PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեր և Կիրք. Ինչպե՞ս տարբերել:

Apsara
31.08.2007, 16:59
Կուզեմ լսել ակումբցիների կարծիքները այս հարցի շուրջ, ինչպես տարբերել այս երկու զգացմունքները, մեկը մյուսին չխառնել ու չշփոթել: Սեր ու դրանից հետագայում բխող կիրք, թե՞ կիրք ու նրանից առաջացած սեր:
Սպասում եմ …

Taurus
31.08.2007, 17:06
Առանց կիրք էլ ինչ սեր, բայց հակառակը պատահում ա, հիմա հավես չկա խորանալու, բայց ստուգելու ձև կա: եթե հանդիպել ես մի աղջկա, որը քեզ ձգում ա, ուդու կասկածում ես թե դա ինչ է, ապա գնատուն բացի Playboy-ը ու մի տաս րոպե նայի նկարներին, եթե թողեց այդ աղջկա մասին մտքերը, ուրեմն կիրք է, եթե ոչ , ուրեմն քաշվել ես, սիրահարված ես!

Guest
31.08.2007, 17:17
Կիրքն ու սերը այնքան տարբեր բաներ են, որ շփոտելն ա գրեթե անհնար: Տարբերելու մասին ի՞նչ խոսք: Պատահում ա ամեն ինչ՝ կիրք, սեր, նրանք միասին (ամենալավ տարբերակը) ու կարծում եմ, որ բոլորն էլ միշտ շգում են թե ինչ են նրանք զգում…
Քո մոտ տե՞նց չի, Վարդ:

Apsara
31.08.2007, 17:43
Սերն ու կիրքը իսկապես տարբեր բաներ են, բայց նրանց շփոթելը շատ հեշտ է:
Սիրո ամենալավ ձևակերպումը դա Սելենեի ստորագրությունն է, հեղինակը ԻՀուսիկն է:
Բայց կարող է չէ լինել սեր առանց կիրք, բայց վելի հաճախ կիրք առանց սեր, որը մարդուն դրդում է անել տարբեր խենթություններ:

Ուրվական
31.08.2007, 18:08
..բայց վելի հաճախ կիրք առանց սեր, որը մարդուն դրդում է անել տարբեր խենթություններ:

Կներեք, իսկ ի՞նչ է կիրքը:

Apsara
31.08.2007, 18:14
Կներեք, իսկ ի՞նչ է կիրքը:

Տիրանալու ցանկություն, կապ չունի տիրանալ մարդուն, առարկային, հագուստին, փողին…

Ուրվական
31.08.2007, 18:18
Տիրանալու ցանկություն, կապ չունի տիրանալ մարդուն, առարկային, հագուստին, փողին…

Լավ, ուրեմն մարդ չի կարող տարբերե՞լ, թե ինքը կիրք է զգում, թե սեր, համենայնդեպս, սիրահարվածություն:think: Անհնար ա:

Apsara
31.08.2007, 19:02
Լավ, ուրեմն մարդ չի կարող տարբերե՞լ, թե ինքը կիրք է զգում, թե սեր, համենայնդեպս, սիրահարվածություն:think: Անհնար ա: Մի քիչ էլ կգրեի, բայց հավես չկա:

Մարդն ինքն իր մեջ կզգա, բայց արդյոք կարող է հասկանալ թե դիմացինը ինչ է զգում իր հանդեպ ՝ կիրք թե սեր…
հարցը սրանում է, չնայած կան մարդիք, որոնք նույնիսկ իրենց մեջ չեն կարող հասկանալ

Ուրվական
31.08.2007, 21:36
Մարդն ինքն իր մեջ կզգա, բայց արդյոք կարող է հասկանալ թե դիմացինը ինչ է զգում իր հանդեպ ՝ կիրք թե սեր…
հարցը սրանում է, չնայած կան մարդիք, որոնք նույնիսկ իրենց մեջ չեն կարող հասկանալ

Այ նոր պարզ ա, թե ինչ ես ուզում ասել: Ասեմ, իրոք, շատ հետաքրքիր հարց ա, ու լուրջ: Երևի ինչ-որ ընդհանուր սկզբունքեր չկան, բայց, օրինակ, կոնկրետ դեպքի համար հնարավոր ա կոնկրետ լուծում մտածել: Եթե դիմացինիդ ինչ-որ չափով ճանաչում ես, կարծում եմ, հնարավոր է կողմնորոշվել: Ոչ միանգամից, այլ աստիճանաբար: Էլի եմ ասում, երևի ամեն դեպքի համար պետք ա կոնկրետ մտածել, թե չէ, իրոք շատ դժվար ա:think:

Apsara
31.08.2007, 21:50

Բանը նրանում է, որ հաճախ կիրքը տղներին դրդում է ամեն քայլի տվյալ աղջկան հասնելու համար, նրանք սկսում են հավատացնել, որ սիրում են, որ ուզում են ամուսնանալ, և այլ դատարկ խոսքեր, բայց աղջիկը ինչ-որ ներքին զգացումով զգում է, որ այստեղ սեր չկա, առանց ապացույցների:
Բայց գուցե և սխալվում է, ապա ինչպես տարբերել…

Ուրվական
31.08.2007, 22:05
Умри, нo не давай поцелуя без любви!

Լրիվ համապատասխանում է թեմային: Ու ես կասեի, ավելին, вообще ничего не давай, даже подарок:D: Apsara ջան, իսկական փոխադարձ սիրո մեջ չեմ հավատում, որ տենց կասկած առաջանա աղջկա մոտ: Բայց, ամեն դեպքում, ինձ թվում ա, մի որոշ ժամանակ հետո անհնար ա, որ չզգացվի: Եթե մի որոշ ժամանակ էլ քո մեջ կասկածներ մնան, իհարկե, հիմնավոր, ուրեմն մի բան էն չի: Առանց քամի կրակ չի լինում:

StrangeLittleGirl
31.08.2007, 22:10
- Ես քեզ սիրում եմ: Արի ամուսնանանք,- ասաց տղան՝ ձեռքը դնելով աղջկա հետույքին: :D

Հարգելի մոդերատորներ, սա օֆֆտոպ չէ, այլ թեմայի վերաբերյալ իմ կարծիքը պատկերավոր ձևով:

Apsara
31.08.2007, 23:39
- Ես քեզ սիրում եմ: Արի ամուսնանանք,- ասաց տղան՝ ձեռքը դնելով աղջկա հետույքին: :D

Հարգելի մոդերատորներ, սա օֆֆտոպ չէ, այլ թեմայի վերաբերյալ իմ կարծիքը պատկերավոր ձևով:

:hands է ասված: Ընտիրա, մանավանդ հայ տղան հայ աղջկա հետույքին:D
Գիտեք այս թեման ինճու բացեցի, քանի որ Երվանդի բացած թեմայում սեռական ակտի ուշացման մասին շատ հաճախ այդ պրոբլեի լուծումը ամուսնության մեջ էին տեսնում, ու հատկապես տղաները: Դե հիմա արի ու իմացի սեր թե կիրք՝ բխած տվյալ պրոբլեմը լուծելու ցանկությունից::think

dvgray
01.09.2007, 00:01
Սեր ու դրանից հետագայում բխող կիրք, թե՞ կիրք ու նրանից առաջացած սեր:

/Կարող է տարօրինակ հնչել, բայց իմ մոտ եղել է մի դեպք՝ ատելություն ու հետո սեր: Առանց երկուստեք կրքի: /
Տարբերել կարելի է, նայելով աչքերին: Եթե սեր ես փնտրում, ապա դրա բացակայությունը կնկատես անմիջապես: Իսկ եթե կիրք ես փնտրում, ապա մի քիչ դժվար դեպք է: Կիրքը կարելի է "խաղալ", եթե դիմացինտ վարպետ է:

Մի խոսքով վստահիր սեփական "ենթագիտակցությանը": Այն երբեք չի խաբում, եթե իհարկե դու ինքտ չես ուզում, որ քեզ նա խաբի, ու լռեցնում ես նրա ձայնը:
:)

Hambik
03.09.2007, 10:05
Իմ կարծիքով, սեր է, թե կիրք կարելի է տարբերել հետևյալ ձևով, (ի դեպ այս հարցին վաղուց, ուրիշ թեմայում էլ ենք անդրադարձել)
Եթե կարող ես ՝
1. ներել
2. հանդուրժել
3. համբերել
եթե ոչ բոլոր ապա գոնե համարյա բոլոր հարցերում («համարյա»ն համարվում է 98-99%), ուրեմն սիրում ես, հակառակ դեպքում դա կիրք է (այստեղից էլ կրքի սահմանումը);

Այս ցուցակին կարելի էր նաև ավելացնել՝
4. «թեկուզ ուրիշի հետ, միայն թե երջանիկ լինի»
կետը, բայց դա կարող է մի քիչ իդեալիստական թվալ այն մարդկանց համար, որոնք գտնում են ու հաճախ նույնիսկ համոզիչ ապացույցներ բերում, որ մարդ ԱՄԵՆԻՑ շատ ինքն իրեն է սիրում:

Philosopher
03.09.2007, 10:16
Տարբերել պետք չէ, պետք է ապրել, իսկ ապրելուց հետո արդեն կարիք չի լինի տարբերելու: Կյանքը միասնական հոսք է, ու եթե սկսես տարբերել, կտարբերվես այդ հոսքից:

Էդուարդ_man
16.11.2007, 17:08
Եթե խոսքը վերաբերվում է ինչպես տարբերել սիրում ես նրան թե պարզապես ցանկանում ապա տարբերելը շատ հեշտ է
սիրել կարող ես միայն մեկին դրա հետ նաև ցանկանում ես...
իսկ կիրք կարող ես զգալ մեկից ավելի մարդկանց նկատմաբ ես այդպես եմ կարծում, եթե ցանկանում ես միայն նրան ուրեմն սիրում ես:ok

Ուլուանա
16.11.2007, 21:35
Սկզբնական շրջանում տարբերելը շատերի համար իրոք բարդ է, հատկապես այն դեպքերում, երբ ամեն ինչ հենց կրքից է սկսվում... Սակայն կիրքը, ինչպես ցանկացած բռնկվող բան, որքան էլ ուժեղ լինի, որոշ ժամանակ անց մարում է, գուցե մի դեպքում մի քիչ ուշ, մեկ այլ դեպքում՝ մի քիչ ավելի շուտ, բայց կիրքը հարատև զգացում չէ և վաղ թե ուշ հանդարտվում է։ Այ հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ պարզվում է. եթե «տակը» սեր մնաց, ուրեմն սեր է, իսկ եթե կրքի հանգչելուն պես «սերն» էլ գնաց, ուրեմն սեր իրականում չէր էլ եղել, միայն կիրք էր, իսկ կիրքն առանց սիրո ավերիչ ու կործանիչ է, ի տարբերություն սիրո, որն իր բնույթով հակառակը՝ ստեղծող, արարող ու կառուցող է։ :)

Ինչևէ, ցանկության դեպքում, հատկապես արդեն քիչ թե շատ հասուն մարդկանց դեպքում, համոզված եմ, որ կարելի է տարբերել կիրքը սիրուց։ Միայն թե պետք է աշխատել զերծ մնալ ինքնախաբեությունից, ինչը հաճախ մեծ դեր է խաղում այս հարցում. մարդը փորձում է ինքն իրեն համոզել, որ սիրում է, մինչդեռ իրականում դա ընդամենը կիրք է լինում։

Ընդհանուր առմամբ համաձայն եմ dvgray–ի ու Hambik–ի տված մեկնաբանություններին։

egoist
17.11.2007, 01:20
Ոնց հասկացա քեզ ավելի շատ հետաքրքրում է թե դիմացինը ինչ ա զգում…
Չեմ կարծում թե դժվար է սեր ու կիրքը իրարից տարբերել, պարզապես պետք է ավելի ուշադիր լինել ինքնախաբեությամբ չզբաղվել, որքան էլ ուզես , որ այդ մարդը սիրի քեզ, իսկ եթե միայն կիրք է զգում դա էլ վատ չէ......

hayastanic hognach mard
26.11.2007, 22:14
Եթե դուք չեք տարբերում սերը և կիրքը իրարից, ուրեմն երբևե չեք սիրել մաքուր, անկեղծ սիրով: Ես շատ լավ եմ տարբերում սրանք իրարից: Բայց չեմ կարող նկարագրել դա այնպես որ հասկանաք: Հենց սիրեք, կզգաք: Հավատացեք:

Apsara
26.11.2007, 23:01
երեխեք մի անգամ Երվանդը ասեց " Սերը բնազդա, նույն ձև ինչպես մնացած բնազդները"

Այ սրա վերաբերյալ ինչ կասեք, գուցե իսկապես սերը դա նույն բազմանալու կամ մենակ չմնալու կամ ինչ-որ ուրիշ մեզ համար անծանոթ, բայկց ամենաուշեղ բնազդնա՞՞՞՞ հը՞ն

տրամաբանականա հնչում չէ, ինձ Երվանդի ասածը մի շաբաթ մտածելա ստիպել

Dayana
27.11.2007, 09:57

Քանի որ բոլոր մարդիկ եսասեր են ու ուզում են լինել հանճարեղ, մնալ պատմության մեջ , բոլորիս համար լավագույն տարբերակը ունենալ մեկին , ով ամբողջ կյանքում կհետևի մեր կյանքի ընթացքին , ու դեռ երջանիկ կլինի դրանով ։

Հ.Գ. Միևնույն է , դա հաճելի է ;) Սիրեք զմիմիանս :P

P.S.
27.11.2007, 11:25
Առանց կիրք էլ ինչ սեր, բայց հակառակը պատահում ա, հիմա հավես չկա խորանալու, բայց ստուգելու ձև կա: եթե հանդիպել ես մի աղջկա, որը քեզ ձգում ա, ուդու կասկածում ես թե դա ինչ է, ապա գնատուն բացի Playboy-ը ու մի տաս րոպե նայի նկարներին, եթե թողեց այդ աղջկա մասին մտքերը, ուրեմն կիրք է, եթե ոչ , ուրեմն քաշվել ես, սիրահարված ես!

Շատ լավ էր ասված։:hands

Լեռնցի
15.12.2007, 02:23
Այնուամենայնիվ, սիրել կարող ես բոլորին, ամենքին. Օրինակ հակառակ սեռիդ, նույն սեռիդ, շանը, գրիչը...Հաճախ չես էլ իմանա, որ սիրում ես, սովորաբար դա բացահայտում են կարոտելուց...Բայց ահա իր գործն անում է կիրքը, երբ հարցը վերաբերվում է /սովորաբար/ հակառակ սեռի ներկայացուցիչներին, իմ կարծիքով դա է դնում տարբերություն կոնկրետ այդիսի սերը մնացածից...

Malu
13.01.2008, 12:23
Ինձ մոտ առանց կրքի երբևէ սիրել չի ստացվել: Եթե տվյալ մարդու նկատմամբ ֆիզիկական ձգողություն չկա,ապա երբեք սեր չի առաջանա: Համենայն դեպս ինձ մոտ այդպես է եղել միշտ: Նույնիսկ կասեի կրքից է սկսել սեր առաջանալ, այլ ոչ հակառակը: Ու սա երբեք ինքնախաբեություն չի եղել, որ չկարողանամ կիրքն ու սերը տարբերել միմյանցից: Եվ ընդհանրապես զարմանում եմ ինչպես կարելի սիրել առանց կրքի, պոռթկումների: Սառը ու հանդարտ սերը ինձ համար միշտ անհասկանալի է եղել: Հետևաբար ես այս երկուսը միմյանցից չեմ կարող տարանջատել: Երկուսի առկայությունը միշտ լավագույն տարբերակն է…

Երկնային
13.01.2008, 22:13
սերն առանց կրքի՞....հմմ... ու՞մա պետք :love

իսկ տարբերել պետք չի, պետք ե պարզապես սիրել ու ապրել սիրով :oy

Apsara
12.02.2008, 19:36
Եվ ընդհանրապես զարմանում եմ ինչպես կարելի սիրել առանց կրքի, պոռթկումների: Սառը ու հանդարտ սերը ինձ համար միշտ անհասկանալի է եղել: Հետևաբար ես այս երկուսը միմյանցից չեմ կարող տարանջատել: Երկուսի առկայությունը միշտ լավագույն տարբերակն է…

Ես երբեք կողմ չեմ եղել սառը և հանդարտ սիրոն, իհարկե սեր և կիրք համադրությունը դա իդեալական է, բայց հաճախ մարդիք ամուսնանաում են զգալով միմիայն կիրք, չէ որ կիրքը այրում մոխրացնում է քեզ միանգամից, իսկ սերը հանդարտ վառվում է ամբողջ կյանքում:
Մեկ էլ սառը սեր դա նույն ընկերությունն է, սառը սեր գոյություն չունի:
Ես այս հարցը բարձրացրել եմ միմիայն նրա համար, որ մարդիք կարողանան ճիշտ գնահատել իրենց միջի զգացմունքը և հետո հիասթափություններ չապրեն:

Fedayi
13.02.2008, 01:23
Ըստ իս, այսպես է. եթե, օրինակ, մի քանի ամսից ձանձրանում ես, ուրեմն կիրք է /հրապուրվել ես ուրիշ բաներով/, եթե ոչ` ապա կիրքը վերածվել է սիրո կամ էլ ուղեկցում է նրան::think

Dr. M
13.02.2008, 01:31
պետք չի տարբերել, պետք է համատեղել :P

Արմինկա
06.03.2008, 13:56
Մարդն ինքն իր մեջ կզգա, բայց արդյոք կարող է հասկանալ թե դիմացինը ինչ է զգում իր հանդեպ ՝ կիրք թե սեր…
հարցը սրանում է, չնայած կան մարդիք, որոնք նույնիսկ իրենց մեջ չեն կարող հասկանալ

:love Կարծում եմ կիրքն ու սերը լինում են միաժամանակ,սեր չի լինում առանց կիրք, երբ կիրք չկա , այն չի կարելի սեր անվանել...

ինքնաթիռ
08.03.2008, 17:20
սերը դա ցանկություն է տալ, իսկ կիրքր դա ցանկութլուն է վերցնել։

Sununa
11.03.2008, 16:31
երեխեք մի անգամ Երվանդը ասեց " Սերը բնազդա, նույն ձև ինչպես մնացած բնազդները"

Այ սրա վերաբերյալ ինչ կասեք, գուցե իսկապես սերը դա նույն բազմանալու կամ մենակ չմնալու կամ ինչ-որ ուրիշ մեզ համար անծանոթ, բայկց ամենաուշեղ բնազդնա՞՞՞՞ հը՞ն

տրամաբանականա հնչում չէ, ինձ Երվանդի ասածը մի շաբաթ մտածելա ստիպել

Կարելի է բնազդ էլ ասել (Երվանդին չեմ ճանաչում, բայց ինքը ապրի, ճիշտ եզրակացության է հանգել:hands): Ավելի կոնկրետ` սերը կենսաբանական պրոցես է: Ինչքան էլ փորձեք վիճել, ի վերջո բնությունն է հաղթում: Ամեն ինչ կենսաբանական տեսանկյունից շատ հեշտ գիտականորեն բացատրվում է (Ինտերնետում լիքը նյութեր կան էս հարցի վերաբերյալ, եթե հետաքրքրում է, փնտրեք Химия любви :8): Ըստ իս` պետք չէ ընդդիմանալ ու փորձել հերքել սա, որովհետև դրանից սիրո նման հզոր ու լուսավոր զգացմունքը չի վերածվում ինչ-ոչ տրիվիալ կամ առօրեական բանի: Կարծում եմ` նրանից, որը սերը կարելի է գիտականորեն բացատրել, նրա արժեքը բացարձակապես չի պակասում, ու դա չի նշանակում, որ չարժե անել այն բոլոր խենթությունները, որ մարդիկ անում են հանուն սիրո… :love

P.S. Ի վերջո ոչ մի գիտական հետազոտություն ի վիճակի չէ բացատրել հոգու այն նուրբ թրթիռները, որ զգում է կենդանի մարդը…

Երկնային
14.03.2008, 20:58
իսկ արդյո՞ք առանց կրքի սեր կարող է լինել… չեմ պատկերացնում տենց բան :oy

Սերն ու Կիրքը պետք է իրար հետ մի զգացմունք կազմեն, ոչ թե առանձին-առանձին լինեն… :)

TKL
02.04.2008, 21:17
Հերթականությունը տարբեր կարա լինի, այսինքն սեր ու դրանից բխող կիրք, կամ կիրք ու նրանիչց առաջացած սեր, Նաև կարա լինի կամ մեկը միայն կամ մյուսը: Իսկ տարբերելու համար ուղղակի ուշադիր է պետք լինել դզեռքերին ու համբյուրներին (համենայնդեպս իմ կարծիքնա)

Kuk
02.04.2008, 22:00
Սերը առանց կիրք չեմ պատկերացնում:think Բայց կիրքը առանց սիրո :hands նոռմալ, շատ հաճախ հանդիպող երևույթ եմ համարում:

Արիս
05.04.2008, 01:33
սերն հոգևոր արժեք է, կիրքը ֆիզիկական, կիրքն ավելի շուտ սիրահարվածությունն է. մեկը մյուսից անկախ գոյություն ունեցող, բայց մեկը մյուսին լրացնող են... հոգևոր սերը բոլոր դեպքերում նույնն է տարբերե առանձին զգացողությունների չափը, օրինակ հայրենիքի, սիրած կենդանւ , սիրած աղյկա , կամ բարեկամի և այլն, բոլորի կարիքն ել զգում էս ուզում ես մոտդ լինեն , ներում ես , կարոտում ես րև այլն , պարզապես մեկի հանդեպ ասենք կարոտն ավելի շատ է արտահայտվում քան մյուսի....ու բոլորովին պարտադիր չի , որ հայրենիքի հանդեպ կիրք զգաս, կիրքն ել կարասս զգաս առանց սիրո... իսկ հակառակ ս եռի հանդեպ սերն ու կիրքը միասին , ու փոխադարձ.... դա արդեն ուրիշ թեմայա ;):nyam

nnaarreek
05.04.2008, 20:24
Սերը ծնվում ա գլխում, իսկ կիրքը մի քիչ ներքև;)

Brigada
16.08.2008, 02:39
կիրք կարող ես բոլորի հետ զգալ, իսկ սեր ոչ բոլորի

dvgray
16.08.2008, 02:51
Տարբերելու համար կա մի հասարակ ու պարզ միջոց:
Օբյեկտի հետ ունենում ես սեքսուալ հարաբերություննր /կարելի է բազմակի անգամներ:
Եթե դրանից հետո նորից ձգտումը մնուն է, ապա հավանական է, որ սեր է :)

Lion
04.11.2008, 13:20
Տարբերակելու ամենալավ միջոցը հետևյալն է.

Եթե սիրածդ կնոջդ հետ բուռն սեքսից հետո մեջդ դույզն իսկ չի մարել նրա աչքերին նայեու և գեղեցիկ խոսքեր ասելու, գրկելու ու փաղաքշելու ցանկությունը... ուրեմն սիրում ես:)

Dayana
04.11.2008, 13:26
Տարբերակելու ամենալավ միջոցը հետևյալն է.

Եթե սիրածդ կնոջդ հետ բուռն սեքսից հետո մեջդ դույզն իսկ չի մարել նրա աչքերին նայել ու գեղեցիկ խոսքեր ասել, գրկել ու փաղաքծել... ուրեմն սիրում ես:)

քանի որ էս նախադասությունը էլի էի լսել, էլի դեմ եմ գնում :P այ երբ առանց սեքսի մի քանի տասնամյակ կսիրես էդ կնոջը, այ էդ ժամանակ իսկական սերը կզգաս ;)

Հ.Գ. Խնդրում եմ սխալ չհասկանաք :)

Lion
04.11.2008, 13:31
Դայուշ ջան, ասածդ ճիշտ է, բայց... այդ դեպքում երբեք չես կարողանա հաստատ ասել, թե դու իրեն սիրում ես, թե մեջդ այլ զգացում է խոսում:)

Dayana
04.11.2008, 13:37
չեմ վիճում :) իմ իդեալիզմը ամեն ինչ մաքրում, նոր ա մատուցում :)

Lion
04.11.2008, 13:40
Ըհը... այդ եմ ասում: Որովհետև շատ շատ եմ զգացել, որ սերն ու կիրքը հաճախ նույնացվում են: Հատկապես ջահել անփորձների ու հոգեկան աշխարհում առանձնապես չխորացած մարդկանց մոտ:

Էն էլ մեր պայմաններում վիճակը ողբերգական է: Պատկերացրեք ջահել 18-20 տարեկան զույգը: Օրգանիզմն իրենն է ուզում, իսկ իրենց չի կարելի... Ու այդ պայմաններում այն ինչ ընդամենը մարմնական է... այս զույգը ընկալում է որպես եր: Իսկ սերը, ըստ իս համենայն դեպս, դա չէ... Ինչքան հիասթափություններ են լինում այս հողի վրա...

Lady SDF
04.11.2008, 22:06
Սերը ծնվում ա գլխում, իսկ կիրքը մի քիչ ներքև;)

Սիրո գլխում ծնվելը այդքան էլ լավ չեմ պատկերացնում ... այսինքն որոշում ես սիրել ու սիրում ե՞ս:

Ես կասեի - Սերը ծնվում է հոգում (զգացմունք) իսկ կիրքը մարմնում (բնազդ):

nune'
05.11.2008, 01:07
:D..տարբերե՞լ..ուզում եք տարբերել, ուրեմն ասեմ, հենց որ տարբերեցիք, ուրեմն էլ չեք սիրում կամ էլ էդ սիրո մեջ կիրք չկա....սա իհարկե իմ անձնական կարծիքնա..բացի այցդ ոնց կարող ես տարբերել մի բան, որը զգում ես..այսինքն դա վեր ա նյութեղենից..զգայականի հետ կատակ չեն անում:B

impression
05.11.2008, 09:49
եթե սեր ա, կարող ես ժամերով հետը փաթաթված նստել լուռ ու չձանձրանալ, եթե կիրք ա, հենց-նենց նստել չի լինում, ձեռքերդ սկսում են թափառել, ու հետո էլ, դե գիտենք ;)

Բարեկամ
05.11.2008, 09:56
Տարբերել պետք չի: Դրանք միախառնված են սովորաբար հանդես գալիս: Կապ չունի ում կամ ինչի նկատմամբ :)

impression
05.11.2008, 10:03
Տարբերել պետք չի: Դրանք միախառնված են սովորաբար հանդես գալիս: Կապ չունի ում կամ ինչի նկատմամբ :)

ահա, ու շատ դժվար ա ասել՝ որն ա ավելի վատ. սեր առանց կրքի, թե կիրք առանց սիրո :)

Վարպետ
05.11.2008, 10:05
ահա, ու շատ դժվար ա ասել՝ որն ա ավելի վատ. սեր առանց կրքի, թե կիրք առանց սիրո :)
Երկուսն էլ նույն զիբիլն են...

Բարեկամ
05.11.2008, 10:08
ահա, ու շատ դժվար ա ասել՝ որն ա ավելի վատ. սեր առանց կրքի, թե կիրք առանց սիրո :)

ինձ թվում ա առանց մեկը մյուսի ուղղակի չի լինում, այսինքն եթե թվում ա թե լինում ա , հավանաբար խառնում են ուրիշ զգացողությունների հետ. օրինակ՝ սերը /թվացյալ/ առանց կրքի պարզ բարյացակամությունն ա, իսկ կիրքը /թվացյալ/ առանց սիրո՝ մոլագարություն

impression
05.11.2008, 10:10

պարտադիր ա՞ տենց վախենալու բացատրել ամեն ինչ :angry:)
Վահագ, նույն զիբիլն ա, համաձայն եմ, մենք ստեղ նյուանսներն ենք ուզում շոշափել :D

Բարեկամ
05.11.2008, 10:12
պարտադիր ա՞ տենց վախենալու բացատրել ամեն ինչ :angry:)
Վահագ, նույն զիբիլն ա, համաձայն եմ, մենք ստեղ նյուանսներն ենք ուզում շոշափել :D

զիբիլի մեջ նյուանսներ շոշափելուց փչացնում ես ճաշակդ :P
Լիլ, ո՞րն էր վախենալու ՝ բարյացակամությունը, թե՞ մոլագարությունը: Համ էլ խի ես ամեն ինչ քո վրա վերցնում :D

impression
05.11.2008, 10:16
զիբիլի մեջ նյուանսներ շոշափելուց փչացնում ես ճաշակդ :P
Լիլ, ո՞րն էր վախենալու ՝ բարյացակամությունը, թե՞ մոլագարությունը: Համ էլ խի ես ամեն ինչ քո վրա վերցնում :D

իմ վրա չեմ վերցնում, ո՞վ ասեց
ուղղակի մոլագարությունը դուրս չեկավ էլի
բայց դե իմ հետ կապ չունի, եթե մոլագար էլ եմ, ապա՝ նեղ կռուգում :D

*e}|{uka*
05.11.2008, 14:38
Կոպեք գցեք. որ խուշ ընկավ ուրեմն սեր ա, որ գիր՝ կիրք ա, որ թռավ ու էլ չեկավ, ուրեմն ինքնա, վեհագույն սեր կոչեցյալը իրա թաշախուստով... :D

Ariadna
05.11.2008, 16:44
Մեկ–մեկ մտածում եմ, եթե բոլորը իմ նման մտածեին, ակումբում հազարից մի թեմա կբացվեր։ Բայց ախր ճիշտ եմ էլի մտածում, օրինակ ինչի՞ համար ա էդ հարցը։ Ոնց կարող ա մարդը սիրի, ու չհասկանա, որ էդ սեր ա, չգիտեմ, էդ իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, չի կարելի ամեն մի զգացմունք դնել ու էդքան քցել բռնել, ապրեք էլի հանգիստ, էդ ամեն ինչը իրան–իրան ա լինում, նույնիսկ եթե էստեղ ինչ որ մեկը տա դրա 100%-նոց սահմանումը, դա դեռ չի նշանակի, որ բոլորս փրկվեցինք ու էլ երբեք չենք շփոթի սերն ու կիրքը։ Կյանքը հենց նրանով ա գեղեցիկ ու հետաքրքիր, որ անկանխատեսելի ա, ապրեք ու վայելեք :) Հիմա կասեք համ ասում ա՝ ոնց կարող ես սիրել ու չհասկանալ, համ էլ ասում ա՝ մեկ ա 100% երաշխիք չկա, որ չենք շփոթի։ Ես պարզապես գիտեմ, որ եթե էնպիսի վիճակ ա, որ շփոթում ես, ուրեմն հաստատ սիրում ես, ինչ որ ձև, ինչ որ չափ, բայց սիրում ես ու դա կարող է դառնալ շատ մեծ սեր։ Պարզապես պետք չի երկար քցել բռնել, սերը շատ անսպասելի ա գալիս, ուզեք թե չուզեք, մտածեք, թե չմտածեք, նենց որ հանգիստ ապրեք :)

Նորմարդ
05.11.2008, 16:47

Ավելացնելու բան չկա մենակ սա ---» :love

Լուսաբեր
09.11.2008, 20:51
Կիրքը դա սիրո մի մասնիկն է.
Իզուր չեն ասում, որ սերը դա կիրք+հարգանք. Կիրքը տարիների հետ անցնում գնում է,իսկ հարգանքը միշտ մնում է սիրած մարդու հանդեպ:love

Երկնային
09.11.2008, 20:53
Կիրքը դա սիրո մի մասնիկն է.
Իզուր չեն ասում, որ սերը դա կիրք+հարգանք. Կիրքը տարիների հետ անցնում գնում է,իսկ հարգանքը միշտ մնում է սիրած մարդու հանդեպ:love
կիրքն ու սերը, ու ընդհանրապես, ցանկացած զգացմունք, անցնում-գնում ա մենակ էն դեպքում, եթե թողնում ես որ գնա ;)

Kuk
09.11.2008, 20:58
Կիրքը դա սիրո մի մասնիկն է.
Իզուր չեն ասում, որ սերը դա կիրք+հարգանք. Կիրքը տարիների հետ անցնում գնում է,իսկ հարգանքը միշտ մնում է սիրած մարդու հանդեպ:love

Գիտե՞ք ինչ եմ զգացել, որ նոր գրանցված աղջիկների մեծ մասը սկսում ա փորփրել էս բաժինը, ու դարը ապրած թեմաները նորից առաջ են գալիս:)) Էս օֆֆտոպային մասից, հիմա գրառման մասին;)
Եթե սեր=կիրք+հարգանք, դա նշանակում ա, որ երբ քո ասած ձևով` կիրքը տարիների ընթացքում անցնում գնում ա, էդ ժամանակ սերը դառնում ա կիսա՞տ: Ես համաձայն չեմ, սերը կարողա փոխում ա իր բնույթը, արտահայտման ձևը, բայց դա չի նշանակում, որ դառնում ա կիսատ, մնում ա մենակ հարգանքը: Ուրեմն տարեցները երբ միմյանց հարգում են, ուրեմն սիրո՞ւմ են:))

Սամվել
09.11.2008, 21:04
Կիրքը դա սիրո մի մասնիկն է.
Իզուր չեն ասում, որ սերը դա կիրք+հարգանք. Կիրքը տարիների հետ անցնում գնում է,իսկ հարգանքը միշտ մնում է սիրած մարդու հանդեպ:love

Սեր = Կիրք + հարգանք.. Դե ես էլ Պոլիտեխնիկ սովորող 2 տարի բարձրագույն մաթեմ սովորած մարդ եմ...

Կիրք = Սեր – Հարգանք :}

Ուփս մի քիչ հաջող բան չստացվեց :pardon :))

Լուսաբեր
10.11.2008, 01:08
Գիտե՞ք ինչ եմ զգացել, որ նոր գրանցված աղջիկների մեծ մասը սկսում ա փորփրել էս բաժինը, ու դարը ապրած թեմաները նորից առաջ են գալիս:)) Էս օֆֆտոպային մասից, հիմա գրառման մասին;)
Եթե սեր=կիրք+հարգանք, դա նշանակում ա, որ երբ քո ասած ձևով` կիրքը տարիների ընթացքում անցնում գնում ա, էդ ժամանակ սերը դառնում ա կիսա՞տ: Ես համաձայն չեմ, սերը կարողա փոխում ա իր բնույթը, արտահայտման ձևը, բայց դա չի նշանակում, որ դառնում ա կիսատ, մնում ա մենակ հարգանքը: Ուրեմն տարեցները երբ միմյանց հարգում են, ուրեմն սիրո՞ւմ են:))
Ես էս ակումբի թեմաներին շատ վաղուցվանից եմ ծանոթ ու վաղուցվանից եմ հետևում...Ընենց որ ստեղ սխալվեցիր;)
Իսկ ինչ տարեցներինա վերաբերում,այո նրանք ել են սիրում` իրենց ձևով.Դե կիրք զգալը չեմ կարա հաստատ ասեմ ,ուղղակի ինձ թվումա նրանք հարգում են իրենց կողակցին այլ ոչ թե կիրք են զգում::think

Sola Mariposa
23.10.2012, 13:20
:hands

Ամմէ
18.11.2012, 13:15
Սերը միանգամից չի ծնվում , սկզբից դա կիրք է լինում : Անընդհատ ուզում ես «ցանկալի» անձնավորությանդ հետ լինել ( որովհետև կարոտում ես նրա ձայնը , տեսքը , մազերը , աչքերը ,անգամ թարթիչները :D:oy) : Հետագայում արդեն ,երբ ճանաչում ես , շփվում , հասկանում միմյանց ՝ այդ զգացմունքը աստիճանաբար վերածվում է սիրո : Դե միջև սիրո վերածվելը ՝տարբեր փուլեր պետք է հաղթահարել :):

Բայց մի տարբերակ էլ կա : Երբեք չես մտածի ,որ այդ մարդուն կարող ես լավ ընկերոջից բացի, նաև կյանքի ընկեր սիրել : Դա երևի ավելի հասուն մարդկանց մոտ է լինում , մեծ տարիքում : :8

One_Way_Ticket
18.11.2012, 14:50
Սերը միանգամից չի ծնվում , սկզբից դա կիրք է լինում : Անընդհատ ուզում ես «ցանկալի» անձնավորությանդ հետ լինել ( որովհետև կարոտում ես նրա ձայնը , տեսքը , մազերը , աչքերը ,անգամ թարթիչները :D:oy) : Հետագայում արդեն ,երբ ճանաչում ես , շփվում , հասկանում միմյանց ՝ այդ զգացմունքը աստիճանաբար վերածվում է սիրո :
Կամ հակառակը՝ հասկանում ես, որ любовь зла, ты любил(а) козла :)