PDA

Դիտել ողջ տարբերակը : Պաթալոգիա - Իմ դիտարկումներից



Wisper
31.08.2007, 19:49
Մդաաա.... Բայց ինչ հետաքրքիր պատկեր կարելի է նկատել ակումբում... Իմ կարծիքով այս ֆորումը շատ լավ միջավայր է հոգեբանների համար, այստեղ կարելի է լուրջ դիտարկումներ անել՝ կապված մարդկային մտածելակերպի հետ... Այ օրինակի համար կարելի դիտակրել, թե տվյալ անձնավորությունը ինչ թեմաներ է բացել՝ ես այդպես եմ անում և գիտե՞ք ինչ, ահռելի մեծ քանակությամբ ինֆորմացիա եմ ստանում այդ դիտարկումից՝ օրինակի համար դուք էլ փորձեք, փորձեք հասկանալ նրան, ում չեք տեսնում, փորձեք մտնել նրա մտքերի մեջ, փորձեք տեսնել, թե ինչ է կատարվում նրա հոգու մեջ... Բայց շատ չտարվեք, քանի որ դուք նույնպես թեմաներ եք բացել և ինչ-որ մեկն էլ դրանք է նայում, ուսումնասիրում և կարծիք կազմում... Լավ, դա դեռ մի կողմ թողած... Շատ հետաքրքիր երևույթներից է նաև այն, որ ակումբի բավական քանակությամբ անդամներ լքում են ակումբը՝ մեկը ընդմիշտ, իսկ մյուսն էլ՝ չդիմանալով, ասենք մեկ ամսով... Բայց միևնույնն է, համոզված եմ, որ բոլորի մոտ էլ ակումբը լքելու ցանկությունը առաջացել է, իսկ եթե ոչ՝ կառաջանա մոտ ապագայում... Իսկ ի՞նչն է պատճառը, որ նրանք լքում են ակումբը... Պատճառը մարդկային հոգեբանությունն է, ապրելակերպը և մտածելակերպը... Քո գլխում ինչ-որ մի բան այն չէ, դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ... Մտածում ես դրա մասին և իրոք այդ միտքը, այդ միտքը՝ Оно как заноза в мозгу, сводит тебя с ума, не даёт покоя и всё время гонит тебя вперёд... Ափսոս, որ գործնականում՝ մեկ նախադասությամբ կամ գրառմամբ անհնարին է բացատրել, թե ինչ է կատարվում մարդու մտքում... Այն ընդհանրապես հնարավոր չէ բացատրել, այն կարելի է միայն զգալ:
Ինքս իմ վրա եմ զգացել վերը նկարագրվածը...
Գուցե մտածում ես, որ «այստեղ» «սպառվում» ես, գուցե, որ իզուր ժամանակ ես կորցնում... Քո մոտ ի հայտ է գալիս նոր տաղանդ՝ դու արդեն կարողանում ես գնահատել կյանքիդ վայրկյանները և նույնիսկ հաշվում ես դրանք և զղջում ես, որ անիմաստ ես դրանք ծախսել, իսկ դաժան աշխարհը՝ թքած ունենալով քո վրա, նորից առաջ է շարժվում՝ քեզ թողնելով հետևում, և դու զգում ես, որ վերջանում ես կամաց-կամաց, հասկանում ես, որ «խրվել» ես և չես կարողանում դուրս գալ... Իսկ ի՞նչու, քանի որ թույլ ես, չունես կամքի ուժ... Այո այո, մտածում ես, որ BAN լինելը կամ հեռանալը կփրկե՞ն քեզ... Էհհ, միամիտ, դա այդպես չէ, դու ուղղակի քեզ հույս ես տալիս, դա օրգանիզմի պաշտպանական երևույթն է, եթե այդպես չլիներ, ապա դու հուսահատված.....
Լավ իմ բարեկամ, ուզում եմ քեզ խորհուրդ տալ՝
1. Միայն դու գիտես, թե ինչի ես ընդունակ
2. Познай себя
Ամեն ինչ լավ կլինի... :)