PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում 2

Էջեր : 1 2 3 4 [5]

Davo'o
02.05.2007, 13:59
Վերջին հանդիպումը շատ լավն էր Վեսթում :)

Taurus
02.05.2007, 14:54
Վերջին հանդիպումը շատ լավն էր Վեսթում :)

խի դու էkել էիր :think

StrangeLittleGirl
02.05.2007, 18:37
խի դու էkել էիր
Հա՛, էկել էր :P

Davo'o
02.05.2007, 19:59
խի դու էkել էիր :think

Էկել էի ժամը 28:75-ին: Պատճառը, լավ եմ արել :P

StrangeLittleGirl
04.05.2007, 21:58
Ուրեմն սենց… վաղը… չէ՛, ոչ թե վաղը, այլ ամսի 6-ին, բայց որովհետև վաղն է շաբաթ, մի օր շուտ ենք անում… Հա՛, ի՞նչ ենք անում: Ակումբի առաջին անդրանիկ հանդիպումը (ով եղել է այն ժամանակ, կհասկանա, թե ինչ է «առաջին անդրանիկ» :D) դառնում է մեկ տարեկան: Ես էլ առաջարկում եմ տոնել: Կհարցնեք՝ ո՞նց: Ուղղակի ուզում եմ, որ վաղվա հանդիպումը լինի հների նման… Անպիսին, որ ոչ թե զզված տուն գնանք, այլ իրար կարոտած, այնպես, որ ցանկանանք հաջորդ օրը նորից հանդիպել:
Մի խոսքով, հավաքվում ենք վաղը ժամը 17-ին Թումանյանի արձանի մոտ:
1. Կհագնեք տափակ կոշիկներ
2. square գնալ չկա
3. փակ տեղ կգնանք միայն այն դեպքում, երբ անձրև գա
4. տաք հագուստը չմոռանաք, որ դրսում չմրսենք
5. կգնանք Մոնումենտ կամ մանկական
6. «Մաֆիա» կխաղանք կամ որևէ այլ հետաքրքիր խաղ

Arsen Babayan
04.05.2007, 22:33

Թումանյանի արձանը եթե չեմ սխալվում օպերայի բակում է չե? :) ափսոս ժամանակ չեմ ունենա թե չէ սիրով կգաի չնայած չգիտեմ էլ նույնիսկ ինձ կարելի է մասնկացել թե ոչ, ասում եք առաջին անգամի նման սկսում եմ կասկածել, որ բոլորին չէ որ կարելի է

StrangeLittleGirl
04.05.2007, 22:35
Թումանյանի արձանը եթե չեմ սխալվում օպերայի բակում է չե? ափսոս ժամանակ չեմ ունենա թե չէ սիրով կգաի չնայած չգիտեմ էլ նույնիսկ ինձ կարելի է մասնկացել թե ոչ, ասում եք առաջին անգամի նման սկսում եմ կասկածել, որ բոլորին չէ որ կարելի է
Չէ՛, չէ՛, հաստատ բոլորին կարելի է :D Եթե չենք ուզում, որ բոլորը գան, իրար զանգելով ենք հավաքվում ;)

Սամվել
04.05.2007, 23:19
Հիմա Շաբաթ օրնա լինելու թե Էլի ուշացել եմ
Հա լավ Հասկացա...
կարամ ես ել գամ??

StrangeLittleGirl
04.05.2007, 23:36
Հիմա Շաբաթ օրնա լինելու թե Էլի ուշացել եմ
Հա լավ Հասկացա...
կարամ ես ել գամ??
Իհարկե :)

Սամվել
05.05.2007, 14:22
Իհարկե :)

Պարզվումա որ չեմ կարա մի քիչ գործեր կան մնաց մյուս շաբաթ :(

Arisol
05.05.2007, 16:06
Այսօր, մայիսի 5-ին, ժամը 17:00 Թումանյանի արձանի մոտ:
Հ.Գ. Արթուրն էլ ա գալու:

Cassiopeia
05.05.2007, 21:10
Հենց նոր հանդիպումից եկա… Հանդիպումը դեռ շարունակվում է և ըստ երևույթին հանդիպման լավագույն հատվածը դեռ առջևում է:

StrangeLittleGirl
06.05.2007, 14:24
Անկապ էր :( Ես ավելին էի սպասում:

Ուլուանա
06.05.2007, 14:37
Անկապ էր :( Ես ավելին էի սպասում:
Ինձ համար էնքան անկապ չէր, որքան քեզ համար, բայց ես էլ էի ավելին սպասում, չնայած որ ճիշտն ասեմ, իսկի չգիտեմ էլ՝ ինչ է սպասում և ինչու։ :D

Բայց լավ էր, որ ևս մի քանի նոր անդամների՝ Array-ի, Tumbler-ի, իսկ հետո նաև Wisper-ի հետ ծանոթացանք, թեև վերջինս հանդիպման չէր եկել, բայց Մանկական երկաթուղում մեզ գտավ ու հասցրինք մի քիչ շփվել։ :) Մեկ էլ լավ էր, որ կարուսել նստեցինք։ :yahoo Վաղուց չէի նստել։ :D

Ուլուանա
08.05.2007, 16:57
Ուշադրություն

Վաղը՝ մայիսի 9-ին, ժամը 17.00-ին, հանդիպում ենք Թամանյանի արձանի մոտ։

Արշակ
08.05.2007, 17:12
Ինչ-որ առիթ կա՞, թե՞ ուղղակի։

Ուլուանա
08.05.2007, 17:19
Ինչ-որ առիթ կա՞, թե՞ ուղղակի։
Հա, տոն օր է, այսինքն՝ ազատ։ :P Ի՞նչ վատ առիթ է որ։ ;)

Artgeo
08.05.2007, 18:26
Կարելի է զանգել քաղաքապետարան իմանալ միտինգ-մուտինգ չլինի հանկարծ:
Եթե էդ ժամին էդ տարածքում չկա, հավաքվենք: :)
Թե չէ, տեղը փոխենք ;)

քաղաքացի
08.05.2007, 18:35
Ես երկու մատով կողմ եմ :hands
Թող միթինգ էլ լինի, մութինգ էլ լինի, մեկ է: Կակառազ միթինգի էլ կմասնակցեմ:

Հ.Գ. Նայած ի՞նչ միթինգ կամ միտինգ է:

Katyusha
09.05.2007, 12:51
Կարելի ա ես ել գամ՞ բայց ես զբախվաց եմ. մի կիչ ուշ եմ պրցնում. գորցերս. դեզ ոնց եմ գտնելու՞ ամբոխջ ջամանակ տամանյանի մոտ եկ լինելու՞

Kita
09.05.2007, 12:56
Կարելի ա ես ել գամ՞ բայց ես զբախվաց եմ. մի կիչ ուշ եմ պրցնում. գորցերս. դեզ ոնց եմ գտնելու՞ ամբոխջ ջամանակ տամանյանի մոտ եկ լինելու՞

կարելի է, հանդիպում է ազատ է բոլոր ակումբցիների համար...
երևի մոտակա մեկ ժամը կլինենք Թումանյանի արձանի մոտ, իսկ հետո դժվար է ասել, ինչ-որ մեկի համրը վերցրու և ընթացքում զանգի հարցրու, թե որտեղ ենք...
ես երևի չեմ գալու, դրա համար չեմ տալիս…:)

Katyusha
09.05.2007, 12:59
դե լավ. հասկացա, որ չեք ուզում գամ. ես ինչ ֆորում ա՞ մենակ հին մարդկանց համար ա.

Kita
09.05.2007, 13:03
դե լավ. հասկացա, որ չեք ուզում գամ. ես ինչ ֆորում ա՞ մենակ հին մարդկանց համար ա.

ես բավականին կուլտուրական պատասխանեցի ձեր հարցին, իսկ եթե դուք դրանից ուզեցիք ինչ-որ տրագիկ բան սարքել, դա ձեր գործն է...
մարու մոտ ցանկություն լինի և ամեն ինչ էլ կանի...
ես նշեցի ռ նորից եմ նշում.
Հանդիպումները բոլոր ակուբցիների համար են:Վերջ…:)

Ուլուանա
09.05.2007, 13:08
կարելի է, հանդիպում է ազատ է բոլոր ակումբցիների համար...
երևի մոտակա մեկ ժամը կլինենք Թումանյանի արձանի մոտ, իսկ հետո դժվար է ասել, ինչ-որ մեկի համրը վերցրու և ընթացքում զանգի հարցրու, թե որտեղ ենք...
ես երևի չեմ գալու, դրա համար չեմ տալիս…:)
Կիտ, մի քիչ ուշադիր եղիր, ոչ թե Թումանյանի, այլ Թամանյանի արձանի մոտ։ ;)
Կատյուշա, Կիտայի պատասխանից բոլորովին էլ չէր կարելի ենթադրել, թե ինքը չի ուզում, որ դու գաս հանդիպման։ Ինչպես արդեն ասվեց, հանդիպումը բոլոր անդամների համար է, այնպես որ ցանկության դեպքում դու էլ կարող ես գալ։ :)

Katyusha
09.05.2007, 13:11
բայց ես ջամը 7ին եմ գորցերս պրցնում. տենց նստելու եք տամանյանի մոտ՞ մինչև ջամը քանիսը՞

Wisper
09.05.2007, 13:20
բայց ես ջամը 7ին եմ գորցերս պրցնում. տենց նստելու եք տամանյանի մոտ՞ մինչև ջամը քանիսը՞

Հանդիպումները Թամանյանի արձանի մոտ նստելու համար չեն կազմակերպվում: Որոշ ժամանակ հավաքվածները հանդիպման վայրից չեն հեռանում, որպեսզի գործերը ուշ վերջացնողները, ուշացողները և այլ մասնագիտության տեր մարդիկ կարողանան գալ... Առավելագույնը ասվեց, որ սպասում են մեկ ժամ, այնպես որ, եթե հասցնես էտ ժամանակամիջոցում, ուրեմն գալիս ես Թամանյանի արձանի մոտ, եթե չե, ուրեմն վերցրու մեկի հեռախոսի համարը ու զանգի գտնվելու վայրը ճշտելու համար...
Ինձ թվումա ես սպառիչ պատասխան տվեցի բոլոր հարցերին:

Katyusha
09.05.2007, 13:22
դե ինդ մի հատ հերախոսի համար տվեկ. ես ոչ մեկին չեմ չանաչում. չգիտեմ ում զանգեմ

Ուլուանա
09.05.2007, 13:42
բայց ես ջամը 7ին եմ գորցերս պրցնում. տենց նստելու եք տամանյանի մոտ՞ մինչև ջամը քանիսը՞
Թամանյանի մոտ չենք նստելու։ Եթե եղանակը լավ լինի, կարող է Մոնումենտ գնանք։ Կամ մի ուրիշ տեղ։ Դե, կզանգես, կասենք, թե որտեղ ենք։

Katyusha
09.05.2007, 13:43
ասում եկ կզանգես բայց ոչ մի համար չեկ տալիս

քաղաքացի
09.05.2007, 14:11
Ես արդեն ասեցի ինձ հետ կապվելու բոլոր միջոցները: Այսպիսով Katyusha-ին կփորձեմ բացատրել ինչպես գրել ընթեռնելի հայերեն ֆորումում: Հուսով եմ հանդիպումը լավ կանցնի:

Katyusha
10.05.2007, 23:04
կներեկ որ չեկա. անդրև եր գալիս, մաման չտոխեց. ասեց որ կմրսեմ. ես շատ մրսկան եմ. որ լավ եխանակ լինի մամային խամոզեմ, միասին կգանկ

Artgeo
11.05.2007, 17:45
Վաղը՝ մայիսի 12-ին քաղաքացիական իրավունքը կատարելուց հետո 17.00-ին հանդիպում ենք Կասկադի կատվի մոտ:

Հ.Գ. Եթե անձրև եկավ, ներսում կլինենք կասկադի:
:)

Firegirl777
11.05.2007, 19:38
Ամսի 13-ին էլ կհանդիպե՞ք, որ ես էլ գամ
Լավ էլի, խնդրում եմ

Amaru
11.05.2007, 19:48
Բա ու՞ր եք գնալու... ուզում եմ գամ...

Wisper
12.05.2007, 14:50
Բա ու՞ր եք գնալու... ուզում եմ գամ...

Վաբշե տո տեղում են որոշում... :P

Հա ժող ջան ո՞վա գալու էսօրվա հանդիպման... շատ հետաքրքիրա :)

Firegirl777
12.05.2007, 14:54
Ես որ հաստատ չեմ գա, գործի տեղում եմ, ինչպես միշտ :(

Amaru
12.05.2007, 16:05
ա... չգնացի... հույս ունեմ՝ մի օր կերևամ...

Wisper
12.05.2007, 17:14
Ուֆֆ լավ է :( .... միշտ երբ պետքա տանից դուրս գամ, մեկել բոլորը հիշում են, որ լիքը գործ կա անելու՝ հանձինս տանեցիների :) ... Էս վարպետներն էլ սորթ են հա... ընտրությունների օրա, չե՞ն մտածում որ մյուս օրը գան... :angry
Մի խոսքով... :( :oy

John
13.05.2007, 11:03
էլ չեմ գալու հանդիպումներին… պատճառ(ներ)ը գերադասում եմ Չհրապարակել… ով որ պետքա գիտի… Ձեզ բոլորիդ հաճելի ժամանց բոլոր հանդիպումներին, իսկ ես դեռ կվերադառնամ, եթե…

Artgeo
16.05.2007, 15:00
Ժող, էսօր չհավաքվե՞նք

Apsara
16.05.2007, 15:05
Ժող, էսօր չհավաքվե՞նք

Ես դեռ նորեկ եմ և շատ բան չգիտեմ այս ֆորումի մասին, եթե կարելի է հանդիպումների մասին մի քիչ մանրամասն, կամ ով կարող է գալ ով ոչ…

Artgeo
16.05.2007, 15:08
Ես դեռ նորեկ եմ և շատ բան չգիտեմ այս ֆորումի մասին, եթե կարելի է հանդիպումների մասին մի քիչ մանրամասն, կամ ով կարող է գալ ով ոչ…
Դե ուրեմն այսօր ժամը 19.00 - ին Կասկադ, ԹԱՄԱՆՅԱՆԻ արձանի մոտ:

Կգաս, կտեսնես: :)

Delicada
16.05.2007, 15:14
Դե ուրեմն այսօր ժամը 19.00 - ին Կասկադ, ԹԱՄԱՆՅԱՆԻ արձանի մոտ:

Հետաքրքիր կլիներ գալ և ծանոթանալ ձեր հետ բայց…
Գործի եմ մինչև վեցը հաստատ :(

Artgeo
16.05.2007, 15:18
Է վեցից հետո արի: 19.00 - երեկոյան 7.00 նա :)

Աբելյան
16.05.2007, 15:19
էկեք վաղը էլի
ամիսուկես ա ձեզ չեմ տեսել :(

Delicada
16.05.2007, 15:20
Է վեցից հետո արի: 19.00 - երեկոյան 7.00 նա :)
Վաաաաաաայ :D
ութը պետքա գրեի

Ավելացվել է 39 վայրկյան անց

Է վեցից հետո արի: 19.00 - երեկոյան 7.00 նա :)

Դե ինձ կարելիա ներել թվերի հետ վատ եմ լեզվաբան եմ ;)

Artgeo
16.05.2007, 15:22
Է, թեկուզ ութին:
Համար տամ պմ-ով զանգի :) Լավ էլի, արի էլի, պլզզզզզզզզզ

Ժող, մինչև ժամը 23.00-0.00 միգուցե նաև ավելի ուշ, ով գիտի... հանդիպման ենք:
Ով ուշ է գալու, պմ գրեք, համար կտամ: :)

Սիրով բոլորին սպասում ենք:

Delicada
16.05.2007, 15:28
Է, թեկուզ ութին:
Համար տամ պմ-ով զանգի :) Լավ էլի, արի էլի, պլզզզզզզզզզ

Վայ փաստորեն ինձ տեսնել ուզող էլ կա :oy
Դե Artgeo ջան մինչև 8 եթե զգամ որ կարում եմ գամ ուրեմն նախօրոք ձայն կհանեմ: մինչև 6 չատում կգրեմ գալու եմ թե ոչ
Համ էլ ոնց երևում է ես ւ դու ենք դեր կամավոր ցանկություն հայտնել: ;)

Firegirl777
16.05.2007, 15:32
դե եթե ժամը 9-ին իմ մոտ լինեք, ես էլ ձեր հետ մի ժամ կփռփռամ, համ էլ ես էլ եմ ձեզ կարոտել....

Artgeo
16.05.2007, 15:33
Վայ փաստորեն ինձ տեսնել ուզող էլ կա :oy
Դե Artgeo ջան մինչև 8 եթե զգամ որ կարում եմ գամ ուրեմն նախօրոք ձայն կհանեմ: մինչև 6 չատում կգրեմ գալու եմ թե ոչ
Համ էլ ոնց երևում է ես ւ դու ենք դեր կամավոր ցանկություն հայտնել: ;)
Չէ, լիքը եկող մարդ կա, ստեղ ձեն չեն հանում :)
Համ էլ գրածիցդ զգացվում ա, որ ցրում ես :(

Delicada
16.05.2007, 15:39
Չէ, լիքը եկող մարդ կա, ստեղ ձեն չեն հանում :)
Համ էլ գրածիցդ զգացվում ա, որ ցրում ես :(
Վայ բայց ինչու եմ ցրում :)
Ասեցի մինչև հավաքվելը ձեր կասեմ կգամ թե ոչ

Apsara
16.05.2007, 15:50
Թեև ձեր ակումբի մեկօրյա անդամն եմ, բայց այսօր կգամ, հույսօվ եմ ձեր մոտ լավ են ընդունում նորեկներին

Cassiopeia
16.05.2007, 15:52
Թեև ձեր ակումբի մեկօրյա անդամն եմ, բայց այսօր կգամ, հույսօվ եմ ձեր մոտ լավ են ընդունում նորեկներին

Բարի գալուստ:) Գնահատականը դուք ինքներդ կտաք

Աբելյան
16.05.2007, 15:58
մի խոսքով, էլի չեկա
դե ձեզ բարի ժամանց

Artgeo
16.05.2007, 16:15
19.30 կտեղափոխվենք Թումանյանի արձանի մոտ :)

Delicada
16.05.2007, 16:20
19.30 կտեղափոխվենք Թումանյանի արձանի մոտ :)
Ինձ համ ժամն է մոտիկանում համ տեղը :hands

Kheranyan
16.05.2007, 16:49
Շատ մեծ ցանկություն ունեմ գալու և հաճույքով էլ կգայի ծանոթանալու անձամբ ձեր բոլորի հետ, որովհետև շփումը ակումբում շատ հաճելի է, սակայն այսօր մի կարևոր հաշվետվություն պետք է սարքեմ և մինչև ժամը 22:00 հաստատ չեմ կարա գամ, դրանից հետո էլ ի վիճակի էլ չեմ լինի նույնիսկ հաց ուտել, հազիվ ինձ տուն գցեմ:
Հուսով եմ հաջորդ անգամ կհարմարացնեմ:

Ծով
16.05.2007, 18:49
Ո՞նց…էսօր հանդիպում կա…Էդ ի՞նչ արագ որոշեցիք…:(
Բա շաբաթ օրը՞………:think

Cesare
16.05.2007, 22:03
Ժողովուրդ նենց արեք John-ը չիմանա, որ էսօր հանդիպում եք արել… մի 2-3 ժամ առաջ հետը խոսում էի՝ ասում էր լոքշից մեռնում եմ՝ գոնե հանդիպում լիներ :D… որ էլի ֆուտբոլ կազմակերպեք՝ ես էլ հանդիպման կգամ :)

Ուլուանա
17.05.2007, 09:04
Ժողովուրդ նենց արեք John-ը չիմանա, որ էսօր հանդիպում եք արել… մի 2-3 ժամ առաջ հետը խոսում էի՝ ասում էր լոքշից մեռնում եմ՝ գոնե հանդիպում լիներ :D…

Փաստորեն, լավ ենք պրծել, հա՞։ :D Լավ, կատակ եմ անում, բայց դե Հովսեփը, ավելի լավ է՝ պարապեր, մեկ է, շաբաթ օրը գալու է։ ;) :)

Cassiopeia
18.05.2007, 15:59
Ժողովուրդ!!!, վաղվա հանդիպումը երբ և որտեղ…:think
Ինձ տեղյակ կպահեք խնդրում եմ, ես դժվար թե ինտերնետ մտնեմ, որ իմանամ:
Նախօրոք շնորհակալություն:love