PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցազրույց moj -ի հետ



Արամ
31.08.2007, 11:35
Ճիշտ էր նկարտել մեր նորեկը, ավելի լավ է նոր յուզերնեից հարցազրույց վերցնել::P

(Խմբագրված տարբերակ)
Արամ- Բարև
Moj - բարև, Արամ դու ե՞ս
Արամ - ահա
Moj – Ո՞նց ես
Արամ - լավ եմ, անունդ կասե՞ս
Moj - Արթուր
Արամ - ուրախ եմ...
Արամ- Ուրեմն սկսենք
Moj - սկսենք
Արամ - Քանի որ առաջին անգամ եք ակումբ.ամ-ում պատմեք ձեր տպավորությունների մասին
Moj - Տպավորություններս լավն են, վերջապես նկատվում ե մի բան, որը երիտասարդությանը տալիս է ազատ շփվելու, կարծիքներ արտահայտելու և ճանաչելու ու ճանաչվելու հնարավորություն
Արամ - Իսկ ինչ կարծիք ունեք ֆորումի ադմինիստրացիայի աշխատանքների վերավերբերյալ
Moj - ադմինիստրացիայի հետ այնքան ել ծանոթ չեմ, չնայաց առիթ եմ ունեցել շփվել նրանցից մեկի հետ, որն իմ կարծիքով անարդար եր վարվել ինձ հետ, բայց իմ հարցերի պատասխանները ստանալուց հետո հասկացա, որ ամեն քայլ իր կողմից արդարացվաց է: Շնորհակալ եմ ակումբի ղեկավար կազմից` նման հնարավորություն ստեղծելու, ջանք, եռանդ ու միջոցներ չխնաելու համար
Արամ - Արդյոք տեսնում ես քո ապագան ակումբ.ամ - ում
Moj - ապագան ակումբում հարաբերական ե, ամեն դեպքում պատրաստ եմ ջանք չխնաել ակումբի ամրապնդման ու զարգացման համար
Արամ - Հարմար է արդյոք նորեկներին հայերեն տառերով գրելը
Moj - ես առիթ եմ ունեցել հայերեն գրել այլ ֆորումներում` հաերեն լեզվի զարգացման համար և շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, որոնք մտածում են ինձ նման և հայերենն ինտերնետում դարձնում են արդիական
Արամ - ՀԱԼԱԼԱ ՉՈւԿԻՆ!
Moj - հալալ ա, ու ոչ միայն
Արամ - շարունակենք
Արամ - Իչպիսին է Ձեզ թվում ակումբի շրջապատը, ջերմ է այն թե ոչ, ինչպե՞ս ընդունեցին քեզ
Moj - դժվարանում եմ ասել ինձ ինչքանով են ընդունել, բայց կարծում եմ ճանաչելուց հետո ավելի լավ կնդունեն: Ջերմություն նկատվում է ակումբի այն անդամների մոտ, որոնք իրար ավելի լավ են ճանաչում և ակումբում ունեն որոշակի դիրք (ադմին, մոդերատոր և այլն) իսկ եթե տեսնենք թե ինչ ե կատարվում ասենք քաղաքականություն բաժնի քննարկումներում առաջին հայացքից կթվա թե հավաքվել են թշնամիներ, որոնք ուզում են երկիրը տանել իրենց ետևից:
Արամ - կարծում եք արդյոք, որ ակումբում սկզբունքային անդամներ շատ կան, ու երբեք չեն հանձնվի
Moj - այո կարծում եմ, բայց երբ մարդ ցանկանում է քննարկել կամ բանավիճել մի թեմայով, ուրեմն նրա մոտ հարցեր կան, որոնց այլ պատասխաններով տվյալ անձը հետաքրքրվում է, սա նշանակում է, որ այստեղ սկզբունքի հարցը չկա, այլ ճիշտն իմանալու և արդյունքի հասնելու: Իմ առաջարկը կապվաց քաղաքակիրթ բանավեճի հետ հենց սրանից ելնելով է, եթե եկել ենք քննարկելու ապա նշանակում է որ բան ունենք ասելու ու լսելու, բայց ոչ երբեք մեր միտքն ուրիշի ուսերին փաթաթելու
Արամ - ակումբ.ամ արագա բացում ՞
Moj - շատ, երևի իմ ինտերնետն ել իր ազդեցությունն ունի
Արամ - ակումբ.ամ - իմ ապագա երկրորդ տունը՞ համաձայն ես
Moj - ոչ համաձայն չեմ, բայց իմ երկրորդ ժամանցի վայրը համաձայն եմ, ժամանց, որն անցնում է հաճելի և ուսանելի
Արամ - որ անդամների հետ եք հասցրել մոտիկանալ
Moj - դեռ ոչ մեկի (բացի քեզանից), բայց նկատում եմ անդամներ, որոնց միտքն ինձ հարազատ է և կարծում եմ կմտերմանամ, կարծում եմ նաև, որ բոլորի հետ կմտերմանամ անկախ հայացքներից
Արամ - Քո այս մի քանի րոպեների գրածներից հասկացա որ կյանքին նայում ես շատ թեթև չիշտ ե՞
Moj - ոչ այնքան, թեթև նայել կյանքին նշանակում է չունենալ պարտքի ու պատվի զգացում, իսկ եթե ունես պարտքի ու պատվի զգացում, ապա հարկավոր է չարչարվել, իսկ չարչարանքները թեթև չեն լինում
Արամ - նայած թե ինչպես դրան նայես
Moj - ես իմ անձնական կարցիքն եմ հայտնում
Արամ - հատկաես ում կարծիքներն են քո հետ համընկել
Moj - քանի որ նոր եմ ակումբում և դեռ լավ չեմ ճանաչում նրանց, ապա հնարաոր է որ ժամանակի ընթացքում փոխվի իմ կարցիքը, բայց օրինակ Պանդուխտի մտքերի հետ դեր միշտ համաձայն եմ:
Արամ - ՊԱՆԴՈւԽՏ ՇՆՈՐՀԱՎՈՐ!
Արամ - Հումորը ինչ տեղ ունի քո կյանքում
Moj - առաջնային, առանց հումորի չեմ պատկերացնում որևե բան: Նույնիսկ ծանր աշխատանքում հումորը միշտ թեթևացնում ու ելք է առաջարկում
Արամ - Իսկ շատ ես կատակներ անում
Moj - շատ, և սիրում եմ նաև վատ կատակներ անել: Մեկ-մեկ ինձ մեղադրում են, որ կատակն անում եմ ոչ ճիշտ ժամանակին, բայց կարծում եմ, որ կատակի համար ժամանակ չկա, իհարկե եթե դժբախտություն կամ հավասար մի բան չկա
Արամ - այ իմ կարցիքնելա տենց շատ ՃԻՇՏ ես ասում,!
Moj - շնորհակալ եմ
Արամ - կյանքիդ նպատակը
Moj - բավականին բարդ հարց...
նպատակները շատ են, բայց հենց կյանքինը, այսինքն ապրելու ընթացքում, ուզում եմ միշտ լինել հաճելի, ընդունված ու հարգանքի արժանի, իսկ դրա համար ջանք չեմ խնայում
Արամ - հուսով եմ այս հարցազրույցը կարդալուց հետո ակումբցիները քեզ շատ ջերմ կընդունեն
Արամ - ինչ է քո համար կյանքը՞
Moj - կյանքը հրաշք է, որը հարկավոր է ճիշտ պահել ու այդ կյանքում միշտ լինել ազնիվ ու բարեկամ
Արամ - իսկ բոլոր մարդկանց կյանքի մեջ կա՞ ընդհանուր մի գիծ, ո՞րն է այդ գիծը
Moj – ոչ, բոլորի մեջ չի կարող լինել ընդհանուր մի գիծ
Արամ - դե որ այդպես է ինչն է մեզ բոլորիս միավորում, թե՞ մենք բոլորից տարբերվում ենք
Moj - միավորում է մարդ լինելը (ուղիղ իմաստով), բոլորիցս անկախ չենք, կան շատ մարդիկ, որոնք նման են իրար, նրանց մեջ կան շատ ընդհանուր գծեր և այլն, բայց դա չի կարելի բոլորի համար ասել
Արամ - հավատում ե՞ս Աստծուն
Moj - հավատում եմ
Արամ - հավատում ես երկնքին թե՞ հոգուտ
Moj - հոգուս, որը մի գեղեցիկ որ երկնքում կլինի
Արամ – ե՞րբ ես հոգուտ հետ վիճում, թե չե՞ս վիճում
Moj - հոգուս հետ չեմ վիճում, հոգին շունչ է որ կա իմ մեջ
Արամ - կվաճառեիր հոգիտ, որպեսզի փրկեիր սիրած էակին
Moj - հոգին վաճառելն անհնար եմ համարում, վաճառել կարելի է միտքն ու մարմինը, որը կարծում եմ չեմ վաճառի, կփորձեմ գտնել այլընտրանք, իսկ կյանքս անկասկաց կտամ
Արամ - ես հարցը տալուց շատ մտածեցի. ՀՈԳԻՏ ԿԱՐՈՂ ԵՍ ՎԱՃԱՌԵԼ, մի քիչ խորը մտածի ևս մեկ անգամ պատասխանի
Moj - հոգին ինձ համար Աստծո շունչն է յուրաքանչյուրիս մեջ, որը մեր կամքից անկախ է մեր մեջ
Արամ - շնորհակալ եմ պատասխաներիդ համար.
Moj - խնդրեմ, շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար:

Cassiopeia
31.08.2007, 12:20
Ապրես Արամ, չէի սպասում: Շատ հետաքրքիր հարցազրույց էր բայց ցավոք էնքան շատ էին տառասխալները, որ երբեմն նախադասության միտքը հասկանալու համար մի քանի անգամ պիտի կարդալ: Եթե կարող ես խմբագրի այդ տրանսլիտի տառասխալները:

Selene
31.08.2007, 12:38
Հետաքրքիր հարցազրույց էր:) Շնորհակալություն Արամին՝ այն վարելու համար, Grieg-ին՝ դիզայնի համար;) Մնում է, մեկն էլ տառասխալներն ուղղի, և ամեն ինչ կլինի :hands:

moj
31.08.2007, 12:40
Արդեն խմբագրվեց
moj, բարի գալուստ ակումբ


Շնորհակալ եմ

Selene
31.08.2007, 12:40
moj, բարի գալուստ ակումբ:)

քաղաքացի
31.08.2007, 12:46
Grieg :cry բա ես մեղք չեմ, միքիչ շուտ գրեիր էլի :D

Հարցազրույցը հետաքրքիր էր: Ես մի բան լավ չհասկացա: moj-ը առաջին անգամ է ակումբում, բայց կարծես ղեկավարության և ակումբի օրենքների մասին լավ տեղյակ է, հատկապես քաղաքականության բաժնից շատ բաներ է նկատել:
Եթե ճիշտ հասկացա, moj-ը ակումբի հին անդամներից է ;)

Հ.Գ. Եթե չես համակերպվում մյուս ակումբականների մտածածի հետ, դա դեռ չի նշանակում, որ հետը կարող ես կռիվ անել: Ֆորումը ստեղծված է կարծիքներ արտահայտելու, փոխանցելու, բայց ոչ կռվով իրար բան հասկացնելու:

շատ հաճելի էր կարդալ moj-ի հետ հարցազրույցը:

Արամ
31.08.2007, 12:48
Նախ շնորհակլություն ինձ ՊՈԴԴԵՌԺԿԱ անողներն,չէի սպասում, շատ շնորհակալ եմ, հետո ՄՈՅ բարի գալուստ ԴԱՐ Ակումբ, քեզ ամենայն բարիք:

Ապրես Արամ, չէի սպասում: Շատ հետաքրքիր հարցազրույց էր բայց ցավոք էնքան շատ էին տառասխալները, որ երբեմն նախադասության միտքը հասկանալու համար մի քանի անգամ պիտի կարդալ: Եթե կարող ես խմբագրի այդ տրանսլիտի տառասխալները:
Վեր ջան ես տենց եմ 2հատ մարդ եմ, մեկը շատ ջրիկա, մյուսը շատ լուրջ, մեկ մեկ ընդհաուր հայտարարի գլաիս եմ:

Մանե
31.08.2007, 13:37
Արամ :kiss,ապրես,հետաքրքիր հարցեր էին:)
Moj,հետաքրքիր էր կարդալ դեռևս անծանոթ անդամի հարցազրույցը,նաև հաճելի էր հետաքրքիր պատասխաններ լսել:):hi

StrangeLittleGirl
31.08.2007, 13:54
Արա՛մ, պետք է ասեմ՝ կեցցե՛ս: Առաջին կեսը շատ լավ էիր անցկացրել, հարցերն էլ էին լավը: Որ քո տարիքն էլ հաշվի առնենք…
Բայց երկրորդ կեսում արդեն շատացան անիմաստ հարցերը.

Արամ - ինչ է քո համար կյանքը՞
Կներեք մեծ մեջբերման համար, բայց պիտի ասեմ: Այ էսքանը լավ է ստացվել.

Արամ - Քանի որ առաջին անգամ եք ակումբ.ամ-ում պատմեք ձեր տպավորությունների մասին
Moj - Տպավորություններս լավն են, վերջապես նկատվում ե մի բան, որը երիտասարդությանը տալիս է ազատ շփվելու, կարծիքներ արտահայտելու և ճանաչելու ու ճանաչվելու հնարավորություն
Արամ - Իսկ ինչ կարծիք ունեք ֆորումի ադմինիստրացիայի աշխատանքների վերավերբերյալ
Moj - ադմինիստրացիայի հետ այնքան ել ծանոթ չեմ, չնայաց առիթ եմ ունեցել շփվել նրանցից մեկի հետ, որն իմ կարծիքով անարդար եր վարվել ինձ հետ, բայց իմ հարցերի պատասխանները ստանալուց հետո հասկացա, որ ամեն քայլ իր կողմից արդարացվաց է: Շնորհակալ եմ ակումբի ղեկավար կազմից` նման հնարավորություն ստեղծելու, ջանք, եռանդ ու միջոցներ չխնաելու համար
Արամ - Արդյոք տեսնում ես քո ապագան ակումբ.ամ - ում
Moj - ապագան ակումբում հարաբերական ե, ամեն դեպքում պատրաստ եմ ջանք չխնաել ակումբի ամրապնդման ու զարգացման համար
Արամ - Հարմար է արդյոք նորեկներին հայերեն տառերով գրելը
Moj - ես առիթ եմ ունեցել հայերեն գրել այլ ֆորումներում` հաերեն լեզվի զարգացման համար և շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, որոնք մտածում են ինձ նման և հայերենն ինտերնետում դարձնում են արդիական
Արամ - ՀԱԼԱԼԱ ՉՈւԿԻՆ!
Moj - հալալ ա, ու ոչ միայն
Արամ - շարունակենք
Արամ - Իչպիսին է Ձեզ թվում ակումբի շրջապատը, ջերմ է այն թե ոչ, ինչպե՞ս ընդունեցին քեզ
Moj - դժվարանում եմ ասել ինձ ինչքանով են ընդունել, բայց կարծում եմ ճանաչելուց հետո ավելի լավ կնդունեն: Ջերմություն նկատվում է ակումբի այն անդամների մոտ, որոնք իրար ավելի լավ են ճանաչում և ակումբում ունեն որոշակի դիրք (ադմին, մոդերատոր և այլն) իսկ եթե տեսնենք թե ինչ ե կատարվում ասենք քաղաքականություն բաժնի քննարկումներում առաջին հայացքից կթվա թե հավաքվել են թշնամիներ, որոնք ուզում են երկիրը տանել իրենց ետևից:
Արամ - կարծում եք արդյոք, որ ակումբում սկզբունքային անդամներ շատ կան, ու երբեք չեն հանձնվի
Moj - այո կարծում եմ, բայց երբ մարդ ցանկանում է քննարկել կամ բանավիճել մի թեմայով, ուրեմն նրա մոտ հարցեր կան, որոնց այլ պատասխաններով տվյալ անձը հետաքրքրվում է, սա նշանակում է, որ այստեղ սկզբունքի հարցը չկա, այլ ճիշտն իմանալու և արդյունքի հասնելու: Իմ առաջարկը կապվաց քաղաքակիրթ բանավեճի հետ հենց սրանից ելնելով է, եթե եկել ենք քննարկելու ապա նշանակում է որ բան ունենք ասելու ու լսելու, բայց ոչ երբեք մեր միտքն ուրիշի ուսերին փաթաթելու

Mari
31.08.2007, 14:43
Շատ հետաքրքիր հարցազրույց էր: Ապրես Արամ::)

Արամ
31.08.2007, 18:58
Շնոհակալ եմ բայց moj-ից շնորհակլություն հայտնենք, շատ հետաքրքիր անդամ է:

StrangeLittleGirl
31.08.2007, 21:53
Շնոհակալ եմ բայց moj-ից շնորհակլություն հայտնենք, շատ հետաքրքիր անդամ է:
Հարցազրույցի որակը կախված է լրագրողից ;)
Ի դեպ, դա իմ կարծիքն էր, բայց երեկ մորս էլ հարցրեցի: Նույն պատասխանը տվեց ;)

Ուլուանա
03.09.2007, 21:20
Ինձ էլ դուր եկավ: :)Գիտեմ, որ կրկնում եմ արդեն ասվածը, բայց ես էլ եմ հաճելիորեն զարմացած... :oy Բյուրակնի հետ համաձայն եմ, սկիզբն իրոք հաջող էր :ok, իսկ հետո սկսվեցին ստանդարտ հարցերը: Բայց ընդհանուր առմամբ լավն էր, Արամ, ապրես: :) moj-ին էլ որոշ չափով ճանաչեցինք էս հարցազրույցից:

Chuk
09.09.2007, 01:36
Գուցե տարօրինակ թվա այս հարցազրույցին արձագանքս, բայց այն կարդալուց հետո միայն մեկ բան եմ ուզում ասել.

«Ուզում եմ հեռախոսով լսել այս անդամի ձայնը»:

Հ.Գ. Հա՛, Արամ, կեցցես: Ի դեպ դու էլ վաղուց չես զանգում ;)
Հ.Գ.2. Աշխարհը կլոր է ու փոքր...

moj
10.09.2007, 09:13
«Ուզում եմ հեռախոսով լսել այս անդամի ձայնը»:

:) Կարծում եմ այնքան ել ուշադիր չեք կարդացել հարցազրույցը, քանի որ ես այնտեղ ասել եմ անունս, որից և հետևում է որ տղա եմ :D