Դիտել ողջ տարբերակը : Սիրելն անհնար է…
Վախենում եմ ամեն ինչից այս աշխարհում, իսկ ամենաշատը վաղենում եմ սիրուց:cry
Հնարավոր չե վստահել որևե մեկին, իսկ ի՞նչ անել սրտից բխող զգացմունքների հետ, ո՞նց զսպվել:
Կներեք, որ սենց եկա «Դար» ակումբ, ամաչում եմ, բայց ինձ պետք ա արտահայտվել մի փոքր :(
Ուրեմն սենց ասեմ, եթե դու ես սիրում դե տես ետ մարդու վրա ղժալու մի բան գտի, կամ էլ են որ քո դուրը չի գալի, ու դավայ....մոռացի...
ՍԻրել երբեք անհնար չէ: Առանց սիրո չկաս դու, չկամ ես, չկա նա, ոչ ոք չկա:
Բարի գալուստ ակումբ:
Սիրիր ու ապրիր ու նման հիմար բաներով մի զբաղվիր: Սիրուց չպետք ա վախենալ, սերը պիտի սիրել, նույնիսկ եթե այն ոտնահարվում ու արհամարհվում ա… Սիրի, սիրի, մի հրաշալի օր էլ չես սիրի, էլ չես կարա սիրել…
Ուրեմն սենց ասեմ, եթե դու ես սիրում դե տես ետ մարդու վրա ղժալու մի բան գտի, կամ էլ են որ քո դուրը չի գալի, ու դավայ....մոռացի...
Արամ ջան, լրիվ դժվարությունը նրանում ա, որ ես չգիտեմ թե ես ինչ եմ ուզում :(
Ես ուզում եմ սիրեմ, իմ մեջ այնքան սեռ կա, որ կարծես երկինք է ինձ բարձրացնում, բայց... նա.. նա ինձ հաստատ չի սիրում, իսկ եթե ես ասեմ, պատմեմ իմ զգացմունքների մասին, ինքը կարա խաբի ինձ.. կարա ասի, որ սիրում ա, իսկ հետո.. :( Վախենում եմ ապրելուց:
Չէ, չասես, Վարդ ջան, թե իրա մոտ քո հանդեպ ինչ-որ զգացմունք կա, ապա ինքը կանի առաջին քայլը ու եթե անի էլ պետք չի հալվել ու ընկնել իլլյուզիաների գիրկը: Տղաները շատ վտանգավոր ժողովուրդ են, ոչ բոլորն իհարկե, սակայն մեծամասնությունն այդպիսինն ա:
ՍԻրել երբեք անհնար չէ: Առանց սիրո չկաս դու, չկամ ես, չկա նա, ոչ ոք չկա:
Բարի գալուստ ակումբ:
Սիրիր ու ապրիր ու նման հիմար բաներով մի զբաղվիր: Սիրուց չպետք ա վախենալ, սերը պիտի սիրել, նույնիսկ եթե այն ոտնահարվում ու արհամարհվում ա… Սիրի, սիրի, մի հրաշալի օր էլ չես սիրի, էլ չես կարա սիրել…
Վայ, Արիսոլ:love ինչ սիրուն խոսքեր են, բայց եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ… Սիրելուց դժվար բան չկա աշխարհում… Իսկ ամենադժվարն ա երևի առաջին սերը:
Նարե ոնց քցում բռնում եմ ես տղա եմ:D Վարդ ուրեմն լսի, սկզբում պարզի թե իրանից ինչ ես ուզում, եթե պարզեցիր, ապա լուծումը կգտնես, իսկ եթե նորմալ տղա յա ապա քո զգացմունքների հետ չի խաղա:
Ես ուզում եմ սիրեմ, իմ մեջ այնքան սեռ կա, որ կարծես երկինք է ինձ բարձրացնում, բայց... նա.. նա ինձ հաստատ չի սիրում, իսկ եթե ես ասեմ, պատմեմ իմ զգացմունքների մասին, ինքը կարա խաբի ինձ.. կարա ասի, որ սիրում ա, իսկ հետո.. :( Վախենում եմ ապրելուց:
Կներես,բայց քեզ չեմ հասկանում,կամ էլ շատ եմ հետադիմական գաղափարների մարդ եմ:)
Նախ քո խոստովանությունը կլինի հիմար քայլ.քանի որ հնարավոր է չհասկանա;)
Կամ վախենալ ապրե:ուց ինչ ա նշանակում,ուղղակի ապրի և սիրի,որոշ ժամանակ հետո կմոռանաս/անձնական փորձից/:)
Հ.գ ի՞նչ տարիքի ա
Եթե ինչ-որ մեկ ինձանից խորհուրդ հարցներ ես էլի նույն խոսքերով կպատասղանեի, ամեն ինչ պարզ է… կարծես թե, բայց իրականում կյանքը այնքան բարդ բան ա :( չեք պատկերացնում:
Շատ շնորհակալ եմ, իհարկե, չեք պատկերացնում որքան գոհ եմ ձեշանից, որ այսպես արագ արձագանքեցիք, բայց գիտեմ, որ մեկա ոչ մի բան էլ կյանքւմ ինձ չի օգնի… լավ մնացեք, ջան :)
Վայ, Արիսոլ:love ինչ սիրուն խոսքեր են, բայց եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ… Սիրելուց դժվար բան չկա աշխարհում… Իսկ ամենադժվարն ա երևի առաջին սերը:
Ջան տարիքիտ չէի նայել ուղղակի եսի ՀԱՍՏԱՏ Սեր չի, ոնց որ իմն էր:B մի քիչ կանցնի կմոռանաս, հաստատ, ու բացի նրանից հուսով եմ քեզ սիրողներ ավելի շատ կլինեն:ok
Հ.գ ի՞նչ տարիքի ա
17 տարեկան… :love
17 տարեկան… :love
Ֆու....:[ չնեղանաս բայց պտիի ասեմ, ՉԵՄ ՍԻՐՈՒՄ աղջիկների ետ բնավորությանը որ բռնում բիձեքին են սիրահարվում, շատ վատա::[:)
Ֆու....:[ չնեղանաս բայց պտիի ասեմ, ՉԵՄ ՍԻՐՈՒՄ աղջիկների ետ բնավորությանը որ բռնում բիձեքին են սիրահարվում, շատ վատա::[:)
Ես այս թեմայում կսպասեմ հենց "բիձեքին", :) Նրանց կարծիքը շատ կարեվոր ա իմ համար:
Ֆու....:[ չնեղանաս բայց պտիի ասեմ, ՉԵՄ ՍԻՐՈՒՄ աղջիկների ետ բնավորությանը որ բռնում բիձեքին են սիրահարվում, շատ վատա::[:)
17 տարեկանը բիձայա:o՞, բա իմ թոռները ու՞ր են:
Վարդ լսի քո տարիքում առաջին սերնա կամ սիրահարվածությունը, որը կարա քո մեջ ապրի ու քո մեջ էլ մարի մաքուր մնալով, եթե գաղտնի պահես, երազես: Եթե արտահայտվես սկսես հանդիպել տղայի հետ և այլն և այլն մեջդ միայն վատ բաներ կմնան հետագայի համար:
Փոքր ես դեռ մի շտապի
Լավ լավ բիձա չի պապիա:D, Մեշի վրա սիրահարվել, յախք
17 տարեկան… :love
Մի անգամ էլ եմ ասում,ճանաչի նրան,համոզվի,որ չի խաղա զգացմունքներիդ հետ,հետո եթե տենաս ինքը քո հանդեպ անտարբեր չի,սպասի,եթե չասի,ասա,իսկ եթե անտարբեր ա,ւղղակի մոռացի նրա մասին,ես մեկի սիրահարված էի 3 տարի,իսկ մոռացա 3 օրում;)
Philosopher
04.09.2007, 20:21
Ուղղակի սիրիր, սիրիր քեզ համար, ոչ մեկ չարժի նրան, որ առաջին սիրահարությունդ նվիրես, պահիր այն քեզ, իսկ նվիրելու ժամանակը դեռ կգա;)
Լավ լավ բիձա չի պապիա:D,
Պապի ջան,որ քեզ սիրահարվի 12 կամ 13 տարեկան աղջիկ,պիտի ասի պապի ա,մոռանամ,հա՞:angry Աղր տենց չի կարելի,մարդ կարող ա սիրել նաև իրանից 10 տարի մեծին ու բիձա չհամարի;)
Նախ ես թույլ չեմ տա խոսքի ինձնից փոքր աղջիկը վրես սիրահարվի անկպա ռոժեր կանեմ որ զզվի:D
Իհարկե հասկանում եմ մարդկային այն զգացումն ու համամիտ եմ նաև որ մարդ ուզում է սիրել ու սիրո շնորհիվ երջանկանալ իր սիրելիի հետ միասին ու նաև լույս ու երջանկություն սփռել շուրջը սեփական օրինակով, բայց մի՞թե գեղեցիկ չէ նաև սիրե՜լ ի՛նչ էլ որ լինի... անձնվեր սիրել՝ չպահանջելով ոչինչ... ինչպես այս տողերում է.
Սիրիր
Սիրիր, երբ տխուր ես կամ ուրախ.
Սիրիր, երբ չեն սիրում՝ միևնույն է.
Սիրիր, թեկուզ սիրելի քեզ չեն կանչում.
Սիրիր, քո սերը կհասկանան.
«Սիրի՛ր»՝ քո սրտին հրամայիր.
Սիրիր ու քո սերը գանձ համարիր.
Սիրիր, երբ շուրջդ լույս է ու խավար.
Սիրիր, և թող որ այլ կերպ չլինի…
***
Ընդմի՛շտ սիրել, սիրե՜լ ողջ սրտով,
Սիրե՛լ սիրո՜վ՝ երկնքով ու երկրով,
Գիշերվա ստվերով, արևի լույսով,
Սիրե՛լ ողջ մտքով, ամբո՜ղջ հոգով…
Կամ ինչու՞ վախենալ ու լոկ քո սիրո համար, որ կա հիմա սրտումդ, շնորհակալ չլինել, ինչպես Նաիրի Զարյանի այս տողերն են ասում.
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում,
Թեկուզ ինձնից հավետ հեռու, հավետ անհաս աշխարհում:
Անցնեմ միայն ձեր տան մոտով, տեսնեմ ստվերդ պատին,
Թող իմ դիմաց միշտ փակ մնա ամեն դարպաս աշխարհում:
Փողոց ելնեմ ու դու հեռվից հրդեհի պես երևաս,
Հեռվից այրես ու անց կենաս, դառնաս երազ աշխարհում:
Մի առավոտ միայն ժպտաս, ինչպես արևն ամպերից,
Այնուհետև թող միշտ անձրև թափվի վրաս աշխարհում:
Գնում եմ ես մերժված, տրտում: Մնաս բարյա՜վ ... բայց կրկին
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում:
Եթե այս բանաստեղծությունները միացնես իրար կստանաս իմ կարծիքը հարցիդ մասին:)
Վարդ ջան, Սիրուց պետք չի վախենալ, բայց և պետք չի գլուխը կորցնել: Դու դեռ շատ երիտասարդ ես: Շատ լավ է, որ քո մեջ այդքան սեր կա. պահիր այն այն միակի համար, որին դեռ հանդիպելու ես, ու որը լինելու է քո կյանքի անբաժան ուղեկիցը:
Վարդ, նախ բարի գալուստ ակումբ;) Հուսով եմ այս նույն ակտիվությամբ կանես գրառումներ նաև ուրիշ բաժիններում, երբ հոգիդ մի քիչ խաղաղվի:ok:)
Իսկ հիմա թեմայի մասին:ok Կարծում եմ, որ սա քո առաջին հրապուրանքն է կամ սիրահարվածությունը, ու հենց այս տարիքում է, որ քեզ թվում է, թե ոչ ոք չի հասկանում՝ ինչ ես զգում, ինչ է քո հետ կատարվում, մտածում ես, որ կյանքն իր հունով գնում է, բոլորի մոտ ամեն ինչ լավ է, բոլորն էլ ուրախ են, երջանիկ, միայն դու ես, որ տառապում ես սիրուց, վախենում, չգիտես՝ ինչ անես:ok Բայց իրականում բնավ էլ այդպես չի, հավատա;)
Քո վախը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ առաջին անգամ ներսումդ մի զգացում է, որ քեզ անզոր է դարձրել, որ ստիպում է րոպեի ընթացքում մի քանի անգամ տրամադրությունդ փոխել, զգացում, որ ստիպում է հիանալ մեկով, ում երևի շատ քիչ ես ճանաչում: Պետք չի վախենալ սիրելուց, ոչ էլ այն զսպել է պետք, սիրիր, սիրիր քո ողջ հոգով, տարիներ հետո հիշելու ես այն ու մեղմիկ ժպտալու ներկայիս վախիդ ու ապրումներիդ վրա:) Հիմա պարզապես սիրիր՝ առանց արտահայտվելու, առանց սիրուդ մասին նրան պատմելու: Թող քո այդ գեղեցիկ զգացմունքը գեղեցկությունն իր չկորցնի ուրիշի պատճառով, հետո արդեն ինքդ կհասկանաս՝ հրապուրանք էր դա թե իսկական սեր;)
Քչերին է հասու սիրող սիրտ ունենալ, դա մեծ ու անգնահատելի հարստություն է:)
Ինչ սիրուն մարդիկ են հավաքված այս ֆորումում, գեղեցիկ իրենց մտքերով, իրենց զգացմունքներով… Շատ հաճելի ա լսել բոլորին, չեմ փոշմանի, որ գրանցվեցի այստեղ, ընկերոջս խորհուրդը միշտ լսում եմ: Բոլորի օգնելու պատրաստականությունը ուղղակի ափշեցնում է ինձ, ապրեք… Բայց… :(
Այլևս այս թեմայում չեմ գրի. գրեցի, արտահայտվեցի, բավարարվեցի:
Դժվար է մնացած թեմաներում գրել, այնքան երկար են բոլորը, վախենում եմ ինչ-որ բան ասել, ինչ ասվել ա, բայց կնտելանամ նաև այս ֆորումին: Շատ հարմար է գրել հայերեն :love
Ես ուզում եմ սիրեմ, իմ մեջ այնքան սեռ կա, որ կարծես երկինք է ինձ բարձրացնում, բայց... նա.. նա ինձ հաստատ չի սիրում, իսկ եթե ես ասեմ, պատմեմ իմ զգացմունքների մասին, ինքը կարա խաբի ինձ.. կարա ասի, որ սիրում ա, իսկ հետո.. :(
ընդամենը՞ :o
կարա ավելի վատ բան էլ պատահի:8
ընդամենը՞ :o
կարա ավելի վատ բան էլ պատահի:8
Դե իրականում 15-16 տարեկան երեխու կողմից սեր խոստովվանելը մի հատ 15-16 տարեկան երեխու կարա իրոք վատ հետևանքներ ունենա... ;)