PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեր անելու և սեքս անելու տարբերությունը

Furnelios
06.09.2007, 09:49
Դե հարգելիներս,,ինձ հետաքրքիր է իմանալ թե ինչպես եք մտածում այս հարցի շուրջ,,,
ասեմ ինձ համար այս հարցը պարզ է և ես բավականին խորացել եմ այս թեմաների շուրջը,ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը,ով ոնց է մտածում,նախորոք ասեմ վոր ավելի լուրջ պատասխաններ սպասում եմ տարիքով ավելի մեծ մասնակիցներից քանի որ տվյալ դեպքում կյանքի փորձը շատ մեծ դեր ունի..;)

Մականուն
06.09.2007, 10:51
Ես կփորձեմ կատարել մի փոքր, բայց կարծում եմ կարևոր ուղղում.
ավելի տրաաբանական եմ համարում բաժանումը կարատել սեքսի եվ սիրով սեքսի միջև:)

Furnelios
06.09.2007, 12:23
Մականուն , կարծում եմ ուղղումը տեղին չե , քանի որ խոսքս վերաբերվում է զուտ պրոցեսին,(սեքսով զբաղվել և սիրով զբաղվել) ,, ասեմ որ սիրով զբաղվելը իր մեջ ներառում է ձեր նշած տարբերակը(սիրով սեքս):

Մականուն
06.09.2007, 12:47
Դե իմ ասածն էլ հենց այն է, որ մի դեպքում առկա է սեր, մյուսում`ոչ: Այլ կերպ ասած առաջին դեպքում մտածում ես քո, երկրորդում` ձեր մասին:

Furnelios
06.09.2007, 12:58
Հետաքրքիր տարբերակ է/Այլ կերպ ասած առաջին դեպքում մտածում ես քո, երկրորդում` ձեր մասին:/

իսկ եթե ավելի հոգեբանական ու ֆիզիոլոգիական տեսանկյուններից դիտարկենք????????:think

Apsara
06.09.2007, 13:02
գուցե տարբերությունը նրանում է որ կարելի է սիրով զբաղվել առանց սեքսի, այսինքն անպայման չէ սեքսով ավարտվի, համբուրվելն էլ կարելի է ասել սիրով զբաղվել: :think

Furnelios
06.09.2007, 13:26
Apsara դուք կարծում էք որ համբյուրվելը սիրով զբաղվել է ??:(

Մականուն
06.09.2007, 14:22
իսկ եթե ավելի հոգեբանական ու ֆիզիոլոգիական տեսանկյուններից դիտարկենք????????:think

Նույնն էլ կարելի է ասել նաև հոգեբանական ու ֆիզիոլոգիական տեսանկյունից, չէ որ սերը հոգեբանական երևույթ է իսկ սեքսը առանց սիրո ուղղակի ֆիզիոլոգիական "պահանջ": Չնայած վերջինը նույնպես կախված է ինչ-ինչ հանգամանքներից ու հաճախ դրանք կարող են սեքսը առանց սիրո տեղափոխել հոգեբանական ասպարեզ. օրինակ եթե դրդապատճառը ոչ թե ֆիզիկական բավարարվածության հասնելն է այլ ասենք ինքնահաստատումը:

Furnelios ինձ հետ համամիտ չե՞ս:

Furnelios
06.09.2007, 15:00

:hands :ok

Մոդերատորական: Ակումբում չեն թույլատրվում միայն սմայլերից բաղկացած գրառումները: Առավել ուշադիր եղեք և պահպանեք այս սկզբունքը:

Vahe
06.09.2007, 15:12
Սեքսը սիրով զբաղվելու մի տարատեսակ է. այսինքն զբաղվում ես էլի նույն սեքսով որտեղ կա զգացմունք, սեր: Իսկ սեքսը կարող է լինել առանց սիրո, ուղղակի պահի տակ լինի կիրք եւ այլնսս:

Իսկ ընդհանրապես սիրով շատ բաներով կարելի է զբաղվել: Օրինակ մեկը սիրով զբաղվում է ֆուտբոլով, իսկ մյուսը սիրով հեծանիվ է քշում: Էլի զբաղվում է էլի))) - էս որպես հումոր էլի))

Apsara
06.09.2007, 15:22
Apsara դուք կարծում էք որ համբյուրվելը սիրով զբաղվել է ??:(

Դիտարկենք այդ բառակապակցությունը զբաղվել սիրով=> անել ինչ-որ բան սիրելով=> արտահայտել սերը, բա չդարձավ, որ համբույրն էլ սիրով զբաղվելն է, գրկելն էլ, նույնիսկ նայելը սիրելիին սիրով զբաղվել է:
Ես այդպես եմ կարծում:)

Furnelios
06.09.2007, 15:30

ոոոոչ ,,, լավ ես ռուսերեն ասեմ նոր պարզ կլինի ինչի մասին է խոսքս "Заниматься любовю"
և ոչ թե ինչ-որ բան սիրով անել

Ձայնալար
06.09.2007, 15:42
Ինձ թվում է «սիրով զբաղվելը» հայերեն չէ, այլ բառացի թարգմանություն է ռուսերենից: Իսկ սեքսով զբաղվելը բոլորնել գիտեն ինչ է նշանակում:

ivy
06.09.2007, 16:16
Ինձ թվում է «սիրով զբաղվելը» հայերեն չէ, այլ բառացի թարգմանություն է ռուսերենից: Իսկ սեքսով զբաղվելը բոլորնել գիտեն ինչ է նշանակում:

Ճիշտ ես. «սիրով զբաղվել» հայերեն չի: Բացեք ցանկացած արդի հայերենի բացատրական բառարան կամ ուղղակի Թումանյան կարդացեք ու կտեսնեք, որ դրա հայերեն անունը «սեր անել»-ն է, ի դեպ շատ սիրուն արտահայտություն:

Այնպես որ, առաջարկում եմ փոփոխություն կատարել թեմայի անվան մեջ:

Հ.Գ. Եթե ինձ մնար, «սեքսով զբաղվել»-ն էլ կդարձնեի «սեքս անել»: Բայց դա արդեն Թումանյանի հետ կապ չունի: ;)

CactuSoul
06.09.2007, 21:31
Լիովին համաձայն եմ ivy-ի հետ:

Սիրով զբաղվել արտահայտությունը կոռեկտ չի, քանի որ սերն այնպիսի երևույթ է, որով ոչ թե զբաղվում, այլ ապրում են: Եթե որևէ մեկի համար կյանքն ընդամենը զբաղմունք է… դե կներեք, էլի:pardon…

Իսկ սեքսով… չգիտեմ, գուցե և ոմանք զբաղվում են:[(:(), բայց իրականում, ըստ իս, սեքսը նույնպես ավելի շատ հոգեկան ապրումներից բխող մի գեղեցկություն է, որով ուղղակի զբաղվելը, ժամանակ մեռցնելը, մեղմ ասած, անընդունելի ու դատապարտելի եմ համարում: Նողկալի է ուղղակի:

P.S.
Ու ընդհանրապես. ի՞նչ ենք քննարկում… Ես էս թեմայի իմաստն էդպես էլ մարդավարի չհասկացա::unsure

Furnelios
07.09.2007, 08:58

( որով ուղղակի զբաղվելը, ժամանակ մեռցնելը,)
Ժամանակից շուտ արտահայտություններ մի արա,կգա ժամանակտ և կտեսնես որ ոչ թե դա ժամանակ մեռցնել է այլ,մի պահ և միակ պահը (կենսաբանորեն ապացուցված)որի ընթացքում մարդու օրգանիզմի 99% բջիջները աշխատանքային վիճակում են,
դա արդեն .....

Philosopher
07.09.2007, 09:05
որ ոչ թե դա ժամանակ մեռցնել է այլ,մի պահ և միակ պահը (կենսաբանորեն ապացուցված)որի ընթացքում մարդու օրգանիզմի 99% բջիջները աշխատանքային վիճակում են,
դա արդեն .....
Ե՞վ: Ու դա նշանակում է, որ ժամանակ չի մեռցվու՞մ: Էդպիսի մի գործունեության տեսակ էլ կա, երբ մարմնի 99% բջիջները աշխատանքային վիճակում են, բայց իրականում այդ գործունեությունը ժամանակ մեռցնել է: Խոսքը մարդկանց մեծամասնության կյանքի մասին է...
Բայց դա արդեն....

Furnelios
07.09.2007, 09:19
Ե՞վ: Ու դա նշանակում է, որ ժամանակ չի մեռցվու՞մ: Էդպիսի մի գործունեության տեսակ էլ կա, երբ մարմնի 99% բջիջները աշխատանքային վիճակում են, բայց իրականում այդ գործունեությունը ժամանակ մեռցնել է: Խոսքը մարդկանց մեծամասնության կյանքի մասին է...
Բայց դա արդեն....
Ե՞վ:

դա նշանակում է որ դա մարդու կենսաբանական կյանքի մի շատ կարևոր մասն է կազմում,,

Philosopher
07.09.2007, 09:25
Ե՞վ:

դա նշանակում է որ դա մարդու կենսաբանական կյանքի մի շատ կարևոր մասն է կազմում,,
Այո: Եվ նշանակում է միաժամանակ, որ այն կարող է լինել ժամանակի վատնում: Իսկ որ սեքսը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է, չի քննարկվում: Խոսքն այն մասին է, որ սեքսով զբաղվելը, ինչպես նաև կյանքով զբաղվելը կարող են լինել և' մարդկային գոյության կարևոր ձևեր, և, ինչպես բնորոշ է տարբեր քաղաքակրթությունների, լինել զբաղմունք, սեփական անկենդան կյանքը մեղկ հաճույքով լցնելու անհեռանկար գոյության ձև:

Սերխիո
07.09.2007, 15:52
նախապես ասեմ ,որ ոչ մեկինը չեմ կարդացել և հնարավոր է կրկնվեմ ...
սիրով զբաղվելու ու սեքսով զբաղվելու մեջ տարբերություն միանշանակ կա ,որոշ կոնտեքստում նույնն է, բայց եթե խորանաք,ապա << սիրով զբաղվել >> կարելի է ասել ՄԻԱՅՆ սիրող զույգերի / ամուսիններ հատկապես / պարագայում ,երբ կա քնքշանք,անթիվ համբույրներ,ռոմանտիկ միջավայր ու այլ ,այստեղ սերն ու կիրքը միաձուլված են:
<<սեքսով զբաղվել>> կարելի է ասել նաև մարմնավաճառուհու պարագայում ,ուր կա ՄԻԱՅՆ կիրք ,հնարավոր է առանց համբույրի կամ հարգանքի բացակայության ...

էլ չեմ ասում ,թե սեքսը քանի տարատեսակներ ունի ,որը հայ իրականության մեջ մեծամասնությունը իրեն թույլ չի տա սիրելիի հետ փորձել և այլ

Censor
07.09.2007, 22:55
էլ չեմ ասում ,թե սեքսը քանի տարատեսակներ ունի ,որը հայ իրականության մեջ մեծամասնությունը իրեն թույլ չի տա սիրելիի հետ փորձել և այլ

Շատ իզուր, կստատի, շատ իզուր..
Երբ ենք վերջապես մեծանալու..

Սամվել
07.09.2007, 23:07
Շատ իզուր, կստատի, շատ իզուր..
Երբ ենք վերջապես մեծանալու..

Չէի ասի իզուր ընենց զզվելի բաներ կան որ անգամ մտքովս անցնումա վատանում եմ :[
Էտ էլ մարդիկ սեքս են համարում :[

Censor
07.09.2007, 23:20
Չէի ասի իզուր ընենց զզվելի բաներ կան որ անգամ մտքովս անցնումա վատանում եմ :[
Էտ էլ մարդիկ սեքս են համարում :[

Երբ մարդը հրաժարվումա սեքսի որևէ տեսակից, ասենք իր կնոջ կամ ամուսնու հետ, որտև ուղղակի զզվումա, օկ, բան չունեմ ասելու, ես էլ բրնձով փլավից եմ զզվում, հո զոռով չեմ ուտելու..

Բայց երբ հրաժարվումա ինչ-որ բանից, ելնելով հիմար "ոնց ես իմ կնոջ հետ տենց բան կարամ անեմ, էտ մենակ ուրիշ անկապ աղջկեքի հետ կանեմ", այսինքն դուրը գալիս ա, բաըց թարս ու ծուռ կաղապարներով մտածելակերպը.. Այ դա երբեք չեմ ընդունի..

Դավաճանելը, սիրելիից ցանկությունները թաքցնելը ամոթ չի, քո ամենամոտիկ մարդուն բացվելը ամոթա, мл*...

Սերխիո
07.09.2007, 23:42
Շատ իզուր, կստատի, շատ իզուր..
Երբ ենք վերջապես մեծանալու..

նախ << կստատի>> բառը չհասկացա ...

Կան բաներ անթույլատրելի հայկակն ավանդական ընտանիքներում :Պետք է պահել այդ ավանդույթները ու վերջ տալ օտարամոլությանը, մի գուցե << շվեդական ընտանիքի >> մոդելն էլ տարածենք այստեղ ?

Սամվել
07.09.2007, 23:48
նախ << կստատի>> բառը չհասկացա ...

Կան բաներ անթույլատրելի հայկակն ավանդական ընտանիքներում :Պետք է պահել այդ ավանդույթները ու վերջ տալ օտարամոլությանը, մի գուցե << շվեդական ընտանիքի >> մոդելն էլ տարածենք այստեղ ?

100% :B

Երբ մարդը հրաժարվումա սեքսի որևէ տեսակից, ասենք իր կնոջ կամ ամուսնու հետ, որտև ուղղակի զզվումա, օկ, բան չունեմ ասելու, ես էլ բրնձով փլավից եմ զզվում, հո զոռով չեմ ուտելու..
ՀԱրցը Մենակ զզվելը չի հարցը էնա որ բաներ կան որ ուղակի աննոռմալ են համենայն դեպս իմ համար ;)

Բայց երբ հրաժարվումա ինչ-որ բանից, ելնելով հիմար "ոնց ես իմ կնոջ հետ տենց բան կարամ անեմ, էտ մենակ ուրիշ անկապ աղջկեքի հետ կանեմ", այսինքն դուրը գալիս ա, բաըց թարս ու ծուռ կաղապարներով մտածելակերպը.. Այ դա երբեք չեմ ընդունի..
Իրականում ես ոչ թե ինչոր Անկապ Կանաց մասին էի խոսում այլ ուղակի առհասարակ այդպիսի մտքերը և ֆանտազիաները դեն նետելու մասին :[

Censor
08.09.2007, 08:21
նախ << կստատի>> բառը չհասկացա ...

Կան բաներ անթույլատրելի հայկակն ավանդական ընտանիքներում :Պետք է պահել այդ ավանդույթները ու վերջ տալ օտարամոլությանը, մի գուցե << շվեդական ընտանիքի >> մոդելն էլ տարածենք այստեղ ?
Կստատի - ռուսերեն նշանակում է "ի միջի այլոց".
Շատ հետաքրքիր է, որ հայաստանցի 24 տարեկան մարդը այդքան անտեղյակ է ռուսաց լեզվից, որ հայկական տառերով գրելիս չըմբռնեց, թե ինչ է գրած:
Առավել ևս, եթե հաշվի առնենք ինտերնետում տրանսլիտի (սա էլ չեք հասկանալու?) այսքան լայն տարածումը:

Իսկ ինչ վերաբերվում է, բուն թեմային..
Ոչ ոք շվեդական տիպի ընտանիքներից չի խոսում, խոսքը երկու չափահաս իրար սիրող մարդկանց մասին է:
Իսկ թե այդ որ հայկական ավանդույթն է մեզ թելադրում չզբաղվել, կներեք ինձ, օռալ, թեթև (կամ ում ոնց դուր գա) սադո-մազոխիզմով համեմված և էլ չթվարկեմ ինչ տիպի սեքսով, ես չգիտեմ:
Գուցե պատմեիք այդ ավանդույթի մասին?..

Philosopher
08.09.2007, 09:48
Մոդերատորական: Կոպիտ, վիրավորական, ինչպես նաև թեմայից դուրս բոլոր գրառումները ջնջված են: Առավել հանդուրժողական եղեք միմյանց նկատմամբ: Յուրաքանչյուր անդամ ունի իր կարծիքը քննարկվող հարցի մասին և յուրաքանչյուրը պարտավոր է հարգել նրա կարծիքը: Խուսափեք մեղադրական տոնով և վիրավորական գրառումներից ու կոպիտ ձևակերպումներից: Այդպիսի գրառումները ջնջվելու են, իսկ հեղինակները` զգուշացվելու:

Ուրվական
08.09.2007, 10:08
Սենց մի հատ բան ասեցին ժամանակին, որ մարդու մոտ, եթե ամեն ինչ բացատրենք ավելի կենսաբանորեն, ապա սեքսի ցանկությունը մարդու մոտ առաջանում ա, երբ ինքը հոգնելով ուտելուց, սկսել է սիրել, իսկ հետո՝ հոգնելով սիրելուց, սկսել է փնտրել մեկ այլ բան, և գտել է դա՝ սեքսի տեսքով: Այսինքն, մեկը մյուսի հետևանքն ա: Էլի գալիս ենք նրան, որ առանց սիրո սեքս չի կարող լինել, ավելի ճիշտ, առանց ուտելու սեքս չկա:D:hands:

Սերխիո
08.09.2007, 18:28
Կստատի - ռուսերեն նշանակում է "ի միջի այլոց".
Շատ հետաքրքիր է, որ հայաստանցի 24 տարեկան մարդը այդքան անտեղյակ է ռուսաց լեզվից, որ հայկական տառերով գրելիս չըմբռնեց, թե ինչ է գրած:

Իսկ թե այդ որ հայկական ավանդույթն է մեզ թելադրում չզբաղվել, կներեք ինձ, օռալ, թեթև (կամ ում ոնց դուր գա) սադո-մազոխիզմով համեմված և էլ չթվարկեմ ինչ տիպի սեքսով, ես չգիտեմ:
Գուցե պատմեիք այդ ավանդույթի մասին?..

նախ առանց համոզված լինելու իրավունք չունես կարծիք կազմես իմ ռուսերենի իմացության կամ տեղյակ-անտեղյակության մասին:angry
նաև ավելի ճիշտ կլիներ գրել ըստ հնչողության` <<Կստածի>>:think
Բայց ավելի շատ հետաքրքիր ա,որ ռուսերենը իմ մայր լեզուն չի ,իսկ քո մայր լեզվին դու տեղյակ չես ,քանի որ << իմիջայլոցը>> միասին է գրվում,սա իմիջայլոց,իսկ բուն թեմայի մասին ասեմ ,ես քեզ ոչինչ չեմ պատմի ,թեև որոշ չափով մասնագիտությամ հայ ազգագրագետ եմ ,ուղղակի թող ամեն մարդ վարվի այնպես ,ոնց ուզում է,ցանկության դեպքում ,իր կնոջ հետ զբաղվի օրալ ,անալ ու չգիտեմ ինչ գրող ու ցավով :

ու հավես չունեմ շարունակելու քո հետ բանավիճել:

Հ.Գ.
մոդերատորների կխնդրեի օֆտոպի համար չջնջել ռուսաց լեզվի մասին գրառումները ,մինչը զրուցակիցս ինձ չհասկանա:)

Wisper
10.09.2007, 00:07
Այ բալամ, ի՞նչ եք կռիվ անում և օֆթոփում, մի շաբաթ է նայում եմ, ասում եմ չգրեմ, տեսնեմ, թե ինչ կլինի... Բայց բանը բանից անցավ է... Ուրեմն եկեք չշեղվենք թեմայի վեռնագրից, հուսով եմ և նույնիսկ համոզված, որ կկարողանամ այս վիճաբանությունների իտոգը տալ :oy:
Ուրեմն, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է չտարբերել սիրով և սեքսով զբաղվելը իրարից... Ի դեպ, այս հարցը քննարկելու եմ միայն հայկական տեսանկյունից, քանի որ արտասահմանում համոզված եմ, որ սրանք լրիվ նույն երևույթներն են...
Սեքս՝ եթե խոսքը գնում է բուն գործողության՝ простые движения, я продолжаю-ի մասին :D, ապա կարող եմ ասել, որ այսպիսի սեքսով կզբաղվեի միայն մարմնավաճառի հետ, քանի որ նրան համբուրել և այլն դիպչել բան ման չի լինի, քանի որ զզվելի է, բացի այդ էլ ես գործ չունեմ մարմնավաճառների և նրանց ծառայությունների հետ, հետևաբար կատարյալ անհեթեթություն է իմ օրինակ բերած սեքսը...
Սիրով զբաղվել՝ սա պատկերացնում եմ իսկական, էն գեղեցիկ և հաճելի սիրային հարաբերությունները, որից հաճույք է ստանում թե տղամարդը/տղան, և թե կինը/աղջիկը... Բայց, քանի որ մեր որոշ հիմարության տիպար տղաները չեն կարողանում այդպիսի վարպետություն ցուցաբերել, որպեսզի կարողանան ամենը անեն գեղեցիկ և հաճելի, հլը մի հատ էլ իրանց մաչո են զգում՝ տեղով չմո լինելով :angry, հետևաբար մինչև գանք հասնենք գեղեցիկ սիրային հարաբերությունների, այլ խոսքերով սեքսի մակարդակին, կանցնեն դեռ բազմաթիվ տարիներ և սերունդներ...
Հ.Գ. Հուսով եմ, որ երբ կգա այդ շատ կարևոր պահը, դուք ձեզ կդրսևորեք որպես իսկական տղամարդ՝ որի ամենաուժեղ հատկանիշներից մեկը կնոջը հասկանալն է... Վսյո, սիրեցեք զմիմիանս :P

impression
20.07.2008, 16:00
սեր անելն ավելի հաճելի է, քան սեքս անելը... դե գոնե նրանց համար, ովքեր սերը որպես սպորտ չեն ընկալում :D

Rammstein
20.07.2008, 16:11
սեր անելն ավելի հաճելի է, քան սեքս անելը... դե գոնե նրանց համար, ովքեր սերը որպես սպորտ չեն ընկալում :D

Միանշանակ, բայց դրա համար նախ պետք է գտնել սիրելի էակին, հետո պարտադիր է, որ այդ սերը լինի փոխադարձ։:)

ivy
20.07.2008, 16:17
Միանշանակ, բայց դրա համար նախ պետք է գտնել սիրելի էակին, հետո պարտադիր է, որ այդ սերը լինի փոխադարձ։:)

Լավ է, եթե երկուսն էլ սիրեն իրար, բայց եթե անգամ նրանցից միայն մեկն է սիրահարված, ինձ թվում է, արդեն իսկ ամեն ինչ շատ տարբերվող կլինի ուղղակի սեքսից ու շատ ավելի զգացմունքային և լավը կլինի: :)

Cesare
20.07.2008, 16:21
Շաատ սեքսից կհոգնի յուրաքանչյուրը, շատ սիրուց ոչ-ոք :

Elmo
20.07.2008, 16:27
«Սիրով զբաղվել» Արտահայտությունը ինքն իրենով լեզվաբանորեն, կամ տրամաբանորեն գուցե և սխալ է, ու ըստ երևույթին թարգմանվել է ռուսերենից կամ անգլերենից. հիմնականում լսվում է սերիալներում: Եթե «սիրով զբաղվել» ասելով ի նկատի է ունենանք սիրած մարդու հետ սեքսով զբաղվելը, իսկ «սեքսով զբաղվել» ասելով՝ ոչ սիրած մարդու, կարելի է արձանագրել հետևյալ տարբերությունը:

«Սիրով զբաղվեը»՝ դա բառերով աննկարագրելի պրոցես է: «Սեքսով զբաղվելը» պարզապես սեռական հարաբերություն է հակառակ(նույն) սեռի էակի(դեպքեր կան, տարբեր էակների) հետ: Սեքսով զբաղվում են թե' մարդիկ, թե' կենդանիները, իսկ սիրով, միայն բանական, սիրելու ունակ էակները՝ մարդիկ(գուցե և որոշ, կամ բոլոր կենդանիները):

ivy
20.07.2008, 16:32
«Սիրով զբաղվել» Արտահայտությունը ինքն իրենով լեզվաբանորեն, կամ տրամաբանորեն գուցե և սխալ է, ու ըստ երևույթին թարգմանվել է ռուսերենից կամ անգլերենից. հիմնականում լսվում է սերիալներում:

Մի անգամ էլ եմ ասել, նորից կկրկնեմ, որ «սիրով զբաղվել» արտահայտությունը սխալ է, և ինչպես նշեց Elmo-ն, ռուսաբանություն է: Բացեք թեկուզ Թումանյանի բանաստեղծությունները, սիուրն գրված է` «սեր անել»: Թե ինչու հայերը չեն սիրում օգտագործել «սեր անել» արտահայտությունը, չեմ հասկանում...

Բարեկամ
20.07.2008, 17:00

«սեր անել»-ը ճիշտ նույն կերպ է հնչում ֆրանսերենում՝ faire l'amour և անգլերենում՝ make love. Եթե ստուգաբանության ենթարկենք այսպես ասած բարոյահոգեբանական տեսանկյունից, ապա ստացվում է, որ սեքսով զբաղվելը մեկնաբանվում է որպես սերը գործողության վերածել՝ սեր անել, ինչը, ըստ իս, բավական խելամիտ է մտածված :)

ivy
20.07.2008, 17:06

Համաձայն եմ: :)
Նմանատիպ, խորթ է հնչում նաև «սեքսով զբաղվել» արտահայտությունը, շատ ավելի նախընտրելի է «սեքս անել» տարբերակը: Մի անգամ առաջարկել էի այս թեմայի վերնագիրը փոխել, դարձնել «Սեր անելու և սեքս անելու տարբերությունը», բայց ինձ լսող չեղավ...

Ձայնալար
20.07.2008, 18:10
Ես, օրինակ, միշտ սեր եմ անում: Նույնիսկ այն դեպքում, երբ սեքս եմ անում ոչ սիրած էակի հետ, ժամանակավորապես սիրահարվում եմ, որ սեր անեմ՝ այլ կերպ անհնար է :)

Սերխիո
20.07.2008, 18:27
Ես, օրինակ, միշտ սեր եմ անում: Նույնիսկ այն դեպքում, երբ սեքս եմ անում ոչ սիրած էակի հետ, ժամանակավորապես սիրահարվում եմ, որ սեր անեմ՝ այլ կերպ անհնար է :)

Բագրատ ջան ինչ ազնիվ ես:hands

ամենաճիշտը սեյրան անելն ա:love

Սելավի
20.07.2008, 20:48
Իմ կարծիքով դրանք երկուսն էլ նույն բաներն են պարզապես մեկը խուսափումա «սեքսով զբաղվենք» բառից ու գերադասումա ասի «սիրով զբաղվենք» միուսը օկտագործումա հենց «սեքս» բառը, որովհետև ավելի գռգռող բառա:
Իսկ ընդհանրապես այդ մերձեցումը «սեր անելը» ու ամբողջ այդ ակտը արվեստների ամենա բարձր արվեստնա, իսկ այդ արվեստը ստեղծողները ակամայից դառնում են արվեստագետներ ու ստեղծագործում են մի կատարիալ «սիմֆոնիա»:
եթե կան մարդիկ ովքեր այդ ամբողջ հարաբերությունների ընթացքը դիտում են որպես «կայֆ արեցի» տարբերակով՝ դրանք խղճուկ մարդուկներ են, այդ ամբողջ ընթացքը ստեղծագործությունա, պետքա շտրիխ առ շտրիխ ստեղծագործես զուգընկերոջտ համար, ու ամեն անգամ նոր նոտաներ ու գույներ գտնես, որպեսզի «սիմֆոնիան» դառնա էլ ավելի կատարիալ ու ներդաշնակ:

_DEATH_
20.07.2008, 21:14
Առաջինը էնա, ինչի համար արժի ապրել, իսկ երկրորդը նրա համարա, որ կյանքը շարունակվի:
Էս քանի օրը մի երկու հատ գիրք եմ կարդացել, սկսել եմ ստղծագործել, ոնցա ստացվում՞ ՞՞ :D

Kuk
21.07.2008, 23:48
Թեմայի գրառումները կարդալով` եկա մի եզրահանգման. սերը սուտ ա, սեքսով զբաղվեք:))

Մարկիզ
22.07.2008, 00:02
տարբերությունները՞, խնդրեմ՝
1. սեր անելուց հետո կամ ընթացքում շնչակտուր չեն լինում:D
2. սեր անելը սովորաբար ասոցացվում է դեյրա, յայլախ, տրեխ, փափախ բառերի հետ…:D
Իսկ սեքս անելը՝ կալգոդկա, չուլկի, ստրինգ, փոքր ռազմերով կրծքկալ բառերի հետ…
3. սեր անելը էնքան էլ անել չի, իսկ այ սեքս անելը անել ա::D

Ավելացվել է 2 րոպե անց
Շարունակելի…

ivy
22.07.2008, 00:08

Այ քեզ բան: :o

Մարկիզ
22.07.2008, 00:12
Այ քեզ բան: :o

Մեղանչեցի՞:oy

ivy
22.07.2008, 00:15
Մեղանչեցի՞:oy

Ընդամենը խոստովանեցիր, որ սեր չես արել: :)

Մարկիզ
22.07.2008, 00:18
Ընդամենը խոստովանեցիր, որ սեր չես արել: :)
:o:oy
Երեւի...:D
Քեզ ա թվում:P
Համ էլ սեր անել չի, սիրով զբաղվել ա:P:D

ivy
22.07.2008, 00:20
:o:oy
Երեւի...:D
Քեզ ա թվում:P
Համ էլ սեր անել չի, սիրով զբաղվել ա:P:D

Սիրով զբաղել չի, այլ սեր անել, արածդ տրեխներն ու խալաթն էլ անուշ լինի: :)

Մարկիզ
22.07.2008, 00:25
Սիրով զբաղել չի, այլ սեր անել, արածդ տրեխներն ու խալաթն էլ անուշ լինի: :)
Ի՜նչ խորաթափանց ես:
Եվ ի՜նչ սրամիտ ես…Մալադեց…

Անուշի ծոցըմը քընես քե մատաղ:D
Աբրիս…

Hayk Avetisyan
22.07.2008, 00:26
Կան մարդիք ասում են էնել իրա տեղը ունի, բայց ես համոզված եմ որ հավատարիմ, սիրելի աղջկա մեկ համբույրը ավելի մեծ էներգիա և ուժ կպարգևի քան <էն> ը, քանզի պաչիկը մնացել է իսկական համբույր:
Անձամբ ես կյանքում չեմ զբաղվել <էն> երով ու ճիշտ չեմ համարում այն չգրված օրենքը, որ արական սեռի ներկայացուցիչը զբաղվելով դրանցով, ցանկացածի հետ, իրեն ամոթ չի իսկ աղջկան ամոթ ա: Երկուսին ել ամոթ ա:

Մարկիզ
22.07.2008, 00:27
կներեք որ շեղվեցի մի քիչ

Kuk
22.07.2008, 01:31
Կան մարդիք ասում են էնել իրա տեղը ունի, բայց ես համոզված եմ որ հավատարիմ, սիրելի աղջկա մեկ համբույրը ավելի մեծ էներգիա և ուժ կպարգևի քան <էն> ը, քանզի պաչիկը մնացել է իսկական համբույր:
Անձամբ ես կյանքում չեմ զբաղվել <էն> երով ու ճիշտ չեմ համարում այն չգրված օրենքը, որ արական սեռի ներկայացուցիչը զբաղվելով դրանցով, ցանկացածի հետ, իրեն ամոթ չի իսկ աղջկան ամոթ ա: Երկուսին ել ամոթ ա:

Ապեր, 22 տարեկան ե՞ս:o

Ուլուանա
22.07.2008, 03:18
Ժող, էս թեման ինչի՞ մասին ա, ես տենց էլ չհասկացա... :blin Կարծես թեմայի բոլոր գրառումներն էլ կարդացել եմ, բայց ինչքան շատ եմ կարդում, էնքան ավելի վատ եմ պատկերացնում, թե հատկապես ինչն ա էստեղ քննարկվում։ Մի քանի էջ քննարկում եք, որ պարզեք՝ սիրելն ու սեռական հարաբերություն ունենալն ինչո՞վ են իրարից տարբերվում։ :'
Թե՞ ինչ–որ բան սխալ եմ հասկացել... :8

ivy
22.07.2008, 19:06

Ան, խոսքը նրա մասին է, թե ինչով է ուղղակի սեքսը տարբերվում սիրած մարդու հետ ունեցած սեքսից: :) Սեր անել ասելով` նկատի ունենք սեքսը սիրած մարդու հետ: Ինչ էլ դժվար էր հասկանալ: ;)

Lapterik
22.07.2008, 19:10
Էրեխեք մեկ-մեկ թեմայի վերնագրից արդեն ակնհայտ բաները էնքան էք ձգձգում, չեմ հասկանում ինչի՞:

Հա երևի կդզե էտ թեմայով խոսելը հա՞:D

Ուլուանա
23.07.2008, 04:37
Ան, խոսքը նրա մասին է, թե ինչով է ուղղակի սեքսը տարբերվում սիրած մարդու հետ ունեցած սեքսից: :) Սեր անել ասելով` նկատի ունենք սեքսը սիրած մարդու հետ:
Դա էլ պակաս անիմաստ չի թվում ինձ... :}

Ինչ էլ դժվար էր հասկանալ: ;)
Հա, դե ես մի քիչ բթոտ եմ։ ;)

Մարկիզ
23.07.2008, 11:54
Սեր անել:
Ինչ էլ բառակապակցություն են ճարել:
Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը:
Նախ, իմ կարծիքով այս արտահայտությունն ինքնին քերականորոն սխալ է:
Եթե պատկերացնենք մի պահ, թե որ զգացմունքին են ասում հայերենում "սեր", արդեն պարզ կլինի, որ "սեր անել" բառակապակցությունը սխալ է:
Նույնն է, եթե ասենք " վիշտ անել ", " կիրք անել", " խանդ անել", " տրտմություն անել" եւ բանական էակին բնորոշ այլ զգացմունքներ "անել": Ես չեմ փորձում "սեր անել" արտահայտությունն անողներին մեղադրել անգրագիտության համար: Խնդրում եմ, ճիշտ հասկացեք: Ես ինքս էլ արդեն գործածել եմ այս արտահայտությունը:
Անցնենք առաջ: Հիմա պարզենք, թե ինչ են նկատի ունենում մարդիկ, երբ ասում են " սեր անել ".
1. Սեքս:
Այսինքն` սեռական հարաբերություն: Այո, հավատացեք, օրինակ` մեր գեղում եւ շատերիդ գեղերում այդ երեւույթին ասում են "սեր անել": Եվ այդպես ասում են, հիմնականում իգական սեռի " սեր անողները ": Տղամարդիկ, երբեւիցե չեն ասում " խոտի դեզի վրա սեր էինք անում " , նույնիսկ եթե այդ ամենը չի եղել, այսպես ասած, " չոր ու ցամաք" , այլ տեղի է ունեցել " փոխադարձ կլուբնիկակերություն ", " փոխադարձ, մի այլ կարգի քնքշանքագգվանքներ" եւ այլն: Չխորանանք: Այլ բան են ասում: Սա հաստատ է: Եվ այստեղ մարդկանց ինտելեկտն ու ներքին կուլտուրան դեր չեն խաղում: Հոգեբաններին խնդրում եմ, իրանցուգլուխ հոգեբանական վերլուծություններ ու եզրակացություններ չանել` տողերիս հեղինակի սեռական փորձի ու խոտերի, ծղոտների վրա պառկելու մասին: :))
2. "Իսկական, փոխադարձ սիրո" վրա հիմնված, պլանավորված կամ չպլանավորված ( զգացմունքների եւ զուտ ֆիզիկական ցանկությունների շնորհիվ բուն գործողությունների ժամանակ ի հայտ եկող ) գործողությունների համալիր առանց սեռական հարաբերության: Խնդրում եմ, ճիշտ հասկացեք: Այդ ամենին ես չեմ փորձում տալ մաթեմատիկական ռացիոնալ սահմանում: Ես ինքս էլ մարդ եմ ` իմ բոլոր թույլ եւ ուժեղ կողմերով: Շատերը, "սեր անել" ասելով, նկատի են ունենում հենց այն, ինչ ես նկարագրեցի: Հոգեբաններին խնդրում եմ, սրանից չեզրակացնեն, որ սաղ օրը պադյեզդներում, պապլավոկի նստարաններին կամ "դուետներ"-ում այսպիսի "սերեր եմ անում": :))
3. Երեւի ամենակարեւորն է: Սիրող զույգերի սեռական հարաբերությունը, որն ուղեկցվում է, յուրաքանչյուր զույգի դեպքում, միայն երեւի մարդուն բնորոշ, վերոնշյալ գործողություններով: Ոմանք կասեն, որ …
Հիմա բացատրեմ: Այո, ոմանք կասեն, որ այստեղ կարեւորն ու առաջնայինը սեռական հարաբերությունը չէ: Կասեն նաեւ, որ սեռական հարաբերությունը` սեքսը, երկրորդային է եւ սիրող զույգի տվյալ պահին բուռն զգացմունքների պատճառով առաջացող գործողությունների` " սեր անելու " կամ " սիրով զբաղվելու " , բաղկացուցիչ մասն է կամ` տրամաբանական ավարտը, որը կարող է նույնիսկ չլինել: Այսինքն` էական չէ, կլինի՞ թե՞ չի լինի: Կարծում եմ, հասկանալի եմ գրել: Հոգեբաններին խնդրում եմ, եզրակացություններ չանել իմ մասին… :))
4. Հաստատ կան մարդիկ, որ "սեր անել" ասելով, նկատի են ունենում զուտ ժամանակային առումով ավելի երկարատեւ երեւույթ: Եթե մի քիչ "խորանանք", ապա կպարզվի, որ դա ուղղակի փոխադարձ սիրո դրսեւորման մեկ այլ, չհաջողված ձեւակերպում է: Երեւի հոգեբանները սրան են ասում " սեր անել " :
Կներեք, եթե " սեր անել " արտահայտության տակ ես չեմ հասկացել այն ինչ, որ նկատի ունեն այլ մարդիկ: Որքան էլ մտածեցի, այլ նշանակություն չգտա:
Հիմա, խնդրում եմ, " սեքս "-ը համեմատեք " սեր անել "-ու վերը նշված 4, իմ կողմից գրված, բնորոշումների հետ: Հոգեբաններին խնդրում եմ, չեզրակացնել, որ ես ռոմանտիկայից, սիրելու եւ առավել եւս` սիրվելու կարողությունից զուրկ, անմակարդակ էակ եմ::))
Տեսնենք, թե ինչ է ստացվում.
1. Նույնն է ինչ` սեքսը:
2. Համեմատելու բան ինձ թվում է, որ լուրջ մարդկանց համար չկա:
Ի՞նչը համեմատես:
3. Պա բալշոմու նույնն ա, ինչին մարդիկ ասում են " սեքս ", ոչ թե` սեքս:
Ամբողջի բաղկացուցիչ մասը ո՞նց համեմատես ամբողջի հետ ու տարբերակես ամբողջից:
4. Այս մեկն ընդհանրապես համեմատել չի լինի: Այսինքն` ի՞նչ: Տարբերություն գտնեմ սիրելիի հետ համբույրի, սիրելիի հետ սեռական հարաբերության ու սիրելիի հետ մեղրամիսի ժամանակ պլյաժում պառկելու կամ բռնոցի խաղալու կամ էլ ` Տերյանի բանաստեղծությունները սիրելիի համար կարդալու միջե՞ւ:

Հ.Գ. Հոգեբաններին խնդրում եմ, չնեղանալ :) եւ պահանջում եմ հաջորդ անգամ չփորձել, իրենց հեքիաթային տաղանդավորությունն ապացուցելու ճանապարհին, հոգեբանական տափակ վերլուծություններով, սին եզրահանգումներով եւ անուշ բարեմաղթանքներով, վրայերթի փորձի չենթարկել նվաստիս:
Թե չէ` իմ կացինը սրած ա: Էնքան վեր կլուծեմ, որ ստիպված կլինեք դիմել հոգեբույժի: :P

impression
23.07.2008, 12:02
և այնուամենայնիվ, սեր անել արտահայտություն կա
ու... ես հեչ դեմ չեմ սեր անելուն :D
արտահայտությունն էլ հնացած չի, բարբառ չի, հորինված չի:
ԲԱՅՑ
կարևորը որակն ա, ուզում եք սեր արեք, ուզում եք սեքս, կարևորը՝ ձեզնից գոհ մնան :)

Katka
23.07.2008, 12:06
Իրոք, սեր անել հասկացություն գոյություն չունի, կա սիրել և սեքսով զբաղվել:
Սիրելը բավարարում է հոգևոր պահանջներդ, սեքսը բնազդդ, իսկ եթե ավելի նուրբ` ֆիզիոլոգիական ցանկություններդ: Կարևոր է սիրելով սեքսով զբաղվել, որպեսզի լիարժեք զգաս թե ֆիզիոլոգիական և թե հոգևոր տեսանկյունից, հակառակ դեպքում ոչ բոլոր պահանջներդ են բավարարվում: :think

impression
23.07.2008, 12:08

Էս ամենի մասին մի քանի էջ խոսվել ա
ԿԱ տենց արտահայտություն
լավ, համոզեցիք, հենց հասա տուն, գրքերով, հեղինակներով ապացույցներ կբերեմ, մեծն լեզվագետներ

Katka
23.07.2008, 12:13
Ուղղակի պետք չէ վախենալ սեքս բառից: Գրքերում դու հաստատ կգտնես սեր անել արտահայտությունը, make love, заниматься любовью և այլն, բայց միևնույն է սեքսով զբաղվել, թե սեր անել.ընթացքը և արդյունքը նույնն է , հետևաբար դու ուղղակի զբաղվիր սեքսով` սիրելով:

impression
23.07.2008, 12:18
հարցը բառերից վախենալը չէ: հարցն այն է, որ ժխտվում է արտահայտության գոյությունը, "ղժում" են էդ ֆրազան օգտագործողի վրա, իրենց իմացածը համարում են վերջը: սեքսը մնում է սեքս, բայց եթե "չորով" ուզում են ապացուցել իմ կամ մեկ ուրիշի անգրագիտությունը, ում ասածն ինձ համար ընդունելի ու ճիշտ է, ապա ես էլ "չորով" կապացուցեմ:

Գալաթեա
23.07.2008, 12:20
Ուֆ ուֆ...մենակ հայերը կարան սեր, սեքս, կապուստա, ձին-ձին անելու փոխարեն էդքան խոսան դրա մասին:

Աթեիստ
23.07.2008, 12:23
Այս թեմայի հետ անմիջական կապ ունեցող մի ֆիլմ կա, կոչվում է "Պոռնոգրաֆիկ կապ": Կինը հայտարարություն է տալիս, որ փնտրում է զուգընկեր հենց պոռնոգրեաֆիկ կապի համար, առանց անունների, առանց ծանոթանալու:
Ֆիլմի որոշակի փուլում, երբ նրանց միջև զգացմունք է առաջանում, հերոսուհին ակամա (պատահաբար) օգտագործում է "Make LOVE" (նույն ինքը` ՍԵՐ անել) արտահայտությունը:
Քանի որ մինչև հիմա էլ ֆիլմերում 2 րոպե առաջ ծանոթացած մարդիկ սեքսով զբաղվելու առաջարկությունն անում են "Make Love" արտահայտությամբ (այն դեպքում, երբ սիրո մասին ոչ մի խոսք չկա), ժողովրդի մոտ դրանք (սերը և սեքսը) սկսել են ասոցացվել իրար հետ:

Katka
23.07.2008, 12:23
Լավ ոնց է հնչում.
- Սիրելիս, արի սեր անենք:D

impression
23.07.2008, 12:25
Լավ ոնց է հնչում.
- Սիրելիս, արի սեր անենք:D

Սիրելիս-ը հանի, լրիվ լավ ա ;)

Մարկիզ
23.07.2008, 12:27
Ուֆ ուֆ...մենակ հայերը կարան սեր, սեքս, կապուստա, ձին-ձին անելու փոխարեն էդքան խոսան դրա մասին:
Ստիպում են...
:)

Ariadna
23.07.2008, 12:27
Սիրելիս-ը հանի, լրիվ լավ ա ;)

Լիլ, բայց որ սիրելիս–ը հանում ես, մի տեսակ թթվասերաարդյունաբերական երանգ ա ստանում :D

Katka
23.07.2008, 12:28
բայց չէ որ սերը միայն սիրելիի հետ են անում?? Թե սխալվում եմ??
:oy
Կամ էլ, օֆ հոգնել եմ սեքսով զբաղվել, արի այսօր սեր անենք:angry

impression
23.07.2008, 12:35
այ մարդ, կուզեք սեր արեք, կուզեք սեքս արեք, չեք ուզի՝ մի արեք, ինձ ի՞նչ:
ինձնից հասնում էր ասել, որ էդ արտահայտությունը կա, ասեցի:
այլ հարց է, որ երբևէ ասած չես լինի՝ սիրելիս, արի սեքսով զբաղվենք կամ էլ թանկագինս, անհամբեր սպասում եմ, թե երբ ենք սիրով զբաղվելու: էլ զբաղվելու հավես կմնա՞:
հոգնեցի էս թեմայից: լինում ա, որ թեման մի ամիս առաջ իրեն արդեն սպառել է, բայց դեռ ջուր ենք ծեծում: պարապ ենք, դրանից ա: ժողովուրդ ջան, գնացեք սեր արեք, թե չէ արդեն էս թեմայի ՀԵՏ եք ՍԵՔՍՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ

Մարկիզ
23.07.2008, 12:40

Ես վերջ...:D

Katka
23.07.2008, 12:43
Ես էլ, հոգնեցի և ոչ մի հաճույք չստացա:(

impression
23.07.2008, 12:46
Ես էլ, հոգնեցի և ոչ մի հաճույք չստացա:(

սեր չէիր անում, դրանից ա :D
սեքսով էիր զբաղվում:
ի դեպ, քեզ նամակ եմ գրել, գոնե տեսե՞լ ես ;)

Katka
23.07.2008, 13:01
Լուրջ կանխատեսում էի քո պատասխանը::hands
ՈՒղղակի comment չեմ անում, որ էլի ջուր չսկսենք ծեծել:
Տուն գնալուց անպայման բառարաններ նայիր, ես էլ մի հատ կնայեմ. ինձ ավելի շատ հետաքրքրեց սիրով զբաղվել արտահայտությունը:
Լավն ես:hands

Cassiopeia
23.07.2008, 13:04
Մոդերատորական: Խնդրում եմ չշեղվել թեմայից և չօֆֆտոպել: Այսուհետև, յուրաքանչյուր գրառում, որը չի վերաբերվի թեմային, կջնջվի:

Նորմարդ
23.07.2008, 13:22
Մոդերատորական: Խնդրում եմ չշեղվել թեմայից և չօֆֆտոպել: Այսուհետև, յուրաքանչյուր գրառում, որը չի վերաբերվի թեմային, կջնջվի:
Ու վաբշե թեման տարեք ինտիմ ուգալոկ

Հ.Գ.
Վեր ջան կներես :oy

impression
23.07.2008, 18:16
Ա. Սուքիասյանի կազմած "Հայոց լեզվի հոմանիշների բառարան"-ում ՍԵՐ ԱՆԵԼ արտահայտություն կա, նշանակությունն էլ գրված է, բայց իմ սպասածից մի քիչ այլ. Սեր անել - սիրահարվել, սիրաբանել:
Ա. Սուքիասյանի և Ս. Գալստյանի "Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան"-ում կարդում ենք՝ ՍԵՐ ԱՆԵԼ - սիրահարվել, սիրել: Oր՝ Գնա դու էլ նոր սեր արա, էսպես է կարգն աշխարհի: Հովհ. Թումանյան
Ոչ մի տեղ նշված չէր, որ Սեր անել արտահայտությունը հնամաշ է կամ տրեխահոտ, ոչ էլ անգամ բարբառային:
Ինչքան պրպտեցի Սիրով զբաղվել տարբերակ չգտա: :)

Լեո
04.10.2009, 18:48
«Սեր անել» կամ «սիրով զբաղվել» արտահայտության գործածումը, ըստ իս, հիմանակում «սեքս» բառի օգտագործման հետ կապված բարդույթն է: Կարծես «սեքս» ասելը անպատշաճ ու տգեղ է, դրա համար էլ «հնարամտորեն» այլընտրանք են հորինել:

Մի ժամանակ նույն բարդույթը կար «կայֆ» բառի հետ կապված, բայց վերջերս այն արդեն հաղթահարվել է: Եթե հաղթահարենք նաև «սեքս»-ի բարդույթը, ապա «սիրով զբաղվել» ոչ այնքան հսատակ արտահայտության կարիքը չի լինի:

Հարդ
04.10.2009, 18:50
Սեր բառն առաջ նշանակել է Պառկել՝ այսինքն քնել ինչ որ մեկի հետ:

Շինարար
04.10.2009, 19:01
Եթե ուզենանք բառացի սեքս անելը թարգմանենք պիտի ասենք սեռ անենք, որը ականջի համար անսովոր է, սեր անելն էլ ինձ թվում ա այդքան էլ գործածական չի:

Ապե Ջան
04.10.2009, 19:10
Սերը հայերն են հորինել, որ սեքսին փող չտան

_DEATH_
04.10.2009, 20:21
Սերը հայերն են հորինել, որ սեքսին փող չտան

Փողով սեքսի տարբերությունը անվճար սեքսից էն ա, որ փողով սեքսը ավելի էժան ա նստում: :ok :D

Հակոբ Գեւորգյան
04.10.2009, 21:06
Ես կփորձեմ կատարել մի փոքր, բայց կարծում եմ կարևոր ուղղում.
ավելի տրաաբանական եմ համարում բաժանումը կարատել սեքսի եվ սիրով սեքսի միջև:)

Սեքս անելուց սեքսի մասին մտածողը կարող է ասել տարբերությունը սիրով սեքսի եւ այլասեր սեքսի միջեւ։ Սա բարդ հարց է, որի քննարկման ժամանակ շա՜տ գաղտնքներ կբացվեն. թե ինչպես է մարդու ներաշխարհը ազդում նրա նյութականի վրա…եւ այլն։

Ապե Ջան
04.10.2009, 22:13
Փողով սեքսի տարբերությունը անվճար սեքսից էն ա, որ փողով սեքսը ավելի էժան ա նստում: :ok :D
էտ ոնց?:think

Maytane
07.10.2009, 15:03
գուցե տարբերությունը նրանում է որ կարելի է սիրով զբաղվել առանց սեքսի, այսինքն անպայման չէ սեքսով ավարտվի, համբուրվելն էլ կարելի է ասել սիրով զբաղվել: :think

համամիտեմ քեզ հոտ, սիրով զբաղվել կարա լինի առանց սեքսի և սեքսով, այսինքն համբյուրներ ու համբյուրներ, ... բայց չվերջանա սեքսով. իսկ սեքսը հենց ինքնա՝կարաս սեքսով զբաղվես առանց սիրո ու զգացմունքի, կամ հակառակը.... :love

Maytane
07.10.2009, 15:09
էտ ոնց?:think

որովհոտոև փողով սեքսը պր&նումա սեքսով, իսկ առանց փողի սեքսը իր հետևանքները ունի աղջկան արդեն ընկեր պիտի լինես, նրան պիտի միշտ ուշադրություն դարձնես, ամեն ինչ պիտի անես որ ցույց տաս որ դու իրաննես ինքը քոնը... ու այդպիսի լիքը բաներ ...

այդպես չի _DEATH_ :think

_DEATH_
07.10.2009, 17:22

Հա: Բացի դրանից օրինակ Չինաստանում զգույշ կլինեք, լինում ա փող չեն վեկալում, որ հետո դատի տան, ավելի շատ փող կպցնեն: :D

Լավ կատակը մի կողմ, ես սենց եմ մտածում "Սեքսը առանձ սիրո ժամանակի անիմաստ կորուստ ա"

Լուսաբեր
07.10.2009, 17:34
Ինձ միշտ թվացել է, հիմա էլ է թվում, որ սեր անել դա հարաբերություն ունենալ սիրելի մարդու հետ՝ պաղաքշանքներ, համբույրներ և այլն, իսկ սեքս անել ուղղակի հարաբերություն ունենալ ինչ-որ մեկի հետ, որի հետ հետագա պլաներ չունես, ավելի շատ ժամանցային բնույթ կրող երևույթ՝ կարիքներ բավարարելու համար :) Կարելի է սեքս անել սիրած մարդու հետ նույնպես, բայց այ սիրով զբաղվել ոչ սիրելի հետ չեմ կարծում.
Ես էս երկու «երևույթները» իրարից խիստ տարբեր եմ համարում :8

Tyler
07.10.2009, 20:07
Սերը հայերն են հորինել, որ սեքսին փող չտան
Դրա նման մի հատ լեգենդ կա.
Կանայք հնարել են մարմնավաճառությունը, որ իրանց վճարեն սեքսի համար:
Տղամարդիկ հնարել են ամուսնությունը, որ իրանք չվճարեն սեքսի համար:
Իսկ պոետները հնարել են սերը, որ էդ ամեն ինչը տենց զզվելի չնայվի :D

"Սեքսը առանձ սիրո ժամանակի անիմաստ կորուստ ա"
Ինչպես նաև երկար ժամանակահատվածի մեջ սերը առանց սեքսի:

Mephistopheles
30.10.2009, 13:29
Եթե ուզենանք բառացի սեքս անելը թարգմանենք պիտի ասենք սեռ անենք, որը ականջի համար անսովոր է, սեր անելն էլ ինձ թվում ա այդքան էլ գործածական չի:

Հայերեն շատ սիրուն բառեր կան դրանց համար, ինչի՞ չեք ուզում օգտագործել որ

Mephistopheles
30.10.2009, 13:33
Ուֆ ուֆ...մենակ հայերը կարան սեր, սեքս, կապուստա, ձին-ձին անելու փոխարեն էդքան խոսան դրա մասին:

դրա համար էլ քիչ ենք էլի… սաղ օրը գյավազայությունենք անում… էս թեման լեզվի բաժին պիտի տեղափոխել

Հայկօ
30.10.2009, 13:52
էս թեման լեզվի բաժին պիտի տեղափոխել

Կունիլինգու՞ս :goblin

Սլիմ
30.10.2009, 13:57
Կունիլինգու՞ս :goblin

Ֆու, լավա փակվի էս թեման , սեքսի մասին էսքան խոսալ պետք չի, զբաղվեք ընդամենը:

Գևոր
01.11.2009, 01:23
10 Էջ ! ...

Cassiopeia
01.11.2009, 20:54
Մոդերատորական։ Թեման սպառված լինելու, անիմաստ ու օֆտոպային գրառումների հանգրվան դառնալու պատճառով փակվում է։