PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում 2

Էջեր : 1 [2] 3 4 5

Kita
20.11.2006, 12:06
Ես ուղղակի մի բան չեմ հասկանում, ինչո՞ւ են ակումբի մարդիկ բաժանվել թիմերի: Մի՞ թե դժվար էր ասել այդ հանդիպման մասին:
այդ հադիպման մասին պաշտոնապես ասվել է, ուղակի պետք է ավելի ուշադիր կարդալ:)

ուրեմն քանի որ ոչ ոք չի ուզում հայտարարություն անել. ես անեմ....
ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՄՍԻ 18-ին ԺԱՄԸ 17:00-ին՛ որոշակի մարդկանց ուզելով... WEST-ում
_________________

Արշակ
20.11.2006, 12:28
մի տեսակ, մի տեսակ անցավ....... պետք է արգելել այդպիսի քննարկումեր անել սեխանի շուրջը....կամ այդպես երկար....գլուխս մինչև հիմա ցավում է.....:angry
Էրեխեք, կներե՞ք ինձ, որ բոլորիդ գլուխը տարա::( Որ հիմա հիշում եմ, վատ եմ զգում: Շատ անդուր էի վիճում: :oy
Ինչպես մանկապարտեզում էինք ասում՝ ներողություն, էլ չեմ անի չարություն :oy :)

Kita
20.11.2006, 12:39
Էրեխեք, կներե՞ք ինձ, որ բոլորիդ գլուխը տարա::( Որ հիմա հիշում եմ, վատ եմ զգում: Շատ անդուր էի վիճում: :oy
Ինչպես մանկապարտեզում էինք ասում՝ ներողություն, էլ չեմ անի չարություն :oy :)
ես որ կմտածեմ.....:)

Ուլուանա
20.11.2006, 14:23
Ե՞րբ: Այս ակումբ մտնելու պահին մտածեցի լավ ընկերների կհանդիպեմ, սակայն նրանք գնում են հանդիպման, առանց մյուսներին տեղյակ պահելու:
Angelina, Ակումբի հանդիպումները լինում են ամեն շաբաթ օր, ժամը մի քիչ փոփոխական է՝ հիմնականում կամ 17.00-ին, կամ 18.00-ին։ Հանդիպումից մեկ կամ մի քանի օր առաջ ակտիվ անդամներից որևէ մեկը «Հանդիպում» թեմայում հայտարարություն է գրում՝ նշելով հանդիպման օրը, ժամը և վայրը, որպեսզի ցանկացողներն իմանան և գան հանդիպման։

Մենք միշտ էլ ուրախ ենք լինում նորեկների գալով։ :) Ցանկացողները միշտ կարող են մեզ միանալ՝ կարդալով հայտարարությունը։ Երբեք որևէ մեկին հատուկ տեղյակ չենք պահել, քանի որ ենթադրվում է, բոլոր հետաքրքրվողները կարդում են համապատասխան թեման և իրենք են որոշում՝ գալ թե չգալ։ Բոլորն էլ ինչ-որ ժամանակ նորեկ են եղել և հանդիպումներին եկել են հենց այդ ձևով։

Այնպես որ հաջորդ հանդիպմանը կսպասենք։ :P

Գոռ Ջան - Հայ
20.11.2006, 19:17
Միայն շաբաթ օրերի՞ն: Հաջորդ հանդիպումը մյուս շաբաթ օրը՞

Kita
20.11.2006, 19:28
Միայն շաբաթ օրերի՞ն: Հաջորդ հանդիպումը մյուս շաբաթ օրը՞
այո, շաբաթ..... յամը դեռևս չենք ճշտել, բայց երևի հինգին

Գոռ Ջան - Հայ
20.11.2006, 19:31
այո, շաբաթ..... յամը դեռևս չենք ճշտել, բայց երևի հինգին
ՄԵրսի, իսկ առավոտը թե երեկոյան:D

Kita
20.11.2006, 19:47
ՄԵրսի, իսկ առավոտը թե երեկոյան:D

իսկ դուք փորձեք և կիմանաք.....

StrangeLittleGirl
20.11.2006, 20:09
Հատուկ հետաքրքրվողների համար… Այս անգամ մի քիչ շուտ ենք դնում:

Ակումբի հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Square One-ում
Եթե տեղը չգիտեք, ինձ կամ հանդիպմանը մշտապես գնացող անդամներից մեկին PM գրեք: Մե՜ծ սիրով սպասում ենք նորեկներին:

Արշա՛կ, դու էլ ներված ես: Ոչինչ, պատահում է: :oy

Ուլուանա
21.11.2006, 09:59
Հատուկ հետաքրքրվողների համար… Այս անգամ մի քիչ շուտ ենք դնում:

Ակումբի հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Square One-ում
Բայց սրա ի՞նչն էր շուտ, չհասկացա... :o

Guest
21.11.2006, 10:13
Բայց սրա ի՞նչն էր շուտ, չհասկացա... :o

Հաշվի առնելով նաև, որ մարդկությունը մեկա 7-ից շուտ չի հավաքվի, լավ շուտ ա:D

Ուլուանա
21.11.2006, 10:41
Հաշվի առնելով նաև, որ մարդկությունը մեկա 7-ից շուտ չի հավաքվի, լավ շուտ ա:D
Բայց ի՞նչ երաշխիք կա, որ էս անգամ 19.00-ից շուտ կհավաքվի։ :D

Ժամը 17.00 հավաքվելու համար հարկավոր է հանդիպումը նշանակել գոնե ժամը 15.00-ին։ :D

Արամ
21.11.2006, 16:13
Իսկ որտեղ?

Ուլուանա
21.11.2006, 19:16
Իսկ որտեղ?
Ավելի ուշադիր եղիր, հայտարարության մեջ նշված էր. ;)

Ակումբի հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Square One-ում
Եթե տեղը չգիտեք, ինձ կամ հանդիպմանը մշտապես գնացող անդամներից մեկին PM գրեք: Մե՜ծ սիրով սպասում ենք նորեկներին:

StrangeLittleGirl
21.11.2006, 20:43
Ժողովուրդ, շուտ ասելով նկատի ունեի ոչ թե ժամը, այլ որ հայտարարությունը շուտ եմ տեղադրել: Չէ՞ որ սովորաբար այդ գործը մեկս մյուսիս վրա թողնելով վերջ ի վերջո հանդիպումից 1-2 օր առաջ ենք հայտարարությունը տեղադրում:

Taurus
25.11.2006, 12:45
ով ա հաստատ գալու?

Cassiopeia
25.11.2006, 12:47
ով ա հաստատ գալու?
Դու… ;) իմ մասին չեմ ասում

Kita
25.11.2006, 15:21
ես 99% չեմ գալու

քաղաքացի
25.11.2006, 15:52
Էլ ո՞վ ա գալու :D

Arisol
25.11.2006, 16:09
Ժող ջա՛ն, շատ կուզեի գալ, բայց կներեք էլի, չեմ կարա… Բայց չդնեք, մենք էլ ստեղ՝ Կապանում մինի-միթինգ ենք կազմակերպել:P :

Guest
27.11.2006, 18:11
Էս ոչ ոք չի՞ ուզում պատմի, թե ոնց անցավ հանդիպումը:

Ես ասեմ:) Շատ լավ:

Կուզենայի մեկ էլ իմ կողմից ասել թե ով ինչ տպավորություն թեղեց: Չնայած, որ առաջին անգամ չեի գալիս, բայց են անգամ ես ես չեի՝ որիշ մարդ էի, մտել էի դերի մեջ և նրա տեսանկյունից էի նայում:

Այսպես հերթով, սկսենա սեղանի ծայրից:

Արշակ: Դե Արշակաի մասին տպավորությամբ երեվի ծիծաղելի կլիներ կիսվել, բայց ուղղակի, ի դեպ ասեմ մի բան, որի ինձ ավելի շատ ա վերաբերվում ( այս խոսքերը ավելի շուտ կատակ էն ):
Ցանկացաց վեճի մեջ մեղաոր ա միայն մեկը՝ այն, ով ավելի խելոք է:

Բյուրակն: Բյուրակնը… տարորինակ ա, ինքնատիվ և գիժ: Լավ չի, որ իրոք ինքնահավան ա: Ի տարբերություն ինձ, որ ուղղակի ամեն ինչ խոսքերի վրա յա ինքը մինչև մատների ծայրը սիրահարված է ինքն իրեմ: Կան հանգամանքներ, որ իրենից կախված չեմ, բայց էլի լավ չի, որ այսքան կարճահասակ ա, ու այսքան գե… զեցիկ: Եվ չնայած այս ամենին ես նրան շատ եմ սիրում:love ապսոս, որ իմ սերը անպատասխան ա:

Պոետ: Լավ տղայա: Մի քանի խոսքից արդեն իսկ ընկերացանք: Շատ լավ ա որ ՎՏ-ում ա սովորում, կարգին մասնագետ դարնալու համար ավելի ճիշտ տեզ չկա: Ամենա լավը, որ չի ծխում:

քաղաքացի: Համեստ տղա, որի հետ ընդամենը երկու խոսք ձոխանակեցի, ու ինձ թվում ա, որ նա ամբողջ հանդիպման ընդացքում հենց այն երկու խոսքն էլ արտահայտեց:

Ստրանիկ: Ես նրան չեմ սիրում:

Չուկ: Չնայած որ կողքս էր նստած, բայց նրա հետ ես շատ չխոսեցի, մենակ իմացա, որ պապը գրող ա եղել:) երելում ա, որ խելացի տղայա:

Ես: Դե ես…

Ուլուանա: Իմ կողմից շատ հարգված մարդ, գուցե ես ընդանրապես չգայի եթե նա չլիներ, ինչպես նաև Արշակը որ չլիներ… : հուսով եմ մյուս անգամ ինձ կրկին կհաջողվի նստել նրա կողքը:

հետո եկածների հետ շատ քիչ մնացի, քանի որ ես էլ շուտ գնացի: Մի քիչ ծանոթացա միայն Տաուրուսի հետ: Նորմալ տղայա, կարգին:

Հ.Գ. Չնայած, որ ես երբեք ձեր մեծ տան անդամ չեմ դարնա, միշտ մնալով ընդամենը հկուր, բայց դուրս գալու պահին իսկ ես հասկացա, որ ձեր նման մարդիկ ինձ այնուամենայնիվ դուր են գալիս: Ես հաստատ մյուս անգամից չեմ լինի այսքան կծող և զզվելի: Ես ձեզ սիրում եմ;)

Kita
27.11.2006, 20:16
Էս ոչ ոք չի՞ ուզում պատմի, թե ոնց անցավ հանդիպումը:

Ես ասեմ:) Շատ լավ:

Կուզենայի մեկ էլ իմ կողմից ասել թե ով ինչ տպավորություն թեղեց: Չնայած, որ առաջին անգամ չեի գալիս, բայց են անգամ ես ես չեի՝ որիշ մարդ էի, մտել էի դերի մեջ և նրա տեսանկյունից էի նայում:
)
չնայած ես այս անգամ չկայի, բայց դե անցած անգամ եկել էի...այնպես որ իմ մասին էլ գրիր;)

Guest
27.11.2006, 20:25
բայց են անգամ ես ես չեի՝ որիշ մարդ էի

…իմ մասին էլ գրիր;)

Լավ, ինչ տպավորություն էիր թողել Գագոր վրա: նստաց էի՝ ամանչկոտ տղաս: Հազիվ հազ շնչում էի, իսկ են զզվելի Արթուրը անընդհատ կպնում էր, ես ել քաղաքակիրտ տղա ինչ պատասխանեի, դաստիարակությունս չի ներում… Եվ գալիս ես դու, նստում ես ծայրին… ինձ այսքան մարդն էլ էր շատ, ուր մնաց մի հոգի էլ, կավառնի աղջիկ, որը նստած ինչ որ մեկի ականջին բան ասաց… ես կարմրեցի, սպասում էի երբ է այս ամենը վերջանալու: Լավ տպավորություն չթողեցիր, քանի որ ես քեզանից վախեցա:

Իսկ հետոմ երթուղային տաքսում երբ իրար հետ տուն էին գնում ուրիզ էր: Չնայաց ես քեզ լրիվ ասացի, թե ինչ կարծիքի եմ քո մասին և ինչպիսին էի ես քեզ պատկերացնում: Գուցե չկրկնվեմ:

Ուլուանա
27.11.2006, 20:28
չնայած ես այս անգամ չկայի, բայց դե անցած անգամ եկել էի...այնպես որ իմ մասին էլ գրիր;)
Բայց անցած անգամ ինքը՛ չէր եկել, քանի որ դա ոչ թե ինքն էր, այլ Բյուրակնի «ընկեր» Գագոն։ :D

Kita
27.11.2006, 20:32
Լավ, ինչ տպավորություն էիր թողել Գագոր վրա: նստաց էի՝ ամանչկոտ տղաս: Հազիվ հազ շնչում էի, իսկ են զզվելի Արթուրը անընդհատ կպնում էր, ես ել քաղաքակիրտ տղա ինչ պատասխանեի, դաստիարակությունս չի ներում… Եվ գալիս ես դու, նստում ես ծայրին… ինձ այսքան մարդն էլ էր շատ, ուր մնաց մի հոգի էլ, կավառնի աղջիկ, որը նստած ինչ որ մեկի ականջին բան ասաց… ես կարմրեցի, սպասում էի երբ է այս ամենը վերջանալու: Լավ տպավորություն չթողեցիր, քանի որ ես քեզանից վախեցա:

Իսկ հետոմ երթուղային տաքսում երբ իրար հետ տուն էին գնում ուրիզ էր: Չնայաց ես քեզ լրիվ ասացի, թե ինչ կարծիքի եմ քո մասին և ինչպիսին էի ես քեզ պատկերացնում: Գուցե չկրկնվեմ:
ասեմ, որ քո մասին չէր...:) հետաքրքիր է,որ համարյա բոլորի վրա սկզբիզ կավառնիի տպավորություն թողնում եմ:)
իսկ դու անուշադիր էիր...ես սկզբից նստեցի և դիմեցի եկուսիդ, թե ով եք...այն էլ դու չտեսար, կամ չլսեցիր...ինձ ասացին իբր բյուրի ընկերն էիր...բայց ես սկզբից էլ անունդ լսելուց քեզ վրա գնացի..
իսկ ես բարի կլինեմ և չեմ պահանջի...որ հետո չասեք:)

Ավելացվել է 1 րոպե անց

Բայց անցած անգամ ինքը՛ չէր եկել, քանի որ դա ոչ թե ինքն էր, այլ Բյուրակնի «ընկեր» Գագոն։ :D
բայց ինչպես ասացի, ես նրան սկզբից էլ նրա տեղն էի դրել....

StrangeLittleGirl
28.11.2006, 23:06
Աչքիս եթե ես հայտարարություն չդնեմ, ոչ ոք չի անի իմ փոխարեն, մանավանդ որ Արթուրն էլ չկա:

Հաջորդ հանդիպումը շաբաթ օրը՝ ժամը 5-ին SQUARE ONE-ի մոտ` ժամանակին եկողների համար, SQUARE ONE-ի մեջ՝ ուշացողների համար:

Եթե տեղը չգիտեք, ինձ (իսկ եթե ինձնից զզվում եք կամ ուղղակի չեք ուզում ինձ հետ շփվել, Ակումբի մեկ այլ անդամի, որը հանդիպումների գալիս է) pm գրեք:

Artgeo
01.12.2006, 20:40
Փաստորեն վաղը հավաքվում ենք։ Ես էլ հավանաբար ժամը 7-ի կողմերը կերևամ։ Ինչո՞ւ հավանաբար... Գաղտնի է պահվում :)

Taurus
01.12.2006, 20:47
իյա բարլուս:
Փաստորեն ես վաղը կարողա չգամ:(

Firegirl777
02.12.2006, 15:50
Ինձ կգաք տեսնելո՞ւ;)
Էլի չեմ կարողանա գալ:(

Esmeralda
03.12.2006, 12:15
Ինձ համար հետաքրքիր անցավ այս հանդիպումը... Չնայած ամբողջ սեղանի միջև կապ չկար, սեղանը բաժանված էր երկու մասի... Բայց «իմ» մասում ինձ համար հետաքրքիր էր... Հետաքրքիր խնդիրներ էինք դիտարկում և հոգաբանական թեթև խաղեր անցկացնում... Երկուսն էլ շատ եմ սիրում...
Համ էլ այս հանդիպմանն ինձ համար շատ կարևոր հարց պարզվեց Չուկի միջոցով... Միշտ տատանվում եմ, չգիտեմ ես ավելի շատ հումանիտար թե մաթեմատիկական ուղղվածությամբ մարդ եմ... Չուկը պարզեց, որ մաթեմատիկական...

Իսկ որպես առաջարկ կասեմ, որ լավ կլիներ այսուհետ ակումբի հանիպումներն անցկացվեին կլոր սեղանի շուրջ... Որ բոլոր սեղանակիցները մասնակցել բոլոր թեմաներին... Ոչ թե սեղանը բաժանեն երկու մասի:)

Cassiopeia
03.12.2006, 12:40
Լավ էր, հետաքրքիր էր, ուրախ էր…

Արշակ
03.12.2006, 12:48
Իսկ որպես առաջարկ կասեմ, որ լավ կլիներ այսուհետ ակումբի հանիպումներն անցկացվեին կլոր սեղանի շուրջ... Որ բոլոր սեղանակիցները մասնակցել բոլոր թեմաներին... Ոչ թե սեղանը բաժանեն երկու մասի:)
Ճիշտ ես ասում, տենց շատ լավ կլիներ, բայց կլոր սեղան որտեղի՞ց գտնենք։:esim Եկեք մտածենք, թե հաջորդ հանդիպումը որտեղ կարելի է անցկացնել, որ նման պայմաններ լինեն։ Օրինակ, West-ում կարող ենք չորս սեղան քառակուսաձև շարել, տենց մոտավորապես մեր ուզածը կլինի, ուղղակի West-ը շատ աղմկոտ է, ու խոսել չի լինի. իրար չենք լսում։ Ուրիշ տեղ է պետք մտածել։:think

Artgeo
03.12.2006, 13:07
Մետրոյի կայարաններից մեկում, գնացքների անցնելու արանքում, կարող ենք հանգիստ խոսել: Համ էլ տաքա։ Մի քանի հատ հաց, երկու Կոկա ու կես կիլո պանիր ես կբերեմ, մնացածը ձեր վրա :dance

StrangeLittleGirl
03.12.2006, 13:17
Հանդիպումները գնալով ավելի ձանձրալի են դառնում:
Ես երեկ շատ կուզեի շփվել Մելիքի ու Վերայի հետ, բայց սեղանների դասավորության պատճառով չկարողացա :(

Arisol
03.12.2006, 14:43
Հանդիպումները գնալով ավելի ձանձրալի են դառնում:
Ես երեկ շատ կուզեի շփվել Մելիքի ու Վերայի հետ, բայց սեղանների դասավորության պատճառով չկարողացա :(
Դրա համար հազվադեպ ա պետք գնալ հանդիպումների կամ էլ սեղանի մի ծայրիծ մյուս ծայրը գնալ:D :

Taurus
03.12.2006, 18:02
Հանդիպումները գնալով ավելի ձանձրալի են դառնում:
Ես երեկ շատ կուզեի շփվել Մելիքի ու Վերայի հետ, բայց սեղանների դասավորության պատճառով չկարողացա :(
Բյուր ուղղակի գալով էտ կողմ ընկնելու էիր ձեռքիս տակ… մարդկանց ճիշտ ասա:P

Artgeo
03.12.2006, 19:52
Հանդիպումները գնալով ավելի ձանձրալի են դառնում:
Ես երեկ շատ կուզեի շփվել Մելիքի ու Վերայի հետ, բայց սեղանների դասավորության պատճառով չկարողացա :(
Քեզ ոչ ոք չէր ասում նստեիր իմ դիմացը ու Արշակի կողքը, երբ ես ու Արշակը սիրալիր զրուցում էինք ու օ զարմանք, իրար հասկանում :o :D

Cassiopeia
04.12.2006, 10:08
Հանդիպումները գնալով ավելի ձանձրալի են դառնում:
Ես երեկ շատ կուզեի շփվել Մելիքի ու Վերայի հետ, բայց սեղանների դասավորության պատճառով չկարողացա :(
Բյուր ջան, դեռևս հաստատ առիթ կլինի իմ հետ շփվելու ;)

քաղաքացի
04.12.2006, 17:14
Իմ համար լավ է անցնում։ :)
Ափսոս թարսի պես ՈւՇՈւ-իս (Ունիվերսալ Շարային Ուղղագրություն - PHP) դասերը համընկնում են մեր հանդիպումներին և ստիպված եմ լինում մեկուկես ժամով բացակայել :(
Ես էլ եմ ուզում, որ սեղան կլոր լինի։ ;)

Ուլուանա
04.12.2006, 19:48

Դե ուրեմն հաջորդ անգամ եկեք սեղանի անկյունները տաշենք, կլորացնենք, հետո նստենք շուրջը։ :D

Marceille
04.12.2006, 21:38
Բարև ձեզ:
Երբ է լինելու հաջորդ հանդիպումը: Ուզում եմ ներկա լինել , ձեր ուրախ և ընկերական զրույցին:

Cassiopeia
04.12.2006, 21:43
Բարև ձեզ:
Երբ է լինելու հաջորդ հանդիպումը: Ուզում եմ ներկա լինել , ձեր ուրախ և ընկերական զրույցին:
Իսկ մեզ բանանով կհյուրասիրե՞ս… :) (կատակ), հանդիպման մասին տեղեկություններ իմանալու համար ուշադիր հետևի այս բաժնի գրառումներին… Տեսնենք մեր ակտիվիստները ո՞րտեղ կլոր սեղան կգտնեն:)
…Հայ, ո՞ւր է մեր բանանով կարկանդակը… այն մենք պետք է վայելեինք դեռ անցյալ հանդիպման ժամանակ…

Ուլուանա
04.12.2006, 21:44
Մեր հանդիպումները համարյա միշտ շաբաթ օրերն են լինում, սովորաբար ժամը 17.00 կամ 18.00։ Իսկ նորեկների ներկայությունը միշտ էլ ցանկալի ու ողջունելի է։ ;)

Աբելյան
05.12.2006, 14:30
Իրոք, շատ ուրախ ու հետաքրքիր հանդիպում էր (մի մտածեք կատակ եմ անում): Հավեսով մինչև վերջ կմնայի, բայց պետք ա տուն գնայի:

Angelina
05.12.2006, 14:41
Մեր հանդիպումները համարյա միշտ շաբաթ օրերն են լինում, սովորաբար ժամը 17.00 կամ 18.00։ Իսկ նորեկների ներկայությունը միշտ էլ ցանկալի ու ողջունելի է։ ;)
Շատ ափսոս, որ ես չեմ կարողացել գալ:

Ուլուանա
05.12.2006, 15:02
Շատ ափսոս, որ ես չեմ կարողացել գալ:
Հա, ափսոս։ :(
Իսկ հաջորդ անգամ, այսինքն՝ այս շաբաթ կկարողանա՞ս։
Չգիտեմ՝ դու ուզում ես մեզ հետ ծանոթանալ թե ոչ, բայց մենք ուզում ենք։ :)
Հուսով ենք, որ մի օր կգաս հանդիպման։ ;)

Angelina
05.12.2006, 15:05
Հա, ափսոս։ :(
Իսկ հաջորդ անգամ, այսինքն՝ այս շաբաթ կկարողանա՞ս։
Չգիտեմ՝ դու ուզում ես մեզ հետ ծանոթանալ թե ոչ, բայց մենք ուզում ենք։ :)
Հուսով ենք, որ մի օր կգաս հանդիպման։ ;)
Իհարկե, ուզում եմ, ուղղակի, իրոք, շատ զբաղված եմ: Ինձ, նույնպես, շատ հաճելի կլինի ծանոթանալ ձեր հետ:

Synopsys_vs_Lycos
06.12.2006, 22:48
Հն՞ ժողովուրդ, երբ է կայանալու հանդիպումը և որտեղ

Taurus
06.12.2006, 22:55
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ակումբի հերթական հանդիպումը կկայանա շաբաթ օրը ժամը 17:30 Սքուեր Ուանում

Հատուկ խնդրանք հանդիպման եկող անդամներին, ով կարա թող հետը կլոր սեղան բերի:D

aniko
07.12.2006, 13:13
եթե պարիս փորձերը չխանգարեն ես ել մեծ հաճույքով կցանականայի միանալ :) և ծանոթանալ :hands

Cleopatra
08.12.2006, 10:53
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ակումբի հերթական հանդիպումը կկայանա շաբաթ օրը ժամը 17:30 Սքուեր Ուանում

Հատուկ խնդրանք հանդիպման եկող անդամներին, ով կարա թող հետը կլոր սեղան բերի:D Ափսոս, չեմ կարող գալ, բայց մի ուրիշ անգամ, որ ստացվի կլոր սեղանը իմ կողմից;)

Cassiopeia
09.12.2006, 16:34
Ժողովուրդ, ձեզ բարի ժամանց ու հաճելի երեկո…:)

Գոռ Ջան - Հայ
09.12.2006, 17:18
Իսկ մեզ բանանով կհյուրասիրե՞ս… :) (կատակ), հանդիպման մասին տեղեկություններ իմանալու համար ուշադիր հետևի այս բաժնի գրառումներին… Տեսնենք մեր ակտիվիստները ո՞րտեղ կլոր սեղան կգտնեն:)
…Հայ, ո՞ւր է մեր բանանով կարկանդակը… այն մենք պետք է վայելեինք դեռ անցյալ հանդիպման ժամանակ…
Մենք տենց չենք պայմանավորվել...
Ես ասեցի եթե գտնվի մեկը , որ իմ համար բանանով կարկանդակ պատրաստի, էտ դեպքում կվայելենք միասւն, բայց չգտնվեց տենց մեկը: :) Իմ ուզածից ոչ մեկ դեռ չի կարացել սարքի...

Taurus
09.12.2006, 20:19
|Շատ ուրախ ու հետաքրքիր հադիպում ա , բոլորը իրար հետ լոզու են գտնում, ֆռին լավ ժարիտ ա արած , պատառաքաղը չեն մոռացել, Արշակն ու Արթուրը իրար հետ համարյա չեն խոսում , որովհետև ես չեմ գնացել:diablo

Artgeo
10.12.2006, 00:29
Հանդիպումը ի դեպ լավ անցավ, նամանավանդ, որ էդոն չկար :P

քաղաքացի
10.12.2006, 14:21
Լա անցավ։ Ցավոք ես հիմա հիվանդ եմ, ջերմություն ունեմ :(
Արթուր սաղ դու ես մեղավոր։ Անցած հանդիպմանը ասացիր. «եթե տաք, հետո էլ սառը ջրով լողանաս, ապա չես մրսի»։ :angry
Ոչ միայն մրսեցի այլ նաև հիվանդացա։ Բա հիմա ես ի՞նչ եմ անելու։ :cry

Taurus
10.12.2006, 15:34

ինչ պիտի անես , պիտի լավանաս:)

linus
12.12.2006, 20:17
Եկեք ես շաբաթ հանդիպենք, բայց մի քիչ շուտ, ասենք ժամը 4ին.
եթե ես շաբաթ չհանդիպենք ապա ես այս տարում էլ չեմ կարողանա գալ :(

StrangeLittleGirl
12.12.2006, 20:21
Հատուկ linus-ի խնդրանքով…
Ամսի 16-ին՝ ժամը 16-ին SQUARE ONE

Ես մի քիչ կուշանամ :(

Artgeo
15.12.2006, 12:09
Աչքիս էս անգամ շատ ենք լինելու :)

Cassiopeia
15.12.2006, 12:13
Աչքիս էս անգամ շատ ենք լինելու :)
1 հոգով հաստատ քիչ կլինեք :P
ես չեմ գալու

Artgeo
15.12.2006, 12:17
Չէ, հոգով շատ ավելի շատ ենք լինելու։ Այ ֆիզիկապես մի հոգով հաստատ քիչ կլինենք, զբաղվածության պատճառով։ :) Բայց դե, կարևորը հոգինա... Չէ, ի՞նչ եմ խոսում։ Լավ չի որ չես կարող գալ... Սա իմ նախավերջին հանդիպումնա այս տարի։

Cassiopeia
15.12.2006, 12:26

:love դե, ես միշտ հոգով ձեր հետ եմ: Առանց ինձ էլ շատ հետաքրքիր կանցնի ու չես էլ նկատի իմ բացակայությունը: Իսկ հանդիպման համար կասեմ, որ դա ըստ երևույթին ոչ միայն քո, այլ նաև մնացածի այս տարվա նախավերջին հանդիպումն է:
Բայց դե սխալ էլ կլինի ժամանակից առաջ վազել ու հաստատ մի բան ասել: Չգալու հավանականությունը տվյալ պահին 95% է: Այսինքն հույսեր դեռ կան:P

Artgeo
15.12.2006, 12:34
:secret Դե էլ չասեմ...

Cassiopeia
15.12.2006, 12:52
:secret Դե էլ չասեմ...
:love ես էլ քեզ եմ սիրում :P

քաղաքացի
15.12.2006, 17:23
100% չեմ գալու։ Դեռ հիվանդ եմ։ :( Ցանկանում եմ ձեզ հաճելի ժամանց։ :hands

Artgeo
15.12.2006, 17:25
100% չեմ գալու։ Դեռ հիվանդ եմ։ :( Ցանկանում եմ ձեզ հաճելի ժամանց։ :hands
Է քեզ ով էր ասում կոնտրաստ դուշ ընդունեիր, եթե դրա ...-ը չունեիր :esim
:D

քաղաքացի
15.12.2006, 18:04
Է քեզ ով էր ասում կոնտրաստ դուշ ընդունեիր, եթե դրա ...-ը չունեիր :esim
:D
Ճիշտ ա, ոն՞ց չմտածեցի, որ էդ ասողը ԴՈՒ ես։ Մյուս անգամ էլ քո ասածները չեմ լսի։ :P

Cassiopeia
16.12.2006, 12:04
Հանդիպման գնացողներին բարի և հաճելի ժամանց:)

Guest
16.12.2006, 21:59
Հանդիպումից վերադարձած մարդ կա՞:

մի քիչ պատմեք էլի:

linus
16.12.2006, 22:15
անցավ բավական հետաքրքիր, ինչպես միշտ Ուլուանա (http://akumb.am/member.php?u=6) - ն դժգոհում էր ԻՏ թեմայի մեծ համբավից, մնացածի մասին կգրեն մյուսները, հեչ հավես չկա տեքստ հավաքելու :)

StrangeLittleGirl
17.12.2006, 00:36
Ես էլ հավես չունեմ պատմելու: Դե էդ ՏՏ-ն սպանում ա: Չեմ սիրում: Էլի քիչ էինք: Ժո՛ղ, ու՞ր եք:

Artgeo
19.12.2006, 22:08
Այս տարվա վերջին հանդիպումը (հավանաբար, դե համենայնդեպս իմ) տեղի կունենա ՇԱԲԱԹ օրը դեկտեմբերի 23-ին, ժ. 17.00-ին Squere One-ի մոտ։

John
22.12.2006, 14:21
Այս տարվա վերջին հանդիպումը (հավանաբար, դե համենայնդեպս իմ) տեղի կունենա ՇԱԲԱԹ օրը դեկտեմբերի 23-ին, ժ. 17.00-ին Squere One-ի մոտ։
Անպայման կգամ և հույս ունեմ, որ շատերը կգան

Cassiopeia
22.12.2006, 15:11
Կցանկանայի գալ, բայց… չգիտեմ…:(

StrangeLittleGirl
22.12.2006, 19:44
Ժողովու՛րդ, մի քիչ ակտիվ: Նոր մարդիկ չե՞ն ուզում միանալ մեզ:

Anul
22.12.2006, 20:03
դե ես, ինչպես հիմնականում,չեմ ուզում գալ :D :D

Մելիք
22.12.2006, 21:38
Կցանկանայի գալ, բայց… չգիտեմ…:(
Դե որ դու չգիտես, ես եմ ասում` գալու ես;) :

Ավելացվել է 2 րոպե անց

դե ես, ինչպես հիմնականում,չեմ ուզում գալ :D :D
Դավաճան աղջիկ ես, բա ասւմ էիր կաշխատեմ գալ:8 :

StrangeLittleGirl
23.12.2006, 00:28
Դա՛վ, մի հարցնող լինի. իսկ դու գալու՞ ես

Cassiopeia
23.12.2006, 12:22
Դե որ դու չգիտես, ես եմ ասում` գալու ես;) :
Դե, եթե Դավիթն ասում է, նշանակում է, որ մի բան գիտի…:)

Anul
23.12.2006, 15:06
Դավաճան աղջիկ ես, բա ասւմ էիր կաշխատեմ գալ:8 :
հա, էլի կաշխատեմ,բայց դե մեկ է չեմ ուզում :) :) բացի դրանից էլ երկուշաբթի քննության եմ, ահագին բան ունեմ պարապելու, եթե նույնիսկ գամ, ապա շատ քիչ ժամանակով:ok

Ուրվական
23.12.2006, 19:34
Այս տարվա վերջին հանդիպումը (հավանաբար, դե համենայնդեպս իմ) տեղի կունենա ՇԱԲԱԹ օրը դեկտեմբերի 23-ին, ժ. 17.00-ին Squere One-ի մոտ։
Ըհը, սկսեմ սրանից. դու ժամը 17.00-ին քո նշված տեղում ես եղե՞լ::think :think :think : Փաստորեն ստեղ մի բան էն չի էղել: Անհամբեր սպասում եմ հանդիպմանը մասնակցած անդամներից որևէ մեկի պատասխանին, քանի որ հարցս նույն հաջողությամբ վերաբերվում է նրանց:

Գոռ Ջան - Հայ
23.12.2006, 20:43
Ըհը, սկսեմ սրանից. դու ժամը 17.00-ին քո նշված տեղում ես եղե՞լ::think :think :think : Փաստորեն ստեղ մի բան էն չի էղել: Անհամբեր սպասում եմ հանդիպմանը մասնակցած անդամներից որևէ մեկի պատասխանին, քանի որ հարցս նույն հաջողությամբ վերաբերվում է նրանց:
ԽԻ ԴՈՒ ԳՆԱՑԵԼ Է՞ԻՐ:D

Ուրվական
23.12.2006, 20:58
ԽԻ ԴՈՒ ԳՆԱՑԵԼ Է՞ԻՐ:D
Էգուց էս հանդիպման հետ կապված ամեն ինչ կիմանաս::[

Taurus
23.12.2006, 22:21
Ես մ քիչ առաջ եկա էնտեղից, ու Արթուրը ընդեղ էր, չգիտեմ 5-ին եղել ա թե չէ , բայց որ եղել ա, հաստատ:
խի դու գնացել ես սպասել ես , տեսել ես մարդ չկա հետ ես եկել:)

Ուրվական
23.12.2006, 22:29
Ես մ քիչ առաջ եկա էնտեղից, ու Արթուրը ընդեղ էր, չգիտեմ 5-ին եղել ա թե չէ , բայց որ եղել ա, հաստատ:
խի դու գնացել ես սպասել ես , տեսել ես մարդ չկա հետ ես եկել:)
Չէ, հեսա կամացից պատմեմ, թե ինչեր ա էղել: Ախր ձեզնից ոչ մեկին դեմքով չենք ճանաչում: Մի հատ կարաս ասես, դու որտեղ ես նստած էղել, ու քանիսից ես ընտեղ էղել:

Taurus
23.12.2006, 22:33
ժամը 7-ց մինչև 9:30 եմ եղել ու անհնար ա ընդե ըլնողը մեզ չնկատի, ամենաաղմկոտ սեղանը որն ա եղել:D , էտ մենք էինք: երկրորդ հարկում ծննունդ էր , բայց մեր ծիծաղը առաջին հարկից ամբողջ սքուերի մասսաին մեր վրա էր ուղղում, էնքան որ նկատողություն ստացանք:(

Ուրվական
23.12.2006, 22:43

Լավ, պարզ ա, ուրեմն քեզ չենք տեսել: Ինձ հետաքրքիր ա, ով ա ընտեղ էղել 17.00-17.35-ի ժամանակահատվածում: Մեկ էլ մի բան, որ պայմանավորվում եք դիմացը, էդ իրո՞ք դիմացն եք լինում, թե ով երբ էկավ (17.00-ից շուտ) ներս ա մտնում: Մենք ներս ենք մտել՝ ես ու Նորմարդը, ու մտածում էինք, թե որ սեղանին նստած կլինեք: Նույնիսկ մատուցողին հարցրինք՝ չգիտեր: Հետո կամացից սկսեցինք տրամաբանել, թե ով ով է: Մի հատ տղու դեմք տպավորվեց, էսօր ֆորումի անդամների լուսանկարներն էի նայում, պարզվեց Արշակն է... Իսկ Բյուրակնի հետ առանձին խոսալու բան ունեմ. համարյա 99 տոկոս համոզված ենք, որ էդ աղջիկն ինքն ա էղել: Հլը թող էս գրառումը կարդա, կպարզեմ, ճիշտ էինք մտածում, թե չէ:

Taurus
23.12.2006, 22:48
Բյուրը Արշակի կողքն էր:
Բայց որ ընդեղ էիք , խի չեք մոտեց ել:think
Ամաչել եք:oy :D :D :D

Ուրվական
23.12.2006, 22:59
Բյուրը Արշակի կողքն էր:
Բայց որ ընդեղ էիք , խի չեք մոտեց ել:think
Ամաչել եք:oy :D :D :D
Ըհը, սպասում էի էս հարցին, ու գիտեի, որ ըտենց կմտածես: Բայց ստեղ մի պահ կար (էգուց Նորմարդն էլ մանրամասն կասի, թե ոնց ա էղել). Մենք մի կես ժամ փորձում էինք հասկանայինք, էդ վերջի սեղանին նստածները իրանք են, թե չէ: Հետո տեսանք, որ մեկ ա, հաստատ չենք կարա իմանանք, պետք ա սենց թե նենց հարցնենք, նորից եմ ասում, համոզված չէինք, թե էդ մարդիկ հենց մեր փնտրածներն են, թե չէ: Բացի էդ, ըտե մի հատ աղջիկ էր նստած, ու ընենց էր խոսում, որ ոնց որ երկար ժամանակ մնացածին ճանաչում էր: Բայց ինքը արտաքին ոչ մի նշանով մեր իմացածներից ոչ մեկին չէր համապատասխանում: Մի խոսքով, շատ չերկարացնեմ, արդեն ուզում էինք մոտենայինք, հարցնեինք, բայց էդ պահին մի հատ շատ կարևոր զանգ էղավ, ու ստիպված գնացինք, ուրիշ ձև չունեինք, չգնալ չէր ըլնի: Դե էդ էրկու վայրկյանի համար էլ էլ իմաստ չուներ մոտենալ հարցնելը, նամանավանդ, եթե հաստատ համոզված էլ չէինք, թե ճիշտ հասցեով ենք դիմում, թե չէ:

Taurus
23.12.2006, 23:03
Բայց Բյուրի նկարն էլ կա:)

Ավելացվել է 2 րոպե անց
Լավ մնաց մյուս տարի:)

kiki
24.12.2006, 00:26
Բայց ինքը արտաքին ոչ մի նշանով մեր իմացածներից ոչ մեկին չէր համապատասխանում:
աչքիս էդ մեկը ես եմ եղել...:)

հա բայց մոտենաիք, մենք չէինք լինի, կասեիք կներեք ու վերջ, էդքան երկարացնելը էլ ի՞նչ իմաստ ուներ...

StrangeLittleGirl
24.12.2006, 00:39
Իսկ Բյուրակնի հետ առանձին խոսալու բան ունեմ. համարյա 99 տոկոս համոզված ենք, որ էդ աղջիկն ինքն ա էղել: Հլը թող էս գրառումը կարդա, կպարզեմ, ճիշտ էինք մտածում, թե չէ:
Ի՞նչ խոսելու բան ունես:
Պատմեմ. ես առաջինն եմ եկել: Դրսում սպասելս իմաստ չուներ, որովհետև 4:20-ից արդեն ազատ էի, միանգամից ներս եմ մտել: Քանի որ պարապ էի, սկսեցի նամակներիս պատասխանե: Այդ ընթացքում եկան Kita-ն ու StranNick-ը, հետո՝ Քաղաքացին, հետո՝ Մելիքը: Նամակներս վերջացրեցի ու մոտեցա ընդհանուր սեղանին: Այդ պահին Kiki-ն եկավ, քիչ անց՝ Հովսեփը: Հետո ես դուրս եկա: Մի 10 րոպե հետո եկա: Դե մի տեսակ տրամ չունեի: Մի քիչ հետո էլ Artgeo-ն եկավ, հետո՝ Ուլուանան ու Արշակը, իսկ ավելի ուշ՝ Chuk-ն ու Taurus-ը:
Դե հիմա ասա, թե ինչ ունես ինձ ասելու ;)

Kita
24.12.2006, 00:49
Լավ, պարզ ա, ուրեմն քեզ չենք տեսել: Ինձ հետաքրքիր ա, ով ա ընտեղ էղել 17.00-17.35-ի ժամանակահատվածում: Մեկ էլ մի բան, որ պայմանավորվում եք դիմացը, էդ իրո՞ք դիմացն եք լինում, թե ով երբ էկավ (17.00-ից շուտ) ներս ա մտնում: Մենք ներս ենք մտել՝ ես ու Նորմարդը, ու մտածում էինք, թե որ սեղանին նստած կլինեք: Նույնիսկ մատուցողին հարցրինք՝ չգիտեր: Հետո կամացից սկսեցինք տրամաբանել, թե ով ով է: Մի հատ տղու դեմք տպավորվեց, էսօր ֆորումի անդամների լուսանկարներն էի նայում, պարզվեց Արշակն է... Իսկ Բյուրակնի հետ առանձին խոսալու բան ունեմ. համարյա 99 տոկոս համոզված ենք, որ էդ աղջիկն ինքն ա էղել: Հլը թող էս գրառումը կարդա, կպարզեմ, ճիշտ էինք մտածում, թե չէ:

ուրեմն սկսեմ նրանից, Արշակը այնտեղ 5/35 չի եղել...:)
եղել եմ ես, քաղաքացին, ստրանիկը, բյուրը,մելիքը և կիկին...ինչքան հիշում եմ...

Ըհը, սպասում էի էս հարցին, ու գիտեի, որ ըտենց կմտածես: Բայց ստեղ մի պահ կար (էգուց Նորմարդն էլ մանրամասն կասի, թե ոնց ա էղել). Մենք մի կես ժամ փորձում էինք հասկանայինք, էդ վերջի սեղանին նստածները իրանք են, թե չէ: Հետո տեսանք, որ մեկ ա, հաստատ չենք կարա իմանանք, պետք ա սենց թե նենց հարցնենք, նորից եմ ասում, համոզված չէինք, թե էդ մարդիկ հենց մեր փնտրածներն են, թե չէ: Բացի էդ, ըտե մի հատ աղջիկ էր նստած, ու ընենց էր խոսում, որ ոնց որ երկար ժամանակ մնացածին ճանաչում էր: Բայց ինքը արտաքին ոչ մի նշանով մեր իմացածներից ոչ մեկին չէր համապատասխանում: Մի խոսքով, շատ չերկարացնեմ, արդեն ուզում էինք մոտենայինք, հարցնեինք, բայց էդ պահին մի հատ շատ կարևոր զանգ էղավ, ու ստիպված գնացինք, ուրիշ ձև չունեինք, չգնալ չէր ըլնի: Դե էդ էրկու վայրկյանի համար էլ էլ իմաստ չուներ մոտենալ հարցնելը, նամանավանդ, եթե հաստատ համոզված էլ չէինք, թե ճիշտ հասցեով ենք դիմում, թե չէ:

այդ աղջիկն էլ, եթե մեզ տեսել եք իհարկե:) ;) , աչքիս ես եմ եղել կիկ, այլ ոչ թե դու..չես հիշու՞մ, այդ ընթացքում լավ էներգետիկա էի փոխանցում...:P

Artgeo
24.12.2006, 00:54
Ըհը, սկսեմ սրանից. դու ժամը 17.00-ին քո նշված տեղում ես եղե՞լ::think :think :think : Փաստորեն ստեղ մի բան էն չի էղել: Անհամբեր սպասում եմ հանդիպմանը մասնակցած անդամներից որևէ մեկի պատասխանին, քանի որ հարցս նույն հաջողությամբ վերաբերվում է նրանց:
Ես մի փոքր ուշ եմ եղել, բայց ժամանակին ու նույնիսկ ավելի շուտ մարդիկ եղել են։ Ու վստահաբար կարող եմ ասել, որ ցանկության դեպքում դուք էլ կգտնեիք ;)

kiki
24.12.2006, 00:56
Կիտա ջան, հնարավորա, բայց ես էլ պակաս ուրախ չէի..

Kita
24.12.2006, 00:56
Ի՞նչ խոսելու բան ունես:
Պատմեմ. ես առաջինն եմ եկել: Դրսում սպասելս իմաստ չուներ, որովհետև 4:20-ից արդեն ազատ էի, միանգամից ներս եմ մտել: Քանի որ պարապ էի, սկսեցի նամակներիս պատասխանե: Այդ ընթացքում եկան Kita-ն ու StranNick-ը, հետո՝ Քաղաքացին, հետո՝ Մելիքը: Նամակներս վերջացրեցի ու մոտեցա ընդհանուր սեղանին: Այդ պահին Kiki-ն եկավ, քիչ անց՝ Հովսեփը: Հետո ես դուրս եկա: Մի 10 րոպե հետո եկա: Դե մի տեսակ տրամ չունեի: Մի քիչ հետո էլ Artgeo-ն եկավ, հետո՝ Ուլուանան ու Արշակը, իսկ ավելի ուշ՝ Chuk-ն ու Taurus-ը:
Դե հիմա ասա, թե ինչ ունես ինձ ասելու ;)
հովսեփին մոռացել էի::)
շատ սուսիկ-փուսիկ եկավ և գնաց:D

StrangeLittleGirl
24.12.2006, 01:00
Ես մի փոքր ուշ եմ եղել, բայց ժամանակին ու նույնիսկ ավելի շուտ մարդիկ եղել են։ Ու վստահաբար կարող եմ ասել, որ ցանկության դեպքում դուք էլ կգտնեիք
Ա՛րթ, բայց խոստովանենք, որ այստեղ մեր մեղքն էլ կա, որովհետև Square-ից դուրս էիր գրել հայտարարությունը, բայց բոլորն էլ անմիջապես մտել են:

Ի դեպ, այսօր զարմանալի օր էր, որովհետև ժամը 5-ին արդեն 5 հոգի եկել էր: Այդպիսի բան մեկ էլ մի անգամ ամռանն է եղել:

քաղաքացի
24.12.2006, 12:25
Երեկ ես մի սեղան նկատեցի, որն ուշադիր նայում էր մեր սեղանին: Այնտեղ նստած էին 2 հոգի (երևի Նորմարդն ու Ուրվականն էին), Square-ի հենց կենտրոնում: Հետո էլ մտածեցի եթե ակումբից լինեն անպայման կգան, կերևան՝ ինչպես արեց Նորայրը (Synopsis vs Lycos-ը):

Շատ հաճելի անցավ: Ինչո՞ւ է վերջին հանդիպումը, էս տարվա վերջին դեռ մի հատ էլ շաբաթ օր կա: :)

Ուլուանա
24.12.2006, 13:28
Նորմարդ և Ուրվական, ափսոս, որ չենք հանդիպել... :(
Ախր պիտի մոտենայիք։ Ի դեպ, ես ինքս էլ վաղուց մի ուրիշ ֆորումի հանդիպման ժամանակ նմանատիպ իրավիճակում եղել եմ, բայց ես մենակ էի, առաջին անգամ էի ֆորումի հանդիպման գնում, ընդ որում ոչ մեկին ռեալում չէի ճանաչում։ Թամանյանի արձանի մոտ էր նշանակված հանդիպումը։ Տեսա մի խումբ է հավաքված, մտածեցի՝ երևի ֆորումցիները կլինեն, մոտեցա, հարցրեցի, համարյա համոզված էի, որ իրենք են, բայց... պարզվեց՝ իրենք չեն... :oy Ճիշտ է, էդ պահին մի քիչ ամաչեցի, բայց դե, կարծում եմ, էնքան էլ ահավոր բան չի դա, բնական բան է, բոլորի հետ էլ կարող է պատահել։ ;)

Իսկ հաջորդ անգամվա համար (հուսով եմ, որ հաջորդ անգամ լինելու է :P ) առաջարկում եմ ձեզ նայել «Ակումբի նկարները» (http://www.akumb.am/showthread.php?t=745) թեման, որտեղ ակումբի տարբեր հանդիպումների լիքը նկարներ կան, ու նաև ամեն մի նկարի տակ գրված են տվյալ նկարում եղած անդամների մականունները։ Կարծում եմ, որ դրանց օգնությամբ կճանաչեք մեզ։ :)

Ուրվական
24.12.2006, 13:41
Երեկ ես մի սեղան նկատեցի, որն ուշադիր նայում էր մեր սեղանին: Այնտեղ նստած էին 2 հոգի (երևի Նորմարդն ու Ուրվականն էին), Square-ի հենց կենտրոնում: Հետո էլ մտածեցի եթե ակումբից լինեն անպայման կգան, կերևան՝ ինչպես արեց Նորայրը (Synopsis vs Lycos-ը):

Շատ հաճելի անցավ: Ինչո՞ւ է վերջին հանդիպումը, էս տարվա վերջին դեռ մի հատ էլ շաբաթ օր կա: :)
Այ ապրես, հենց մենք ենք էղել:) : Ափսոս, որ ստիպված շուտ գնացինք::)

Artgeo
24.12.2006, 13:44
Առաջարկում եմ 28-ին կամ 29-ին մեկ անգամ ևս հանդիպել

Ուրվական
24.12.2006, 13:44
ուրեմն սկսեմ նրանից, Արշակը այնտեղ 5/35 չի եղել...:)
եղել եմ ես, քաղաքացին, ստրանիկը, բյուրը,մելիքը և կիկին...ինչքան հիշում եմ...

այդ աղջիկն էլ, եթե մեզ տեսել եք իհարկե:) ;) , աչքիս ես եմ եղել կիկ, այլ ոչ թե դու..չես հիշու՞մ, այդ ընթացքում լավ էներգետիկա էի փոխանցում...:P
Բայց էդ տղուն ես ֆորումի անդամների լուսանկարների մեջ տեսա, մի հատ նկար էր, ինքն էր և Ուլուանան: Հաստատ բան եմ ասում: Իսկ էդ աղջկան որ տեսել ենք, ինքը մի պահ անընդհատ ուզում էր մատուցողին կանչեր, բայց չէր ստացվում: Այ հիմա կիմանանք, թե ով էր:

Ավելացվել է 1 րոպե անց

Առաջարկում եմ 28-ին կամ 29-ին մեկ անգամ ևս հանդիպել
Ափսոս, բայց համենայնդեպս, ես չեմ կարա: Ոչինչ, հլը ամբողջ 2007-ը մեր տրամադրության տակ ա:

Ավելացվել է 11 րոպե անց

Ի՞նչ խոսելու բան ունես:

Մի ջղայնացի, հո հետդ կռիվ չեմ անելու: Բա հենց քո կողքը ես էի նստած, ուշադիր քեզ էինք նայում, մի քանի անգամ էլ բարձր էս հանդիպման թեմայով խոսում էինք, բա ոնց չջոկեցիր: Դու էլ խորացած ինչ-որ բան էիր գրում, հետո էլ գնացիր: Հա, ուրեմն ճիշտ ենք հասկացել, ուրեմն դու էիր Բյուրակնը::D Բայց դու մեզ չես նկատե՞լ:

Taurus
24.12.2006, 14:06
Առաջարկում եմ 28-ին կամ 29-ին մեկ անգամ ևս հանդիպել
Կարելի ա, բայց մի պայմանով , որ շատ մարդիք գան:
P.S. Արտ. ՀԸ?:D

Ուլուանա
24.12.2006, 14:08
Լավ, ես արդեն որոշել եմ, սրանից հետո բոլոր հանդիպումների ժամանակ ուշադիր կզննեմ շուրջբոլորս՝ ձեզ նման «թաքնված» անդամներին հայտնաբերելու համար։ :P Ես մտածում եմ, որ էլի կարող են նման դեպքեր եղած լինել, և հնարավոր է, որ բոլորը ձեզ նման գրած չլինեն դրա մասին, որ մենք էլ իմանանք։ :unsure Կարող է ուղղակի հեռվից սուսուփուս դիտած լինեն, իսկ այդպես էլ նկատած չլինենք իրենց... :( :think

StrangeLittleGirl
24.12.2006, 14:29
Մի ջղայնացի, հո հետդ կռիվ չեմ անելու: Բա հենց քո կողքը ես էի նստած, ուշադիր քեզ էինք նայում, մի քանի անգամ էլ բարձր էս հանդիպման թեմայով խոսում էինք, բա ոնց չջոկեցիր:
Դու էլ որ իմ տրամադրությունն ունենայիր ու խորացած նամակ գրեիր, հաստատ դու էլ չէիր նկատի :D Էլ չեմ խոսում նրա մասին, որ ես ընդհանրապես շատ անուշադիր եմ:

Ժո՛ղ, ամսի 29-ին եկեք հավաքվենք: 28-ին չեմ կարող, ուրիշ հանդիպման եմ

Taurus
24.12.2006, 14:42
Լավ, ես արդեն որոշել եմ, սրանից հետո բոլոր հանդիպումների ժամանակ ուշադիր կզննեմ շուրջբոլորս՝ ձեզ նման «թաքնված» անդամներին հայտնաբերելու համար։ :think
Բա ոնց ես հայտնաբերելու , ով ուշադիր նայի մոտենալու ես ասես.
-Կներեք կարողա դուք ակումբի թաքնված անդամներից եք:think
:D :D :D

Ուրվական
24.12.2006, 15:06
Լավ, ես արդեն որոշել եմ, սրանից հետո բոլոր հանդիպումների ժամանակ ուշադիր կզննեմ շուրջբոլորս՝ ձեզ նման «թաքնված» անդամներին հայտնաբերելու համար։ :P Ես մտածում եմ, որ էլի կարող են նման դեպքեր եղած լինել, և հնարավոր է, որ բոլորը ձեզ նման գրած չլինեն դրա մասին, որ մենք էլ իմանանք։ :unsure Կարող է ուղղակի հեռվից սուսուփուս դիտած լինեն, իսկ այդպես էլ նկատած չլինենք իրենց... :( :think
Հա, մեկ էլ մի պահ էլ կար. քչից-շատից էլի քեզ դեմքով գիտեինք, ու գիտեինք, որ դու լրիվ հանդիպումներին գնում ես, բայց էս անգամ դու չկայիր, շատն էլ դրա համար էինք կասկածում:

StrangeLittleGirl
24.12.2006, 15:15
Հա, մեկ էլ մի պահ էլ կար. քչից-շատից էլի քեզ դեմքով գիտեինք, ու գիտեինք, որ դու լրիվ հանդիպումներին գնում ես, բայց էս անգամ դու չկայիր, շատն էլ դրա համար էինք կասկածում:
Դե Ուլուանան ու Արշակը բավական ուշ եկան, երևի արդեն դուք գնացել էիք:

StrangeLittleGirl
24.12.2006, 16:45
Ժո՜ղ, ո՞վ է գալիս մաֆիա խաղալու: Հենց այսօր:

Մելիք
24.12.2006, 16:53
ԵՍ:hands

StrangeLittleGirl
24.12.2006, 16:57
Ժամը 7-ին վեսթում
Եթե տեղը չգիտեք, թափով պմ գրեք

Chuk
24.12.2006, 17:23
Էրնեկ ձեզ

Մելիք
24.12.2006, 17:36
Էրնեկ ձեզ
Որ դու էլ գաս քեզ էլ երնեկ կլնի;) :

Chuk
24.12.2006, 17:38
Որ դու էլ գաս քեզ էլ երնեկ կլնի;) :
Ճիշտ ես :hands

2 ժամ էրնեկ 7 օր կուբախտ :D

Արշակ
24.12.2006, 17:39
Ես էլ երևի կգամ ;)
Հ. գ.
Բաբայանի միջանկյալս մնաց :(

Նորմարդ
24.12.2006, 18:42
Ժողովուրդ նախ սկաեմ նրանից, որ շատ-շատ եմ ափսոսում, որ եկանք ու տենց էլ չծանոթացանք իրար հետ: Ես ու Ուրվականը 5-ից 10 պակաս պայմանավորված տեղում էինք, իսկ ժամը 5-ին մոտ ներս ենք մտել զբաղեցրել կենտրոնական սեղաններից մեկը: Մեր կողքին մի աղջիկ շատ նման Բյուրակնին խորացած ինչ որ բան էր գրում ջնջում հետո էլ ավարտեց մոտեցավ մի ուրիշ սեղանի ու մի 5 րոպե հետո դուրս եկավ:
Էտ ուրիշ սեղանի մոտ նստած էին 3 տղա ու մի աղջիկ մեր տրամաբանությամբ դա Մելիքը, Chuk-ը ու Artgeo-ն էին աղջկան ընդհանրապես չճանաչեցինք:( Ակումբցիներից քիչ թե շատ ըստ նկարների կճանաչէինք Ուլուանային, բայց նրա նման մարդ Սքուեր-ում չկար: Դուրս գալուց առաջ ես ուզում էի մոտենալ ու հեչ էլ չեմ ամաչել, ուղղակի ինձ զանգեցին ու պիտի շտապ գնաի մի քիչ գեղեցիկ չէր լինի մոտենալ ասել բարև ձեզ ես Նորմարդն եմ բայց շատ շտապում եմ ինձ կներեք հաջողություն: Այ ուրիշ բան կլիներ եթե սկզբից ճանաչեինք ձեր սեղանը այդ ժամանակ գոնե մի կես ճամ կզրուցեինք ամեն դեպքում շատ եմ ափսոսում եղածի համար: Ես էլ կգամ ամսի 29-ի հանդիպմանը եթե այն կայանա:
Ինչ վերաբերվում է նկարներին համապատասխան բաժնում կան նաև իմ ու Ուրվականի նկարները և դուք 5 հոգի էիք մենք 2 հետևաբար դուք ավելի շուտ պիտի նկատած լինեիք մեզ:lol

StrangeLittleGirl
24.12.2006, 18:44
Էտ ուրիշ սեղանի մոտ նստած էին 3 տղա ու մի աղջիկ մեր տրամաբանությամբ դա Մելիքը, Chuk-ը ու Artgeo-ն էին աղջկան ընդհանրապես չճանաչեցինք
Մելիքը, StranNick-ն ու Քաղաքացին էին :D
Այսօր էլ հանդիպում կա, կարող եք գալ ;)

kiki
24.12.2006, 19:10
Իսկ էդ աղջկան որ տեսել ենք, ինքը մի պահ անընդհատ ուզում էր մատուցողին կանչեր, բայց չէր ստացվում: Այ հիմա կիմանանք, թե ով էր:
երևի ես եմ եղել, բայց դա եղել է 5:30-ից հետո, երբ ես եկա:
իմիջիայլոց, երբ ես մտա, ու աչքերով երեխաներին էի փնտրում, աչքս ընկավ մեջտեղի սեղաններից մեկին, երկու տղա էին, ու ինձ էլ նայում էին, բայց ես նման բաներին ուշադրություն չեմ դարձնում, ու բնականաբար մտքովս էլ չանցավ որ ֆոռումից կլինեն...

Արշակ
24.12.2006, 19:25
Ինչ վերաբերվում է նկարներին համապատասխան բաժնում կան նաև իմ ու Ուրվականի նկարները և դուք 5 հոգի էիք մենք 2 հետևաբար դուք ավելի շուտ պիտի նկատած լինեիք մեզ:lol
Նորայր, երևի սխալ ես հասկացել. Ուլուանան «Ֆորումի անդամների լուսանկարները (http://www.akumb.am/showthread.php?t=1905)» թեմայի մասին չէր ասում։ Բացի այդ թեմայից, http://www.akumb.am/nkarner/ հասցեով դրվում են ֆորումի հանդիպումների նկարները։ :)

Kita
24.12.2006, 20:20
Իսկ էդ աղջկան որ տեսել ենք, ինքը մի պահ անընդհատ ուզում էր մատուցողին կանչեր, բայց չէր ստացվում: Այ հիմա կիմանանք, թե ով էր:

երևի ես եմ եղել, բայց դա եղել է 5:30-ից հետո, երբ ես եկա:
իմիջիայլոց, երբ ես մտա, ու աչքերով երեխաներին էի փնտրում, աչքս ընկավ մեջտեղի սեղաններից մեկին, երկու տղա էին, ու ինձ էլ նայում էին, բայց ես նման բաներին ուշադրություն չեմ դարձնում, ու բնականաբար մտքովս էլ չանցավ որ ֆոռումից կլինեն...
կիկ ես եմ եղել...եթե դու չկայիր...:P

kiki
24.12.2006, 20:43
Կիտ ջան, էդ ժամանակ ես արդեն եղել եմ, ես նրանց տեսել եմ, որ ասեցին որտեղ են եղել նստած, հասկացա որ իրանք էին:), բայց հնարավոր է դու եղած լինես...

Ուրվական
24.12.2006, 20:50
Լավ, իմացա, էդ աղջիկը kita-ն է եղել: Ուղղակի հանդիպումների նկարներն էի նայում, ընտեղ իրա նկարը տեսա ու միանգամից տեղը բերեցի: Իսկ kiki-ին էլ ենք տեսել, նա որ եկավ, արդեն համարյա համոզվեցինք, որ ակումբն այդ սեղանի շուրջն է: Հա, ուրեմն էդ էկողն էլ դու էիր kiki: Հետաքրքիր ա:) :

Kita
24.12.2006, 20:51
Կիտ ջան, էդ ժամանակ ես արդեն եղել եմ, ես նրանց տեսել եմ, որ ասեցին որտեղ են եղել նստած, հասկացա որ իրանք էին:), բայց հնարավոր է դու եղած լինես...
Kik ես էլ իրանց հիշեցի...ես էլ մտածում էի ինչ են նայում այս կողմ...նույնիսկ մեկին լավ եմ հիշում, որ տեսնեմ կճանաչեմ...որովհետև հա ֆռում էի, որ հացս բերեին:P ու հա նայում էր...
հարց: ո՞վ էր դեպի մեզ նայող կողմ նստած տղան…

Ուրվական
24.12.2006, 20:54

Ձեր խոնարհ ծառան::D

kiki
24.12.2006, 20:56
չէ, ես իրանց միայն մտնելուց եմ տեսել, ես կողքի նստողներին չեմ նայում, ավելի ճիշտ ուշադիր չեմ, կարող ա նայեմ այդ կողմը, բայց մարդկանց չնկատեմ:)

Հա, ուրեմն էդ էկողն էլ դու էիր kiki: Հետաքրքիր ա :)
կներես անհամեստ հարցիս համար, իսկ ի՞նչն է հատկապես հետաքրքիր:)

Kita
24.12.2006, 21:08
Ձեր խոնարհ ծառան:

հաջորդ անգամ խոնհարհ ծառայի փաստը կօգտագործեմ:P

Նորմարդ
25.12.2006, 00:19
Նորայր, երևի սխալ ես հասկացել. Ուլուանան «Ֆորումի անդամների լուսանկարները (http://www.akumb.am/showthread.php?t=1905)» թեմայի մասին չէր ասում։ Բացի այդ թեմայից, http://www.akumb.am/nkarner/ հասցեով դրվում են ֆորումի հանդիպումների նկարները։ :)
Աաաաաաաա, լավ հասկացա ես էլ ասեմ ես հանդիպում թեմայում մի հատ նկար չեն դնում:think ես ինչից՞ կլինի:

Ավելացվել է 3 րոպե անց

չէ, ես իրանց միայն մտնելուց եմ տեսել, ես կողքի նստողներին չեմ նայում, ավելի ճիշտ ուշադիր չեմ, կարող ա նայեմ այդ կողմը, բայց մարդկանց չնկատեմ:)

կներես անհամեստ հարցիս համար, իսկ ի՞նչն է հատկապես հետաքրքիր:)
Դե հետաքրքիրն են ա, որ քեզ էլ ենք ռեալ կյանքում տեսել:D :D
Մենք էլ մտածում էինք ես ով ա:think

kiki
25.12.2006, 00:32
Մենք էլ մտածում էինք ես ով ա:think
վայ...:o փաստորեն տենց ահավոր տպավորություն եմ թողե՞լ ձեզ վրա...:D

Նորմարդ
25.12.2006, 00:45
վայ...:o փաստորեն տենց ահավոր տպավորություն եմ թողե՞լ ձեզ վրա...:D
Հա բա ոնց ահավորը են խոսքը չի :D մեկ դու, մեկ էլ Բյուրը նենց ջղային տեսք ուներ մենք էլ վախեցանք չմոտեցանք:D

Ուրվական
25.12.2006, 00:52
Հա բա ոնց ահավորը են խոսքը չի :D մեկ դու, մեկ էլ Բյուրը նենց ջղային տեսք ուներ մենք էլ վախեցանք չմոտեցանք:D
Հա, ճիշտ ա::D

kiki
25.12.2006, 00:55
վայ...մամա ջան...ես ջղայն տեսք ունե՞մ :o ...էն էլ եևե՞կ... :o

Ուրվական
25.12.2006, 01:09
վայ...մամա ջան...ես ջղայն տեսք ունե՞մ :o ...էն էլ եևե՞կ... :o
Չեմ հասկանում, դու լրիվ լուրջ ես ընդունե՞լ::D Իրականում ես քո դեմքը ինչքան փորձում եմ հիշեմ, չի ստացվում: Դրա համար էի ասում, որ հետաքրքիր ա, իսկ դու ի՞նչ մտածեցիր::think

aniko
25.12.2006, 10:42
հանդիպումը լավ անցավ ?
ես ահավոր մանթո եմ,:( ես եկել էի շաբաթ օրը, մի քիչ ուշացած, 5:10 կամ 15 էր ոնցոր թեմ, նայեցի կողքերս ու մարդ չտեսա, ասեցի երևի ցուրտ է, ներսում կլինեն, մտա ներս ու ոչինչ: այնտեղ հարցնում եմ, այստեղ պետք է հավաքվերին դար-ակումբի մարդիկ, իսկ ինքն էլ չէ, կարծես թե ձեր ասած խմբից մարդ չկա, սեղաններ մոտ էլ միայն 2 կամ 3 հոգով էին նստած, հիմնականում տղաներ, դե ես ել հո չէի խոսեցնելու բոլորին..,:oy
ու գնացի տենց էլ ձեզ չտեսնելով. երեխեք կարող է ուրիշ Սքուեր ուան էլ կա, ու դուք ենտեղ էիք հավաքվել? ես մենակ Աբովյանի վրայինը գիտեմ
ափսոս :( չհանդիպեցինք

Cassiopeia
25.12.2006, 10:45

Չէ, ուրիշ Square One չկա, պարզապես ակումբցիների ժամը 17.00-ն սկսվում է ավելի ուշ, քան սովորական մարդկանց մոտ…:D Իսկ եթե ուզում ես տեսնել այդ մեծ ընկերախումբը, պետք է այնտեղ գնաս առնվազն 19.00--ի կողմերը…;)
Բայց այ ինձ հետաքրքրում է երեկվա մաֆիայի խաղի արդյունքները…:think

քաղաքացի
25.12.2006, 12:38

Ուրիշ Square One կա Զվարթնոց օդակայանում, բայց մենք հաստատ այնտեղ չէինք: :P
Շաբաթ օրը ժամը 17:00-ին արդեն 5 հոգի կայինք (Ես, Stranick-ը, Kita-ն, Մելիքը և Բյուրակնը):

Երեկվա մաֆիան…:think … Ես հաստատ քաղաքացի եմ մնացել: :P

StrangeLittleGirl
25.12.2006, 12:43
aniko> ամենալավ տարբերակը կլինի, եթե որևէ մեկի բջջայինի համարը վերցնես, երբ տեղ հասնես, զանգահարես: մենք մի քիչ գիժ ենք: ասում ենք 5-ին, 6-ին հազիվ հավաքվում ենք: ասում ենք դուրսը, բայց բոլորս ներս ենք մտնում, ասում ենք ներսը, դեռ հեռվից նկատում ենք, որ բոլորը դրսում են հավաքված: էլ չեմ խոսում սպոնտան հանդիպումների մասին, որոնց մասին կարող ես տեղեկանալ կա՛մ օրը 24 ժամ ակումբում լինելով, կա՛մ հեռախոսահամարդ որևէ մեկին տալով:

Cassiopeia> ասեմ, որ ընդամենը 3 խաղ խաղացինք: մեզ միացել էին նաև մեկ այլ ֆորումի անդամներ: առաջին խաղի ժամանակ մաֆիան Մելիքն ու Սյոմն էին: չնայած Մելիքը խորամանկորեն շատ բարդ տակտիկա էր հորինել, որ հաղթի, բայց ես անմիջապես գլխի ընկա: նրան շուտ հանեցինք: վերջում մնացել էինք ես, Սյոմն ու Սասունը: վստահ էի, որ Սասունը կարմիր է, իսկ Սյոմն իրեն շերիֆի տեղ դրեց, ասաց, որ Սասունը սև է: միանգամից քվեարկեցինք, հանեցինք: մյուս երկու խաղերի ժամանակ մաֆիան հաղթեց: մեկում Սյոմն ու Լարան էին սև, մյուսում՝ Անահիտը, Արշակը և Մելիքը: Ի դեպ, Անահիտին սպանելու եմ հենց առաջին գիշերն ինձ վերացնելու համար: ակումբցիները չեն թողնում կարգին խաղամ :angry առաջին երկու խաղերի ժամանակ մինչև վերջ գոյատևեցի, որովհետև ակումբցիներով դեռևս փոքրամասնություն էինք կազմում, մնացածները մյուս ֆորումից էին

Արշակ
25.12.2006, 13:03
վայ...մամա ջան...ես ջղայն տեսք ունե՞մ :o ...էն էլ եևե՞կ... :o
Չէ, շաբաթ օրվա հանդիպմանը Կիկին ամբողջ ընթացքում շատ հաճելի ժպտում էր, ու ես զգացի, որ իրան կարոտել էի :love Ափսոս, որ չհասցրեցինք շփվել. ինչպես միշտ շուտ գնաց։ :(

հանդիպումը լավ անցավ ?
ես ահավոր մանթո եմ,:( ես եկել էի շաբաթ օրը, մի քիչ ուշացած, 5:10 կամ 15 էր ոնցոր թեմ, նայեցի կողքերս ու մարդ չտեսա, ասեցի երևի ցուրտ է, ներսում կլինեն, մտա ներս ու ոչինչ: այնտեղ հարցնում եմ, այստեղ պետք է հավաքվերին դար-ակումբի մարդիկ, իսկ ինքն էլ չէ, կարծես թե ձեր ասած խմբից մարդ չկա, սեղաններ մոտ էլ միայն 2 կամ 3 հոգով էին նստած, հիմնականում տղաներ, դե ես ել հո չէի խոսեցնելու բոլորին..,:oy
ու գնացի տենց էլ ձեզ չտեսնելով. երեխեք կարող է ուրիշ Սքուեր ուան էլ կա, ու դուք ենտեղ էիք հավաքվել? ես մենակ Աբովյանի վրայինը գիտեմ
ափսոս :( չհանդիպեցինք :( Ինչ վատ ստացվեց։ Ափսոս…
Չէ՜, սենց չի լինի։ Մի բան պիտի մտածենք, որ մեր նորեկները տենց վատ վիճակի մեջ չընկնեն սրանից հետո։:think

Չէ, ուրիշ Square One չկա, պարզապես ակումբցիների ժամը 17.00-ն սկսվում է ավելի ուշ, քան սովորական մարդկանց մոտ…:D Իսկ եթե ուզում ես տեսնել այդ մեծ ընկերախումբը, պետք է այնտեղ գնաս առնվազն 19.00--ի կողմերը…;)
Դե լավ, Վերա, ժողովրդին մի վախացրու, պայմանավորված ժամին միշտ էլ գոնե մի քանի հոգի լինում են։

Բայց այ ինձ հետաքրքրում է երեկվա մաֆիայի խաղի արդյունքները…:thinkԻսկ մաֆիայի խաղերի մասին Taurus-ը թող պատմի։ Ինքը վարողն էր։ Ես մի անգամ եմ խաղացել, ես, Ուլուանան ու Մելիքն էինք մաֆիաները, մի խոսքով՝ ժարիտ արեցինք:ok :P

Ուլուանա
25.12.2006, 17:59
Վայ, փաստորեն, Անիկոն էլ է եկել, մեզ չի գտնել... :( Ի՜նչ ափսոս էր բայց... :8
Ուրեմն եթե ձեր հեռախոսահամարները դեռ ոչ մեկին չեք տվել, ապա անպայման ուղարկեք նամակով։ Որ ես ձեռքի հեռախոս ունենայի, կասեի, որ ինձ նամակ գրեք, որոբհետև դեռ ոչ մի հանդիպում բաց չեմ թողել, բայց, ցավոք, չունեմ հեռախոս։ :( Կարծում եմ՝ ամենահարմարը Բյուրակնին գրելն է։ Նա էլ է միշտ ներկա լինում հանդիպումներին ու նման հարցեր լուծելուց լավ է։ ;)

Իսկ մաֆիայի խաղերի մասին Taurus-ը թող պատմի։ Ինքը վարողն էր։ Ես մի անգամ եմ խաղացել, ես, Ուլուանան ու Մելիքն էինք մաֆիաները, մի խոսքով՝ ժարիտ արեցինք:ok :P
Հա՜, ժարիտն էն խոսքը չի, հաղթեցինք՝ ոչ մի զոհ չտալով։ :hands Խաղի վերջում երեքս էլ ողջ էինք։ :P

kiki
25.12.2006, 18:40
Չէ, շաբաթ օրվա հանդիպմանը Կիկին ամբողջ ընթացքում շատ հաճելի ժպտում էր, ու ես զգացի, որ իրան կարոտել էի :love Ափսոս, որ չհասցրեցինք շփվել. ինչպես միշտ շուտ գնաց։ :(
վայ...:love ես էլ էի քեզ կարոտել, անկեղծ եմ ասում, ու ոչ միայն քեզ...:love

Artgeo
25.12.2006, 18:53
վայ...:love ես էլ էի քեզ կարոտել, անկեղծ եմ ասում, ու ոչ միայն քեզ...:love
Զարմանալիա, բայց երեկ ես էլ եմ քեզ հավանել :think :D

kiki
25.12.2006, 19:10
հավանե՞լ...այսինքն մինչև երեկ ինձ չէիր հավանում, բայց երեկ հանկարծ հավանեցի՞ր...լավ էր...:)
մեկ էլ, բայց ինչի ա զարմանալի՞ որ...

Artgeo
25.12.2006, 19:30
Էէէ, կարոտելը կարոտել էի, սենց թե նենց, հավանում էի, բայց դե միշտ իրար հետ կռիվ ենք անում, բայց երեկ լավն էիր :P

ժող 28 ի համար ի՞նչ եք ասում: :esim

kiki
25.12.2006, 20:13
պարզապես երեկ իրար քիչ տեսանք, երևի դրա համար էլ չկռվեցինք:)

իսկ 28-ին ես չեմ կարող:(

StrangeLittleGirl
25.12.2006, 20:18
Իսկ 29-ի մասին ի՞նչ կասեք: 28-ին եթե գամ, շուտ պիտի գնամ կամ էլ պետք է ուշ գամ:

Artgeo
25.12.2006, 20:40
29-ին առանց ինձ

kiki
25.12.2006, 20:42
իսկ 27-ի՞ն

StrangeLittleGirl
25.12.2006, 20:56
իսկ 27-ի՞ն
Աաաաաաաաաա, 27-ին ընդհանրապես չեմ կարող, կարնավալի եմ, այն էլ բավական հեռու տեղ, չեմ կարող ինքնագլուխ կիսատ թողնել ու գալ:
Լա՛վ, 28-ին դնենք ;)
Հույս ունեմ տատիկս կների, եթե երկու օրվա փոխարեն մի օր մնամ մոտը:

Kita
25.12.2006, 20:59
գուցե արտ 29ին գնաս…
բայց եթե ուզում ես, էտ դեպքում ավելի լավ է27,28ին պետք է պարապեմ:(

kiki
25.12.2006, 21:02
դե ես ցավոք չեմ գա 28-ին...:(

քաղաքացի
25.12.2006, 21:02
Մի հատ Արթուրի պատճառով բոլորը խառնվում են։
Ուրեմն սենց։
1. 29-ին առանց Արթուրի։
2. 27-ին, 28-ին Արթու՛ր, առանց մեզ։

Դե հիմա որոշեք

StrangeLittleGirl
25.12.2006, 21:05
27-ին ու 29-ին

Kita
25.12.2006, 21:07
27 ու 29 ժամը հինգին...ինչպես միշտ սքվերում...

Taurus
25.12.2006, 21:32
Ժող կներեք որ ուշացա, պատմեմ երեկվա հանդիպման մասին
ուրեմն կարդացի հայտարարությունը, ու ընենց ստացվեց որ ազատ էի ասի գնամ , բայց քանի որ Բյուրն էր գրել , մտածեցի ղժում ա , զանգեցի Արշակին(դե ինքը չի խաբի), պարզեմ ճիշտ ա թե չէ, ասեց հա հանդիպում ենք մաֆիա խաղալու:
Գնացի 10 րոպե շուտ մտջա ներս տեսա Բյուրը երկու հատ աղջկա հետ նստած ա, ընդ որում նրանցիցմեկին գրկել ա:o , մոտիկգնացի , դեմքը տեսա :scare տղա էր, բայց հետևից տոչնի Բյուրը:
նստեցի սպասեցի, ժամը 7 ին մարդ չեկավ, ասի մի հատ էլ զանգեմ, ու Արշակը հաստատեց, որ Բյուրը դուրս ա եկել:
բյուրը էկավ մի քիչ խոսացինք ու էկան Լինուսը ստռաննիկը ու էլի 3 ֆօռումցի, բայց ուրիշ, միացանք իրար նստում էինք ու էկավ Դավոն , սկսեցին խաղալ :
Հետո մեզ միացան քաղքացին ու իրա ընկերը Հայկը:
ևս մի ինչ որ կես ժամ ու մեզ հետ էին ՈՒլուանան, Արշակը ու Գիվին (Արթուրը):
Ամենալավը խաղացի ես, ոչ մի խաղ չեմ պարտվել, չեմ եղել մաֆիա բայց հենց առաջին գիշերը իմանում էի ովքեր են սևերը:
Մաֆիան լավ էր խաղում , կամ ավելի ճիշտ, ով մաֆիա չէր նրանք էին վատ խաղում:
Վերջում ինչպես միշտ սկսվեց զրույցը ակումբի մասին կռիվ տուր ու դմփոց հոգնած ականջներ, մինչև Ուլուանան ասեց որ ժամը արդեն 00:00:) և ես հիշեցի որ մի ժամ առաջ պետք է ուրիշ մեկի հետ հանդիպեի:
լավ շատ խոսացի, էսքան բան

StrangeLittleGirl
26.12.2006, 14:55
Բայց ես էլ եմ ուզում Արթուրին մի վերջին անգամ տեսնել: :( Եկեք 27, 28, 29-ին

StrangeLittleGirl
26.12.2006, 19:13
Լա՛վ, հաստատ որոշվեց:
Ամսի 28-ին ժամը 5-ին SQUARE ONE-ում

Anul
26.12.2006, 20:04
Արթուրը չի գալիս? :) :) :)
ուրեմն կարողա ես էլ գամ ;)

StrangeLittleGirl
26.12.2006, 20:09
ուրեմն կարողա ես էլ գամ
Արթուրը ի՞նչ կապ ունի: Կարո՞ղ ա չես ուզում ինձ տեսնել :P

Anul
26.12.2006, 20:13
ամենաշատը քեզ ու Կիտային եմ ուզում տեսնել, բայց դե գիտես, խի չեմ ուզում գալ :B

kiki
26.12.2006, 21:06
ես կաշխատեմ գոնե մի կես ժամով գալ, բայց չեմ խոստանում...

Artgeo
26.12.2006, 21:09
Լա՛վ, հաստատ որոշվեց:
Ամսի 28-ին ժամը 5-ին SQUARE ONE-ում
Ձեզ բարի ժամանաց :)

StrangeLittleGirl
26.12.2006, 21:25
Ձեզ բարի ժամանաց
Դու քեզ հույս տուր, դու էլ ես գալու: Դու Վրաստան հասնողը չես, նոր հեռուստատեսությամբ ասացին, որ մինչև ամսի 28-ը բուք ու ցուրտ է լինելու :P

Artgeo
26.12.2006, 21:33
Դու քեզ հույս տուր, դու էլ ես գալու: Դու Վրաստան հասնողը չես, նոր հեռուստատեսությամբ ասացին, որ մինչև ամսի 28-ը բուք ու ցուրտ է լինելու :P
21-րդ դարում, նույնիսկ Հայաստանի նման «երկնիշ» զարգացում գրանցող երկրում, երկաթուղի կա, որն էլ որքան էլ քանդված, հոտած, փտած ու մետալալոմ լինի, տեղ հասնումա։ Տառականներին էլ մի կերպ կդիմանամ։

Taurus
27.12.2006, 11:12
Ոնց? Արթուրը չի գալու? Բա ով ա իմ մնեռվերը ուտելու?
ԷԷԷ ըտենց հետաքրքիր չի:(

StrangeLittleGirl
27.12.2006, 11:29
Ոնց? Արթուրը չի գալու? Բա ով ա իմ մնեռվերը ուտելու?
Ես ;)

Taurus
27.12.2006, 11:52
Դու չես կարա!
Ուրիշ ցանկացողներ կան, դիմեք առանց ամաչելու:P

Anul
28.12.2006, 14:49
ուռաաաաաաաաաաաաաա, Արթուրը չի գալուուու. :hands :hands
ուրեմն կարող է ես էլ գամ ;)
բախտս բերում է , էլի :P

StrangeLittleGirl
28.12.2006, 16:16
Ես մի քիչ կուշանամ: Չնայած դասերս ժամը 3-ին պրծել, մի քիչ առաջ եմ տուն հասել: :angry

StrangeLittleGirl
28.12.2006, 17:37
ժո՛ղ, ի՞նչ եք նստել, վազեք հանդիպման :angry

StrangeLittleGirl
28.12.2006, 23:02
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկել էին այսօրվա հանդիպմանը: Հատկապես կցանկանայի առանձնացնել Aniko-ին ու Նորմարդուն (անչափ ուրախ եմ ծանոթության համար), Cassiopeia-ին, Anul-ին, Poet-ին ու Armulik-ին (վաղուց չէի տեսել, կարոտել էի):
Այսօրվա հանդիպումը շա՜տ լավ անցավ, ես գոհ եմ :) Մանրամասները թող մյուսները պատմեն:

Taurus
28.12.2006, 23:06

Պատմեմ ինչ որ ես գիտեմ , բան էլ չգիտեմ մինչեվ ւզեցա գամ գնացիք:( , էս երևի ամենշու ավարտված հանդիպումն էր

StrangeLittleGirl
28.12.2006, 23:09
Է՛դ ջան, ախր ես հանդիպումների շարժիչ ուժն եմ: :D Ինձ այսօր պետք էր շուտ տուն գնալ, որովհետև վաղը աշխարհի ծայրում դասի եմ, պետք է շուտ արթնանամ ու լիքը դաս ունեմ սովորելու: ;)

Taurus
28.12.2006, 23:16
Է Բյուր էս ցրտին ոնց էլ դաս ես անում?:|

Artgeo
28.12.2006, 23:24
Այսօր դեռ չէի գալու, հետո էկա...
Երկար չէի մնալու, մնացի...
Հաճելի չէր լինելու, հաճելի էր...
Ուրախ չէր լինելու, ուրախ էր...
Հետաքրքիր չէր լինելու, հետաքրքիր էր...
Էդոն գալու էր, չեկավ...
Նոր մարդու հետ վիճելու էինք (երկուսս էլ տենց էինք տրամադրված), հակառակը ստացվեց...

Էսքան լավ բանից հետո, կարո՞ղ ա վատ բան լինի վաղը։ :think

Ուլուանա
29.12.2006, 09:43
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկել էին այսօրվա հանդիպմանը: Հատկապես կցանկանայի առանձնացնել Aniko-ին ու Նորմարդուն (անչափ ուրախ եմ ծանոթության համար), Cassiopeia-ին, Anul-ին, Poet-ին ու Armulik-ին (վաղուց չէի տեսել, կարոտել էի):
Այսօրվա հանդիպումը շա՜տ լավ անցավ, ես գոհ եմ :) Մանրամասները թող մյուսները պատմեն:
Հանդիպումը շատ լավ անցավ։ :hands Երկու նոր անդամների հետ ծանոթացանք՝ Նորմարդու և Անիկոյի, որոնց հետ վաղուց էի ուզում ծանոթանալ։ Նաև լիքը այնպիսի անդամներ էին եկել, որոնք հաճախ չեն գալիս ու վաղուց չէին եկել հանդիպման։ Միայն թե ափսոս, որ նրանցից ոմանք ստիպված էին շուտ գնալ... :( Հատկապես ցավում եմ, որ Անիկոյի հետ (որն առաջին անգամ էր եկել) չկարողացա կարգին շփվել, քանի որ ես ուշացած եկա, իսկ ինքը շուտ գնաց։ :( Բայց հուսանք, որ ամեն ինչ առջևում է, դեռ կհասցնենք հանդիպել։ ;) Ի դեպ, երեկվա հանդիպմանը առաջին անգամ մեր հանիպումների պատմության մեջ աղջիկ անդամները թվով գերազանցում էին տղա անդամներին։ :D Բայց դա միայն սկզբում էր, հետո, երբ ոմանք գնացին, տղաները նորից շատացան։ :D Ինչևէ, դա կարևոր չէ, ինչպես ասում են, կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը։ :P :D Մի խոսքով, շատ ուրախ, ջերմ մթնոլորտում անցավ հանդիպումը։ Կարծում եմ՝ բավական հաջողված էր տարվա եզրափակիչ հանդիպման համար։ :) Հուսանք, որ մյուս տարի էլ նույնությամբ կշարունակվի։ :hands

Հիմա ներկայացնեմ տարվա վերջին հանդիպման մասնակիցների ցուցակը։ :P Ճիշտ է, բոլորը միաժամանակ ներկա չեն եղել, բայց, եկել էին այսքանը.

1. Բյուրակն
2. Aniko
3. Ուլուանա
4.Kiki
5. Kita
6. Anul
7. Cassiopeia
8. Otar
9. Esmeralda
10. Artgeo
11. Նորմարդ
12. Synopsys_vs_Lycos
13. StranNICK
14. Քաղաքացի
15. Արշակ
16. N.I.G.G.A
17. Intel
18. Poet

Հուսով եմ՝ ոչ մեկին չեմ մոռացել... :oy
Եթե պակաս մարդ գտնեք, ասեք։ ;)

aniko
29.12.2006, 11:42
լավ հանդիպւմ էր :)
սկզբից մեջս տարակուսանք կար, գամ-չգամ էի անում,
դե նոր մարդիկ, ու չգիտես ոնց կդիմավորեն նոր ծանոթ-անծանոթուհուն
բայց շատ ջերմ անցավ հանդիպումը, մերսի բոլորին ովքեր երեկ այնտեղ էին, շնորհակալություն ջերմ ժպիտների համար :) :love
այնպես որ կարող եմ ասել, որ հաջորդ հանդիպմանը էլի կմիանամ մեծ հաճույքով

Guest
29.12.2006, 11:43
Վա՜յ, համ Անիկոն էր եկել, համ օտարը:) ապսոս չեկա

Ուլուանա
29.12.2006, 11:51
Վա՜յ, համ Անիկոն էր եկել, համ օտարը:) ապսոս չեկա
Հա, ափսոս չեկար։ Բայց որ գայիր, տեսնես ու՞մ գիրկն էիր նստելու :oy , ախր էնքան շատ էինք, տեղ չկար արդեն։ :D

Արշակ
29.12.2006, 12:03
Դե ես ուշ եկա հանդիպմանն ու շուտ էլ տուն գնացինք, նենց որ համարյա բան չհասկացա վերջին հանդիպումից, ափսոս շատերին նույնիսկ չտեսա, բայց լավ էր, հասցրեցի Նորմարդու հետ ծանոթանալ, որի համար շատ ուրախ եմ։:)

քաղաքացի
29.12.2006, 12:36
Հուսով եմ՝ ոչ մեկին չեմ մոռացել...
Եթե պակաս մարդ գտնեք, ասեք։
Մոռացել ես: Գոքոր ;)
Ինքդ ասեցիր, որ ակումբում տեսել ես մեր նոր անդամին: :)

Հ.Գ. Ում երեկ չհասցրեցի հաջող ասեմ… հաջող :)
Տեսնես Kita-ն շուտ տուն հասավ, ինչ-որ խնդիր եր առաջացել, լավ չհասկացա :esim

StrangeLittleGirl
29.12.2006, 14:14
1. Բյուրակն
2. Aniko
3. Ուլուանա
4.Kiki
5. Kita
6. Anul
7. Cassiopeia
8. Otar
9. Esmeralda
10. Artgeo
11. Նորմարդ
12. Synopsys_vs_Lycos
13. StranNICK
14. Քաղաքացի
15. Արշակ
16. N.I.G.G.A
17. Intel
18. Poet

Մոռացել ես: Գոքոր
Ես գիտեի, որ շատ ենք, բայց որ 19 հոգի ենք եղել… :think :)

Ի դեպ, մյուս տարվա առաջին հանդիպման մասին շուտով կգրեմ ;)

John
29.12.2006, 15:36
Առանձ ինձ զգուշացնելու հանդիպում եք արել հա՞:think հեչ լավ չի, որ ինձ չեք հիշել… եթե իմանայի՝ անպայման կգայի, բայց ոչ մեկին մտքով չի անցել ինձ տեղեկացնել… ախր չգիտեք, որ ինտերնետ մտնելու հնարավորություն չունեմ…

Նորմարդ
29.12.2006, 19:11
Պարզվում ա բավականին շատ մարդ ուզում էր իմ հետ ծանոթանալ:) բա մի բերան ասեիք ավելի շոտ կգաի հանդիպումներին:
Հենց սկզբից ասեմ, որ սպասելիքներս չարդարացան…
Ես սպասում էի, որ լինելու ա անկապ, անհետաքրքիր, անիմաստ ու աննպատակ հանդիպում սպասում էի որ Արթուրը չի գալու, բայց եթե գա էլ իրար չէինք հասկանալու ու վիճելու էինք: Կարճ ասած տենց չեղավ: Արթուրը ինձ հաճելիորեն զարմացրեց պարզվեց, որ ենքան էլ վատ մարդ չի:) ու մեր կողքի շենքում ա բնակվում:
Շատ եմ ափսոսում, որ չկարողացա զրուցել aniko-ի հետ:(
Ասեմ, որ ինձ չզգացի օտար անծանոթների միջավայրում ու ընդհանրապես շատ լավ անցավ…

StrangeLittleGirl
29.12.2006, 19:48
Առանձ ինձ զգուշացնելու հանդիպում եք արել հա՞
Հովսեփ ջան, ես քեզ հետ մենակ ֆորումով կարող եմ կապվել: Եթե ինձ հեռախոսահամար տաս, խոստանում եմ բարեխղճորեն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնել ;)

քաղաքացի
29.12.2006, 22:35
Առանձ ինձ զգուշացնելու հանդիպում եք արել հա՞:think հեչ լավ չի, որ ինձ չեք հիշել… եթե իմանայի՝ անպայման կգայի, բայց ոչ մեկին մտքով չի անցել ինձ տեղեկացնել… ախր չգիտեք, որ ինտերնետ մտնելու հնարավորություն չունեմ…
Կներես :sorry

otar
29.12.2006, 22:39
Ասեմ, որ ինձ չզգացի օտար անծանոթների միջավայրում ու ընդհանրապես շատ լավ անցավ…

փաստորեն... :(

StrangeLittleGirl
29.12.2006, 22:47
Ուշադրություն
StranNick-ը որոշել է իրենց տունը զոհաբերել: Հերթական հանդիպումը, առաջինը մյուս տարվա մեջ տեղի կունենա նրանց տանը: Հավաքվում ենք հունվարի 2-ին՝ ժամը 12-ին, Բանգլադեշում Անդրանիկի արձանի մոտ: Խնդրում ենք չուշանալ, մենք էլ ենք մարդ:

քաղաքացի
29.12.2006, 23:35
Ինչպե՞ս համոզվենք որ դու չես ուշանա: :D

StrangeLittleGirl
29.12.2006, 23:36
Եթե պետք ա չուշանալ, ես չեմ ուշանում :P

Նորմարդ
30.12.2006, 00:03
Ուշադրություն
StranNick-ը որոշել է իրենց տունը զոհաբերել: Հերթական հանդիպումը, առաջինը մյուս տարվա մեջ տեղի կունենա նրանց տանը: Հավաքվում ենք հունվարի 2-ին՝ ժամը 12-ին, Բանգլադեշում Անդրանիկի արձանի մոտ: Խնդրում ենք չուշանալ, մենք էլ ենք մարդ:

Շատ անհաջող օր ա ու նամանավանդ ժամ:( :( :(
Էդ օրը, նույն ժամին ես էլ Լուսաստղ-ի դեմը դիմավորելու եմ խմբեցիներիս նենց որ չեմ կարա գամ:( :( :(
Խմբով մեր տունն ենք հավաքվում:

StrangeLittleGirl
30.12.2006, 00:04
Շատ անհաջող օր ա ու նամանավանդ ժամ:( :( :(
Էդ օրը, նույն ժամին ես էլ Լուսաստղ-ի դեմը դիմավորելու եմ խմբեցիներիս նենց որ չեմ կարա գամ:( :( :(
Խմբեցիներիդ հետ արի :D

Նորմարդ
30.12.2006, 00:09
Խմբեցիներիդ հետ արի :D
Պրոբլեմ չկա:D :D :D
Բայց StraNNick-ը մեղք չի?:) :) :)

StrangeLittleGirl
30.12.2006, 00:14
Խմբեցիներդ քանի՞ հոգի են: StranNick-ն ասաց, որ 20 հոգու պատրաստ է ընդունել ;)

Նորմարդ
30.12.2006, 00:19
Խմբեցիներդ քանի՞ հոգի են: StranNick-ն ասաց, որ 20 հոգու պատրաստ է ընդունել ;)
Լուրջ ընդունեցի՞ր: Չե չկպավ Բյուր ջան հենց մի 30 հոգի մեր խումբն ա ընդհանուր հայտարարել եմ դե երևի մի 15 հոգի կգան էլի եթե ոչ շատ:) Շատ եմ ուզում մասնակցել, բայց դե …

kiki
30.12.2006, 01:46
ինձ էլ հարմար չի...:(

Cassiopeia
30.12.2006, 13:05
Ուշադրություն
StranNick-ը որոշել է իրենց տունը զոհաբերել: Հերթական հանդիպումը, առաջինը մյուս տարվա մեջ տեղի կունենա նրանց տանը: Հավաքվում ենք հունվարի 2-ին՝ ժամը 12-ին, Բանգլադեշում Անդրանիկի արձանի մոտ: Խնդրում ենք չուշանալ, մենք էլ ենք մարդ:
Փաստորեն նոր տարում փորձում ենք փոխել ակումբի ավանդույթները և դուրս պրծնել Square One-ի և West-ի "ճիրաններից"…
Հուսով եմ Սյոման չի փոշմանի իր առաջարկի համար…

Taurus
30.12.2006, 13:12
Փաստորեն նոր տարում փորձում ենք փոխել ակումբի ավանդույթները և դուրս պրծնել Square One-ի և West-ի "ճիրաններից"…
Հուսով եմ Սյոման չի փոշմանի իր առաջարկի համար…
Իսկ դու գնալու ես Սյոմաենց տուն , ավելի ճիշտ գալու ես :)

Սյոմ-» կարողա ձեր տուն գալը դառնա ավանդույթ?

Cassiopeia
30.12.2006, 13:16
Իսկ դու գնալու ես Սյոմաենց տուն , ավելի ճիշտ գալու ես :)
Հարցիցդ հասկացա, որ դու հաստատ լինելու ես… ես դեռ չգիտեմ… ժամանակը կգա կերևա…;)

Kita
30.12.2006, 14:49
իսկ այնտեղ անդրանիկի արձան կա՞:
ես իրանց տան մոտ չեմ նկատել:think
եկեք են արմենտելի եսիմ ինչի մոտ հանդիպենք...,մոտ է...

Anul
30.12.2006, 15:00
երեխեք Գոքորն ով է? ես տենց մարդ չեմ հիշում :think
հա, մեկ էլ Ուրվականին եք մոռացել նշել ;)
մեկ էլ Synopsys_vs_Lycos ու Ինտելը ովքեր էին?

Taurus
30.12.2006, 15:03
երեխեք Գոքորն ով է? ես տենց մարդ չեմ հիշում :think
հա, մեկ էլ Ուրվականին եք մոռացել նշել ;)
մեկ էլ Synopsys_vs_Lycos ու Ինտելը ովքեր էին?
Առաջին երկուսին չգիտեմ , բայց Intel-ը ադմին ա, լավ տղայա:
Երբ որ քո հետ ծանոթանամ, ձեզ իրար հետ կծանոթացնեմ:D

Anul
30.12.2006, 15:09
չէ, ես ի նկատի չունեյի, որ ընդհանրապես չեմ ճանաչում, ուղղակի պարզվում է ինքը հանդիպմանը եղել է, բայց փաստորեն չեմ նկատել.
հարցս դիմում եմ հանդիպմանը եղած անդամների :B

քաղաքացի
30.12.2006, 15:09
Վայ Anul, էս ի՞նչ անուշադիր ես :D
Ուրվական չկար: Synopsys_vs_Lycos-ը Նորայրն է, ինչպես և Նորմարդը: Խառնում ես:
Ինտելը Արշակի հետ եկավ, կողքս էր նստած այնպես որ մենակ ինքը կարող էր բոլորին տեղնել: Թրաշով տղա ա: :)
Գոքորն էլ, Esmeralda-ի հետ եկավ:
Շատ վատ հիշողություն ունես::scleros Կամ էլ շատ զբաղված էիր :D

Anul
30.12.2006, 15:14

չէ, փաստորեն ես բոլորին էլ նկատել եմ, ուղղակի նիկերն եմ սխալ իմացել.
իսկ փաստորեն իմ դիմացը նստած Նորայրի նիկը Synopsys_vs_Lycos է :blin
ես էլ իրան անընդհատ Ուրվական էի ասում, իսկ ինքը հեչ էլ չէր դիմադրում :D հետո որ անցյալ հանդիպմանը Նորմարդն ու Ուրվականն էին իրար հետ եկել, ու որ ինչ որ ձեզ չէին գտել, ինձ մոտ տենց էլ տպավորվել էր, որ Նորմարդու հետ անպայման պետք է Ուրվականը լինի :D :D

Արշակ
30.12.2006, 15:26
երեխեք Գոքորն ով է? ես տենց մարդ չեմ հիշում :think
հա, մեկ էլ Ուրվականին եք մոռացել նշել ;)
մեկ էլ Synopsys_vs_Lycos ու Ինտելը ովքեր էին?
Synopsys_vs_Lycos-ը Նորայրներից մեկն է,:) հենց քո դիմաց էր նստած։ Ուրվականը չէր եկել հանդիպմանը։ Հավանաբար հենց Synopsys_vs_Lycos-ին ես կարծել, թե Ուրվականն է։ :D
Intel-ն էլ իմ հետ եկավ ու նստել էր սեղանի ճակատին՝ թամադայի տեղում։

Ավելացվել է 2 րոպե անց
Վայ, մինչ ես գրում էի, մի հարուր հոգի արդեն պատասխանեց :D

Anushik
30.12.2006, 15:35
բարև բոլորին, վերջապես վերադարձա Հայաստան:)
չեք հավատա, բայց կարոտել էի այս ֆոռումը ու ձոր գրառումները: այնքան թեմա կա կարդալու, չեմ էլ հասցնի երևի:)

կաշխատեմ մյուս հանդիպմանը գալ, ուզում եմ բոլորիդ իրական կյանքում տեսնել, չնայած կարծում եմ իմ ներկայությունը ոչ բոլորի համար հաճելի կլինի:)

Anul
30.12.2006, 15:38
համոզված եմ, որ բոլորն էլ մեծ հաճույքով կուզենան ծանոթանալ քեզ հետ. ինչու ես նման անհեթեթ բաներ խոսում? :ok ինչ-որ պատճառ կա?

Anushik
30.12.2006, 15:49
չէ, ոչինչ էլ չկա:)հուսով եմ:)
ամսի երեքին չեմ խոստանում, բայց մյուս անգամ կաշխատեմ գալ:)

Արշակ
30.12.2006, 15:52
Անուշիկ, բարի վերադարձ Հայաստան ու Ակումբ :)
Հանդիպմանն էլ առանց քաշվելու արի։ Կարծում եմ, որ բոլորին էլ հաճելի կլինի նոր ծանոթությունը։ Մենք միշտ աշխատում ենք նորեկներին լավ դիմավորել ու հուսով եմ, որ ստացվում է։:)

StrangeLittleGirl
30.12.2006, 16:55
Anushik, իսկապես արի: Խոստանում եմ խելոք պահել, եթե դու էլ քեզ խելոք պահես ու քո երազած մարդու տեղը չդնես :D

Լավ, կատակ էր, չնեղանաս: Մենք միշտ էլ հաճույքով ենք նոր մարդկանց ընդունում: ;)

John
30.12.2006, 18:32
Հովսեփ ջան, ես քեզ հետ մենակ ֆորումով կարող եմ կապվել: Եթե ինձ հեռախոսահամար տաս, խոստանում եմ բարեխղճորեն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնել ;)
:) մերսի, պմ-ով համարս կուղարկեմ:
Սյոմին էսօր տեսա պատահական (բնականաբար կասկադի մոտ) շատ զարմացա, երբ որ ասեց, որ մյուս հանդիպումը իրանց տանն է լինելու… անպայման կգամ:)

Anul
30.12.2006, 18:39
ես էլ կարողա գամ. բայց հաստատ ձեր նշած տեղը չեմ գտնի :ok

քաղաքացի
30.12.2006, 18:51
Շատ մարդիկ Անդրանիկի արձանը չգիտեն որտեղ է ու ինքան գիտեմ դրանից հետո մի կանգառ պետք է քայլենք: Առաջարկում եմ հանդիպենք մի տեղ (օպերայի կանգառում) և այնտեղից բոլորս շարժվենք: Բայց առաջարկս այդքան էլ դուրս չի գալիս:
Ժող, ձեր խորհուրդներն էլ ասեք:

John
30.12.2006, 19:25

Լավ առաջարկ էր Սասուն ջան 2 ձեռքով կողմ եմ ժամը 10.45 Թումանյանի արձանի մոտ հանդիպելուն… :)

Մանե
30.12.2006, 19:51
Ես էլ եմ ուզում գամ.Բայց չգիտեմ կթողեն թե չէ
Հ.գ Անդրանիկի արձանը մեր մոտ ա ու շատ հեշտ կարամ գամ.Իմիջայլոց Strannik@ ո՞ր թաղամասից ա

StrangeLittleGirl
30.12.2006, 19:55
Ես էլ Անդրանիկի տեղը չգիտեմ, Սյոմից հարցրել եմ, ասել է, թե որ երթուղայիններով կարելի է այնտեղ հասնել: Դուք էլ կարող եք նույն կերպ վարվել: ;) Եթե անմիջական կապ չունեք նրա հետ, ինձ ասեք, ես հարցնեմ ;)

քաղաքացի
30.12.2006, 20:39
Անդրանիկի արձան հասնելու համար պետք է չհասած Առյուծ Արքա (շուկայի հաջորդ) կանգառում իջնել:
StraNick-ը ապրում է Բ3 թաղամասում:

Ուլուանա
31.12.2006, 07:53
Տարօրինակ է, բայց նույնիսկ ես Անդրանիկի արձանը տեղը բերեցի... :D Դե, ես ընդհանրապես շատ վատ եմ կողմնորոշվում տեղանքում, դրա համար։ :oy

Ինձ թվում է՝ եթե մարդիկ Առյուծ արքան կարող են գտնել, ուրեմն ԱՆդրանիկի արձանն էլ կգտնեն։ Թող վարորդին ասեն, որ Անդրանիկի արձանի մոտ պահի։ ;)

Taurus
31.12.2006, 11:03
Էկեք Սյոմին խնդրենք գա Մի տեղ որը մենք գիտենք հաստատ, Ինչպես ասաց Սասունը Թումանյանի աջ ոտի մոտ ու տանի մեզ իրանց տուն

Նորմարդ
31.12.2006, 12:17
Ժող ինչ եք խառնվել իրար, ՀԱԹ (Բանգլադեշ) գնացող ցանկացած երթուղային տաքսի անցնելու ա Անդրանիկի արձանի մոտով: Որ ասեք վարորդները կկանգնեն :

StrangeLittleGirl
31.12.2006, 12:23
Էկեք Սյոմին խնդրենք գա Մի տեղ որը մենք գիտենք հաստատ, Ինչպես ասաց Սասունը Թումանյանի աջ ոտի մոտ ու տանի մեզ իրանց տուն
Սյոմն Անդոյի մոտ է գալու :D

քաղաքացի
31.12.2006, 14:05
Առաջարկում եմ այսպես: Ով տեղը չգիտի թող գա Թումանյանի արձանի մոտ ժամը 10:45-ից մինչև 11:00-ը այնտեղ կլինեմ:
Նույն այդ մարդկանց խորհուրդ կտամ տեղեկացնեն ինձ թե ովքեր են, որովհետև սպասել մեկին ով չի գալու, հետաքրքիր չի, մանավանդ առավոտյան, այդ ցրտին :D

Kita
31.12.2006, 14:33
ես տեղը գիտեմ արդեն...90 տոկոսով էլ անդրանիկի տեղն եմ պատկերացնում...
իսկ տան տեղը աչքիս ես միայն գիտեմ:P այնպես որ սյոման ինձ վրա է հույսը դրել...:) մի լավ կուշանամ:P

Mesrop
31.12.2006, 14:34
Ժող ինչ եք խառնվել իրար, ՀԱԹ (Բանգլադեշ) գնացող ցանկացած երթուղային տաքսի անցնելու ա Անդրանիկի արձանի մոտով: Որ ասեք վարորդները կկանգնեն :
Ըհը. կարող եք օգտվել միհատ սքանչելի սայթ կա...
http://www.marshrut.info/beta/

քաղաքացի
31.12.2006, 16:41
Ըհը. կարող եք օգտվել միհատ սքանչելի սայթ կա...
http://www.marshrut.info/beta/
Իսկ դու՞: Մտադրություն չունե՞ս մեզ միանաս: Ի՞նչ կլինի ո՞ր: Որ դու գաս քյլող http://www.marshrut.info/beta կունենանք ;)
:D

Anul
31.12.2006, 17:52
Քաղաքացի ջան, ես երևի 10.45 կգամ Թումանյանի արձանի մոտ.եթե չգալու լինեմ, մի որ առաջ անպայման կզգուշացնեմ ;)

Mesrop
31.12.2006, 18:02
Իսկ դու՞: Մտադրություն չունե՞ս մեզ միանաս: Ի՞նչ կլինի ո՞ր: Որ դու գաս քյլող http://www.marshrut.info/beta կունենանք ;)
:D
Իսկ ես պատրաստվում եմ գամ... էս անքամ վայթե ինձնից խուսափելն անհնար կլինի!! :D

քաղաքացի
31.12.2006, 18:07
Իսկ ես պատրաստվում եմ գամ... էս անքամ վայթե ինձնից խուսափելն անհնար կլինի!! :D
Արի: :)
Ես քեզ մոտավորապես գիտեմ: Մի անգամ տեսել եմ Էլ բովանդակության համահայկական մրցույթի մրցանակբաշխության ժամանակ, շատ փոքր էիր երևում հեռվից :D

Taurus
31.12.2006, 18:13
Ես հաստատ կուշանամ, երևի 12:30 նոր դուրս կգամ շեֆիս մոտից:
Սայաթ Նովայի վրայից , կամ մոտերքից ինչով կարամ գամ Անդրանիկի արձանի մոտ?
Ու ով կարա ասի Սյոմենց Տան հասցեն , որ հաստատ գտնեմ:

քաղաքացի
31.12.2006, 18:16
113-ը Տերյան Սայաթ Նովա խաչմերուկից կնստես կգաս:
Հասցեն մենակ Սյոմը գիտի, իսկ բացատրելով Կիտան կիմանա: ;)

Taurus
31.12.2006, 18:21
113-ը Տերյան Սայաթ Նովա խաչմերուկից կնստես կգաս:
;)
gracia

Հասցեն մենակ Սյոմը գիտի, իսկ բացատրելով Կիտան կիմանա:
Չէ հաստատ Esmeralda-ն էլ կիմանա:P

Mesrop
31.12.2006, 18:29
Արի: :)
Ես քեզ մոտավորապես գիտեմ: Մի անգամ տեսել եմ Էլ բովանդակության համահայկական մրցույթի մրցանակբաշխության ժամանակ, շատ փոքր էիր երևում հեռվից :D
լօլ. լավեր

Kita
01.01.2007, 01:31
երեխեք եկեք շաբաթ էլ գնանք դաուն թաուն-ռոկ լսելու....
կարոտել եմ... :) :love

StrangeLittleGirl
01.01.2007, 05:32
Շաբաթ օրը Սուրբ Ծնունդ է, Դաունթաունն էլ եթե դեռ Յոհանինն է… :think Համաձայն եմ, ընտիր բան կլինի :hands

Աբելյան
01.01.2007, 09:52
Ամսի 28-ի հանդիպումը ինձ շատ շատ դուր եկավ: Շատ հաճելի էր. նոր մարդկանց հետ ծանոթացա, համ էլ կարգին խոսացի էդ օրը :)
Բայց ափսոս որ հետո մտա, մեծ մասը գնացել էին:

քաղաքացի
01.01.2007, 15:15
Ժողովուրդ, ով ամսի 2-ին ժամը 10:45 գալու է Թումանյանի արձանի մոտ թող ինձ pm գրի:
Թե չէ, չեմ գա :P

Աբելյան
01.01.2007, 21:52
Ժողովուրդ մի հատ խնդրանք. եթե շաբաթ օրը հանդիպում կազմակերպեք, առավոտը կկազմակերպե՞ք (ասենք` ժամը 10-ին), որ ես կարենամ գամ:

StrangeLittleGirl
03.01.2007, 11:59
Սենց հանդիպում դեռ ֆորումը չէր տեսել: 23 ժամ տևեց, իսկ կազմն անընդհատ փոփոխվում էր :D
Որ հավես ունենամ, կպատմեմ ;)

Kita
03.01.2007, 15:28
Սենց հանդիպում դեռ ֆորումը չէր տեսել: 23 ժամ տևեց, իսկ կազմն անընդհատ փոփոխվում էր :D
Որ հավես ունենամ, կպատմեմ ;)
Բյուր արի զզվելություն անենք ու չպատմենք:P :D
թող գային ու իմանային...:P

Շաբաթ օրը Սուրբ Ծնունդ է, Դաունթաունն էլ եթե դեռ Յոհանինն է… Համաձայն եմ, ընտիր բան կլինի
01.01.2007 01:31
էլի Յոհանինն է...ուղակի իրա տողը երևի Գոռը կերգի...բայց էլի լավ է:hands
էլի գիշերը կթափառենք:hands

StrangeLittleGirl
03.01.2007, 16:07
Հա՛, ճիշտ ես: ;) Ում որ պետք է, ես արդեն պատմել եմ, իսկ մնացածները թող իրենց ճարը տեսնեն :D

StrangeLittleGirl
03.01.2007, 16:40
Ժո՛ղ, էսօր էլ ենք հանդիպում: Մանրամասները դեռ քննարկվում են: Դուք ուշադիր եղեք, որ շուտով հայտարարությունը դնելու եմ:

John
03.01.2007, 16:45
Ժո՛ղ, էսօր էլ ենք հանդիպում: Մանրամասները դեռ քննարկվում են: Դուք ուշադիր եղեք, որ շուտով հայտարարությունը դնելու եմ:
լու՞րջ… հետաքրքիրա… սպասում եմ հայտարարությանը անհամբեր

StrangeLittleGirl
03.01.2007, 16:46
Որոշվեց
Էսօր ժամը 18:30 հրապարակի ժամացույցի տակ: Խնդրում եմ չուշանալ, որովհետև կսառենք: Եթե ուշանալու եք, նախօրոք ասեք, որ ձեզ չսպասենք:

John
03.01.2007, 16:50
Բյուր իսկ ո՞վ է հաստատ գալու… կարողա մարդ չհավաքվի

StrangeLittleGirl
03.01.2007, 16:53
Բյուր իսկ ո՞վ է հաստատ գալու… կարողա մարդ չհավաքվի
Հաստատ կհավաքվի ;) մինչև չենք ճշտում մոտավորապես ով է գալիս, չենք հայտարարում: Ես, Կիտան, Սասունը հաստատ ենք:

Arisol
03.01.2007, 17:41
Ես էլ եմ գալու

StrangeLittleGirl
03.01.2007, 17:50
Ես էլ եմ գալու
Արի, բայց մենք քեզ էդքան չենք սպասելու :P

Ժո՛ղ, նոր Հովոն էր զանգել, իմացել էր, որ երեկ հավաքվել ենք, լոմկա էր :D

Ծով
03.01.2007, 23:14
Ես վերջապես գնացի…
Հավես էր…
Իմ սպասումներն արդարացան…:)

kiki
03.01.2007, 23:40
հուսով եմ վաղն էլ կգաս, ուզում եմ ծանոթանալ հետդ, եթե իհարկե դեմ չես:)...

John
04.01.2007, 00:40
Ես վերջապես գնացի…
Հավես էր…
Իմ սպասումներն արդարացան…:)
Շատ հաճելի էր քո հետ ծանոթանալ Ծովինար ջան…
Կիկի խի՞ էսօր չեկար… ես էլ վաղը չեմ կարա գամ, բայց քեզ կուզենայի տեսնել՝ վաղուց չենք հանդիպել…