PDA

Դիտել ողջ տարբերակը : «Քրմուհի»



mukik
17.01.2007, 12:27
Վերջերս եմ նայել Չալդրանյանի «Քրմուհին» ...
Հիանալի ռեժիսոր, հիանալի ֆիլմ.. դուրս էի եկել Կինոմոսկվայից մեծ ոգևորությամբ.. Ապշած էի.

Simon
17.01.2007, 12:30
Վերջերս եմ նայել Չալդրանյանի «Քրմուհին» ...
Հիանալի ռեժիսոր, հիանալի ֆիլմ.. դուրս էի եկել Կինոմոսկվայից մեծ ոգևորությամբ.. Ապշած էի.

Կասե?ք ինձ Չալդրանյանի մասին, ես նրա մասին ոչինչ չգիտեմ:

Cassiopeia
17.01.2007, 12:32
Վերջերս եմ նայել Չալդրանյանի «Քրմուհին» ...
Հիանալի ռեժիսոր, հիանալի ֆիլմ.. դուրս էի եկել Կինոմոսկվայից մեծ ոգևորությամբ.. Ապշած էի.
Ես ավելին կարող եմ ասել, ճիշտ է, ես ֆիլմը չեմ դիտել, բայց կարդացել եմ սցենարը, ինչ-որ առումով մասնակցել սցենարի խմբագրման աշխատանքներին: Կարող եմ ասել, որ իրոք հոյակապ աշխատանք է:
Հ.Գ. Ի դեպ, Artgeo-ին հրավիրեցի այդ ֆիլմը նայելու, դա իմ հանդիպման գնալու առաջին օրն էր, բայց ամսաթվերը խառնել էինք և հրավիրատոմսը այլևս ուժի մեջ չէր:(

mukik
17.01.2007, 12:36
Իրո՞ք ոչինչ չգիտեք Չալդրանյանի մասին.
Դե ես շատ բան կարող եմ ասել նրա մասին. Վիգեն Չալդրանյանը նկարահանել է նաև »Լռության սիմֆոնիան», որտեղ Միքայել Պողոսյանն է խաղում, ի դեպ շատ հաջող ֆիլմ է, որը նույնպես շատ եմ հավանել.

Ավելացվել է 1 րոպե անց

Ես ավելին կարող եմ ասել, ճիշտ է, ես ֆիլմը չեմ դիտել, բայց կարդացել եմ սցենարը, ինչ-որ առումով մասնակցել սցենարի խմբագրման աշխատանքներին: Կարող եմ ասել, որ իրոք հոյակապ աշխատանք է:
Հ.Գ. Ի դեպ, Artgeo-ին հրավիրեցի այդ ֆիլմը նայելու, դա իմ հանդիպման գնալու առաջին օրն էր, բայց ամսաթվերը խառնել էինք և հրավիրատոմսը այլևս ուժի մեջ չէր:(
ես խորհուրդ կտամ իրոք նայել այդ ֆիլմը

Simon
17.01.2007, 12:47
Իրո՞ք ոչինչ չգիտեք Չալդրանյանի մասին.
Դե ես շատ բան կարող եմ ասել նրա մասին. Վիգեն Չալդրանյանը նկարահանել է նաև »Լռության սիմֆոնիան», որտեղ Միքայել Պողոսյանն է խաղում, ի դեպ շատ հաջող ֆիլմ է, որը նույնպես շատ եմ հավանել.

Ավելացվել է 1 րոպե անց

ես խորհուրդ կտամ իրոք նայել այդ ֆիլմը

Շնորհակալ եմ:)

aniko
19.01.2007, 14:17
այս ֆիլմը դեռ չեմ տեսել, բայց համոզված եմ լավը կլինի
պետք է նայել
Չալդրանայաի բոլոր ֆիլմերն են լավը

dushman
08.08.2007, 16:11
Ինչպես կարելի է դիտել Չալդրանըանի Քրմուհին ֆիլմը?
Երբ է այն ցուցադրվելու Երևանում?
Ով է տեսել այն?

otar
08.08.2007, 17:02
ինչքան գիտեմ սեպտեմբերի 15ից... ցուցադրվելու է... շատ կուզենայի դիտել :love

dushman
08.08.2007, 17:36
ինչքան գիտեմ սեպտեմբերի 15ից... ցուցադրվելու է... շատ կուզենայի դիտել :love

տոմսերը վաճառվում են? չգիտես?

otar
08.08.2007, 23:12
հավանաբար դեռ ոչ :) որ իմանամ տեղյակ կպահեմ

Angelina
09.08.2007, 10:41
ինչքան գիտեմ սեպտեմբերի 15ից... ցուցադրվելու է... շատ կուզենայի դիտել :love

Հենց լինի ինձ էլ կասես, լա՞վ:

Cassiopeia
09.08.2007, 10:46
Արթ, հրավերքը ուժի մեջ է…;) պատմության անվի ցիկլը կրկնվում է, հուսանք, որ այն որոշիչ պահին փոքր ինչ շրջադարձ կկատարի ու մեկ տարի առաջվա պատմությունն այլ ձևով չի կրկնվի…;):)

dushman
14.08.2007, 17:40
Հենց լինի ինձ էլ կասես, լա՞վ:

Ես կասեմ :). Դու լսել ես ֆիլմի մասին?

Մականուն
05.09.2007, 11:41
Քննարկում ենք Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի» ֆիլմը ու պատասխանում պարզ հարցի:

Աթեիստ
05.09.2007, 12:25
Ֆիլմը դեռ չեմ դիտել. բայց դուրս չեկավ, ֆիլմի պրեզենտացիան:
Ինֆորմացիայի փոխարեն միայն գովազդ և գլուխգովություն:
"Տեսեք, ես որդուս հետ ԱՄՆ-ի կինոթատրոնի դիմաց նկարվելիս":
"Լսեք, ոնց եմ և գոռում դերասանների վրա նկարահանումների ժամանակ"
(ինչքան բարձր ես գոռում, էնքան արվեստագետ ես):
Հենց հաղորդման ընթացքում հակակրանք առաջացավ և ռեժիսորի և ֆիլմի նկատմամբ:
Կարծում եմ կնայեմ ֆիլմը. եթե այս քվեարկության արդյունքում ֆիլմը հավանողների քանակը կազմի գոնե 75%:

P.S. Երբևէ ինձ հանդիպած ամենաանհաջող PR:

Մականուն
11.09.2007, 10:48
Սեպտեմբերի 15-ից "Նաիրի" կինոթատրոնը սկսում է "Քրմուհին" ֆիլմի ցուցադրումը: Սա ուղղակի հիշեցում :)

Second Chance
19.09.2007, 12:21
Ֆիլմն ինձ ընդհանրապես դուր չեկավ մի քանի պարզ պատճառով...
ամբողջ ֆիլմը հեթանոսության գովազդ էր
Իսկ այդ քրմուհու "ներմուծումը" մեր պատմության մեջ որպես կարևոր անձ բոլորովին անիմաստ
Պարզապես չեմ հասկանում մտահաղացման իմաստը քանի որ -վերամարմնավորումը դեմ է քրիսոնեկան սկզբունքներին
Մանավանդ վերջում այսպիսի արտահայտություն-- «աստվածները կան եթե նրանց գոնե մի հավատացող կա»
սա ինչ է նշանակում ՞:think ... ամբողջ ֆիլմը հեթանոսության կարոտ Է արտահայտում կարծես ակնարկում որ սխալ էր քրիստոնեության ընդունումը
Ուղղակի չէի պատկերացնում , որ այդ աստիճան կհիասթափվեմ:(

Sunny Stream
17.02.2008, 04:02
ափսոս, որ ուշ եմ տեսնում այս թեման (ավելի ճիշտ չէի մտնում, որովհետև, չգիտեմ ինչու, մտածում էի, թե արդեն գրել եմ էստեղ :blin), բայց ֆիլմից տպավորությունները դեռ հիշում եմ, կգրեմ ;) Թեև ֆիլմի դիտումից հետո շատ ոգևորված էի, էստեղ պատասխանեցի "ոչինչ"... կբացատրեմ.

Ֆիլմը դեռ չեմ դիտել. բայց դուրս չեկավ, ֆիլմի պրեզենտացիան:
Ինֆորմացիայի փոխարեն միայն գովազդ և գլուխգովություն:
"Տեսեք, ես որդուս հետ ԱՄՆ-ի կինոթատրոնի դիմաց նկարվելիս":
"Լսեք, ոնց եմ և գոռում դերասանների վրա նկարահանումների ժամանակ"
P.S. Երբևէ ինձ հանդիպած ամենաանհաջող PR:
Փաստորեն դու Չալդրանյանին առաջին անգամ էիր լսում :) Որ ինքը չափազանց թիթիզ մարդ է ու առիթը բաց չի թողնում իրեն ու իր կատարած աշխատանքը գովազդելու, դա հայտնի բան է: Տիտրերում (հատկապես առաջին ֆիլմերի) 5-6 անգամ գրվում է անունը...

ԲԱՅՑ, դա քիչ կապ ունի ֆիլմերի որակի հետ: Ինչպես մի լավ կինոգետ է ասում. "ինչ-ինչ, բայց Չալդրանյանը հաստատ շատ ճաշակով ռեժիսոր է": Իսկապես, Չալդրանյանը այսօրվա մեր կինոյում շատ է առանձնանում իր աշխատասիրությամբ, ճաշակով և ոչ կոմերցիոն լիամետրաժ որակյալ ֆիլմերով: Ասում եմ ոչ կոմերցիոն, որովհետև մեզ մոտ կոմերցիոնը այսօր Գոռ Վարդանյանի ու նմանների ֆիլմերն են, գուցե մեկ այլ տեղ կամ ժամանակ, ուր ու երբ էս ֆիլմը կկարողանար մրցեր բարձրարվեստ ֆիլմերի հետ, կդառնար կոմերցիոն, ավելի մասսայական ու հասարակ:
Ինչևէ, ֆիլմի սյուժեցն, չեմ համարում, թե հեթանոսություն է քարոզում. համենայն դեպս ոչ իմ, ոչ էլ ընկերներիս մոտ ցանկություն չառաջացավ գնալ Գառնի ու երկրպագել Միհրին... Ֆիլմը ունի պատմական հիմք. որոշ տվյալներ վերցված են Ագաթանգեղոսի պատմությունից, եղել է մի կին, ով սնունդ է ուղարկել խցում փակված Լուսավորչին, եղել են քրմուհիներ, պարզապես Չալդրանյանը այս ամենը կենտրոնացրել է մի կերպարի մեջ` կապելով երկու մեծ ժամանակաշրջանները մի կնոջ միջոցով: Կարծում եմ շատ հետաքրքիր տարբերակ է, ԲԱՅՑ... դա վերջում կգրեմ :P
Ֆիլմը նկարահանված է շատ գեղեցիկ, Հայաստանի բնությունը, Գառնու տաճարի շատ փոքր ներսի տարածքը շատ վարպետորեն են օգտագործված: Շատ հետաքրքիր են մտածված ժամանակային անցումները: Հոյակապ, շատ բարձր մակարդակի է գլխավոր դերակատարուհու` Ռուզան Վիթ-Մեսրոպյանի խաղը :good Նա իմ և ընկերներիս համար ուղղակի բացահայտում էր: Պարզվեց, որ մի ժամանակ Համազգային թատրոնում է խաղացել, բայց հիմա ոչ մի թատրոնում չեք գտնի նրան... ֆիլմի դիտումից հետո էլ մոտեցանք, էնպես հետաքրքիր, պարզ ու ժպտերես աղջիկ է, բոլորիս բարեմաղթանքներ գրեց, շատ ընկերական ու ազատ պատասխանեց հարցերին :roll Ամեն դեպքում, մեր դերասանուհիներից քչերը կհամաձայնեին խաղալ քրմուհու դերը, առավել ևս շատ ավելի քչերը կկարողանային այդպես լավ կատարել այն :ok
Չալդրանյանն ինքն էլ շատ լավ դերասան է ու կարողանում է ազդեցիկ կերպարներ ստեղծել, ինչում մեղք ունի հենց նրա բավականին պատկառելի ու համակրելի արտաքինը :oy
Առհասարակ ֆիլմում շատ լավ դերասարններ են խաղում ` Կարեն Ջանիբեկյան (ինքն ու Չալդրանյանը գրեթե անբաժան են), Կարեն Ջանգիրով, Հովհաննես Բաբախանյան...
Իմ կարծիքով, ֆիլմը առաջին հերթին ստեղծված է հայկական շատ մեծ արժեքներ պատկերելու համար, փաստեր ու երևույթներ, որ աշխարհի համար քիչ հայտնի են, իսկ մեզ համար շատ կարևոր. հայկական հարուստ հեթանոսական քաղաքակրթությունն ու կենցաղը, քրիստոնեության ընդունումը, Մատենադարանը` իր հսկայական հարստությամբ... Ու կարծում եմ նաև, որ դա ռեժիսորին հաջողվել է:
Ֆիլմը դիտելուց հետո հատկապես ուրախացել էի էն պատճառով, որ, փաստորեն, մեր Հայֆիլմը հեչ էլ մեռած չէ, շատ լավ տեխնիկա, մասնագետներ ու հնարավորություններ ունի :yahoo պարզապես Չալդրանյանի նման հաստատակամ, աշխատասեր ու ուժեղ մարդիկ են պետք էդ ամենը գործի գցելու համար: Ու մեծ ոգևորությամբ բոլորին խորհուրդ էի տալիս անպայման դիտել ֆիլմը, ինչը անում եմ նաև էստեղ. եթե նորից ցուցադրվի (անցած տարի 3 անգամ ցուցադրվեց` 2 օր պրեմիերա եղավ, 1 անգամ Ոսկե Ծիրանի շրջանակներում, ամսի 15-ից էլ Նաիրիում), անպայման դիտեք:

Հիմա անցնեմ էն ԲԱՅՑ-ին, որի պատճառով ընտրեցի ոչ թե "Լավ", այլ "Ոչինչ" պատասխանը. մի զարմացեք, բայց այդ քրմուհու ամբողջ պատմությունը վերցված է մի շվեդ գրողի ստեղծագործությունից: Անձամբ ես չեմ կարդացել, բայց մի քանի գրագետ մարդ ինձ ասել է այդ մասին: Հիմա գրողի և գրքի անունները չեմ հիշում, բայց, եթե հետաքրքրի, կարող եմ ճշտել ;) Ասում են, որ քրմուհու ողջ պատմությունը շատ ճշգրիտ կերպով փոխառնված է: Դա նորմալ կլիներ, եթե Չալդրանյանը գոնե մեկ անգամ նշեր այդ մասին, իսկ նման բան, եթե չեմ սխալվում, չի եղել: Պարզապես նա շատ լավ ադապտացրած սցենար է պատրաստել` հարմարեցնելով ողջ պատմությունը մեր անցյալին և դրան գումարելով Լուսավորչի դրվագը:

Էսքան բան. ապրի Չալդրանյանը, որ ստեղծագործում է ու ստեղծում հետաքրքիր աշխատանքներ, մենակ թե էսպիսի հարցերում ավելի ազնիվ թող լինի ու մի քիչ քիչ թիթիզ (թեև էսօրվա մեր կինոյում նրա զբաղեցրած տեղը էդ իրավունքը տալիս է) :)