PDA

Դիտել ողջ տարբերակը : Նանոտեխնոլոգիաներ



Ուրվական
31.08.2007, 21:54
Ինչ գիտենք նանոտեխնոլոգիաների մասին: Ինչ նորություններ ունենք: Գրենք այս թեմայում:

StrangeLittleGirl
31.08.2007, 22:11
Ես գիտեմ նանոթերապիայի մասին, բայց դա առանձին պատմություն է, երևի պետք է «Կենսաբանություն, քիմիա» բաժնում բացել:

teleport
30.09.2007, 02:33
http://www.nanonewsnet.ru : Երևի ամենահաջող կայքն է:

jorazak
13.11.2007, 23:35
www.nanonewsnet.ru կայքից բեռնեք Մ Ռիբալկինաի "Նանոտեխնոլոգիաներ բոլորի համար" գիրքը:

Ուրվական
27.12.2007, 19:36
Դժվար է դրան հավատալ, բայց.
գիտնականները ստեղծել են նանոռադիո, որն իր ֆունկցիաներով ամբողջությամբ կրկնում է իր նախատիպի ֆունկցիաները: Այն ունի անտենա, շերտավոր ֆիլտր, ուժեղարար և դեմոդուլյատոր: Ընդ որում, ռադիոն ընդունում է ինչպես FM, այնպես էլ AM ալիքներ՝ 40-ից 400 ՄՀց հաճախություններով: Դրանք, ըստ էության, ռադիոկայանների նորմալ աշխատանքային հաճախություններն են:
Փորձարկման ընթացքում գիտնականները լսել են «Beach Boys» խմբի երաժշտությունը, և հեռարձակման որակը բավականին լավն է եղել: Ճիշտ է, առայժմ որոշակի դժվարություններ կան՝ ռադիոյի մասսայական օգտագործման հետ կապված, սակայն, դա, ըստ էության, միայն ժամանակի խնդիր է: Նանոխողովակի վրա ստեղծված ռադիոյի հիմնական կիրառություններից մեկը ժամանակակից բժշկության մեջ է՝ դրան կարելի է վերահսկել արյունատար համակարգում ընթացող պրոցեսները: Ռադիոն մոտ ապագայում կարող է աշխատել կենդանի բջջի մեջ: Կարող ե՞ք պատկերացնել այդ պրոցեսը, ազդանշանի և ինֆորմացիայի փոխանցում միանգամից ուղեղի կամ մկանային համակարգի բջիջներ, կամ ռադիողեկավարվող սարք, որն աշխատում է սրտում կամ երակներում՝ արյան հոսքի մեջ: Նանոռադիոն կարող է նաև լավ հիմք հանդիսանալ անլար կոմունիկացիաների զարգացման ոլորտի համար:
Հ.Գ. Հետո կգրեմ, թե այն ինչից է կազմված:):
Մենակ մի բան, մեր ապագան նանոտեխնոլոգիաներինն է:

TigranM
27.12.2007, 23:06
Իհարկե, նանոտեխնոլոգիաները մարդկության գործունեության ցանկացած ոլորտում զարգացման հսկա թռիչք են խոստանում, սակայն, ինչպես և ցանկացած նոր զարգացում, սա էլ իր մեջ մեծ վտանգներ է պարունակում: Եթե այդ տեխնոլոգյաները հայտնվեն չարակամ մարդկանց ձեռքերում, մարդկությանը կարող են մեծ վնասներ հասցնել: Ինչքան էլ, որ դա պարադոկսալ է հնչում ցանկացած գիտական առաջընթաց, անփույթ վերաբերմուքի դեպքում, կարող է բերել մեր քաղաքակրթության ոչնչացմանը: