PDA

Դիտել ողջ տարբերակը : Թրաֆիկինգ



Լէգնա
01.09.2006, 16:36
ցավոտ թեմա...
ինչու եմ հատկապես այս թոփում բացում,քանի որ մինչ ֆիզիկականի ծախելը, ծախվում է մարդու հոգին: Թե ինչ հոգևոր ապրումներ է ունենում ստրուկը, այլ կերպ չեմ կարող կոչել, գիտի միայն նորին մեծություն ` Թշվառությունը:ՀՀ ում 2002 թի ց, արդեն որպես երևույթ ,մարդու առևտուրը արժանացավ Հայի առաջնահերթ մտահոգությանը: Թե ինչ-ինչ հրաշքներ խոստանալով են տանում ստրկության, մահվան , դժվար չէ պատկերերացնել:Օրենսգրքում չկա մահապատիժ , եկեղեցին էլ դեմ է , թեկուզ մեղավորին, մահվան դատապարտել, իսկ ինչ այլ ճանապարհով կանգնեցնել այս գեհենային երևույթը: Կարող եք նման մարդկանց հանդուժել Ձեր հասրակության մեջ ,Ձեր կողքին ,ավելի լավ չէ Մահապատիժ ...
օֆֆ :(

Լէգնա
01.09.2006, 16:37
Աշխարհում


Ինչ է մարդկանց վաճառքը կամ թրաֆիկինգը

Թրաֆիկինգ (trafficking)` ինչ-որ բանի անօրինական վաճառք (Օքսֆորդի բառարան):

Մարդկանց վաճառքը մի երևույթ է, որը մեզ է հասել դարերի խորքերից և գոյություն է ունեցել գրեթե բոլոր դարաշրջաններում: Սակայն այն մեծ չափերի հասավ 20-րդ դարի վերջին և լուրջ մտահոգության պատճառ դարձավ ողջ մարդկության համար:
Մոտավոր հաշվարկներով աշխարհում տարեկան թրաֆիկինգի զոհ են դառնում ավելի քան 4 միլիոն մարդ (US Government: "Trafficking in Persons Report" 2003 – estimates from the UN), որը գնալով աճում է: Ըստ Ինտերպոլի տվյալների այն աշխարհի ամենաարագ աճող հանցագործություններից է և հանցագործ աշխարհին բերում է տարեկան 8-10 միլիարդ եկամուտ (US Government: "Trafficking in Persons Report" 2003 – estimates from the UN):
2000 թվականին ՄԱԿ-ի Գերագույն հանձնաժողովը ընդունեց ՙՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԼՐԱՑՆՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ, ՀԱՏԿԱՊԵՍ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ՚ արձանագրությունը:
Այն սահմանում է թրաֆիկինգը որպես շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, թաքցնում կամ ձեռք բերում, որն իրականացվում է ուժի սպառնալիքով և հարկադրանքի այլ միջոցների` առևանգման, խարդախության, խաբեության, իշխանության կամ վիճակի խոցելիության չարաշահման, ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունը ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառման ճանապարհով:
Շահագործումը նվազագույնը ներառում է.

.այլ անձանց մարմնավաճառության շահագործում կամ սեքսուալ շահագործման այլ ձևեր,

.հարկադիր աշխատանք կամ ծառայություններ,

.ստրկություն կամ ստրկությանը համանման սովորույթներ,

.անազատ վիճակ կամ մարմնի մասերի կորզում:

Եթե մարդկանց ապօրինի փոխադրումը (smuggling) իրենից ներկայացնում է հանցանք ուղղված պետությունների դեմ, ապա մարդկանց վաճառքը հանցանք է ոչ միայն պետությունների, այլև անձի նկատմամբ: Թրաֆրիկինգում ներգրավված մարդը հանդիսանում է զոհ և չի կարող հանցագործ համարվել:
Մարդկանց վաճառքի արմատներն ունեն սոցիալական բնույթ, որի հիմնական պատճառներն են գործազրկությունը, աղքատությունը, երկրի սոցիալ-տնտեսական վատ պայմանները: Թրաֆրիկինգի աճի պատճառ է նաև բնակչության ոչ բավարար իմացությունը թրաֆիկինգի և նրա դրսևորման ձևերի մասին:
Թրաֆիկինգի իրականացման ամենատարածված ձևերն են մարմնավաճառությունը և էժան կամ ձրի աշխատուժը: Այն ընդգրկում է նաև երեխաների աշխատանքը, անօրինական որդեգրումը, մարմնի մասերի վաճառքը և այլն:
Թրաֆիկինգը միջազգային խնդիր է և պահանջում է միջազգային մասշտաբի լուծումներ: Շատ երկրներ են ներգրավված մարդկանց վաճառքում որպես ելքի, մուտքի կամ տարանցիկ երկրներ: Նրանց մի մասը հանդես է գալիս մի քանի դրսևորումներով: Դա է այն հիմնական պատճառը, որ հակաթրաֆիկինգը պահանջում է միջազգային և տեղական համագործակցություն:

Լէգնա
01.09.2006, 16:37
Հայաստանում

Թրաֆիկինգը (մարդկանց առևտուրը) որպես երևույթ Հայաստանի իշխանությունների ուշադրությանն արժանացավ միայն 2002 թվականին, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ներկայացրած ՙաշխարհում մարդկանց վաճառքի իրավիճակի մասին՚ տարեկան հաշվետվությունում Հայաստանին դասեց երրորդ կարգի երկրներին, որոնք ուշադրություն չեն դարձնում երևույթին և համապատասխան կանխարգերիչ քայլեր չեն ձեռնարկում:
Այսօր իրավիճակն այլ է:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002թ. հոկտեմբերի 14-ի թիվ 591-Ա որոշման համաձայն ստեղծվեց Միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղավորման ու առուվաճառքի հետ կապված հարցերն ուսումնասիրելը և առաջարկներ ներկայացնելը:
2003թ. մարտի 25-ին Հայաստանը վավերացրեց ՄԱԿ-ի ՙԱնդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան՚ և դրան կից ՙՄարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին՚ և ՙՑամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ՚ արձանագրությունները: ՀՀ նոր Քրեական օրենսգրքով մարդկանց առևտուրը քրեորեն պատժելի է:
Մշակվել և բազմաթիվ բաց քննարկումներից հետո ՀՀ Կառավարությանն է ներկայացվել նաև Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թ. Ազգային ծրագիրը: Մշակման փուլում է գտնվում Կանանց իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների փաթեթը: Ավարտվել են Հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքները: Մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը:
Թրաֆիկինգի երևույթի արմատները Հայաստանում նույն են, ինչ-որ անցումային շրջանում գտնվող և դեռևս կայուն տնտեսություն չունեցող նախկին Խորհրդային միության շատ երկրներում` աղքատության, գործազրկության, կոռուպցիայի բարձր ցուցանիշներ:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը թրաֆիկինգի հարցում հանդիսանում է ծագման երկիր, անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրության դարձնել երևույթի կանխարգելմանն ուղղված ծրագրերին:


հ.գ.մեջբերումները`http://antitrafficking.am

kiki
01.09.2006, 23:32
Հայաստանը ՄԱԿի հետ համատեղ աշխատում է ծրագրի վրա, ամբողջական անունը սպանեք չեմ հիշի , մի 3 տողանոց էր, որը ուղղված է տրաֆիկինգի արգելման ու վերացման ուղղությամբ : այս տարի ավարտվեց առաջին ծրագիրը և ՄԱԿի աջակցությամբ եկող տարի սկսվելու է երկրորդը :
եղել եմ նրանց սեմինարին լրագրողների համար, ասեմ որ բավականին մեծ ծավալի աշխատանքներ են տարվում :

Garun
23.12.2007, 23:08
ես ունեմ հայկական դօմեն եվ քիչ առաջ ստացա նամակ կոնտակտ ֆորմա-յի email-ի վրա

մի մեղադրեք ինձ
գրողը հավանաբար պիսսս ախպար է
կեսը չեմ հասկացել
դնում այստեղ. միգուցե ինչ որ մեկի ծիծաղը կամ կարեկցանքը տեղի տա ... կամ ...



Subject Trafficking

Subject: Cheikh Khalifa ben Zayid Al Nahyan Cheikh Muhammad ben Rachid Al-Maktumi

Message: nranz asek polor Hayasdaniz marmnavadcarnerun azad togh anen 24 jamiz turs hanen arabagan jergrneriz,16 daregan 21 daregan intch vor mdazum ek polornal Dubai'um en Najezek:You Tube Videoner:DesertNights Part1-6 a&b ajl mi tujladrek votch mi odar jergir gnan polor bornigneri spirkihat gananz al anhanksdaznum en al islmao-trka-arabagan hokiner asdvazajin.Vertch dvek al nor martaser Bedutyun mi indrezek desak vonz Levon jev Robert i hed zpuhiner chadazan,garkin azkaser megun indrek herik e ajl ...Dubai 'iz 1O Mill.$ bedk tche arnek,hibados al bedk tche hon 100 % or mi gisbannen jergirnin hay zpuhi e lezvaz,Armavian Dubai schvert togh tchi gadare..arkilek hon Hayer anbadiv en Hayasdaniz ajl votch mi mart bedk tche gna...


սկզբում ինձ թված թե աֆրիկյան ստանդարտ նամակ է, հետո նոր հասկացա որ հայերեն է :-)

IP : 91.165.250.233 {de france :-)}

Garun
24.12.2007, 00:25
Թեման փակվում է: Նմանատիպ քննարկում կարող եք գտնել այս թեմայում


չգիտեմ թե ինչիս ենելով Cassiopeia իմ պոստը տեղափոխեղ այստեղ, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ

ինձ ուղղված նամակը եվ թեման այստեղ իրարից առնվազն տարբերվում են հարցադրման լրջությամբ

Apsara
25.12.2007, 21:53
չգիտեմ թե ինչիս ենելով Cassiopeia իմ պոստը տեղափոխեղ այստեղ, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ

ինձ ուղղված նամակը եվ թեման այստեղ իրարից առնվազն տարբերվում են հարցադրման լրջությամբ

ԷԷԷ, խոսալու թեմա չի, մանավանդ հիմի այնքան տխուր դեպքեր գիտեմ, գուցե այդ պարսիկաարաբը ճիշտ է ասում,
Աղջիկներ զգույշ եղեք և մի խաբնվեք արտասահմանում լավ փողաբեր աշխատանքի առաջարկություններին, թե չէ դուք էլ կդառնաք թրաֆիկինգի զոհ

comet
13.09.2008, 12:16
ԷԷԷ, խոսալու թեմա չի, մանավանդ հիմի այնքան տխուր դեպքեր գիտեմ, գուցե այդ պարսիկաարաբը ճիշտ է ասում,
Աղջիկներ զգույշ եղեք և մի խաբնվեք արտասահմանում լավ փողաբեր աշխատանքի առաջարկություններին, թե չէ դուք էլ կդառնաք թրաֆիկինգի զոհ


Դրա համար նախքան ձեզ հրավիրող կազմակերպության`օտար երկրում աշխատելու գայթակղիչ առաջարկն ընդունելը, մանրամասն ուսումնասիրե’ք այդ կազմակերպությունը, նրա իրավական կարգավիճակը, համբավը:
Եթե որոշում եք կայացրել ընդունել արտերկրում աշխատելու առաջարկությունը` հետևեք այս խորհուրդներին.
Ստացե’ք պայմանագիրը: Ստանալով այն` խորհրդակցեք իրավաբանի հետ: Աշխատե’ք որքան հնարավոր է շատ տեղեկություններ հավաքել այն մարդու կամ կազմակերպության մասին, որը ձեզ աշխատանք է առաջարկում: Մի` վախեցեք կասկածամիտ երևալ. տվյալ դեպքում դա լիովին արդարացված է:
Ոչ մեկին մի’ վստահեք ձեր անձնագիրը: Ինքնությունը հաստատող փաստաթղթերը միշտ պետք է ձեզ հետ լինեն: Ոչ ոք իրավունք չունի դրանք ձեզնից վերցնելու:
Պատճենահանե’ք բոլոր փաստաթղթերը` անձնագիրը, պայմանագիրը, վիզան, լուսանկարները և պատճեները պահեք ձեզ մոտ: Պատճեներ թողե’ք նաև ձեր հարազատների և մտերիմների մոտ:
Մի’ մոռացեք նրանց մոտ թողնել նաև արտերկրում ձեր գտնվելու վայրի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև այն կազմակերպության, գործակալության կամ անձի հեռախոսահամարն ու հասցեն, որը ձեզ համար աշխատանք է գտել:
Գտե’ք այդ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատան, Արտագաղթի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), ՄԱԿ-ի հասցեները և հեռախոսահամարները, տեղեկություններ հավաքե’ք այդ երկրի հայկական համայնքի և հասարակական կազմակերպությունների մասին, որոնե’ք ծանոթներ:
Օտար լեզվի նույնիսկ տարրական գիտելիքները` մի քանի հիմնական դարձվածքներ և բառեր, կօգնեն ձեզ դժվար իրավիճակներում:
Ձեր այցի տևողությունը օտարերկրյա պետության տարածքում նշված է մուտքի թույտվությունում: Օտար երկրում վիզայում նշված ժամկետներից երկար մնալը ձեզ դնում է անօրինական կարգավիճակի մեջ:
Տեղ հասնելուց հետո աշխատե’ք զանգահարել տուն կամ վերոհիշյալ հաստատություններից որևիցե մեկը և հայտնել ձեր գտնվելու վայրի մասին:

աղբյուր` www.antitrafficking.am

Apsara
01.10.2008, 02:15
[B]
ԷԷԷ, խոսալու թեմա չի, մանավանդ հիմի այնքան տխուր դեպքեր գիտեմ, գուցե այդ պարսիկաարաբը ճիշտ է ասում,
Աղջիկներ զգույշ եղեք և մի խաբնվեք արտասահմանում լավ փողաբեր աշխատանքի առաջարկություններին, թե չէ դուք էլ կդառնաք թրաֆիկինգի զոհ

այդ ժամանակ դեռ նման գործ ձեռքս չէր ընկել, բայց վերջերս մի ամբողջ հատոր եմ կարդացել թե ինչպես են ներգրավում հավաքագրում ու տեղափոխում մարդկանց, առաջին հերթին հիմնականում ամուսնացած բաժանված կամ բիվշի մարմնավաճառ կամ արդեն սեռական կյանքով ապրող անչափահաս՝ մեզ հայտնի դուս ընգած անունով, նման տիպի կանանց են հավաքագրում, նրանք հիմնականում կրթությոն չունեն աշխատանք չեն կարողանում գտնեն, և ահա հայտնվումա իրանց հին ծանոթը կամ նույնիսկ ընկերուհին ու սկսումա հեքիաթներ պատմել, թե ինչպես ինքը լիքը փող աշխատեց ասենք Մոսկվայում կամ հենց Դուբայում, աշխատելով կարի ֆաբրիկայում կամ թելի մշակման ֆաբրիկայում, հետո հենց հեքիաթ լսողներն են խնդրում որ իրենց տանի, հարցա առաջանում գումարների, որ զոհերը չունեն մեկնելու համար, այդ ժամանակ բարեհոգի հեքիաթասացը ապարտքով է առաջարկում, փաստաղթերը ինչ-որ տեղ, ի դեպ երբեք չեն նշում թե որտեղ և ինչպես ու չեն էլ խորանում սույն հարցի շուրջ մեր օրինապահները, դզում փչում են ու գնում են, հենց տեղ են հասնում անձնագիրը ձեռքներից վերցնում են ու ասում որ ահա այսինչ գործն են անելու ու չեն կարող հրաժարվել քանզի մեծ գումար են պարտք հենց պարտքը մարեն ու մի քիչ էլ փող աշխատեն կուղարկեն Հայաստան:


այնպես որ զգույշ

Ֆոտոն
08.12.2009, 12:43
UMCOR
United Methodist Commitee On Relief
www.umcor.am (http://www.umcor.am)



Անձնագիր կրողը գտնվում է ՀՀ հովանավորության ներքո

Եթե Ձեզ առաջարկ է արվել աշխատել արտասահմանում կամ Հայաստանում, ապա մի՛ ընդունեք առանց մտածելու, նույնիսկ եթե առաջարկողը Ձեր ընկերն է, բարեկամը կամ հարևանը:



Արտասահմանում, ինչպես և Հայաստանում աշխատելու համար անհրաժեշտ է պայմանագիր: Պայմանագրի պայմանների վերաբերյալ խորհրդակցե՛ք իրավաբանի հետ: Աշխատե՛ք հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել Ձեզ աշխատանք առաջարկող անձի կամ կազմակերպության մասին: Մի՛ վախեցեք կասկածամիտ երևալ: Այս դեպքում դա արդարացված է:


Հիշե՛ք, որ Ձեզ կարող են խաբել կամ ուժով վերցնել անձնագիրը: Այս դեպքում Դուք կհայտնվեք չափազանց խոցելի վիճակում: Մեկնելուց առաջ նախապատրաստե՛ք բոլոր փաստաթղթերի (անձնագրի, վիզայի) և լուսանկարի կրկնօրինակը: Մի օրինակ թողե՛ք ընկերների կամ բարեկամների մոտ, իսկ մյուսը պահե՛ք Ձեզ մոտ: Բարեկամների մոտ թողե՛ք նաև Ձեր ապագա բնակության, ինչպես նաև աշխատանք առաջարկող անձի հասցեն և հեռախոսահամարը:


Օտար երկիր ժամանելուն պես ապահով տեղում պահե՛ք Ձեր անձը հաստատող փաստաթղթերը: Փորձե՛ք զանգահարել տուն և հայտնել Ձեր հեռախոսահամարը և հասցեն: Անպայման գրանցվե՛ք միգրացիոն ծառայության բաժնում: Դա հնարավորություն կտա Ձեզ օրինական կերպով աշխատել երկրում՝ այն դեպքում, երբ անօրինական միգրանտները հետապնդվում են օրենքով:


Հիշե՛ք, եթե Դուք դարձել եք տնտեսական շահագործման զոհ, ապա մի՛ վախեցեք դիմել ոստիկանության, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ կամ Միգրացիայի միջազգային կազմակերպություն: Ձեզ չպետք է վերաբերվեն ինչպես օրինախատի: Ձեզ կօգնե՛ն, նույնիսկ եթե Ձեր վիզան ժամկետանց է:


Մշտապես Ձեզ մոտ պահե՛ք անձը հաստատող փաստաթղթերը: Ոչ ոք իրավունք չունի վերցնել դրանք Ձեզնից:


Սակայն եթե այս բոլոր նախազգուշացումներից հետո Դուք այնուամենայնիվ դարձել եք խաբեության և շահագործման զոհ, հիշե՛ք, որ Հայաստանում մենք պատրաստ ենք Ձեզ կացարան տրամադրել, ուր բժիշկները, հոգեբաններն ու իրավաբանները կցուցաբերեն անվճար օգնություն:

0-800-50-558
Հիշե՛ք, մենք միշտ պատրաստ ենք աջակցել Ձեզ, եթե զանգահարեք հետևյալ ուղիղ անվճար հեռախոսահամարով:

aerosmith
08.12.2009, 22:14
էս մասին, որ կարդացի առաջին անգամ մետրոյում շաաատ ուրախացա, ու իսկապես շաաատ լավ սենց ասած միջոցառումա, և հուսով եմ որ ինչ որ չափով կնվազի թռաֆիկինգի զոհերի թիվը…
իսկ մի հարց այսպիսի կազմակերպություններ շատ երկրներում կան՞՞

Ֆոտոն
09.12.2009, 02:39
Իմ կարծիքով էսպիսի կազմակերպություններ շատ կան, նույնիսկ մի երկրում մի քանի: Բայց կոնկրետ չգիտեմ: Քանի որ թրաֆիքինգի զոհերը հիմնականում երրորդ կարգի երկրներում են, բնականաբար այդ երկրներում էլ կլինեն: Ստույգ բան անձամբ չգիտեմ:

Ֆոտոն
09.12.2009, 02:47
Կուզեի նաև քննարկել թրաֆիքինգի ենթարկված անձանց հոգեբանական խնդիրները:

Մեր հասարակությունն էլ երբեմն պատրաստ չի զոհերին ճիշտ վերաբերվել: Տնից վտարում են, փոխանակ օգնություն ու սիրալիր վերաբերմունք ցուցաբերեն: Երբեմն հենց լրատվական միջոցներն են զոհի ապագայի վրա անհեռատես հետք թողնում՝ հրապարակելով նրա պատմությունն այնքան մանրակրկիտ, որ գյուղում բոլորը իմանում են:
Էս կազմակերպությունը, սկսած զոհի մասին տեղեկանալուց, մինչև ընտանիքի հետ հոգեբանական աշխատանքն ու զոհին նորից կյանք վերադարձնելը, իրենց վրա են վերցնում: Տարիներով էլ իրենց հսկողության տակ պահում: Գնահատելի է:

Ֆոտոն
09.12.2009, 04:19
Հույս և օգնություն (http://hopehelp.am/index_arm.html)
հասարակական կազմակերպություն

ուղիղ անվճար հեռախոսահամար
0-800-80-801

Ֆոտոն
09.12.2009, 05:00
ՀԱԿԱթրաֆիքինգ (http://www.antitrafficking.am/)


Ինչպես խուսափել


Մարդկանց վաճառքը կամ "սպիտակ ստրկությունը" 20-րդ դարի ամենից ամոթալի և դաժան երևույթներից է, որի աճը վերջին տասնամյակում, ցավոք, վտանգավոր չափերի է հասնում: Մարդկանց վաճառքը, ի տարբերություն կազմակերպված հանցագործության մյուս ձևերի` թմրադեղերի, զենքի, գողացված մեքենաների և մարդկային օրգանների վաճառքի, նվազագույն ռիսկի պայմաններում անհավանական շահույթներ է ապահովում կազմակերպիչներին: Իսկ զոհերին սպասվում է նվաստացում, բռնություն, հիվանդություներ, անպատվություն, վախ և մահ:

Ժամանակակից ստրկությունը կարող է սկսվել այնպիսի բարի նպատակներով, ինչպիսիք են շահավետ աշխատանք գտնելու հույսը, հիմնական աշխատավարձը, սեփական ընտանիքի կյանքը պլանավորելու հնարավորությունը: Շարունակական գործազրկությունը և ծայրահեղ աղքատությունը ստիպում են մարդկանց լքել իրենց ծագման երկրները և փնտրել ցանկացած աշխատանք, միայն թե այն վարձատրվի: Արտերկրներում աշխատանք փնտրողներից շատ քչերն ունեն բավարար տեղեկություն կամ փորձառություն այն ամենի մասին, ինչին իրենք կարող են բախվել շրջագայության ժամանակ:

Ովքեր են հավաքագրողները և ինչպես են նրանք գտնում իրենց զոհերին`

- Ծանոթներ, ընկերներ, հարևաններ.
- Պատահական մարդիկ, որոնք անցորդներին հենց փողոցում արտերկրներում աշխատանքի հրավերներ են առաջարկում.
- Երիտասարդներ, որոնք գայթակղելով աղջիկներին` տանում են նրանց մինչհարսանեկան ճանապարհորդության.
- Աշխատանքի տեղավորման գործակալություններ.
- Տուրիստական գործակալություններ.
- Մոդելներ փնտրող կամ ամուսնական գործակալություններ: Վերջիններս մարդկանց գրավում են գովազդային հայտարարություններով, որոնցում խոստանում են արտերկրում լավ վարձատրվող աշխատանք կամ մոդելի գլխապտույտ հաջողություններ "հրաշքների աշխարհում":

Իսկ ովքեր են զոհերը`
Տարբեր տարիքի, մասնագիտությունների, ճակատագրերի տեր տղամարդիկ, կանայք և երեխաներ:
Վերջին տարիներին կտրուկ աճել է պահանջարկը մանկական մարմնավաճառության նկատմամբ:

Դրա պատճառներից են`
- Պահանջարկը պեդոֆիլների և զբոսաշրջիկների շրջանակում.
- ՁԻԱՀ-ով վարակվելու վախը.
- Մանկական մարմնավաճառության գովազդումը ինտերնետի միջոցով:

Ինչ է իրականում թաքնված արտերկրում շահութաբեր աշխատանք ունենալու խոստման տակ`
- Մարմնավաճառություն,
- Պարտապանի վիճակ,
- Շահագործում,
- Մեկուսացում,
- Վերավաճառք,
- Շանտաժ:

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) վիճակագրության` ամեն տարի կազմակերպված հանցագործ խմբերի օգնությամբ մոտավորապես 2 միլիոն կանայք և երեխաներ փոխադրվում են արտասահման, ինչի արդյունքում այս գործունեությամբ զբաղվող հանցագործ խմբերը տարեկան մոտ 7.5 միլիարդ ԱՄՆ դոլար են աշխատում:
Կազմակերպված հանցագործ խմբերի ձեռքն ընկած տղամարդիկ, կանայք և երեխաները վերածվում են ապրանքի, որոնց կարելի է վաճառել, պարտքի դիմաց տալ և բազմակի անգամ օգտագործելուց հետո անպիտանելիության պատճառով դեն նետել:
Այս երևույթը միջազգային է և չունի ազգային առանձնահատկություններ:
"Մարդկանց վաճառքը մարդկանց` շահագործման նպատակով հավաքագրումն է, տեղափոխումը, ձեռքից ձեռք հանձնումը և պարտակումը կամ մարդկանց ձեռք բերումն է սպառնալիքի միջոցով, ուղղակիորեն ուժով կամ ուժի գործադրման այլ ճանապարհներով և հարկադրանքի այլ մեթոդներով, ինչպիսիք են առևանգումը, խաբեությունը, սուտը, իշխանության չարաշահումը կամ իրավիճակի խոցելիությունը, կամ էլ վճարումների կամ շահի տեսքով կաշառման միջոցով, որը տրվում է տվյալ անձին հսկողության տակ պահողին այդ անձի համաձայնությունը ստանալու նպատակով":
"Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների, առ ու վաճառքի կանխարգելման, հետապնդման և պատժման" վերաբերյալ արձանագրություն` ի լրումն "Միջազգային կազմակերպված հանցագործության" վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի:
Անմիջապես օդանավակայանում տարբեր պատճառաբանություններով մարդկանց ձեռքից վերցրած անձնագրերն ու փաստաթղթերը հետագայում դառնում են նրանց շահագործելու ու ահաբեկելու գործիք: Ոչ օրինական ճանապարհով ձևակերպված փաստաթղթերը կամ ժամկետանց վիզան օտար երկրում գտնվող մարդուն դարձնում են խոցելի: Առանց փաստաթղթերի նա չի կարող վերադառնալ տուն, անգամ եթե նրան հաջողվի փախչել. փաստաթղթերի բացակայության և ժամկետանց վիզայի դեպքում ոստիկանությունը նրան անմիջապես կտանի արտագաղթային բանտ:
Նույնիսկ այս կանխագուշակումների առկայությամբ շատ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է առաջ բերել մարդկանց վաճառքը` բռնություն, մեկուսացում, վտանգված առոողջություն, վնասվածքներ և անբուժելի հիվանդություններ:
Այդ իսկ պատճառով, միակ տարբերակը մնում է իրականության մանրակրկիտ վերլուծումն ու գնահատումը, քանի դեռ դուք չեք ընդունել արտասահմանում աշխատելու որոշումը: Կյանքը հայրենի երկրում կարող է լինել ծանր, սակայն այն անկասկած նախընտրելի է օտար երկրներում սպասվող մարմնավաճառությունից և ստրկությունից: Տանը դուք ունեք ընտրություն, ունեք ազատություն:
Նախքան ձեզ հրավիրող կազմակերպության`օտար երկրում աշխատելու գայթակղիչ առաջարկն ընդունելը, մանրամասն ուսումնասիրե'ք այդ կազմակերպությունը, նրա իրավական կարգավիճակը, համբավը:
...

ԹԵԺ ԳԻԾ
(+374 10) 800 80 801

(+374 10) 800 50 558

Samira
09.12.2009, 21:08
ՀԱԿԱթրաֆիքինգ (http://www.antitrafficking.am/)


ԹԵԺ ԳԻԾ
(+374 10) 800 80 801

(+374 10) 800 50 558
Շատ ուրախ եմ, որ Ակումբ-ում այս թեման ևս քննարկվում է, որն էլ ևս մի միջոց է հասարակությանը՝ հատկապես երիտասարդությանը, իրազեկելու այս գայթակղիչ ու վտանգավոր երևույթի մասին: Նշեմ, որ 2002 թվ. ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ներկայացրած "Աշխարհում մարդկանց վաճառքի իրավիճակի մասին" տարեկան հաշվետվությունում Հայաստանին դասեց երրորդ կարգի երկրների շարքին , որոնք ուշադրություն չեն դարձնում երևույթին և համապատասխան կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկում, սակայն այլ է իրավիճակը հիմա. Հայաստանն արդեն դասվում է երկրորդ կարգի երկրների շարքին:
Հայաստանում կան մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք բավականին շատ միջոցառումներ են անցկացնում ՝ ուղղված Հայաստանում թրաֆիքինգի կանխարգելմանը և նրա դեմ պայքարին:
Իսկ 2008 թվ. նոյեմբերի 20-ին ՀՀ Կառավարությունը մշակեց Ազգային ուղղորդման կարգ, որով սահմանվում է համագործակցության այն համակարգը , որի միջոցով պետական կառավարման մարմիններն իրականացնում են իրենց պարտականությունները մարդկանց շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և այն զարգացնելու ուղղությամբ: Սույն կարգի հիմնական նպատակն արդյունավետ ուղի սահմանելն է՝ մարդկանց շահագործման զոհերին ծառայություններ մատուցելու համար, այդ թվում՝ կացարանի, մասնագիտական բժշկական և հոգեբանական օգնության , խորհրդատվության , կրթության կամ ուսուցման մատչելիության ապահովումը:
Հարկ եմ համարում նշել. որ թրաֆիքինգը չպետք է հավասարեցվի մարմնավաճառության հետ:
Ինչպես նաև ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի՝ սեռական և աշխատանքային թրաֆիքինգը համարվում է քրեական հանցագործություն՝ 3-ից 15 տարի ազատազրկմամբ:

Ֆոտոն
11.12.2009, 02:00
http://www.stopchildtrafficking.am/index.htm

Երեխաների պաշտպանության թեժ գիծ
0800 61111
Թրաֆիքինգի զոհերի աջակցության թեժ գիծ
0800 80801


ԹՐԱՖԻՔԻՆԳ

Այսօր թրաֆիքինգը նոր երևույթ չէ և անվանվում է սպիտակ ստրկություն: Դրա զոհերնեն դառնում միլիոնավոր մարդիկ: Ըստ «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայի, ընդունված 2000թ. ՄԱԿ-ի կողմից, (Պալերմոյի արձանագրություն)
թրաֆիքինգը `

շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, պարտակելը կամ ստանալը ուժի սպառնալիքով կամ դրա կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու, կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով:
Թրաֆիքինգի տեսակները`



Սեքսուալ շահագործում
Հարկադիր աշխատանք
Ստրկություն կամ ստրկության նմանվող վիճակ
Օրգանների փոխպատվաստում
երեխաների օգտագործում զինված կոնֆլիկտներում (զինվոր-երեխաներ)

Երեխաների թրաֆիքինգ է համարվում` Շահագործման նպատակով 18 տարին չլրացած անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը:
Ինչպե՞ս են երեխաներին ներգրավվում թրաֆիկինգի մեջ` Թրաֆիքյորները օգտագործում են անօրինական մեթոդներ իրենց զոհերին ստանալու համար, որոնցից են առևանգում, խաբեություն,սպառնալիքի կամ ուժի /բռնության/ գործադրում և այլն: Հիմնականում թրաֆիքյորները օգտագործում են հետևյալ մեթոդները`
Առևանգում` թրաֆիքյորները հարմար տեղ են գտնում առևանգման համար, որտեղ իրենց ոչ ոք չի տեսնի: Կան դեպքեր, երբ նրանք որևէ բան են առաջարկում զոհին, օրինակ` հյութ, քաղցրավենիք, որի մեջ քնաբեր է ավելացված, այնուհետև զոհին առևանգում են և տանում անծանոթ տեղ: Պատահում է, որ թրաֆիքյորները զոհին առաջարկեն որևէ տեղ տանել / ճանապարհել, որի ժամանակ և առևանգում են:
Խաբեություն` թրաֆիքյորները ընտրում են գործազուրկ ընտանիքներ, նրանց աշխատանք են առաջարկում ուրիշ քաղաքում, գյուղում, կամ երկրում, խոստանում են շատ բարձր աշխատավարձ: Մարդիկ համաձայնվում են, բայց երբ տեղ են հասնում, նրանց պարտադրում են ծանր աշխատանք կատարել առանց վարձատրության, և պահում են նրանց անմարդկային պայմաններում: Երեխաների դեպքում շատ հաճախ հարկադրում են մուրացկանություն անել, բայց դրա դիմաց չեն վճարում:
Սպառնալիքի կամ ուժի /բռնության/ գործադրում ` թրաֆիքյորը կարող է տեղա-փոխել իր զոհին սպառնալով: Օրինակ, կարող է սպառնալ, որ չենթարկվելու դեպքում նա կարող է վնասել ընտանիքին, կամ հենց զոհին բռնության ենթարկել և այլն: Այդպիսի օրինակներ շատ են, երբ զոհը պարտք է թրաֆիքյորին: Իմանալով ընտանիքի կենսական վատ վիճակը, նրանք փող են առաջարկում, իսկ հետո, երբ զոհը չի կարողանում իր պարտքը վերադարձնել, սպառանալով հարկադրում են աշխատանքի:
Ովքե՞ր են թրաֆիքյորները`

թրաֆիքյորները այն մարդիք են, ովքեր զբաղվում են մարդկանց վաճառքով և վերջիններիս շահագործմամբ: Թրաֆիքյորը հենց նա է ով շահագործում է մարդկանց: Կան նաև միջնորդներ, որոնք օգնում են թրաֆիքյորներին հասնել իրենց զոհին: Օրինակ, միջնորդը կարող է առևանգել զոհին, այնուհետև փոխանցել թրաֆիքյորին հետագա շահագործման համար: Այդ մարդկանց արարքը նույնպես պատժվում է օրենքով: Պետք է միշտ հիշել, որ թրաֆիքյորներն ու միջնորդները հաճախ լինում են ծանոթ զոհերին, ինչի շնորհիվ վերջիններս նրանց հավատում են:
Ովքե՞ր են երթարկվում թրաֆիքինգի`

Թրաֆիքինգի կարող է ենթարկվել ցանկացած մարդ` կարող է լինել երիտասարդ աղջիկ, մեծահասակ տղամարդ, կին, երեխա: Նշանակություն չունի ոչ տարիքը, ոչ ազգը կամ հավատքը, ոչ այլ հանգամանք: Բայց կան մարդիկ, որոնք ավելի խոցելի են: Դա այն մարդիկ են, որոնք կամ չգիտեն, կամ շատ քիչ են տեղեկացված այդ երևույթի գոյության մասին, որոնց հեշտ է խաբել, համոզել, որոնք աջակցության կարիք ունեն: Խոցելի խմբի մեջ են մտնում նաև երեխաները:
Երեխաները, որոնք թրաֆիքինգի են ենթարկվել, կարող են`


չունենալ հնարավորություն շփվել, տեսնել իրենց ծնողներին
չունեն իրենց տարիքի ընկերներ աշխատանքից դուրս
չունեն կրթության հնարավորություն
չունեն խաղալու ժամանակ
պահվածքը բնորոշ չէ իրենց տարիքի երեխաներին և այլն:

Թրաֆիքինգին ենթարկված մարդիկ այդ իրավիճակից դուրս գալուն պես պետք է վերաինտեգրվեն հասարակությանը, և այդ հարցում նրանց աջակցություն է հարկավոր: Օգնություն պետք է ստանան ինչպես նրանք այդպես ել նրանց ընտանիքները: Աջակցությունը դրսևորվում է հոգեբանի օգնությամբ, բժշկական միջամտությամբ և այլ ձևերով /մանրամասն կարող եք կարդալ Աջակցություն (http://www.stopchildtrafficking.am/html/help.htm) բաժնում/:
Հայաստանում թրաֆիքինգը նոր երևույթ է, որի արմատները նույն են, ինչ-որ անցումային շրջանում գտնվող և դեռևս կայուն տնտեսություն չունեցող նախկին Խորհրդային միության շատ երկրներում: Թրաֆիքինգի առաջին դեպքերը արձանագրվել են 1990-ական թվականներին, իսկ որպես երևույթ իշխանությունների ուշադրության է արժանացել միայն 2002 թվականին, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսի ժամանակ ներկայացրեց «Աշխարհում մարդկանց վաճառքի իրավիճակի մասին» տարեկան հաշվետվությունը և դասեց Հայաստանին երրորդ կարգի երկրներին, որոնք ուշադրություն չեն դարձնում երևույթին և համապատասխան կանխարգերիչ քայլեր չեն ձեռնարկում: Հոկտեմբերի 14-ին 2002 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման համաձայն ստեղծվեց Միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առքուվաճառքի հետ կապված հարցերը և առաջարկներ ներկայացնել: 2003թ. մարտի 25-ին Հայաստանը վավերացրեց ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան» և դրան կից «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրությունները:
Այսօր իրավիճակն այլ է:

Թրաֆիքինգի երևույթը դարձել է առաջնային խնդիրներից մեկը: Գոյություն ունեն մի քանի միջազգային և տեղական կազմակերպություններ, որոնց նպատակն է թրաֆիքինգի դեմ պայքարը: Դրանցից են ` UNDP, World Vision, UMCOR, ԱՄԿ, ՄՄԿ “Հույս և Օգնություն”, “Ժողովրդավարոությունն այսօր”: Կառավարությանը կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակում է ազգային ծրագիր, որի շրջանակներում քննարկվում են թրաֆիքինգի հարցերը, կանխարգելումը, զոհերի աջակցության հնարավորությունները, օրենսդրության փոփոխությունները: Քրեական օրենսգիրքի մեջ հոդվածներ են ավելացել մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ: Ներկա պահին քրեական օրենսգրքում նոր փոփոխություններ են նախապատրաստվում:

Ֆոտոն
11.12.2009, 02:29
Հետևյալ՝
Երեխաների դեմ ուղղված բռնության վերացում (http://www.stopchildtrafficking.am/files/arm/Yerexaneri%20dem%20brnutyan%20veracum.%20dzernark%20xorhrdaranakanneri%20hamar.pdf)

ձեռնարկից




Ամբողջ աշխարհում 2002թ. գրեթե 53000 երեխա է մահացել սպանության հետևանքով: Որոշ արդյունաբերական երկրներում, 1 տարեկանից ցածր յուրաքանչյուր երեխա սպանության վտանգի է ենթարկվում մոտավորապես 3 անգամ ավելին, քան 1-4 տարեկան երեխաները և 2 անգամ ավելին քան 5-14 տարեկան երեխաները` գրեթե միշտ ծնողների կողմից:



Սպանության զոհ դարձած այս երեխաներից մոտ 22000-ը (կամ մոտ 42 տոկոսը) 15-17 տարեկան էին, իսկ մոտ 75 տոկոսը տղաներ էին:



Երեխաների 80-90 տոկոսը տառապում է տանը կիրառվող ֆիզիկական պատիժներից, որից մեկ երրորդը` հատուկ գործիքներով իրագործվող պատիժներից` համաձայն աշխարհի բոլոր տարածաշրջաններում իրագործված հետազոտությունների:



Ավելի քան 100 երկրի երեխաները դեռևս տառապում են ֆիզիկական պատիժներից, որոնք իրագործվում են գոտիների, ճիպոտների և այլ միջոցների օգտագործմամբ` դպրոցում:



Առնվազն 30 երկրների քրեական համակարգերում երեխաներին մտրակելը համարվում է նորմալ երևույթ:



Աշխարհի երեխաների միայն 2.4 տոկոսն է, որ օրենքի ուժով պաշտպանված է ֆիզիկական պատիժներից:



Ամեն տարի 133-275 միլիոն երեխա ծնողների միջև հաճախակի կրկնվող բռնությունների վկա է դառնում:



Զարգացող երկրներում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ դպրոցահասակ երեխաների 20-65 տոկոսը վերջին 30 օրվա ընթացքում ենթարկվել է ֆիզիկական կամ բանավոր սպառնալիքների:



Կենտրոնական և արևելյան Եվրոպայում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ վերջին 2 ամսվա ընթացքում դպրոցահասակ երեխաների 35 տոկոսը ենթարկվել է սպառնալիքների, միջին տոկոսը կազմելով 15-64:



2002թ. 18 տարեկանից ցածր 150 միլիոն աղջիկ և 73 միլիոն տղա է դրդվել հարկադիր սեռական հարաբերությունների կամ ենթարկվել այլ սեռական բռնությունների:



21 երկրում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ աղջիկների առնվազն 7 տոկոսը (երեխաների ընդհանուր թվի 36 տոկոսը) և տղաների 3 տոկոսը (երեխաների ընդհանուր թվի 29 տոկոսը) մանկության տարիներին սեռական բռնության զոհ են դարձել:



15 տարեկանից ցածր տարիքում վաղաժամ սեռական հարաբերություններ ունեցած կանանց 11-45 տոկոսը նշել է, որ դրանք պարտադրված են եղել:



Առնվազն 82 միլիոն աղջիկներ, որոնք այժմ 10-17 տարեկան են, կամուսնանան մինչև 18 տարեկան դառնալը, ներառյալ ավելի ցածր տարիքի աղջիկների մի ստվար զանգված:



Մոտավորապես 100–140 միլիոն աղջիկներ և կանայք են աշխարհում ենթարկվել իգական սեռական օրգանների թլպատման կամ հեռացման:



Որոշ երկրներում և շրջաններում այս ցուցանիշը կազմում է 71-99 տոկոս: Որոշ աղջիկների սեռական օրգանները հեռացվում են մինչև 4 տարեկանը:



Աֆրիկայում` Սահարայի մոտ գտնվող երկրներում, Եգիպտոսում և Սուդանում 3 միլիոն աղջիկներ և կանայք ամեն տարի ենթարկվում են սեռական օրգանների հեռացման:



2004թ. տարբեր աշխատանքների մեջ ընդգրկվել է 218 միլիոն երեխա, որից 126 միլիոնը` վտանգավոր աշխատանքներում:



2000թ. տվյալներով մոտավորապես 5.7 միլիոն երեխա մասնակցել է հարկադիր կամ պարտքի դիմաց կատարվող աշխատանքների, 1.8 միլիոնը ընդգրկվել է պորնոգրաֆիայի և մարմնավաճառության մեջ, իսկ 1.2 միլիոնը` թրաֆիքինգի զոհ դարձել: