PDA

Դիտել ողջ տարբերակը : Impression. Հնարավոր արգելափակումից առաջ



StrangeLittleGirl
02.09.2007, 22:40
Չգիտեմ՝ թե ով կարգելափակվի այս հարցազրույցից հետո, բայց ամեն դեպքում ձեզ եմ ներկայացնում այս հարցազրույցը


Մաս I. Impression-ն Ակումբի մասին

- Ինչու՞ Ակումբում այլևս գրառումներ չես անում:
- Որովհետև Ակումբի մեծամասնությունն են կազմում մարդիկ, որոնք միտում ունեն սեփական կարծիքը տիեզերքի կենտրոն համարել, ու նրանց հետ ցանկացած զրույց ավարտվում է տրամաբանության տխուր պարտությամբ: Բացի դրանից, արված գրառումների 90 տոկոսը ոչ թե սեփական կարծիքի արտահայտում է, այլ դիմացինին կծելու ցանկություն: Ես չեմ կարծում, որ Ակումբը շատ կփոխվի դեպի լավը: Պատճառներից մեկն այն է, որ բացում եմ նոր գրառումները, և հուսահատությունից լացս գալիս է: Դուրս չի գալիս նաև այն, որ ստանդարտից դուրս ակումբցիներին կա՛մ արգելափակում են, կա՛մ նրանք իրենց ոտքով են գնում (ինչպես ես): Եթե էդ չափի անճաշակությունն ու անգրագիտությունն ընդունելի ու տանելի է, ապա միանշանակ տանելի պետք է լինեն off-standart ex-ակումբցիները:
- Այսքան դժգոհում ես Ակումբից, բայց, այնուամենայնիվ, անտեսանելի տարբերակով մտնում ես: Ինչու՞:
- Տեսանելի տարբերակով չեմ մտնում, որովհետև ալարում եմ դրույթները նորից խմբագրել: Մտնում եմ, որովհետև հաճախ ստանում եմ pm-ներ, ինչպես նաև ռեպերս եմ ստուգում: Մեկ էլ նայում եմ իմ բացած թեմաներում ինչ ապուշություններ են գրել:
- Եթե քո թեմաներում ապուշություններ են գրում, ինչու՞ ես ստեղծագործություններդ այնտեղ տեղադրում:
- Եթե նկատել ես, այլևս չեմ դնում ու չեմ էլ դնելու, իսկ սկսեցի, որովհետև առաջինը, ինչ կարդացի Ակումբում, Needles_In_Eyes-ի, CactuSoul-ի և Բյուրակնի ստեղծագործություններն էին:
- Իսկ հետո ի՞նչ կարդացիր, որ սկսեցիր չտեղադրել:
- Հետո սկսեցի թերթել Ստեղծագործողի անկյունը և խորապես ափսոսացի Ակումբում գրանցվելու համար:
- Էսքան բացասական բաներ ասացիր Ակումբի մասին: Մի՞թե ոչ մի դրական բան չկար:
- Կա: Հիմա ես ու դու նստած սուրճ ենք խմում: Կան ևս մի քանիսը, որոնց հետ շփումն ինձ համար շատ կարևոր է:
- Ինչո՞վ է կարևոր:
- Այն մի քանիսը, որոնց հետ շփվում եմ կամ կուզենայի, շատ տարբերվում են իրենց մտածելակերպով ու համուհոտով: Նման են թարմ օդի: Իսկ Ակումբում բենզինահոտ է հիմնականում:


Մաս II. Impression ստեղծագործողը

- Որքան գիտեմ, մինչև Ակումբ մտնելը ստեղծագործություններդ քչերին էիր ցույց տալիս, իսկ հիմա այսպես հրապարակայնորեն դրել ես: Ի՞նչն էր այն ժամանակ խանգարում:
- Հիմա էլ եմ բանիմաց մարդկանցից քչերին ցույց տալիս:
- Ինչու՞:
- Ի տարբերություն շատերի, երբեք համոզված չեմ լինում, որ լավ եմ գրում: Գովասանքներին վերաբերվում եմ ավելի մեծ կասկածամտությամբ, քան քննադատությանը:
- Ստեղծագործություններիդ մասին կարծիքներն օգնու՞մ են, որ որևէ բան փոխես հետագայում, թե՞ քոնն ես առաջ տանում:
- Ընդհանրապես մշակել չեմ սիրում: Ամեն ինչ էքսպրոմտի արդյունք է, բայց մինչև ծնվում է, ահագին տանջվում եմ մտքում: Գալիս է պահ, որ զգում եմ՝ նստեմ, միանգամից կգրեմ, այսինքն՝ մտքում հարյուր անգամ կարդացած եմ լինում: Այդքանով հանդերձ որոշ մարդկանց քննադատությունն ընդունում եմ: Ոչ թե փոխում եմ գրածս, այլ գցում «Աղբ» թղթապանակի մեջ:
- Երբ կարծիք են հայտնում, դա ազդու՞մ է մտքիդ մեջ ձևավորվողի վրա:
- Չէ՛, եթե ինչ-որ պայմանականություններ դնեմ իմ առաջ, գրածս անբնական կստացվի:
- Ինչպե՞ս ես խուսափում անբնականությունից:
- Ինձ համար հեշտ է, որովհետև առօրյայում էլ գրեթե երբեք չեմ օգտագործում անգիր արած արտահայտություններ:
- Գրելուց լինու՞մ է որևէ բանի ազդեցության տակ ընկնես. ասենք, գրքի, ֆիլմի, երգի…
- Հաճախ: Ոչ թե ազդեցության տակ եմ ընկնում, այլ դրանից է սկսվում: Ասենք, ինչ-որ երգ եմ լսում: Մի բառ մնում է, և դրա վրա նոր բան է կառուցվում: Ընդհանրապես, տեսածիս, ընկալածիս ասոցիացիաները կա՛մ բանաստեղծություն են դառնում, կա՛մ արձակ:
- Սովորաբար մարդիկ երբ գրում են, հիմնականում տեսողական զգայարաններն են օգտագործում՝ անտեսելով մնացածները: Իսկ դու՞:
- Ես հիմնականում օգտագործում եմ ենթագիտակցական ասոցիացիաները, որոնք առաջանում են ցանկացած զգայարանի ակտիվանալու դեպքում:
- Քո գրածների մեջ ի՞նչն ես թույլ համարում, որ կուզենայիր զարգացնել:
- Ունեմ մի գործ, որը կոչվում է «Նոյեմբեր» (http://www.akumb.am/showpost.php?p=281273&postcount=29): Այն շատ աբստրակտ է, միաժամանակ՝ ավելի հիմնավորված, քան ցանկացած ռեալիստիկ պատմվածք: Այդ գործը միակն է իր տեսակի մեջ, գրվել է մեծ դժվարությամբ, ու այլևս այդ որակի ու ոճի բան չեմ կարողանում գրել: Փորձում եմ զարգացնել հենց էդ որակը:
- Բացի Ակումբից, որտե՞ղ կարող ենք կարդալ քո ստեղծագործությունները:
- Ունեմ անձնական բլոգ, նաև մոտ ժամանակներս լույս կտեսնի իմ առաջին գրքույկը:
- Ո՞ր գործերդ են այնտեղ լինելու: Ի՞նչ սկզբունքով ես ընտրել դրանք:
- Գրքույկը կազմվել է մոտ ընկերոջս օգնությամբ, որը, բարեբախտաբար, պրոֆեսիոնալ գրաքննադատ է: Ցանկացած գործ ընտրվել է հաշվի առնելով նրա մասնագիտական փորձն ու հմտությունները: Բաղկացած է լինելու երկու մասից. հայերեն և անգլերեն:
- Ու՞մ ես տեսնում որպես քո ընթերցող:
- Ընթերցել կարող են բոլորը, ամեն մեկը յուրովի է ընկալելու:
- Իսկ ո՞վ կսպասի հաջորդ գրքիդ:
- Դու:

Philosopher
03.09.2007, 00:03
Impression, շնորհակալ եմ, որ առաջին անգամ ինձ սովորական մարդկանց ցուցակում դասեցիր, քանի որ ես ոչ արգելափակվել եմ, ոչ հեռացել ակումբից, թեև ըստ քեզ բոլոր ոչ-սովորական, ստանդարտից դուրս անդամները տեղավորվում են այդ երկու տարբերակների մեջ: Իհարկե, դժվար է ընդունել, որ երբեմն էլ սեփական անձի դիտակետից ստանդարտի մեջ գտնվող մարդիկ իրականում ստանդարտից դուրս են և` հակառակը: Բայց դա արդեն երկար ու լուրջ խոսակցություն է: Այստեղ դրա տեղը չէ:
Բյուրակն. սիրեցեք զմիմիանս, էս ես չեմ ասել:


PhilosopherՀնարավոր քնելուց առաջ

Հ.Գ. Բյուրակն. հերթական հեռանալ-մնալուցդ առաջ գոնե էս գրառմանը մի պատասխանիր, համբերիր, բոլոր մոլորյալները մի օր ետ են գալու, ներիր մեղավորներին: "Չէ թե մենք էլ այդպիսին չէինք", ասում էր առաքյալը: Իսկապես, չէ թե դու էլ մի օր մեզ նման չէիր... Երբեմն էլ հոգու փրկությունը գալիս է լռելիս, հավատա, աստվածային զգացում է:

Երվանդ
03.09.2007, 00:56
Հախվերդյանը երգում է.
«Լավագույն տղերքը հեռանում են...», էս մտքի հետ կարելի է մի քիչ վիճել, երկու ձև կարան հեռանան լավագույները, երբ ուրիշ ելք չկա, ու երբ ելք կա բայց հավես կամ ցանկություն չկա սեփական ջանքերը ներդնելու ՝ լավագույն ելքի կայացման համար, ստեղ մի քիչ վիճելիա դառնում՝ լավագույն տղերքը չակերտներով գրես թե առանց:(,բայց դե որ տարբերակնել լինի ափսոսանք միևնույնա առաջանումա մոտտ:(

Grieg
03.09.2007, 10:30
երկրորդ մասը հետաքրքիր է :) շնորհակալություն հարցազրույցի համար :)

իսկ առաջին մասի վերաբերյալ կասեմ, որ ստանդարտ մտածելակերպը,կծելը և այլ բնորոշիչները դա բնական է և չարժի լքել ակումբը այդ պատճառով … միևնույն է ստանդարտ մտածելակերպը կամ ցեխի մեջ ապրող մարդիկ կհանդիպեն ամենուր որտեղ կան մարդկանց մեծաքանակ բազմություններ այդպես է աշխարհը կառուցված։

Սակայն ստեղծագործը պետք է ինչ որ չափով անձնազոհ լինի և փորձի լուսավորել մարդկանց ոգիները անկախ ամեն ինչից.. ;)

Arisol
03.09.2007, 11:12
Բյուր, շնորհակալություն հարցազրույցի համար, լակոնիկ ու իմաստալից էր:
Շատ բաներում համամիտ եմ Լիլիթի հետ, սակայն պետք չի էդքան կատեգորիկ ընդունել նրա ասածներն, ինչպիսին է.

Դուրս չի գալիս նաև այն, որ ստանդարտից դուրս ակումբցիներին կա՛մ արգելափակում են, կա՛մ նրանք իրենց ոտքով են գնում (ինչպես ես):
ու պետք չի վիրավորվել էս խոսքերից, քանի որ համոզված եմ, որ Լիլիթը դրանով չի ցանկացել ասել, թե մնացածներն, ովքեր չեն հեռանում կամ հեռացվում ֆորումից «սովորական» մարդիկ են:

Մարիաննա
03.09.2007, 15:29
Impression, մի ոչ սովորական :)) զրույց հատուկ քո համար:

Պաբլո Պիկասոյի հետ զրուցելիս ֆրանսիացի մի հայտնի բժիշկ նկարչին նկատել է տվել, թե իրեն, որպես մարդու կազմվածքի լավ գիտակի, նրա նկարների հերոսները բժշկական տեսակետից տարակուսանք են պատճառում:
– Հնարավոր է, - պատասխանել է Պիկասոն:
– Բայց ես կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ նրանք ավելի երկար կապրեն, քան Ձեր հիվանդները: :)

Chuk
06.09.2007, 23:25
Լիլիթ, ուրախ եմ որ ակումբը քեզ օգնեց, որ դու որոշես վերջապես ստեղծագործություններդ ուրիշի դատին հանձնել, ինչպես մի անգամ խոստովանեցիր ինձ, ու մի օր որոշես նույնիսկ գրքույկ տպագրել: Ես հպարտ եմ, որ այս ակումբի շնորհիվ ևս մի գրող բացահայտվեց :)

Բյուրակն, ուրախ եմ, որ ակումբը քեզ հնարավորություն տվեց անձամբ ճանաչել ու շփվել, իսկ մի օր նույնիսկ հարցազրույց վերցնել ապագա մեծ գրողից, բայց ափսոսոում եմ, որ ակումբը քեզ չսովորեցրեց հասկանալ, որ միայն մերժվածներն ու իրենց մերժվածի տեղ դրածները չեն անհատականություն, ու որ անհատականություն լինելու համար անհրաժեշտ չէ մերժված լինել: Սրանք գուցե խիստ խոսքեր են, բայց սրանք պետք է հենց այս թեմայում լինեին, որպես այս՝ «Չգիտեմ՝ թե ով կարգելափակվի այս հարցազրույցից հետո» չիրականցվող խոսքերի պատասխան: Ուրախ եմ նայեմ, որ ակումբն օգնեց, որ մենք ավելի մտերմանանք:

Լիլիթ և Բյուրակն, ուրախ եմ, որ երկուսիդ էլ ճանաչում եմ ու այնքան եմ ճանաչում, որ սիրում եմ ու կարող եմ ասել, որ ընկերներս եք, բայց ինչքան էլ որ ընկերս լինեք, հույսներդ կտրեք, ակումբից չեք արգելափակվելու, չնայած որ «վիզ դնեք»... :D
Չէ, չի ստացվի, Ձեզ շատ եմ սիրում :love

Հ.Գ. Բյուր, քեզ չճանաչեի, կմտածեի թե ակումբի դեմ քայլեր ես անում: Լավ է որ ճանաչում եմ ու գիտեմ, որ ընդամենը ցասումդ ես արտահայտում, ցասում, որն իրականում անտեղի է ու եթե մի օր երկար խոսենք, կապացուցեմ որ ցասումդ մի բանի դեմ է, որի օգտին ժամանակին շատ ես խոսել ;)

StrangeLittleGirl
07.09.2007, 08:46
Բյուրակն, ուրախ եմ, որ ակումբը քեզ հնարավորություն տվեց անձամբ ճանաչել ու շփվել, իսկ մի օր նույնիսկ հարցազրույց վերցնել ապագա մեծ գրողից, բայց ափսոսոում եմ, որ ակումբը քեզ չսովորեցրեց հասկանալ, որ միայն մերժվածներն ու իրենց մերժվածի տեղ դրածները չեն անհատականություն, ու որ անհատականություն լինելու համար անհրաժեշտ չէ մերժված լինել:
Հարգելի Չուկ, եթե դու ուշադիր կարդայիր հարցազրույցը, կտեսնեիր, որ ես իմ կարծիքը բացարձակապես չեմ արտահայտել, այլ միայն հարցեր եմ տվել, միայն լրագրողի դերում եմ եղել: Ինչ վերաբերում է անհատականություններին, ես լռում եմ ու միշտ էլ լռելու եմ:
Հարցազրույցը որևէ մեկի վարկաբեկելու նպատակ չի ունեցել: Ընդամենը Ակումբի անդամներից մեկից վերցված հարցազրույց է, որը տարբերվում է մնացածներից, որովհետև չի պարունակում հարցեր, որոնք կարող էիր փողոցով քայլող Պողոսին էլ տալ:

Dayana
18.02.2008, 16:13
Չգիտեմ ինչու չէի կարդացել մինչ այս հարցազրույցները, բայց Impression-ին լրիվ այլ աչքերով նայեցի։ Գրառումներից երբեկ չէի ենթադրի, որ նա այնպիսին է, ինչպիսին նրան տեսնում եմ հիմա, այս հարցաղրույցի տողերում :)

StrangeLittleGirl
19.11.2012, 01:09
Բա հլը ստեղ ինչ եմ գտել :)) արժե մեկ-մեկ ակումբի հին-հին մարգարիտները փորփրել

Lion
19.11.2012, 08:31
Բայց հետաքրքիր է, որ մեր լավ ընկերուհին այունահդերձ չի հեռացել - ես էլ սկզբում ահագին տխրել էի, մտածում է` լավ, էս մեր Impression-ին ինչ եղավ: հետո նայեցի ժամանակը - 2007 թվական... ;)

impression
19.11.2012, 12:59
խայտառակ էղանք :D դե ներող եղեք, ջահել էինք ու խելառ :))

StrangeLittleGirl
19.11.2012, 13:35
խայտառակ էղանք :D դե ներող եղեք, ջահել էինք ու խելառ :))

բա թոռներիդ ի՞նչ պատասխան ես տալու, եթե մտնեն էս թեմա :D

impression
19.11.2012, 13:40
դե հենց էդ պատճառով էլ թոռների գոյության թեման անհուսալիորեն հետաձգվում ա, տունս քանդել ես :D

StrangeLittleGirl
19.11.2012, 14:01
դե հենց էդ պատճառով էլ թոռների գոյության թեման անհուսալիորեն հետաձգվում ա, տունս քանդել ես :D

:D ես ի՞նչ մեղք ունեմ: դու կարայիր հարցերին ուրիշ ձև պատասխանեիր:

բայց ջոկու՞մ ես՝ դաժը մեր ընդվզումն էր կրեատիվ: թե չէ հիմիկվա ջահելները հեչ ֆանտազիա չունեն: սաղ նույն ձևի են գնում ակումբից :D

Artgeo
19.11.2012, 14:40
Լիլ, արգելափակո՞ւմ են :o

impression
19.11.2012, 14:46
տո չէ հա, ես տուֆտա դեմք եմ, ով ա գժվել ինձ արգելափակելու վրա ժամանակ ծախսի

Freeman
19.11.2012, 15:26
Բայց հետաքրքիր է, որ մեր լավ ընկերուհին այունահդերձ չի հեռացել - ես էլ սկզբում ահագին տխրել էի, մտածում է` լավ, էս մեր Impression-ին ինչ եղավ: հետո նայեցի ժամանակը - 2007 թվական... ;)

Ես էլ,

Լիլ, չգնաս :)

Artgeo
19.11.2012, 15:32
տո չէ հա, ես տուֆտա դեմք եմ, ով ա գժվել ինձ արգելափակելու վրա ժամանակ ծախսի

սմայլը սխալ եմ դրել ու մի հատ տառասխալ եմ արել

Լիլ, արգելափակո՞ւմ եմ :roll


Սենց ա ճիշտ

Chilly
19.11.2012, 15:45
Իմփ, մի հատ էլ հարցազրից տուր, թե ինչ կփոխվեր եթե գնայիր կամ ընդհանրապես չէր փոխվի :Ճ

keyboard
19.11.2012, 20:43
Չգնա'ս, ես դեմ եմ :angry

Հ.Գ. :oy :love

Երվանդ
19.11.2012, 23:41
Վառել:goblin

Sambitbaba
16.10.2016, 22:23
1. Ինչու՞ էլ չես գրում:
2. Չե՞ս ամաչում:
3. Ինչ ես կարծում այսօր, «Նոյեմբեր»-ը մնաց միա՞կը:
4. Առաջին երեք հարցերին, եթե պատասխանես, հավատա՞մ...