PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ գրածները

Anush
30.08.2007, 13:47
Վերջ... ավարտվեց իմ սիրո պատմությունը
Անպատասխան սիրո պատմությունը:
Դու հեռացար այստեղից ու վերջ:
Հիշելու բան էլ չկա
Միայն ժպիտ ու հայացք...
Եվ ուրիշ ոչինչ,ոչ սեր,ոչ ընկերություն:
Ավարտվեց իմ կյանքի այս էջը:
Այսօրվանից սկսվում է նոր կյանք
Նոր սեր,նոր հայացքներ,
Միգուցե և փոխադարձ սեր:
Դու այդպես էլ գնացիր չիմանալով
Ինչ եմ ես զգում,ինչ կա իմ սրտում:
Հիմա արդեն իմ սիռտը կոտրված է:
Եվ դա դու արեցիր,չնայած ես կարծում էի
Որ դու ընդունակ չես ցավ պատճառելու
Բայց ես սխալվեցի...
Ինձ խափեցին նաև քո այդ
Գեղեցիկ,մաքուր հայացք ունեցող աչքերը,
Եվ ես հիմա դժբախտ եմ
Իսկ դու երջանիկ:
Դու եսասեր դուրս եկար
Չկարողացար գոնե հասկանալ
Թե ինչքան թանկ ես ինձ համար:
Հիմա դու գնացիր և երեվի լավն էլ դա էր...
Հիմա ես կարող եմ ազատ ապրել,
Ապրել առանց քեզ,չտեսնել քեզ:
Ես ուզում եմ մոռանալ քեզ
Ես կմոռանամ քեզ,թեկուզ և ուշ բայց կմոռանամ
Խոստանում եմ որ չեմ հիշի երբեք քեզ,
Չեմ մտածի քո մասին:
Կկարողանամ կատարել ես խոստումս՞
Այսօրվանից ես փակում եմ այս էջը,Քո էջը,
ՈՒ հուսով եմ որ նոր բացված էջը
Հաջողություն կբերի ինձ:
Քեզ նույնպես հաջողություն եմ մաղթում
Թեկուզ ուրիշ տեղ,ուրիշի հետ,
Եղիր երջանիկ.
Եթե դու երջանիկ լինես
Ես նույնպես ինձ երջանիկ կզգամ...

Ariadna
30.08.2007, 14:58
Զգացմունքներդ լրիվ արտահայտել ես, բայց կարծում եմ ավելի ճիշտ կլիներ նույն բանը գրեիր իրար հետևից, այսինքն արձակ ոճով, առանց բանաստեղծական արտաքին տեսքը պահպանելու։

Second Chance
30.08.2007, 15:20
Զգացմունքներդ լրիվ արտահայտել ես, բայց կարծում եմ ավելի ճիշտ կլիներ նույն բանը գրեիր իրար հետևից, այսինքն արձակ ոճով, առանց բանաստեղծական արտաքին տեսքը պահպանելու։

Ես էլ եմ համամիտ, հաճելիա կարդացվում ուղղակի բանաստեղծություն չի կարող համարվել;)

Apsara
30.08.2007, 21:39
սպիտակ բանաստեղծություն կարող է անվանվել, քանի որ հեղինակը նախընտրել է ոչ թե արձակ այլ ..... գրել: Բայց ավելի շատ ինքնահամոզման նման մի բանի էր նման, ասենք գիշերը պարկած տխրել է հիշել իր անհաջող սերը ու սկսել ինքն իրեն համոզել որ կմոռանա, զրուցել մտքում:

Philosopher
03.09.2007, 23:38
Բանաստեղծությունը սիրահարություն չէ, բանաստեղծությունը գրականություն է, որը կարող է արտահայտել սիրահարությունը: Դու արտահայտել ես սիրահարվածիդ ներքին կյանքը, այն բնական է, մարդկային, սակայն բանաստեղծական արվեստի իմաստը հենց այն է, որ պարզ, տրիվիալ ապրումներին տալիս է բարձր, գրեթե տիեզերական հնչողություն, երբ բանաստեղծություն կարդալիս ականջներումդ կարծես հնչում են տիեզերքի զանգերը, թեև այն ընդամենը մի շարքային ապրման արտահայտություն է: Քո բանաստեղծությունում շարքային ապրումդ շարքային, տրիվիալ ձև է ստացել, չի դարձել պոեզիա, ինչը բոլորովին չի ստվերում ապրումիդ մարդկայնությունը, թեև իր բանաստեղծական ձևին չհասած ապրումիդ մարդկայնությունը:

Angelina
04.09.2007, 11:40
Զգացմունքներդ լրիվ արտահայտել ես, բայց կարծում եմ ավելի ճիշտ կլիներ նույն բանը գրեիր իրար հետևից, այսինքն արձակ ոճով, առանց բանաստեղծական արտաքին տեսքը պահպանելու։

Համամիտ եմ քեզ հետ, թե այնպես է ստացվում, թե բանաստեղծություն է, այնինչ արձակ է ու այն էլ շատ հաջողված:

Anush
05.09.2007, 10:07
Ճիշտն ասած գրելու պահին ես շատ տխուր էի ու չեի մտածում ոնց գրեմ արձակ թե բանաստեղծական,ու չգիտեմ եդ պահին տենց ստացվեց:

Angelina
05.09.2007, 13:48
Ճիշտն ասած գրելու պահին ես շատ տխուր էի ու չեի մտածում ոնց գրեմ արձակ թե բանաստեղծական,ու չգիտեմ եդ պահին տենց ստացվեց:

Մի տխրիր ու քեզ վատ մի զգա, ոչինչ որ այդպես է ստացվել…

Anush
06.09.2007, 09:02
Սիրել- ինչ է դա՞:Դա տառապանք է:Այսօրվա դրությամբ ես նույնպես սիրահարված եմ ու տառապում եմ:Այո տառապում:Բայց միթե նա արժանի է դրան,միթե նա արժանի է որ ես լացեմ նրա համար:Չգիտեմ...Ինչ անել:Մոռանալ նրան դա էլ հեշտ չէ,միթե ես կարող եմ մոռանալ նրան:Ոչ ես չգիտեմ,չեմ հասկանում:Ինչքան եմ փորձել մոռանալ նրան ապարդյուն,դա անհնար է...Ես չեմ կարող ամեն օր տեսնել նրան ու մոռանալ,ամեն օր լինել նրա կողքին ու մոռանալ նրան...Ինչ անել Չգիտեմ,չտեսնել նրան անհնար է նա ամեն քայլափոխի կողքիս է,Ինչպես մոռանալ,ինչպես հանել նրան իմ մտքից ու սրտից...Շարունակել տառապել ես չեմ կարող անզոր եմ,չեմ դիմանա...Սպասելու ուժ էլ չի մնացել...Ինձ թվում է որ ես կգժվեմ...
2000թ.

Մարիաննա
07.09.2007, 03:13
միթե նա արժանի է որ ես լացեմ նրա համար:
Իհարկե ոչ: :) Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նա ով արժանի է, չի թողնի, որ դու արտասվես: Եվ իհարկե, եթե կարող ես միայն ժպտա, նույնիսկ այն պայհերին երբ ուզում ես լացել, ժպտա, :) հնարավոր է ինչ-որ մեկը սիրահարվի քո
ժպիտին: :)

Anush
10.09.2007, 16:23
Ես ուզում եմ իմ շարադրությունները գրել ստեղ:Բայց չգիտեմ տեղադրեմ թե ոչ,ինչ կասեք՞

Dayana
10.09.2007, 18:03
Սիրել- ինչ է դա՞:Դա տառապանք է:Այսօրվա դրությամբ ես նույնպես սիրահարված եմ ու տառապում եմ:Այո տառապում:Բայց միթե նա արժանի է դրան,միթե նա արժանի է որ ես լացեմ նրա համար:Չգիտեմ...Ինչ անել:Մոռանալ նրան դա էլ հեշտ չէ,միթե ես կարող եմ մոռանալ նրան:Ոչ ես չգիտեմ,չեմ հասկանում:Ինչքան եմ փորձել մոռանալ նրան ապարդյուն,դա անհնար է...Ես չեմ կարող ամեն օր տեսնել նրան ու մոռանալ,ամեն օր լինել նրա կողքին ու մոռանալ նրան...Ինչ անել Չգիտեմ,չտեսնել նրան անհնար է նա ամեն քայլափոխի կողքիս է,Ինչպես մոռանալ,ինչպես հանել նրան իմ մտքից ու սրտից...Շարունակել տառապել ես չեմ կարող անզոր եմ,չեմ դիմանա...Սպասելու ուժ էլ չի մնացել...Ինձ թվում է որ ես կգժվեմ...
2000թ.
Իսկ դու մի տառապի , ուղղակի սիրի ու վերջ : Եթե դու սիրում ես ու գիտակցում ես որ ինքը , են միակնա ում դու ուզում ես , ու էլ ուրիշ ոչ մեկը քեզ պետք չի մ ուրեմն ստիպի որ քեզ սիրահարվի ;) Իսկ ինչ վերաբերվումէ լաց լինելուն , դա չի բացառվում սիրելիս : Դու առաջինը չես և հուսով եմ որ վերջինն էլ չես լինի : Ու մի բան էլ ասեմ եթե թույլ տաք, մարդիկ լացում են ոչ միայն երբ տխուր են , այլև երբ երջանիկ են : :hands
Խնդրում եմ ընդունիր խորհուրդս ու երջանիկ եղի : :dance

Anush
11.09.2007, 17:06

Շնորհակալություն խորհրդի համար,ես այդպես էլ կանեմ: