PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչու՞ են զույգերը համբուրվելիս աչքերը փակում



Furnelios
06.09.2007, 15:08
Ինչու են զույգերը համբյուրվելուց աչքերը փակում??և եթե չեն փակում ապա......??
Դե հարգելի մասնակիցներ հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը,,,,,

Hosanq
06.09.2007, 15:16
Ինչու են զույգերը համբյուրվելուց աչքերը փակում՞՞և եթե չեն փակում ապա......՞՞
Դե հարգելի մասնակիցներ հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը,,,,,
Համբուրվելու մեջ աչքերը փակելու եֆեկտը համբույրը զգալն է խորապես...:love

Vahe
06.09.2007, 15:19
Ինչու են զույգերը համբյուրվելուց աչքերը փակում??և եթե չեն փակում ապա......??
Դե հարգելի մասնակիցներ հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը,,,,,

հլը պատկերացրու բաց աչքերով համբուրվելը ինչ տհաճ տեսք կունենար: Դրա համար փակում են :P

Furnelios
06.09.2007, 15:27
հլը պատկերացրու բաց աչքերով համբուրվելը ինչ տհաճ տեսք կունենար: Դրա համար փակում են :P

չեեեե կարծում եմ որ եթե զուգընկերտ հաճելի տեսք ունենա,ապա այդքան ել տհաճ տեսարան չի լինի;)

Ձայնալար
06.09.2007, 16:13
Մարդու բնությունը այնպիսին է, որ երբ մի զգայարան անջատվում է մյուսներն ավելի լավ են աշխատում: Մարդիկ միշտ բնազդաբար փակում են աչկերը, երբ ուզում են ասենք ինչ-որ նուրբ համ զգալ, կամ երաժշտությու, կամ պարզապես ուզում են կենտրոնանալ ինչ-որ խնդրի վրա: Համբուրվելիս մարդիկ բնազդաբար փակում են աչկերը ամեն ինչից կտրվելու և առավելագույն հաճույք ստանալու համար:

Հ.Գ. Չնայած մեկ-մեկ պետք ա բացել նաել հո մարդ մուրդ չի գալի :D

Kita
06.09.2007, 17:19
Նայած զույգ, նայած պահ…
Ուղղակի հեռուստացույցով և ընդհանրապես որևէ ինֆորմատիա պարունակող տեղերում հաճախ է խոսվում հենց փակ աչքերով համբյուրի մասին, իսկ մարդիկ շատ տպավորվող են… Եվ առաջին անգամ երևի փորձում եմ կրկնել տեսածը…
Մի խոսքով երևի միտքս պարզ էր… ;)
Ես ինձ չեմ հիշում փակ աչքերով համբուրվելիս, բայց և հնարավոր է, որ եղել է, ուղղակի համբուրվելիս չեմ մտածում ոնց համբուրվեմ…Ինձ համար կարևոր չէ բաց, թե փակ, միևնույն է, դա իմ զգայարանների վրա ավել, կամ պակաս ազդել չի կարող:;)

Universe
06.09.2007, 17:53
Կարծում եմ, բաց աչքերով համբուրվերը որոշակի կաշկանդվածություն կարող է ստեղծել որոշ զույգերի մոտ: ;) Կիտայի հետ համաձայն եմ, որ ինչ-որ տեղ էլ այս հարցում իր դերն է ունենում հեռուսատեսությունը: Մարդիկ տեսնում են թե ինչպես է այս կամ այն դերասանը փակ աչքերով համբուրվում, եւ փորձում են կրկնել իրենց տեսածը: Իսկ երբեմն էլ կարող է դիմացինիդ անթերի գեշ հայացքը ստիպել, որ աչքերդ փակես... :))
Յուրաքանչյուրս համբույրը կարող ենք յուրովի զգալ եւ ընկալել.
Մեկը դա կարող է անել՝ բաց աչքերով, մյուսը՝ փակ, մեկ ուրիշը՝ նստած, մյուսը՝ պպզած...:) Մի խոսքով մնացածն արդեն կախված է զույգերի ակրոբատիկ հնարավորություններից եւ ֆանտազիայից :D : Համբուրենք զմիմյանս...

Lapterik
06.09.2007, 19:14
Չգիտեմ ինչի, զգալու չզգալու և այլն, պարզապես մի պահ պատկերացրեք էտխան մոտիկից ինչ որ միկին նայել, աչքերդ մեղկ են չէ, մինիմում կշլդիկանաս,:D մնացածը հետո:

Վարդ
07.09.2007, 01:41
Մենակ պատկերացնելով, որ համբուրվում եմ, կամ մտածելով համբույրի մասին իմ աչքերը փակվում են…Ամնազգացմունքային բանն է աշխարհում… Չեմ համբուրել ոչ մեկի, բայց պատկերացնում եմ, թե ինչպիսի պահեր կապրեմ այդ կարճ ժամանակում:
Կիտային չեմ հասկանում :(

Երվանդ
07.09.2007, 10:58
Ամոթից ժող ջան ամոթից են փակում:D, համբուրվելուց զույգերից ամեն մեկը մտածումա հետագա քայլերի մասին, ասենք աղջիկը մտածումա.«էս ապուշի ձեռքերն ինչի համար են անկապ լռվցրելա», իսկ տղեն մտածումա.«տենաս որ ձեռքերիս ազատություն տամ ինչ կլինի», ու երկուսնել աչքերը փակած են էտ ամենը մտածում քանի որ եթե բաց լինեն կարողա մեկը մյուսի «ստոր» ցանկությունները տեսնի աչքերում:D: Իսկ եթե լուրջ ուղղակի տենց ավելի լավ ես զգում երևի, բոլոր զգայարաներդ անջատում ես ու վայելում համբույրը:love

Philosopher
07.09.2007, 11:03
Իսկ ինչու զույգերը համբուրվելիս չեն փակում աչքերը: Այո, էդպես էլ է լինում: Լինում է նաև, որ կիսափակ են աչքերը, լինում է նաև, որ կիսաբաց... Իսկ ինչու տեսնես Աստված ստեղծեց աշխարհը, որ էդ աշխարհում ապրելով մենք հերիք չի համբուրվենք, մի հատ էլ մտածենք, թե ինչի են մեր աչքերը կիսաբաց, կիսափակ կամ փակ ու բաց: Տեսնես ինչու... Ստանդարտ ձևեր չկան. սիրելու ստանդարտ ձևեր չկան: Կա ապրելու մեկ ձև ու համբուրվելու, իրապես համբուրվելու մի ձև` փակ ու բաց աչքերով:

Taurus
07.09.2007, 11:06
Փակում են, որովհետև այդ պահին աչքերը պետք չեն, ականջներն էլ կփակեին եթե կարողանաին:D

Furnelios
07.09.2007, 11:12
Փակում են, որովհետև այդ պահին աչքերը պետք չեն, ականջներն էլ կփակեին եթե կարողանաին:D

արդեն մոտենում ես ճշմարտությանը:):):)

CactuSoul
08.09.2007, 00:23
արդեն մոտենում ես ճշմարտությանը:):):)
Վա՜յյյյյյյ…:D Մեռա՜աա…:D
Ուրեմն դու գիտես, թե որն է ճշմարտությունը ու եկել ես մեր «աչքերը բացելո՞ւ»:lol…

Լաաավ:think… Ուրեմն սպասենք իսկական ճշմարտության բացահայտմանը:ok:D:

Հե-հե:)

Հ.Գ.
Էս թեման փակելու ժամանակը չի՞:}:

Furnelios
10.09.2007, 09:06
Վա՜յյյյյյյ…:D Մեռա՜աա…:D
Ուրեմն դու գիտես, թե որն է ճշմարտությունը ու եկել ես մեր «աչքերը բացելո՞ւ»:lol…

Լաաավ:think… Ուրեմն սպասենք իսկական ճշմարտության բացահայտմանը:ok:D:

Հե-հե:)

Հ.Գ.
Էս թեման փակելու ժամանակը չի՞:}:

Նախ ասեմ որ ես գիտեմ ճշմարտությունը քանի որ ես շատ եմ նման հարցերի շուրջը խորել ու այս թեմաներով բավականին շատ կարդացել եմ,իսկ ինչ վերաբերվում է քո արտահայտությանը եկել ես մեր «աչքերը բացելո՞ւ» ,, ասեմ որ ոոոոոոչչչչչչչ,,ինձ պարզապես հետաքրքիր է իմանալ թե ինչպես են մտածում ակումբի անդամները,,պարզա :angry

Philosopher
10.09.2007, 09:15
Furnelios. այդ դեպքում ակումբցիներին էլ ուզում են լսել քո կարծիքը. ներկայացրու խնդրեմ կարդացածդ գրքերի տեսակետը այդ հարցի վերաբերյալ, գուցե այդ ժամանակ առավել խորը ու լուրջ բանավեճ ստացվի, քան պսեվդո-խորը հոգեբանական հարցերն ու պատասխաններն են:

Wisper
10.09.2007, 13:09
Իմ կարծիքով մարդու բնույթից է կախված բաց, թե փակ աչքերով կհամբուրվի... Ավելի էմոցիոնալ մարդիկ կարելի է ասել, որ հիմնականում փակ, իսկ պակաս էմոցիոնալները՝ բաց... Դեհ, երևի այսքանը...
Հ.Գ. Այ բալամ, կարևորը համբուրվելուց էն էն էն հաճույքը լինի մնացածը հեչ, եթե պետք է անկապ լինի՝ արդեն կապ չունի փակ է, թե բաց... Այնպես որ սովորել, սովորել և նորից սովորել, ինչպես ասում էր համբույրների մասնագետ Լենինը :D :P

docart
28.09.2007, 02:11
մի քանի օր առաջ բժշկական մի ամսագրում կարդացի, թե ինչու են զույգերը համբուրվում փակ աչքերով։ Գրված էր, որ այդքան մոտ հեռավորության վրա զուգընկերոջ դեմքի մասերն այդքան խոշեր տեսնելը հաճելի տպավորություն չի թողնում։ Բացի դրանից փակ աչքերով ուժեղանում է մյուս զգացողությունները։

Ուլուանա
28.09.2007, 05:00
Մարդու բնությունը այնպիսին է, որ երբ մի զգայարան անջատվում է մյուսներն ավելի լավ են աշխատում: Մարդիկ միշտ բնազդաբար փակում են աչկերը, երբ ուզում են ասենք ինչ-որ նուրբ համ զգալ, կամ երաժշտությու, կամ պարզապես ուզում են կենտրոնանալ ինչ-որ խնդրի վրա: Համբուրվելիս մարդիկ բնազդաբար փակում են աչկերը ամեն ինչից կտրվելու և առավելագույն հաճույք ստանալու համար:

Հ.Գ. Չնայած մեկ-մեկ պետք ա բացել նաել հո մարդ մուրդ չի գալի :D
Կարծում եմ՝ բավական համոզիչ ու տրամաբանական բացատրություն է:

Թեմայի վերնագիրը կարդալիս ակամա հիշեցի «Սրտակեր կանայք» ֆիլմը: Այնտեղ սրտակեր մայրիկը, որը տղամարդկանց գայթակղելով՝ ամեն անգամ հասնում է այն բանին, որ ամուսնանում է նրանց հետ, հետագայում նրանց գլխին սարքելով, որ իբր իրեն դավաճանել են, ամուսնալուծվում՝ հսկայական գումարներ կորզելով նրանցից, իր աղջկան էլ է իր «արվեստի» հմտությունները սովորեցրած լինում, և մայր ու աղջիկ, բազմաթիվ հարուստ տղամարդկանց խաբելով, փող են «վաստակում»: Երբ աղջիկը բազմիցս տարբեր տղամարդկանց նկատմամբ սիրահարվածություն ձևացնելուց հետո, ի վերջո, «անզգուշորեն» իսկապես սիրահարվում է նրանցից մեկին, մայրը, նրան այդ տղայի հետ աչքերը փակ համբուրվելիս տեսնելով, լրջորեն անհանգստանում է ու հասկանում, որ աղջիկը ոչ թե հերթական անգամ փորձում է երիտասարդին իր ճանկը գցել, ինչպես որ նրանք սովորաբար անում էին մինչ այդ, այլ իրոք սիրահարված է ու զգացմունքների մղումով է համբուրվում: Հիշում եմ սրտակեր մայրիկի մեղադրական խոսքերը՝ ուղղված դստերը. «Ես տեսա, դու նրա հետ փակ աչքերով էիր համբուրվում. դու սիրահարված ես :angry :nono»: Դե, պարզ է, որ սիրահարվելը նրանց պլանների մեջ բոլորովին չէր մտնում: :))

Amaru
28.09.2007, 12:15
Ըհը, Ան, ես էլ էի նույն ֆիլմը հիշել :))

lili-4
30.09.2007, 09:55
Դե եթե գործը հասել է համբուրվելուն, ուրեմն արդեն իրար անգիր գիտեն, էլ նայելն ինչի՞ համար է, կարելի է և աչքերը փակել;)
Պատմել եմ, չէ՞ դրա մասին…:)
http://www.akumb.am/showthread.php?p=226869#post226869

Hambik
30.09.2007, 10:06
Դե եթե գործը հասել է համբուրվելուն, ուրեմն արդեն իրար անգիր գիտեն, էլ նայելն ինչի՞ համար է, կարելի է և աչքերը փակել;)
Պատմել եմ, չէ՞ դրա մասին…:)
http://www.akumb.am/showthread.php?p=226869#post226869

Համաձայն չեմ: Անգիր կարող է իրար այդպես էլ ամբողջ կյանքում չիմանան, բայց ամեն օր համբուրվեն ;):
Մարդ նույնիսկ ինքն իրեն լիովին կարող է չիմանալ, ուր մնաց դիմացինը: (Բայց այ եթե զուգընկերոջդ շնորհիվ սկսում ես քո մեջ նոր բաներ հայտնաբերել, ու մեկդ մյուսին ճանաչողական առումով սկսում եք լրացնել, այ դա արտակարգ երևույթ է, և այդպիսի զույգերը հավետ միասին են լինում որպես կանոն: :hands:love, (սա ուղղակի մտքիս եկավ ասեցի, չնայած թեմայից դուրս միտք է :oy))

lili-4
30.09.2007, 18:33
Համաձայն չեմ: Անգիր կարող է իրար այդպես էլ ամբողջ կյանքում չիմանան, բայց ամեն օր համբուրվեն :
Մարդ նույնիսկ ինքն իրեն լիովին կարող է չիմանալ, ուր մնաց դիմացինը: (Բայց այ եթե զուգընկերոջդ շնորհիվ սկսում ես քո մեջ նոր բաներ հայտնաբերել, ու մեկդ մյուսին ճանաչողական առումով սկսում եք լրացնել, այ դա արտակարգ երևույթ է, և այդպիսի զույգերը հավետ միասին են լինում որպես կանոն: , (սա ուղղակի մտքիս եկավ ասեցի, չնայած թեմայից դուրս միտք է ))
Բայց ես ոչ թե բնավորությունը, այլ արտաքինը ի նկատի ունեմ…:D