PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարդու՞մ եք արդյոք գրքերի նախաբանները



Apsara
05.09.2007, 18:46
Ինձ շատ հետաքրքիր է կարդում են արդյոք գրքերի նախաբանները ընթերցողները: Օրինակ ես առաջ չէի կարդում, բայց արդեն 5 տարի կլինի, որ տվյալ հեղինակի կյանքին եմ տեղեկանում, ապա գրքի նախաբանը կարդում, հեղինակի խոսքը ու նոր անցնում բուն սյուժեին: Դա բավականին ինֆորմատիվ է: Կուզեի լսել ձեր պատասխանները:

Kita
05.09.2007, 19:03
Քանի որ ես մեծ հաճույք եմ ստանում պատահական գրքեր գնելուց. այսինքն գնում եմ գրախանութ կամ այնտեղ, որտեղ գրքեր են վաճառվում և այնքան եմ քչփորում, մինչ մի որրէ գիրք դուրս գա և գնեմ և քանի որ պետք է պատկերացում որևէ կազմեմ գնելուց առաջ, նախաբանը կարդում եմ հիմնականում:;)

Array
05.09.2007, 20:04
Այո,բայց վերջում,եթե գիրքը դուրս գալիս ա:)

Arisol
05.09.2007, 20:41
Գրեթե միշտ կարդում եմ նախաբանը, որ գոնե որոշակի տեղեկություն ստանամ, թե ինչի մասին ա գիրքը ու թե ինչ ա էդ գրքով ուզել ասի հեղինակը, հետո նոր արդեն բուն գիրքն եմ կարդում:

Արամ
05.09.2007, 20:47
Կախվածա գրքից, ու հեղինակից: Եսիմ իմ կարծիքով ետքամ էլ կարևոր չի այն կարդալը:

Apsara
05.09.2007, 22:50
Կախվածա գրքից, ու հեղինակից: Եսիմ իմ կարծիքով ետքամ էլ կարևոր չի այն կարդալը:

Իսկ ինչ է չեն եղել գրքեր, երբ առանց նախաբանը կարդալու սյուժեն չեք հասկացել: Ինձ թվում է շատ էլ կարևոր է, ինչպես նաև վերջաբանը

Vive L'Armenie
05.09.2007, 23:21
Ինձ համար շատ կարևոր է, գիրքը վերցնելուց նախ վերնագիրն եմ կարդում, եթե այն հետաքրքիր է, գաղտնիքներ է պարունակում իր մեջ, ուրեմն հետո էլ կարդում եմ գրքի նախաբանը, այնուհետև սկսում եմ կարդալ գիրքն ամբողջությամբ :) , եթե վերնագիրը ոչինչ չի ասում, ինչ որ պարզ բառ է, դե ուզում եմ ասեմ եթե հետաքրքրություն չի առաջացնում մոտս, էլ չեմ փորձում շարունակել :nea Ասեմ, որ շատ մեծ ուշադրություն եմ դարձնում նաև գրքի վրա, դե...., վրայի նկարին :aha, եթե կա իհարկե :)

Բարեկամ
06.09.2007, 00:33
Կարդում եմ, բայց միայն գիրքն ավարտելուց հետո, երբեք՝ սկզբում:
Հետաքրքիր է՝ որքանով է նախաբանի հեղինակի կարծիքը համընկել իմին, կամ ընդհանրապես հետաքրքիր է ուրիշի կարծիքը:

Apsara
06.09.2007, 13:23
Բարեկամ , այ ասում ես, որ հետաքրքիր է ուրիշի կարծիքը տվյալ գրքի մասին, որ բուն սյուժեն ավարտելուց հետո ես կարդում նախաբանը: Կարծում եմ նախաբաններում ոչ թե անձնական կարծիքն է գրվում նախաբանը գրողի, այլ տրվում է ընդհանուր ինֆորմացիա գիրքը գրվելու պայմանների, հեղինակի կյանքի տվյալ պերիոդի մասին:

Բարեկամ
06.09.2007, 14:17
Բարեկամ , այ ասում ես, որ հետաքրքիր է ուրիշի կարծիքը տվյալ գրքի մասին, որ բուն սյուժեն ավարտելուց հետո ես կարդում նախաբանը: Կարծում եմ նախաբաններում ոչ թե անձնական կարծիքն է գրվում նախաբանը գրողի, այլ տրվում է ընդհանուր ինֆորմացիա գիրքը գրվելու պայմանների, հեղինակի կյանքի տվյալ պերիոդի մասին:

Ոչ միայն, նախաբաններում նաև վերլուծվում է գործը: Ամեն դեպքում, այդ բոլորը նախատրամադրում է ընթերցողին:

Angelina
06.09.2007, 16:19
Կարծում եմ առանց նախաբանի անհնար է:

Ձայնալար
06.09.2007, 16:37
Ճիշտն ասած ես մենակ նախաբաններն եմ կարդում :oy

Second Chance
06.09.2007, 17:00
Ես հիմնականում նախաբաները գիրքն ավարտելուց հետո եմ կարդում :D եթե գիրքը դուրս գալիսա իհարկե ...
կամ ել սկզբից մի երկու տող կարդում ու անցնում եմ հիմնական մասին

Apsara
07.09.2007, 00:15
Ճիշտն ասած ես մենակ նախաբաններն եմ կարդում :oy

:Dմեռա, լավ էր: Բա հետո՞: Համարվումա այդ գիրքը կարդացած:

Մի օրինակ հիշեցի: Մորաքրոջս աղջիկը պատմում է, որ իրենց հարևանի աղջիկը մի օր եկել է և միանգամից 3 գիրք է խնդրել նրանից կարդալու համար: Իսկ 2 օր անց բերել է վերադարձրել ասելով, որ արդեն կարդացել է: Քույրս զարմացել է, թե ինչպես է հասցրել 2 օրում 3 գիրք կարդա: Հնչել է պարզ պատասխան.
–Մենակ երկխոսություններն եմ կարդացել, մնացածը հետաքրքիր չէր:D

Kheranyan
07.09.2007, 10:29
Գրեթե երբեք չեմ կարդում գրքի նախաբանը, եթե ես կարդում եմ գրքի նախաբանը, ապա, անկախ այն հանգամանքից թե նախաբանում ինչ և ինչպես է գրված, հետաքրքիր սյուժե թե ոչ, իմ մոտ միանգամից կորում է հետաքրքրությունը այդ գրքի հանդեպ և շատ դժվարությամբ եմ կարողանում ինձ ստիպել կարդալ տվյալ գիրքը, ահա այդ պատճառով ես գրեթե երբեք չեմ կարդում նախաբանները:

Ուրվական
07.09.2007, 10:32
Կարծում եմ առանց նախաբանի անհնար է:

Ես էլ եմ այդպես կարծում:hands: Բայց դե դա կախված ա գրքի ժանրից:

Dayana
08.09.2007, 12:46
Նախաբանն ահգին հետաքրարի է դարձնում գիրքը :)
Բայց մենակ երկխոսությունները կարդալը դուրս եկավ :hands:Ես ել կփորցեմ :P

Apsara
13.09.2007, 17:29
Նախաբանն ահգին հետաքրարի է դարձնում գիրքը :)
Բայց մենակ երկխոսությունները կարդալը դուրս եկավ :hands:Ես ել կփորցեմ :P

Հեհե:), խորհուրդ չեմ տալիս, օրինակ ես գրքում մեկ բառ անգամ չկարդացած չեմ թողնում:
Հիշում եմ մեր կուրսի աղջիկները "война и мир" կարդալուց բաց էին թողել այն բոլոր մասերը, որտեղ պատերազմն էր նկարագրվում,զորքերի ստրատեգիական դիրքերն էր նկարագրվում, իսկ ես ճիշտ է դժվարությամբ, բայց կարդացի, հետո հասկացա, որ ահագին ինֆորմացիա եմ ստացել:

Goga
13.09.2007, 20:38
Միշտ կարդում եմ նախաբանը, և այն գրեթե որոշիչ է դարձնում, կարդամ այդ գիրքը, թե ոչ:ok

Tumbler
16.09.2007, 18:22
Ով որ էլ չի կարդում խորհուրդ կտաի կարդալ. Կարելի է օրինակ հասկանալ ինչ տիպի է ստեղծագործությունը, ինչքանով է ձեզ հետաքրքիր. Սկզբից եսել չեի կարդում հետո գրքի կեսից փակում մի կողմ էի դնում գիրքը. Դրա համար էլ սկսեցի կարդալ, ու գիտեք, ՕԳՆԵՑ

Moon
19.04.2008, 10:08
Ես չեմ կաչդում, գտնում եմ անիմաստ է կարդալ սկզբից։ Մեկ–մեկ քննությունների ժամանակ, երբ հավելյալ ինֆորմացիա է պետք, կարևոր բաները նախաբանից հանում եմ։

Ռուֆուս
19.04.2008, 11:23
Միշտ կարդում եմ նախաբանները, սովորաբար սկզբում, մեկ մեկ էլ վերջում :)

unknown
19.04.2008, 11:32
Կախված է գրքից:

Racer
19.04.2008, 19:44
ես ճանաչում եմ մի մարդու որը կարդում է միայն գրքի նախաբանը և վերջ՝ այդքանով բավարարվում է:

Ուլուանա
20.04.2008, 21:16
Հիմնականում կարդում եմ, հիմնականում՝ սկզբում, ու հիմնականում փոշմանում եմ...
Մեկ–մեկ մտածում եմ՝ նախաբանը կարդալով գուցե որոշ բաներ ավելի հասկանալի լինեն, քան առանց նախաբանի կարդալու դեպքում։ Գուցե որոշ դեպքերում այդպես էլ լինում է, բայց նկատել եմ, որ մեծ մասամբ հակառակը՝ նախաբանի ընթերցումը շատ բան փչացնում է... Երևի արժե միշտ վերջում կարդալ, եսիմ... :8

Բայց եթե տեսնում եմ՝ չափից դուրս երկար է, չեմ կարդում, կամ էլ թողնում եմ վերջում՝ կամ կարդում եմ, կամ էլ՝ չէ՝ արդեն դատելով գրքից...

Երկնային
20.04.2008, 21:23
հիմնականում կարդում եմ, մեծամասամբ սկզբից… բավականին պետքական բան է, ճիշտ է, երբեմն կարդալուց հետո փոշմանում ես, որ կարդացիր, բայց իմ մոտ շատ հազվադեպ է եղել… :)

Իրականում շատ ճիշտ հարցադրում է, որովհետև հիմա շատ քչերն են ուշադրություն դարձնում նախաբանին ու վերջաբանին, դրանով իսկ որոշակի բաներ անհասկանալի են մնում գիրքը մինչև վերջ կարդալուց հետո… :)
Ուղղակի մարդիկ ծույլ են, ու սովորաբար ընկնում են նրա հետևից, ինչը հեշտ է… մտածում են ավելորդ ժամանակ չծախսել ո՛չ նախաբանաի, ո՛չ էլ վերջաբանի վրա… ;)

Apsara
21.04.2008, 00:35
:) Չգիտես ինչու հիշեցի մի օրինակ իմ կյանքից, ուսանող էի և անգլերենով կարդում էի Հեմինգուեյի Ֆիեստան, ու ոչինչ չէի հասկանում, ամեն ինչ ինձ նյարդայնացնում էր, թե գրելաոճը թե նրա հերոսները: Ըստ իմ սովորության գրքի նախաբանը կարդում եմ գիրքը կարդալու մեջտեղները ու ավելի հետաքրքիր է ստացվում, այդպես էլ վարվեցի, իսկ նախաբանը գրված էր ռուսերեն լեզվով: Երբ իմացա մանրամասները Հեմինգուեյի կյանքի մասին, նրա ապրումները և թե անի պատերազմի մասնակից է եղել նա, և երբ պարզեցի նրա իր ժամանակի համար նոր մեթոդը օգտագործվողը, որը կոչվում է սառցեբեկորի մեթոդ… Ես սիրեցի թե գիրքը թե հեղինակին թե նրա մեթոդը:)

firewall
21.04.2008, 00:43
եթե «լուրջ» գիրք է, ապա անպայման կարդում եմ

Freddie
14.05.2008, 18:59
Ես մի ժամանակ կարդում էի, բայց այժմ ոչ մի նախաբան էլ չեմ կարդում։ Դրան կա շատ պարզ բացատրություն։ Նախաբանները միշտ սուբյեկտիվ կարծիք են արտահայտում և դրանից ամբողջ գրքի ընկալումը փոխվում է։ Եվ նախաբան կարդալու կարիքն էլ չկա, չէ՞ որ գրողը գիրքը գրելուց չի նախատեսում, որ նախաբանով պատրաստված ընթերցողը կսկսի կարդալ իր գիրքը և առանց այդ սպասումի է սկսում և զարգացնում սյուժեն։ Եթե գիրքը լավն է՝ նախաբանով սկսելու, ոգևորվելու և նման բաների կարիք չկա։ Գիրքը կգրավի և վերջ։ Իսկ եթե չի գրավում՝ ուրեմն ոչ մի գրավիչ նախաբան էլ չի կարող դա փոխել։
Բայց կա նաև վատ նախաբանի հարցը։ Այ սա լուրջ է։ Քանի որ ախմախ նախաբանը ամբողջ գրքի (անգամ եթե լավն է) կայֆը և ճիշտ ընկալումը անպայման կխորտակի։ Օրինակի համար վերջերս կարդացի Անատոլ Ֆրանսի :love"Հրեշտակների ապստամբությունը"։ Գիրքը իհարկե հիանալի գործ է:ok։ Ստացա մեծ բավականություբ։ Բայց սարսափեցի, երբ գիրքը վերջացնելուց հետո կարդացի նախաբանը։ Դա մի ահավոր բան էր:vayreni։ Ամբողջ գրքի գաղափարը աղավաղված էր։ Մի խոսքով, եթե ես դա կարդաի նախորոք, գիրը անգամ գրապահարանից չէի վերցնի և կկորցնեի մի հիանալի գործի հետ առնչվելու այդքան մեծ բավականությունը։

WArmanW
14.05.2008, 19:26
Թե գիրքը գեղարվեստական է, ապա անշուշտ կարդում եմ:

Yeghoyan
08.11.2009, 17:16
:aha խելոք-խելոք կարդում եմ, մեր գրականության ուսուցչուհին ամբողջ գիրքը թողնում էր, նախաբանից էր հարցեր տալիս, արդեն սովորություն է դարձել կարդալը, բայց ոնց չեմ սիրում, որ մի էջից ավել է լինում, թռնելով յոլա եմ տանում:D

Լուսաբեր
08.11.2009, 17:33
Առաջին պարբերությունը միայն :oy բայց գրքի սկզբի համառոտ նկարագրությունը միշտ կարդում եմ, նախաբանից էլ առաջ.
Մեկ էլ սկզբի մասը կարդում եմ, ծանոթանում հորոսների հետ, բացում վերջին էջը ու կարդում ստեղծագործության վերջը:secret տենց ավելի հանգիստ եմ լինում համ հերոսների, համ ինձ համար :))

Դատարկություն
08.11.2009, 19:31
Մեկ մեկ այնպեսա լինում, որ գրքի նախաբանը ավելի հետաքրքիր է լինում, քան հենց ինքը գիրքը դրա համար միշտ աշխատում եմ գոնե ծանոթանալ

Dayana
08.11.2009, 19:34
Ես գիրքը երկու կողմից եմ կարդում ` սկզբից և վերջից միաժամանակ, :)) դրա համար էլ միշտ և նախաբանը, և վերջաբանը կարդում եմ:

AniwaR
08.11.2009, 20:13
Գեղարվեստական գրքերինը չեմ կարդում՝ սյուժեն նախօրոք չիմանալու համար: Իսկ «խելոք» գրքերինը կարդում եմ: :)

Yevuk
08.11.2009, 21:31
Միշտ կարդում եմ ու դեռ երբեք չեմ փոշմանել դրա համար, ինչքան երկար էլ, որ լինի… Եթե գրքի կազմողները հարկ են հաամարել գրել, ուրեմն դա կարևոր է…;)

Ուլուանա
08.11.2009, 23:25
Հիմնականում կարդում եմ, հիմնականում՝ սկզբում, ու հիմնականում փոշմանում եմ...
Մեկ–մեկ մտածում եմ՝ նախաբանը կարդալով գուցե որոշ բաներ ավելի հասկանալի լինեն, քան առանց նախաբանի կարդալու դեպքում։ Գուցե որոշ դեպքերում այդպես էլ լինում է, բայց նկատել եմ, որ մեծ մասամբ հակառակը՝ նախաբանի ընթերցումը շատ բան փչացնում է... Երևի արժե միշտ վերջում կարդալ, եսիմ... :8

Բայց եթե տեսնում եմ՝ չափից դուրս երկար է, չեմ կարդում, կամ էլ թողնում եմ վերջում՝ կամ կարդում եմ, կամ էլ՝ չէ՝ արդեն դատելով գրքից...
Էս գրածիս լրացում անեմ ուղղակի։ Spoiler–ներ պարունակելու հանգամանքն իսկապես լուրջ թերություն է նախաբաններում ու, ինչպես նկատեցիք, շատերին է ստիպում հրաժարվել նախաբաններ կարդալուց, դրան գումարած նաև նախաբանի հեղինակի անձնական ընկալումն ու մեկնաբանությունները, որոնք կարող են ազդել կարդացողի վրա ու խանգարել սեփական ընկալմանը։ Բայց միաժամանակ նախաբանները շատ դեպքերում պարունակում են նաև գրողի կյանքի, ստեղծագործական գործունեության մասին կարևոր տեղեկություններ, փաստեր, որոնք կարող են շատ օգտակար լինել նախ և առաջ գրողի մասին պատկերացում կազմելու հարցում, որն էլ իր հերթին կօգնի ստեղծագործությունը հնարավորինս ճիշտ ընկալել ու մեկնաբանել ինքնուրույն՝ հիմնվելով արդեն քիչ թե շատ օբյեկտիվ ինֆորմացիայի վրա։ Դրա համար, կարծում եմ, ճիշտ կլիներ, որ նախաբաններ գրելու կուլտուրան մի քիչ փոփոխության ենթարկվեր։ Ավելի կոնկրետ՝ նախաբանում ընդգրկվեր միայն գրողի կյանքի ու գործունեության մասին ինֆորմացիան, իսկ գրքի վերջում՝ առանձին գրվեր արդեն խմբագրի կամ չգիտեմ ում վերլուծությունն ու մեկնաբանությունը։ Այդ վերլուծությունն ամեն դեպքում ավելորդ չէ, կարծում եմ։ Օրինակ, ինձ համար միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե կարդացածս գրքի իմ ընկալումն ու մեկնաբանությունը որքանով է համապատասխանում ընդունված կարծիքին կամ թեկուզ պարզապես մեկ ուրիշի տեսակետին, բայց՝ իմ կարդալուց հետո։

Ֆոտոն
09.11.2009, 00:12
Գիրքը կարդում եմ սկզբում ցանկացած էջից, հետո եթե հետաքրքրում է ու համընկնում կյանքիս շրջանի տրամադրությանը, սկսում եմ կարդալ բուն գիրքը:
Վերջում կարդում եմ վերջաբանը: Իսկ ամենավերջում՝ նախաբանը: :P

Էսպես ոչինչ չեմ կորցնում: :)

A.r.p.i.
12.11.2009, 15:16
Գրքի նախաբանը կարդում էի փոքր ժամանակ, այն էլ այն պատճառով, որ շատ հաճախ հանձնարարում էին այնպիսի գրքեր, որոնք իրոք անհետաքրքիր էին, ու նախաբանը կարդում էի զուտ սյուժեն իմանալու համար::)

Taurus
12.11.2009, 17:05
Ես մենակ նախաբանն եմ կարդում :o

Գոհարիկ
26.12.2009, 15:08
Յուրաքանչյուր գրքում նախաբանն առաջին և,դրա հետ մեկտեղ, վերջին բանն է. նախաբանը կամ ծառայում է որպես երկի նպատակի բացատրություն կամ որպես արդարացում ու պատասխան քննադատներին(ասել է Լերմոնտովը իր «Մեր ժամանակի հերոսը» գրքի նախաբանում):
Ես ինքս նախաբաններն անպայման կարդում եմ,բայց դպրոցական տարիքում չէի սիրում:Ինձ թվում է՝ դպրոցում երեխաներին պիտի բացատրեն նախաբան կարդակու անհրաժեշտությունն ու պարտադրեն կարդալ:

StrangeLittleGirl
26.12.2009, 15:24
Առաջին հերթին գիրքը պետք ա նախաբան ունենա, որ կարդաս :D Երկրորդ հերթին դա պետք ա լինի ընդամենը մեկը: Թե չէ մեկ-մեկ հանդիպում են առաջին, երկրորդ, երրորդ հրատարակության նախաբաններն իրար հետևից: Դրանից ներվերս գնում ա:

Իսկ եթե լուրջ... Նախաբանը կարդում եմ անպայման, եթե այն գրել է հեղինակն ինքը: Կարդում եմ հենց սկզբից: Հենց հիմա, օրինակ, Բրեդբերիի «Խատուտիկի գինին» եմ կարդում, որի նախաբանի հեղինակն ինքն է: Էնքան հավեսով էր գրել, էնքան սիրուն էր, որ գիրքը կարդալու ցանկությունս կրկնապատկվեց: Ավելին՝ ընթացքում էլ հաճախ հետ եմ գնում դեպի նախաբանը, որոշ բաներ ճշտում, նորից շարունակում:

Գրքեր էլ կան մենակ նախաբաններն եմ կարդացել, մնացածը չեմ կարողացել շարունակել: Օրինակ, Սելբիի "Last Exit To Brooklyn"-ը: Նախաբանն էնքա˜ն տրամադրող էր, էնքա˜ն հավես գրված, բայց հենց անցա բուն սյուժեին, մի քանի էջից չկարողացա առաջ անցնել: Ի դեպ, եթե չեմ սխալվում, էս էլ էր էդ բազմանախաբան գրքերից:

Էն ժամանակ, որ ինտերնետ չկար, նախաբանները կարդում էի վերջում, որ ինֆորմացիա ստանամ գրողի մասին: Հիմա ի՞նչ նախաբան: Մի հատ մտնում ես ինտերնետ, մի քանի անգամ ավելի շատ ինֆորմացիա ստանում թե գրքի, թե հեղինակի մասին:

_DEATH_
26.12.2009, 18:19
Ես նախաբանը կարդում եմ ու որոշում արժի արդյոք գիրքը կարդալ:

Անտիգոնե
14.11.2010, 18:09
Սովորաբար չեմ ընթերցում նախաբանները, բացառությամբ այն դեպքերի երբ գիրքն ինձ շաաատ է դուր եկել: