PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում 2

Էջեր : 1 2 3 [4] 5

StrangeLittleGirl
15.02.2007, 23:36
Ես գալու եմ: :) Եթե ճամփին չընկնեմ-մեռնեմ, հաստատ կգամ :D

Արսեն
15.02.2007, 23:44
Անցյալ շաբաթ չեկա, սաղ մնամ, էս շաբաթ կգամ:read

StrangeLittleGirl
16.02.2007, 00:38
Kiki և Հովսեփ, անպայման կգաք: Ձեզ նվերներ պետք է փոխանցեմ:

kiki
16.02.2007, 00:58
Բյու՞ր, ի՞նչ նվեր...
ամեն դեպքում, ցավում եմ, բայց չեմ կարող գալ...

Ծով
17.02.2007, 00:06
Շատ վատ է, որ ես Նարեին չեմ տեսել…:(
Էս անգամ գալու է՞…
Մենակ չասեք հա…որովհետև էլի կնախանձեմ, որովհետև ափսոս, բայց չեմ գալու…
իսկ մինչև մյուս շաբաթ, երևի ամեն գործ մի կողմ դնեմ…
Բայց, որ ճիշտն ասեմ, ցանկությունը խորանում աաաա:)

Cassiopeia
17.02.2007, 00:11
Շատ վատ է, որ ես Նարեին չեմ տեսել…:(
Էս անգամ գալու է՞…
Մենակ չասեք հա…որովհետև էլի կնախանձեմ, որովհետև ափսոս, բայց չեմ գալու…
իսկ մինչև մյուս շաբաթ, որևի ամեն գործ ի կողմ դնեմ…
Բայց, որ ճիշտն ասեմ, ցանկությունը խարանում աաաա:)
Նարեն արդեն Ղափանում է… :(

StrangeLittleGirl
17.02.2007, 00:12
Բյու՞ր, ի՞նչ նվեր...
ամեն դեպքում, ցավում եմ, բայց չեմ կարող գալ...
Նարեն է փոխանցել:

Էս անգամ գալու է՞…
Մենակ չասեք հա…որովհետև էլի կնախանձեմ, որովհետև ափսոս, բայց չեմ գալու…
Նարեն արդեն Կապանում է :(

Ծով
17.02.2007, 00:27
Դե-դե…մի տենց մեութիկներ արեք…
ոչինչ էլի կգա…
:kiss
Հատուկ Նարեի համար

Երվանդ
17.02.2007, 16:07
Էսօր ես ու MALU-ն էլ ենք գալու:) :P

Chuk
17.02.2007, 16:41
Էսոր հանդիպում կա՞ :o
Գալիս եմ :P

CactuSoul
17.02.2007, 17:01
Իիիիիիի:( … Ես էլ եմ ուզում գալ:aaa … Ըտենց անարդար ա:cry …

Arisol
17.02.2007, 17:08
Իիիիիիի:( … Ես էլ եմ ուզում գալ:aaa … Ըտենց անարդար ա:cry …
Էհ, Անի ջան, դու հլը Երևան ես, կարող ես գնալ, բա ես ի՞նչ ասեմ:( …

kiki
17.02.2007, 19:06
Նարեն է փոխանցել:
վայ, արդեն իմացա...

Նարե ջան, պաչիկը քեզ քիչա :kiss ...կաշխատեմ մյուս շաբաթ անպայման վերցնել...

Arisol
17.02.2007, 19:23
վայ, արդեն իմացա...

Նարե ջան, պաչիկը քեզ քիչա :kiss ...կաշխատեմ մյուս շաբաթ անպայման վերցնել...
Չարի, կիկի ջան :love :
Էհ, երանի երեխեքին, ով հիմա հանդիպման ա… Ախր ես էլ կարայի է հիմա հանդիպման լինել…

electrical_storm
17.02.2007, 23:00
Չգիտեմ,հիմա սահադաշտից դուրս են եկել,թե՞ չԷ… Կուզեի քշել չմուշկ,բայց հոգնած էի… շատ հավես հանդիպում էր,ու լավ էր,որ շատ մնացի… բոլորիդ սիրում եմ… հուսով եմ ես ՝լ ձեզ դուր եմ գալիս…

Arisol
17.02.2007, 23:03
Չգիտեմ,հիմա սահադաշտից դուրս են եկել,թե՞ չԷ… Կուզեի քշել չմուշկ,բայց հոգնած էի… շատ հավես հանդիպում էր,ու լավ էր,որ շատ մնացի… բոլորիդ սիրում եմ… հուսով եմ ես ՝լ ձեզ դուր եմ գալիս…
Սահադա՞շտ:o :
Ախ ուրեմն սահադա՜շտ են գնացել :( … Ես էլ եմ ուզու՜մ, հեսա լացելու եմ :cry :

Anul
17.02.2007, 23:28
Չգիտեմ,հիմա սահադաշտից դուրս են եկել,թե՞ չԷ… Կուզեի քշել չմուշկ,բայց հոգնած էի… շատ հավես հանդիպում էր,ու լավ էր,որ շատ մնացի… բոլորիդ սիրում եմ… հուսով եմ ես ՝լ ձեզ դուր եմ գալիս…
իհարկե Միկա ջան :)
ճիշտ է, հանդիպումն այսօր շաաաաաատ լավ անցավ. սահադաշտում Անին,Նիկան ու Անահիտը այնքաան ընկան ու մի ուրիշշ կարգի ծիծաղելի դիրքերով:D նամանավանդ Նիկան. երևի մի 10 անգամ :D
հիմա մեծ մասը WEST-ում են. ես , Անին ու Էդոն տուն եկանք.օօօֆ, ես էլ կուզեի հիմա այնտեղ լինել :(

Cassiopeia
18.02.2007, 01:10
Ձեռքս ցավում է… :( բայց հոյակապ էր… էլի կսահեմ;)

Cassiopeia
18.02.2007, 01:35
Այս անգամ նոր ակումբցիներ կային հանդիպմանը… Շատ ուրախ էի ծանոթանալ Մալու-ի հետ, ասեմ, որ նա բացարձակապես նման չէր այն անձին, ում ես "կառուցել էի" իմ պատկերացումներում՝ ելնելով նրա ավատարից: Հանձինս Zevs666-ի վերգտա ծանոթներիցս մեկին, որի շնորհիվ էլ, մեկ այլ ծանոթի ;) : Arss-ն էլ կար, անկեղծ ասած կարծում էի թե նա աղջիկ է :oy … մի խոսքով, իրադարձություններով բավականին հագեցած օր էր…

Երվանդ
18.02.2007, 13:18
Մենք երեկ փոշմանեցինք որ շուտ ենք գնացել:( , ուր որ գնացել էինք անհետաքրքիր տեղ էր:( , դուէ լավն էիք ժող. անձամբ ինձ համարյա բոլոր ակումբցիները շատ դուր եկան:love

Ուլուանա
18.02.2007, 14:47
Այս հանդիպումը հետաքրքիր էր մեկը նրանով, որ երկու նոր անդամի հետ ծանոթացանք՝ MALU-ի ու Arss-ի, որի համար շատ ուրախ եմ, :) մեկ էլ որ գնացինք սահադաշտ։ :hands Ճիշտ է, սահել, կարելի է ասել, չհաջողվեց... :fool բայց փոխարենը ահագին զվարճացանք։ Վաղուց այդքան չէի ծիծաղել։ :D «Սահում» էինք ես, Cassiopeia-ն, Taurus-ը, CactuSoul-ը և նրա ընկերուհին, որը ֆորումի անդամներից չէ։ Բոլորս էլ առաջին անգամն էինք «սահում»։ Մեջներից մենակ Taurus-ին էր քիչ թե շատ հաջողվում սահել, իսկ մյուսներս... :{ միայն հավեսով տապալվում էինք սառույցին ու ծիծաղից մեռնում։ Սկզբում հենց զգում էինք, որ չենք կարողանում հավասարակշռությունը պահել, միանգամից կախվում էինք Էդոյից (Taurus), խեղճն արդեն ցնդել էր մեր ձեռը։ :D Ոմանք նույնիսկ վնասվածքներ ստացան, հատկապես խեղճ CactuSoul-ը... մի անգամ նենց ուժեղ ընկավ, որ գլուխը ցավում էր։ :bl :( Ճիշտ է, ես էլ էի շատ ընկնում, բայց վնասվածքներ չեմ ստացել, դե ինձ դեռ փոքրուց սովորեցրել են ճիշտ ընկնել։ :P Նենց որ էդ առումով բախտս ահագին բերեց։

Artgeo-ն էլ առիթը բաց չէր թողնում մեզ ևս մեկ անգամ գետնին տապալելու համար։ :aggressive Իսկ Anul-ն իր ձեռախոսով անմահացնում էր մեր սահելու անհաջող, բայց զվարճալի փորձերը։ :hands Հուսով եմ, որ նկարները շուտով կտեսնենք։ ;)

Երբեմն էլ, երբ մեզնից մեկը, տեսնելով, որ մյուսն ընկնում է, իբր փորձում էր բռնել, որ չընկնի, երկուսով էինք տապալվում գետնին։ Մի խոսքով, մի խայտառակ տեսարան էր։ :D Պատկերացնում եմ, թե կողքից ինչ ծիծաղելի տեսք ունեինք, համ էլ մերոնք կանգնած նայում ու «ղժում էին» մեզ վրա ու հաստատում, որ իրոք ահավոր ծիծաղելի էր մեզ դիտելը։ :D Մի անգամ էլ ես ու Վերան, երբ հերթական անգամ իբր փորձում էինք իրար բռնել, որ չընկնենք, միասին տապալվեցինք, հիմա պառկել ենք ու ծիծաղից թուլացել։ :D Ուզում ենք վեր կենալ, բայց ծիծաղից չենք կարողանում... :D Մոտերքով անցնող լավ սահող մի տղա մեզ բարձրացրեց, մի պապիկ էլ կար, էլի լավ սահող, մեր մոտով անցնելիս ծիծաղելով ասեց. «հազիվ հանգստանում էիք, էլի, թե ինչի՞ հանեց»։ :D

Վերջում գնացինք West, որտեղ էլ մի քանի հոգով մնացինք մինչև ժամը մեկի մոտերը։

Բա, այ այսպիսի հանդիպում։ :P

Ի դեպ, համենայնդեպս, ես ու Վերան հաստատ որոշել ենք ամեն գնով սահել սովորել, այսինքն՝ դեռ էլի ենք մտադիր գնալ սահադաշտ, այնպես որ զվարճալի տեսարանների սիրահարներին հրավիրում ենք դիտելու։ :D

electrical_storm
18.02.2007, 16:30
անձամբ ինձ համարյա բոլոր ակումբցիները շատ դուր եկան:love

Ես էտ դուր եկածների մեջ կա՞մ…

Guest
18.02.2007, 16:31
Ես էտ դուր եկածների մեջ կա՞մ…

Որտեղից էլ գլխի ընկար, որ համարյան…

Երվանդ
18.02.2007, 16:58
Որտեղից էլ գլխի ընկար, որ համարյան…

loooooooool, Բայց դու որտեղից իմացար որ իմ համարյան...՞:)

Երվանդ
18.02.2007, 16:59
Ես էտ դուր եկածների մեջ կա՞մ…

Դե դուել ես բոլորի մեջ:)

Arisol
18.02.2007, 17:23
Աաաա, մի ժամ ա խնդում եմ, Անուկ :D : Էս ինչ կայֆ հանդիպում էր, ափսոս չկայի… Հետաքրքիր ա, իսկ սահադաշտը մինչև ո՞ր ամիսն ա բաց:think … Ասենք ապրիլին բա՞ց կլնի:

Artgeo
18.02.2007, 17:30
Մենք երեկ փոշմանեցինք որ շուտ ենք գնացել:( , ուր որ գնացել էինք անհետաքրքիր տեղ էր:( , դուէ լավն էիք ժող. անձամբ ինձ համարյա բոլոր ակումբցիները շատ դուր եկան:love
Ասեմ, դա լրիվ զգացվում էր: :D Նամանավանդ ես ու Guest-ը, չէ՞ :oy
Բուրդ ճիպտե՞լ ես։ :D
Իսկ եթե լուրջ։ Նոր եկածները իմ դուրն էլ շատ եկան: Շատ ուրախ եմ, որ ձեր հետ ծանոթացա: :)

Ի դեպ ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում Կակտուսիցս :(

Երվանդ
18.02.2007, 17:46
Ասեմ, դա լրիվ զգացվում էր: :D Նամանավանդ ես ու Guest-ը, չէ՞ :oy

Դե Guest-ին արդեն տեսել էի ու արդեն դուրս եկել էր:) , երեկ տղերքից դու ու linus-ը դզզեցիք, աղջկեքից սաղնել բեսամտ դուրս եկան:love ,բայց ամենաշատը otar-ը:)

StrangeLittleGirl
18.02.2007, 17:48
Եթե չհաշվենք, որ նոր մարդկանց հետ ծանոթացա, մեկ էլ linus-ն էր եկել, որին վաղուց չէի տեսել ու կարոտել էի, ահավոր անկապ հանդիպում էր :(

Արսեն
18.02.2007, 22:37
Հանդիպումը շատ լավ անցավ, նամանավանդ որ առաջին անգամ էի գնացել ու լիքը մարդկանց հետ ծանոթացա: Հաճելի ծանոթություններ էին, հուսով եմ էլի կգամ հանդիպմանը, մանավանդ որ electrical_storm-ը՝ Միկան SOAD-ի համերգների CDները պետքա բերի looooooooooooool
Ափսոս չտեսա թե ոնց են "ընկնում" սառցադաշտում, հուսով եմ Անուլը նկարները ցույց կտա:

Cassiopeia
19.02.2007, 13:06
Հարգելի ակումբցիներ, էքստրիմի սիրահարներ…

Հրավիրում ենք բոլորիդ ականատես լինել, ինչպես նաև ցանկության դեպքում մասնակից լինել մեր "սահադաշտային" հանդիպմանը, որը տեղի կունենա ս/թ փետրվարի 21-ին, ժամը 20:00-ին "Կարապի լճի" տարածքում գործող սահադաշտում…Օրակարգում՝
Սահում են՝ Ուլուանան և Cassiopeia-ն (ինչպես նաև այլ ցանկացողներ),
ընկնում են՝ Ուլուանան և Cassiopeia-ն (ինչպես նաև այլ ցանկացողներ),
արյան մեջ ադրենալինի բարձրացում գրանցվում է բոլորի մոտ :D

aniko
19.02.2007, 13:43
Բարև բոլորին, :)
ես ել եմ ուզում գալ, եթե ստացվեց կգամ անպայման, 2 տարի է ուզում եմ գնալ այտեղ ու սահել սովորել, մի գուցե հաջողվի գոնե այս անգամ :think

Երվանդ
19.02.2007, 13:46
Բա ես ինչ եմ խմելու՞:( , նդեղ խմելու բան չկա:angry

Ուլուանա
19.02.2007, 13:50
Բա ես ինչ եմ խմելու՞:( , նդեղ խմելու բան չկա:angry

Էնտեղ խմելու ժամանակ էլ չես ունենալու, քանի որ եթե չսահես էլ, մեկ է, ուրեմն ամբողջ ժամանակ ստիպված ես լինելու ծիծաղել մեզ՝ ընկնողներիս վրա։ :D

Երվանդ
19.02.2007, 13:58
Էնտեղ խմելու ժամանակ էլ չես ունենալու, քանի որ եթե չսահես էլ, մեկ է, ուրեմն ամբողջ ժամանակ ստիպված ես լինելու ծիծաղել մեզ՝ ընկնողներիս վրա։ :D

Հա էտել կա:) ,իմ ամենասիրած տեսրաներիցա երբ աղջիկները ընկնում են,:) նենց որ մի 90 տոկոս եսել կգամ

Արսեն
19.02.2007, 14:26
Մեծ հաճույքով ես էլ կգամ: մի քիչ կուշանամ, բայց դե կներեք երևի, չէ՞: Zevs66666666666 ջան խմելու բան կճարվի, մի մտածի, բայց ժամանակ չի լինի, դու չես քշելու՞՛:

Երվանդ
19.02.2007, 14:51
Մեծ հաճույքով ես էլ կգամ: մի քիչ կուշանամ, բայց դե կներեք երևի, չէ՞: Zevs66666666666 ջան խմելու բան կճարվի, մի մտածի, բայց ժամանակ չի լինի, դու չես քշելու՞՛:

Չէէէ:) , ես որ ընկնեմ մի 2-3 կոտրվածքը նախդա, համել կարողա սահադաշտը սկսի ճաքճքել:D

Արսեն
19.02.2007, 14:55
Չէէէ:) , ես որ ընկնեմ մի 2-3 կոտրվածքը նախդա, համել կարողա սահադաշտը սկսի ճաքճքել:D

ես վերջինի կողմնակիցն եմ՝ սահադաշտը սկսի ճաքճքելlooooooooooooool
բայց մի մտածի, ինչ լինում ա, թող սառուցին լինի :D
համենայն դեպս լավ կլինի եթե լիքը մարդիկ գան, մի բոլ կարելի է ծիծաղել ;) :D

Cassiopeia
19.02.2007, 14:57
ես վերջինի կողմնակիցն եմ՝ սահադաշտը սկսի ճաքճքելlooooooooooooool
բայց մի մտածի, ինչ լինում ա, թող սառուցին լինի :D
համենայն դեպս լավ կլինի եթե լիքը մարդիկ գան, մի բոլ կարելի է ծիծաղել ;) :D

Բայց դուք դեմք եք… սիրում եք "անպաշտպան աղջիկների վրա" ծիծաղել :D

CactuSoul
19.02.2007, 15:40
Շա՜տ մեծ հույսեր եմ փայփայում, որ Բյուրի համար հանդիպումը ես չեմ անկապացրել:unsure … Եթե իմ պատճառով էր, կներես, էլի, Բյուր ջան:( …

Artgeo ջան, Կակտուսդ քեզ վաղուց էր ներել:P : Մենակ թե էլ ըտենց բաներ չանես, հա՞:) :

Եթե ոմանց պլանները խախտել եմ (դեպի վատը), ներողություն եմ խնդրում. ես իրոք չէի ուզում:oy … Բայց ինձ համար շա՜տ հաճելի էր, որ դուք էլ որոշեցիք գալ սահադաշտ:love …

Հ.Գ.
Ձեզ բոլորիդ շատ եմ սիրում:kiss !

Cassiopeia
19.02.2007, 16:03
Շա՜տ մեծ հույսեր եմ փայփայում, որ Բյուրի համար հանդիպումը ես չեմ անկապացրել:unsure … Եթե իմ պատճառով էր, կներես, էլի, Բյուր ջան:( …

Արտգեո ջան, Կակտուսդ քեզ վաղուց էր ներել:P : Մենակ թե էլ ըտենց բաներ չանես, հա՞:) :

Եթե ոմանց պլանները խախտել եմ (դեպի վատը), ներողություն եմ խնդրում. ես իրոք չէի ուզում:oյ … Բայց ինձ համար շա՜տ հաճելի էր, որ դուք էլ որոշեցիք գալ սահադաշտ:love …

Հ.Գ.
Ձեզ բոլորիդ շատ եմ սիրում:kiss !

Անի ջան, ես շատ ուրախ էի, որ դու մեր պլանները խարնել ես...
P.S. Ինչ ահաորա տրանսլիտ-ով աշխատելը...

StrangeLittleGirl
19.02.2007, 17:33
Լավ կլիներ՝ եթե կոնկրետացնեիք հանդիպման վայրը:
Ես կգամ, եթե.
1. մանկաբարձության դասերս սովորած լինեմ
2. ոտքերիս ցավն անցնի
3. առողջությունս տեղը լինի
4. հավես ունենամ
5. հասցնեմ բախիլներ գնել

Ուլուանա
19.02.2007, 17:59
Լավ կլիներ՝ եթե կոնկրետացնեիք հանդիպման վայրը:
Ուրեմն այսպես.
Հանդիպումը տեղի կունենա ս/թ փետրվարի 21-ին, ժամը 20:00-ին, Առնո Բաբաջանյանի արձանի մոտ։

Taurus
19.02.2007, 23:03
Բա որ ես չգամ, դուք վոնց եք առանց ինձ ընկնելու, …Չէ, չի ստացվի :(
P.S. CactuSoul ջան ինչ եղավ Kent -ը;) ?

Cassiopeia
20.02.2007, 10:56
Բա որ ես չգամ, դուք վոնց եք առանց ինձ ընկնելու, …Չէ, չի ստացվի :(
P.S. CactuSoul ջան ինչ եղավ Kent -ը;) ?

Էն բարի "պապիկին" հիշո՞ւմ ես… նա ինձ սպասում է :P

Taurus
20.02.2007, 11:01
Էն բարի "պապիկին" հիշո՞ւմ ես… նա ինձ սպասում է :P

Էն որ սպասում ա, էտ հաստատ ա, ինքը արդեն 2 օր ա սպասում:D , բայց որ բարի , էտ չգիտեմ, ինձ թվաում ա, որ բարի պապին, չեր ասի "ըտենց պառկած լավ ա", կամ էլ ոնց էր է, մի խոսքով իմաստը նույնն ա!;)

sh_joy
20.02.2007, 18:43
Օրակարգում՝
Սահում են՝ Ուլուանան և Cassiopeia-ն (ինչպես նաև այլ ցանկացողներ),
ընկնում են՝ Ուլուանան և Cassiopeia-ն (ինչպես նաև այլ ցանկացողներ),
արյան մեջ ադրենալինի բարձրացում գրանցվում է բոլորի մոտ :D

Ես էլ եմ գալիիիիիիիս։ :yahoo

Բայց ես երևի մենակ սահեմ(առանց ընկնելու) :P :oy

Taurus
20.02.2007, 18:47
Ես էլ եմ գալիիիիիիիս։ :yahoo

Բայց ես երևի մենակ սահեմ(առանց ընկնելու) :P :oy

Առխային, եթե Արթուրը գա, առանց քեզ հարցնելու դու կընկնես:

P.S. Ժող ձեզ շնորհավորում եմ, աչքիս մի հոգի քշող կա, վոչ թե քշցնող!;)

sh_joy
20.02.2007, 18:59
Առխային, եթե Արթուրը գա, առանց քեզ հարցնելու դու կընկնես:
Աա, էդ չէի մտածել...:D

P.S. Ժող ձեզ շնորհավորում եմ, աչքիս մի հոգի քշող կա, վոչ թե քշցնող!;)
Քշցնո՞ղը որն ա։ :8

Բայց ասեմ, ես նոր եմ սովորել, հազիվ ինձ յոլա տանեմ, նենց որ ընկնելուց իմ վրա շատ հույս չդնեք :D

StrangeLittleGirl
20.02.2007, 19:03
1. մանկաբարձության դասերս սովորած լինեմ
Հինգշաբթի օրը ֆունկցիոնալ դիագնոստիկայի ենք, այնպես որ այս խնդիրը չկա

2. ոտքերիս ցավն անցնի
ոտքերիս ցավն անցել է

3. առողջությունս տեղը լինի
առողջությունս տեղն է

5. հասցնեմ բախիլներ գնել
բախիլներ արդեն ունեմ

4. հավես ունենամ
մնաց հավեսը… :think աչքիս ես էլ եմ գալու :P

Taurus
20.02.2007, 19:04
Քշցնո՞ղը որն ա։?

Էն որ ոտքերն ու մարմինը առանձին-առանձին են սահում:D
Բայց կներեք կարող ա մինչև վաղը սահադաշտը հալվի:hands

Artgeo
20.02.2007, 21:14
Ես էլ կգամ, թե կարողացա ու սաղ մնացի ու այդ օրը այսօրվա պես ուժասպառ եղած չեղա:

Anul
20.02.2007, 21:31
եթե կարողանամ Վլադին(Specin) համոզեմ, ես էլ կգամ. ուուուուֆ, ինչ վատ է մեծ ախպեր ունենալը :angry

electrical_storm
21.02.2007, 00:08
Անուլ ջան, փոքր քուրն էլա ներվեր ուտում…:)

CactuSoul
21.02.2007, 12:14
Ես էլ եմ գալուո՜ւուու:yahoo …
Համ էլ:oy … ոնց որ թե պապայիս էլ եմ հավեսի գցել, կարող ա համոզեմ, ինքն էլ գա:)) : Բա՞:P :

Cassiopeia
21.02.2007, 12:15
:D Էսօր սահադաշտը ակումբցիների ձեռին "ճաքելուա" :D

Երվանդ
21.02.2007, 19:06
Ես վայթե չգամ, երեկ լակել եմ մի ուրիշ ձևի ու հիմա վատտտտտ եմմ:[

Արսեն
22.02.2007, 00:13
Ափսոս չկարողացա գալ սահադաշտ :(
երևի լաաաաավ ուրախացել եք..... լավ էլ արել էք :)

Artgeo
22.02.2007, 00:45
Ափսոս չկարողացա գալ սահադաշտ :(
երևի լաաաաավ ուրախացել եք..... լավ էլ արել էք :)
Ուհու... Կարապի լիճը իսկական լիճ էր, միայն... չէին թողնում լողանալ... :(

Cassiopeia
22.02.2007, 01:04
Մի խոսքով, տաք եղանակը մեր պլանավորած հանդիպման "հերը անիծեց…":( Սառցադաշտը նման էր սառցալճի, որտեղ այսբերգներ էին լողում… Մանթո էինք…:(
Բայց ոչինչ, ամեն անգամ պապը փլավ չի ուտի… Ու մի օր մեր բոստանում էլ գարուն կգա:D

TigranM
22.02.2007, 01:43
Ափսոս չկարողացա գալ սահադաշտ :(
երևի լաաաաավ ուրախացել եք..... լավ էլ արել էք :)
Հանիդիպումը իրոք, որ հետաքրքիր անցավ,չնայած որ սահադաշտը սահելու համար պիտանի չէր:Ինձ համար շատ հաճելի էր ծանոթանալ հանդիպման եկած բոլոր անդամների հետ:

CactuSoul
22.02.2007, 18:13
Սաղ հեչ, գոնե իմացանք, թե էդ բախիլ կոչվածն ինչ ա:D …

Cassiopeia
22.02.2007, 18:16
Ժողովուրդ, շաբաթ օրը հանդիպո՞ւմ ենք…

Նորմարդ
22.02.2007, 18:22
Ժողովուրդ, շաբաթ օրը հանդիպո՞ւմ ենք…
Իսկ դու ուզում ե՞ս:

Cassiopeia
22.02.2007, 18:26
Ախր դուք դառել եք իմ ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ-ն…:love

StrangeLittleGirl
22.02.2007, 23:24
Ժողովուրդ, շաբաթ օրը հանդիպո՞ւմ ենք…
Ես չեմ գալու

aniko
23.02.2007, 14:29
փաստորեն անցիալ օրը չեք սահել՞ ես ել ենպես եի տխրել, որ չկարողացա ձեզ միանալ, պարապուն ունեի այդ ժամին
իսկ հաջորդ հանդիպումը երբ է՞

Cassiopeia
23.02.2007, 16:14
Ակումբի հերթական հանդիպումը տեղի կունենա SQ1-ում, Փետրվարի 24-ին, ժամը 17:00-ին…
Եթե բախտներս բերի, բավականին հետաքրքիր հանդիպում է սպասվում ;)

StrangeLittleGirl
23.02.2007, 19:04
Եթե բախտներս բերի, բավականին հետաքրքիր հանդիպում է սպասվում
Ինչո՞վ է հետաքրքիր լինելու :'
Մեկ ա չեմ գալու :D

Ուլուանա
24.02.2007, 10:09
Եթե բախտներս բերի, բավականին հետաքրքիր հանդիպում է սպասվում ;)
Իսկ եթե չբերի՞... :unsure Էլի լոքշից կմեռնե՞նք։ :o :[ :( :D :8

Ժողովուրդ, առաջարկում եմ էս անգամ նստենք ու լրջորեն որոշենք, թե այսուհետև ինչպես անցկացնենք ակումբի հանդիպումները, որպեսզի համ հետաքրքիր լինի, համ էլ ավելի նպատակաուղղված ու, ինչու՞ չէ, նաև օգտակար։ :think Թե չէ այնպիսի հանդիպումները, ինչպիսին մինչև հիմա ունեցել ենք, ինչպես տեսնում եք, արդեն իրենց սպառել են... :( Ճիշտ է, նոր անդամները դա, բնականաբար, չեն զգում, քանի որ, այսպես ասած, դեռ նոր են հավեսի ընկնում :D բայց դե մենք՝ հին անդամներս, արդեն հոգնել ենք ուղղակի ինչ-որ բարում նստելուց ու հենց էնպես խոսելուց... Նոր բան է պետք մտածել, ու նորից եմ ասում, այնպիսի բան, որ ոչ միայն հաճելի լինի, այլև օգտակար։
Համ էլ, օրինակ, ես արդեն զզվել եմ պասիվ ծխողի կարգավիճակից... :aggressive Ինչքա՞ն կարելի է փակ տարածքում նստած ծխախեղդ լինել... :[ :8

electrical_storm
27.02.2007, 15:03
Կարծում եմ օրերը երբ տաքանան,ամեն բան ավելի լավ կլինի... հասկանում ես՝ ցուրտա դրսում,տաք տեղա պետք նստելու համար:Մենք էլ ծանոթներով/ընկերներով հոգնել ենք արդեն կաֆեներից.... բայց դե ցուրտա.....

linus
28.02.2007, 16:46
Հիմա հերթական հանդիպումը երբ և որտեղ է տեղի ունենալու?

StrangeLittleGirl
28.02.2007, 21:10
Ուշադրությու՛ն
Ակումբի ամենա-ամենա հանդիպումներից…
Ուրեմն, քանի որ ես սիրում եմ նորություններ, կազմակերպում եմ մի շա՜տ հետաքրքիր հանդիպում: Այստեղ մուտքը բոլորի առաջ բաց չէ: Բացատրեմ ինչու: Հանդիպումը տեղի է ունենալու մեր տանը՝ մարտի 3-ին, ժամը երեկոյան 7-ին: Քանի որ մեր տունը ռեզինից չէ ու քանի որ ես ուզում եմ, որ ավելի մտերմիկ միջավայր ստեղծվի, մասնակիցների թիվը սահմանափակում եմ: Բայց ինչպե՞ս… Ես նախատեսում եմ, որ մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 12-ը: Սակայն դա առավելագույն թիվն է: Առայժմ ասում եմ 5. մեր տուն կգան նրանք, ովքեր առաջինը ինձ կտեղեկացնեն, որ հաստատ գալու են: Նկատի ունեմ առաջին հինգ հոգին: Հետո էդ թիվը կմեծացնեն: Ասեմ նաև, որ ԽԾԲ-ն չի անցնում, այսինքն՝ ինչքան էլ մտերիմ լինեք ինձ հետ, պետք է անպայման ինձ տեղեկացնեք, որ գալու եք: Նեղանալ-մեղանալ չկա: Միայն մի քանի բացառություններ կան, որոնք հարգելի պատճառներով Ակումբ քիչ են մտնում կամ ընդհանրապես չեն մտնում: Նրանց առանձին կտեղեկացվի: Նրանք չեն մտնում այդ 5-ի մեջ:

Մասնակցության պայմանները.
1. Ցանկալի է, որ ձեզ հետ ուտելիք բերեք, չնայած ես որոշ չափով դա հոգալու եմ (ախր ինձնից ի՞նչ խոհարար :D)
2. Աղմկել չկա, եթե չեք ուզում, որ անցանկալի հյուր հայտնվի մեր տանը
3. Ծխելը խստիվ արգելվում է :nono :P

Ծրագիրը.
1. ուտուշ-խմուշ
2. երաժշտություն, բայց պարել չկա
3. մաֆիա
4. իսկ գիշերը մտերմիկ զրույցներ մոմի լույսի տակ

StrangeLittleGirl
28.02.2007, 23:35
Մոռացա ասել: Գրանցվել կարող եք հետևյալ միջոցներով.
1. PM
2. SMS
3. ICQ
հաշվի առնելով, որ ամբողջ օրն ինտերնետում չեմ, բայց հեռախոսս ամբողջ օրն ինձ հետ է, երկրորդ տարբերակն ամենալավ միջոցն է:

Երվանդ
01.03.2007, 12:36
Ես շատ կուզենաի գաի եթե մաֆիա է լինելու, բայց դե որ ծխել չկա:( ավտոմատ տռա:) , անկախ նրանից Բյուրակնը ինձ կնդհուներ թե չէ;)

StrangeLittleGirl
01.03.2007, 20:59
Ինչու՞ է բոլորիդ թվում, որ իմ ընդունել-չընդունելով է: Ես խաղի կանոններ եմ առաջարկել, պարտավոր եմ դրանց ենթարկվել: Հենց ինձ համար այդ կանոնները չափազանց դաժան են :(
Արդեն հայտնի են այդ հինգ հոգին.
1. Ուլուանա
2. Նորմարդ
3. Guest
4. Artgeo
5. Kita

Ցուցակից դուրս՝ Արշակ, Մելիք և Chuk:

Բայց դեռ մի քանի տեղ էլ կավելացնեմ երևի: Հնգյակից դուրս մնացողներ, խնդրում եմ, շա՜տ ուշադիր եղեք, որ հենց այս թեմայում գրեմ գրանցվելու մասին, անմիջապես արձագանքեք, թե չէ սրտիս դարդ կլինի:

StrangeLittleGirl
02.03.2007, 00:36
2 տեղ ավելացնում եմ: Շատ եմ խնդրում, առաջին հերթին փորձեք sms-ներով ինձ հետ կապվել, հետո նոր icq-ով կամ pm-ով, որովհետև ես հաշվելու եմ ոչ թե առաջին ուղարկվածները, այլ առաջին կարդացածներս:

Artgeo
02.03.2007, 11:42
Հաջորդ հանդիպումը կկայանա մարտի երեքին 17.00 SQ-1

Նորմարդ
02.03.2007, 14:00
Հաջորդ հանդիպումը կկայանա մարտի երեքին 17.00 SQ-1
Հարգելի ակումբցիներ վերը արված հայտարարությունը ապատեղեկատվություն է, քանի որ ակումբի ադմինիստրացիան, մի քանի ակտիվ անդամներ ինչպես նաև ես այդ օրը, այդ ժամին լինելու ենք այլ տեղ՝ Բյուրենց տանը: Բյուրենց տուն գնացողների ցուցակը կգտնեք այս էջում: Այնպես, որ SQ-1 ում այդ օրը, այդ ժամին հնարավոր է հանդիպեք միայն այս անպատասխանատու հայտարարությունը անողին :D :D :D
Հարգանքներով Նորմարդ

քաղաքացի
02.03.2007, 14:05

Թեթև ուղղում, նույն ժամին չի՛, մի 2 ժամ հետո :)

Ավելացվել է 1 րոպե անց
Artgeo-ն երբեք հայտարարությունը կապույտով չէր գրի :D

Ուլուանա
02.03.2007, 16:07
Ուշադրություն

Բյուրակնենց տուն եկողները վաղը ժամը 18.30 լինեն Ռադիոտան մոտի խաչմերուկում (Ալեք Մանուկյան - Սայաթ-Նովա)։ Խնդրում ենք չուշանալ։

Մելիք
02.03.2007, 17:24
Հարգելի ակումբցիներ վերը արված հայտարարությունը ապատեղեկատվություն է, քանի որ ակումբի ադմինիստրացիան, մի քանի ակտիվ անդամներ ինչպես նաև ես այդ օրը, այդ ժամին լինելու ենք այլ տեղ՝ Բյուրենց տանը: Բյուրենց տուն գնացողների ցուցակը կգտնեք այս էջում: Այնպես, որ SQ-1 ում այդ օրը, այդ ժամին հնարավոր է հանդիպեք միայն այս անպատասխանատու հայտարարությունը անողին :D :D :D
Հարգանքներով Նորմարդ

Եվ ոչ միայն…
Բացի Արթուրից եկող մյուս անդամները կարող են հանդիպել նաև միմյանց: Ակումբը Բյուրենց տուն գնացող 12 հոգով չի սահմանափակվում: Ի դեպ նախքան Բյուրենց տուն գնալը հնարավոր ա՝ ես էլ գամ SQ1

StrangeLittleGirl
02.03.2007, 23:38
Ժո՛ղ, ես մեռա :D Փաստորեն, առաջին հնգյակի մեջ իրականում պետք է Սասունն ընդգրկվեր, քանի որ շատ ավելի շուտ էր ինձ գրել, բայց ես քնաթաթախ լինելու պատճառով սխալ էի ընկալել: Ամեն դեպքում, ահա վերջնական ցուցակը.
1. Ուլուանա
2. Նորմարդ
3. Guest
4. Քաղաքացի
5. Kita
6. Արշակ
7. Poet
8. Electrical_storm
9. Մելիք
10. chuk
11. Cassiopeia
12. linus

Taurus
02.03.2007, 23:39
Բա դու չես գնալու ձեր տուն:o

electrical_storm
02.03.2007, 23:49
8. Electrical_storm

Այո՛… ես էլ եմ գնում:)

Guest
03.03.2007, 07:45
Ահավոր ա՝ 13 հոգով մի «սեղան» ենք նստելու… մի բան պատահելու ա :aaa

Artgeo
03.03.2007, 08:43
Եվ ոչ միայն…
Բացի Արթուրից եկող մյուս անդամները կարող են հանդիպել նաև միմյանց: Ակումբը Բյուրենց տուն գնացող 12 հոգով չի սահմանափակվում: Ի դեպ նախքան Բյուրենց տուն գնալը հնարավոր ա՝ ես էլ գամ SQ1

Chuk-ը նույնպես գալու է։ :)

StrangeLittleGirl
04.03.2007, 12:48
Ուշադրությու՛ն. ուղիղ միացում հանդիպման վայրից: Գիշերը չենք քնել կամ իրար վրա ենք քնել :D
13 հոգով էլ սեղանի շուրջ չենք նստել, հատակն ենք գրավել: Բայց շա՜տ լավ էր: Ափսոս, որ շատերը շուտ գնացին: Ով ուզում է միանալ, կարող է գալ, հանդիպումը շարունակվում է: Բայց մի կարևոր բան կա. ուտելու բան կբերեք, սովա՜ծ ենք:

Հ.Գ. Սոված ժամանակ սոխն էլ ա միրգ:

Tumbler
04.03.2007, 13:08
Հիմա ինչ, հլը ըտեղ եք՞. Արա չէ, բայց դուք շատ կայֆնեք մի օր եսել գամ ելի՞.

PoeT
04.03.2007, 16:01
Արա հաաա, լավ էր։ ՇԱՔԱՐ ՇՈՒՐԹԵՐՈՎ ԱՂՋԻ՜Կ։

Նորմարդ
04.03.2007, 19:36
Ռոմանտիկ հանդիպում էր :D

StrangeLittleGirl
04.03.2007, 19:41
Հանդիպումը շարունակվում է մեր տանը: Մաֆիա ենք խաղում: Ով ուզում է, կարող է գալ: Հենց հիմա :P

Նորմարդ
04.03.2007, 19:51
Հանդիպումը շարունակվում է մեր տանը: Մաֆիա ենք խաղում: Ով ուզում է, կարող է գալ: Հենց հիմա :P
Որոշել էք 7 օր 7 գիշեր հանդիպում անե՞ք; :D

Anul
05.03.2007, 21:23
ժող. բան չեմ հասկանում, այս ինչ է կատարվում? երբ մտնում եմ, դուք Բյուրենց տանը հանդիպմանն եք. չլինի մոտս դեժավյու է :o

John
09.03.2007, 16:28
Վաղը հանդիպում չի լինելու՞ :( ես էլ որոշել էի գալ…

քաղաքացի
09.03.2007, 17:01
Հաջորդ հանդիպումը կլինի վաղը՝ մարտի 10-ին ժամը 17:00-ին SQ1-ում

Եթե 2 հոգուց քիչ լինենք չեմ գա :nono

Cassiopeia
09.03.2007, 17:02
Հաջորդ հանդիպումը կլինի վաղը՝ մարտի 10-ին ժամը 17:00-ին SQ1-ում

Եթե 2 հոգուց քիչ լինենք չեմ գա :nono

2 հոգի հաստատ չեն լինելու հանդիպմանը :P
Նկատի ունեմ, որ 2 հոգով պակաս են լինելու հանդիպման եկողները ;)

Taurus
09.03.2007, 17:03
Եթե 2 հոգուց քիչ լինենք չեմ գա :nono

Դու ու Հովսեփը արդեն 2, թե դու չես գնալու:P ;)

John
09.03.2007, 17:11
Եթե ես ու Սասունն ենք մենակ լինելու՝ չեմ գա…

Ուլուանա
09.03.2007, 19:12
Ի դեպ, ասեմ, որ ես էլ չեմ գալու։ Չգիտեմ ովքեր են մյուս երկուսը, բայց ինձ էլ երրորդը հաշվեք։

քաղաքացի
10.03.2007, 13:11
Ակու՛մբ, արթնացե՜ք, էսօր շաբաթ է:
Ինչու՞ ոչ ոք ձայն չի հանում :(

Taurus
10.03.2007, 13:44
Եթե մարդ չգա, ես կգամ, կարող ա մի քիչ ուշանամ, բայց հովսեփին մենակ չեմ թողնի:)

P.S. հեսա ենքն մարդ ագալու, որ էլ ասելու չի;)

քաղաքացի
10.03.2007, 13:59
P.S. հեսա ենքն մարդ ագալու, որ էլ ասելու չի;)

:hands
Պրովոկացիա ես անու՞մ: :D

John
10.03.2007, 15:57
Կարողա՞ ես էլ չգնամ… եթե 2-3 (էլ չեմ ասում 1) հոգով ենք լինելու՝ անիմաստա երևի… լավ, ես Էդոյին ու Սասունին կասեմ, որ չեմ գնալու, իսկ մյուսներին երևի պետք չի ասել՝ մեկա ոչ մեկ չէր գնալու…

քաղաքացի
10.03.2007, 15:58
Կարողա՞ ես էլ չգնամ… եթե 2-3 (էլ չեմ ասում 1) հոգով ենք լինելու՝ անիմաստա երևի… լավ, ես Էդոյին ու Սասունին կասեմ, որ չեմ գնալու, իսկ մյուսներին երևի պետք չի ասել՝ մեկա ոչ մեկ չէր գնալու…
Արի, տեր եմ:

John
10.03.2007, 16:05
Արի, տեր եմ:
կգամ :)

քաղաքացի
10.03.2007, 16:49
Վա՜յ: Ուշացա: Շուտ գնամ տեսնեմ քանի չեկած մարդ է ինձ սպասում :D

CactuSoul
13.03.2007, 15:13
Ժո՛ղ, շաբաթ օրը PoeT-ի… է՜էէհ:oy … «Ակումբ»-ի ծնունդը ոնց ե՞նք նշելու: Եկեք հիմիկվանից մտածենք, էլի՜:) :

Kita
13.03.2007, 16:23
Ժո՛ղ, շաբաթ օրը PoeT-ի… է՜էէհ:oy … «Ակումբ»-ի ծնունդը ոնց ե՞նք նշելու: Եկեք հիմիկվանից մտածենք, էլի՜:) :

և իրոք, ինչպե՞ս ենք նշելու..
հաստատ ինչ-որ բան կազմակերպվում է սուս-փուս..ասեք իմանանք...

Stalker
13.03.2007, 17:11
և իրոք, ինչպե՞ս ենք նշելու..
հաստատ ինչ-որ բան կազմակերպվում է սուս-փուս..ասեք իմանանք...

Խի սուս-փուս? Ստեղ ելի մարդ կա որ կուզենար մասնակցեր :P

CactuSoul
16.03.2007, 10:53
Ոչ ոք ոչինչ չի ասում:( … Փաստորեն մատների վրա կարելի ա հաշվել էն մարդկանց, ովքեր ուզում են նշել «Ակումբի» ծնունդը, հա՞:think :
Ախր… :( :cry2

Artgeo
16.03.2007, 12:15
Ոչ ոք ոչինչ չի ասում:( … Փաստորեն մատների վրա կարելի ա հաշվել էն մարդկանց, ովքեր ուզում են նշել «Ակումբի» ծնունդը, հա՞:think :
Ախր… :( :cry2
Վաղը երեկոյան ոչինչ մի նախատեսեք։ Մանրամասները կհայտարարվեն։ ;)

CactuSoul
16.03.2007, 12:52
Ո՜ւխ:yahoo … Ուռա՜աա:drinks …
Ո՜նց եմ ձեզ սիրուուում:love …

Artgeo
16.03.2007, 17:03
ՎԱՂԸ ԺԱՄԸ 19.00 ԻՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆՔ։ ՇԱԱԱՏ եմ խնդրում, բոլոր նրանց, ովքեր միտք ունեն գալու, ստեղ գրել։ Որոշ չափով ծրագիրը կախված է դրանից։

Cassiopeia
16.03.2007, 17:20
ՎԱՂԸ ԺԱՄԸ 19.00 ԻՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆՔ։ ՇԱԱԱՏ եմ խնդրում, բոլոր նրանց, ովքեր միտք ունեն գալու, ստեղ գրել։ Որոշ չափով ծրագիրը կախված է դրանից։

Որտեղ ենք հավաքվում: Ես ուզում եմ գալ, ձեզ բոլորիդ շաաատ եմ կարոտել…:love

CactuSoul
16.03.2007, 17:25
Ես շատ եմ ուզում գալ: Եթե ոչ մի խանգարող հանգամանք չլինի, անպայման կգամ:
Բայց, Արթ, գոնե տեղն ասա. որտե՞ղ ենք հավաքվելու: Գոնե սկզբում, որ հետո տեսնենք՝ ինչ ենք անում;) :

Artgeo
16.03.2007, 17:29
Ես շատ եմ ուզում գալ: Եթե ոչ մի խանգարող հանգամանք չլինի, անպայման կգամ:
Բայց, Արթ, գոնե տեղն ասա. որտե՞ղ ենք հավաքվելու: Գոնե սկզբում, որ հետո տեսնենք՝ ինչ ենք անում;) :
Լավ, սենց ասեմ, գնալու մի քանի տարբերակ կա ու ըստ մարդկանց եկած քանակի ու պարունակության :D այն կփոխվի: Սենց թե նենց Օպերայի մոտակայքում ենք հավաքվելու, բայց մի հատ տաք ու չոր տեղա պետք: :)

Ուլուանա
16.03.2007, 17:39
Գալու եմ։ :P

CactuSoul
16.03.2007, 17:43
Ի դեպ, ամենայն հավանականությամբ եկողներին անակնկալ է սպասվում;) :

Cassiopeia
16.03.2007, 17:54
Ժողովուրդ, ես հաստատ գալու եմ, բայց չգիտեմ, կկարողանամ մինչև վաղվա հանդիպումը էլի մտնել ֆորում, խնդրում եմ, ինձ տեղյակ պահեք թե որտեղ և երբ ենք հանդիպում… նախօրոք շնորհակալություն:

Ուլուանա
16.03.2007, 18:28
Ի դեպ, ամենայն հավանականությամբ եկողներին անակնկալ է սպասվում;) :
Ասելուդ ձևից կարելի է ենթադրել, որ անակնկալը քո կողմից է լինելու... :oy հա՞... :o

CactuSoul
16.03.2007, 18:42
Ասելուդ ձևից կարելի է ենթադրել, որ անակնկալը քո կողմից է լինելու... :oy հա՞... :o
Էնքան էլ չէ:oy … Ուղղակի «հայտարարությունն» էր իմ կողմից: Որ հենց անձամբ իմ կողմից լիներ, չէի ասի «ամենայն հավանականությամբ»:oy :

Artgeo
16.03.2007, 20:02
Վերջնականապես որոշեցինք։

Հանդիպում ենք ԿԱՍԿԱԴԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿՈՒՄ ժ. 19.00, հետո գնալու ենք Wild West, Օպերայի մոտ: Խուլ ու համրերի պալատին չհասած ա, հենց խաչմերուկում:

StrangeLittleGirl
16.03.2007, 20:15
Ես էլ եմ գալու, բայց կարող ա ուշանամ: Էդ կախված ա նրանից, թե Վահեն ինձ երբ բաց կթողնի :D

Ներսես_AM
16.03.2007, 22:20
Ինձ ու Շուշանին էլ գրանցեք: :)
Ակումբի ծննդյան խաթր շաբաթ օրվա աշխատանքային օրս տեղափոխեցի կիրակի:

Taurus
16.03.2007, 23:39
ես կգամ միայն այն դեպքում, եթե Պլեմյաշիս մոտ չգնամ, եթե գնացի, ուրեմն կամ չեմ գա, կամ էլ կուշանամ:B

քաղաքացի
17.03.2007, 00:04
Ես Taurus-ի տեղը կգամ :P

Guest
17.03.2007, 10:59
Ոնց չեմ հաշվում 9 հոգի ա լինում:) դեռ
Լավ, որ այսքանքիչ մարդ կա, ուրեմն՝
Եթե աշխարհն շուռ գա անգամ,
Ես ձեզ սում եմ՝ ԵՍ ԿԳԱ՛Մ:

:D

Chuk
17.03.2007, 14:35
Ժողովուրդ ջան, ամոթ չլինի հարցնելը, էս ու՞մ ծնունդն եք գնում նշեք :love

Ես էլ եմ գալու :P

TigranM
17.03.2007, 23:14
Շատ եմ ափսոսում, որ չկարողացա գալ հանդիպմանը: Հուսով եմ, լավ զվարճացել եք և լավ ժամանակ եք անցկացրել:

Artgeo
18.03.2007, 01:24
Ակումբի ծննդյան տոնի առթիվ երկրորդ հանդիպումը մարտի 24-ին ԿԱՍԿԱԴԻ ԿԱՏՎԻ ՄՈՏ, եթե անձրև եղավ, ներսում ժ. 19.00, հետո գնալու ենք Wild West, Օպերայի մոտ: Խուլ ու համրերի պալատին չհասած ա, հենց խաչմերուկում:

Վազգեն
18.03.2007, 01:50
Գնացեք ու հավեսով նշեք ակումբի տարեդարձը։ Կենացներդ անուշ լինեն։:hands

StrangeLittleGirl
18.03.2007, 01:51
Արդեն վախենում եմ ասել ինձ վրա հույս չդնեք, որովհետև ամեն անգամ ասում եմ, թե չեմ գալու, բայց գալիս եմ :D
Ամեն դեպքում էս անգամ ոնց որ չեմ գալու:

Cassiopeia
18.03.2007, 18:12
Ակումբի ծննդյան տոնի առթիվ երկրորդ հանդիպումը մարտի 24-ին ԿԱՍԿԱԴԻ ԿԱՏՎԻ ՄՈՏ, եթե անձրև եղավ, ներսում ժ. 19.00, հետո գնալու ենք Wild West, Օպերայի մոտ: Խուլ ու համրերի պալատին չհասած ա, հենց խաչմերուկում:

Վայյյյ, հավատա՞մ աչքիս…

Artgeo
18.03.2007, 18:16
Վայյյյ, հավատա՞մ աչքիս…
Հիմա ոչ օֆիցիալ հանդիպում են կազմակերպել Կասկադի մոտ, 19.00 ին :D ես գնում եմ, իսկ դո՞ւք

Cassiopeia
18.03.2007, 18:21
Հիմա ոչ օֆիցիալ հանդիպում են կազմակերպել Կասկադի մոտ, 19.00 ին :D ես գնում եմ, իսկ դո՞ւք

Իսկ ես հիվանդ եմ:( լավանամ, որ եկող շաբաթ գամ հանդիպման ;)

Մելիք
20.03.2007, 17:04
Էդոն ու Սասունը էսօր ժամը 19:30 հանդիպման են հրավիրում Վլյոյի մոտ:

Kita
20.03.2007, 17:23
Էդոն ու Սասունը էսօր ժամը 19:30 հանդիպման են հրավիրում Վլյոյի մոտ:
իսկ էտ ի՞նչ է վլյոյին-ը....:think

Cassiopeia
20.03.2007, 17:24
Հուսով եմ Էդոն խոսքը կպահի ու իմ պատվին մի հատ գոլ կխփի;)
Իրանց հաղթանակ…

Taurus
20.03.2007, 18:12
Վայ Դավո Դավո!

Հուսով եմ Էդոն խոսքը կպահի ու իմ պատվին մի հատ գոլ կխփի;)

Հենց առաջին խաղում 4 ից երեք գոլը Gudjonsen-ի կատարմամ նվիրվում է Nika -ին, իմ հաղթանակի աստվածուհուն;)
իսկ Վլյօի մոտի հանդիպումը տեղափոխվում է մեկ ուրիշ օր:)

CactuSoul
20.03.2007, 18:53
....իսկ Վլյօի մոտի հանդիպումը տեղափոխվում է մեկ ուրիշ օր:)
Լավ, տեղափոխվում ա, բարով տեղափոխվի, բայց վերջը էդ Վլյոն ո՞վ ա:blin :

քաղաքացի
20.03.2007, 18:55
Լավ, տեղափոխվում ա, բարով տեղափոխվի, բայց վերջը էդ Վլյոն ո՞վ ա:blin :
Ես գիտեմ ով ա: Համ էլ ձեզ չի վերաբերվում: Էդոն ու ես գիտենք դրա մասին :P

electrical_storm
20.03.2007, 22:14
մյուս հանդիպումներին խնդրում եմ եկեք քաղաքականությունից ու հայրենի երկրի ապագայից չխոսենք...փլիզզ...

Ներսես_AM
20.03.2007, 22:20
մյուս հանդիպումներին խնդրում եմ եկեք քաղաքականությունից ու հայրենի երկրի ապագայից չխոսենք...փլիզզ...
Ճիշտա… եկեք, աղջկերքի ներքնաշորի գուներից խոսենք, թե չէ երկրի ապագա բան ման ... :D

linus
20.03.2007, 22:24
Ես գիտեմ ով ա: Համ էլ ձեզ չի վերաբերվում: Էդոն ու ես գիտենք դրա մասին :PՎլյոի մասին ես ել գիտեմ :P

electrical_storm
20.03.2007, 22:34
Ճիշտա… եկեք, աղջկերքի ներքնաշորի գուներից խոսենք, թե չէ երկրի ապագա բան ման ... :D
ինչքան հիշում եմ դու չէիր մասնակցում չէ՞ էտ բուռն քննարկումներին… ուրեմն երևի քեզ էլ հետաքրքիր չէր…ինչի էս ինձ ասում…

Ներսես_AM
20.03.2007, 22:39
ինչքան հիշում եմ դու չէիր մասնակցում չէ՞ էտ բուռն քննարկումներին… ուրեմն երևի քեզ էլ հետաքրքիր չէր…ինչի էս ինձ ասում…
Ես չէի մասնակցում, որովհետև չէի ուզում մասնակցեի: Բայց հանդիպման ժամանակ կարծես ով ինչով ուզում զբաղվում է, ու ում հետ ինչ ուզում է խոսում է: Չես ուզում մի մասնակցի քաղաքակնության թեմաներին: Ոչ ոք ոչինչ պարտադրված չի անել:

Taurus
20.03.2007, 22:48
եկեք գալիք հանդիպմանը խոսենք ավելի գեղեցիկ (քան քաղաքականությունն է) ու ավելի բուրավետ (քան ներքնաշորն է) թեմայով, ասենք…մմ… ծաղիկներից
Ով չի ուզում թող չգա:beee

քաղաքացի
21.03.2007, 01:39
Հայտարարությունից հետո կատարված անկապ վեճերից հնարավոր է, որ ոմանք բաց թողած լինեն հանդիպման հայտարարությունը: Այդ պատճառով այն թամացնում եմ:

Ակումբի ծննդյան տոնի առթիվ երկրորդ հանդիպումը մարտի 24-ին ԿԱՍԿԱԴԻ ԿԱՏՎԻ ՄՈՏ, եթե անձրև եղավ, ներսում ժ. 19.00, հետո գնալու ենք Wild West, Օպերայի մոտ: Խուլ ու համրերի պալատին չհասած ա, հենց խաչմերուկում:

Հ.Գ. Օֆֆտոպիստներին խնդրում եմ իրենց հարցերը, թե «ո՞վ, ինչ ներքնաշորով է գալու հանդիպմանը» խոսակցությունները շարունակեն օֆֆտոպանոցում: Շնորհակալություն:

electrical_storm
21.03.2007, 11:48
Իսկ չի՞ լինի ուրիշ տեղ հավաքվենք.... եսիմ էտ Վեսթը մի քիչ անկապա ինձ թվում... ի՞նչ կասեք...

Kita
21.03.2007, 12:34
Իսկ չի՞ լինի ուրիշ տեղ հավաքվենք.... եսիմ էտ Վեսթը մի քիչ անկապա ինձ թվում... ի՞նչ կասեք...

իսկ դու գտիր ասվելի լավ տեղ և առաջարկիր...:)
ցանկալի է, որ լինի մատչելի, հարմարավետ և ուտելու բան լինի բոլորիս համար, և բոլորս տեղավորվենք:P

electrical_storm
21.03.2007, 14:40
Square One-ը լավ էր...

Taurus
21.03.2007, 15:24
Square One-ը լավ էր...

Չէի ասի, West-ի "մթնոլորտը" ավելի լավն ա, չնայած մթնոլորտ մի քիչ մառախուղային ա;) , էնքան որ ոմանց աչքերը ցավում ա!
Բայց Squer-ից լավն ա

electrical_storm
21.03.2007, 16:42
The Club-ը շատ ավելի լավնա…եկե՛ք այնտեղ հավաքվենք..մեշոկների վրա…

Kita
21.03.2007, 18:12
The Club-ը շատ ավելի լավնա…եկե՛ք այնտեղ հավաքվենք..մեշոկների վրա…

շատ անհարմար կլիի մեզ համար, քանի որ այնտեղ բավականին թանկ է, ուտելու բան էլ չկա և շատ անհարմար կլինի մի տաս հոգով այնտեղ տեղավորվելը...
բայց մթնոլորտը շատ հաճելի է և գլխավորը այնտեղ կան փոքրիկ, կլոր սեղաններ:P , բայց շեշտում եմ փոկրիկ...

electrical_storm
21.03.2007, 19:35
1.The Club-ում Սքուեր ՈՒանից հաստատ թանկ չի,
2.10-15 հոգով գնացել ենք ու լավ էլ հարմար տեղավորվել ենք,
3.Թեթև ուտելու բաներ կան,համ էլ չեմ կարծում թե հավաքվում ենք ուտելու համար:Համ էլ ճիշտն ասած Վեսթը շատը դուրս չեկավ,որտև իրանց ուտելիքն անկապ էր,իսկ մարտինի-ի մասին էլ չեմ խոսում
4.Եթե ձեզ թվումա,որ այնուամենայնիվ Քլաբում թանկա,ասեմ,որ դա նրանիցա,որ Քլաբում 10% չեմ վերցնում սպասարկման վարձ, դրա համար կարողա մի փոքր թանկ են,որ տեղը հանեն, սակայն կրկնում եմ,Սքուեր ՈՒանից որ հաստատ թանկ չի:
5.Սեղանների մեծությունն ի՞նչ կապ ունի:
6.Պետք չի առաջնորդվել "дешево,плохо,дешево" սկզբունքով:

Երվանդ
22.03.2007, 15:35
Հմի ուր եք էթում՞, տեղը ասեք մենքել ենք գալու

Taurus
23.03.2007, 13:23
Հիմա էս

Ակումբի ծննդյան տոնի առթիվ երկրորդ հանդիպումը մարտի 24-ին ԿԱՍԿԱԴԻ ԿԱՏՎԻ ՄՈՏ, եթե անձրև եղավ, ներսում ժ. 19.00, հետո գնալու ենք Wild West, Օպերայի մոտ: Խուլ ու համրերի պալատին չհասած ա, հենց խաչմերուկում:

ուժի մեջ ա?

Ստառշինա ջան ասիր մինչև հանդիպումը կասեմ ու չասիր մնաց մի օր

P.S. Բայց եկեք squr չգնանք ընդեղի պաղպաղակի մեջի ելակը սռեցված ա, ու համով չի

Artgeo
23.03.2007, 13:43
Հիմա էս

ուժի մեջ ա?

Ստառշինա ջան ասիր մինչև հանդիպումը կասեմ ու չասիր մնաց մի օր

P.S. Բայց եկեք squr չգնանք ընդեղի պաղպաղակի մեջի ելակը սռեցված ա, ու համով չի
Ուժի մեջա ու էս անգամ Վեստա, մյուս անգամ ուր ուզում եք հանդիպեք…

Cassiopeia
24.03.2007, 17:25
Տեսնես այսօր ուղիղ 19:00-ին քանի՞ հոգի կլինեն Կասկադում:think ու մինչև քանիսն ենք էլի Կասկադի մոտ սպասողական վիճակում կանգնելու…

John
24.03.2007, 17:37
Տեսնես այսօր ուղիղ 19:00-ին քանի՞ հոգի կլինեն Կասկադում:think ու մինչև քանիսն ենք էլի Կասկադի մոտ սպասողական վիճակում կանգնելու…
ես կամ չեմ ուշանա, կամ չեմ գա… հույս ունեմ՝ չեմ ուշանա

Cassiopeia
25.03.2007, 00:25
Անչափ հաճելի երեկո անց կացրեցի, շնորհակալություն բոլորին:)

linus
28.03.2007, 01:06
հազիվ շանս ունեմ հանդիպման գալու, հաջորդ հանդիպումը երբ և որտեղ է, միայն թե ուշ ժամի չլինի

քաղաքացի
29.03.2007, 23:57
Ժողովու՜րդ: Էս, իրար չե՞ք կարոտել: Առաջարկում եմ մարտի վերջին հանդիպումը կազմակերպել: «Մարտ» նկատի ունեմ գիժ ամսվա հետո արդեն եղանակը մեր կողմից կլինի: :)

CactuSoul
30.03.2007, 15:29
Հանդիպում ենք վաղը՝
մարտի 31-ին, ժամը 19:00-ին,
Square 1-ում:

:) :love :)

քաղաքացի
02.04.2007, 15:45
Հանդիպում ենք այսօր՝
ապրիլի 2-ին, ժամը 17:30-ին,
Թամանյանի արձանի մոտ:

Arisol
02.04.2007, 15:57
հը՞ն, հլը տա՞նն եք : Ես արդեն դուրս եմ գալիս ;) :

Kita
02.04.2007, 15:58
Հանդիպում ենք այսօր՝

ապրիլի 2-ին, ժամը 17:30-ին,

Թամանյանի արձանի մոտ:

մոռացար ասել, որ Նարեն էէ գալու, այնպես որ կգաք...:)

Ծով
02.04.2007, 16:10
Ես վաղվա մասին գիտեի…:)
Իսկ այսօր…վերջ արդեն տանն եմ…ու պարզվեց ծնունդի եմ…
:cry Նարեին կպաչե՛:kiss ք…

CactuSoul
02.04.2007, 16:24
Նարեին կպաչե՛:kiss ք…
Խոստանում եմ, որ կանեմ:ok : Ազնիվ պիոներական:pioneer :

Աբելյան
03.04.2007, 11:13
2 ամիս ա չէի եկել...
շատ ուրախ եմ ձեզ նորից տեսնելու համար: Ափսոս պետք աշուտ հելնեի:

քաղաքացի
06.04.2007, 15:17
Հանդիպում ենք վաղը՝
ապիրլի 7-ին, ժամը 18:00-ին,
Կասկադի «կատվի» մոտ:

Guest
06.04.2007, 16:22
Սասուն ջան, վաղ էլ կհավաքվենք, բայց՝

ԱՅՍՕՐ, ԺԱՄԸ 18:00, Կասկադ, չուշանաք

John
06.04.2007, 16:28
Սասուն ջան, վաղ էլ կհավաքվենք, բայց՝

ԱՅՍՕՐ, ԺԱՄԸ 18:00, Կասկադ, չուշանաք
Հայկ ջան սենց չի լինի… հանդիպման մասին պետք է ավելի շուտ տեղեկացնել… 35 րոպե հետո հանդիպում կա, բայց էդ մասին հիմա նոր ասում եք… դե որ տենցա՝ ես էլ չեմ գա հանդիպման… դուք բոլորդ ICQ-ով իրար հետ պայմանավորում եք, հետո էլ հանդիպումից 30 րոպե առաջ նոր Ակումբում գրում… 100% կարամ ասեմ, որ էսօրվա հանդիպմանը ՈՉ ՈՔ չի գալու Ակումբի համապատասխան թեմայում գրված հայտարարության հիման վրա…

Artgeo
06.04.2007, 16:30

Այդ հանդիպման մասին ես էլ տեղյակ չեմ Հովսեփ ջան: Հայկը աչքիս ինքն իր հետա հանդիպելու…

Նորմարդ
06.04.2007, 16:32
Ես էլ տեղյակ չէի ու չեմ գնալու

Guest
06.04.2007, 16:54
Ինձ խնդրեցին որ գրեմ, ես էլ գրեցի:P Ես էլ չեմ գալու, աչքիս ոչ մեկ չի գալւու :D

StrangeLittleGirl
06.04.2007, 22:22
Ո՞նց կարող էր հանդիպման մասին հայտարարությունն ավելի շուտ գրվեր, եթե ես ու Նարեն որոշեցինք հանդիպում անել 17:18: Ուղղակի ես առաջարկում էի 18:30 գրել, որ գոնե մարդիկ հասցնեն գալ… բայց լավ էլ հասցրեցին:

CactuSoul
07.04.2007, 12:39
Հանդիպում ենք այսօր՝
ապիրլի 7-ին, ժամը 18:00-ին,
Կասկադի «կատվի» մոտ:
(c) քաղաքացի :hi

Goga
07.04.2007, 13:01
Ժող մենք էլ ենք գալու:baby :)

StrangeLittleGirl
07.04.2007, 13:04
Հիմա ասում եմ, որ չեմ գալու, բայց չգիտեմ, թե երեկոյան ինչ կլինի: Դա որոշ հանգամանքներից է կախված:

Censor
07.04.2007, 13:48
Ինձ թվումա ես գալու եմ)))
Գամ մի հատ տեսնեմ գօնե ձեզ թե չէ հատուկենտ մարդկանց եմ տեսել)))

StrangeLittleGirl
07.04.2007, 15:16
Վա՜յ, էս ինչքան շատ նորեկներ ենք ունենալու: Աչքիս մի քանի րոպեով գալու եմ :think

Selene
08.04.2007, 13:02
Երեկ հանդիպումը շատ լավ անցավ: Ես առաջին անգամ էի գնացել, բայց իմ մոտ այնպիսի տպավորություն էր, որ վաղուց էի ճանաչում ակումբականներին:) Ու ոչ միայն իմ մոտ էր այդպես:ok
Համարյա բոլորն էլ այնպիսին էին, ինչպիսին ես էի պատկերացրել՝ իրենց գրառումներից ելնելով: Իհարկե կային մարդիկ, ում հետ կուզեի ավելի երկար շփվել, դե տեղը մի քիչ անհարմար էր՝ բոլորի հետ զրուցելու համար, բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր էր այն, որ վիրտուալ կյանքում բավականին երկար ժամանակ շփվելուց հետո իրականում հանդիպելով այդ մարդկանց՝ զգում ես, որ սկզբնական կարծիքդ նրանիցի յուրաքանչյուրի մասին ճիշտ է եղել:)
Հ.Գ. Տպավորություններս ավելի վառ ու շատ էին, պարզապես երկար չցանկացա գրել;)

Ուլուանա
09.04.2007, 09:11
Հանդիպումը, կարելի է ասել, լավ անցավ։ :ok
Վերջապես Selene-ի ու Goga-ի հետ ռեալում ծանոթացանք։ :) Ճիշտ է, կարգին շփվել չհաջողվեց, քանի որ սկզբում ահագին ժամանակ ինձնից հեռու էին նստած, :( բայց վերջում ես «ուղևորվեցի» իրենց կողմ :D և հասցրի մի քիչ զրուցել հետները։ ;) Հուսով եմ՝ դեռ կհասցնենք ավելի լավ ճանաչել իրար։ Հետո որ հարմար լինի, էլի կգաք, չէ՞։ :love :oy

Artgeo
09.04.2007, 09:59
Վայ, ես էլ էի եկելհանդիպման... :oy վերջապես հաղթահարեցի ամաչկոտությունս ու եկա... Էմոցիաներն ինձ խեղդում են, առաջին անգամ տեսա նրան... Սքուեր Վանի մատուցողուհուն, շատ ուրախ եմ նրա հետ ծանոթանալու համար:

BofA
09.04.2007, 10:30
Բա ինչի՞ նկարներ չեք տեխադրում:'

Selene
09.04.2007, 16:18
Հանդիպումը, կարելի է ասել, լավ անցավ։ :ok
Վերջապես Selene-ի ու Goga-ի հետ ռեալում ծանոթացանք։ :) Ճիշտ է, կարգին շփվել չհաջողվեց, քանի որ սկզբում ահագին ժամանակ ինձնից հեռու էին նստած, :( բայց վերջում ես «ուղևորվեցի» իրենց կողմ :D և հասցրի մի քիչ զրուցել հետները։ ;) Հուսով եմ՝ դեռ կհասցնենք ավելի լավ ճանաչել իրար։ Հետո որ հարմար լինի, էլի կգաք, չէ՞։ :love :oy
Անպայման կհասցնենք լավ ճանաչել, Ուլուանա ջան: Դա սկիզբն էր միայն, խոսք եմ տալիս, որ էլի կգամ հանդիպումներին:)

Վայ, ես էլ էի եկելհանդիպման... վերջապես հաղթահարեցի ամաչկոտությունս ու եկա... Էմոցիաներն ինձ խեղդում են, առաջին անգամ տեսա նրան... Սքուեր Վանի մատուցողուհուն, շատ ուրախ եմ նրա հետ ծանոթանալու համար:
Ես էլ մտածում էի, թե էս խեղճ տղան ինչի է ամբողջ հանդիպման ընթացքում էսքան անհանգիստ:D

StrangeLittleGirl
09.04.2007, 18:50
Ժողովուրդ, հենց հիմա հանդիպում կա: Թամանյանի արձանի մոտ
Կներեք, րոպե չունեմ, որ sms-ներ ուղարկեմ, քաղաքայինից էլ բոլորին զանգելու ժամանակ չկա, վազում եմ հանդիպման: Եթե ուզում եք ուշ միանալ ու մեզ գտնել, ինձ կամ Նարեին (Arisol-ին) զանգեք: Ի դեպ, վաղը Նարեն գնում է Կապան: Օգտագործե՛ք նրան տեսնելու վերջին հնարավորությունը:

John
10.04.2007, 16:03

Ինչ լավ էր, որ եկա… շատ հաճելի էր… շնորհակալ եմ կազմակերպիչներից…

Cassiopeia
13.04.2007, 22:06
Վաղը հանդիպում չկա՞…:think

Ուլուանա
13.04.2007, 22:09
Հանդիպում երևի կա, մնում է հայտարարություն դնող ճարենք։ :P :D

Taurus
13.04.2007, 22:09
Ինչպես միշտ, Սասունը, կան Kita-ն ժամը 3 ի կողմերը կորոշեն որ ժամը 5 ին հանդիպում կա, մինչև 6:30 կհավաքվեն կատվի մոտ, 7 ի կողմերը կգնան SQ1:[

Ավելացվել է 41 վայրկյան անց

Հանդիպում երևի կա, մնում է հայտարարություն դնող ճարենք։ :P :D

էս էլ քեզ հայտարարություն;)

StrangeLittleGirl
13.04.2007, 23:25
Իսկ եթե լուրջ… ժամը 5-ին կատվի մոտ: Ալարում եմ մեծ տառերով գրել:

Taurus
13.04.2007, 23:27
Իսկ եթե լուրջ… ժամը 5-ին կատվի մոտ: Ալարում եմ մեծ տառերով գրել:

ես կգրեմ
վաղը ժամը 17:00 -ին կատվի մոտ

քաղաքացի
14.04.2007, 11:05
Իսկ եթե ավելի լուրջ…

Հադնդիպում
այսօր, ժամը 17:00-ին կասկադի կատվի մոտ

Cassiopeia
14.04.2007, 11:14
Իսկ եթե ավելի լուրջ…

Հադնդիպում
այսօր, ժամը 17:00-ին կասկադի կատվի մոտ

Բա հետո ո՞ւր եք գնալու… հենց որոշեք ինձ տեղյակ պահեք, :love

Երվանդ
14.04.2007, 13:58
Անձրևա գալու ինչ կատու, մի տեղ ասեք նստելու ժող. ,հետո ուր եք գնալու կատվի մոտից՞՞՞՞՞

Ծով
14.04.2007, 15:27
Արդեն գնացիք. հա՞:unsure :baby :tsamon
բարի՛ ժամանց…

Wisper
14.04.2007, 15:43
Արդեն գնացիք. հա՞:unsure :baby :tsamon
բարի՛ ժամանց…

Իսկ դու ի՞նչու չգնացիր: Գնայիր էլի ;)

Cassiopeia
14.04.2007, 15:44
Ես գնացի հանդիպման... :P

Աբելյան
14.04.2007, 15:51
բարի ժամանց ձեզ

Ծով
14.04.2007, 16:25
Իսկ դու ի՞նչու չգնացիր: Գնայիր էլի ;)
Դու գնայիր…;)
գնացիր…:P

Selene
14.04.2007, 17:10
Ես գնացի հանդիպման... :P

Ուրախ ժամանց բոլորիդ;) :love

Wisper
14.04.2007, 20:12
Դու գնայիր…;)
գնացիր…:P

Իմ չգնալու պատճառը մեկն է համարյա: Էս ախմախ քննությունները պրծնեն ամպայման կգնամ: Իսկ դու ի՞նչու չես գնում :unsure

Ծով
14.04.2007, 23:21
Իմ չգնալու պատճառը մեկն է համարյա: Էս ախմախ քննությունները պրծնեն ամպայման կգնամ: Իսկ դու ի՞նչու չես գնում :unsure
Որ ճիշտն ասեմ էս շաբաթ օրերը մտքով կիսատ-պռատ, պատահում է, որ շատ ակումբցիների՝ գնացածների, հետ եմ լինում…կարոտում եմ նույնիսկ…բայց երբ իսկապես հարմար է լինում և տրամադրվում եմ, գնում եմ…:D երեք անգամ ընդամենը, բայց հավես ա շատ…:)
Ախր շատ լյավն են է…

Մելիք
15.04.2007, 03:37
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին ժամը 14:00 Մոսկվայում, Կրեմլի կատվի կամ Լենինի դամբարանի մոտ: Բոլորի ներկայությունը ցանկալի է::)

Wisper
15.04.2007, 07:59
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին ժամը 14:00 Մոսկվայում, Կրեմլի կատվի կամ Լենինի դամբարանի մոտ: Բոլորի ներկայությունը ցանկալի է::)

Դե որ տենցա ուրեմն եկեք մի օր սաղով գնանք տոմս առնենք, կարողա հատուկ մեր համար զեղջ անեն :P
Վայ էտ խեղճ կատուները, բան ու գործ չունեն, արդեն քանի քանի հանդիպումներ, ժամոներ և այլն այդ տիպի բարբարոսական երևույթներ են տեսել :D :lol Մեղկ են չե՞ :)

StrangeLittleGirl
15.04.2007, 11:30
Այ էդ մի հանդիպմանը հաստատ չեմ գա:

StrangeLittleGirl
20.04.2007, 21:48
Վաղը ժամը 5-ին Թումանյանի մոտ
Հավատում եմ, որ անձրև չի գալու: Հուսով եմ՝ տաք կլինի, և մանկական կգնանք :)

Highordy
21.04.2007, 12:02
Վաղը ժամը 5-ին Թումանյանի մոտ
Հավատում եմ, որ անձրև չի գալու: Հուսով եմ՝ տաք կլինի, և մանկական կգնանք :)

Ժող ջան, քանի որ ես դեռևս նորաթուխ «հանդիպող» եմ, խնդրում եմ ինձ բացատրեք. թե ինչ ասել է «Թումանյանի մոտ». Օպերայի դիմացի Թումանյանի արձա՞նն է: Այդ դեպքում Ի/նչ ասել է «մանկական»… չլինի՞ երկաթուղի… :think

Ժող ջան, իսկ կարո՞ղ եք ասել թե որտեղ կլինեք ժամը 19:00-ի կողմերը: Ես միանգամից գամ այդտեղ: Անձամբ ես առաջարկում եմ Թումանյանի և Աբովյանի անկյունում գտնվող «ԱՐաքս» ( :hands ) թեյարանը թորձենք: Ինքս երբեք այնտեղ չեմ եղել, բայց, կարծում եմ վատ չի լինի: Ո՞վ ինչ ուրիշ առաջարկ ունի?

StrangeLittleGirl
21.04.2007, 12:30

Հա՛, Թումանյանը Թումանյանի արձանն է, մանկականն էլ մանկական երկաթուղին :D
Բայց վերջինը շատ է կախված եղանակից, որովհետև եթե ցուրտ լինի, մեր վագոնում կմրսենք (ասեմ, որ այնտեղ մի չգործող վագոն կա, որտեղ էլ հավաքվում, նստում, զրուցում էինք): Իսկ ժամը 7-ի կողմերը կարող եք զանգել, և կասենք, թե որտեղ եք: Իմ համարն ունեք, չէ՞:

Ավելացվել է 2 րոպե անց
Իսկ «Արաքս» թեյարանն էլ մեզ նման շուխուռչիների տեղ չէ :D

Goga
21.04.2007, 12:37
Բյուր ջան իսկ կարողա՞ հանդիպման տեղն ու ժամը փոփոխման ենթակա լինեն:think
Համ էլ մենք համարդ չունենք, եթե կարող ես pm գրի:ok

StrangeLittleGirl
21.04.2007, 23:31
Բայց ի՜նչ լավ անցավ էսօրվա հանդիպումը: Ես մեծ բավականություն ստացա: Մանավանդ պանիր կրծելը վերջն էր :D
Ոնց որ հասկանում եմ, թե ինչու էին նախորդ հանդիպումներն էդքան ներվերիս վրա ազդում :think
Ինչևէ, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկել էին: Հույս ունեմ, որ մյուս հանդիպումներն էլ այսքան լավ կանցնեն :)

Selene
22.04.2007, 11:35
Բայց ի՜նչ լավ անցավ էսօրվա հանդիպումը: Ես մեծ բավականություն ստացա: Մանավանդ պանիր կրծելը վերջն էր :D

Իրոք լավ էր:hands :) Պանրի պահը՝ առավել ևս:P

Երվանդ
22.04.2007, 13:41
Էտ պանիրը երբ կրծեցիք՞:)

StrangeLittleGirl
22.04.2007, 13:45
Էտ պանիրը ե՞րբ կրծեցիք
Մինչև քո գալը :D Որ իմանայինք, մի քիչ էն սոված ընկերոջդ կպահեինք :D

Երվանդ
22.04.2007, 13:52
Մինչև քո գալը :D Որ իմանայինք, մի քիչ էն սոված ընկերոջդ կպահեինք :D

:D :D Պանիրը նրան ինչ կանի, մի ամբողջ գառ ուտի չի կշտանա, երեկ գնացինք կլուբ էլի կերավ:)

StrangeLittleGirl
26.04.2007, 19:09
Հաջորդ հանդիպումը շաբաթ օրը՝ ժամը 17:00-ին, Թումանյանի մոտ:
1. բարձրակրունկ հագնել չկա
2. square գնալ չկա
3. պանիր ուտել կա :D

John
27.04.2007, 09:26
Հաջորդ հանդիպումը շաբաթ օրը՝ ժամը 17:00-ին, Թումանյանի մոտ:
1. բարձրակրունկ հագնել չկա
2. square գնալ չկա
3. պանիր ուտել կա :D
հավանաբար կգամ :)

aniko
27.04.2007, 11:50
բայց շաբաթ օրը աշխատանքային օր են հայտարարել, ամսի 30-ի տեղը:think

John
27.04.2007, 11:52
բայց շաբաթ օրը աշխատանքային օր են հայտարարել, ամսի 30-ի տեղը:think
բայց էդ ի՞նչ կապ ունի… շատերի համար սենց թե նենց շաբաթ օրը աշխատանքային էր… օրինակ մեր մոտ՝ դպրոցում…

Ուլուանա
27.04.2007, 11:54
բայց շաբաթ օրը աշխատանքային օր են հայտարարել, ամսի 30-ի տեղը:think
Հանդիպումն, ամեն դեպքում, երեկոյան է։ ;) Իսկ ով աշխատանքն ավելի ուշ է ավարտում, կարող է ավելի ուշ միանալ մեզ, միևնույն է, հանդիպումները միշտ էլ երկար են տևում։ :)

Ուլուանա
29.04.2007, 16:00
Էս ինչու՞ ոչ ոք չի գրում, որ հանդիպումը շատ լավ անցավ։ :hands :D Համ էլ Impression-ին էլ տեսանք։:P ;)

Anul
29.04.2007, 16:10
հանդիպումն ուղղակի հրաշք էր :hands

Երվանդ
29.04.2007, 16:18
Իրոք որ լավ հանդիպում էր:) , ես ինչքան հանդիպումների եմ եկել ամենալավը երեկվա հանդիպումն էր:love

StrangeLittleGirl
29.04.2007, 19:00
Հիմա ես եմ արտահայտվում :P Հա՛, մինչև West գնալը շատ լավ էր: West-ում ահավոր էր: Կասկադում էլ էր լավ, բայց որ շուտ տուն գնացինք, էդ լավ չէր:
Ժո՛ղ, երեքշաբթի աշխատանքային օր չէ: Ի՞նչ կարծիքի եք, եթե վաղը հանդիպում կազմակերպենք ու լավ երկար մնանք դրսերում: Ախր տաք է, դուրսը ձգում է: Կասկադն էլ կարոտել եմ:

Մանե
29.04.2007, 19:01

Իսկ եթե երեքշաբթի՞:think

impression
29.04.2007, 19:08
Կասկադն էլ կարոտել եմ:

Բյուր, դու Կասկադում երեկ չե՞ս եղել :think

Իսկ հանդիպման մասին կասեմ, որ շատ-շատ դուրս եկավ, աձսոս, որ շուտ գնացի :oy
Կաշխատեմ սրանից հետո առավել հաճախակի մասնակցել հանդիպումներին ;)

Ուլուանա
29.04.2007, 20:02
Իսկ եթե երեքշաբթի՞:think
Ճիշտ է, եկեք երեքշաբթի հանդիպենք։ :P
Կարելի է Մոնումենտ գնալ։ :roll :jagi

Մանե
29.04.2007, 20:06
Ճիշտ է, եկեք երեքշաբթի հանդիպենք։ :P
Կարելի է Մոնումենտ գնալ։ :roll :jagi
Վայ,ես էլ եմ ուզում:love Նամանավանդ մոնումենտ:)
Որ մի քիչ շուտ հավաքվեք/օրինակ 16.30-ից սկսած/,կարող ա գամ:) /99%-ով/:)

StrangeLittleGirl
29.04.2007, 20:08
Բյուր, դու Կասկադում երեկ չե՞ս եղել
Հա՛, եղել եմ, բայց կարոտել եմ Կասկադը… Մանավանդ որ շուտով օրերը տաքանալու են, գալու է Կասկադ գնալու իսկական ժամանակը, իսկ ես ստիպված եմ լինելու փակվել գրադարանում: Բացի դրանից, Կասկադը գիշերով մի ուրիշ հաճույք է:

Ճիշտ է, եկեք երեքշաբթի հանդիպենք։
Կարելի է Մոնումենտ գնալ։
Սրան դեմ եմ մի շարք պատճառներով.
1. Մայիսի 1-ն է՝ տոն օր, հետևաբար բոլորը լցվում են Մոնումենտ
2. չենք կարող մինչև ուշ գիշեր մնալ, որովհետև հաջորդ օրն աշխատանքային է
3. օրվա կեսը զբաղված եմ :(

Ամեն դեպքում որոշումը ձերն է: Եթե շատ եք ուզում երեքշաբթի, ստիպված եմ ենթարկվել:

քաղաքացի
29.04.2007, 23:38
Ես երեքշաբթի գնում եմ Գառնի, իսկ վաղը իմ մոտ աշխատանքային օր է: :(
Բայց, որ մի բան որոշեք անպայման տեղյակ պահեք :8

StrangeLittleGirl
29.04.2007, 23:41
Լավ, ես կփորձեմ այնպես անել, որ երեքշաբթի օրվա ժողովս մի քիչ առավոտ տեղափոխվի, իսկ վաղը կգրեմ հանդիպման մասին:

Երվանդ
30.04.2007, 11:03
Հիմա ես եմ արտահայտվում :P Հա՛, մինչև West գնալը շատ լավ էր: West-ում ահավոր էր: Կասկադում էլ էր լավ, բայց որ շուտ տուն գնացինք, էդ լավ չէր:
Ժո՛ղ, երեքշաբթի աշխատանքային օր չէ: Ի՞նչ կարծիքի եք, եթե վաղը հանդիպում կազմակերպենք ու լավ երկար մնանք դրսերում: Ախր տաք է, դուրսը ձգում է: Կասկադն էլ կարոտել եմ:

Չէ ամենալավը West-ում էր:D , ուրբաթը շաբաթից շուտ եկավ:) , չնայած անձրևը կտրվումա ոնց որ

Anul
30.04.2007, 13:03
ինչ կլինի, եկեք այսօր հանդիպենք. վաղը քաղաքում ուղղակի գժանոց է լինելու, նամանավանդ Մոնումենտում. բացի դրանից մյուս օրն ու մյուս օրվա համար էլ բոլորս լիքը գուրծ ու դաս ունենք անելու. plzzzz այսօր հավաքվենք :(

StrangeLittleGirl
30.04.2007, 13:09
Գուցե վաղն էլ հանդիպենք…
Այսօր ժամը 6-ին Թամանյանի մոտ

Cassiopeia
30.04.2007, 13:10
եկեք այսօր Էլի:(
երեքշաբթի հարմար չէ...
եկեք այսօր....

StrangeLittleGirl
30.04.2007, 13:12
Վե՛ր ջան, վերևի գրառումը նայիր :D Այսօր ժամը 6-ին

Մանե
30.04.2007, 13:19
Գուցե վաղն էլ հանդիպենք…
Այսօր ժամը 6-ին Թամանյանի մոտ
Բյուր,ըտեղից ո՞ւր եք գնալու:think

StrangeLittleGirl
30.04.2007, 13:27
Բյուր,ըտեղից ո՞ւր եք գնալու
Մոնումենտ :P

Մանե
30.04.2007, 13:34
Մոնումենտ :P
Այսինքն որ ուզեմ էլ,ձեզ չեմ կարա ճարեմ:(

StrangeLittleGirl
30.04.2007, 15:10
Այսինքն որ ուզեմ էլ,ձեզ չեմ կարա ճարեմ
Մանե ջան, տենց մի ասա :P Բջջային հեռախոս չունե՞ս: Իմ համարը կտամ, կգտնես մեզ ;)

Chuk
30.04.2007, 15:19
Մոնումենտ :P

Մամա միյա :o
Մոնումենտում ի՞նչ ենք կորցրել :think

StrangeLittleGirl
30.04.2007, 15:25
Մոնումենտում ի՞նչ ենք կորցրել
Ակումբի անդրանիկ հանդիպումները :D Ժո՛ղ, շաբաթ օրը ծնունդ ենք նշելու :D

Crazy_Moon
01.05.2007, 18:02
ինձ կներեք իհարկե, ճիշտ չի լինի հանդիպում նշանակելուց գրեք ոչ թե երեքշաբթի կամ շաբաթ այլ կոնկրետ օր, որ իմանանք թե որ օրվան է վերաբերվում: Թե հանդիպումները վերաբերվում են կոնկրետ անձանց ես այնքան էլ չհասկացա, գուցե ադմիններին

Մանե
01.05.2007, 18:24

Եթե կարելի է,ես պատասխանեմ:oy
Հանդիպումը վերաբերում ա բոլորին:)
Իսկ եթե օրինակի համար գրած ա ուրբաթ/չնայած տենց դեպք չի լինում/,ապա դա այդ շաբաթվա ուրբաթ օրն ա:)
Ընդհանրապես հանդիպումները կայանում են շաբաթ օրերը:)

Arsen Babayan
01.05.2007, 18:27
Եթե կարելի է,ես պատասխանեմ:oy
Հանդիպումը վերաբերում ա բոլորին:)
Իսկ եթե օրինակի համար գրած ա ուրբաթ/չնայած տենց դեպք չի լինում/,ապա դա այդ շաբաթվա ուրբաթ օրն ա:)
Ընդհանրապես հանդիպումները կայանում են շաբաթ օրերը:)

Եթե հնարավոր է պատմիր խնդրում եմ հանդիպումներից: Ինչ եք անում, ուր եք գնում և այլն,,

Մանե
01.05.2007, 18:34
Եթե հնարավոր է պատմիր խնդրում եմ հանդիպումներից: Ինչ եք անում, ուր եք գնում և այլն,,
Ես ընդհանրապես 2 անգամ եմ գնացել:)
Ինչքանով տեղեկացված եմ,հանդիպում են կասկադի մոտ/էդ մասին նախապես էս թեմայում հայտարարություն են գրում/,հետո գնում են կամ WESTկամ Squer One:)
Ավելի մանրամասն կարող եք հարցնել հայտարարություն գրողներից,կամ շատ ակտիվ անդամներից,ես այսքանով եմ տեղյակ:)

Taurus
01.05.2007, 18:37
Հիմա, քանի որ օրերը տաքացել են., հանդիպում ենք դրսում, սպասում ենք հավաքվում ենք բոլորով, հետո զանգում ենք ուշացողներին:
Նրանք գալիս են ու որոշում ենք ուր ենք գնալու, Բյուրը ասում ա գնում ենք մոնումենտ, խորքից մեկը ասում ա չէ է հավես չկա էկէք գնանք WEST, ու գնում ենք WEST, եթե էտ մեկը էտ օրը ինչ-ինչ պատճառներով չի եկել, ապա գնում ենք Մոնումենտ, Եթե Բյուրը չկա (չնայած տենց բան չի լինում) գնում ենք SQUER 1:
Ինչ ենք անում?
Անում ենք ինչ ուզում ենք ու ոնց ուզում ենք, մնում ա մի հոգի համախոհ գտնես որ միակ գիժը չերեվաս, բայց առխային ակումում ստաժավոր գժերի ֆոնին չես էրեվա:
դե էլ ինչ ասեմ , պիտի մի անգամ գաս որ էտ աննկարագրելի զգացումը ապրես:D !!!