PDA

Դիտել ողջ տարբերակը : Իսլամական Հայաստան.



Vishapakah
01.09.2007, 23:36
Մենք բոլորս վաղ տարիքից սկսած վստահ ենք, մեր քրիստոնիա ազգ լինելու եւ համապատասխանաբար քրիստոնեական մշակույթ եւ արժեքներ կրելու մեջ, բայց ինչքանով է մեր ազգային մշակույթը եւ արժեքները համապատասխանում համաքրիստոնեական ազգերի մշակույթի եւ արժեքների հետ, շատ բան չգիտենք, որոշ դեպքերում հասկանալով, որ եզրերը քիչ են, չենք էլ ուզում իմանալ.

Հայ ժողովուրդը իր բնույթով ավելի մոտ է ասիականին, քան եվրոպականին եւ բնակվելով հարավ-Արեւմտյան Ասիայում, բնականաբար տեղի տարածաշրջանի մի մասն է, որպես մշակույթային միավոր, որը ընդհանու մահմեդական ազգերից գրեթե չի տարբերվում. Մենք կրոնով չլինելով մահմեդական, մեր բնույթով ապրում ենք նույն դրվացքով, ինչպես շատ իսլամական ազգեր եւ մեր դեպքում քրիստոնիա ասածը, դառնում է պայմանական, որոշ դեպքերում էլ խափուսիկ.

Մեր ազգային ինքնախաբեության պատճառվ, մեզ ասիայում չեն ընդունում, քրիստոնիա լինելու պատճառով, իսկ Եվրոպայում չեն համակրում որպես իսլամականին ավելի մոտ արժեհամակարգ ունեցող ազգի. Այդ պատճառով մենք բազմիցս ենք տուժել պատմության ընթացքում, որի մասին մեր պատմաբաները լռում են, կամ էլ իրողության այլ պատճառներ փնտրելով, չեն կարողանում տալ ճիշտ պասախաններ, իսկ իրականությունը առավել քան պարզ է.

Իսլամական աշխարհը դարերից ի վեր զգալով մեծ վտանգ քրիստոնիա քաղաքակրթությունից, միշտ թշնամաբար է վերաբերվել հարակից քրիստոնիա ազգերին, իսկ Եվրոպան քրիստոնիա ասելով եւ հասկանալով միայն եւ միայն արեւմտյան մտածելակրպին բնորշ մշակույթ, իրականում մեզ իրենց մշակույթի մաս չէր էլ կարող համարել, մեր իսկ մահմեդական արժեքների պատճառով եւ արդյունքում մենք մեզ գիտակցաբար դնելով իսլամի հարվածի տակ, նաեւ մեզ զրկել ենք, ցանկացած դաշնակցի հնարավորությունից.

Անունով քրիստոնիա, ոգով մուսուլման Հայ ժողովուրդ, որը բնականաբար պետք է մերժվեր երկու ճամբարների կողմից էլ.

Սամվել
02.09.2007, 09:41
ՄԻ քիչ մանրամասնի էլի հիմա մեր ապրելակերպի որ մասերն եմ բնորոշ մահմեդականներին :think

Vishapakah
03.09.2007, 00:47
ՄԻ քիչ մանրամասնի էլի հիմա մեր ապրելակերպի որ մասերն եմ բնորոշ մահմեդականներին :think

Հիմա չէ, հարցը ունի պատմաշակույթային ենթատեկստ եւ կարիք ունի լուրջ վերլուծության. Ես կասի ապակողմնորշման, որը անրադառնալու է ազգի ապագային եւ մեր փոխհարաբերություններին, այլ ազգերի եւ մշակույթների հետ.

Սամվել
03.09.2007, 14:02
Հիմա չէ, հարցը ունի պատմաշակույթային ենթատեկստ եւ կարիք ունի լուրջ վերլուծության. Ես կասի ապակողմնորշման, որը անրադառնալու է ազգի ապագային եւ մեր փոխհարաբերություններին, այլ ազգերի եւ մշակույթների հետ.

Հա բայց Այդպես էլ պետք լիներ ըստ իս քանի որ երկար դարեր մենք ապրել ենք Թուրքիայի ու Պարսկաստանի տիրապետությունա տակ, պետքա որ նրանցից բավականին շատ բաներ վերցնեինք ինչի արդյունքում էլ հենց առաջանում է այդ քո ասածը :think

Grieg
03.09.2007, 14:16
Անունով քրիստոնիա, ոգով մուսուլման Հայ ժողովուրդ, որը բնականաբար պետք է մերժվեր երկու ճամբարների կողմից էլ.
:think ոգով մուսուլման Հայ ժողովուրդ?? ինչից որոշեցիր որ Հայհ ժողովուրդը մուսուլմանական ոգի ունի կամ ունեցել է?

Պանդուխտ
03.09.2007, 15:47
Նախ որպէս կրօն, երկրորդ որպէս քաղաքակրթութիւն եւ մշակոյթ քրիստոնէութիւնը սկսել է արեւելքից, Պաղեստինից եւ Ասորիքից: Քրիստոնէութիւնը հելլենացել է Բիւզանդիայում, իսկ Բիւզանդիան իր աշխարհագրական դիրքով դեռեւս Ասիա էր:
Հռովմում կաթոլիկացել է, իսկ գերմանական աշխարհներում լուտերացել:
Արեւելեան քրիստոնեայ ազգ-պետութիւններից մնացել են միայն Հայաստանը, Վրաստանը, Լիբանանը (հարցական), Կիպրոսը: Մնացեալները իսլամացել են, կամ ոչնչացել: Իմ համոզմամբ, Եւրոպական երկիրների արտաքին քաղաքականութիւնները անցեալում եւ ներկայում չեն եղել քրիստոնէական: Նրանց արտաքին քաղաքականութիւնը որոշւում է ոսկու քանակով: Հիմա ոմանք զգում են անցեալի սխալները, բայց ուշ է արդէն: Իսլամն իր բանը ցոյց է տալիս ամէնուրէք:
Իմ կարծիքով աշխարհը ճանաչում է մեզ որպէս քրիստոնեայ, բայց մի պարկ կորկոտի արժէք ունի այս ամէնը այժմ:

Vishapakah
04.09.2007, 04:10
:think ոգով մուսուլման Հայ ժողովուրդ?? ինչից որոշեցիր որ Հայհ ժողովուրդը մուսուլմանական ոգի ունի կամ ունեցել է?

Չեմ կարող ասել հազար տարի առաջ ինչպիսի ոգի ենք ունեցել, բայց եթե ներկայում Ձեր շուրջը նաեք, ինքներտ էլ առանց խոսքի շատ բաներ կնակատեք. Չգիտեմ տարբեր ազգերի եւ մշակույթների տեր մարդկանց հետ շփման փորձ ունեք, թե ոչ, բայց ներկա քրիստոնիա ազգերը համարվում են ֆրանսիացիները, անգլիացիներ, ռուսները եւ այդպես շարունակ. Չէի ասի որ, մեջբերված ազգերը իրանց մշակույթային առանձնահատկություններով ընդհանուր բան ունենան մեզ հետ, բարքերից չեմ խոսում, հակառակ դեմքում ստիպված կլինեմ մեկ անգամ եւս օգտագործել «մուսուլման» բառը.


Իմ համոզմամբ, Եւրոպական երկիրների արտաքին քաղաքականութիւնները անցեալում եւ ներկայում չեն եղել քրիստոնէական: Նրանց արտաքին քաղաքականութիւնը որոշւում է ոսկու քանակով: Հիմա ոմանք զգում են անցեալի սխալները, բայց ուշ է արդէն: Իսլամն իր բանը ցոյց է տալիս ամէնուրէք:
Իմ կարծիքով աշխարհը ճանաչում է մեզ որպէս քրիստոնեայ, բայց մի պարկ կորկոտի արժէք ունի այս ամէնը այժմ:

Հարգելի Պանդուխտ, ընդհանուր առմամբ ճիշտ ես.
Համամիտ եմ Քեզ հետ.

Grieg
04.09.2007, 11:35
Չեմ կարող ասել հազար տարի առաջ ինչպիսի ոգի ենք ունեցել, բայց եթե ներկայում Ձեր շուրջը նաեք, ինքներտ էլ առանց խոսքի շատ բաներ կնակատեք.

Մեր շուրջը գուցե և նկատենք շատ մարդկանց որոնք ոչ քրիստոնեական վարք ունեն, և ինչ որ չափով բնական է որ այդպիսիները պետք է լինեն քանի որ մեր ազգի մի մասը խառնվել է մուսուլմաների հետ։ Սակայն... դա չի նշանակում որ կարելի է ընդհանրացնել և ընդունել որ ամբողջ հայոց ազգը մուսուլմանական ոգի ունի։



Չգիտեմ տարբեր ազգերի եւ մշակույթների տեր մարդկանց հետ շփման փորձ ունեք, թե ոչ, բայց ներկա քրիստոնիա ազգերը համարվում են ֆրանսիացիները, անգլիացիներ, ռուսները եւ այդպես շարունակ. Չէի ասի որ, մեջբերված ազգերը իրանց մշակույթային առանձնահատկություններով ընդհանուր բան ունենան մեզ հետ, բարքերից չեմ խոսում, հակառակ դեմքում ստիպված կլինեմ մեկ անգամ եւս օգտագործել «մուսուլման» բառը.


իհարկե Հայաստանը փոքր երկիր է և շատերը չգիտեն թե այն որտեղ է գտնվում և առավել ևս թե քրիստոնիա ազգ է թե ոչ (http://upload.wikimedia.org/wikipedia/commons/e/e8/Christianity_percentage_by_country.png), սակայն դա դեռ չի նշանակում որ մենք մուսուլմանական ոգի ունենք :think

Իսկ մշակույթները իհարկե տարբերվում են մեր և արևմուտքի միջև գուցե այդ տարբերությունն է, որ քեզ բերել է այն մտքին, որ մեր ազգը եվրոպացիների պես «քրիստոնեա» չի..
կարծում եմ մեր մշակույթը ավելի շատ ընդհանուր ունի հին արևելյան մշակույթների հետ , քան մուսուլմանական երկրների մշակույթների հետ։

Marduk
15.09.2007, 21:52
Ոչինչ, այն բոլոր էքսպերիմենտներից հետո որ դեմոկրատները դնում են հայ ժողովրդի վրա վստահ եմ որ չեմ զարմանա երբ տեսնեմ ոնց է կամաց կամաց իսլամանում Հայաստանը