PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայություն Նախիջևանում



քաղաքացի
01.09.2006, 23:24
Ի՞նչ հայկական փաստ է մնում նախիջևանում: Մանավանդ Արաքսի ափից հայկական խաչքարները և ուրիշ հակա քրիստոնեական հարստությունները գետը նետելը չափազանց վարկաբեկական արարք է ազերիների կողմից: Ինչու՞ այդքան կարճ տևեց այդ անավարտ վեճը:

Marduk
02.09.2006, 17:05
Ինչու՞ այդքան կարճ տևեց այդ անավարտ վեճը:

Վեճը հասավ դիվանբաշուն, այսինքն Եվրոպա: Եվրոպացիք խոստացան գալ սեպտեմբերին պարզել ամեն ինչ ու իրենց "ծանրակշիռ" կարծիքը ասել:
Նաև որպեսզի չխախտեն իրենց հավերժական հավասարության սկզբունքը, որոշեցին այցելել նաև ԼՂՀ իբր այնտեղ ազերական մշակույթային կենտրոնների վիճակը նայելու…
Ազերները իրենց ինչպես միշտ թքած ունեցան բոլորի վրա ու արգելեցին եվրոպացիների մուտքը Նախիջևան: Փաստորեն եվրոպացիները այցելելու են ԼՂՀ կապված Նախիջևանում խաչքարերի ջարդի հետ:

ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏ


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Հին Ջուղայի հայկական գերեզմանատան եւ խաչքարերի քանդման կապակցությամբ ստուգումներ անցկացնելու նպատակով սեպտեմբերի սկզբին Եվրոխորհրդարանի պատվիրակության Ադրբեջան այցելելու ծրագիրը չի իրականանա. ադրբեջանական կողմը համաձայն չէ պատվիրակության այցին, հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ: Հայկական կողմը համաձայնություն տվել էր պատվիրակության ստուգողական այցին ԼՂՀ տարածքում գտնվող ադրբեջանական հուշարձանների:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 19-ին Եվրոխորհրդարանը Եվրոպական հարեւանության քաղաքականության 67-րդ հոդվածի տրամադրությունների համաձայն, Ադրբեջանի իշխանություններից պահանջել էր «դադարեցնել Նախիջեւանի հարավային մասում գտնվող հայկական միջնադարյան գերեզմանների ու խաչքարերի ոչնչացումը»:

http://www.azg.am/?lang=AR&num=2006083109

Պանդուխտ
26.09.2008, 17:55
Ի՞նչ հայկական փաստ է մնում նախիջևանում: Մանավանդ Արաքսի ափից հայկական խաչքարները և ուրիշ հակա քրիստոնեական հարստությունները գետը նետելը չափազանց վարկաբեկական արարք է ազերիների կողմից: Ինչու՞ այդքան կարճ տևեց այդ անավարտ վեճը:
Ինչու հայեր ապրե՞լ են այնտեղ:
Ոչնչացրին ամեն փաստ: Մարդկանց գերեզմանները ու փլատաակ եկեղեցիները նոյնքան վախեցնում են արեւելեան թուրքերին, որքան որ վախեցնում հայ մարտիկի հրացանի փայքը: