կյանքում :): Վազգեն ջան, քեզ տեսել եմ մեկ անգամ, բայց դա հերիք եղավ, որպեսզի դու գրավես իմ ուշադրութունը քո լավ մարդկային հատկանիշներով, շատ բարեհամբույր մարդ ես :) քեզ էլ եմ երջանկություն ցանկանում ապագայում, թող ձեր ընտանիքը լինի ամուր և կանգուն, իսկ վերջինիս մեջ ես չեմ էլ կասկածում :):

murmushka
07.09.2007, 22:53
Շնորհավորում եմ,չնայած Անահիտին տեսել եմ միայն մեկ անգամ, բայց անմոռանալի տպավորություն է թողել
մաղթում եմ ամենայն բարիք ու անսահման երջանկությունով լի երկար տարիներ

Censor
07.09.2007, 23:09
Ну надо же!!)))
Ուլուանա, Վազգեն ջան, շնորհավորում եմ ձեզ, անսահման Սեր, Երջանկություն, ինչ ասեմ, իսկապես շատ անսպասելի և ուրախ լուր էր, УРА!!!)))

Սամվել
07.09.2007, 23:17
Ոչ մեկ ոնց որ չի գրել հա ԳՈՐԿԱ :kiss:kiss:kiss:love

Մանե
08.09.2007, 11:06
Անկեղծ շնորհավորում եմ:)
Չեմ ասի,թե ցանկանում եմ այն,ինչ դուք եք ձեզ ցանկանում,քանի որ հասկացա,որ չեմ կարող իմանալ,թե ինչ եք ցանկանում:)
ՇՆՈՐՀԱՎՈՐ:love:kiss:drinks
Առողջ ու երջանիկ եղեք:)

Mari
08.09.2007, 17:39
Ես էլ եմ միանում շնորհավորանքներին: Մաղթում եմ անսահման երջանկություն, երկար տարիների համատեղ կյանք:

Amaru
09.09.2007, 12:55
Շնորհավորում եմ :love

Srtik
09.09.2007, 13:18
Շնորհավորում եմ ...:)

Vahe
09.09.2007, 18:11
Շնորհավորում եմ! :)

Apaga
09.09.2007, 18:40
Դե ես էլ իմ կողմից:)

Պանդուխտ
11.09.2007, 20:41
Բոլորի ասածներին համաձայնելով երկրորդում եմ: Գաղտնիք չէ, հայաստանցիք հոյակապ մաղթողներ են: Նրանց հետ սեղան նստելով մաղթանք լսելը իւրաօրինակ հաճոյք է ինձ համար: Գինին աւելի համով է լինում, իսկ խորովածը դիւրամարս, երբ կերուխումը ընդմիջւում է այսպիսի ընկերասիրական խօսքերով:
Անահիտ եւ Վազգէն, ես ձեզ իսկապէս յարգում եմ: Փառք եմ տալիս հայոց հողին, որ տակաւին ծնում է ձեր նմաններին: Լաւերը միշտ կը գտնեն իրար:
Անփորձանք կեանք եւ փափաքների իրականացում կը մաղթեմ ոչ միայն ձեզ, այլեւ բոլոր ամուրիներին:
Յովհաննէս

Dragon
12.09.2007, 02:28
ՇՆՈՐՀԱՎՈՐ
ԱՆՍՊԱՌ ՍԵՐ,ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ,ԼԱՎ ԲԱԼԻԿՆԵՐ ՈՒ ԼԻՔԸ ՓՈՂ, ՈՐ ՉԾԱՆՐԱՆԱՔ ԿՅԱՆՔԻ ԱՌՕՐՅԱ ՀՈԳՍԵՐԻ ՎՐԱ ԵՎ ՎԱՅԵԼԵՔ ԱՅՆ

Սահակ
20.09.2007, 09:51
Այ քեզի բան։ Ես էլ բոլորովին անտեղյակ էի։

Շնորհավորո՛ւ եմ և մաղթում եմ ամենայն երջանկություն։

Ե՞րբ եք գալու Ամերիկա։

Kita
20.09.2007, 14:32
Այ քեզի բան։ Ես էլ բոլորովին անտեղյակ էի։

Շնորհավորո՛ւ եմ և մաղթում եմ ամենայն երջանկություն։

Ե՞րբ եք գալու Ամերիկա։

արդեն եկել են…:)

Ուլուանա
28.09.2007, 00:29
Ակումբցիներ ջան, անչափ շնորհակալ եմ բարեմաղթանքների ու ջերմ վերաբերմունքի համար: :) :oy Ուղղակի ԱՄՆ գալուց հետո առաջին 10 օրերի ընթացքում խիստ զբաղված էի, դրա համար այսքան ուշացումով եմ արձագանքում:

Բոլորիդ շատ կարոտել եմ... :love Ճիշտն ասած՝ դեռ չգնացած՝ հենց միայն հեռանալու մտքից էլ արդեն սկսել էի կարոտել... :(

Ի դեպ, մեր հարսանիքի նկարներից մի քանիսը կարող եք տեսնել համապատասխան թեմայում՝ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?p=400625#post400625):

Վազգեն
28.09.2007, 01:41
Ես էլ շա՜տ շնորհակալ եմ այդպիսի ջերմ մաղթանքների համար, զգացված եմ։ :oy :)
Կներեք, որ մի քիչ ուշացումով եմ այս տողերը գրում․ դե կինս (ո՜ւխ, այս բառը գրելիս ընենց մի հաճույք ստացա:hands) արդեն նշել է, թե ինչն էր պատճառը։
Եթե այս ֆորումը չլիներ, գուցե և ես այդպես էլ չճանաչէի Անահիտին։ Այնպես որ մեր հարաբերությունների սկիզբը բառն էր (ավելացնեմ նաև՝ հայերեն և հայատառ բառը)։:) Վիրտուալ հարաբերությունները ի վերջո ոչ միայն դարձան իրական, այլև ամրապնդվեցին ամուսնությամբ։ Բոլոր ցանկացողներին, տարոսը ձեզ։:ok

Հ․Գ․։ Մեկ էլ ուրախ եմ, որ մեր Ամերիկա մեկնելու մասին գրելիս «գնալ» բառն եք օգտագործել, այլ ոչ թե « հեռանալ» կամ «մեկնել» բառերը։:)

Մելիք
28.09.2007, 02:05
Ո՞նց են իրանց զգում մեր նորապսակները:)

ihusik
28.09.2007, 02:47
Շնորհավորում եմ...
Այնքան, այնքան մաղթանքներ ունեմ, որոնք չգիտեմ էլ ինչպե՞ս արտահայտեմ, ի՞նչ բառերով, որ չխամրեցնեն բառերն այդ սրտիս ցանկություններն ու մաղթանքները Ձեզ ուղված... հիմնականում այդ պատճառով էր, որ մինչ այժմ գրառում չեմ արել այստեղ ու չեմ շնորհավորել այս թեմայի շրջանակում:

Միայն մի բան եմ մաղթում. Սեր... Սիրեք իրար ինչպես կյանքին սիրահարվածն է սիրում կյանքը ու Ձեր այդ սիրո մեջ գտեք աշխարհի ամենամեծ գանձը՝ Անկեզ Կրակը՝ Կյանքի Լույսը ու միշտ վառ պահեք այն, որ միշտ Լույսի մեջ լինեք.
Սիրեք իրար ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ինչպես անհուն սիրով կսիրեիք անծայրածիր Տիեզերքը՝ տեսնելով այն Ձեր սիրելիի մեջ ու եթե իմանաք, որ ողջ Տիեզերքն է պատրաստվում շուռ գալ շտապեք պահել իրար՝ Ձեր Սերն ու Միությունը և գուցե այդպես պահպանեք մի ողջ Տիեզերք...:love

Շատ գեղեցիկ եք նկարներում, իսկ մեջտեղի նկարի համար հատուկ ուրախանալու առիթ ունեմ:)

Artgeo
26.10.2007, 03:33
Պրիեխալի :D Ակումբում ամուսնություն էլ եղավ :)

Ի՞նչ ասեմ: Ընդամենը սրտանց կմիանամ բոլորի բարեմաղթանքներին, քանի որ խոսքերով ավելին արտահայտել անհնար է: Կարևորը ես գիտեմ, որ դուք գիտեք, որ շատ ավելին եմ ցանկանում, քան խոսքերով կարելի է արտահայտել:

Հուսով եմ, մի 10 տարի անց, ձեր ընտանիքը իմ ընտանիքին հյուր կգա:

(Մոտակա 10 տարին դժվար ամուսնանամ էլի :oy )

Շնորհավոր :)