PDA

Դիտել ողջ տարբերակը : BDSM - ի կուլտուրան...



Panuka
03.09.2007, 09:01
:thinkՎեռջապես ինչ է BDSM-ը: Շատ եմ ուզւմ հասկանամ մարդկանց` թե աղջիկնեռին, եվ թե տղաներին, որոնք սեռական հաճույք են ստանում այդպիսի հառաբեռություններից: Կա արդյոք Երևանում որևէ ԲԴՍՄ ակումբ::think

Philosopher
03.09.2007, 09:50
Դու տալիս ես հարցը, մենք` ավանդաբար անտեղյակ շարքային հայերս, որոնք Իսահակյանի Զարոյի ներքնաշխարհի կյանքից անգամ տեղյակ չլինելով, երբեք չեն մտածել, որ իրենց նահապետական ուղեղները երբևէ կզբաղվեն այնպիսի հապավումով, ինչպիսին է BDSM-ը (բայց մ.թ.ա. հապավումը, ավելի լավ է, հնչում, խոստովանենք), որոշում ենք օգտվել Շմիդտի ընձեռած հնարավորությունից (շնորհակալություն Շմիդտին Անտառամեջի կոլտնտեսության կողմից) ու փնտրել էդ չնաշխարհիկ հապավման իմաստը ու գտնում ենք: Կարդա այստեղ (http://en.wikipedia.org/wiki/BDSM):

Panuka
05.09.2007, 13:35
Հարգելի Հայաստանցիներ, ինչու եք այսքան պասսիվ? Մի ամաչեք, արտահայտվեք!

Սամվել
05.09.2007, 18:27
Եսիմ չեմ կարում հասկանամ ոնց են մարդիկ հաճույք ստանում նման բաներից…ես դա աննորմալություն եմ համարում կներեք իհարկե դա իմ կարծիքն է :oy

Kita
05.09.2007, 18:47
Ես նույնպես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է ստանալ դրանից հաճույք:think:
Բացի դրանից ինչ վերաբերում է Հայաստանում դրա կիրառությունը, ինձ թվում է պետք է որ բավականին պասիվ լինի, քանի որ ընտանիքներում և որոշակի կապերում հազիվ մինիմալի են հասած հարաբերություները:

Սամվել
05.09.2007, 18:52
Ես նույնպես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է ստանալ դրանից հաճույք:think:
Բացի դրանից ինչ վերաբերում է Հայաստանում դրա կիրառությունը, ինձ թվում է պետք է որ բավականին պասիվ լինի, քանի որ ընտանիքներում և որոշակի կապերում հազիվ մինիմալի են հասած հարաբերություները:

Եվ դա ըստ իս լավ է :)
եսիմ վախում եմ մի տեսակ ետ սադիստ, մազախիստներից ինչքան հեռու ենքան լավ :D

Kita
05.09.2007, 19:09
Եվ դա ըստ իս լավ է :)
եսիմ վախում եմ մի տեսակ ետ սադիստ, մազախիստներից ինչքան հեռու ենքան լավ :D

Դե էտ մինիմալի և մազոխիստական հարաբերությունների միջև մի մեծ անդունդ կա կամ տարածություն, եթե այդ տարածության 1/3-ն էլ հախթահարվի Հայաստանում, հերիք կլինի, որպեսզի ավելի քիչ ընտանիքներ բաժանվեն;):

Apsara
05.09.2007, 19:34
Կարծում եմ կլինեն զույգեր, որոնք զբաղվում են դրանով, գուցե առանց հասկանալու որ այն "հատուկ արվեստ է դառել":D: Բայց դե ամեն մարդու մեջ քլ սադիզմի ու մազոխիզմի մի որոշակի չափաբաժին կա, որը կարղ է ժամանակ առ ժամանակ բուռն դրսևորվի:
Իսկ էտ ԲԴՍՄ-ի մասին կասեմ որ մարդիք պարապ մնալուց ինչ ասես չեն հորինում, սեքսից էլ սարքել են չգիտե ինչ, բայց դա ընդհամենը բեղմնավորման համար է ու ինչ-որ չնչին չափով սերը արտահայտելու համար: Իսկ երբ սեռական կապը ձանձրալի է դառնում, մարդիք էլ տարբեր զվարճանքներ են հորինում:

քաղաքացի
05.09.2007, 19:52
Հայաստանում դժվարանում եմ ասել, որ չկա։ Ինձ թվում է ամեն տեղ էլ կա, ուղղակի Հայաստանում իրենք իրենց ազատ չեն զգա ինչպես այդպես էր մի քանի տարի առաջ համասեռամոլների համար։ Ճիշտ է, նրանք կարող է շատ քիչ են, բայց ինձ թվում է կան։
Իսկ հիմա անցնեմ իմ սուբյեկտիվ ցավալի կարծիքին։ Հայաստանում հատկապես այդ երևույթը արտահայտվում է ընտանիքներում։ Վերցնենք մի սովորական ընտանիք, որն ամենայն խստությամբ հետևում է հայկական «հանճարեղ» ադաթներին։ Այդ ադաթները իրենց մեջ պարունակում են BDSM, տվյալ դեպքում ավելի շատ BD քան SM: Հայ տղամրդիք իրենց կանանց և աղջիկներին դաստիրակում են BD-ի օրենքների համաձայն (որն իրենք էլ չեն գիտակցում): BD-ն մարդկանց ծեծելով, վիրավորելով դաստիրակչական միջոց է: Հայ տղամարդու մոտ ծեծելը և վիրավորելը (ոչ անպայման խոսքով) կրկին դաստիրակչական միջոց է:
Այս փաստին նայելով կարող ենք մոտավորապես հաշվել, որ Հայաստանում և հատկապես մայրաքաղաքից դուրս շատ ակտիվ գործում է BDSM-ը: SM-ի համար միքիչ ուրիշ բան է ստացվում: Իմ ասածից ստացվում է այն, որ Հայաստանում BD-ի օգտագործումը կա: Եթե կա հայ տղամարդու այդ դաժան դաստիրակչական միջոցը, ապա կա նաև SM, որովհետև բողոքները շատ քիչ են լինում: Այս դեպքում դուրս է գալիս, որ հայ տղամարդը սադիստ է, իսկ կինը՝ մազոխիստ: Այսինքն երկուսն էլ դրա շնորհիվ իրար սիրում են:
Այս բոլոր հետևություններիցս ես հանգում եմ նրան, որ Հայաստանում շատ էլ լավ BDSM կա, բայց ուղղակի նրանք չեն գիտակցում:

Հ.Գ. BDSM-ն ֆետիշի տեսակ է: Իսկ թե ի՞նչ է ֆետիշիզմը դա արդեն նոր թեմայի կարիգ է զգում: ;)

Panuka
10.09.2007, 14:05
Հայաստանում դժվարանում եմ ասել, որ չկա։ Ինձ թվում է...
...Այս բոլոր հետևություններիցս ես հանգում եմ նրան, որ Հայաստանում շատ էլ լավ BDSM կա, բայց ուղղակի նրանք չեն գիտակցում:

Հ.Գ. BDSM-ն ֆետիշի տեսակ է: Իսկ թե ի՞նչ է ֆետիշիզմը դա արդեն նոր թեմայի կարիգ է զգում: ;)

Ես լիովին համամիտ եմ, որ BDSM-ը ֆետիշի տեսակ է: Կասեմ ավելին, ես ինքս եմ գռգռվում օրինակ երբ նայում եմ կրծքկալի կամ զւգագուլպաների(калготки), կամ այլ կանացի ներքնազգեստի վրա: Իսկ երբ հագնում եմ դրանք, այդ պահին միակ երազանքս է դառնում մտնել որևէ տղամարդու կամ կնոջ հետ BDSM հարաբերությունների մեջ:

Philosopher
10.09.2007, 14:20
Մոդերատորական: Ակումբը սեփական սեռական ցանկությունների պրոկլամացիայի տեղ չէ: Թեման պրովոկացիոն բնույթ ունի և կարող է հանգեցնել ակումբի կանոնադրության խախտումների: Թեման փակվում է: